휴먼노마드
[아르메니아어] 아르메니아-아제르바이잔 전쟁종식선언이후 첫째날 (2020년 11월 11일자) 본문
[아르메니아어] 아르메니아-아제르바이잔 전쟁종식선언이후 첫째날 (2020년 11월 11일자)
LifeChallenger 2020. 11. 11. 13:12
Վարչապետի մամուլի խոսնակն արձագանքել է Գագիկ Ծառուկյանի հայտարարությանը: 총리의 대변인은 가긱 짜루끼안의 성명에 응답하였다.
ԵՐԵՎԱՆ, 11 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանն արձագանքել է «Երկիր Մեդիայի» եթերում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի հայտարարությանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Մանե Գևորգյանը գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր էջում: 예레반, 11월 11일, 아르멘프레스: 아르메니아 공화국의 총리 대변인 마네 게보르기안은 "글로벌 미디어"의 생방송에서 "번영아르메니아" 정당의 대표인 가긱 짜루끼안의 성명에 응답하였다. "아르멘프레스"의 전언에 따르면, 마네 게보르기안은 그녀의 "페이스북" 페이지에 게재하였다.
ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը «Երկիր Մեդիայի» եթերում, հայտարարել է, թե սա դավաճանություն էր, թե իբր հոկտեմբերի 28-ին Ռուսաստանը պատրաստ է եղել խաղաղապահներ տեղակայել ԼՂ-ում, բայց վարչապետ Փաշինյանը դեմ է եղել և միայն «Շուշին հանձնելուց հետո» է համաձայնվել։ 번영아르메니아 정당의 당대표 가긱 짜루끼안은 "글로벌 미디어"의 생방송에서 이것은 배신이었으며 표면상 10월 28일에 러시아가 평화유지군을 나고르노-카라바흐에 배치할 준비가 되었지만 총리 파쉬니안은 반대했으며 단지 "슈쉬를 넘겨준 후에" 동의하였다고 발표하였습니다.
- դավաճանություն 배신
- իբր 표면상
Պարոն Ծառուկյանի այս թեզի մտացածին լինելը ակնհայտ է դառնում շատ կոնկրետ փաստով. հոկտեմբերի 22-ին ռուսական «Ինտերֆաքսին» տված հարցազրույցում վարչապետը հայտարարել է, որ կողմ է ԼՂ-ում ռուս խաղաղապահների տեղակայմանը։ 짜루끼안씨의 이런 주제에 대해 허구라는 것은 매우 구체적인 사실을 통해 분명해집니다. 10월 22일에 러시아의 "인터팩스"와의 인터뷰에서 총리는 나고르노-카라바흐에서 러시아 평화유지군의 주둔을 찬성하였다고 발표하였습니다.
- մտացածին 허구의, 소설의
Այս թեզը նա կրկնել է նաև հոկտեմբերի 25-ին՝ հնդկական WION հեռուտաալիքին տված հարցազրույցում։
Հետևաբար՝ հոկտեմբերի 28-ին որևէ կերպ չէր կարող դեմ լինել ռուս խաղաղապահների տեղակայմանը
Ի դեպ, Գագիկ Ծառուկյանը կալանքից ազատվելոուց հետո հայտարարեց, թե կամավորական ջոկատ է կազմում, որ անձամբ է գլխավորելու։ 그는 이러한 주제를 10월 25일에 인도의 WION TV 채널과의 인터뷰에서도 반복하였습니다. 따라서, 10월 28일에 어떤 경우에도 러시아 평화유지군의 배치를 반대할 수 없습니다. 그런데 가긱 짜루끼안은 구금에서 풀려난후 개인적으로 이끌 예비군을 구성하고 있다고 발표하였습니다.
Հարցազրույցում պարոն Ծառուկյանը չհայտնեց, թե ռազմաճակատի ո՞ր հատվածում է կռվել իր ջոկատը։ Փաստն այն է, որ պատերազմի տարեգրությունը նման ջոկատի գոյություն չի արձանագրել։ Գուցե խոստացված բազմամարդ ջոկատի չգոյությու՞նն է ի վերջո դարձել Շուշիի անկման պատճառ»,- գրել է Գևորգյանը։ 인터뷰에서 짜루끼안씨는 전장의 어떤 지역에서 그의 분대가 싸웠는지 밝히지 않았습니다. 사실은 이렇습니다. 전쟁의 연대기는 그와 같은 분대의 존재가 등록되지 않았습니다. 아마 약속된 대규모 분대의 부재가 결국 슈쉬 몰락의 원인이 되지 않았을까요?"라고 게보르기안은 작성하였다.
- ջոկատ 분대
- տարեգրություն = ժամանակագրական պատմություն 연대기
Մեկ տարում բենզինի գինը նվազել է 14.4%-ով, դիզելային վառելիքինը՝ 20.9%-ով: 1년사이 휘발유가격은 14.4% 감소하였고, 디젤연료는 20.9% 감소하였다.
ԵՐԵՎԱՆ, 11 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բենզինի և դիզելային վառելիքի գները 2020թ. հոկտեմբերին 2019թ. հոկտեմբերի համեմատ նվազել են 14.4% և 20.9%-ով, իսկ 2019թ. դեկտեմբերի համեմատ՝ 16.0% և 22.4%-ով։
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ վիճակագրական կոմիտեից, 2020թ. հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ հանրապետությունում գրանցվել է բենզինի և դիզելային վառելիքի, համապատասխանաբար, 0.5% և 0.8% գնաճ: 예레반, 11월 11일, 아르멘프레스: 휘발유와 디젤연료의 가격은 2020년 10월에 2019년 10월에 비해 14.4%와 20.9% 감소하였으며 2019년 9월에 비해 16.0%와 22.4% 감소하였다. "아르멘프레스"가 아르메니아 공화국의 통계청으로부터 전해받은 바와 같이, 2020년 10월에 9월에 비해 공화국에서 휘발유와 디젤연료의 각각 0.5%와 0.8% 물가인상이 기록되었다.
