휴먼노마드
[아르메니아어] 아르메니아-아제르바이잔 전쟁관련 뉴스 (2020년 11월 10일자) - 전쟁종식의 날 본문
[아르메니아어] 아르메니아-아제르바이잔 전쟁관련 뉴스 (2020년 11월 10일자) - 전쟁종식의 날
LifeChallenger 2020. 11. 10. 11:58
Թշնամին գրոհ է նախապատրաստւմ Մարտունի-Կարմիր շուկա ուղղությամբ. ՊԲ-ն տիրապետում է իրավիճակին: 적은 마르뚜니-카르미르슈카 방향으로 공격을 준비하고 있다. 방위군은 상황을 통제하고 있다.
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 10 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճակատային գծի բոլոր հիմնական ուղղություններում հակառակորդը հասցնում է հրթիռահրետանային հարվածներ և զանգվածաբար կիրառում հարվածային անօդաչու թռչող սարքեր՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակավայրերը, քաղաքացիական ենթակառուցվածքները և անգամ քաղաքացիական մարդատար ավտոմքենաները: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ «Ֆեյսբուք»-ում Արցախի Պաշտպանության բանակի էջից։ 스테파나게르뜨, 11월 10일, 아르멘프레스: 전선의 모든 주요 방향에서 적군은 미사일 공격과 공격용 드론을 한꺼번에 사용하고 있으며, 민간 거주지와 민간시설, 심지어 민간 차량을 표적으로 삼고 있다. "아르멘프레스"가 이에 대해 아르차흐 방위군의 "페이스북"을 참조하였다.
- զանգվածաբար 한꺼번에
«Ճակատային գծի ամբողջ երկայնքով թշնամական ուժերը կիրառում են հրետանի՝ նախապատրաստելով գրոհ զարգացնել Մարտունի-Կարմիր շուկա ուղղություններով: ՊԲ ստորաբաժանումները տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրավիճակին՝ համապատասխան քայլեր ձեռնարկելով իրադրության հետագա զարգացումը վերահսկողության տակ պահելու համար»,- ասվում է հաղորդագրության մեջ: "전체 전선을 따라 적군은 마르뚜니와 까르미르슈카 방향으로 공격을 일으킬 준비를 하면서 대포를 사용하고 있습니다. 방위군 부대는 대응조치를 취하면서 상황의 추가적인 전개를 통제하에 유지하기 위해 작전-전술적 상황을 통제하고 있습니다."라고 공지글에 명시되었다.
Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարները պատերազմը ժամը 01.00-ից դադարեցնելու մասին հայտարարություն են ստորագրել: 아르메니아, 러시아 및 아제르바이잔 지도부는 전쟁을 1시부터 중지하는 것에 대한 성명에 서명하였다.
ԵՐԵՎԱՆ, 10 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի իր էջում գրել է, որ Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հետ ղարաբաղյան պատերազմը ժամը 01.00-ից դադարեցնելու մասին հայտարարություն է ստորագրել: Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ը, վարչապետը գրել է․ 예레반, 11월 10일, 아르멘프레스: 아르메니아 공화국의 총리 니콜 파쉬니안은 자신의 페이스북 페이지에 러시아와 아제르바이잔 대통령과 카라바흐 전쟁을 1시부터 중지하는 것에 대한 성명에 서명하였다고 작성하였다. "아르멘프레스"가 보도한 바와 같이, 총리는 다음과 같이 작성하였다.
«Սիրելի հայրենակիցներ, քույրեր և եղբայրներ. անձամբ իմ և բոլորիս համար ծանր, չափազանց ծանր որոշում եմ կայացրել: 친애하는 아르메니아 동포 여러분, 형제 자매 여러분, 나 자신과 우리 모두를 위해 어려운, 매우 어려운 결정을 내렸습니다.
- անձամբ 개인적으로
Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հետ ղարաբաղյան պատերազմը ժամը 01.00-ից դադարեցնելու մասին հայտարարություն եմ ստորագրել: Հայտարարության տեքստը, որ արդեն հրապարակվել է, անասելի ցավոտ է անձամբ ինձ և մեր ժողովրդի համար: 러시아와 아제르바이잔 대통령들과 카라바흐 전쟁을 1시부터 중지하는 것에 대한 성명에 서명하였습니다. 이미 발표된 성명의 내용은, 나 자신과 우리 국민들에게는 말할 수 없이 고통스럽습니다.
Այդ որոշումը կայացրել եմ ռազմական իրադրության խորը վերլուծության և այդ իրադրությանը ամենալավը տիրապետող մարդկանց գնահատականի արդյունքում: Նաև հիմնվելով այն համոզմունքի վրա, որ ստեղծված իրավիճակում սա ՀՆԱՐԱՎՈՐ ամենալավ հանգուցալուծումն է: Այս ամենի մասին առաջիկա օրերին հանդես կգամ մանրամասն ուղերձով: 이런 결정은 군사상황에 대한 심층적인 분석과 그러한 상황을 가장 잘 아는 사람들의 평가로 인해 내려졌습니다. 또한 그것이 조성된 상황에서 가능한 최선의 해결책이라는 신념에 기반합니다. 이 모든 것에 대해 다음 날에 자세한 메세지를 가질 것입니다.
- հանգուցալուծում 해결책
- համոզմունք 신념
Սա հաղթանակ չէ, բայց չկա պարտություն, քանի դեռ ինքդ քեզ պարտված չես ճանաչել: Մենք մեզ երբեք պարտված չենք ճանաչի և սա պետք է դառնա մեր ազգային համախմբման, վերածննդի դարաշրջանի մեկնարկ: 이것은 승리가 아니지만 여러분이 패배했다고 인정하지 않는 한 패배도 아닙니다. 우리는 결코 우리 자신이 패배했음을 인정하지 않을 것이며 이것으로 국가통일과 회복의 시대를 시작해야만 합니다.
- քանի դեռ ~하지 않는 한
Մենք պետք է վերլուծենք մեր անկախության տարիները, մեր ապագան պլանավորելու և անցյալի սխալները չկրկնելու համար: 우리는 우리의 미래를 계획하고 과거의 실수를 반복하지 않기 위해 수십년간의 독립을 분석해야합니다.
Ծնկի եմ իջնում մեր բոլոր նահատակների առաջ: Խոնարհվում եմ մեր բոլոր այն զինվորների, սպաների, գեներալների, կամավորների առաջ, ովքեր իրենց կյանքով են պաշտպանել ու պաշտպանում հայրենիքը: Նրանք իրենց անձնուրացությամբ փրկել են արցախահայությանը: 나는 모든 순교자들 앞에 무릎을 꿇습니다. 목숨받쳐 조국을 수호하고 방어한 우리의 모든 군인들, 장교들, 장관들, 예비군들 앞에 절합니다. 그들은 사심없이 아르차흐 아르메니아인들을 구했습니다.
Մենք պայքարեցինք մինչև վերջ: և մենք հաղթելու ենք: Արցախը կանգուն է: 우리는 끝까지 싸울 겁니다. 또한 우리는 승리할 것입니다. 아르차흐 옆에 서있을 겁니다.
Կեցցե՛ Հայաստանը: Կեցցե՛ Արցախը»: 아르메니아 만세, 아르차흐 만세"
Ես տվել եմ իմ համաձայնությունը ժամ առաջ դադարեցնելու պատերազմը․ Արայիկ Հարությունյան: 나는 한시부터 전쟁을 종식하는 것에 동의하였다 -아라이크 하루츄니안
ԵՐԵՎԱՆ, 10 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտնել է, որ ամբողջ օրվա ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ քննարկել է պատերազմական գործողությունների դադարեցմանն ուղղված անելիքները։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Արայիկ Հարությունյանը գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։ 예레반, 11월 10일, 아르멘프레스: 아르차흐 대통령 아라이크 하루츄니안은 하루종일 아르메니아 공화국의 총리 니콜 파쉬니안과 전쟁행위의 중단을 위한 행동에 대해 논의하였다고 밝혔다. "아르멘프레스"가 보도한 바와 같이, 이에 대하여 아라이크 하루츄니안은 그의 "페이스북" 페이지에 작성하였다.
«Այսօր ամբողջ օրը ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ քննարկել ենք պատերազմական գործողությունների դադարեցմանն ուղղված մեր անելիքները: Նախօրոք քննարկումներ եմ ունեցել նաև ԱՀ Ազգային ժողովի հետ և ստացել պատգամավորների գերակշիռ մեծամասնության համաձայնությունը: Հաշվի առնելով ներկա ծանրագույն վիճակը և խուսափելու համար հետագա մարդկային մեծաքանակ կորուստներից և Արցախն ամբողջությամբ կորցնելուց՝ ես տվել եմ իմ համաձայնությունը ժամ առաջ դադարեցնելու պատերազմը: Ինչ վերաբերում է ստորագրված եռակողմ հայտարարությանը, ապա դրա վերաբերյալ մանրամասնորեն հանդես կգամ ավելի ուշ: "오늘 하루종일 아르메니아 공화국의 총리 니콜 파쉬니안과 전쟁행위의 중단을 위한 우리의 행동에 대해 논의하였습니다. 또한 저는 아르차흐 국회와 사전논의를 가졌으며 국회의원의 압도적 다수의 동의를 얻었습니다. 현재의 심각한 상황과 추가적인 많은 인명피해와 아르차흐의 완전한 손실을 피하기 위해서, 나는 1시부터 전쟁을 멈추는 것에 동의하였습니다. 서명한 삼자성명에 무엇이 검토되었는지 이후 그에 대해 나중에 자세하게 설명하겠습니다.
Իմ խորին ցավակցություններն ու հպարտությունն եմ հղում մեր նահատակների հարազատներին ու ողջ ժողովրդին: Մենք դեռ ժամանակկունենանք զոհված հերոսների հարազատների ու մեր զինվորականների հետ երկխոսություն ունենալ մեր անելիքների շուրջ: Խոնարհումս բոլոր այն անձանց, ովքեր իրենց փոքրիկ լուման անգամ ներդրեցին Հայրենիքի պաշտպանության ծանր գործում»,- գրել է Հարությունյանը: 우리의 순교자의 친척과 전 국민에게 깊은 애도와 자부심을 전합니다. 우리는 죽은 영웅들의 일가친척과 우리 군인들과 우리의 행동에 관해 대화를 하는 시간을 가질 것입니다. 조국을 수호하기 위한 어려운 행동에 조금이라도 기여한 모든 사람들에게 경의를 표합니다."라고 하루츄니안은 게재하였다.
- հպարտություն 자부심
- հարազատ 일가친척
- երկխոսություն 대화
ՌԴ-ն, ՀՀ-ն և Ադրբեջանը պայմանավորվել են ռուս խաղաղապահներ տեղակայել Լեռնային Ղարաբաղում. Պուտին: 러시아 연방, 아르메니아 및 아제르바이잔은 나고르노-카라바흐에 러시아 평화유지군의 주둔에 합의하였다. -푸틴
ԵՐԵՎԱՆ, 10 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՐԵՍ։ Ռուսաստանը, Հայաստանը և Ադրբեջանը պայմանավորվել են ռուս խաղաղապահներ տեղակայել Լեռնային Ղարաբաղում։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը։ 예레반, 11월 10일, 아르멘프레스: 러시아, 아르메니아와 아제르바이잔은 나고르노-카라바흐에 러시아 평화유지군을 주둔시키는데 합의하였다. "아르멘프레스"가 전한 바와 같이, TACC를 인용하여, 이에 대하여 러시아 연방의 대통령 블라디미르 푸틴은 발표하였다.
«Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ պայմանավորվածությունները թույլ կտան խնդիրը կարգավորել արդար հիմքի վրա և ի շահ Հայաստանի ու Ադրբեջանի ժողովուրդների»,- նշել է Պուտինը։ "나고르노-카라바흐에 관한 협정은 문제를 공정한 기반과 아르메니아와 아제르바이잔 국민들의 이익을 위해 해결되도록 하용할 것입니다."라고 푸틴은 작성하였다.
