휴먼노마드

[아르메니아어] 아르메니아-아제르바이잔 전쟁종식선언이후 둘째날 (2020년 11월 12일자) 본문

휴먼노마드로 살아 가는 법/아르메니아

[아르메니아어] 아르메니아-아제르바이잔 전쟁종식선언이후 둘째날 (2020년 11월 12일자)

LifeChallenger 2020. 11. 12. 11:54
반응형

출처 : 픽사베이

 

 

 

 

Նոր պատերազմի նախապատրաստվելու ժամանակն է: 새로운 전쟁을 준비할 때입니다. 

 

ԵՐԵՎԱՆ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Մենք դեռ երկար ժամանակ կունենանք վերլուծելու, գնահատելու պատերազմի այս հանգրվանի պատճառներն ու հանգամանքները: Անկասկած, այստեղ վերլուծական մտքի ու կարողությունների արդյունքների պակաս չենք ունենա: Կգնահատվեն ինչպես բանակի սպառազինության, պատերազմական վիճակում այն ներկրելուն խոչընդոտած բացարձակ շրջափակման խնդիրները, այնպես էլ դիվանագիտության սեղանի շուրջ ծավալված գործընթացները: Այս ամենը հիմնավոր և բազմակողմանի վերլուծելու, գնահատելու համար ժամանակ է պետք: Բայց այսօրվանից պետք է պատրաստվենք նոր պատերազմի: Պետք է անհապաղ գնահատենք և գործողություններ իրականացնենք ներկայիս ստեղծված իրավիճակի, նոր մարտահրավերների ուղղությամբ: Ստորագրված հրադադարի հայտարարության հիմնական շեշտադրումը ռուսական խաղաղապահների ներգրավումն էր կողմերի շփման գծում: Բաց է մնում գլխավոր` Արցախի Հանրապետության ինքնորոշման իրավունքի հարցը, և հիմնական պայքարը շարունակվում է հենց այս ուղղությամբ»: 예레반, 11월 12일, 아르메니아 공화국일보/아르멘프레스: "우리는 이러한 안식처에 대한 전쟁의 원인과 상황을 분석하고, 평가하는데 오랜시간이 걸릴 것입니다. 틀림없이, 우리는 여기에서 분석적 사고와 능력의 결과가 부족하지 않습니다. 군대의 군비확충, 전쟁상황에서 이러한 수입을 막는 절대봉쇄에 대한 문제뿐만 아니라 외교테이블 주변에서 펼쳐지는 과정이 평가될 것입니다. 이 모는 것을 근본적이고 포괄적으로 분석하고 평가하기 위한 시간이 필요합니다. 하지만 오늘부터 우리는 새로운 전쟁을 준비해야합니다. 현재 조성된 상황과 새로운 도전에 대해 즉시 평가하고 조치를 취해야합니다. 서명된 휴전협정의 주요 강조점은 러시아 평화유지군의 양측 접촉선에서 배치였습니다. 아르차흐 공화국의 주권문제는 여전히 주된 것으로 남아있으며 바로 이러한 방향으로 주요 투쟁은 계속되고 있습니다."

 

- հանգրվան = հանգստանալու տեղ 휴게소, ապահով տեղ 피난처

- սպառազինություն = սպառազինելը 군비, (대형) 무기, 군비확충

- խոչընդոտել 막다, 방해하다

- անհապաղ 즉시, 바로

 

 

ԼՂ-ում ռուսական խաղաղապահ գործողություններում կներգրավվեն ռուսական մարտական ուղղաթիռներ: 나고르노-카라바흐에서 러시아 평화유지군의 작전에 러시아 전투헬기는 참여할 것이다. 

 

ԵՐԵՎԱՆ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի օդատիեզերական ուժերի Մի-8 և Մի -24 ուղղաթիռները ներգրավված կլինեն խաղաղապահ գործունեության մեջ Լեռնային Ղարաբաղում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասված է Ռուսաստանի պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ:

Ութ Մի-8 և Մի -24 ուղղաթիռներ ժամանել են Երևանի օդանավակայան` Ան -124 Ռուսլան ռազմական տրանսպորտային ինքնաթիռով: 예레반, 11월 12일, 아르멘프레스: 러시아 항공우주군의 MI-8과 MI-24 헬기는 나고르노-카라바흐에서 평화유지군 작전에 참여할 것이다. "아르멘프레스"의 보도에 따르면, 이에 대하여 러시아 국방부의 공지글에 명시되었다. 8대의 MI-8과 MI-24 헬기는 AN-124 Ruslan 군용수송기로 예레반 공항에 도착하였다. 

 

- օդատիեզերական ուժեր 항공우주군

 

AN-124 군용수송기, 출처 : https://aircharterservice-globalcontent-live.cphostaccess.com/images/aircraft-guide-images/cargo/an-124-large_tcm36-3494.jpg

 

Ավելի վաղ ՌԴ Գլխավոր շտաբը հայտնել էր, որ մեկ օրվա ընթացքում 414 ռուս խաղաղապահ և մի քանի տասնյակ մեքենաներ և այլ փոխադրամիջոցներ, ինչպես նաև 8 ուղղաթիռներ ու անօդաչու սարքեր տեղափոխվել են Լեռնային Ղարաբաղ: Ընդհանուր առմամբ, առաքելությունը պետք է բաղկացած լինի 1960 զինծառայողից՝ 90 զրահափոխադրիչով, 380 ավտոմեքենայով և այլ տեխնիկայով: 앞서 러시아 연방 참모진은 하루만에 414명의 러시아 평화유지군과 수십대의 장비 및 기타 수송차량 뿐만 아니라 8대의 헬기와 드론이 나고르노-카라바흐로 이전되었다고 밝혔다. 전체적으로 1960명의 병사, 90대의 장갑차, 380대의 차량과 기타 군장비로 구성되어져야한다. 

 

- առաքելություն 미션, 임무

 

Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարները պատերազմը նոյեմբերի 10-ի ժամը 01.00-ից դադարեցնելու մասին հայտարարություն են ստորագրել: 아르메니아, 러시아 및 아제르바이잔 지도자들은 전쟁을 11월 10일 1시부터 중단하는 것에 대한 성명에 서명하였다. 

 

 

Նոյեմբերի 13-ից ուսումնական գործընթացը վերսկսվում է. ԿԳՄՍ նախարարությունը մանրամասնում է պայմանները: 11월 13일부터 교육과정이 재개된다. 교육과학문화 및 스포츠부는 조건을 자세히 설명하다.

 

ԵՐԵՎԱՆ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2020 թվականի նոյեմբերի 13-ից ուսումնական գործընթացը կրթական հաստատություններում վերսկսվում է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը: 예레반, 11월 12일, 아르멘프레스: 2020년 11월 13일부터 교육과정이 교육기관에서 재개된다. "아르멘프레스"의 보도에 따르면, 이에 대하여 아르메니아 공화국의 교육, 과학, 문화 및 스포츠부가 알려왔다. 