Ռուս խաղաղապահները տեղափոխվել են ԼՂ այն տարածքներ, որտեղ պետք է իրականացնեն առաքելությունը: 러시아 평화유지군은 임무를 수행해야하는 나고르노-카라바흐 지역으로 이동하였다.
ԵՐԵՎԱՆ, 11 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի խաղաղապահ ստորաբաժանման զինծառայողները տեղափոխվել են Լեռնային Ղարաբաղի այն տարածքներ, որտեղ կկատարեն հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի վերահսկման առաջադրանքը: 예레반, 11월 11일, 아르멘프레스: 러시아 평화유지군의 군인들은 분쟁지역에서 휴전을 통제하는 임무를 수행하기 위해서 나고르노-카라바흐지역으로 이동하였다.
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես տեղեկացնում է «ՏԱՍՍ»-ը, այս մասին հայտարարել է ՌԴ Պաշտպանության նախարարությունը: Նշվում է, որ զինվորական շարասյուները պետք է անցնեն ավելի քան 250 կմ և տեղակայեն ռուսական դիտակետով խաղաղապահ զորակազմ ՝ ԼՂ շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքով: "아르멘프레스"의 전언에 따르면, "TACC"가 보도한 바와 같이, 이에 대하여 러시아 연방의 국방부는 발표하였다. 군부대는 250Km 이상을 맡아야하며 나고르노-카라바흐 접촉선을 따라, 라친 통로를 따라 러시아 감시소를 따라 평화유지군이 배치되어야한다고 언급하였다.
Ավելի վաղ հաղորդվել էր, որ 20 Իլ -76 ինքնաթիռներով 15 առանձին խաղաղապահ բրիգադներից ավելի քան 400 ռուս խաղաղապահներ արդեն ժամանել են հակամարտության գոտի: 20대의 IL-76 군용기로 15개의 개별 평화유지군 여단에서 400명이상의 러시아 평화유지군이 이미 분쟁지역으로 떠났다고 앞서 보고되었다.
Նախարարությունը հիշեցրել է, որ ընդհանուր առմամբ 1960 զինծառայող, 90 զրահափոխադրիչ, 380 միավոր ավտոմեքենա և հատուկ տեխնիկա կտեղակայվի Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում: 부처는 총 1960명의 군인, 90대의 장갑차, 380대의 차량 및 특수장비가 나고르노-카라바흐 분쟁지역에 배치될 것이라고 상기시켰다.
Պատերազմի դադարեցմանն ուղղված քայլին չգնալը ենթադրում էր ավելի մեծ կորուստներ ու զոհեր. ՀՀ վարչապետ: 전쟁을 중지하는 조치를 취하지 않았다면 보다 큰 손실과 사상자가 있었을 것이다. -아르메니아 공화국의 총리
- ենթադրել 가정하다, 추정하다
ԵՐԵՎԱՆ, 11 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախում պատերազմի դադարեցմանն ուղղված քայլին չգնալը ենթադրում էր ավելի մեծ կորուստներ ու զոհեր: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս մասին նշել է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում՝ ուղիղ հեռարձակմամբ: Նրա խոսքով, այդ որոշումը կայացվել է վերլուծությունների, Զինված ուժերի գլխավոր շտաբի և Արցախի նախագահի գնահատականների հիման վրա: 예레반, 11월 11일, 아르멘프레스: 아르차흐에서 전쟁종식을 위한 조치를 취하지 않았다면 보다 많은 손실과 사상자가 있었을 것이다. "아르멘프레스"의 보도에 따르면, 아르메니아 공화국의 총리 니콜 파쉬니안은 이에 대하여 "페이스북" 소셜네트워크의 페이지에서 생방송중에 언급하였다. 그의 말에 따르면, 분석, 군대의 참모진과 아르차흐 대통령의 평가를 기반으로 그러한 결정이 내려졌다.
«Ինձ վերագրվող ամենամեծ մեղքն այն է, որ ես համաձայնել եմ Աղդամը, Լաչինը, Քարվաճառը հանձնել Ադրբեջանին: Իրականում շատ զարմանալի չթվա, բայց այդ դրվագը ոչ թե հանձնելու, այլ պահելու մասին է, որովհետև այդ փաստաթուղթը ստորագրվել է մի իրավիճակում, երբ ընկած էր Շուշին, երբ, ըստ էության, Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբը զեկուցում էր, որ ռեսուրսները բավական խնդրահարույց վիճակում էին: Արցախի քաղաքական ղեկավարությունը նույնպես կիսում էր այդ կարծիքը: Ինչ կլիներ, եթե չստորագրվեր: Այդ փաստաթղթով տրվել է այն, ինչ, ըստ ռազմական և ոչ ռազմական գնահատականի, մենք այդ իրավիճակում չէինք կարող պահել: Մի իրավիճակ ունեինք, երբ Ստեփանակերտն անպաշտպան էր մնացել»,-նշեց Նիկոլ Փաշինյանը: "나에게 속한 가장 큰 죄는 내가 아그담, 라친, 카르바자르를 아제르바이잔에 넘겨주는데 동의하였다는 것입니다. 사실 그다지 놀랄만한 것으로 보이지 않지만, 그러한 사건은 넘겨준 것이 아니라 유지에 대한 것입니다. 왜냐하면 그 문서는 슈쉬가 떨어져나갔을 때, 사실 아르메니아 공화국의 군대참모진이 자원이 다소 문제가 있는 상태라고 보고하였을 때의 상황에서 서명되었습니다. 아르차흐의 정치지도부도 그러한 생각에 동의하였습니다. 서명하지 않았다면 어떻게 되었을까요? 그 문서를 통해 군사적인, 비군사적인 평가에 따라, 우리가 그 상황에서 유지할 수 없는 것을 주었습니다. 스테파나게르뜨는 무방비상태인 상황에 머물러 있었습니다."라고 니콜 파쉬니안은 언급하였다.