- արդար 공정한
ՌԴ նախագահի խոսքով՝ հայկական և ադրբեջանական ուժերը կանգ կառնեն իրենց զբաղեցրած դիրքերի վրա։ 러시아 연방의 대통령의 말에 따르면, 아르메니아와 아제르바이잔 군대는 자신들이 점령한 위치에서 멈출것이다.
«Լեռնային Ղարաբաղի շփման գծի երկայնքով և Լեռնային Ղարաբաղը Հայաստանի Հանրապետության հետ կապող միջանցքի երկայնքով տեղակայվելու են Ռուսաստանի Դաշնության խաղաղապահներ», - ընդգծել Է ՌԴ նախագահը' խոսելով Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի հետ ստորագրված համատեղ հայտարարության մասին: "나고르노-카라바흐의 접촉선을 따라, 나고르노-카라바흐는 아르메니아 공화국과 관련한 통로를 따라 러시아 연방의 평화유지군이 배치될 것이다"라고 러시아 연방 대통령은 아제르바이잔 대통령과 아르메니아 총리와 서명한 공동 성명에 대하여 말하면서 강조하였다.
ՌԴ նախագահը նշել է, որ համատեղ պամանավորվածությունը ենթադրում է նաև ռազմագերիների և դիակների փոխանակում իրականացնել: 러시아 대통령은 공동합의안은 또한 전쟁포로와 시신의 교환을 실행하는 것도 의미한다고 언급하였다.
Կվերաբացվեն տարածաշրջանի բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը։ Տրանսպորտային հաղորդակցության հսկողությունը կիրականացվի նաև Ռուսաստանի սահմանապահ ծառայության մարմինների աջակցությամբ: 이 지역의 모든 경제 및 교통관제가 재개될 것이다. 러시아 국경수비대의 지원으로 교통통제도 실행될 것이다.
ՀՀ կառավարության և խորհրդարանի շենքի առջև մարդիկ են հավաքվում. 아르메니아 공화국의 정부와 기관 건물앞에 사람들이 모이고 있다.
ԵՐԵՎԱՆ, 10 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարության շենքի առջև մարդիկ են հավաքվում` վարչապետ Նիկոլ Փաշինյանի` պատերազմը դադարեցնելու մասին փաստաթղթի ստորագրման մասին հայտարարելուց հետո։ 예레반, 11월 10일, 아르멘프레스: 아르메니아 공화국의 정부청사앞에 총리 니콜 파쉬니안의 전쟁종식에 관한 문서에 서명한 것에 대한 발표직후 사람들이 모여들고 있다.
Հանրապետության հրապարակում ավտոմեքենաներն անցնում են ազդանշաններով։ Կառավարության շենքի առջև իրավիճակը թեժանում է։ Մի քանի տասնյակ մարդ մտել է կառավարության շենք։ Ոստիկանության ծառայողները համոզում են մարդկանց դուրս գալ շենքից։ Ոստիկանության և անվտանգության աշխատակիցների ու հավաքվածների միջև պահպանվում է փոխադարձ հարգանքը։ 공화국 광장에서 자동차들은 경적과 함께 지나고 있다. 정부청사 앞 상황이 뜨거워지고 있다. 수십명의 사람들이 정부청사로 들어갔다. 경찰관들은 사람들을 건물밖으로 나가라고 설득하고 있다. 경찰과 안전요원과 집회자들 사이에는 상호 존중이 유지되고 있다.
Վարչապետը նշել էր, որ կայացրած որոշումը չափազանց ծանր է իր համար և որ որոշումը կայացրել է ռազմական դրությունը խորը վերլուծելու և իրադրությանն ամենալավը տիրապետող անձանց գնահատականի արդյունքում։ 총리는 자신이 내린 결정이 매우 어려웠으며 계엄령하에서 분석하고 상황을 잘 이해하는 사람들의 평가의 결과로 결정이 내려졌다고 언급하였다.
Կառավարության առջև հավաքվածներն իրենց անհամաձայնությունն են հայտնում որոշման հետ` չնայած Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների հայտարարության տեքստը դեռ չի հրապարակվել։ 정부앞에 집회자들은 비록 아르메니아, 러시아 및 아제르바이잔의 지도부의 성명내용이 아직 공개되지 않았지만, 그러한 결정에 동의하지 않는다고 밝혔다.
Ռուսաստանը մոտ 2 հազար խաղաղապահներ է ուղարկում Լեռնային Ղարաբաղ: 러시아는 약 2천명의 평화유지군을 나고르노-카라바흐에 파견하고 있다.
ԵՐԵՎԱՆ, 10 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռուսաստանը ԻԼ-76 ռազմատրանսպորտային ինքնաթիռներով Լեռնային Ղարաբաղ է ուղարկել 1,960 խաղաղապահ և 470 միավոր տեխնիկա: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին լրագրողներին հայտնել են ՌԴ Պաշտպանության նախարարությունում։ 예레반, 11월 10일, 아르멘프레스: 러시아는 IL-76 군용수송기로 나고르노-카라바흐에 1960명의 평화유지군과 470대의 장비를 파견하였다. "아르멘프레"가 TACC를 인용하여 전해온 바와 같이, 이에 대하여 러시아 연방의 국방부에서 기자들에게 밝혔다.
«Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի և ռազմական գործողությունների դադարեցման վերահսկողության համար տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմ՝ 1,960 զինծառայող, 90 զրահամեքենա, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկա»,- ասել են գերատեսչությունում: "나고르노-카라바흐 분쟁지역에서 사격과 군사행위의 중지를 통제하기 위해 러시아 연방의 평화유지군 1,960명의 군인, 90대의 장갑차, 380대의 차량 및 특수장비가 배치될 것입니다."라고 관련 부처에서 말하였다.
ՌԴ ՊՆ-ում հավելել են, որ Ուլյանովսկի օդանավակայանից խաղաղապահներին տեղափոխում են Իլ-76 ինքնաթիռներով: Զորակազմի հիմքը կկազմեն Կենտրոնական ռազմական օկրուգի 15-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադի (խաղաղապահ) ստորաբաժանումները: 러시아 연방의 국방부는 위해 울랴노보크 공항에서 IL-76 군용기로 평화유지군을 이송하고 있다고 덧붙였다. 유지군의 기반은 중앙군사부의 제 15 차 자동화기여단(평화유지)의 부대로 구성될 것이다.
Ինչպես նշել են գերատեսչությունում, ռազմական գործողությունների դադարեցման մասին պայմանավորվածությունների պահպանման վերահսկողության համար ռուսական դիտակետերը կտեղակայվեն Լեռնային Ղարաբաղի շփման գծի երկայնքով և Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը միացնող Լաչինի միջանցքի երկայնքով: Խաղաղապահ գործողության հրամանատարությունը տեղակայվելու է Ստեփանակերտ քաղաքի շրջանում։ 부처에서 언급한 바와 같이, 군사작전의 중지에 대한 협정의 준수여부를 위해 러시아 감독관은 나고르노-카라바흐 접촉선을 따라, 아르메니아와 나고르노-카라바흐를 연결하는 라친통로를 따라 주둔하게 될 것이다. 평화작전의 수행은 스테파나게르뜨 시의 주변에 배치될 예정이다.
Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ պատերազմը դադարեցնելու հայտարարությանը և դրանից հետո Երևանում ստեղծված իրավիճակին: 니콜 파쉬니안은 휴전에 관한 성명과 그 이후 예레반에서 발생될 상황에 대해 언급하였다.
ԵՐԵՎԱՆ, 10 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում պատերազմը դադարեցնելու հայտարարությանը, ինչպես նաև այդ հայտարարության հրապարակումից հետո Երևանում ստեղծված իրավիճակին։ 예레반, 11월 10일, 아르멘프레스: 아르메니아 공화국의 총리 니콜 파쉬니안은 나고르노-카라바흐에서 휴전성명뿐만 아니라 그 성명이 발표된 후 예레반에서 조성될 상황에 대해 언급하였다.
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Ֆեյսբուք»-ի իր էջում ուղիղ եթերի ընթացքում ՀՀ վարչապետն ընդգծեց, որ կցանկանար տեղի ունեցածի մասին խոսել մանրամասն, սակայն հավելեց, որ հիմա դա անել չի կարող։ «Հիմա ռազմական գործողությունների դադարեցումը պրոցեսի մեջ է, և, եթե ես հիմա ասեմ ինչ-որ բաներ, ուղղակի կարող եմ վտանգել մարդկանց։ Իհարկե, եթե ասեմ ինչ-որ բաներ, կարծում եմ, շատերին շատ բան պարզ կլինի, բայց ես ուղղակի չեմ կարող հիմա դա ասել՝ մարդկանց կյանքերը չվտանգելու համար։ Այսօր նրանք, ովքեր ջարդուփշուրներ են անում, նրանք հիմա թիկունքից հարվածում են դիրքերում կանգնող մեր տղաներին»,- ասաց Փաշինյանը։ "아르멘프레스"의 전언에 따르면, 아르메니아 공화국의 총리는 그의 "페이스북" 페이지에서 진행된 생방송에서 그는 무슨일이 있었는지에 대해 자세하게 말하고 싶지만 지금은 그것을 말할 수 없다고 덧붙였이면서 강조하였다. "지금 군사행위를 중지하는 것은 진행중에 있으며 만약 내가 지금 모든 것 말하면, 사람들을 위험에 빠뜨릴 수 있습니다. 물론, 만약 모든 것을 말하면, 나의 생각으로는 많은 사람들에게 많은 것이 분명해지겠지만 나는 지금 사람들의 생명을 위험에 빠뜨리지 않기 위해서 그것을 말할 수 없습니다. 오늘 박살내던 사람들은 지금 후방에서 그 위치에 서있는 우리 소년들에게 공격을 하고 있습니다."라고 파쉬니안은 말했다.
Նրա խոսքով որոշումը կայացվել է ռազմական իրավիճակի վերլուծության արդյունքում և այն մարդկանց գնահատականների և նրանց լսելու արդյունքում, ովքեր ամենաշատն են տիրապետում ռազմական իրավիճակին։ «Մենք պետք է հասկանանք մի բան, որ մեր փառապանծ բանակն այսօր կռվել է ահաբեկիչների, ՆԱՏՕ-ի երկրորդ բանակի և Ադրբեջանի դեմ։ Եվ ինչո՞ւ չենք կարողացել մենք այնպես անել, որ այսօրվա թուղթն այլ բովանդակություն ունենա․ 25 տարի սեղանների շուրջ որոշ մարդիկ խմել են մեր բանակի կենացը, և այդ սեղաններին դրված գինին, հացը, օղին գնված է եղել գողացված փողով, զինվորին պահել ենք 80-ականների զենքերով, և մեր հույսն այն է եղել, որ գիտեք ինչ՝ դե բանակցային գործընթացում «կռուտիտ կլինենք»։ Բայց ինչքան կարելի է «կռուտիտ լինել»։ Դրա վերջը ի վերջո գալիս է։ Եվ մենք այդ վերջի մասին չենք մտածել։ Նրանք, ովքեր ի պաշտոնե պարտավոր էին մտածել, չեն մտածել, մենք էլ կողքից չենք արձանագրել, որ գլորվում ենք դեպի այս օրը։ 그의 말에 따르면, 군사상황의 분석으로 인해, 군사상황을 잘 알고 있는 사람들의 평가와 그들에게 들은 것으로 인해 결정을 내렸다. "우리는 우리의 영광스러운 군대가 오늘날 테러리스트, 나토의 두번째 군대 및 아제르바이잔에 맞서 싸웠다는 한가지를 이해해야합니다. 또한 우리가 오늘날 종이에 다른 목차를 가지는 것에 대해 왜 그렇게 할 수 없습니까? 25년이라는 테이블 주위에서 어떤 사람들은 우리 군대의 건배를 마셨으며 그 테이블에 놓인 와인, 빵, 보드카를 훔친돈으로 구매했으며, 군인들을 80년대의 무기로 유지하였습니다. 그리고 우리의 희망은 협상절차에서 여러분이 "남탓을 하게"될 것이라 아는 것입니다. 하지만 여러분은 얼마나 "남탓을" 할 수 있습니까? 그것의 끝이 결국 오고 있습니다. 또한 우리는 그 끝에 대해 생각하지 않았습니다. 공식적으로 생각해야했던 사람들은 생각하지 않았으며 우리 또한 오늘을 향해 나아가고 있다는 것을 기록하지 않았습니다.