 

«Նոր կորոնավիրուսային հիվանդության համավարակը նշանակալի բացասական ազդեցություն է թողնում կրթական համակարգի վրա, որի վերաբերյալ առկա են տարբեր երկրների և հետազոտական կառույցների բազմաթիվ ուսումնասիրություններ։ Այն հանգեցնում է ոչ միայն երեխաների զարգացման անդառնալի բացերին, այլև նրանց սոցիալական պաշտպանվածության նվազեցման, աղքատացման, հեռանկարում՝ հանրային զարգացման արգելակման լրջագույն ռիսկ է պարունակում, որ արդեն իսկ փաստարկված է մի շարք հետազոտություններով։ Ուստի, խիստ կարևորելով կորոնավիրուսային հիվանդության կանխարգելմանն ուղղված քայլերը՝ միաժամանակ անհրաժեշտ է կրթական համակարգի գործառնության նվազագույն պայմանների ապահովումը, հատկապես, որ կարճաժամկետ հեռանկարում հանգուցալուծում չի գծագրվում, և այս իրավիճակը պահանջում է երկարաժամկետ լուծումներ։ Ավելին, երկրի առջև ծառացած կարևորագույն մարտահրավերների պարագայում որակյալ կրթության ապահովումն ազգային անվտանգության խնդիր է, և պետք է առավելագույն ջանքեր ներդնել դրա զարգացումն ապահովելու համար»,-ասված է հաղորդագրությունում։ "신종 코로나바이러스 질환의 전염병은 교육시스템에 충분히 부정적인 영향을 남기고 있습니다. 그에 관한 다양한 국가와 연구기관의 수많은 연구가 존재합니다. 이는 많은 연구에서 이미 입증되었듯이 공공의 발전을 저해할 심각한 위험이 내포되어 있다는 관점에서 아동발달에 돌이킬 수 없는 격차뿐만 아니라 그들에 대한 사회적 보호의 감소, 빈곤으로 이어집니다. 따라서, 코로나바이러스 질환의 예방을 위한 조치에 엄중히 중점을 두면서, 동시에 교육시스템의 운영에 대한 최소한의 조건을 확보할 필요가 있습니다. 특히, 단기적인 관점에서 해결방법은 계획되지 못하기에 이 상황은 장기적인 해결책이 요구됩니다. 더욱이, 국가가 직면한 가장 중요한 도전과제의 환경에서 양질의 교육을 보장하는 것은 국가안보의 문제입니다. 또한 그러한 발전을 보장하기 위해 최대한의 노력을 기울려야합니다."라고 공지사항에 명시되어 있다.    

 

- նշանակալի = մեծ նշանակություն ունեցող 중대한 의미를 갖는, 중요한, 충분한

- հանգեցնել ~로 이어지다

- պաշտպանվածություն = պաշտպանություն 보호

- հեռանկար 관점

- կարևորել = կարևորություն տալ 능력을 주다, 권한을 부여하다, = բանի տեղ դնել 제자리에 두다

 

2020 թվականի նոյեմբերի 13-ից ուսումնական գործընթացը կրթական հաստատություններում առաջարկվում է կազմակերպել հետևյալ կերպ. 2020년 11월 13일부터 교육과정은 교육기관에서 다음과 같은 방식으로 구성될 예정이다. 

 

Բարձրագույն, նախնական և միջին մասնագիտական հաստատություններն ուսուցումը կկազմակերպեն հեռավար եղանակով, բացառությամբ որոշ մասնագիտություններով գործնական պարապմունքների, որոնք պետք է պլանավորվեն ուսումնական կիսամյակի վերջում և անցկացվեն՝ խստիվ պահպանելով ՀՀ առողջապահության նախարարի 2020 թվականի օգոստոսի 4-ի թիվ 17-Ն հրամանի hավելված N 17-ի դրույթները։ 고등, 초등 및 중등 전문기관은 학기말에 계획되어야하고 아르메니아 공화국의 보건부 2020년 8월 4일자 17-N 행정명령으로 첨가된 N 17 조항을 엄격히 준수하며 개최되어야하는 일부 전문실습을 제외하고 교육을 원격으로 구성한다. 

 

- գործնական պարապմունք 실습

- ուսումնական կիսամյակ 학기

 


 

 

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղերձ է հղել. 아르메니아 공화국의 총리 니콜 파쉬니안은 메시지를 보냈다.

 

ԵՐԵՎԱՆ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղերձ է հղել հայ ժողովրդին: «Արմենպրես»-ը ներկայացնում է ուղերձն ամբողջությամբ. 예레반, 11월 12일, 아르멘프레스: 아르메니아 공화국의 총리 니콜 파쉬니안은 아르메니아 국민들에게 메시지를 보냈다. "아르멘프레스"는 메시지 전문을 발표한다. 

 

«Սիրելի ժողովուրդ, քույրեր և եղբայրներ. 친애하는 국민여러분, 자매 및 형제여러분

 

Հայաստանն ու հայ ժողովուրդը ապրում են չափազանց դժվար օրեր: Մեր բոլորի սրտի մեջ կսկիծ կա, մեր բոլորի աչքերի մեջ արցունք, մեր բոլորի հոգու մեջ ցավ: Սեպտեմբերի 27-ին մեկնարկած պատերազմի ավարտը այնպիսի մի փաստաթղթի ստորագրմամբ, ինչպիսին է Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների՝ նոյեմբերի 10-ի համատեղ հայտարարությունը, ըստ էության հանրային հուսահատություն է առաջացրել և բազմաթիվ հարցեր, որոնց պատասխանն ակնկալվում է առաջին հերթին ինձնից: 아르메니아와 아르메니아 국민들은 매우 어려운 시대를 살고 있습니다. 우리 모두의 마음속에 슬픔이 있고, 우리 모두의 눈에는 눈물이, 우리 모두의 영혼에는 고통이 있습니다. 9월 27일에 시작된 전쟁을 종식하는 아르메니아의 총리, 러시아와 아제르바이잔의 대통령이 11월 10일 공동 성명한 문서의 서명에 따라, 실제로 대중의 절망을 불러일으켰고 처음에 나에게서 그것에 대한 대답을 기대한 수많은 질문들을 불러 일으켰습니다. 

 

- հուսահատություն 절망

 

Ինչո՞ւ ստորագրվեց Հայաստանի համար նման ոչ շահեկան փաստաթուղթ: Դա տեղի է ունեցել այն պայմաններում, երբ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբը զեկուցում էր, որ րոպե առաջ պետք է կանգնեցնել պատերազմը, իսկ Արցախի նախագահը ահազանգում էր, որ եթե ռազմական գործողությունները չկանգնեն, օրերի, որոշ սցենարներով նույնիսկ ժամերի ընթացքում կարող ենք կորցնել Ստեփանակերտը: 왜 아르메니아에게 불리한 그와 같은 문서에 서명했을까? 그것은 아르메니아 공화국의 군대의 참모진이 몇 분전에 전쟁을 멈쳐야한다고 보고했을 때, 그리고 아르차흐 대통령이 만약 군사행위가 멈추지 않으면, 며칠내에, 일부 시나리오에 따라 심지어 몇 시간안에 스테파나게르뜨를 잃을 수 있다고 경고한 상황속에서 발생하였습니다.  

 

Շատերը, իհարկե, կարող են ասել, որ եթե արդեն կորցրել էինք Հադրութը, Շուշին, կարող էինք կորցնել նաև Ստեփանակերտը և դրանից շատ բան չէր փոխվի: Իրականությունը, սակայն, մի փոքր այլ է, որովհետև եթե կորսվեր Ստեփանակերտը, որը ինչպես արդեն հրապարակային ելույթով հաստատեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը այդ պահին մեծ հաշվով անպաշտպան էր, դրանից հետո անխուսափելիորեն կորսվելու էին Ասկերանը, Մարտակերտը, ընդ որում չափազանց կանխատեսելիորեն, որովհետև այս քաղաքները պատերազմի մեկնարկի պահին թիկունք էին, առաջնագծից բավականին հեռու և պաշտպանական կառույցներ և ամրություններ չունեին, նաև չկային մարտունակ այնքան ուժեր, որոնք իրատեսորեն կարող էին իրականացնել այս քաղաքների պաշտպանությունը: 물론, 많은 이들이 만약 이미 하드루트, 슈쉬를 잃었다면 스테파나게르뜨도 잃고 그것으로부터 많은 것이 변하지 않았을 수 있었다고 말할 수 있습니다. 하지만, 현실은 조금 다릅니다. 왜냐하면 만약 스테파나게르뜨를 잃었다면, 이미 공개연설에서 아르차흐 대통령 아라이크 하루츄니안이 확인한 것처럼 당시에는 거의 무방비상태였으며, 그 이후 필연적으로 아스게란, 마르따게르뜨를 잃게 되었을 것입니다. 더욱이, 그것은 예측 가능한 것이었습니다. 왜냐하면 이 도시들은 전쟁이 시작되었을 때 최전선에서 멀리 떨어져 있어 방어를 위한 구조물이나 요새가 없었으며, 또한 현실적으로 도시의 방어를 실행할 수 있는 안정적인 전투력을 가지고 있지 않았습니다.  

