휴먼노마드

[아르메니아어] 아르메니아-아제르바이잔 전쟁종식선언이후 넷째날 (2020년 11월 14일자) 본문

휴먼노마드로 살아 가는 법/아르메니아

[아르메니아어] 아르메니아-아제르바이잔 전쟁종식선언이후 넷째날 (2020년 11월 14일자)

LifeChallenger 2020. 11. 14. 14:00
반응형

니콜 파쉬니안 출처 : https://www.lragir.am/wp-content/uploads/2020/06/nikol-pashinyan.jpg

 

 

 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը Հանրային հեռուստաընկերությանը. մաս 1-ին: 총리 니콜 파쉬니안의 공영 TV 방송국과의 대담: 1부

 

ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Հայաստանի Հանրային հեռուստաընկերությանը։ «Արմենպրես»-ը ներկայացնում է հարցազրույցի առաջին մասը։ 예레반, 11월 13일, 아르멘프레스: 아르메니아 공화국의 총리 니콜 파쉬니안은 아르메니아 공영 TV 방송국과 대담을 가졌다. "아르멘프레스"는 대담의 1부를 소개한다. 

 

Պետրոս Ղազարյան - Բարի երեկո, պարոն վարչապետ: Շնորհակալություն հրավերն ընդունելու համար: 안녕하십니까? 총리각하. 초대를 수락하여 주셔서 감사합니다. 

 

Պարոն վարչապետ, ակնհայտ է, որ համաձայնագրի կնքումից հետո լինելու են պրոցեսներ, որ սա ընդամենը փաստաթուղթ է խաղաղապահների մասով, և հետագայում շատ լուրջ պրոցեսներ են լինելու: Եվ այդ պրոցեսները ոչ միայն կարևոր են որպես քաղաքական, այլ թերևս իրենց կարևորությամբ մենք քիչ գործընթացներ ենք ունեցել, ու դրանք վերաբերել են մեր սերունդներին և պետականությանը: Իսկ քաղաքական դաշտում՝ փաստորեն ողջ ընդդիմադիր դաշտը մեկուսացված է պրոցեսներից և այս կարևորագույն, բարդագույն, կարելի է ասել, ազգի համար կենսական խնդրի լուծմանը մասնակցություն չունի: Ավելին, կարծես թե նաև Ազգային ժողովը ոչինչ չի անում, և միայն Դուք եք, որ պետք է որոշեք, այսպես ասած, այդ խնդիրը: Արդյոք սա արդա՞ր է, սա ճի՞շտ է, որպեսզի ողջ քաղաքական համակարգը, քաղաքական դաշտը մեկուսացված լինի այս կարևորագույն քաղաքական որոշումների ընդունումից: 총리각하, 합의서에 서명한 이후 절차가 있을 것이고 이것은 단지 평화유지의 일부인 문서일뿐이며, 나중에 많은 심각한 절차가 있을 것임은 분명합니다. 또한 그러한 절차는 정치적으로 중요할 뿐만 아니라, 그 자체의 중요성으로 우리는 거의 절차가 없었으며 그것들은 우리의 세대와 국가에 대해 언급하고 있습니다.  그리고 정치분야에서 사실상 전체 야당은 절차에서 격리되어 있었으며 이런 가장 중요하고, 가장 복잡한, 말하자면, 국가 중대사의 해결에 관여하지 못했습니다. 게다가, 국회가 아무것도 하지 않고, 오직 당신만이 말하자면, 그 문제를 결정해야하는 것처럼 보입니다. 전체 정치시스템과, 정치분야가 이 중요한 정치결정을 채택하는 것에서 격리되어지는 것이 과연 이것이 공정합니까? 이것은 맞습니까? 

- մեկուսացնել 격리되다

 

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Շնորհակալ եմ: Նախ համատեղ հայտարարություն, ոչ թե համաձայնագիր՝ սա շատ կարևոր նրբություն է: 감사합니다. 우선 공동성명은 협의서가 아니며, 그것은 아주 중요한 뉘앙스입니다.  

