휴먼노마드
[아르메니아어] 아르메니아-아제르바이잔 전쟁종식선언이후 셋째날 (2020년 11월 13일자) 본문
[아르메니아어] 아르메니아-아제르바이잔 전쟁종식선언이후 셋째날 (2020년 11월 13일자)
LifeChallenger 2020. 11. 13. 15:49
Հայաստանում բեռնափոխադրումների ծավալն աճել է 4.9%-ով: 아르메니아에서 화물운송량은 4.9% 증가하였다.
ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում բեռնափոխադրումների ծավալը 2020-ի հունվար-սեպտեմբերին կազմել է 10 մլն 874.1 հազար տոննա, որը նախորդ տարվա ցուցանիշը գերազանցել է 4.9%-ով։
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ վիճակագրական կոմիտեից, երկաթուղային տրանսպորտով բեռնափոխադրումների ծավալը ընթացիկ տարվա առաջին 9 ամիսներին կազմել է 2 մլն 472.2 հազ. տոննա (աճը 2019-ի նույն ամիսների համեմատ 6.5%), իսկ ավտոմոբիլային տրանսպորտի դեպքում այդ ցուցանիշները կազմել են 7 մլն 55.6 հազ. տոննա (աճը՝ 5.2%)։ 예레반, 11월 13일, 아르멘프레스: 아르메니아에서 화물운송량은 2020년 1월-9월에 1087만 4100톤에 달하며 그것은 이전년도의 수치를 4.9% 초과하였다. "아르멘프레스"가 아르메니아 공화국의 통계청으로부터 전해들은 바와 같이, 금년 상반기에 화물운송량은 올해 첫 9개월간 247만 2200 톤 (2019년 같은 기간에 비해 6.5% 증가)에 달하며, 차량운송의 경우에 그 수치는 705만 5600 톤(5.2% 증가)에 달한다.
Օդային տրանսպորտով 2020-ի հունվար-սեպտեմբերին փոխադրվել է 11.5 հազար տոննա բեռ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից 19%-ով պակաս։ Մայրուղային խողովակաշարային տրանսպորտի ոլորտում գրանցվել են, համապատասխանաբար, 1 մլն 334.8 հազ. տոննա և 0.8% աճ ցուցանիշները։ 항공운송의 경우 2020년 1월 - 9월동안 1만 1500톤의 화물이 운송되었으며 이전년도 같은 기간의 수치보다 19% 감소하였다. 고속도로 파이프 운송부문에서 각각 133만 4800톤과 0.8% 증가수치를 기록하였다.
ԼՂ շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել է խաղաղապահների 10 դիտակետ: 나고르노-카라바흐 접촉선과 라츤통로를 따라 평화유지군의 10개 관측소가 배치되었다.
ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի զինված ուժերի 15-րդ առանձին խաղաղապահ բրիգադի ստորաբաժանումների շարասյունը, որը ժամանել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում խաղաղապահ գործողությանը մասնակցելու համար, Գորիսից շարժվել է դեպի Ստեփանակերտ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը: 예레반, 11월 13일, 아르멘프레스: 나고르노-카라바흐 분쟁지역에서 평화유지작전에 참여하기 위해 도착한 러시아 군대의 제 15 별동 평화유지여단의 호송대는 고리스로부터 스테파나게르뜨로 이동하였다. "아르멘프레스"의 보도에 따르면, 이에 대하여 러시아 연방의 국방부가 밝혔다.
Ներառված են զրահափոխադրիչներ, տրանսպորտային միջոցներ և նյութատեխնիկական աջակցություն, որոնք նախկինում Ռուսաստանից Իլ-76 ռազմական տրանսպորտային ինքնաթիռներով հասցվել էին «Էրեբունի» օդանավակայան: Խաղաղապահ բրիգադի առաջապահ ստորաբաժանումները երթ են իրականացրել Գորիսի, Սուսի, Կանաչ թալայի, Լիսագորի լեռնանցքի, Շուշիի հարավ-արևմտյան ծայրամասային երթուղով և սկսել 4 դիտակետ տեղակայել «Հարավ» պատասխանատվության գոտում: Խաղաղապահ զորամասերի ստորաբաժանումները վերահսկողություն են հաստատում Լաչինի միջանցքում և Լաչինի ճանապարհի մի հատվածում՝ 6 ժամանակավոր դիտակետերի տեղադրմամբ: 이전에 러시아로부터 IL-76 군용 수송기로 "에레부니" 공항에 도착되었던 장갑차, 운송수단 및 물류지원이 포함되었다. 평화유지여단의 선봉대는 고리스-수시-카나츠탈라-리사고르 산길-슈쉬 남서 교외경로를 통해 행진하였으며 "남부" 책임지역에 4개의 관측소를 설치하기 시작하였다. 평화유지군의 부대는 라츤통로와 라츤도로의 한 지역에서 5개의 임시관측소를 설치하여 통제를 설정하고 있다.