- փառապանծ 영광스러운
- բովանդակություն 목차
- կենաց 건배
- կռուտիտ = крутить(러시아어) 꼬다, 돌리다, 말아올리다 -> կռուտիտ լինել 남탓을 하다
- ի վերջո 결국
Նա հավելեց, որ ինքն իմացել է դա, որովհետև առաջին օրից տեղեկացել է բանակցային բովանդակությանը։ 그는 왜냐하면 첫날부터 협상내용을 전달받아서 그것을 알았다고 덧붙였다.
«Ընդ որում, բանակցային գործընթացին տեղեկացել եմ մի վիճակում, որտեղ «կռուտիտ լինելու» բոլոր ռեսուրսները այլևս սպառված են։ Իմիջայլոց, այսօրվա այդ դեբոշ անողների մեջ այդ շրջանակների ներկայացուցիչներ էլ կան։ Ես ի՞նչ եմ արել, ոչ թե գնացել և այդ բանակցային ժառանգությունը վերցրել և ասել եմ ես հիմա կանեմ այդ ժառանգության արդյունքները, այլ ես փորձել եմ պատրաստվել այս օրվան, ամեն ինչ արել եմ դրա համար ինչ հնարավոր էր անել 2․5 տարում։ Եվ մեր բանակը 44 օր պատվով կռվում է՝ կրելով անթիվ զրկանքներ։ Ես էլի եմ ասում՝ ծնկի եմ գալիս մեր բոլոր նահատակների, ծնկի եմ գալիս նրանց մայրերի, հայրերի, քույրերի, եղբայրների, կանաց, զավակների առաջ։ Ես նաև նրանցից ներողություն եմ խնդրում, որ մենք չենք կարողացել իրենց գործը պատշաճ մակարդակով շարունակել։ Բայց մենք այս որոշումը կայացրել ենք՝ հաշվի առնելով ռազմական իրադրությունը, ոչ միայն այսօրվա, այլ նաև հնարավոր շարունակության»,- մանրամասնեց Փաշինյանը։ "또한, 모든 자원이 그렇게 하지 않으면 고갈된다는 상황에서 협상과정에 대해 알게되었습니다. 그런데, 오늘날 그런 폭도들안에는 그러한 체제의 대표자들도 있습니다. 나는 무엇을 했습니까? 가지않고 그런 협상의 유산을 가져왔고, 지금 그러한 유산의 결과물을 할 것이라고 말했지만 나는 오늘을 준비하려 노력했고 그것을 위해 2년 반동안 내가 할 수 있는 모든 것을 다했습니다. 또한 우리 군대는 44일 동안 셀 수 없는 박탈감을 겪으며 명예롭게 싸워왔습니다. 나는 다시 말하지만, 우리의 모든 순교자들에게 무릎을 꿇습니다. 그들의 어머니, 아버지, 자매, 형제, 여자들, 자녀들 앞에 무릎을 꿇습니다. 나는 또한 우리가 그들의 행동을 적절한 수준에서 계속하게 할 수가 없어서 그들에게 사과합니다. 하지만, 우리는 군사상황를 고려하여 오늘 뿐만아니라 가능한 지속을 위해서 이 결정을 내렸습니다."라고 파쉬니안은 설명하였다.
- իմիջիայլոց 그런데
- դեբոշ = дебош 소란, 소동, 무질서
- ժառանգություն 유산
- անթիվ 셀 수 없는
Անդրադառնալով պատերազմի դադարեցման մասին հայտարարության հրապարակումից հետո Երևանում ստեղծված իրավիճակին՝ Փաշինյանն ընդգծեց․ «Մի ընդդմիադիր քաղաքական գործիչ կա, որը նաև իմ հրաժարականն է պահանջել, երեկ չէ առաջին օրը դիրքերը թողել է, փախել՝ գեներալի ուսադիրներով, այսօր եկել ասում է «մենք մեր բանակի կողքը կանգնած ենք»։ «Բա ինչո՞ւ էր փախել։ Ես համոզված եմ, որ այսօրվա կազմակերպիչների մեջ կան նաև այդպիսի մարդիկ։ Գիտեմ, որ կան շատ մարդիկ, ում մտադրություններն ազնիվ և արդար են, գիտեմ, որ կան նաև մեր զոհված եղբայրների հարազատները, ես ասել եմ և ասում եմ, որ ծնկի եմ իջնում այդ մարդկանց առաջ։ Այսօր ինձ ասացին, որ այս դեբոշներ սարքողների մեջ կան օլիգարխների հանցավոր խմբեր։ Դա այն մարդիկ են, ովքեր 20 տարի գողացել են զինվորից, բանակից, 20 տարի հարկ չեն վճարել, այսօր եկել ազգի ու դավաճանության մասին են խոսում։ Բա այդ մարդիկ ի՞նչ գործ ունեն Երևանում։ Արցախի նախագահի կոչերը չե՞ն լսել, Շուշին վտանգված լինելու մասին կոչերը չե՞ն լսել, օգնելու աղաղակները չե՞ն լսել։ Ի՞նչ գործ ունեն այդ մարդիկ Երևանում կամուֆլյաժով։ Հիմա նրանք դուրս են եկել իրենց թալանածը պաշտպանելո՞ւ։ Այսօր գիտեք ինչո՞ւ են այդպես ազատ մտնում այստեղ-այնտեղ ջարդուփշուր անում, որովհետև ինչքան ոստիկան կա, ինչքան ԱԱԾ կա, ինչքան ՊՊԾ կա, բոլորը դիրքերում են, իմ որդին էլ է դիրքերում, իմ կինն էլ է դիրքերում։ Իմ կինը դիրքերում է, և ես հպարտ եմ դրա համար։ Բայց ես հասկանում եմ, որ պետք է բովանդակային և մանրամասն բացատրություններ տամ։ Այդ բացատրությունները ես այսօր էլ եմ պատրաստ տալ, բայց ինչո՞ւ չեմ տալիս։ Ինֆորմացիոն դիսոնանսի հետ կապված խնդիր կա։ Ռազմական և պատերազմական դրության պայմաններում ամեն ձևակերպած նախադասությունն ազդեցություն է ունենում մարտական գործողությունների վրա։ Այդ դիսոնանսի պատճառը նաև դա է, և մենք դա հասկանում ենք և հասկացել ենք, բայց դուք էլ պետք է հասկանաք, որովհետև ֆեյսբուքյան գրառումները, թե ամեն մարդ նախադասությունները ոնց է ձևակերպում, շատ արագ հասնում է առաջին գիծ և շատ արագ թշնամուն է հասնում։ Դա է պատճառը, որ ես այսօր չեմ կարող ասել այն ամենը, ինչ պիտի ասեմ»,- ասաց Փաշինյանը։ 전쟁의 종식에 대한 성명의 발표이후 예레반에서 조성되어질 상황을 언급하면서 파쉬니안은 강조하였다. "나의 사임을 요구하던 야당정치인도 있었습니다. 어제도 아니고 첫날에 그는 자리를 떠나 장군의 견장을 달고 도망쳤습니다. 오늘은 와서 "우리는 우리의 군대편에 서있다"라고 말합니다. "그는 왜 도망쳤습니까? 나는 오늘날 주최자들안에 그러한 사람이 있음을 확신합니다. 나는 의도가 정직하고 공정한 많은 사람이 있다는 것을 알고 있습니다. 또한, 죽은 형제의 친척도 있음을 알고 있습니다. 나는 그런 사람들 앞에 무릎을 꿇는다고 말했고, 말하고 있습니다. 나는 이러한 폭동을 일으키는 사람들안에 과두제의 범죄단체가 있다고 들었습니다. 이들은 20년동안 군인과 군대에게서 훔친 사람들입니다. 20년동안 세금을 내지 않은 사람들입니다. 오늘 그들은 와서 국가와 배신에 대해 이야기합니다. 그 사람들은 예레반에서 무슨 일을 하고 있습니까? 아르차흐 대통령의 요청을 듣지 못했습니까? 슈쉬가 괴멸위기에 처했다는 것에 대해 듣지 못했습니까? 도움을 요청하는 소리를 듣지 못했습니까? 이 사람들은 예레반에서 위장으로 무슨 일을 하고 있습니까? 지금 그들은 자신들의 것을 약탈당하는 것을 방어하기 위해 나왔습니까? 오늘날 여러분은 그들이 왜 여기 저기 자유롭게 들어가는지 알고 있습니까? 왜냐하면 경찰이 있고, 국가안보국이 있으며, 순찰서비스가 있으며, 모든 이가 제자리에 있고, 나의 아들도 자리에 있으며, 내 아내도 제자리에 있기 때문입니다. 나의 아내는 제자리에 있습니다. 나는 그것이 자랑스럽습니다. 하지만, 나는 실질적이고 자세한 설명을 해야한다는 것을 이해합니다. 나는 오늘도 그러한 설명을 할 준비가 되어있지만, 왜 하지 않을까요? 정보 불일치와 관련된 문제가 있습니다. 계엄령과 전쟁상태에서 행하여지는 모든 문장은 전투작전에 영향을 미칩니다. 그것이 불화의 이유입니다. 우리는 그것을 이해하고 있으며 이해했지만, 여러분도 이해해야합니다. 왜냐하면 페이스북의 게시물은 모든 사람의 문장으로 구성되기 때문에, 매우 빨리 전선에 도달하고, 매우 빨리 적에게 도달합니다. 그것이 오늘 내가 말해야만 하는 모든 것을 말할 수 없는 이유입니다."라고 파쉬니안은 말했다.
- ընդդմիադիր 야당의
- հրաժարական 사직
- ուսադիր 견장
- կազմակերպիչ 주최자
- մտադրություն 의도
- օլիգարխ 과두제
- կամուֆլյաժ = камуфляж 위장
- ՊՊԾ = պարեկապահակային ծառայություն 순찰서비스
- դիսոնանս 불화, (의견) 충돌
Նա բոլոր քաղաքացիներին խնդրեց տուրք չտալ ջարդարարների խմբին, որովհետև արդեն իմացել է, թե այնտեղ ովքեր են, կան հայտնի կուսակցական շրջանակներ։ «Այդ կուսակցական շրջանակներից մարդ կա, որ հարուցված քրեական գործի շրջանակներում պետությանը 80 միլիարդ դրամի պարտավորություն ունի, որը պետք է այս տարիներին վճարվեր բյուջե, առնվազն՝ դրա 60 տոկոսը կամ կեսը, քանի որ մնացածը տույժ-տուգանքներ են․ այդ գումարը պետք է դառնար զենք, տեխնիկա, գիտություն, ԱԹՍ և այսպես շարունակ։ Այդ մարդիկ այսօր դեբոշ են անում իրենց թալանի իրավունքը վերգտնելու համար»,- ասաց նա։ 그는 모든 시민들에게 학살집단에게 경의를 표하지 말 것을 당부하였다 왜냐하면 그는 거기에 누가 있는지 유명한 정당의 회원들이 있음을 이미 알고 있기 때문이다. "그러한 정당회원들중 한 사람이 있는데, 그는 시작된 형사사건의 틀안에서 국가에 800억 드람의 의무가 있으며 그것은 올해안에 금액의 적어도 60% 또는 절반을 지불해야만 한다. 왜냐하면 나머지는 벌금으로 부과되었다. 그 금액은 무기, 장비, 과학, 드론 등이 되어야한다. 그 사람은 오늘 자신들의 약탈권을 되찾기 위해 폭동을 일으키고 있습니다."라고 그는 말했다.