 

Իսկ ի՞նչ տեղի կունենար այս քաղաքների անկումից հետո. պաշտպանության բանակի երկրորդ, երրորդ, չորրորդ, հինգերորդ, վեցերորդ, յոթերորդ պաշտպանական շրջանները կհայտնվեին հակառակորդի շրջափակման մեջ, ինչը նշանակում է, որ մեր շուրջ 20 հազար զինվորներ և սպաներ կհայտնվեին հակառակորդի զորքերի կողմից օղակված վիճակում՝ անխուսափելիորեն հայտնվելով զոհվելու կամ գերեվարվելու հեռանկարի առջև: Այս պայմաններում հասկանալիորեն, անխուսափելի կլիներ նաև Քարվաճառի և Քաշաթաղի շրջանների անկումը՝ հանգեցնելով ամբողջական աղետի: 또한, 이 도시들의 몰락이후 어떤 일이 벌어졌을까요? 방위군의 제 2, 제 3, 제 4, 제 5, 제 6, 제 7 방위대대가 적들의 포위에 당했을 겁니다. 이는 우리의 대략 2만명의 군사와 장교가 적군에 의해 원형으로 둘러싸인 상태에서 필연적으로 살해당하거나 체포되는 상황앞에 놓인다는 것을 의미합니다. 이러한 상황에서 당연히 완전한 재앙으로 이어지는 카르바짜르와 카샤타흐 지역의 몰락 또한 피할 수 없는 것이었습니다. 

 

- օղակել = օղակաձև շրջապատել 원형으로 둘러싸다

- հասկանալիորեն 당연히

- անխուսափելի 불가피한, 피할 수 없는

 

Շատերը, ժամանակի տրամաբանության բերումով, հնարավոր է հարց հնչեցնեն, իսկ ինչո՞ւ էի ես փաստաթուղթը ստորագրելու պահին այդքան մտահոգ մեր զինվորների անվտանգությամբ և ինչու նույնքան մտահոգ չէի դրանից առաջ: 많은 이가 시간의 논리로 질문을 제기할 수 있습니다. 그리고 왜 그 문서에 서명하는 순간에는 그렇게 우리의 군인들의 안전에 대해 걱정했는지 그리고 왜 그것을 하기 이전에는 똑같이 걱정하지 않았는지..

 

- մտահոգ 우려, 걱정

 

Խնդիրը հետևյալն է, որ ըստ էության հրամանատարի ամենակարևոր գործառույթը կայանում է զինվորի առաջ խնդիրներ դնելը, որոնք ունեն կոնկրետ մարտավարական կամ ռազմավարական նպատակ և հրամանատարը այդ խնդիրներն առաջադրում է հասկանալով, որ դրանց կատարումը կարող է հանգեցնել զինվորի զոհվելուն, հանուն հայրենիքի զինվորի զոհվելուն: 문제는 다음과 같습니다. 실제로 지휘관의 가장 중요한 임무는 병사에게 구체적인 전술이나 전략적 목적을 가진 임무를 설정하는 것이며, 지휘관은 그 임무의 수행이 병사의 죽음, 조국을 위한 병사의 죽음으로 이어질 수 있다는 것을 이해하고 그 임무를 부여합니다. 

 

Փաստացի լինելով գերագույն հրամանատարի դերում, պատերազմի մեկնարկի առաջին օրից հենց այդպիսի խնդիրներ եմ դրել բանակի, զինված ուժերի առջև: Բայց երբ ստեղծվում է իրավիճակ, երբ զինվորը որևէ կերպ չի կարող ազդել իրադարձությունների հետագա ընթացքի վրա, արդեն ոչ թե զինվորը պետք է զոհվի հանուն հայրենիքի, այլ հայրենիքը պետք է զոհաբերությունների գնա հանուն զինվորի, հրամանատարը ոչ թե զոհվելու հրաման պետք է տա զինվորին, այլ ինքը պետք է զոհվի հանուն զինվորի: 사실대로 말하면, 총사령관으로써, 전쟁의 시작 첫날부터 바로 그러한 임무를 군과 군대에게 설정하였습니다. 하지만 상황이 발생하면, 병사가 어떤식으로든 사태의 진전과정에서 영향을 미칠 수 없을 때, 어떠한 병사도 조국을 위해 죽어야하는 것이 아니라, 조국이 그 병사를 위해 희생해야합니다. 지휘관은 병사들에게 죽으라는 명령을 내리는 것이 아니라 그 자신이 병사를 위해 죽어야합니다. 

 

Այս գիտակցությամբ եմ ստորագրել բոլորիդ հայտնի, տխրահռչակ փաստաթուղթը և այդ փաստաթուղթը ստորագրելիս հասկացել եմ, որ անձամբ իմ զոհվելու հավանականությունը չափազանց մեծ է, ոչ միայն քաղաքական, այլև ֆիզիկական իմաստով, բայց 25 հազար զինվորի կյանքը ավելի կարևոր էր, կարծում եմ նաև ձեզ համար: 이를 염두에 두고, 나는 여러분 모두가 아시다시피, 많은 소문을 촉발하는 문서에 서명하였으며 이 문서에 서명하면서 개인적으로, 정치적으로나 육제적인 의미에서 내가 죽을 개연성이 매우 높다는 것을 깨달았습니다. 그러나 2만 5천명의 군인의 생명이 더 소중하다고, 여러분도 그렇다고, 생각했습니다. 

 

- տխրահռչակ = շատ խոսակցությունների տեղիք տված 많은 소문을 촉발하는

- հավանականություն 개연성, 가능성

 

Սպառնալիքի տակ էր հայրենիքին անմնացորդ ծառայություն մատուցած զինվորների կյանքը, ընդ որում՝ այդ զինվորները թիկունքում ստեղծվող այդ իրադրության վրա ազդելու ոչ մի հնարավորություն չունեին, թիկունքում այլևս չկային մարտունակ այնպիսի ուժեր, որոնք իրատեսորեն կարող էին ազդել իրավիճակի վրա և ուրեմն՝ եկել էր հրամանատարի ժամանակը հանուն այդ զինվորների վտանգելու սեփական կյանքը՝ թե ֆիզիկական, թե քաղաքական առումով: Եկել էր հայրենիքի ժամանակը՝ հանուն հայրենիքի ոչինչ չխնայած այդ զինվորների համար գնալ զոհողությունների, և ես այդ թուղթը ստորագրել եմ հենց այս գիտակցությամբ: 조국에 온전히 복무하던 군인들의 생명이 위협받고 있었으며, 더욱이 그러한 군인들이 후방에서 조성된 그러한 상황에 영향을 미칠 가능성이 없었으며, 후방에서 현실적으로 상황에 영향을 미칠 수 있는 더이상 안정적인 전투력을 없었기 때문에, 그러한 병사들의 위태로운 생명을 위해 육체적으로든, 정치적으로든 지휘관의 시간이 왔습니다. 조국을 위해 아무것도 아끼지 않던 병사들을 위해 죽어야하는 조국의 시간이 왔었습니다. 나는 이를 염두에 두고 그 종이에 서명하였습니다.   

 

Ընդ որում, այս իրավիճակում և պայմաններում հարցը արդեն ոչ թե օրերի և շաբաթների տիրույթ էր մտել, որտեղ կարելի էր խուսանավել, խորամանկել, այլ որոշում պետք է կայացվեր ժամերի ընթացքում, հակառակ դեպքում կարող էր սկսվել մի պրոցես, որը կավարտվեր մեր 10 հազար, 20 հազար, 25 հազար զինվորների զոհվելով կամ գերեվարությամբ: 더욱이 이런 상황과 조건에서 문제는 이미 피할 수 있거나 속일 수 있는 며칠 그리고 몇주의 영역에 들어있지 않았으며 몇 시간내에 결정을 내려야만 했습니다. 그렇지 않으면, 우리의 만명, 이만명, 이만 오처면의 군인이 죽거나 체포되어야하는 절차가 시작될 수 있었습니다. 