Ընդհանուր առմամբ, Լեռնային Ղարաբաղի շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքում տեղակայվել է 10 դիտակետ: 전체적으로 나고르노-카라바흐 접촉선을 따라서 그리고 라츤 통로에 10개의 관측소가 설치되었다.
Նշվում է, որ դրանց է վերապահված հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի վերաբերյալ տեղեկատվությունը հավաքելու, այդ տեղեկատվությունը ժամանակին խաղաղապահ ուժերի հրամանատարությանը հասցնելու, ինչպես նաև տարանցիկ երթևեկության անվտանգության պահպանման և խաղաղ բնակչության դեմ անօրինական գործողությունները ճնշելու գործառույթը: Դա կնպաստի խաղաղ կյանքին և փախստականների վերադարձին արագ անցմանը: 그것들은 휴전위반사례에 대한 정보를 수집하고, 그 정보를 적시에 평화유지군의 지휘부에 전달하고 대중교통의 안전확보와 민간인에 대한 불법행위를 억제하는 기능을 가지고 있다고 언급하였다. 그것은 평화로운 삶과 난민의 귀환을 위한 빠른 전환에 기여할 것이다.
Խաղաղապահ գործողության իրականացման տարածքում առաջադրանքներ կկատարեն նաև խաղաղապահ զորամիավորման մաս կազմող ռազմական ոստիկանության ստորաբաժանումները: Նրանց վստահված է կողմերի շփման գծի երկայնքով պարեկություն իրականացումը, ավտոշարասյունների ուղեկցումը: 평화유지작전의 실행지역에서 평화유지군의 일부로 구성된 군경찰부대도 임무를 수행하게 될 것이다. 그들은 당사자들의 접촉선을 따라 순찰의 실행, 차량대열의 호위하게 된다.
- ավտոշարասյուն = ավտոմոբիլային շարասյուն 차량대열
Խաղաղապահ զորակազմը հագեցած է ժամանակակից զենքերով, ռազմական և հատուկ տեխնիկայով: 평화유지군은 현대적 무기와 군사특수장비를 갖추고 있다.
Կրթական հարթակների անսահմանափակ օգտագործման համար համաձայնեցվել է մատչելի սակագին. ԿԳՄՍՆ: 교육플랫폼의 무제한 이용을 위한 저렴한 요금제가 합의되었다.
- անսահմանափակ 제한없는, 무제한
- մատչելի 저렴한, 비싸지 않는
- սակագին = սակացուցակով սահմանված գին 목록에서 정한 가격, 요금제
ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրակրթական ուսումնական հաստատություններում նոյեմբերի 13-ից ամբողջությամբ հեռավար գործում են ներհամայնքային տրանսպորտ ունեցող համայնքների 5-12-րդ դասարանները՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2020 թվականի մայիսի 20-ի թիվ 09-Ն հրամանի համաձայն։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ, նախարարությունը տեղեկացնում է, որ հեռահաղորդակության ոլորտի օպերատորների հետ համաձայնեցվել է կրթական մատչելի սակագին՝ հիմնական հարթակների անսահմանափակ օգտագործմամբ։ 예레반, 11월 13일, 아르멘프레스: 아르메니아 공화국의 교육과학문화 및 스포츠부 장관의 2020년 5월 20일자 09-N 명령에 따라, 공교육의 교육기관에서 지방자치구내에 운송수단을 가진 자치구의 5학년에서 12학년은 11월 13일부터 완전히 원격으로 운영될 것이다. "아르멘프레스"의 보도에 따르면, 교육부는 통신분야의 사업가와 기본플랫폼의 무제한 사용에 관한 저렴한 교육요금제에 합의하였다고 전했다.