 

- նրբություն  = նուրբ լինելը 미묘한 것

 

Երկրորդը՝ տեսեք, պետք է հաշվի առնել այն հանգամանքները, որում կայացվել է այդ որոշումը և, ինչպես ասել եմ, նման որոշում կայացվել է ռազմական իրավիճակի վերլուծության արդյունքում: 둘째, 보시다시피, 그러한 결정을 내려진 상황을 고려해야하며 제가 말했던 것과 같이, 그와 같은 결정은 군사상황의 분석으로 인해 내려졌습니다. 

 

Եվ ես երեկվա իմ ուղերձում ասացի, որ անկյունաքարային նշանակություն ունեցող գործոնը, որ բերել է այդ հայտարարության ստորագրմանը մեր կողմից, այն փաստի արձանագրումն էր, որ, ըստ էության, Ստեփանակերտ քաղաքը մնացել է անպաշտպան՝ Շուշիի անկումից հետո, և եթե շատ արագ՝ ժամերի ընթացքում, մենք չկանգնեցնենք պատերազմը, Ստեփանակերտը կընկնի, որից հետո ինքնաբերաբար Ասկերանը, Մարտակերտը, այսինքն՝ սցենարներից կախված 20-30 հազար մեր զինվորներ կհայտնվեին շրջափակման մեջ: 또한, 나는 어제 나의 메시지에서 말하였습니다. 그러한 성명서의 서명을 가져온 중추적인 의미를 지닌 요소는 우리측에, 사실상 슈쉬의 몰락이후 스테파나게르뜨 시가 무방비로 머물러 있었으며, 보다 빠르다면 몇시간안에 우리는 전쟁을 멈추지 못했으며 스테파나게르뜨는 함락당했을 것이며 그 이후 자동적으로 아스께란, 마르따게르뜨, 다시말해 시나리오와 관련된 2만-3만명의 우리 군인들이 포위에 둘러쌓였을 것이라는 그러한 사실 기록에 있습니다. 

 

- անկյունաքար 주춧돌, 초석 -> անկյունաքարային 중추적인

- նշանակություն 의미

 

Ընդ որում՝ այդ թիվն ինչո՞ւ է տարբեր: Որովհետև նայած ինչ կոնֆիգուրացիայով դա տեղի կունենար: Եվ, ընդ որում, այստեղ շատ կարևոր է, որ այդ զինվորները՝ շրջափակման մեջ հայտնված, իրենք չէին կարող ազդել իրավիճակի վրա: Ինչո՞ւ, որովհետև նրանք կանգնած էին առաջնագծում, իսկ շրջափակումը տեղի էր ունենալու թիկունքից: Սա այն դեպքը չէր, երբ հրաման հնչեր՝ շրջանաձև պաշտպանություն կազմակերպել, որովհետև այդ դեպքում ամբողջությամբ նաև առաջնագիծը կքանդվեր, և մենք կունենայինք այդպիսի իրավիճակ: 따라서, 그 숫자들은 왜 다를까요? 왜냐하면 그것은 형상에 따라 그것이 발생하기 때문입니다. 게다가 여기에서 자신들이 상황에 영향을 미칠 수 없는 포위에 둘러쌓인 군인들이 매우 중요합니다. 왜일까요? 왜냐하면 그들은 최선전에 있으며 포위는 후방에서 발생할 것이기 때문입니다. 이것은 순환방어를 형성하라는 명령이 내려졌을 때는 그렇지 않았습니다. 왜냐하면 그럴 경우에 전선은 완전히 무너질 것이며, 우리는 그와 같은 상황에 처할 것이기 때문입니다. 

 

- նայած ~에 따라

- կոնֆիգուրացիա = конфигурация 외형, 형상, 배치

 

Տեսեք, Դուք ասում եք՝ ինչո՞ւ հարցը չի քննարկվել Ազգային ժողովում, ընդդիմության հետ և այլն: Սա, ըստ էության, մարտական գործողությունների օպերատիվ կառավարման տրամաբանության մեջ է տեղի ունեցել: Որովհետև դա մոտավորապես նույնն է, եթե ասեք՝ թե ենթադրենք, որ մեր ստորաբաժանումն ինչ-որ մի տարածքից ետ է քաշվել կամ ինչ-որ տարածքում որոշել է գրոհել՝ ինչո՞ւ այդ հարցը չի քննարկվել Ազգային ժողովում, չի քննարկվել ընդդիմության հետ: 보시다시피, 당신은 왜 이 문제가 국회에서, 야당과 논의되지 않았었는지 등을 말하고 있습니다. 사실상 이것은 전투행위에 대한 운영관리의 논리에서 발생하였습니다. 왜냐하면 그것은 만약 당신이 우리 부대가 어떤 지역에서 철수하거나 어떤 지역에서 공격하기로 결정했다고 가정한다면 왜 그 문제에 대해 국회에서 논의하지 않았습니까? 왜 야당과 논의하지 않았습니까? 라고 말하는 것과 대동소이하기 때문입니다. 