- տուրք տալ 경의를 표하다
- ջարդարար 학살자
Վարչապետը հայտարարեց՝ ընդունում է, որ կառավարությունը 2 տարվա ընթացքում չի արել այն չափի կոռուպցիոն գումարների վերադարձ, որ պետք է աներ, որովհետև փորձել են ամեն ինչ անել օրինական մեթոդներով։ Նրա խոսքով՝ 25 տարի Հայաստանում օրենքները գրվել են այնպես, որ առաջին հերթին պաշտպանեն կոռուպցիան և կոռուպցիոն համակարգը։ «Սա է ճշմարտությունը, և ես կրկին ուզում եմ ասել՝ ցավում եմ, որ մանրամասն չեմ կարող ամեն ինչի մասին խոսել։ Չեմ կարող, որովհետև իրավիճակը ռազմաճակատում կայուն չէ։ Շատ կարևոր է, որ մենք այնպես անենք, որ վնաս չտանք։ Ես հասկանում եմ էմոցիաները, դրանք պետք է արտահայտվեն, պետք է դուրս գան, բայց այս խոսակցությունը մանրամասն անելու ժամանակ դեռ կունենանք, և ոչ մի պատասխանատու չի փախչի պատասխանատվությունից։ Այդ թվում ես, եթե պատասխանատու եմ, պատասխանատվությունից չեմ փախչի, բնականաբար։ Ես Հայաստանի քաղաքացիներին կոչ եմ անում չտրվել սադրանքների»,- ասաց նա։ 총리는 정부가 2년동안 그런 규모의 금액을 돌려받지 못한 것은 왜냐하면 모든 것을 합법적인 수단을 통해 하려고 했기 때문이며, 그래야만 하는 것을 받아드렸다고 밝혔다. 그의 말에 따르면, 25년 동안 아르메니아에서 법률은 첫번째로 부패와 부패시스템을 보호하도록 작성되었다. "이것은 진실이며 나는 다시 말하고 싶습니다. 안타깝게도 모든 것에 대하여 자세히 말할 수 없습니다. 할 수 없습니다. 왜냐하면 전장의 상황이 안정적이지 않기 때문입니다. 우리가 피해를 입지 않고 그렇게 하는 것이 중요합니다. 나는 그것들은 표현되어져야하고, 밖으로 들어나야하는 감정을 이해합니다. 하지만, 우리는 이것에 대해 자세하게 이야기할 시간을 가질 것입니다. 책임자는 그 책임을 피할 수 없습니다. 나를 포함하여, 만약 내가 책임이 있다면, 당연히 그 책임을 피하지 않을 것입니다. 나는 아르메니아 국민들에게 도발에 굴하지 않을 것을 촉구합니다."라고 그는 말했다.
Փաշինյանը հավաստիացրեց, որ ինքը, կառավարությունը հնարավոր ամեն ինչ արել են, որ այսպիսի արդյունքի չհանգենք։ «Ինչո՞ւ դա չի ստացվել, հենց դա է ամենակարևոր խնդիրը, և հենց դրա մասին է, որ պետք է տեղի ունենա մանրամասն խոսակցություն, որպեսզի ամբողջ կոնտեքստը պարզվի և պարզաբանվի։ Շնորհակալ եմ նրանց, ովքեր հավատում են, շնորհակալ եմ նրանց, ովքեր չեն հավատում, բայց ես ընդամենը մի ակնկալիք ունեմ, որ նրանք կլսեն և հետևություններ կանեն դրա արդյունքում։ Այսօրվա հանցագործությունների բոլոր կազմակերպիչները ենթարկվելու են խստագույն պատասխանատվության, սրանում չկասկածեք։ Չկասկածեք, որ այս ընթացքում որևէ վայրկյան, որևէ ակնթարթ որևէ գործողություն արվել է ի հակադրություն ձեր նկատմամբ իմ ունեցած ծառայական պարտավորությունների։ Խնդրում եմ մի վայրկյան անգամ չկասկածեք, ես դա, իհարկե, կապացուցեմ, մնացածը դուք կորոշեք՝ ապացուցեցի, թե չապացուցեցի»,- եզրափակեց Նիկոլ Փաշինյանը։ 파쉬니안은 자신과 정부가 그와 같은 결론에 도달하지 않기 위해 가능한 모든 것을 했다고 확신했다. "왜 그것이 받아드려지지 않는지, 바로 그것이 가장 중요한 문제이며 바로 그것에 대해 전체적인 맥락에서 밝히고, 명확하게 하기 위한 자세한 대화가 이루어져야만 합니다. 믿어주시는 분들에게 감사드리며, 믿지않는 사람들에게도 감사드립니다. 하지만 나는 다만 그들이 듣고 그 결과로 조사를 하는 한가지 기대뿐입니다. 오늘날의 모든 범죄조직은 가장 엄격한 책임을 지게 될 것입니다. 의심하지 마십시오. 이 순간, 어떤 순간에 내가 가진 권한으로 여러분을 향해 대조적으로 어떤 조치가 취해졌음을 의심하지 마십시오. 나는 물론 그것을 증명할 것이며, 나머지는 여러분이 결정하십시오. 증명되었든 아니든."라고 니콜 파쉬니안은 결론지었다.
- ի հակադրություն 대조적으로, 반하여
Մենք պարտավոր ենք կանգնեցնել արունահեղությունը. ՀՀ ՊՆ և ԶՈՒ ուղերձը: 우리는 유혈사태를 막아야합니다. - 아르메니아 공화국의 국방부와 군대의 메시지
ԵՐԵՎԱՆ, 10 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ պաշտպանության նախարարությունը և Զինված ուժերն ուղերձ են հղել` պատերազմի դադարեցման առնչությամբ։ «Արմենպրես»-ը ներկայացնում է ՀՀ ՊՆ պաշտոնական կայքում հրապարակված ուղերձը. 예레반, 11월 10일, 아르멘프레스: 아르메니아 공화국의 국방부와 군대는 전쟁종식과 관련하여 메세지를 발송하였다. "아르멘프레스"는 아르메니아 공화국의 국방부 공식 사이트에서 공개된 메시지를 참조하였다.
«Սիրելի հայրենակիցներ 친애하는 아르메니아 동포여러분
Սեպտեմբերի 27-ին Արցախի դեմ սանձազերծվեց պատերազմ, որն աննախադեպ էր՝ ներգրավված ուժերի, միջոցների, սպառազինության քանակի ու տեսակի առումով։ Այն աննախադեպ էր նաև այն տեսանկյունից, որ մեր բանակը, փաստացի, կռվում էր ոչ միայն 10-ը միլիոնանոց Ադրբեջանի զինված ուժերի, այլև Թուրքիայի ռազմական անմիջական մասնակցության և լիարժեք ու անվերապահ քաղաքական, ռազմական ու դիվանագիտական աջակցության, ինչպես նաև մի քանի հազար վարձկան-ահաբեկիչների դեմ։ 9월 27일에 아르차흐에 맞서 촉발된 전쟁은 투입된 군대, 군사수단, 무기수량 및 유형 측면에서 전례가 없는 것이었습니다. 우리 군이 실제로, 천만명의 아제르바이잔 군대, 게다가 터키의 전쟁에 대한 직접적인 관여, 완전하고 무조건적인 정치적, 군사적 외교적 지원뿐만 아니라 수천의 용병과 테러리스트에 맞서 싸웠다는 점에서 전례가 없는 것이었습니다.
Մեր բանակը, այս պայմաններում, արեց հնարավորն ու անհնարինը՝ հակառակորդին դիմագրավելու համար։ Հայկական բանակի ամեն մի զինվոր, սպա ու գեներալ Հայրենիքի պաշտպանության համար արեց առավելագույնը՝ անմնացորդ նվիրվելով այդ պայքարին ու կերտելով բազմաթիվ հերոսական պատմություններ։ Այս պատերազմը մեզանից խլեց մեր լավագույն որդիներին, որոնց հիշատակը հավերժ կմնա բոլորիս սրտերում՝ որպես մեր ժամանակների իրական հերոսների։ 우리 군은 그러한 조건에서 적군에 저항하기 위해 최선을 다하였습니다. 아르메니아 군대의 모든 군인, 장교와 장군은 조국수호를 위해 최선을 다하였으며, 그 투쟁에 전념하였고, 영웅적인 수많은 일화를 만들어냈습니다. 이 전쟁은 우리에게 우리 시대의 진정한 영웅으로써 우리 모두의 마음속에 영원히 기억될 최고의 아들들을 앗아갔습니다.
Ձեզանից յուրաքանչյուրը պետք է վստահ լինի, որևէ մեկի մոտ կասկածի նշույլ անգամ չպետք է լինի, որ մեր բանակն արել է հնարավորն ու անհնարինը։ Մենք ևս մեկ անգամ փաստեցինք, որ ունենք ոգով անկոտրում զինվորներ, սպաներ ու գեներալներ, որոնք պատրաստ են առանց վայրկյան անգամ մտածելու իրենց կյանքը զոհաբերել մեր սուրբ Հայրենիքի պաշտպանության համար։ 여러분 각자 우리 군대가 최선을 다했음을 어느 누구도 추호의 의심도 하지 말아야합니다. 우리는 거룩한 조국을 수호하기 위해 한 순간도 망설임없이 자신을 생명을 바칠 준비가 되어 있는 불굴의 군인들, 장교들과 장군들이 있음을 또 다시 한번 증명했습니다.
Բայց ժամանակն է դադարեցնել արյունահեղությունը։ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի քաղաքական ղեկավարությունները եկել են համաձայնության, որի բովանդակությանն արդեն ծանոթ եք։ Պատերազմը լիարժեք չի ավարտվել, և մարտական գործողություններն Արցախում դեռևս շարունակվում են։ Այդուհանդերձ, մենք պաշտպանում ենք և պարտավոր ենք կատարել մեր երկրի ռազմաքաղաքական ղեկավարության որոշումները, որոնք կայացվել են իրադրության բազմակողմանի վերլուծության և գնահատականի հիման վրա։ Մենք պարտավոր ենք կանգնեցնել արունահեղությունը։ Մենք պարտավոր ենք գտնել մեր բոլոր հերոսների մարմիններն ու նրանց, զինվորական պատվով, հողին հանձնել։ Մենք պարտավոր ենք փորձել սփոփել մեր հերոսածին մայրերի ցավն ու բուժել վիրավորների վերքերը։ Մենք պարտավոր ենք վերականգնել մեր բանակի ներուժն ու առավել ամրացնել այն՝ վերածելով գերժամանակակից ու գերմարտունակ մի բռունցքի։ Մեր անելիքները չափազանց շատ են։ Պատերազմն ավարտվում է։ Բանակն իր անելիքն արել է և շարունակելու է անել անմնացորդ։ 하지만, 유혈사태를 멈추어야할 때입니다. 아르메니아, 러시아 및 아제르바이잔 정치 지도부는 협의에 이르렀으며 그 내용에 대해 이미 여러분들은 알고 계십니다. 전쟁은 완전히 끝나지 않았으며 전투행위는 아르차흐에서 여전히 계속되고 있습니다. 그럼에도 불구하고 우리는 방어하고 있으며 우리나라의 군사정치 지도부의 결정을 이행하여야합니다. 이는 상황에 대한 포괄적인 분석 및 평가의 기반에서 작성되었습니다. 우리는 유혈사태를 막아야합니다. 우리는 우리의 모든 영웅들의 시신을 찾아 그들을 군대의 명예로 땅에 묻어야합니다. 우리는 우리의 영웅들의 어머니의 슬픔을 달래고 부상자의 상처를 치유해야합니다. 우리는 군대의 잠재력을 복원시키고 최첨단의 무기와 무장으로 보다 강하게 만들어야합니다. 우리의 할 일은 너무 많습니다. 전쟁은 끝났습니다. 군대는 그의 할 일을 했으며 계속하여 최선을 다할 것입니다.
Կոչ ենք անում զերծ մնալ գործողություններից, որոնք կարող են խարխլել պետականության հիմքերը և, դասեր քաղելով գործած հնարավոր բոլոր սխալներից, կերտել անհամեմատ ուժեղ ու մարտունակ բանակ, որին արժանի է մեր հերոսական ժողովուրդը»։ 국가의 기초를 훼손할 수 있는 행동을 자제해주실 것을 촉구합니다. 그리고 가능한 모든 실수로부터 교훈을 배우고, 우리의 영웅적인 국민들이 받아야 마땅할 그런 비교할 수 없을 정도의 강력하고 효율적인 군대를 구축할 것을 촉구합니다."