- ներհամայնքային = համայնքի ներսում տեղի ունեցող 공동체(커뮤니티) 내에서 발생한
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը խրախուսում է երկու հիմնական հարթակի օգտագործում՝ Google Classroom և Microsoft TEAMS՝ ելնելով տեղեկատվական անվտանգության, ուսումնական գործընթացի առավել լիարժեք կազմակերպման գործիքների, ինչպես նաև անվճար լինելու հանգամանքից։ Google Classroom-ի վերաբերյալ առցանց դասընթացը պատրաստվել և ներկայացվել է դեռևս օգոստոսին։ Բոլոր նյութերը հասանելի են, դրանց կարելի է ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ https://bit.ly/38Ah9vb
Այս հարթակով աշխատող ուսուցիչները կարող են միանալ նաև Google Classroom համայնքին, որտեղ նրանց անհրաժեշտ աջակցություն կտրամադրեն Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի, ինչպես նաև համայնքի մասնակից այլ ուսուցիչներ՝ https://bit.ly/35tphf8: 아르메니아 공화국의 교육, 과학, 문화 및 스포츠부는 두가지 기본 플랫폼인 구글클래스룸과 마이크로소프트 팀스의 사용을 정보의 보안, 교육과정의 보다 완전한 구성도구일 뿐만 아니라 무료라는 사실에 기반하여 권장하였다. Google Classroom에 대한 온라인 수업은 이미 8월에 준비되고 발표되었다. 모든 자료는 사용가능하며 그것들은 다음 링크에서 다운로드할 수 있다. https://bit.ly/38Ah9vb 이 플랫폼으로 작업하는 교사들은 또한 Google Classroom 커뮤니티에 참여할 수 있으며, 그곳에서 그들은 국가 교육기술센터 뿐만 아니라 커뮤니티의 일부중 다른 교사들에게서 필요한 지원을 제공받을 수 있다. https://bit.ly/35tphf8
- խրախուսել 권장하다
- ելնել (방향으로) 나아가다, (계속) 진행하다
«Օգոստոսին պատրաստվել և ներկայացվել է նաև մյուս հիմնական հարթակի՝ Microsoft TEAMS-ի վերաբերյալ առցանց դասընթացը` https://bit.ly/3kstILt: Հարթակը սինխրոնիզացված է դպրոցների կառավարման տեղեկատվական համակարգի հետ և թույլ է տալիս ավելի հեշտ կառավարել ուսումնական գործընթացը։ Այս հարթակով աշխատելու դեպքում կարող եք միանալ Microsoft TEAMS համայնքին՝ https://bit.ly/3lnsvWS: Նշյալ համայնքում ևս ուսուցիչներին անհրաժեշտ խորհրդատվություն ու աջակցություն կտրամադրեն Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի և համայնքի մասնակից ուսուցիչները։ Հեռավար դասերի կազմակերպման մանկավարժական որոշ մոտեցումների կարող եք հետևել առցանց այլ դասընթացով, որը նույնպես հասանելի է օգոստոս ամսից՝ https://bit.ly/2IATu2x: Հեռավար ուսուցման կազմակերպման ուղեցույցը հասանելի է հետևյալ հղմամբ՝ https://bit.ly/3eXcNiE»,-ասված է հաղորդագրությունում: "8월에 다른 기본플랫폼도 Microsoft TEAMS를 통한 온라인 수업이 준비되고 발표되었다. https://bit.ly/3kstILt. 플랫폼은 학교의 관리정보시스템과 연동되어 보다 쉽게 교육과정을 관리하도록 허용합니다. 이러한 플랫폼으로 작업하는 경우, Microsoft TEAMS의 커뮤니티에 참여할 수 있다. https://bit.ly/3lnsvWS 언급된 커뮤니티에서도 교사들은 필요한 조언과 지원을 국가교육기술센터와 커뮤니티에 참여하고 있는 교사로부터 받는다. 원격수업의 구성에 대해 일부 교육적 접근방식으로 8월달부터 사용가능한 다른 온라인수업을 통해 따를 수 있다. https://bit.ly/2IATu2x 원격교육의 구성에 대한 가이드는 다음의 링크에서 사용가능하다. https://bit.ly/3eXcNiE" -게시글에 명시되었다.
Արցախում արագացված տեմպով իրականացվում են ենթակառուցվածքների վերականգնման աշխատանքներ: 아르차흐에서 빠른 속도로 인프라복원작업이 실행되고 있다.
ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբն ամենօրյա կապի մեջ է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ՝ Հայաստանում ժամանակավոր գտնվող արցախցիների կեցության հարցը կարգավորելու համար: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարար, ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբի աշխատանքները համակարգող Միքայել Վիրաբյանը նշեց, որ բոլոր բարձրացված հարցերը, ահազանգերը տեղ են հասցվում: 예레반, 11월 13일, 아르멘프레스: 아르메니아 공화국에서 아르차흐 정부의 운영본부는 아르메니아에서 임시로 있는 아르차흐 사람들의 거주문제를 해결하기 위해 아르메니아 공화국의 노동사회부와 매일 연락을 취하고 있다. "아르멘프레스"의 기자실에서 거행된 기자회견에서 아르차흐 공화국의 노동, 사회 및 주택부 장관은 아르메니아에서 아르차흐 정부의 운영본부의 업무의 조정자 미카엘 비라비안은 모든 제기된 문제들과 경보가 해결되고 있다고 언급하였다.
- ահազանգ 경보
«Ես խնդրում եմ մեր քաղաքացիներին՝ չառաջնորդվել այն սկզբունքով, որ պարտադիր կարգով պետք է տեղավորվեն Երևանում: Նախարարությունը որդեգրել է քաղաքականություն, ըստ որի, Երևանում բնակվելու հնարավորություն է տրվում այն քաղաքացիներին ու նրանց ընտանիքներին, որոնք ունեն խրոնիկ հիվանդություններ, վիրավոր զինվորներ: Նպատակն այն է, որ նրանք կարողանան ստանալ համապատասխան բժշկական օգնություն»,-ասաց Միքայել Վիրաբյանը: Նա վստահեցրեց, որ այս պահին անօթևան, փողոցում հայտնված քաղաքացի չկա: Բոլորն ապահովվում են կացարանով, դրանք հյուրանոցներ են, հյուրատներ, անհատների բնակարաններ և այլն: Միքայել Վիրաբյանը նշեց, որ արցախցիներին հյուրընկալած ու աջակցած անձանց ֆինանսական հարցերը մեղմելու համար նախագծեր են պատրաստվում: Հյուրանոցների, հյուրատների հետ կապված կոմունալների վճարումները պետությունը կվերցնի իր վրա: "나는 우리 시민들에게 필수적으로 예레반에서 자리잡아야 한다는 그런 원칙에 이끌리지 않기를 부탁드립니다. 부처는 만성질환이나 부상당한 군인들을 가지고 있는 시민들과 그들의 가족에게 예레반에서 거주할 기회를 부여하는 정책을 채택하였습니다. 목적은 그들이 적절한 의료지원을 받을 수 있게 하는 것입니다."라고 미카엘 비라비안은 말했다. 그는 현재 거리에서 노숙자가 없다고 확신하였다. 모두에게 숙박시설이 제공되며 호텔, 게스트 하우스, 개인 아파트 등이다. 미카엘 비라비안은 아르차흐사람들에게 접대하고 지원한 사람에게 재정적 문제를 완화하기 위한 프로그램이 준비되고 있다고 언급하였다. 호텔, 게스트하우스와 관련된 공공요금은 국가가 처리할 것입니다.
- առաջնորդել 안내하다, 이끌다
- տեղավորվել 자리잡다
- խրոնիկ 만성의
- անօթևան 배고픈
- կոմունալ = комунальний 공용의, 공동의 -> կոմունալների վճարում 공공요금
Ի՞նչ ռազմավարություն է մշակվում այն արցախցիների հետ կապված, ովքեր չեն կարող վերադառնալ իրենց բնակավայրեր, քանի որ դրանք հայկական զինված ուժերի վերահսկողության ներքո չեն: Հարցին ի պատասխան, Միքայել Վիրաբյանը հիշեցրեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի խոսքը: 아르메니아 군대의 통제하에 있지 않아서 자신들의 거주지로 돌아갈 수 없는 아르차흐사람들과 관련하여 어떤 전략이 마련되고 있습니까? 문제에 대한 응답으로, 미카엘 비라비안은 아르차흐 대통령 아라이크 하루츄니안의 말을 상기시켰다.
- ռազմավարություն 전략
«Շուտով բոլորս կհամոզվենք, որ Արցախի Հանրապետությունը դառնալու է բնակվելու համար հաճելի վայր: Այսինքն՝ բոլոր աշխատանքներն այդ ուղղությամբ արվելու են: Ասեմ, որ առաջնահերթության կարգով բնակարանային խնդիրները լուծվելու են Արցախի տարածքում»,-ասաց նա: "곧 우리 모두가 아르차흐 공화국이 살기에 좋은 곳이 될 것이라는 것을 확신하게 될 것입니다. 즉, 모든 작업은 그런 방향으로 행하여지고 있습니다. 우선적으로 주택문제를 아르차흐 영토에서 해결될 것이라고 말하겠습니다."라고 그는 말했다.