 

- տիրույթ 영역

 

Շատերը հիմա նաև այսպիսի հարց են շրջանառում. իսկ ինչո՞ւ հրաժարական չտվեցի՝ այդ թուղթը չստորագրելու համար: Որովհետև դա կնշանակեր դասալքություն, դա կնշանակեր հանուն զինվորի դժոխային առաքելություն կատարելու պարտավորությունը թողնել մեկ ուրիշի ուսերին, այն հույսով, որ հետո կասեին, թե վարչապետ Փաշինյանը էնքան հայրենասեր էր, որ էդ ստորացուցիչ թուղթը չստորագրեց, իսկ էս մյուսը թուլամորթ ու դավաճան գտնվեց և գնաց նման ամոթալի քայլի: Նաև այն պատճառով, որ ինչպես ասացի, որոշումները պետք է կայացվեին ժամերի ընթացքում, հակառակ դեպքում թափանիվը կարող էր պտտվել, որն այլևս որևէ ձևով հնարավոր չէր լինի կանգնեցնել: 많은 이들은 지금 그러한 질문을 제기하고 있습니다. 왜 그 서류에 서명하지 않기 위해 사임을 하지 않았을까? 왜냐하면 그것은 탈영을 의미하기 때문이며, 그것은 군인을 위해 지옥같은 사명을 이행할 책임을 총리 파쉬니안은 그렇게 애국자여서 그런 굴욕적인 문서에 서명하지 않았으며, 다른 이는 나약하고 배신을 하였고 그와 같은 부끄러운 조치를 취했다고 나중에 말하기를 바라면서 다른 이의 어깨에 남겨두는 것을 의미하기 때문입니다. 또한 말했던 바와 같이 결정은 몇시간 안에 내려져야만 했으며 그렇지 않았다면 더이상 어떤 식으로든 멈출 수가 없었기 때문입니다. 

 

- դասալքություն 탈영

- դժոխային 지옥같은

- առաքելություն 사명

 

Հաջորդ հարցը, որը պարբերաբար հնչում է հետևյալն է. իսկ այդ փաստաթղթի ստորագրումից առաջ ինչու՞ չխորհրդակցեցի ժողովրդի հետ: Շատ պարզ պատճառով. ժողովրդի հետ խոսելու ժամանակ պետք է հրապարակային անկեղծորեն ներկայացնեի օբյեկտիվ իրավիճակը, իսկ դա նշանակում է՝ իրադրության մասին մանրամասն տեղեկություններ հաղորդել նաև հակառակորդին, դեռ ավելին՝ մեր 25 հազար զինվորների ժամերի ընթացքում շրջափակելու մանրամասն ծրագիր ներկայացնել նրան՝ սրանից բխող բոլոր հետևանքներով: Եվ հետո, ես խոստացել եմ ժողովրդի հետ քննարկել Ղարաբաղի հարցի կարգավորման տարբերակները, իսկ այս փաստաթղթով ոչ թե հարցի բովանդակային լուծում նախատեսված չէ, այլ ընդամենը ռազմական գործողությունների դադար: Ղարաբաղի հարցը ինչպես լուծված չէր, այնպես էլ լուծված չէ, և այս առումով անելիքները դեռ առջևում են: 정기적으로 묻는 다음 질문은 다음과 같습니다. 그 문서에 서명하기전에 왜 국민들과 상의하지 않았는가? 아주 간단한 이유로, 국민들과 이야기할 때 객관적인 상황을 공개적으로 거짓없이 제시해야했는데, 그것은 상황에 대한 자세한 정보를 적에게도 보고하고 더 나아가 그에 따른 모든 결과로 우리의 이만 오천명의 군인들을 몇시간안에 포위하는 세부계획을 그들에게 제시한다는 것을 의미입니다. 그리고나서 나는 국민들과 카라바흐 문제의 해결옵션에 대해 논의하겠다는 약속을 했으며, 이 문서를 통해 문제의 실질적인 해결을 제시한 것이 아니라, 오직 군사행위의 중단을 했습니다. 카라바흐의 문제는 해결되지 않았을 뿐만 아니라 해결되지도 않았으며 이런 측면에서 해야할 일은 여전히 남아있습니다. 

 

- դեռ ավելին 더 나아가

 

Հասկանալի և բնականորեն առաջացող հաջորդ հարցը հետևյալն է. իսկ ինչո՞ւ թեկուզ այսպիսի պայմաններով զինադադարի հնարավոր չէր հասնել պատերազմի առաջին օրերին: Կամ գուցե մի փոքր ավելի ուշ: Սրա համար երկու պատճառ կար. նախ դրա համար պետք է առանց մարտի հանձնեինք յոթ շրջան, ներառյալ Շուշին և երկրորդը ռազմական իրադրությունն այնպիսին էր, որ մենք հույս ունեինք, որ նոր ռեսուրսների ներգրավմամբ, գերմարդկային ճիգերով կկարողանանք բեկել իրավիճակը, այդ էր պատճառը, որ ես, Արցախի նախագահը անընդհատ հանդես էինք գալիս հայրենիքի պաշտպանությանը զինվորագրվելու կոչերով, բայց նաև դա փորձում էինք անել այնպես, որ մեր ուղերձը հանկարծ չկոտրի, հուսահատ չանի առաջնագծում կռիվ տվող զինվորին և մեր ունեցած պրոբլեմների մասին հավելյալ տեղեկատվություն չտա հակառակորդին: Մենք՝ ավելի կոնկրետ Արցախի նախագահը, Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը, Պաշտպանության բանակի հրամանատարը, ես ինքս, ՀՀ կառավարությունը, մեր քաղաքական թիմի ներկայացուցիչները և բնականաբար՝ առաջին հերթին կռիվ տվող մեր զինվորները, կամավորները, սպաները, գեներալները ամեն ինչ արել ենք ամեն սանտիմետրը ատամներով պահելու համար: Ու մեր զորքը կռվել է հերոսաբար: Կռվել է ոչ թե հանձնելու, այլ պահելու համար, կռվել է ոչ թե պարտվելու, այլ հաղթելու համար: Ու կռվել է գործնականում երեք բանակների դեմ, բայց ցավոք՝ ինչպես Արցախի նախագահը երեկ նշեց իր ուղերձում, մենք բավարար չափով բանակի կողքին չկարողացանք կանգնել: Կամավորական և զորահավաքային շարժումը, իհարկե բազմաթիվ հերոսական դրսևորումներով, այնքան ամուր չգտնվեց, որ հնարավոր լինի առաջադրած խնդիրը լուծել, ու մենք կանգնեցինք մի իրողության առաջ, որից այլ ելք պարզապես չկար: 이해하기 쉽고 자연스럽게 이어지는 다음 질문은 다음과 같습니다. 왜 적어도 그와 같은 상황에서 전쟁 첫날에 휴전이 불가능했습니까? 아니면 조금 나중에라도. 여기에는 두가지 이유가 있습니다. 첫째, 그것을 위해서는 슈쉬를 포함한 7개 지역을 전투없이 넘겨주어야했으며, 둘째,  우리가 희망을 가지고, 새로운 자원의 유입과 초인적인 노력으로 상황을 깨뜨릴 수 있는 군사적 상황이었습니다. 그것이, 나와 아르차흐 대통령이 끊임없이 조국의 수호를 위해 입대하라고 요청한 이유였습니다. 하지만 그 또한 우리의 메시지가 갑자기 끊기지 않고, 최전선에서 싸우고 있는 군인이 절망하지 않고, 우리가 가지고 있는 문제에 대해 추가정보를 적에게 주지 않도록 하기 위한 노력이었습니다. 우리는, 더 구체적으로, 아르차흐 대통령, 국군 참모총장, 방위군 사령관, 나 자신, 아르메니아 공화국의 정부, 우리의 정치팀의 대표자들 그리고 물론, 가장 먼저 싸웠던 우리의 군인들, 예비군들, 장교들, 장군들은 매 센티미터를 유지하기 위해 열심히 최선을 다하였습니다. 그리고 우리의 군은 영웅적으로 싸웠습니다. 넘겨주기 위해서가 아니라 지키기 위해 싸웠으며, 패배하기 위해서가 아니라 이기기 위해 싸웠습니다. 그리고 실질적으로 세 군대에 맞서 싸웠지만 안타깝게도 아르차흐 대통령이 어제 그의 메시지에서 언급한 바와 같이, 우리는 충분히 군대옆에 서있을 수 없었습니다. 예비군과 동원군의 대열은, 물론 수많은 영웅적인 모습에도 당면한 문제를 해결할 수 있을 정도로 강하지 않하지 않았으며 우리는 다른 출구가 없는 현실에 직면하였습니다.   