- վերագրել ~에 속하다, ~의 탓으로 돌리다
ՀՀ վարչապետի խոսքով, եթե ռազմական գործողությունները շարունակվեին մեծ հավանականություն կար, որ հակառակորդի ուժերը կգրավեին Ստեփանակերտը, Մարտունին, Ասկերանը, պաշտպանական շրջանները, այնտեղ գտնվող զինվորներով, կհայտնվեին շրջափակման մեջ: Տեղի կունենար ամբողջական կոլապս: Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ ահա այդ գնահատականի հիման վրա է կայացվել նման որոշում: 아르메니아 공화국의 총리의 말에 따르면, 만약 군사행위가 지속되었다면, 적군이 스테파나게르뜨, 마르뚜니, 아스께란, 방어지역을 점령하고 그곳을 군인들과 함께 포위했을 가능성이 높았다. 완전한 몰락이 발생했을 것이다. 니콜 파쉬니안은 이후 그런 평가를 바탕으로 그와 같은 결정을 내렸다고 강조하였다.
Վարչապետը պատահական չհամարեց այն, որ այս օրերին առաջնագծից զինվորները վիդեո ուղերձներ են հղում, որով պաշտպանում են կայացված որոշումը: Նրանք տեղում տեսել են, հասկացել են իրավիճակը, որքան էլ այն դառը լինի: 총리는 최근 최전선으로부터 군인들이 내려진 결정을 옹호하는 영상메시지를 보내는 것이 우연이 아니라고 생각하였다. 그들은 아무리 그것이 씁쓸하더라도 현장에서 보았으며, 상황을 이해하였습니다.
- պատահական 우연의
- դառը 쓴
«Այդ պահին ունեինք իրավիճակ, երբ Ստեփանակերտն ուղիղ սպառնալիքի ներքո էր, Զինված ուժերի գլխավոր շտաբի և Արցախի նախագահի գնահատականն այն էր, որ, ըստ էության, սիմվոլիկ է պաշտպանված Ստեփանակերտը: Հազարավոր զինվորներ կընկնեին շրջափակման մեջ, և արդյունքում մենք կկորցնեինք այն մնացածը, ինչն այս փաստաթղթով արձանագրված է»,-ասաց նա: "그 순간에 우리는 스테파나게르뜨가 직접적인 위협에 처하는 상황을 가지고 있었으며 군대의 참모진과 아르차흐 대통령의 평가는 사실, 스테파나게르뜨가 상징적으로 보호받고 있다는 것이었습니다. 수천 명의 군인이 포위되게 되면, 결과적으로 우리는 이 문서를 통해 기록되었던 나머지들을 잃게 될 것입니다."라고 그는 말했다.
Անդրադառնալով Շուշիի անկման, Շուշիի շուրջ դավադրությունների մասին խոսակցություններին՝ ՀՀ վարչապետը նշեց, որ Շուշիի անկումից հետո երկու անգամ այն վերադարձնելու փորձ է արվել, մեկը ձախողվել է, մյուսի ժամանակ մի ջոկատի հաջողվել է ներս մտնել Շուշի: Թեպետ, մեծ հաշվով, իրադրություն չի հաջողվել փոխել: Այդ ամբողջ հակասություններ կապվում էին հենց դրա հետ: 슈쉬의 몰락, 슈쉬 주변의 음모에 대한 소문을 언급하면서, 아르메니아 공화국의 총리는 슈쉬의 몰락이후 두차례 그것을 회복하려는 시도가 있었지만, 한번은 실패하였고, 다른 시간에는 하나의 분대가 슈쉬에 진입하는데 성공하였다. 적어도 전반적으로 상황을 변화시키는데는 성공하지 못했다. 그 모든 모순은 바로 그것과 관련되어 있었다.
- դավադրություն 음모
- խոսակցություն 소문
- թեպետ 비록 ~이지만, 적어도
- հակասություն 모순
Վարչապետն անդրադարձել է ԲՀԿ ղեկավարի՝ Շուշիի դավադրության մասին հայտարարությանը: 총리는 슈쉬의 음모에 대한 발표에 대해 번영 아르메니아 정당의 대표를 언급하였다.