- առաջնահերթության կարգով 우선적으로
Միևնույն ժամանակ Միքայել Վիրաբյանը տեղեկացրեց, որ Արցախում բավական ակտիվ աշխատանքներ են իրականացվում պատերազմի հետևանքները վերացնելու ուղղությամբ: Մասնավորապես, առաջնահերթ աշխատանք է տարվում ենթակառուցվածքների վերականգնման ուղղությամբ՝ ջրամատակարարում, գազամատակարարում, էլեկտրաէներգիա և այլն: Նա համոզմունք հայտնեց, որ 15-20 օրվա ընթացքում մայրաքաղաքում և հարակից շրջաններում այդ հարցերը կարգավորված կլինեն: 동시에 미카엘 비라비안은 아르차흐에서 전쟁의 결과를 제거하기 위한 방향으로 상당히 적극적으로 작업이 수행되고 있다고 알려주었다. 특히, 가장 먼저 수도공급, 가스공급, 전기 등 인프라복원을 위한 작업이 진행되고 있다. 그는 15-20일내에 수도와 인근 지역에서 그러한 문제가 해결될 것이라고 확신하였다.
Ազատության հրապարակում մեկնարկել է 16 կուսակցությունների նախաձեռնած հանրահավաքը: 자유광장에서 16개 정당이 주최한 집회가 시작되었다.
ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազատության հրապարակում մեկնարկել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով խորհրդարանական և արտախորհրդարանական 16 կուսակցությունների ներկայացուցիչների նախաձեռնած հանրահավաքը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, կուսակցությունները հանրահավաք են հրավիրել՝ ներկայացնելու պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակից ելքի իրենց տարբերակը: 예레반, 11월 13일, 아르멘프레스: 자유광장에서 총리 니콜 파쉬니안의 사임을 요구하는 원내정당과 원외정당의 16개 정당의 대표들이 주최한 집회가 시작되었다. "아르멘프레스"가 전해온 바와 같이, 전후상황으로부터 탈출구에 대한 자신들의 선택권을 제시하기 위해 정당들은 집회를 소집하였다.
- խորհրդարանական կուսակցություններ 원내정당 <-> արտախորհրդարանական կուսակցություններ 원외정당
«Այսօր ուղիղ ժամը 16:00-ին կուսակցությունների բոլոր ղեկավարները հրավիրվել են Հատուկ քննչական ծառայություն որոշակի բացատրություն տալու համար, սակայն մեր պայքարը չի դադարելու»,- ասաց հանրահավաքի կազմակերպիչներից մեկը: "오늘 16시에 정당들의 모든 지도부는 특별조사단에 설명을 하기 위해 소환되었지만, 우리의 투쟁은 멈추지 않을것입니다."라고 집회주최자들중 한명은 말했다.
Արցախի կառավարության շտաբի միջնորդությամբ ապահովվել է ՀՀ-ում գտնվող 158 արցախցու զբաղվածություն: 아르차흐 정부의 운영본부의 중재로 아르메니아 공화국에 있는 158명의 아르차흐 사람들의 고용이 보장되었다.
ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբն ակտիվորեն աշխատում է հասարակական կազմակերպությունների, բիզնես ոլորտի ներկայացուցիչների հետ Հայաստանում գտնվող արցախցիների զբաղվածության հարցը լուծելու համար: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարար, ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբի աշխատանքները համակարգող Միքայել Վիրաբյանը նշեց, որ այդ համագործակցության արդյունքում հնարավոր է եղել Հայաստանում գտնվող մոտ 158 արցախցու զբաղվածությունն ապահովել: 예레반, 11월 13일, 아르멘프레스: 아르메니아 공화국에서 아르차흐 정부의 운영본부는 적극적으로 공공기관, 사업부문의 대표들과 아르메니아에 있는 아르차흐 사람들의 고용문제를 해결하기 위한 일하고 있다. "아르멘프레스"의 기자회견장에서 열린 기자회견에서 아르차흐 공화국의 노동, 사회 및 주택부 장관이자 아르메니아 공화국에서 있는 아르차흐 정부의 운영본부의 업무조정자인 미카엘 비라비안은 그러한 협력의 결과로 아르메니아에 있는 약 158명의 아르차흐 사람들의 고용이 보장될 수 있었다고 언급하였다.