Վարչապետը ներկայացրել է, թե ցուցարարները գիշերն ինչ են գողացել իր կեցավայրից: 총리는 시위대가 밤에 자신의 주거지에서 무엇을 훔쳤는지 제출하였다.
- կեցավայր 주거지
ԵՐԵվան, 10 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է, թե ցուցարարները գիշերն ինչ են գողացել իր կեցավայրից: 예레반, 11월 10일, 아르멘프레스: 아르메니아 공화국의 총리 니콜 파쉬니안은 시위대가 밤에 자신의 거주지에서 무엇을 훔쳤는지 제출하였다.
«Վարչապետի կեցավայրից գողացել են համակարգիչ, ժամացույց, օծանելիք, վարորդական իրավունք և այլ իրեր։ Այս ամենը, իհարկե, «հանուն հայրենիքի»»,- «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Փաշինյանը: "총리의 거주지로부터 컴퓨터, 시계, 향수, 운전면허증 및 기타 물건들이 도난당했습니다. 이 모든 것은, 물론, "조국을 위해서"입니다."라고 파쉬니안은 그의 "페이스북" 페이지에 작성하였다.
- օծանելիք 향수
Նոյեմբերի 10-ի ժամը 05։00-ից սկսած ՀՀ ԶՈՒ-ն իրականացնում է պատերազմը դադարեցնելու համաձայնության դրույթների կատարումը: 11월 10일 5시부터 시작된 아르메니아 공화국의 군대는 전쟁의 종식협정에 대한 조항의 이행을 실행하고 있다.
ԵՐԵՎԱՆ, 10 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ նոյեմբերի 10-ի ժամը 05։00-ից սկսած, ՀՀ ԶՈՒ-ն, ՌԴ ԶՈՒ-ի հետ համատեղ, իրականացնում է Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների միջև ձեռք բերված՝ ղարաբաղյան պատերազմը դադարեցնելու մասին եռակողմ համաձայնության դրույթների կատարումը՝ վերաբերող մասով։ 예레반, 11월 10일, 아르멘프레스: 아르메니아 공화국의 국방부는 11월 10일 5시부터 시작된 아르메니아 공화국의 군대, 러시아 연방의 군대와 공동으로 아르메니아 총리, 러시아와 아제르바이잔 대통령간 체결된 종전에 대해 삼자협정의 조항을 이행하는 것에 대한 부분을 이행하고 있다.
ՀՀ վարչապետն անդրադարձել է պատերազմը դադարեցնելու համաձայնության դրդապատճառներին: 아르메니아 공화국의 총리는 전쟁종식협정의 주된 이유에 대해 언급하였다.
- դրդապատճառ = դրդիչ պատճառ 주된 이유
ԵՐԵՎԱՆ, 10 ՆՈՅՄԵԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական բանակը, Արցախի քաղաքական ղեկավարությունը հստակ խնդիր էր ձևակերպել՝ պետք է ժամ առաջ կանգնեցնել պատերազմը: Այս մասին նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում ուղիղ հեռարձակմամբ՝ անդրադառնալով պատերազմը դադարեցնելու համաձայնությանը: 예레반, 11월 10일, 아르멘프레스: 아르메니아 군대와 아르차흐 정치지도부는 한시부터 전쟁을 멈쳐야만 하는 뚜렷한 임무를 비준하였다. 이에 대하여 아르메니아 공화국의 총리 니콜 파쉬니안은 "페이스북" 소셜네트워크의 페이지에서 생방송을 통해 전쟁종식협정에 대해 언급하였다.
- ձևակերպել = որոշումով վավերացնել (결정으로) 비준하다
- կանգնեցնել 서 있다. 멈추다
«Ես իմ նախորդ տեքստում ևս ասել եմ, որ այսպիսի որոշում կայացրել եմ այն բանից հետո, երբ բանակը շարունակաբար պնդել է նման քայլի գնալու անհրաժեշտությունը: Մենք ունեցել ենք որոշակի խնդիրներ, որոնց լուծման հեռանկարը չէր երևում կամ դրանց լուծման ռեսուրսը սպառված էր: Օրինակ բախվել ենք դեպքերի, երբ զինված ուժերի գունդը մարտական նպատակով պետք է տեղափոխվեր, սակայն տվյալ բնակավայրի բնակիչները փակել էին զորամասի դռները, մեքենաներին թույլ չեն տվել, որ դուրս գան: Այդպիսի տասնյակ դեպքեր ենք ունեցել: Արդյունքում, տեխնիկա առանջնագիծ հասցնելու խնդիր է եղել: Շատ դեպքերում կոշտ միջամտություն է կատարվել, որոշ դեպքերում չի եղել հնարավորություն, որովհետև ոստիկանները գործուղված են եղել առաջնագիծ: Դա բերել է լուրջ, ծանր հետևանքների»,-նշեց Նիկոլ Փաշինյանը: "나는 이전내용에서 군대가 계속하여 그와 같은 조치를 취할 필요성을 주장한 이후에 그러한 결정을 내렸다고 다시 말했습니다. 우리는 그것을 해결하기 위한 전망이 보이지 않거나 그것을 해결하기 위한 자원이 소진되었다는 어떤 문제를 가지고 있었습니다. 예를 들어, 군대의 연대가 전투목적으로 이동을 해야하지만, 정해진 거주지의 주민들이 군대의 출입문을 닫고 차량이 떠나는 것을 허락하지 않는 사례들을 접하였습니다. 이러한 수십건의 사례가 있었습니다. 그 결과로, 장비를 최전선에 전달하는데 문제가 있었습니다. 많은 경우에 힘든 개입이 수행되었으며, 어떤 경우에는 그러한 기회가 없었습니다. 왜냐하면 경찰들이 최전선으로 보내졌기 때문입니다. 그것은 심각하고, 힘든 결과를 초래하였습니다."라고 니콜 파쉬니안은 말했다.
- հեռանկար (문제해결을 위한) 균형감
- երևալ = տեսանելի լինել 보여지다
- բախել 두드리다
- բախվել = դեմ առնել 접하다, = հանդիպել 만나다
- գունդ (군대의) 연대
ՀՀ վարչապետը որպես հաջորդ խնդիրը նշել է զորահավաքային համակարգի հարցը: Նրա խոսքով, կա գործող բանակ, անհրաժեշտության դեպքում զորահավաքով ներգրավվում են քաղաքացիներ: Ըստ նրա՝ փորձը ցույց է տալիս, որ քաղաքացիական կյանքից եկած մարդիկ, ցավոք սրտի, այնքան պատրաստ չեն ռազմական գործողությունների լիարժեք մասնակցելու, արագ կորցնում են մարտունակությունը: Արդյունքում, խնդիրներ են առաջանում: 아르메니아 공화국의 총리는 다음문제로 동원령에 대한 문제를 언급하였다. 그의 말에 따르면, 정규군이 있으며, 필요한 경우에 동원을 통해 시민들을 포함시키게 됩니다. 그에 따르면, 민간 생활에 있던 사람들은 불행히도, 군사작전에 완전히 참여할 준비가 되어있지 않고 빠르게 전투성을 잃게 된다는 것을 경험이 보여준다. 결과적으로 문제가 발생한다.
«Դա ամենևին չի նշանակում, որ այդ ներգրավվածներից բոլորն են նույն վիճակում եղել: Մենք ունեցել ենք մարդիկ, որոնք հերոսական կռիվ են տվել: Ամեն դեպքում մենք բախվել ենք նաև որոշակի դասալքության խնդրի, որը հնարավոր չի եղել լուծել: Երբ ներգրավված ամբողջ ռեսուրսն արդյունավետ չի եղել, մենք խնդիր ենք ունեցել, լավ կռվողները շատ հաճախ իրենց փոխարինող չեն ունեցել: Իրենց էլ պետք է հանգստանալու հնարավորություն տրվի: Եղել են մարդիկ, որոնք մեկ ամիս շարունակ մնացել են և այդպես էլ փոխարինող հնարավոր չի եղել գտնել: Այդ ամենը ստեղծել է լուրջ խնդիրներ, այն աստիճան, որ մեր բանակը, Արցախի քաղաքական ղեկավարությունը հստակ խնդիր է ձևակերպել, որ պետք է ժամ առաջ կանգնեցնել պատերազմը, հակառակ դեպքում հետևանքները կլինեն ավելի ծանր: Սա չափազանց դժվար ու ծանր որոշում է եղել: Մեր վրդովմունքը նույնպես առաջացրել է, բայց մենք հայտնվել ենք մի իրավիճակում, որ այլընտրանք գոյություն չուներ»,-ասաց վարչապետը: "그것은 참여한 모든 사람이 동일한 상황에 있었다는 것을 의미하는 것은 절대 아닙니다. 우리에게는 영웅적으로 싸우는 사람들이 있었습니다. 어쨌든 우리는 해결할 수 없는 탈영문제에 직면하였습니다. 관련된 모든 자원이 효과적이지 못했을 때, 우리는 문제를 가졌습니다. 잘 싸우는 사람들은 아주 자주 그들을 대신할 사람들을 가지지 못했습니다. 그들 역시 휴식할 기회가 주어져야합니다. 한달간 계속해서 머물렀는데 대신할 사람을 찾지 못했던 사람이 있었습니다. 그 모든 것은 심각한 문제를 만들었으며, 그런 이유로 우리군과 아르차흐 정치지도부는 몇시간전에 전쟁을 멈추어야한다는 뚜렷한 임무를 가지고 있었습니다. 그렇지 않으면, 결과는 보다 심각해질 것입니다. 이것은 매우 어렵고 힘든 결정이었습니다. 우리의 좌절감도 생겼지만 우리는 대안이 없는 상황에 처했습니다."라고 총리는 말했다.
- վրդովմունք 불만, 정신적 동요, 소동
- այլընտրանք 대안
Ինչո՞ւ սեպտեմբերի 27-ին նույն պայմաններով զինադադար չի կնքվել: Հարցի առնչությամբ ՀՀ վարչապետը նշեց, որ սեպտեմբերի 27-ին զինադադարի պայմանները շարունակում էին մնալ նույնը: 왜 9월 27일에 같은 조건으로 휴전이 체결되지 않았을까요? 이 문제와 관련하여 아르메니아 공화국의 총리는 9월 27일에 휴전조건은 계속하여 동일했었다고 언급하였다.
«Դա կարող էր ընդունվել, միայն ձեզ և մեզ հայտնի 7 շրջանները հանձնելու պայմանով: Մենք նման քայլի չէինք կարող գնալ, որովհետև մենք հավատում էինք, որ Արցախի բանակը, հայ ժողովուրդը կկարողանային այնպես անել, որ ոչ թե մենք շահագրգռված լինեինք հրադադարի մեջ, այլ մենք պարտադրեինք հրադադար, ինչը, ցավոք սրտի, տեղի չունեցավ: Մենք չէինք կարող մտածել, որ տարածքներ հանձնելը հրադադարի հասնելու ճիշտ ճանապարհ է: Հարց կհնչի, այդ դեպքում ինչու որոշեցինք այնուամենայնիվ գնալ նման քայլի, մի պարզ պատճառով, բանակի զեկույցները լսելով, մեզ համար ակնհայտ դարձավ, որ հետագա շարունակության հետևանքները լինելու են շատ ավելի ծանր: Ինչքան էլ ծանր լինի, այս պահին պետք է ուղղակի կանգ առնել»,-հավելել է նա: "그것은 오직 여러분과 우리에게 잘 알려진 7개의 지역을 넘겨주는 조건을 받아드려야했습니다. 우리는 그와 같은 단계로 나아갈 수 없었습니다. 왜냐하면 우리는 아르차흐 군대가, 아르메니아 국민들이 우리가 휴전에 관심을 가지는 것이 아니라 우리가 가능한 휴전을 강제했다는 것을 할 수 있다고 믿었습니다. 이것은 불행히도 일어나지 않았습니다. 우리는 영토를 넘겨주는 것이 휴전에 도달하는 올바른 방법이라고 생각할 수 없었습니다. 문제는 그런 경우에 그와 같은 조치를 취하기로 결정한 이유가 될것입니다. 간단한 이유로 군대의 보고를 들었을 때 우리는 추후에 이어지는 결과물이 매우 심각할 것이라는 점이 분명해졌습니다. 아무리 힘들어도 이 시점에서 멈춰야합니다."라고 그는 덧붙였다.