 

- հուսահատ 필사적으로

- ատամներով = բուռն կերպով 열정적으로, 열심히

 

Ինչ վերաբերվում է բուն փաստաթղթի բովանդակությանը, այն իսկապես վատն է մեզ համար, բայց պետք չէ այն ավելի վատացնել, քան կա իրականում: Մասնավորապես՝ լուրեր են տարածում Մեղրին հանձնելու մասին, ինչը բացարձակ անհեթեթություն է: Ընդամենը խոսք է գնում տարածաշրջանի տրանսպորտային ուղիները ապաշրջափակելու մասին, այդ թվում Ադրբեջանից դեպի Նախիջևան, բայց սա նշանակում է, որ պետք է ապաշրջափակվեն նաև Երևանից Նախիջևանով Սյունիք տանող տրանսպորտային ուղիները, այդ թվում՝ Հայաստանի երկաթուղային հաղորդակցությունը Իրանի Իսլամական Հանրապետության հետ, ինչը էական նշանակություն կարող է ունենալ մեր երկրի տնտեսության հետագա զարգացման գործում: 문서 자체의 내용을 검토해보면 그만큼 우리에게 나쁜 것이지만, 실제보다 더 악화시켜서는 안됩니다. 특히, 그들은 메흐린을 넘겨주는 것에 대한 소문을 퍼트리고 있습니다. 이는 절대로 말이 안되는 소리입니다. 단지 아제르바이잔에서 나희체반까지 포함하여 이 지역에서의 운송경로를 차단해제하는 것에 대한 이야기일 뿐입니다. 하지만 이것은 또한 이란 이슬람 공화국과 아르메니아의 철도운행을 포함하여 예레반에서 나희체반을 통해 슈니크로 이어지는 운송경로가 차단해제됨을 의미합니다. 이는 우리나라의 추가적인 경제발전을 위한 작용에서 중요한 의미를 가질 수 있습니다. 

 

- շրջափակել 차단하다, 봉쇄하다 -> ապաշրջափակել 차단(또는 봉쇄)를 풀다

- ընդամենը 단지

 

Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղին, կամ ավելի ճիշտ այն հատվածին, որը գտնվում է Արցախի իշխանությունների վերահսկողության ներքո՝ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահների տեղակայմամբ Լաչինի միջանցքը Գորիսից մինչև Ստեփանակերտ անխափան գործելու է, ընդ որում նաև Շուշիի հատվածում: Ռուս խաղաղապահները ապահովելու են նույնպիսի անվտանգություն, և Ստեփանակերտ-Երևան կապը պետք է լինի հուսալի: Խաղաղապահները ապահովելու են նաև Արցախի այդ հատվածի սահմանների անվտանգությունը, այնպես որ խաղաղապահների տեղակայման պարագծից ներս գտնվող բնակավայրերի բնակիչները պետք է հնարավորինս շուտ վերադառնան իրենց բնակավայրեր, և Հայաստանի ու Արցախի կառավարությունները ամեն ինչ կանեն հնարավորինս արագ ավերածությունները վերացնելու, խաղաղ և բնականոն կյանքի համար անհրաժեշտ բոլոր պայմանները ստեղծելու համար: 나고르노-카라바흐나 보다 정확히는 아르차흐 당국의 통제하에 있는 그 지역에 관하여, 러시아 연방의 평화유지군의 배치를 통해 라츤 통로는 고리스에서 스테파나게르뜨까지 또한 슈쉬 지역에서도 원활하게 작동할 것입니다. 러시아 평화유지군은 동일한 안보를 제공할 것입니다. 그리고 스테파나게르뜨-예레반의 연결은 신뢰할 수 있어야합니다. 평화유지군은 아르차흐의 해당 지역의 국경안보도 보장할 것입니다. 그러므로 평화유지군의 배치경계안에 위치한 거주지의 주민들은 가능한 한 빨리 자신들의 거주지로 돌아와야하며 아르메니아와 아르차흐 정부는 가능한 한 빨리 폐허를 제거하고 평화롭고 정상적인 생활을 위해 필요한 모든 조건을 조성하기 위해 최선을 다할 것입니다. 

 

- վերաբերել 관련하다, 연결하다

- խափան 중단된 -> անխափան 중단되지 않는, 원활하게

- պարագիծ 둘레, 경계

 

Սկզբունքային կարևորություն ունի Ղարաբաղի հարցի վերջնական լուծման և Արցախի կարգավիճակի հարցը: Այս մասով մեր անելիքները չեն փոխվում և Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումը դառնում է բացարձակ առաջնահերթություն և ըստ էության Արցախի միջազգային ճանաչման համար հիմա կան ավելի ծանրակշիռ փաստարկներ: 카라바흐 문제의 최종해결과 아르차흐의 지위문제는 근본적으로 중요합니다. 이에 대하여 우리가 해야할 일은 변하지 않으며 아르차흐 공화국의 국제적 인정은 절대적인 우선순위가 되고 있으며, 사실 아르차흐의 국제적 인정을 위해 지금 보다 중요한 논의가 있습니다.  

 

- սկզբունք 원칙, 원리 -> սկզբունքային 근본적인  

- ծանրակշիռ = ծանր կշիռ 헤비급, ծանրաքաշ 무거운 체중, խիստ կարևոր 매우 중요한

- փաստարկ 논의, 논쟁

 

Ուզում եմ անդրադառնալ Հայաստանի Հանրապետությունում մեր հետագա անելիքներին, մեր առաջնային խնդիրը երկրում կայունության և անվտանգության մթնոլորտի վերականգնումն է, որը ժողովրդի իշխանության ապահովման միակ երաշխիքն է: Այս պահին մենք պետք է սա ապահովենք առաջին հերթին, որ ժողովուրդը լիարժեք տիրապետի իշխանություն ձևավորելու, իշխանություն ունենալու իր անսակարկելի իրավունքին: Կառավարությունը տուրք չի տալու նախկին իշխանությունների կողմից հովանավորվող ջարդարարների խմբերի սադրանքներին: Տեղի ունեցած անկարգությունների կազմակերպիչներն ու ակտիվ մասնակիցներից շատերը ձերբակալված են, շատերը թաքնվում են, բայց անպայման կհայտնաբերվեն և պատասխանատվության կենթարկվեն: 나는 아르메니아 공화국에서 우리의 향후 해야할 일에 대해 언급하고 싶습니다. 우리의 최우선 과제는 국민의 힘을 보장하는 유일한 보증인 국가에서 안정성과 안보의 분위기를 회복하는 것입니다. 이 순간에 우리는 국민들이 온전히 자신의 양도할 수 없는 권리로 권력을 형성하고, 권력을 가지도록 가장 먼저 보장해야합니다. 정부는 전 정권에 의해 후원되고 있는 살인집단의 도발에 찬사를 보내지 않을 것입니다. 발생된 혼란의 주최자와 적극적인 참여자들중 많은 이들이 체포되었고 많은 이들이 숨어있지만 반드시 찾아내어 법적 책임을 받게 할 것입니다. 