- հասարակական կազմակերպություն 공공기관
«Սննդատեսակների պատրաստում, կար ու ձև, ձեռագործ աշխատանք և այլն: Այս և այլ աշխատանքի առաջարկներով բազմաթիվ արցախցի կանայք կարողանում են օրավարձով վաստակել: Ասեմ, որ ունենք նոր առաջարկ կարի արտադրամասերից: Սեփականատերերը մեզ դիմել են և ընդհանուր 300 հոգու կարող են աշխատանքի ընդունել սպիտակեղենի արտադրամասում»,-ասաց Միքայել Վիրաբյանն՝ ընդգծելով, որ զբաղվածության հարցերի հետ կապված կարճաժամկետ լուծումներ են մշակվում: "음식준비, 바느질, 수공예 등이 있습니다. 이런 저런 직업의 제안으로 수많은 아르차흐 여성들이 일급을 받을 수 있게 되었습니다. 봉제제조업으로부터 새로운 제안을 받았습니다. 소유자는 우리에게 신청하였고, 총 300명이 린넨공장에서 고용될 수 있습니다."라고 미카엘 비라비안은 직업문제와 관련한 단기적인 해결책이 마련되었다고 강조하면서 말했다.
Նա հանդիպել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալի հետ և շատ մոտ ապագայում լուծումների մասին տեղեկությունը կներկայացվի: 그는 아르메니아 공화국의 노동사회부 차관과 만났으며 조만간 해결책에 대한 정보를 발표할 것이다.
Մարտակերտ-Քարվաճառ-Վարդենիս ավտոճանապարհը դեռ երկար ժամանակ գտնվելու է հայկական ուժերի վերահսկողության ներքո. Արցախի նախագահ: 마르따게르뜨-켈베제르-바르데니스 고속도로는 오랜 기간동안 아르메니아 군대의 통제하에 있을 것이다-아르차흐 대통령
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարել է, որ Մարտակերտ-Քարվաճառ-Վարդենիս ավտոճանապարհը դեռ երկար ժամանակ շարունակելու է գտնվել հայկական ուժերի վերահսկողության ներքո: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Արայիկ Հարությունյանը գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր էջում: 스테파나게르뜨, 11월 13일, 아르멘프레스: 아르차흐 공화국의 대통령 아라이크 하루츄니안은 마르따게르뜨-켈베제르-바르데미스 고속도로는 여전히 오랫동안 아르메니아 공화국의 통제하에 계속될 것이라 발표하였다. "아르멘프레스"의 전언에 따르면, 이에 대하여 아라이크 하루츄니안은 그의 "페이스북" 페이지에 게재하였다.
«Այսօր հրավիրել եմ աշխատանքային ընդլայնված խորհրդակցություն: Մեկ անգամ ևս ընդգծել եմ, որ պետք է շտապ միջոցներ ձեռնարկել կյանքի բնականոն պայմաններին վերադառնալու ուղղությամբ: Մարտակերտ-Քարվաճառ-Վարդենիս ավտոճանապարհը դեռ երկար ժամանակ շարունակելու է գտնվել հայկական ուժերի վերահսկողության ներքո, և շրջափակման մեջ մնալու վերաբերյալ հասարակության մեջ առկա մտավախությունները իրական հիմքեր չունեն: Մեր այն քաղաքացիները, որոնք պատերազմի հետևանքով կորցրել են իրենց բնակարանները, հիմնականում կբնակեցվեն Ստեփանակերտում, ինչպես նաև Հանրապետության մյուս բնակավայրերում: Նրանք ժամանակավորապես նախ կապաստանեն հյուրանոցներում և պետության վարձակալած բնակարաններում, ապա պետական միջոցներով հիմնավորապես կլուծվի բոլորի բնակարանային խնդիրը: Ոչ մի քաղաքացի ուշադրությունից դուրս չի մնալու, և կառավարության խնդիրն է անհապաղ լուծել մեր բոլոր հայրենակիցների սոցիալական խնդիրները»,- գրել է Հարությունյանը: "오늘 저는 확장된 업무협의를 소집하였습니다. 저는 정상적인 생활조건을 회복하는데 긴급한 조치를 취해야한다고 강조한 적이 있습니다. 마르따게르뜨-켈베제르-바르데니스 고속도로는 여전히 오랫동안 아르메니아 군대의 통제하에 계속하여 있을 것이며 봉쇄될 것에 대한 대중안에 있는 두려움은 실질적인 근거가 없습니다. 전후 자신들의 주택을 잃어버린 우리 시민들은 주로 스테파나게르뜨 뿐만 아니라 공화국의 다른 거주지에서 거주하게 될 것입니다. 그들은 임시로 우선 호텔과 국가가 지정한 아파트에서 살게 될 것이며 추후 국가자금으로 합리적으로 모든 주택문제가 해결될 것입니다. 어떠한 시민도 관심밖에 머물지 않을 것이며 정부는 우리 모든 동포의 사회문제를 즉시 해결할 것입니다."라고 하루츄니안은 작성하였다.