- ԲՀԿ = «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն "번영아르메니아" 정당
ԵՐԵՎԱՆ, 11 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անհեթեթություն է համարում իրեն ուղղված մեղադրանքը, որ չի համաձայնել խաղաղապահ ուժերի տեղակայմանը մինչև Շուշիի ընկնելը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, վարչապետը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում՝ ուղիղ հեռարձակմամբ, անդրադարձել է ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի այն հայտարարությանը, թե Շուշիի շուրջ դավադրություն է եղել: Նա հարցազրույցներից մեկում նշել էր, թե հոկտեմբերի 28-ին, երբ Շուշին կանգուն էր, ՌԴ-ն պատրաստ էր խաղաղապահներ տեղակայել Լեռնային Ղարաբաղում, սակայն, իբր, Նիկոլ Փաշինյանը չի համաձայնել այդ ժամանակ: 예레반, 11월 11일, 아르멘프레스: 아르메니아 공화국의 총리 니콜 파쉬니안은 슈쉬가 떨어져 나갈때까지 평화유지군의 주둔에 동의하지 않았다는 자신을 향한 비난을 터무니 없는 것으로 간주하였다. "아르멘프레스"의 보도에 따르면, 총리는 자신의 "페이스북" 소셜네트워크 페이지에 생방송으로 슈쉬를 둘러싼 음모가 있었다는 번영 아르메니아 정당의 대표 가긱 짜루끼안의 성명에 대해 언급하였다. 그는 인터뷰들중 한곳에서 10월 28일에 슈쉬가 서있었을 때, 러시아 연방은 평화유지군을 나고르노-카라바흐에 주둔시키려 준비하고 있었지만 니콜 파쉬니안이 당시에 동의하지 않는 것으로 보인다고 언급했습니다.
- անհեթեթություն 터무니없는 것, 말도 안되는 것
- մեղադրանք 혐의, 고소, 비난
«Իբր համաձայնել եմ այն ժամանակ, երբ Շուշին կորցված է եղել: Սա բացարձակ անհեթեթություն է, որը կոնկրետ փաստերով է արձանագրվում: Հոկտեմբերի 22-ին ռուսական լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում ասել եմ, որ կողմ եմ խաղաղապահների տեղակայմանը, նույնը ասել եմ հոկտեմբերի 25-ին հնդկական հեռուստաընկերությանը տված հարցազրույցում: Հրապարակային կողմ արտահայտվելով՝ չէի կարող հոկտեմբերի 28-ին դեմ արտահայտվել: Եթե դավադրության մասին ենք խոսում, պատճառների մասին ենք խոսում, ապա եկեք արձանագրենք մի այսպիսի փաստ: «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահը, բանտից դուրս գալուց հետո, հայտարարեց, որ կամավորական ջոկատ է կազմելու և անձամբ է գլխավորելու: Հետո տեսանք ռեպորտաժ, որ Ծառուկյանը հանդիպել է կամավորականների հետ, տեսանք նիվաներ, վիլիսներ, բայց այդպես էլ, կարծես թե, չտեսանք կամավորական ջոկատ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ Շուշիի մոտակայքում կռվելուց: Այն խումբը, որ կռվում էր Շուշիի մոտակայքում, մյուս խումբը, որ ներթափանցել էր քաղաք, եթե բավարար ռեզերվներ լինեին, գուցե նրանց համար հնարավոր լիներ Շուշին պահել: Սխալված չեմ լինի ասել, որ Շուշիի անկման պատճառներից մեկը Գագիկ Ծառուկյանի խոստացած կամավորական ջոկատի բացակայությունն էր Շուշիի մարտին: Ինչպե՞ս է լինում, որ հրապարակային հայտարարություն են անում, բայց գործնական քայլ չի լինում: Գուցե՞ այդ ջոկատները ոչ թե Շուշիում գործողություններ ծավալելու համար են ձևավորվել, այլ Հայաստանում: Այդ փաստը պետք է ստուգվի և արժանանա քրեաիրավական գնահատականի»,-հավելել է վարչապետը: "슈쉬를 잃고 나서야 당시에 동의한 것으로 보인다. 이것은 구체적인 사실로 기록된 절대적으로 터무니 없는 것입니다. 10월 22일에 러시아 언론매체들중 하나와의 인터뷰에서 나는 평화유지군의 주둔을 찬성한다고 말했습니다. 10월 25일에 인도 TV 방송국과의 인터뷰에서도 똑같이 말했습니다. 공개적인 찬성표현으로 나는 10월 28일에 반대표현을 할 수 없었습니다. 만약 우리가 음모에 대해 말을 한다면, 이유에 대해 이야기하고, 그런 다음 이런 사실을 기록합시다. "번영 아르메니아" 정당의 대표는 감옥에서 나온후 예비군을 구성하여 개인적으로 이끌겠다고 발표하였습니다. 이후 우리는 짜루끼안이 예비군과 만났다는 보고를 받았고, 니바, 윌리스도 보았지만 그렇다 하더라도 슈쉬근처에서 싸우고 있는 가긱 짜루끼안이 이끄는 예비군은 보지 못한 것 같습니다. 슈쉬 근처에서 싸우고 있던 팀은, 도시를 관통하였던 다른팀은 만약 충분한 예비전력이 있었다면, 아마 그들이 슈쉬를 방어하는 것은 가능했을 겁니다. 슈쉬 몰락의 이유들중 하나가 슈쉬전투에서 가긱 짜루끼안이 약속한 예비군의 부재였다고 말하는 것은 잘못된 것이 아닙니다. 공개적인 성명을 발표하였는데, 실제적인 조치가 없었다는 것은 어떻습니까? 그러한 분대가 슈쉬에서 작전을 수행하기 위해 형성된 것이 아니라, 다른 아르메니아를 위해 형성되었나요? 그러한 사실을 확인받아야하며 범죄평가를 받아야만합니다."라고 총리는 덧붙였다.
- իբր = իբրև 마치, ~으로 보이는
- բանտ 감옥
- նիվա, վիլիս 러시아 차량 브랜드
ՀՀ-ում ռազմական դրություն է. Ոստիկանությունը հայտարարություն է տարածել սպասվող հանրահավաքի մասին: 아르메니아 공화국에서는 계엄령이 있습니다. 경찰은 예상되는 집회에 대한 성명을 발표하였다.