 

- մթնոլորտ 분위기

- երաշխիք 보장, 보증

- տուրք 찬사

- նախկին 이전의 

- հովանավորվել 후원하다

- ջարդարար 살인

- անկարգություն 무질서, 혼란

 

Մեր բոլոր հայրենակիցներին կոչ եմ անում չտրվել սադրանքներին և համախմբվել կառավարության շուրջ, որը վճռական է երկիրը այս իրավիճակին դուրս բերելու իր պատասխանատվությունը անմնացորդ կրելու գործում՝ միևնույն ժամանակ երաշխավորելով, որ ժողովրդին պատկանող իշխանությունը որևէ մեկը չի խլելու՝ երկիրը թալանի, կոռուպցիայի հորձանուտ վերադարձնելու իր նպատակները իրագործելու համար: Հենց այդ թալանի ու կոռուպցիայի դառը պտուղներն ենք քաղում այսօր, երբ տասնյակ տարիներ երկրի ունեցվածքն ու եկամուտները հոսել են ձեզ հայտնի անձանց գրպաններ և ոչ թե բանակի զարգացման գործին: 우리 모든 동포들에게 도발에 넘어가지 말고 국가를 이 상황으로 가져온 것에 대한 책임을 전적으로 지기로 결정하고, 동시에 국민에 속한 권력을 부패의 소용돌이로 되돌아가려는 그들의 목표를 달성하기 위해 국가를 강탈하려는 어느 누구에게도 빼앗기지 않게 보장하는 정부를 중심으로 단결하시기를 촉구합니다. 우리는 수십년 동안 나라의 부와 수입을 군대의 발전이 아닌 여러분이 잘 알고 있는 개인의 호주머니로 흘러 들어갔을 때 오늘 바로 그러한 강탈과 부패의 쓴 결실을 거두고 있습니다.

 

- վճռական 결정적인, 확고한, 최종의

- խլել 빼앗다

- հորձանուտ 소용돌이

- թալանել 강탈하다, 약탈하다

 

Սիրելի ժողովուրդ, 친애하는 국민여러분

Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ, 아르메니아 공화국의 존경하는 시민여러분

Արցախի Հանրապետության հպարտ քաղաքացիներ, 아르차흐 공화국의 존경하는 시민여러분

Սփյուռքի հպարտ հայություն. 존경하는 해외 동포여러분

 

Մեր երկիրը ունի ապագա, և մենք ամեն ինչ պետք է անենք, որ մեր այս դաժան փորձությունը դառնա այդ ապագայի կարևոր անկյունաքար, և մենք դասեր կքաղենք ազգովի՝ մեր գործած սխալներից: Շատերը կհարցնեն, թե արդյո՞ք այս դաժան պատերազմից հետո կարելի է խոսել լավ ապագայի մասին: Այո, որովհետև այսօր աշխարհում կան նույնիսկ այնպիսի պետություններ, որոնք 20-րդ դարի ամենադաժան կապիտուլյացիաներին են ենթարկվել, բայց այսօր դասվում են աշխարհի ամենահզոր երկրների շարքին: 우리나라에는 미래가 있으며, 우리는 우리의 이러한 잔인한 시련을 미래의 중요한 초석으로 만들기 위해 최선을 다해야합니다. 그리고 우리는 우리가 저지른 실수로부터 전적으로 교훈을 배울 것입니다. 많은 이들은 과연 이런 잔인한 전쟁이후 나은 미래에 대해 말할 수 있는지에 질문합니다. 네, 왜냐하면 오늘날 세계에서 20세기의 가장 잔인한 항복을 당한 그러한 국가도 있지만, 오늘날 세계에서 가장 강력한 국가들의 대열에 합류하였습니다. 

 

- ազգովի = ամբողջ ազգով 전국에, 전국적으로

- կապիտուլյացիա = капитуляция 항복문서, 조건부 항복

 

Նրանք դա արել են դաժան պարտությունից հետո կրթության, գիտության, արդյունաբերության ու ժողովրդավարության զարգացման վրա շեշտ դնելով, և սա պետք է լինի մեր առաջիկա անելիքը: Եվ ես բոլորիս կոչ եմ անում կենտրոնանալ այս անելիքի վրա՝ հանուն մեր երկիրը հզորացնելու: Հենց սա կլինի մեր լավագույն ծառայությունը մեր նահատակների հիշատակին, մեր վիրավոր և հաշմանդամություն ստացած զինծառայողներին: Նրանց հարազատներին, ընտանիքներին, մայրերին, հայրերին, կանանց, զավակներին: 그들은 잔인한 패배이후 교육, 과학, 산업 및 민주주의 발전에 중점을 두고 그것을 했습니다. 그리고 이것이 우리가 가장 먼저 해야할 일이어야합니다. 그리고 나는 우리 모두에게 우리나라를 강화하기 위해서 이러한 해야할 일에 집중하기를 촉구합니다. 바로 이것이 우리의 순교자의 기억, 우리의 부상자와 장애를 받은 군인들에게 최선의 서비스가 될 것입니다. 그들의 친척, 가족, 어머니, 아버지, 아내, 자녀들에게.. 

 

Նրանք, իհարկե, մեզ մի հարց պիտի տան՝ զոհվածների հարազատները, թե ի վերջո ինչի՞ համար զոհվեցին իրենց հարազատները: Այս հարցի պատասխանը մեկն է՝ առաջին հերթին Արցախի ժողովրդին ցեղասպանությունից փրկելու համար, հայ ժողովրդի ապրելու իրավունքը պաշտպանելու համար: Մենք պարտավոր ենք մեր հայրենիքը ապրեցնելով ու զարգացնելով տեր կանգնել նրանց արյանը, նրանց զավակների ապագային, նրանց անմնացորդ նվիրումին: 물론, 그들, 사망자의 친척들은 우리에게 한가지 질문을 해야합니다. 결국 무엇을 위해 그들의 친척이 죽었는가? 이 질문의 대답은 하나입니다. 최우선적으로 아르차흐 국민들을 대학살로부터 구하기 위해, 아르메니아 국민들의 살 권리를 보호하기 위해서 입니다. 우리는 우리의 조국을 부활시키고 발전시켜 그들의 피, 그들 자녀들의 미래, 그들의 흔들리지 않는 헌신을 돌봐야합니다.

 

- ապրեցնել 되살리다

- տեր կանգնել 돌보다

 

Մեր խոնարհումը նրանց առջև ամենօրյա ստեղծարար աշխատանքն է, կրթությունը, որը պիտի շենացնի մեր երկիրը»: 우리의 단합은 그들 앞에 일상적인 창조적 작업이고 우리나라를 개선하기 위한 교육입니다. 

 

- խոնարհում 단합, 결합

 

 

ՀՀ վարչապետին տրամադրված ծառայողական առանձնատնից հափշտակություններ կատարած 3 անձ ձերբակալվել է: 아르메니아 공화국의 총리에게 제공된 공무원 사택에서 절도를 저지른 3명이 체포되었다.

 

- առանձնատն 개인이 소유한 집, 사택

- հափշտակություն 절도 -> հափշտակել 훔치다

 

ԵՐԵՎԱՆ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ վարչապետին տրամադրված ծառայողական առանձնատնից բացահայտ հափշտակություններ կատարած 3 անձ ձերբակալվել է: 예레반, 11월 12일, 아르멘프레스: 아르메니아 공화국의 국가안보국은 아르메니아 공화국의 총리에게 제공된 공무원 자택에서 공공연히 절도행각을 벌인 3명을 체포하였다고 전했다. 