- շահագրգռել = շահագրգռության առաջացնել 관심을 불러일으키다.
Ռուսական խաղաղապահ կոնտինգենտը շարունակում է տեղակայվել Արցախում. ՀՀ ՊՆ 러시아 평화유지군은 계속하여 아르차흐에 주둔하고 있다. -아르메니아 공화국의 국방부
ԵՐԵՎԱՆ, 10 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարտական ակտիվ գործողությունները ճակատի ամբողջ գծով դադարեցված են: Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը: 예레반, 11월 10일, 아르멘프레스: 활발한 전투행위가 모든 전선을 따라 중단되었다. 이에 대하여 아르메니아 공화국의 국방부 언론담당비서인 슈샨 스테파니안은 밝혔다.
«Ժամը 06:00-ից սկսած պահպանվում է հարաբերական անդորր: Ռուսական խաղաղապահ կոնտինգենտը շարունակում է տեղակայվել Արցախում»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշում է Ստեփանյանը: "6시부터 시작된 비교적 차분한 상태가 유지되고 있습니다. 러시아 평화유지군은 계속하여 아르차흐에 주둔하고 있습니다."라고 "아르멘프레스"의 보도에 따르면, 스테파니안은 말했다.
Մի խումբ քաղաքացիներ կրկին հավաքվել են խորհրդարանի շենքի դիմաց: 한 무리의 시민들은 의회 건물앞에 다시 모였다.
ԵՐԵՎԱՆ, 10 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մի խումբ քաղաքացիներ հավաքվել են ՀՀ ազգային ժողովի շենքի դիմաց: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հավաքվածները դժգոհում են պատերազմը դադարեցնելու մասին փաստաթղթի ստորագրումից: 예레반, 11월 10일, 아르멘프레스: 한 무리의 시민들은 아르메니아 공화국의 국회 건물앞에 모였다. "아르멘프레스"의 보도에 따르면, 집회자들은 전쟁을 중단하는 것에 대한 문서에 서명하는 것에 만족하지 못했다.
Մի խումբ քաղաքացիներ էլ մուտք էին գործել խորհրդարանի շենք: Ցուցարարներից մեկի՝ Արթուր Գրիգորյանի կարծիքով՝ վարչապետի ստորագրած փաստաթուղթը ԱԺ-ն պետք է հաստատի, որից հետո միայն կմտնի ուժի մեջ: Նա նշեց՝ պահանջում են, որ պատգամավորները ներկայանան խորհրդարան, փաստաթուղթն անվավեր ճանաչեն: Նրա կարծիքով՝ դրանից հետո բոլոր պատգամավորները պետք է հրաժարվեն իրենց մանդատներից: «Խնդրում եմ բոլոր պատգամավորներին, հատկապես «Իմ քայլը»-ի պատգամավորներին, որ ներկայանան ԱԺ: Հավատացնում եմ ձեզ՝ մենք ամեն ինչ կանենք ձեր անվտանգությունն ապահովելու համար»,-ասաց նա: 한 무리의 시민들도 의회건물에 들어갔다. 시위자들중 한명인 아르투르 그리고리안의 생각에 따르면, 총리의 서명된 문서를 국회는 확인해야하며, 그 이후에 오직 발효된다. 그는 국회의원들은 의회에 참석하여 문서가 유효하지 않음을 인정할 것을 요구하고 있다고 언급하였다. 그의 생각에 따르면, 그런 이후 모든 국회의원들은 자신들의 자리에서 사임해야한다. "모든 국회의원들, 특히, "나의 발걸음"의 국회의원들에게 국회에 참석하기를 요청합니다. 우리는 여러분들의 안전을 보호하기 위해 최선을 다할 것을 여러분께 약속합니다."라고 그는 말했다.
Ցուցարարների խմբերից որոշները մյուսների քայլերի, գործողությունների տրամաբանության հետ, սակայն համակարծիք չեն, անգամ լեզվակռվի են բռնվում: Ցուցարարներից մեկը մյուսին ասաց. «Դուք այստեղ պրովոկատոր եք, ուրիշ ոչինչ»: 다른 조치와 행동의 논리를 가진 시위대의 조직중 일부는 동의하지 않는다면, 심지어 말다툼까지 하고 있다. 시위대의 한명은 다른 사람들에게 말하였다. "당신은 여기에서 아무것도 아닌 선동가일 뿐입니다."
- պրովոկատոր = провокатор 선동가
Հավաքվածների մի խումբ էլ փակել է Բաղրամյան պողոտան: 집회자들중 한 무리도 바흐라미안 대로를 폐쇄했다.
Հրապարակվել է Հայաստանի վարչապետի, ՌԴ և Ադրբեջանի նախագահների հայտարարության պաշտոնական տեքստը: 아르메니아 총리, 러시아연방과 아제르바이잔 대통령의 성명전문이 공개되었다.
ԵՐԵՎԱՆ, 10 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հրապարակվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի նախագահների հայտարարության պաշտոնական տեքստը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Կրեմլի պաշտոնական կայքում հրապարակված հայտարարության մեջ նշվում է. 예레반, 11월 10일, 아르멘프레스: 아르메니아 공화국의 총리, 러시아 연방과 아제르바이잔 대통령의 성명 전문이 공개되었다. "아르멘프레스"가 보도한 바와 같이 크렘린의 공식 사이트에 공개된 성명에는 다음과 같이 언급되었다.
«Մենք՝ Հայաստանի Հանրապետության վարչապետ Ն․Վ․Փաշինյանը, Ադրբեջանի Հանրապետության նախագահ Ի.Հ.Ալիևը և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վ․Վ․Պուտինը, հայտարարեցինք հետևյալը. "우리는 아르메니아 공화국의 총리 니콜 파쉬니안, 아제르바이잔 공화국의 대통령 일함 알리예프 및 러시아 연방의 대통령 블라디미르 푸틴은 다음과 같이 발표하였다.
1. 2020 թվականի նոյեմբերի 10-ի մոսկովյան ժամանակով 00:00-ից Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հայտարարվում է ամբողջական հրադադարի և բոլոր ռազմական գործողությունների ավարտի մասին: Ադրբեջանի Հանրապետությունը և Հայաստանի Հանրապետությունը, այսուհետ՝ կողմեր, կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում: 2020년 11월 10일 모스크바 시간으로 0시부터 나고르노-카라바흐 분쟁지역에서 완전한 휴전과 모든 군사행위의 종료에 대해 발표되었다. 아제르바이잔 공화국과 아르메니아 공화국은 "이하 당사자" 자신들이 점령한 위치에서 멈춘다.
2. Աղդամի շրջանը վերադարձվում է Ադրբեջանի Հանրապետությանը մինչև 2020 թվականի նոյեմբերի 20-ը: 아흐담지역은 2020년 11월 20일까지 아제르바이잔 공화국에 반환된다.
3. Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբ՝ 1960 զինծառայող կրակային զենքով, 90 զրահամեքենա, 380 միավոր մեքենա և հատուկ տեխնիկա: 나고르노-카라바흐 접촉선과 라친통로를 따라 1960명의 화기를 소지한 병사, 90대의 장갑차, 380대의 차량 및 특수장비로 무장한 러시아 연방의 평화유지군이 주둔된다.
4. Հայկական զինված ուժերի դուրսբերմանը զուգահեռ տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը: Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորամիավորման մնալու տևողությունը 5 տարի է` հետագա 5-ական տարիներով ավտոմատ երկարաձգմամբ, եթե կողմերից ոչ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չի հայտարարում սույն դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին: 아르메니아 군대의 철수와 병행하여 러시아 연방의 평화유지군이 주둔한다. 러시아 연방의 평화유지군의 체류기간은 5년이며, 만약 당사자들중 한쪽이라도 기간의 종료전 6개월내에 이 조항에 대한 종료의사를 밝히지 않는 경우, 추가 5년동안 자동연장된다.
5. Հակամարտության կողմերի կողմից համաձայնագրերի կատարման վերահսկողության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով հրադադարի ռեժիմը վերահսկելու համար ստեղծվում է խաղաղապահ կենտրոն: 분쟁의 당사자에 의한 협정의 이행을 모니터링하는 효율성을 높일 목적으로 휴전체재를 감시하기 위한 평화유지센터가 설치되고 있다.
6. Հայաստանի Հանրապետությունն Ադրբեջանի Հանրապետությանը վերադարձնում է Քելբաջարի շրջանը մինչև 2020 թ. նոյեմբերի 15-ը, իսկ Լաչինի շրջանը՝ մինչև 2020 թ. դեկտեմբերի 1-ը: Լաչինի միջանցքը (5 կմ լայնությամբ), որը կապահովի Լեռնային Ղարաբաղի կապը Հայաստանի հետ և միևնույն ժամանակ չի շոշափի Շուշի քաղաքը, մնում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի վերահսկողության ներքո: Կողմերի համաձայնությամբ, առաջիկա երեք տարիների ընթացքում կորոշվի Լաչինի միջանցքի երկայնքով նոր երթուղու կառուցման նախագիծ, որը կապահովի կապը Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև, հետագայում այդ երթուղին պաշտպանելու համար ռուսական խաղաղապահ զորախմբը կտեղափոխվի այնտեղ: Ադրբեջանի Հանրապետությունը երաշխավորում է Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային և բեռնատար միջոցների երթևեկի անվտանգությունը երկու ուղղություններով: 아르메니아 공화국은 아제르바이잔 공화국에게 켈바자르 지역을 2020년 11월 15일까지 반환하며 라친지역은 2020년 12월 1일까지 반환한다. 라친 통로(폭 5Km)는 나고르노-카라바흐와 아르메니아를 연결하고 동시에 슈쉬시를 접촉하지 않으며 러시아 연방의 평화유지군의 통제하에 둔다. 당사자들의 합의에 따르면, 향후 3년동안 라친통로를 따라 새로운 경로를 건설하는 프로젝트가 결정될 것이며, 나고르노 카라바흐와 아르메니아 사이를 연결하게 될 것이며, 향후 그 경로를 보호하기 위해 러시아 평화유지군은 그곳에 주둔하게 될 것이다. 아제르바이잔 공화국은 라친 통로를 따라 시민들, 교통 및 화물트럭의 이동안전을 양방향에서 보증한다.
7. Ներքին տեղահանված անձինք և փախստականները ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի վերահսկողության ներքո վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից տարածքներ: 내부에 실향민과 난민들은 유엔 난민문제 고등판무관실의 통제하여 나고르노-카라바흐 지역과 인접 지역으로 돌아간다.
8. Տեղի է ունենում ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց ու մահացածների մարմինների փոխանակում: 전쟁포로, 인질 및 기타 수감자와 사망자의 시신 교환이 이루어진다.
9. Տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակվում են: Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է տրանսպորտային կապերի անվտանգությունը Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև` երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և ապրանքների անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու համար: Տրանսպորտային հաղորդակցության հսկողությունն իրականացնում են ՌԴ ԱԴԾ Սահմանապահ ծառայության մարմինները: Կողմերի համաձայնությամբ կապահովվի նոր տրանսպորտային հաղորդակցություն, որը կկապի Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը և Ադրբեջանի արեւմտյան շրջանները: 이 지역에서 모든 경제적, 교통연결은 차단되지 않는다. 아르메니아 공화국은 아제르바이잔 공화국의 서부지역과 나희체반의 인크나바르 공화국 사이의 양방향 시민, 교통수단 및 제품의 원할한 이동을 방해하지 않기 위해 교통연결의 안전을 보장한다. 교통통제는 러시아 연방의 연방보안국의 국경수비대에 의해 실행되어진다. 당사자의 협의에 따라 나히체반의 인크나바르 공화국과 아제르바이잔 서부지역을 연결하는 새로운 교통로가 제공된다.