ԵՐԵՎԱՆ, 11 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանությունը հայտարարություն է տարածել նոյեմբերի 11-ին նախատեսված հանրահավաքի առնչությամբ՝ հիշեցնելով, որ Հայաստանում ռազմական դրություն է: 예레반, 11월 11일, 아르멘프레스: 아르메니아 공화국의 경찰은 아르메니아에는 계엄령이 있다고 강조하면서 11월 11일에 예상되는 집회와 관련하여 성명을 발표하였다.
«Քաղաքական ուժերը հայտարարությամբ են հանդես եկել, ըստ որի՝ նոյեմբերի 11-ին նախատեսում են հանրահավաք անցկացնել։ Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին ՀՀ-ում հայտարարվել է ռազմական դրություն, որի պայմաններում արգելվում են հավաքներ և հանրային միջոցառումներ կազմակերպելը, անցկացնելն ու մասնակցելը։ Հորդորում ենք զերծ մնալ հավաքներ և հանրային միջոցառումներ կազմակերպելուց, անցկացնելուց և դրանց մասնակցելուց»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին ասված է հայտարարության մեջ: 정치세력은 11월 11일에 집회를 개최할 예정이라고 성명을 통해 발표하였습니다. 9월 27일에 아르메니아에서 계엄령이 선포되었으며, 그로 인해 집회와 공개행사의 조직, 개최 및 참여는 금지되었습니다. 집회와 공개행사의 조직, 개최 및 참여를 자제하시기를 부탁드립니다."라고 "아르멘프레스"의 보도에 따르면, 이에 대하여 성명에 명시되었다.
Գագիկ Ծառուկյանին տանում են ԱԱԾ. Իվետա Տոնոյան: 가긱 짜루끼안은 국가안보국으로 끌려가고 있다. -이베따 또노얀.
ԵՐԵՎԱՆ, 11 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին տանում են Ազգային անվտանգության ծառայություն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին նոյեմբերի 11-ին Ազատության հրապարակում 17 կուսակցությունների կազմակերպած հանրահավաքի վայրում ասաց Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Իվետա Տոնոյանը:
«Պարոն Ծառուկյանին տանում են Ազգային անվտանգության ծառայություն: Այս պահին արդեն հասնում է պարոն Ծառուկյանը: Մենք չգիտենք, թե ինչ մեղադրանք է, ինչի համար է»,- ասաց Տոնոյանը: 예레반, 11월 11일, 아르멘프레스: 국가안보국은 "번영 아르메니아" 정당의 대표 가긱 짜루끼안을 데려가고 있다. "아르멘프레스"의 전언에 따르면 이에 대하여 11월 11일에 자유광장에서 17개 정당의 조직한 집회장소에서 국회의 "번영 아르메니아" 정당의 구성원인 이베따 또노얀은 말했다. "짜루끼안씨를 국가안보국이 끌고 갑니다. 현재 이미 짜루끼안씨는 도착하고 있습니다. 우리는 무슨 혐의인지, 왜인지 알지 못합니다."라고 토노얀은 말했다.
Հանրահավաքի նախաձեռնողներն ու մասնակիցները շարժվեցին դեպի Կառավարության շենք: 집회의 주최자와 참가자들은 정부청사로 이동하였다.
ԵՐԵՎԱՆ, 11 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչները Ազատության հրապարակից քայլերթով շարժվում են դեպի Կառավարություն:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ 17 կուսակցության անդամները պահանջում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: 예레반, 11월 11일, 아르멘프레스: 의회 및 국회의원이 없는 야당대표들은 자유광장에서 정부청사로 행진하고 있다. "아르멘프레스"의 보도에 따르면, 17개 정당의 구성원은 아르메니아 공화국의 총리 니콜 파쉬니안의 사임을 요구하고 있다.
- խորհրդարանական 의회의
- արտախորհրդարանական 국회의원이 없는
- ընդդիմություն 반대, 야당
«Պահանջում ենք նաև հրավիրել Ազգային ժողովի հրատապ նիստ»,- իր ելույթում նշեց ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը: "우리는 국회의 긴급회기를 소집할 것을 요구합니다."라고 아르메니아 혁명연맹의 최고기구 대표인 이쉬한 사가테리안은 그의 연설에서 언급하였다.
- ՀՅԴ = Հայ յեղափոխական դաշնակցութիւն 아르메니아 혁명연맹
Հանրահավաքի նախաձեռնողներն ու մասնակիցները շարժվեցին դեպի Ազգային ժողով. պահանջում են արտահերթ նիստ: 집회의 주최자와 참가자는 국회로 이동하여 긴급회기를 요구하였다.
ԵՐԵՎԱՆ, 11 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչները կառավարության շենքի դիմացից շարժվում են դեպի Ազգային ժողով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` 17 կուսակցության անդամները պահանջում են խորհրդարանի արտահերթ նիստ անցկացնել ու քննարկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հարցը: 예레반, 11월 11일, 아르멘프레스: 의회와 국회의원이 없는 야당대표들은 정부청사 앞에서 국회로 이동하였다. "아르멘프레스"의 전언에 따르면, 17개의 정당구성원은 국회 긴급회기의 개최와 아르메니아 공화국의 총리 니콜 파쉬니안의 사임문제를 논의할 것을 요구하였다.
«Պահանջում ենք, որ ԱԺ-ն առաջիկա ժամերին հրավիրի արտահերթ նիստ և շատ արագ լուծի վարչապետի պաշտոնանկության հարցը: Հիմա ես առաջարկում եմ, որ բոլորս շարժվենք դեպի Ազգային ժողով ու պահանջենք արտահերթ նիստ»,- ասաց ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը: "우리는 국회가 다가오는 시간에 긴급회기를 소집하여 총리의 해임문제를 신속히 처리할 것을 요구합니다. 지금 나는 우리 모두 국회로 이동하여 긴급회기를 요구할 것을 제안합니다."라고 아르메니아 혁명동맹의 최고기구 대표 이쉬한 사가테리안은 말했다.