 

- բացահայտ 공공연히

 

«ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական շարունակական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նոյեմբերի 10-ի հայտնի իրադարձությունների ժամանակ զանգվածային անկարգությունների մասնակիցներն ապօրինի մուտք են գործել ՀՀ վարչապետին տրամադրված՝ Երևան քաղաքի Ձորափի 74 հասցեում գտնվող ծառայողական առանձնատուն, որտեղից ապօրինի, անհատույց, շահադիտական դրդումներով բացահայտ հափշտակել են համակարգիչ, ժամացույց, օծանելիք և այլ իրեր, ինչպես նաև կարևոր փաստաթղթեր հանդիսացող՝ վարորդական իրավունքի վկայական և զինվորական գրքույկ: Դեպքերի առթիվ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և  4-րդ մասերով, ՀՀ քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածով, 301.1 հոդվածի 1-ին մասով, 176-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով և 324-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով հարուցվել է քրեական գործ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասված է հաղորդագրությունում: "아르메니아 공화국의 국가안보국에 의해 실시된 작전-조사의 지속적인 조치의 결과로 11월 10일의 잘 알려진 사건동안 폭동참가자들은 아르메니아 공화국의 총리에게 제공된, 예레반시 조라프 74 주소에 위치한 공무원 사택에 불법적으로 들어갔다는 것이 밝혀졌습니다. 그곳에서 불법적이고, 무단으로, 금전적 동기로 공공연히 컴퓨터, 시계, 향수 및 기타 물품 뿐만 아니라 운전면허증과 군사책자와 같은 중요한 서류 일부를 훔쳤습니다. 사건과 관련하여 아르메니아 공화국의 국가안보국의 수사부에서는 아르메니아 공화국의 형법 제 225조 1항, 2항과 4항, 아르메니아 공화국의 형법 제 301조, 제 301.1 조 1항, 제 176조 3항 1.1과 제 324조 1조에 규정된 범죄에 근거하여 형사사건을 시작하였습니다."라고 "아르멘프레스"의 보도에 따르면, 공지글에 명시되었다.  

 

- անկարգություն 혼란, 무질서 -> զանգվածային անկարգություններ 폭동

- անհատույց = չհատուցված 무단으로

- շահադիտական 금전적

 

Նշվում է, որ քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռնարկված գործողությունների արդյունքում բացահայտվել են զանգվածային անկարգություններին մասնակցած երեք անձինք, որոնք ՀՀ վարչապետին տրամադրված ծառայողական առանձնատնից կատարել են վերոնշյալ բացահայտ հափշտակությունները: Տվյալ անձինք 2020 թվականի նոյեմբերի 11-ին ազգային անվտանգության մարմինների կողմից բերման են ենթարկվել, որոնցից երկուսի անձնական խուզարկությամբ նշված իրերը հայտնաբերվել են, իսկ մեկի կողմից հափշտակված իրերը մինչ այդ հայտնաբերվել էին նախաքննության ընթացքում իրականացված քննչական գործողությունների արդյունքում: Հիշյալ երեք անձինք ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննվող քրեական գործի շրջանակներում ձերբակալվել են և խոստովանել իրենց կատարած հանցանքները: 형사사건의 예비조사과정에서 취해진 조치의 결과로 폭동에 참가한 3명의 사람들은 아르메니아 공화국의 총리에게 제공된 공무원 사택에서 위에 언급한 공개절도를 저지른 것으로 밝혀졌다고 언급하였다. 언급된 사람들은 2020년 11월 11일에 국가안보기관에 의해 구금되었으며 그중 2명에 대한 개인수색으로 언급된 물품이 발견되었으며 다른 한명에 의해 훔쳐진 물건은 예비조사과정에서 실시된 조사조치의 결과로 발견되었다. 언급된 세 사람은 국가안보국의 조사부서에서 수사중인 형사사건의 틀안에서 체포되었으며 자신들이 저지른 범죄를 자백하였다. 

 

Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է: 형사사건의 예비조사는 계속되고 있다. 

 

 

 

ԼՂ-ում ռուս խաղաղապահները տարեկան առնվազն երկու անգամ հերթափոխ կիրականացնեն: 나고르노-카라바흐에서 러시아 평화유지군은 연간 적어도 두번 근무교대를 실시할 것이다. 

 

- հերթափոխ 근무교대

 

ԵՐԵՎԱՆ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղում տարեկան առնվազն երկու անգամ կիրականացվի ռուս խաղաղապահների հերթափոխ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից ստորագրված հրամանագրում, որում հստակեցվում են խաղաղության ապահովման մի շարք դրույթներ: 예레반, 11월 12일, 아르멘프레스: 나고르노-카바라흐에서 연간 적어도 두번 러시아 평화유지군의 근무교대가 실시될 것이다. "아르멘프레스"의 보도에 따르면, 이에 대하여 평화유지를 위한 여러 조항을 명확히 하는, 러시아 대통령 블라디미르 푸틴에 의해 서명된 법령에 언급되었다. 

 

Հրամանագրով ՌԴ պաշտպանության նախարարությանը հանձնարարվում է տարեկան առնվազն երկու անգամ փոխարինել խաղաղապահ զորակազմի անձնակազմը, նաև ռազմական տեխնիկան՝ ըստ անհրաժեշտության: 법령을 통해 러시아 연방의 국방부는 연간 적어도 두번 평화유지군의 인원과 필요에 따라 군사장비를 교체할 것을 지시하였다.  

 

Հրամանագրով սահմանվում է նաև խաղաղապահ գործունեության ֆինանսավորումը՝ ապահովելու նյութական սահմանված ծախսերը, որոնք կապված են զինծառայողների ապահովման հետ՝ ներառյալ դրամական նպաստների, լրացուցիչ երաշխիքների, փոխհատուցումների տրամադրումը, այդ թվում՝ նրանց ընտանիքի անդամներին՝ ՌԴ օրենսդրությանը համապատասխան: 법령을 통해 러시아 연방의 법률에 따라 그들의 가족구성원들을 포함한 군인들의 유지와 관련된 소비재 비용을 보장하기 위해, 금전적 혜택, 추가적인 보증, 보상의 제공을 포함하기 위해 평화유지군의 활동자금을 규정되었다.

 

 

 

Թուրք նահանգապետը հայտարարել է, որ Արարատ լեռը պաշտոնապես բաց կլինի լեռնագնացության համար: 터키 주지사는 아라라트산을 공개적으로 등산을 위해 개방할 것이라고 밝혔다. 

 

ԵՐԵՎԱՆ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Թուրքիայի արևելքում գտնվող Աղրը շրջանի նահանգապետ Օսման Վարոլը հայտարարել է, որ Արարատ լեռը դեկտեմբեր ամսին պաշտոնապես բաց կլինի լեռնագնացության համար։ 예레반, 11월 12일, 아르멘프레스: 터키의 동부에 위치한 아흐르 지역의 주지사 오스만 바롤은 아라라트 산을 12월에 공개적으로 등산을 위해 개방한다고 발표하였다. 

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով թուրքական պետական Anadolu լրատվական գործակալությունը, նահանգապետ Վարոլը նշել է, որ Արարատ լեռան մոտակայքում որևէ սպորտային գործունեություն ծավալելու, հատկապես լեռնագնացություն կազմակերպելու հետ կապված խնդիրներ կան, որոնց արագ լուծման ուղղությամբ սկսվել են աշխատանքներ տարվել «Արևելյան Անատոլիայի» (Արևմտյան Հայաստան - խմբ․) զարգացման գործակալության կողմից։ Բացի այդ, Թուրքիայի ներքին գործերի նախարարության և Դահուկային սպորտի ֆեդերացիայի կողմից արդեն իսկ խմբեր են ուղարկվել Արարատ լեռան մերձակա տարածք, որոնք, տեխնիկական աշխատանքներ իրականացնելով, պարզել են այնտեղ լեռնադահուկային հանգստավայրեր կառուցելու նպատակահարմարությունը։ 터키의 국영 Anadolu 통신사를 인용하여 "아르멘프레스"가 보도한 바와 같이, 주지사 바롤은 아라라트 산 근처에서 스포츠활동을 확대하기 위해, 특히 등산을 수행하는 것과 관련한 문제가 있으며, 그것의 조속한 해결을 위한 작업이 "동부 아나톨리아" (서부 아르메니아 집단)의 개발사에 의해 시작되었다고 언급하였다. 그외에도 터키의 내무부와 스키연맹에 의해 이미 해당 팀이 아라라트 산 근처지역으로 보내졌으며 기술작업을 수행하면서 그곳에 산악스키 리조트를 짓는 편의성을 밝혔다.