- հաղորդակցություն 통신
- ԱԴԾ = Անվտանգության դաշնային ծառայություն 연방보안국
Փաշինյանը ներկայացրել է պատերազմի ընթացքում իր սխալների վերաբերյալ դիտարկումներ: 파쉬니안은 전쟁중에 그의 잘못에 대한 생각을 말했다.
- դիտարկում 심사숙고, 생각
- ներկայացնել 제출하다, 주다, 말하다
ԵՐԵՎԱՆ, 10 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի պատերազմի ընթացքում իր սխալների վերաբերյալ դիտարկումները՝ հանրությանը կոչ անելով անել իր հետևությունները: 예레반, 11월 10일, 아르멘프레스: 아르메니아 총리 니콜 파쉬니안은 대중에게 판단을 요청하면서 나고르노-카라바흐 전쟁중에 그의 잘못에 대한 생각을 말했다.
- հետևություն 판단, 결론
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Փաշինյանը թեմային անդրադարձավ «Ֆեյսբուք»-ի իր էջում ուղիղ եթերում: "아르멘프레스"의 전언에 따르면, 파쉬니안은 그의 "페이스북" 페이지에서 생방송중에 해당 주제를 언급하였다.
«Այսօր ուզում եմ անդրադառնալ իմ մեղքերին: Նկատի ունեմ, եթե եղել է անհաջողություն, ես ինչ-որ տեղ սխալվել եմ: Բայց եկեք հասկանանք, թե ես ե՞րբ և ինչո՞ւմ եմ սխալվել կոնկրետ այս իրավիճակի հետ կապված: Ես պետք է անկեղծ խոսեմ, դուք էլ իմ պատմածից արեք ձեր հետևությունները: Ի՞նչն եմ ես սխալ արել և ե՞րբ: Ի դեպ, ես խոսում եմ պատերազմը կանխելու տրամաբանության մեջ, այսինքն՝ որպեսզի այս պատերազմը կանխվեր: Առաջինը՝ 2018 թվականին Հայաստանի վարչապետի պաշտոնը ստանձնելով և ծանոթանալով Ղարաբաղի հարցի շուրջ եղած բանակցային իրադրությանը, ես, ըստ էության, պետք է գայի ժողովրդին ասեի հետևյալը՝ սիրելի հայրենակիցներ, մենք ունենք այսպիսի տարբերակ: Կամ մենք 5 տարածքներ վերադարձնում ենք առանց Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի ճշգրտման կամ մենք ունենում ենք պատերազմ: Ինչո՞ւ չեմ ասել այն ժամանակ այդ մասին, որովհետև նախ կարևոր եմ համարել, որ փորձ անեմ, որ այդ բանակցային տրամաբանությունը որոշակիորեն փոխեմ: Եվ, ըստ էության, ստացվում է, որ ինձ չի հաջողվել այդ բանակցային տրամաբանությունը փոխել: Եվ ինչո՞ւ չի հաջողվել, որովհետև այդ թեման՝ տարածքների հանձնման թեման, միակ կոնկրետ առարկայական թեման է եղել, որ այս բանակցությունների շատ հստակ և տարընթերցումների չտվող թեզ է եղել: Սա միակ տարընթերցում չտվող թեզն է եղել ամբողջ բանակցային պատմության մեջ: Եվ, ըստ էության, կարծրացած իրողություն: Բայց եկեք պատկերացնենք մի իրավիճակ, երբ ես գալիս ասում էի, ժողովուրդ ջան, մենք ունենք այսպիսի իրավիճակ, սա է մեր ընտրությունը: Ինչու դուք ասելու էի՞ք՝ էս ինչ լավ բան ես ասում, բա ինչի շուտ չէիր ասո՞ւմ: Իհարկե, ասելու էիք, ոչ: Ես էլ լինեի ձեր տեղը էլի ասելու էի, ոչ: Եվ արդյունքում մենք ունենալու էինք նույն բանը: Եթե պատերազմն ավելի շուտ լիներ, կարծում եմ արդյունքներն ավելի վատ կլինեին բազմաթիվ օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով»,- մանրամասնեց Փաշինյանը: "오늘 나는 나의 죄에 대하여 언급하고 싶습니다. 내 말은, 만약 실패가 있다면, 나는 어딘가에서 틀렸다는 뜻입니다. 하지만, 이러한 구체적인 상황과 관련하여 언제 그리고 왜 잘못을 했는지 이해합시다. 나는 솔직하게 이야기해야합니다. 여러분도 나의 이야기로부터 판단해주십시오. 내가 어떤 잘못을 했는지, 그리고 언제. 그건 그렇고, 나는 전쟁을 막을 논리로 말합니다. 즉, 이 전쟁을 막기 위해서. 우선, 2018년에 아르메니아 총리직을 맡고, 카라바흐 문제에 대한 협상상황을 알게 되면서, 나는 사실, 국민들에게 "친애하는 동포여러분, 우리에게는 그러한 선택권이 있습니다." 라고 말했어야했습니다. 우리가 나고르노-카라바흐의 상태를 밝히지 않고 5개 지역의 반환하거나 전쟁을 벌이는 것입니다. 왜 그 당시 그에 대하여 말하지 않았을까요? 왜냐하면 우선 그 협상논리를 어느 정도 변경하는 것이 가능하다고 생각했기 때문입니다. 그리고 사실, 내가 그 협상논리를 바꾸는데 성공하지 못하는 것으로 밝혀졌습니다. 왜 성공하지 못했을까요? 왜냐하면 그 주제는, 영토양도라는 주제는 유일한 구제적인 제목의 주제였으며, 이 협상에 대한 매우 명확하고 오해가 없는 명제였습니다. 이것은 전체 협상의 역사에서 유일하게 오해가 없는 명제였습니다. 그리고, 사실, 굳어진 현실입니다. 하지만, 내가 "친애하는 국민여러분, 우리는 이와 같은 상황이 있습니다. 이것은 우리의 선택입니다"라고 말하곤 했을 때, 한가지 상황에 대해 상상해봅시다. 왜 이것이 당신이 말하는 좋은 것이라고 말하겠습니까? 왜 빨리 말하지 않았었습니까? 물론 당신은 아니라고 말했겠지요? 나도 당신의 입장이라면 아니오라고 말할 것입니다. 그리고 결과적으로 우리는 같은 것을 갖게 될 것입니다. 만약 전쟁이 더 빨리 일어났다면, 결과는 많은 객관적이고 주관적인 이유로 더 나빠졌을 거라고 생각합니다."라고 파쉬니안은 설명하였다.
- մեղքեր 죄
- նկատի ունենալ = հաշվի առնել 고려하다
- անկեղծ 솔직하게, 정직하게
- տարընթերցում 오해가 없는
Նրա խոսքով՝ երբ կային պատերազմի նախանշաններ և ինքը որոշեր, որ պատերազմը պետք է կանխվի, այդ ժամանակ էլ ասելու էր ունենք ընտրություն՝ կամ առնվազն 5 շրջան հանձնում ենք առանց ԼՂ կարգավիճակը ճշգրտելու կամ պատերազմ ենք ունենում: «Ինչո՞ւ չեմ ասել: Նախ, որովհետև ես չէի ուզում, որ մենք հանձնվենք, ես հավատում էի, որ մենք կարող ենք պայքարել մեր ժողովրդի, Արցախի ժողովրդի իրավունքների համար: Հիմա էլ եմ հավատում: Եվ երկրորդը, եթե սեպտեմբերի 1-ին կամ 2-ին գայի ասեի հիմա կամ մենք սա ենք անում կամ պատերազմ է լինում: Ի՞նչ էր ասելու հայ հանրությունը: Հայ հանրությունն ասելու էր, ոչ, մենք կգնանք, կկռվենք և կպաշտպանենք մեր ժողովրդի իրավունքները: Ակնհայտ է չէ՞, որ այսպես էր լինելու և արդյունքում մենք ստանալու էինք պատերազմ: 10 օր առաջ, երբ ցավոտ փոխզիջում արտահայտություն թույլ տվեցի, դա ահավոր վատ արձագանք ունեցավ»,- ասաց նա: 그의 말에 따르면, 전쟁의 징후가 있을 때, 자신이 전쟁을 막아야만 한다고 결정했다면, 당시에도 우리가 나고르노-카라바흐 상황을 알리지 않고 5개의 지역을 반환하거나 전쟁을 일으키는 선택이 있다고 말했을 겁니다. "왜 말하지 않았을까요? 첫째, 왜냐하면 나는 우리가 항복하는 것을 원하지 않았습니다. 나는 우리가 우리 국민, 아르차흐 국민의 권리를 위해 투쟁할 수 있다고 믿었습니다. 지금도 나는 믿습니다. 또한 둘째, 만약 9월 1일이나 2일에 말을 했다면, 지금 우리는 이것을 하고 있거나 전쟁에 있을 겁니다. 아르메니아 사회에 뭐라고 말할까요? 아르메니아 사회에 "아니요, 우리는 갈것이고 싸울것이고, 우리 국민의 권리를 수호할 것입니다"라고 말할 것입니다. 이렇게 될 것이고, 결과적으로 우리는 전쟁을 할 예정이었다는 것은 분명하지 않습니까? 10일전, 고통스러운 타협이라는 표현을 했을 때, 그것은 몹시 끔찍한 반응을 보였습니다."라고 그는 말했다.
- հանձնվել 항복하다
Նրա խոսքով՝ հաջորդ հարցադրումը հետևյալն է, եթե այսպես էր, ինչո՞ւ, օրինակ, պատերազմի 3-րդ օրը, 4-րդ օրը, 5-րդ օրը, 6-րդ օրը չեն փորձել կանխել դրա հետագա զարգացումը: «Նախ սկզբնական շրջանում պատերազմը բավականին հաջող էր ընթանում հայկական կողմի համար, և երկրորդը՝ պատերազմը կանխելու պայմանը նույնն էր, ռազմաճակատից իրավիճակը չէր փոխվում: Այսինքն, եթե մենք մեծ հաջողություն չէինք ունենում, ռազմաճակատի իրադրությունից դա ամենևին չէր փոխվում: Այսինքն, պայմանը նույնն էր՝ 5 տարածքի վերադարձ առանց ԼՂ կարգավիճակը ճշգրտելու և կարգավիճակի ճշգրտման հստակ մեխանիզմ չունենալու: Ինչո՞ւ չեմ եկել և դա չեմ ասել: Որովհետև ես հավատում էի, որ մենք կարող ենք պայքարել և դրա համար փորձում էի անել ինձանից կախված առավելագույնը»,- նշեց ՀՀ վարչապետը: 그의 말에 따르면, 다음 질문은 다음과 같다. 만약 이렇게 되었다면, 왜? 예를 들어 전쟁의 3일째 날, 4일째 날, 5일째 날, 6일째 날에 그것의 추가적인 전개를 막으려 노력하지 않았는가이다. "첫째, 초기에 전쟁은 아르메니아 측에 꽤 성공적으로 진행되고 있었습니다. 그리고 둘째, 전쟁을 막는 조건은 같았고, 전장에서 상황이 변하지 않았습니다. 즉, 만약 우리가 큰 성공을 거두지 못하면, 전장상황에서 그것은 모든 것을 바꾸지 못할 것입니다. 즉, 조건은 같았습니다. 나고르노-카라바흐 상황을 알리지 않고 5개의 지역을 되돌려주고 상황을 명확히 알리는 메카니즘을 가지지 못했습니다. 왜 진작에 그것을 말하지 않았을까요? 왜냐하면 나는 우리가 투쟁할 수 있고 그것을 위해 최선을 다하려 노력할 것이라 믿었습니다."라고 아르메니아 공화국 총리는 말했다.
Փաշինյանն ընդգծեց, որ հայկական կողմը ցանկացել է բեկել պատերազմի ընթացքը և ցավոտ որոշումը կայացվել է այն պահին, երբ արդեն ակնհայտ էր, որ պատերազմը բեկելու հնարավորություն չկա: 총리는 아르메니아 측은 전쟁의 절차를 깨기를 원했고 이미 전쟁을 깰 가능성이 없는 것은 분명해진 순간에 고통스러운 결정을 내렸다고 강조하였다.