- պաշտոնանկություն 해임
Եվրոպայում ավիահաղորդակցության վերականգման երեք սցենար են նշել: 유럽에서 항공운항의 재개에 관한 세가지 시나리오가 언급되었다.
ԵՐԵՎԱՆ, 11 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիության աերոնավիգացիայի անվտանգության կազմակերպությունում (ԵՎԱԱԿ) նշել են ավիահաղորդակցության վերականգման երեք սցենար և պատմել, թե ինչից են կախված լինելու փոխադրումների ծավալների մեծացման գործընթացները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիան (ՌՏՕԱ): 예레반, 11월 11일, 아르멘프레스: 유럽연합의 항공안전당국(EASA)은 항공운항의 재개에 대해 세가지 시나리오를 언급하면서 운송량의 확대과정에 어떤 영향을 받을지 말하였다. 그에 대하여, "아르멘프레스"가 전해온 바와 같이, 러시아여행사협회(RTOA)는 보도하였다.
- փոխադրել 운송하다
Դրանք բոլորը կախված են COVID-19-ի դեմ հասանելի պատվաստանյութի հայտնվելուց կամ համավարակի ինքնաբերական ավարտվելուց: Լավատեսական սցենարի համաձայն, եթե ճանապարհորդների զանգվածային պատվաստումը հասանելի դառնա ամռանը կամ 2021 թվականի վերջին, ապա եվրոպական ավիատրաֆիկը 2019 թվականի մակարդակին կվերադառնա 2024 թվականին: 그것들 모두 COVID-19에 맞선 이용가능한 백신의 등장 또는 전염병의 자발적인 종식에 달려있다. 낙관적인 시나리오에 따르면, 만약 여행자들의 대량 예방접종이 여름이나 2021년말 가능해진다면 이후 유럽항공운항은 2024년에 2019년 수준으로 되돌아갈 것이다.
Փորձագետներն ամենահավանական տարբերակը համարում են հասանելի պատվաստանյութի հայտնվելը միայն մինչև 2022 թվականը: Այդ դեպքում ևս երկու տարի կպահանջվի 2019 թվականի փոխադրումների ծավալների մինչև 92 տոկոս վերականգնելու համար: 전문가들은 가장 가능성이 있는 옵션으로 2020년까지 이용가능한 백신의 등장을 생각하고 있다. 그런 경우 2019년 운송량의 92%까지 회복되는데 2년이 요구될 것이다.
Ըստ վատատեսական կանխատեսման, պատվաստանյութը չի կարողանա հաղթել կորոնավիրուսին, վարակը կմնա հասարակության մեջ, ինչը կնվազեցնի ճամփորդությունների նկատմամբ մարդկանց հետաքրքրությունը:
Այս դեպքում ավիասեկտորը նախահամավարակային մակարդակին կվերադառնա միայն մինչև 2029 թվականը: 비관적인 전망에 따르면, 백신이 코로나바이러스를 극복할 수 없으며, 감염은 사회에 남게 될 것이며, 이는 여행에 대한 사람들의 관심을 감소시킬 것이다. 이 경우에 항공부문의 수준은 2029년이 되어서야 회복될 것이다.
- հասարակություն 사회
- ճամփորդություն 여행
ԵՎԱԱԿ-ի տեղեկատության համաձայն, 2020 թվականի հունվարից մինչև հոկտեմբեր ընկած ժամանակաշրջանում Եվրոպայում օդային երթևեկությունը նախորդ տարվա համեմատությամբ կրճատվել Է 54 տոկոսով: 유럽연합 항공안전당국의 정보에 따르면, 2020년 1월부터 10월까지의 기간동안 유럽항공노선은 이전년도에 비해 54% 감소하였다.
- երթևեկություն 노선
Կորոնավիրուսի համավարակը ԵՄ-ին զրկել Է վեց միլիոն չվերթից: Այն, որ ավիափոխադրումների վերականգնման տեմպերը կախված են պատվաստանյութի հայտնվելու ժամկետներից, ասում են նաև ինքնաթիռներ արտադրողները: Այսպես, Airbus կոնցեռնն սպասում Է, որ նոր ինքնաթիռների պահանջարկը մինչև նախաճգնաժամային մակարդակ կվերադառնա 2023-ից մինչև 2025 թվականն ընկած ժամանակաշրջանում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: 코로나바이러스 감염으로 EU는 6백만개의 항공편을 앗아갔다. 그것은 항공운행의 재개에 대한 속도는 백신의 등장시기에 달려있다고 항공기제조업체는 말하고 있다. 따라서, Airbus 사는 새로운 항공기에 대한 수요가 2023년에서 2025년까지의 기간동안 이전 수준으로 돌아갈 것으로 기대하고 있다고 "RIA Novosti"는 보도하였다.
- չվերթ 항공편
- կոնցեռն 회사, 업체
ԲՀԿ-ական պատգամավորները մուտք են գործում ԱԺ. սկսում են արտահերթ նիստ գումարելու գործընթաց: 번영아르메니아 정당의 국회의원은 국회에 들어가 긴급회기를 소집하는 절차를 시작하고 있다.