 

- մոտավորապես 대략

 

Պետրոս Ղազարյան - Պարոն վարչապետ, հիմա ռազմական գործողություններ չկան: Հիմա խաղաղապահներ են: Բայց ակնհայտ է, որ սկսվելու է պրոցես, որովհետև մենք գիտենք, որ շատ բաց հարցեր կան: 총리각하, 지금 군사행위는 없습니다. 현재 평화유지군이 있습니다. 하지만 절차가 시작될 것임은 분명합니다. 왜냐하면 우리는 많은 공개질문을 있음을 알기 때문입니다. 

 

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Ներողություն, ես շարունակեմ տրամաբանությունը: Բայց այն ժամանակ ռազմական գործողություններ էին, ընդ որում, ինչպես ասացի, շատ կրիտիկական ռազմական գործողություններ: Եվ կրկին ցանկանում եմ ասել, որ հիմա շատ քննարկվում է և, բնականաբար, առաջին պլան է մղվել այն՝ որ ի՞նչ հանձնվեց այս ստորագրությամբ: Բայց իրականությունն այն է, որ այս փաստաթուղթը ոչ միայն կամ առնվազն ոչ միայն հանձնելու, որքան պահպանելու մասին է: Որովհետև դա ստեղծվել է մի իրավիճակում, երբ կանխատեսելի կորուստները, որոնք, ըստ էության, ռազմական գնահատականով անխուսափելիորեն պիտի տեղի ունենային, կանխատեսելի կորուստներն ուղղակի արձանագրվել են, որպեսզի խնայվեն մեր շուրջ 30 հազար զինվորների կյանքեր: Հետագայում, երբ  ռազմական գործողությունները կանգնած են, այդ փաստաթուղթը բաց է, և այստեղ արդեն քննարկել-չքննարկելու տրամաբանությունը գործում է, և դա քննարկում են հիմա բոլորը: Ընդ որում՝ այդ քննարկման տրամաբանությունն էլ պետք է հասկանալ, թե քննարկման արդյունքում առաջարկվում է ի՞նչ անել՝ հե՞տ պտտել, վերսկսե՞լ ռազմական գործողությունները, թե ի՞նչ սցենարով գնալ: Բայց հիմա ամենալայն քննարկումն է տեղի ունենում: 죄송합니다. 나는 그 논지를 계속하겠습니다. 당시 군사작전이 있었고, 그외에도 내가 말한바와 같이, 매우 중요한 군사작전이 있었습니다. 또한 반복해서 말하고 싶은 것은 현재 많은 것이 논의되고 있으며, 당연히, 첫번째 계획은 이 서명을 통해 무엇을 넘겨주게 되었나로 밀려났습니다. 하지만 실상은 이 문서는 단순히 넘겨주는 것이 아니라 보전하는 것에 대한 것입니다. 왜냐하면, 그것은 사실상 군사적인 평가를 통해 필연적으로 발생되어야하는 예측가능한 손실, 우리의 약 3만 병사의 생명을 구원하기 위한 예측가능한 손실을 단순히 기록되었던 상황에서 만들어졌습니다. 추후에 군사작전이 끝났을 때 그 문서는 공개될 것이며, 여기에서 이미 논의되었거나 논의되지 않은 논리가 작용되고 있으며, 그것은 이제 모든 것이 논의되고 있습니다. 따라서, 그러한 논의의 논리도 역시 이해해야합니다. 논의의 결과로 인해 무엇을 하며, 되돌릴 것인지, 군사행위를 재개할 것인지, 어떤 시나리오를 통해 갈 건지 이해해야합니다. 하지만 이제 광범위한 논의가 진행되고 있습니다."