Եթե պետք է, իշխանությունները կհեռանան, սակայն հեղաշրջման փորձերը շատ կոշտ ձևով կասեցվելու են. Տիգրան Ավինյան: 만약 그래야만 한다면, 정권은 떠날것이지만 쿠데타 시도는 매우 거친 방식으로 중지될 것이다. -띠그란 아비니안.
- հեղաշրջել 전복하다
- կասեցնել 중지하다, 취소하다
ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդգծում է, որ իշխանությունը շատ կոշտ ձևով կասեցնելու է հեղաշրջման ցանկացած փորձ, սակայն շեշտում է՝ եթե պետք է, գործող իշխանությունները կհեռանան, կընտրվի նոր իշխանություն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Տիգրան Ավինյանն այս մասին ասել է Հանրային հեռուստաընկերության եթերում: 예레반, 11월 10일, 아르멘프레스: 아르메니아 공화국의 부총리 띠그란 아비니안은 강조하였다. 정권은 아주 거친 방법으로 쿠데타의 어떤 시도를 막을 것이지만 그래야만 한다면, 현 정권은 떠날 것이고 새로운 정권이 선출될 것이라고 강조하였다. "아르멘프레스"의 전언에 따르면, 띠그란 아비니안은 이에 대하여 공영 TV 방송국의 생방송에서 말했다.
«Ուզում եմ հիշեցնել, որ 90-ականներին, երբ Ադրբեջանում տեղի էին ունենում ներքաղաքական խմորումներ և խժդժություններ, հայոց բանակը բավականին էֆեկտիվ օգտագործեց այդ ներքաղաքական խնդիրները: Ես ուզում եմ վստահեցնել բոլոր այն քաղաքական ուժերին, որոնք այս ռազմական դրության պայմաններում փորձում են պղտոր ջրում ձուկ բռնել, որ այս հարցում որևէ տիպի հանդուրժողականություն և թավիշ չի լինելու: Հայաստանի Հանրապետությունը և մեր պետականությունը ամենից և բոլորի ամբիցիաներից վեր է: Այսինքն՝ մեր ներքաղաքական պրոցեսները՝ ով է մեղավոր, ով է պատասխանատու, դրա հերթն անպայման գալու է, դրա հերթը գալու է, եթե պետք է այս իշխանությունները գնալու են, ընտրվելու է նոր իշխանություն, բայց երբևէ հեղաշրջման փորձերը թույլ տալ, ես անձամբ և մեր թիմը չենք կարող»,- ասաց Ավինյանը: "나는 90년대에 아제르바이잔에서 내부정치적 혼란과 소요가 일어났을 때, 아르메니아 군대는 매우 효과적으로 그런 내부정치혼란을 이용했음을 상기시켜드리고 싶습니다. 나는 모든 정치세력에게 계엄령에서 탁한 물속에서 고기를 잡으려고 시도한다면, 이 문제에서 어떤 유형의 관용과 벨벳혁명이 없을 것이라고 확신시키고 싶습니다. 아르메니아 공화국과 우리나라는 무엇보다도 모든 사람의 욕망위에 있습니다. 즉, 우리의 내부정치 프로세스는 저지른 사람이 책임을 지는, 그 차례가 분명히 올 것이고, 그 차례가 올 것입니다. 만약 이 정권이 가야만 한다면, 새로운 정권이 선출될 것입니다. 하지만 언제라도 쿠데타 시도가 허용된다면, 나 자신과 우리 팀은 할 수 없을 것입니다."라고 아비니안은 말했다.
- խժդժություն 소요, 소동
- հանդուրժողականություն 관용
- երբևէ = երբ էլ լինի 언제라도, վաղ թե ուշ 조만간
Հարցին՝ հեղաշրջման վտանգ տեսնո՞ւմ է, Ավինյանը պատասխանեց. Ես նման վտանգ, այնուամենայնիվ, կոչերի մակարդակով լսել եմ, բայց ուզում եմ վստահեցնել, որ նման փորձերը շատ կոշտ ձևով են կասեցվելու»: 쿠테타의 위험이 관찰되는지에 대한 문제에 아비니안은 "나는 그와 같은 위험을 어쨌든, 전화로 들었지만 그와 같은 시도는 매우 거친 방식으로 막힐 거라 확신하고 싶습니다."라고 대답하였다.
- այնուամենայնիվ 그럼에도 불구하고, 어쨌든, 상관없이
Ավինյանն անդրադարձել է պատերազմը դադարեցնելու հայտարարությունից հետո Երևանի կենտրոնում տեղի ունեցած իրադարձություններին: 아비니안은 전쟁 종식에 대한 발표이후 예레반 중심에서 발생한 상황을 언급하였다.
ԵՐԵՎԱՆ, 10 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում պատերազմը դադարեցնելու հայտարարության հրապարակումից հետո Երևանի կենտրոնում տեղի ունեցած իրադարձություններին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Տիգրան Ավինյանը Հանրային հեռուստաընկերության եթերում հիշեցրել է, որ այդ իրադարձությունների ընթացքում հարձակվել են Ազգային ժողովի նախագահի վրա, նրան ծանր հարվածներ են հասցրել, ինչի հետևանքով Միրզոյանը վիրահատվել է: Ավինյանը նաև հայտնել է, որ որոշ ագրեսիվ մարդիկ հարձակվել են նաև վարչապետի մամուլի խոսնակի վրա: 예레반, 11월 10일, 아르멘프레스: 아르메니아 공화국의 부총리 띠그란 아비니안은 나고르노-카라바흐 전쟁 종식을 발표가 공개된 후 예레반 중심에서 발생한 상황을 언급하였다. "아르멘프레스"의 전언에 따르면, 띠그란 아비니안은 공영 TV 방송사의 생방송에서 그러한 사태과정에서 국회의장이 공격을 받았으며, 그는 심각한 구타가 가해졌으며, 이로 인해 미르조얀은 부상을 입었다고 상기시켰다. 아비니안은 또한 일부 공격적인 사람들은 총리의 대변인에게도 공격을 가했다고 밝혔다.
«Երեկ հարձակվել են վարչապետի մամուլի խոսնակի վրա ագրեսիվ մարդիկ՝ ոնց որ թե որոշ կուսակցությունների երիտասարդական թևի ներկայացուցիչներ: Եվ այս պարագայում ինձ մի հարց է հուզում՝ ո՞ւր էր այդ ագրեսիան, երբ գնում էին Շուշիի համար կռիվները, ո՞ւր էր այդ ագրեսիան, երբ Արցախի նախագահը կոչ էր անում բոլորին գալ Շուշիի պաշտպանությանը, ո՞ւր էր այդ ագրեսիան, երբ Շուշին պաշտպանում էին այն ուժերով, որոնք տեղում եղել են: Իմ գրասենյակի ղեկավարը մասնակցել է Շուշիի պաշտպանությանը, իմ գրասենյակի երկու աշխատակից վիրավոր պառկած են՝ նույն Շուշիի հրետակոծության հետևանքով: Ո՞ւր էին այդ մարդիկ, որոնք երեկ մտել են իմ սենյակ և գողացել են ավետարանը, որը մտածել են, թե ոսկեզօծ է ու հուշանվերներ են գողացել»,- ասաց Ավինյանը: "어제 총리의 대변인에게 마치 어떤 정당의 청년측 대표들인 것 같은 공격적인 사람들에게서 공격을 받았습니다. 그리고, 이 경우에 나는 슈쉬를 위한 전투가 진행되고 있을 때, 그러한 공격자들은 어디에 있었는지, 아르차흐 대통령이 모든이에게 슈쉬의 방어를 위해 오라고 촉구할 때, 그러한 공격자들은 어디에 있었는지, 슈쉬를 지상에 있던 군대로 방어하고 있을 때 그러한 공격자들은 어디에 있었는지 묻고 싶습니다. 내 사무실의 실장은 슈쉬 방어에 참여하였고, 내 사무실 직원 두명이 슈쉬의 포격으로 인해 부상을 당했습니다. 어제 나의 방에 들어와 금붙이라고 생각한 복음서를 훔치고 기념품을 훔친 그러한 사람은 어디에 있었습니까?"라고 아비니안은 말했다.
- ոսկեզօծ 금붙이
- հուշանվեր 기념품
Պուտինն ու Էրդողանը կարևորել են ԼՂ-ում կրակի լիարժեք դադարեցման մասին պայմանավորվածության ձեռքբերումը: 푸틴과 에르도간은 나고르노-카라바흐에서 완전한 종전에 대해 합의를 체결하였다.
ԵՐԵՎԱՆ, 10 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքական կողմի նախաձեռնությամբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, որի ընթացքում անդրադարձ է եղել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից Լեռնային Ղարաբաղում պատերազմի դադարեցման մասին հայտարարության ընդունման հարցին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ նախագահի մամուլի լրատվական ծառայությունը: 예레반, 11월 10일, 아르멘프레스: 터키측의 주도로 러시아 연방의 대통령 블라디미르 푸틴은 터키 대통령 로제프 타이프 에르도간과 전화통화를 가졌다. 그 과정에서 아르메니아 총리 니콜 파쉬니안과 아제르바이잔 대통령 일함 알리예프에 의해 나고르노-카라바흐에서 종전을 위한 성명채택의 문제를 언급하였다. "아르멘프레스"가 전해온 바와 같이, 이에 대하여 러시아 연방의 대통령의 언론담당국은 공지글을 게재하였다.
«Ռեջեփ Թայիփ Էրդողանը բարձր է գնահատել Ռուսաստանի միջնորդական ջանքերը, որոնք լավ հիմք են ստեղծում Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարաժամկետ և համապարփակ կարգավորման համար: "로제프 타이프 에르도간은 나고르노-카라바흐 분쟁의 장기적이고 포괄적인 해결을 위한 좋은 기반이라고 러시아의 중재노력을 높이 평가하였습니다.
Հատկապես կարևորվել է կրակի լիարժեք դադարեցման մասին պայմանավորվածության ձեռքբերումը, որը թույլ է տվել դադարեցնել արյունահեղությունը։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել հետագա սերտ փոխգործակցության համատեքստում Լեռնային Ղարաբաղում պատերազմի դադարեցման մասին հայտարարությամբ նախատեսված համալիր միջոցառումների իրականացման մասին»,- նշված է հաղորդագրության մեջ: 특히, 완전한 종전협정의 체결은 유혈사태를 중단하도록 허락할 것입니다. 더욱 긴밀한 협력의 맥락에서 나고르노-카라바흐에서 전쟁의 종식에 관한 성명을 통해 구상된 복잡한 조치의 이행에 대한 합의가 체결되었습니다."라고 공시글에 명시되었다.
Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները պայմանավորվել են շարունակել կանոնավոր երկխոսությունը տարբեր ձևաչափերով։ 러시아와 터키의 대통령들은 계속하여 다양한 차원에서 정기적인 대화를 이어가는데 동의하였다.
도움이 되셨다면 바쁘시더라도 1초만 시간을 내주셔서 공감 및 댓글을 달아주시겠어요?
여러분의 공감과 댓글은 글쓴이에게 큰 힘이 된답니다.
'휴먼노마드로 살아 가는 법 > 아르메니아' 카테고리의 다른 글
[아르메니아어] 아르메니아-아제르바이잔 전쟁종식선언이후 둘째날 (2020년 11월 12일자) (0) | 2020.11.12 |
---|---|
[아르메니아어] 아르메니아-아제르바이잔 전쟁종식선언이후 첫째날 (2020년 11월 11일자) (0) | 2020.11.11 |
[아르메니아어] 아르메니아-아제르바이잔 전쟁관련 뉴스 (2020년 11월 9일자) (0) | 2020.11.09 |
[아르메니아어] 아르메니아-아제르바이잔 전쟁관련 뉴스 (2020년 11월 8일자) (0) | 2020.11.08 |
[아르메니아어] 아르메니아-아제르바이잔 전쟁관련 뉴스 (2020년 11월 7일자) (0) | 2020.11.07 |