- խորհրդակցություն 협의, 상의
- հիմնավորապես = հիմնավոր կերպով 합리적인 방식으로
Հայտնի են ՀՀ տարածքում ռուսական նոր սահմանապահ ուղեկալների վայրերը: 아르메니아 공화국의 영토에 러시아의 새로운 국경수비대의 장소가 알려졌다.
- սահմանապահ ուղեկալներ 국경수비대
ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության անվտանգության դաշնային ծառայությունը հայտնել է Հայաստանում 5 լրացուցիչ սահմանապահ ուղեկալների տեղակայման վայրերը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Իզվեստիան», ՌԴ ԱԴԾ ղեկավար Ալեքսանդր Բորտնիկովը, Լեռնային Ղարաբաղում հումանիտար հարցերի լուծման վերաբերյալ խորհրդակցության ժամանակ, ասել է. 예레반, 11월 13일, 아르멘프레스: 러시아 연방의 안보연맹국은 아르메니아에서 5개의 추가적인 국경수비대의 배치 장소에 대하여 밝혔다. "아르멘프레스"가 "이즈베스띠안"을 인용하여 전한 바와 같이, 러시아 연방의 안보연맹국의 국장 알렉산드르 보르트니코프는 나고르노-카라바흐에서 인도주의적 문제를 해결하기 위해 협의시간에 말했다.
«Հայաստանի Հանրապետությունում Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության բազայի վրա տեղակայել է հինգ լրացուցիչ սահմանապահ կետ՝ երկու կետ Հայաստանի և Նախիջեւանի Հանրապետության սահմանին՝ Երասխում և Պարույր Սևակում, երկու կետ Հայաստանի և Իրանի սահմանին ՝ Մեղրիում և Սիգիրում(Сыгыр) և 5-րդ կետը սահմանի վրա՝ Տեղում»: "아르메니아 공화국에서 안보연맹국의 국경수비대의 관리기지에 2개소는 아르메니아와 나희체반 공화국의 국경인 예라스흐와 빠루이르 세바크에, 2개소는 아르메니아와 이란의 국경인 메그리와 시기르에, 5번째 수비소는 국경의 떼흐에, 5개의 추가적인 국경수비소가 배치되었다.
- վարչություն 관리(행정)
16 կուսակցությունների ներկայացուցիչները նոյեմբերի 14-ին կկազմակերպեն մոմավառություն: 16개 정당들의 대표들은 11월 14일에 촛불집회를 주최할 것이다.
- մոմավառություն = մոմեր վառելը 촛불을 지피는 것
ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով խորհրդարանական և արտախորհրդարանական 16 կուսակցությունների ներկայացուցիչների նախաձեռնած հանրահավաքն ավարտվել է: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՀՅԴ բյուրոյի անդամ Սպարտակ Սեյրանյանը տեղեկացրեց, որ նոյեմբերի 14-ին մոմավառություն կլինի՝ նվիրված պատերազմում զոհվածների հիշատակին: Նրա խոսքով` նոյեմբերի 15-ին կկազմակերպվի հանրահավաք: 예레반, 11월 13일, 아르멘프레스: 니콜 파쉬니안의 사임을 요구하는 원내 및 원외 16개 정당대표의 주관한 집회는 끝났다. "아르멘프레스"가 전해온 바와 같이, 번영아르메니아 정당의 구성원 스빠르딱 세이라니안은 11월 14일에 전쟁희생자를 추모하는 촛불집회를 할 것이라 알려왔다. 그의 말에 따르면, 11월 15일에 집회가 구성될 것이다.
Մեկնարկել է ԼՂ պատերազմում զոհվածների մարմինների փոխանակման գործընթացը: 나고르노-카라바흐 전쟁에서 죽은 사망자의 시신교환 절차가 시작되었다.
ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐՒ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտնել է Լեռնային Ղարաբաղի պատերազմում զոհվածների մարմինների փոխանակման գործընթացի մեկնարկի մասին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Հարությունյանն այս մասին գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում: 예레반, 11월 13일, 아르멘프레스: 아르차흐 대통령 아라이크 하루츄니안은 나고르노-카라바흐전쟁에서 죽은 사망자의 시신교환 절차의 시작에 대해 밝혔다. "아르멘프레스"가 전해온 바와 같이, 하루츄니안은 이에 대하여 그의 "페이스북" 페이지에 게재하였다.