 

- մղվել 밀려나다

- հանձնել 넘겨주다

- կանխատեսելի 예측가능한

- անխուսափելիորեն 필연적으로

- խնայել 구하다

 

 

Պետրոս Ղազարյան - Ընդդիմությունը ցույց է անում, նրանց լիդերներին բռնում են, ասում են՝ արտակարգ իրավիճակ է, դուք իրավունք չունեք: Ինչպե՞ս նրանք կարող են ազդել պրոցեսի վրա: Այդ պարագայում դուրս է գալիս, որ միայն իշխանությունն է, որ պրոցեսը տանում է: Հիմա ո՞ւմ հետ են քննարկում, քննարկումները որտե՞ղ են լինում: Ընդդիմությունը կտրված է այս պրոցեսից և քաղաքական ազդեցության որևէ հնարավորություն չունի: 야당이 보여주는대로 그들의 지도자가 잡히고, 비상사태이며 당신이 그럴 권리가 없다고 말하고 있습니다. 그들은 절차에 어떠한 영향을 미칠 수 있습니까? 그런 경우 이 정권만이 그러한 절차를 주도하는 것으로 밝혀졌습니다. 지금 누구와 논의하고 있으며, 논의는 어디에서 진행되고 있습니까? 야당은 그 절차에서 배제되었으며 어떠한 정치적 힘도 가지고 있지 못합니다. 

 

- դուրս գալ 1) ստացվել, պատահել 발생하다, 2) հաջողվել 성공하다, 3) գոյանալ 형성하다, 4) պարզվել 밝혀지다

 

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Գիտեք, կրկին այս համատեքստում - խոսքը ռազմական գործողությունների, ըստ էության, համատեքստի մասին է - սա մոտավորապես նույնն է, էլի եմ ասում, որ ռազմական գործողությունների ինչ-որ մի գործընթաց, ինչ-որ մի գրոհ կամ ինչ-որ մի նահանջ, ինչ-որ մի հաջողություն և ինչ-որ մի անհաջողություն, ի վերջո, ասվի հետևյալը՝ բայց մի րոպե այդ ռազմական անհաջողությունը ինչո՞ւ նախապես ընդդիմության հետ չի քննարկվել: 아시다시피 반복되는 맥락이지만, 그 말은 사실상 군사작전의 맥락에 대한 것입니다. 이것은 거의 같습니다. 제가 말하고 있는 군사작전의 어떤 과정, 어떤 공격이나 어떤 후퇴, 어떤 성공과 어떤 실패도 결국 다음과 같이 말하여질 것입니다. 하지만 잠시 그러한 군사적 실패가 왜 사전에 야당과 논의되지 않았습니까?  

 

Պետրոս Ղազարյան – Ես հիմա եմ ասում: 제가 지금 말하고 있습니다. 

 

Վարչապետ Նիկոլ Փաշինյան -  Ըստ էության, հիմա քննարկում, որպես այդպիսին, դեռ նոր պետք է սկսվի, և դա դիվանագիտական բնույթի քննարկում է: Եվ այդ քննարկումը, կարծում եմ, տեղի կունենա շատ երկար: Որովհետև ես ցանկանում եմ մեր բոլորի ուշադրությունը հրավիրել, որ սա, այնուամենայնիվ, ռազմական գործողությունների դադարի մասին փաստաթուղթ է: 사실, 이제 그런 방식으로 새롭게 시작되어야하며, 그것은 외교적 성향의 논의입니다. 또한 그 논의는 제가 생각하기에 오랜 시간이 걸릴 것입니다. 왜냐하면 그것이 군사행위의 종식에 대한 문서이기에 나는 우리 모두의 관심을 모으고 싶기 때문입니다. 

 

Պետրոս Ղազարյան - Բայց այնտեղ օրեր ու ժամկետներ են նշված նաև: 하지만 거기에는 날짜와 기간이 언급되어졌습니다. 