ԵՐԵՎԱՆ, 11 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորները, որոնք մասնակցում են 17 կուսակցությունների հրավիրած հանրահավաքին, մուտք են գործում խորհրդարանի շենք: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ իրենք սկսում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնանկության հարցի քննարկման արտահերթ նիստ գումարելու գործընթաց: 예레반, 11월 11일, 아르멘프레스: 17개 정당이 소집한 집회에 참석하고 있는 아르메니아 공화국의 국회 "번영 아르메니아" 정당의 국회의원은 의회건물로 들어갔다. "아르멘프레스"의 전언에 따르면, 정당구성원 나이라 조흐라비안은 자신들은 아르메니아 공화국의 총리 니콜 파쉬니안의 해임건 논의를 위한 긴급회기를 소집하는 절차를 시작했다고 언급하였다.
«Մենք հիմա մտնում ենք Ազգային ժողովի շենք և սկսում ենք արտահերթ նիստ գումարելու գործընթաց: Սպասում ենք «Լուսավոր Հայաստան»-ի մեր գործընկերներին, «Իմ քայլը» խմբակցության հարգելի պատգամավորներ, սպասում ենք ձեզ Ազգային ժողովում»,- ասաց Զոհրաբյանը: "우리는 지금 국회건물에 들어가고 있으며 긴급회기 소집을 위한 절차를 시작하고 있습니다. "밝은 아르메니아"의 우리 파트너, "나의 발걸음" 정당의 친애하는 국회의원을 기다리고 있습니다. 우리는 국회에서 당신들을 기다리고 있습니다."라고 조흐라비안은 말했다.
Արայիկ Հարությունյանը կոչ է անում արցախցիներին վերադառնալ իրենց բնակավայրերը: 아라이크 하루츄니안은 아르차흐 사람들에게 자신들의 거주지로 돌아갈 것을 촉구하였다.
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 11 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը կոչ է անում բոլոր արցախցիներին վերադառնալ Արցախ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Հարությունյանն այս մասին ասաց «Ֆեյսբուք»-ի իր էջում ուղիղ եթերի ժամանակ: 스테파나게르뜨, 11월 11일, 아르멘프레스: 아르차흐 대통령 아라이크 하루츄니안은 모든 아르차흐 사람들에게 아르차흐로 돌아올 것을 촉구하였다. "아르멘프레스"가 전해온 바와 같이, 하루츄니안은 이에 대하여 그의 "페이스북" 페이지에서 생방송시간에 말하였다.
«Բոլորիդ խնդիրները լուծվելու են, կոչ եմ անում հետ գալ Ղարաբաղ: Այս երկու օրվա ընթացքում մենք ենթակառուցվածքների հարցը կլուծենք, ջրի, հոսանքի, կփորձենք նաև գազի հարցը լուծել: Ուզում եմ վստահեցնել ունենք բոլոր ռեսուրսները, որպեսզի սոցիալական խնդիր չլինի»,- նշեց Հարությունյանը: "여러분들의 모든 문제가 해결될 것입니다. 카라바흐로 돌아오시기를 촉구합니다. 이틀동안 우리는 인프라문제를 해결하고 있습니다. 수도, 전기, 가스문제를 해결하기 위해 노력하고 있습니다. 나는 우리가 사회문제가 없도록 모든 자원들을 가지고 있음을 확신시켜드리고 싶습니다."라고 하루츄니아은 언급하였다.
Ինչ վերաբերվում է Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող բնակավայրերի բնակիչների խնդիրներին, Հարությունյանն ընդգծեց, որ Արցախի իշխանությունը պատրաստ է առաջին փուլով Երևանում, հնարավորության դեպքում՝ Արցախում, ապահովել նրանց նվազագույն սոցիալական, կենցաղային և բնակարանային պայմանները: 아제르바이잔의 통제하에 있는 거주지 주민들의 문제를 어떻게 다룰지, 하루츄니안은 아르차흐 당국은 첫단계로 예레반에서, 가능한 경우 아르차흐에서 그들의 최소한의 사회적, 생활적, 주거조건을 준비하고 있다고 강조하였다.
Արցախի նախագահը նաև կոչ է անում հեռու մնալ քաղաքական ընդվզումներից: 아르차흐 대통령은 또한 정치폭동에서 멀어질 것을 촉구하였다.
«Երևանի փողոցներում մի մասնակցեք այդ գործընթացներին, դա հարիր չէ ղարաբաղցիներին: Գործ չունեք քաղաքական ինտրիգների հետ, հանգիստ եղեք»,- ասաց Հարությունյանը: "예레반의 거리에서 그러한 행위에 참석하지 마십시오, 그것은 카라바흐사람들에게 적합하지 않습니다. 우리는 정치적 음모와 관련이 없습니다. 침착하십시오."라고 하루츠니안은 말했다.
- ընդվզում = խռովություն 폭동
17 կուսակցությունների հրավիրած հանրահավաքն ավարտվեց ԱԺ-ի մոտ: 17개 정당가 소집한 집회는 국회근처에서 끝났다.
ԵՐԵՎԱՆ, 11 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով Ազատության հրապարակում 17 կուսակցությունների հրավիրված հանրահավաքն ավարտվեց Ազգային ժողովի մոտ: 예레반, 11월 11일, 아르멘프레스: 총리 니콜 파쉬니안의 사임을 요구하며 자유광장에서 17개 정당이 소집한 집회는 국회근처에서 끝났다.