«Փոխանակումն իրականացվում է ՌԴ խաղաղապահ առաքելության համակարգմամբ, Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի և Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության մասնակցությամբ: "교환은 러시아 연방의 평화유지임무와 협력하여 국제적십자와 아르차흐 공화국의 국가비상사태부의 참여로 실행됩니다.
Իմ երախտագիտությունն եմ հայտնել ՌԴ խաղաղապահ զորակազմին առաքելության արագ կազմավորման ու իրականացման, ինչպես նաև զոհվածների մարմինների փոխանակման կարևոր մարդասիրական գործընթացի անվտանգության համակողմանի ապահովման, Կարմիր Խաչի միջազգային կոմիտեին և արտակարգ իրավիճակների պետական ծառայությանը՝ գործուն մասնակցության համար»,- գրել է Հարությունյանը: 러시아 연방의 평화유지군에게 신속한 임무의 구성과 실행 뿐만 아니라 희생자의 시신을 교환하는 중요한 인도주의적 절차의 안전의 포괄적인 보장, 작업에 참여하기 위해 국제적십자와 국가비상사태부에게 감사를 표합니다."라고 하루츄니안은 말했다.
- երախտագիտություն 감사
Ռուս և թուրք ռազմական ներկայացուցիչները քննարկել են ԼՂ-ում պատերազմի դադարեցումից հետո հետագա քայլերը: 러시아와 터키 군대표들은 나고르노-카라바흐에서 종전이후 추가조치에 대해 논의하였다.
ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի և Թուրքիայի ռազմական պատվիրակությունները Անկարայում քննարկել են Լեռնային Ղարաբաղում պատերազմի դադարեցման պայմանավորվածության վերաբերյալ որոշումը և հետագա քայլերը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնել էր Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը: 예레반, 11월 13일, 아르멘프레스: 러시아와 터키의 군사 대표단은 앙카라에서 나고르노-카라바흐에서 종전협정에 대한 결정과 추가조치에 대해 논의하였다. "아르멘프레스"가 TACC 통신을 인용하여 전해온 바와 같이, 이에 대하여 터키 국방부는 밝혔다.
«Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունում թուրքական և ռուսական ռազմական պատվիրակությունների բանակցությունների տեխնիկական մասն ավարտվել է: Խորհրդակցությունների ընթացքում քննարկվել են Լեռնային Ղարաբաղում զինադադարի հայտարարումից հետո կատարվելիք աշխատանքները, ինչպես նաև Սիրիայում տիրող իրավիճակը, այդ թվում ՝ Իդլիբում: Բանակցությունները կշարունակվեն վաղը», - հայտնել են թուրքական ռազմական գերատեսչությունից: "터키 국방부에서 터키와 러시아 군사대표단의 협상의 기술적인 부분이 끝났습니다. 협의과정에서 나고르노-카라바흐에서 휴전발표이후 수행되어질 업무뿐만 아니라 이들리프를 포함한 시리아에서 펼쳐진 상황을 논의하였습니다. 협상은 내일까지 계속될 것입니다."라고 터키 군사부서에서 밝혔다.
도움이 되셨다면 바쁘시더라도 1초만 시간을 내주셔서 공감 및 댓글을 달아주시겠어요?
여러분의 공감과 댓글은 글쓴이에게 큰 힘이 된답니다.
'휴먼노마드로 살아 가는 법 > 아르메니아' 카테고리의 다른 글
[아르메니아어] 뉴스로 배우는 아르메니아어 (2020년 11월 15일자) (0) | 2020.11.18 |
---|---|
[아르메니아어] 아르메니아-아제르바이잔 전쟁종식선언이후 넷째날 (2020년 11월 14일자) (0) | 2020.11.14 |
[아르메니아어] 아르메니아-아제르바이잔 전쟁종식선언이후 둘째날 (2020년 11월 12일자) (0) | 2020.11.12 |
[아르메니아어] 아르메니아-아제르바이잔 전쟁종식선언이후 첫째날 (2020년 11월 11일자) (0) | 2020.11.11 |
[아르메니아어] 아르메니아-아제르바이잔 전쟁관련 뉴스 (2020년 11월 10일자) - 전쟁종식의 날 (0) | 2020.11.10 |