 

- Դահուկային սպորտի ֆեդերացիա 스키연맹

- լեռնադահուկային հանգստավայրեր 산악스키 리조트

 

«Այս ձմեռ մենք պաշտոնապես կսկսենք լեռնագնացությունը դեպի Արարատ լեռ։ Ժողովուրդը այսպես, թե այնպես ոչ լեգալ կերպով բարձրանում էր, իսկ մենք նրանց զգուշացնում էինք չբարձրանալ։ Մենք հանդիպում ենք ունեցել Դահուկային սպորտի ֆեդերացիայի հետ, նրանք ևս իրականացնում են իրենց ծրագրերը։ Օրը դեռևս հստակեցված չէ, սակայն առաջին լեռնագնացությունը կլինի դեկտեմբեր ամսվա մեջ։ Միգուցե մենք չկարողանանք լեռնագնացությանը մասնակցել ամբողջությամբ, բայց մի հատվածին կմիանանք։ Ֆեդերացիայի հետ համագործակցելով, բոլոր պաշտոնական թույլտվություններով և ընթացակարգերով կկազմակերպենք ձմեռային լեռնագնացություն։ Ամառային լեռնագնացության հարցը դեռևս քննարկման փուլում է, այն կարող է մի փոքր ժամանակ պահանջել», - ասել է Աղրըի նահանգապետ Օսման Վարոլը։ "이번 겨울에 우리는 공개적으로 아라라트 산에서 등산을 시작할 것입니다. 사람들은 불법적으로 등산을 하고 있었꼬 우리는 그들에게 올라가지 말것을 경고하였습니다. 우리는 스키연맹과 만남을 가졌고, 그들 역시 자신들의 프로그램을 실시하고 있었습니다. 날짜는 아직 지정되지 않았지만 첫 등반은 12월일 것입니다. 아마 우리는 등반에 완전히 참여할 수는 없지만 일부는 참여할 것입니다. 연맹과 협력하여 모든 공식허가와 절차에 따라 겨울등반이 구성되어질 것입니다. 여름등반에 대한 문제는 아직 논의 단계에 있으며 그것은 좀더 시간이 필요합니다."라고 아그르 주지자 오스만 바롤은 말했다. 

 

 

 

Ոստիկանությունը վերջին օրերին մեծ քանակությամբ զենք-զինամթերք է հայտնաբերել: 경찰은 최근 며칠동안 다수의 무기-탄약을 발견하였다. 

 

ԵՐԵՎԱՆ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանությունը հանրապետության մի շարք բնակավայրերում ու ավտոճանապարհներին տեղակայված անշարժ պահակետերի միջոցով իրականացվող կանխարգելիչ միջոցառումների շնորհիվ միայն վերջին օրերին հայտնաբերել է մեծ քանակությամբ զենք-զինամթերք՝ ընդհանուր մի քանի տասնյակ ինքնաձիգ, գնդացիր, նռնականետ, տարբեր տիպի նռնակներ՝ պայթուցիչներով, տարբեր հրազենների և տրամաչափի ընդհանուր մի քանի հազար փամփուշտ, օպտիկական ու ջերմատեսիլ սարքեր, կապի միջոցներ, հանդերձանք։ 예레반, 11월 12일, 아르멘프레스: 아르메니아 공화국의 경찰은 공화국의 여러 거주지와 고속도로에서 취해진 현장검문소를 통해 실시된 예방조치로 인해 단지 최근 며칠동안 다수의 무기-탄약을 발견하였으며 거기에는 총 수십정의 소총, 기관총, 유탄발사기, 다양한 유형의 수류탄, 폭발물, 다양한 총기 및 구경의 수천발의 총알, 광학 및 열상장치, 통신수단, 장비 등이 포함되었다. 

 

- նռնականետ 유탄발사기

 

«Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, արդեն տևական ժամանակ ոստիկանության ստորաբաժանումները շուրջօրյա ձեռնարկում են բազմաբնույթ միջոցառումներ՝ հանցագործությունների, այդ թվում՝ ապօրինի զենք-զինամթերք պահելու և տեղափոխելու դեպքերը կանխելու և բացահայտելու ուղղությամբ։ «Կանխարգելիչ միջոցառումների շրջանակներում անշարժ պահակետեր են տեղակայվել հանրապետության մի շարք բնակավայրերում ու ավտոճանապարհներին և իրականացվում են համապատասխան ստուգումներ։ Այս միջոցառումների շնորհիվ է, որ միայն վերջին օրերին հայտնաբերվել են ընդհանուր մի քանի տասնյակ ինքնաձիգ, գնդացիր, նռնականետ, ընդհանուր մի քանի տասնյակ տարբեր տիպի նռնակներ՝ պայթուցիչներով, տարբեր հրազենների և տրամաչափի ընդհանուր մի քանի հազար փամփուշտ, օպտիկական ու ջերմատեսիլ սարքեր, կապի միջոցներ, հանդերձանք և այլն։ Ոստիկանությունը շարունակելու է այս ուղղությամբ նույն հետևողականությամբ շուրջօրյա միջոցառումները։ Հորդորում ենք Արցախից ապօրինի կերպով Հայաստան բերված զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար»,- ասվում է հաղորդագրության մեջ։ "아르멘프레스"에 아르메니아 공화국의 경찰 공보처가 알려온 바에 따르면, 이미 오랫동안 불법 무기-탄약 소지 및 이송사례를 예방하고 발견하는 것을 포함한 범죄에 대해 경찰는 24시간 다양한 조치를 취하였다. "예방조치의 틀안에서 현장 건문소가 공화국의 여러 거주지와 고속도로에 배치되었으며 적절한 검사가 실행되고 있습니다. 그러한 조치들로 인해 단지 며칠동안 전체적으로 수십정의 소총, 기관청, 유탄발사기, 총 수십개의 다양한 유형의 수류탄, 폭발물, 다양한 총기와 구경의 수천발의 총알, 광학 및 열상장치, 통신수단, 장비 등이 발견되었습니다. 경찰은 이를 위해 동일한 일관성을 가지고 24시간 조치를 계속하고 있습니다. 아르차흐로부터 불법적으로 아르메니아로 가져온 무기-탄약은 형사책임을 피하기 위해 자발적으로 경찰에 넘겨주시기를 촉구합니다."라고 공지글에 명시되었다.  

   

 

 

Ռուս խաղաղապահները Ստեփանակերտում են: 러시아 평화유지군은 스테파나게르뜨에 있다. 

 

ԵՐԵՎԱՆ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումները սկսել են Լեռնային Ղարաբաղի տարածքում կրակի և մարտական գործողությունների դադարեցման մասին պայմանավորվածությունների կատարման վերահսկողության խնդիրների իրականացումը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը: 예레반, 11월 12일, 아르멘프레스: 러시아 평화유지부대는 나고르노-카라바흐 지역에서 사격 및 전투행위의 중단에 대한 협정의 이행을 모니터링하는 임무를 수행하기 시작하였다. "아르멘프레스"가 "RIA Novosti"를 인용하여 전해온 바와 같이, 이에 대하여 브리핑시간에 러시아 연방의 국방부 대변인, 소장 이고르 코나쉔노프는 밝혔다. 

 

«Հրադադարի ռեժիմը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով: 15-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադի խաղաղապահ գումարտակը ժամը 17:00-ին մտել է Ստեփանակերտ քաղաք», - նշել է նա: "휴전체제는 전체 접촉선을 따라 유지됩니다. 제 15 자동소총여단의 평화유지대대는 17시에 스테파나게르뜨시에 입성하였습니다."라고 그는 언급하였다. 

 

 

 

도움이 되셨다면 바쁘시더라도 1초만 시간을 내주셔서 공감 및 댓글을 달아주시겠어요?

여러분의 공감과 댓글은 글쓴이에게 큰 힘이 된답니다. 

 

 

반응형
Comments