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ավելի վաղ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հավաքի մասնակիցներին կոչ էր արել տուն գնալ՝ նշելով, որ մինչև ժամը 24:00-ն կսպասեն ԱԺ խորհրդի անդամ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին, որպեսզի խորհրդի նիստ գումարվի և արտահերթ նիստ հրավիրվի, իսկ եթե դա տեղի չունենա, հանդես կգան մամուլի ասուլիսով և կներկայացնեն հետագա անելիքները: "아르멘프레스"가 보도한 바와 같이, 앞서 아르메니아 혁명동맹의 최고기구 대표 이쉬한 사가테리안은 집회참석자들에게 집으로 돌아가기를 촉구하였으며 위원회의 회기소집과 긴급회기소집을 위해 24시까지 국회 위원회의 구성원인 "나의 발걸음" 정당의 국회의원들을 기다리라고 언급하였다. 이루어지지 않는다면, 기자회견을 열고, 추후 행동에 대해 발표할 것이라고 말했다.
Մանե Գևորգյանն արձագանքել է առաջնագծի իրավիճակի և դիվանագիտական քննարկումներից տեղյակ չլինելու մասին քաղաքական ուժերի հայտարարություններին: 마네 게보르기안은 최전선의 상황과 외교논의에 관해 알지 못하는 정치세력의 성명에 응답하였다.
ԵՐԵՎԱՆ, 11 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը նշում է, որ բոլոր այն քաղաքական ուժերը, որոնք նշում են, թե տեղյակ չեն եղել առաջնագծի զարգացումներին, զինված ուժերի տեխնիկական հագեցվածությանը, զորքը համալրելու խնդիրներին, քաղաքական կարգավորման քննարկումներին, նվազագույնը ազնիվ չեն հասարակության առաջ։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Մանե Գևորգյանը գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում: 예레반, 11월 11일, 아르멘프레스: 아르메니아 공화국의 총리 니콜 파쉬니안의 대변인 마네 게보르기안은 최전선의 전개상황과 군대의 장비보충, 병력의 배치문제, 정치적 해결에 대한 논의에 대해 알지 못했다는 그러한 모든 정치세력은 적어도 사회 앞에 정직하지 않다고 언급하였다. "아르멘프레스"의 전언에 따르면 이에 대하여 마네 게보르기안은 그녀의 "페이스북" 페이스에 게재하였다.
- հագեցվածություն = հագեցված լինելը -> հագեցվել -> հագեցնել 갈증을 해소하다, 채우다
«Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ինչպես խորհրդարանական ընդդիմադիր ուժերի հետ Ազգային ժողովում կայացած հանդիպմանը, Անվտանգության խորհրդի ընդլայնված կազմով նիստում, որին ևս մասնակցել են խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչները, այնպես էլ արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ տեղի ունեցած երկու հանդիպումների ընթացքում մանրամասն և բաց ներկայացրել է ինչպես առաջնագծում, այնպես էլ դիվանագիտական քննարկումների հետ կապված իրավիճակը, մասնավորապես հնարավոր քաղաքական լուծումները, որոնք պայմանավորված էին նաև ճակատում տեղի ունեցողով։ "총리 니콜 파쉬니안은 의회 야당세력과 국회에서 가진 회담에서, 의회야당대표뿐만 아니라 의회에 국회의원이 없는 정치세력이 참석한 안전보장이사회의 확대구성회기에서 이루어진 두차례 회담의 과정에서 최선전에서 뿐만 아니라 외교논의와 관련한 상황, 특히 전선에서 일어나고 있는 상황에 따른 가능한 정치적 해결을 공개적으로 발표하였습니다.
Բոլոր այն քաղաքական ուժերը, որոնք այսօր նշում են, թե տեղյակ չեն եղել առաջնագծի զարգացումներին, զինված ուժերի տեխնիկական հագեցվածությանը, զորքը համալրելու խնդիրներին, քաղաքական կարգավորման քննարկումներին, այդ թվում ՌԴ նախագահի միջոցով բանակցությունների մանրամասներին, նվազագույնը ազնիվ չեն հասարակության առաջ։ 러시아 연방의 대통령을 통한 협상의 세부사항을 포함하여 최전선의 전개상황, 군대의 장비보급, 병력의 배치문제, 정치적인 해결논의에 대해 알지 못했다고 오늘 말하고 있는 그러한 모든 정치세력은 최소한 대중앞에 정직하지 않았습니다.
Ավելին, այսօր մեր երկիրը կանգնեցնում են քաղաքացիական լարվածության շեմին՝ հանուն իրենց նեղ քաղաքական և նյութական շահերի»,- գրել է Գևորգյանը։ 더욱이, 오늘 우리나라는 자신들의 협소한 정치적이고 물질적인 이익을 위해 시민들의 긴장상태에 직면해 있습니다."라고 게보르기안은 작성하였다.
도움이 되셨다면 바쁘시더라도 1초만 시간을 내주셔서 공감 및 댓글을 달아주시겠어요?
여러분의 공감과 댓글은 글쓴이에게 큰 힘이 된답니다.
'휴먼노마드로 살아 가는 법 > 아르메니아' 카테고리의 다른 글
[아르메니아어] 아르메니아-아제르바이잔 전쟁종식선언이후 셋째날 (2020년 11월 13일자) (0) | 2020.11.13 |
---|---|
[아르메니아어] 아르메니아-아제르바이잔 전쟁종식선언이후 둘째날 (2020년 11월 12일자) (0) | 2020.11.12 |
[아르메니아어] 아르메니아-아제르바이잔 전쟁관련 뉴스 (2020년 11월 10일자) - 전쟁종식의 날 (0) | 2020.11.10 |
[아르메니아어] 아르메니아-아제르바이잔 전쟁관련 뉴스 (2020년 11월 9일자) (0) | 2020.11.09 |
[아르메니아어] 아르메니아-아제르바이잔 전쟁관련 뉴스 (2020년 11월 8일자) (0) | 2020.11.08 |