 

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Այո: Դա էլ ռազմական և զինվորական բնույթի խնդիրներ և առաջադրանքներ են: Նկատի ունեմ՝ սա քաղաքական կարգավորման փաստաթուղթ չէ, և այստեղ կան տերմիններ, նախադասություններ, որոնք պետք է մեկնաբանվեն և դառնան քաղաքական բովանդակություն: Եվ այդ փուլում, իհարկե, քննարկումները հնարավոր կդառնան, և այդ քննարկումները տեղի կունենան: Բայց այդ դեպքում էլ, բնականաբար, քննարկման հիմնական ֆորմատը լինելու է կառավարության ներսում, որովհետև դիվանագիտությունը, արտաքին քաղաքականությունը և դիվանագիտական կորպուսը արտաքին գործերի նախարարությունն է: 네, 그것 역시 군사적이고 군대적 성향의 문제이고 과제입니다. 주의해서 보면, 이것은 정치적 해결문서가 아니며, 여기에는 정치적 내용이 해석되고 되어야하는 용어와 문장이 있습니다. 또한 그 단계에서, 물론, 논의는 가능해지고 그 논의가 발생할 것입니다. 하지만 그런 경우에도, 당연히, 논의의 근본적인 형식은 정부내에서 있을 겁니다. 왜냐하면, 외교, 대외정책과 외교 단체는 외교부이기 때문입니다. 

 

- առաջադրանք 업무, 임무, 과제

- նկատի ունեմ = ուշադրություն դարձնել 주의를 기울이다.

- բովանդակություն 의미, 내용

- մեկնաբանել 언급하다, 논평하다, 댓글(주석)을 달다, 해석하다 

- տերմին 용어

- կորպուս (특정 임무나 활동을 하는) 단체(집단)

 

Պետրոս Ղազարյան – Իսկ երբ ընդդիմությունն ասում է, որ ժամկետներ կան, մենք կարող ենք չեղարկել, կարող ենք փոխել: Ինչո՞ւ չեք լսում նրանց, տեսնեք՝ մարդիկ, կարող է, փոխելու ձևեր գիտեն, կարող է՝ չեղարկելու ձևեր գիտեն: 그리고, 야당은 기한이 있고, 우리가 취소할 수 있으며, 변경할 수 있다고 말합니다. 왜 그들에게 귀를 기울이지 않습니까? 보시다시피, 사람들은 바꾸는 형식을 알 수 있으며, 취소할 형식을 알 수 있습니다.  

 

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Այնուամենայնիվ, ինչքան էլ ասեք, քանի որ հրապարակային է այդ ամեն ինչը տեղի ունենում, ես, օրինակ, չեմ լսել չեղարկելու ձև: Ես ավելին կարող եմ ասել, մենք կարող ենք այդ թուղթը ուղղակի վերցնել, պատռել և գցել մի կողմ: Բայց պետք է նաև դրա հետևանքների… 그러나 아무리 당신이 그렇게 말한다 할지라도 그 모든 것은 공개적으로 일어나기 때문에, 나는 예를 들어, 취소할 형식을 듣지 못했습니다. 나는 더 말할 수 있습니다. 우리는 그 종이를 단지 가져와서, 찢어버리고 옆으로 치울 수 있습니다. 하지만, 그 결과 또한.. 

 

- հրապարակային 대중의, 일반인의 

 

Պետրոս Ղազարյան – Այսինքն՝ ինչպե՞ս չեղարկել: 다시말해, 어떻게 취소합니까?

 

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Այսինքն՝ ոչ մի խնդիր չկա, բայց պետք է նաև դրա հետևանքների որոշակի պատկերացումն ունենալ: Դա նշանակում է, որ մենք վերադառնում ենք այն իրավիճակին, որում այդ թուղթն ստորագրվել է: Իսկ դա նշանակում է, որ մենք ինչ ենք ասում, ասում ենք՝ թող մեր 30 հազար զինվորները շրջափակման մեջ ընկնեն: 즉, 문제가 없는 것은 아니지만, 그 결과에 대해 어느 정도 생각을 가져야만 합니다. 그것은 우리가 그 종이가 서명되었던 그 상황으로 되돌아감을 의미합니다. 그리고 그것은 우리가 무엇을 말하든, 우리의 3만명의 군인들을 포위안에 떨어지도록 하는 것을 의미합니다. 

 

Պետրոս Ղազարյան - Ինչո՞ւ չկայացավ Ազգային ժողովի նիստը: Չէ՞ որ մենք խորհրդարանական երկիր ենք, ընդդիմադիրները եկել էին Ազգային ժողով, սպասում էին ձեր կուսակիցներին, որպեսզի քաղաքական ամենակարևորագույն ինստիտուտում այս հարցը քննարկվի: 국회회기가 개최되지 않았습니까? 우리나라는 의원내각제 국가가 아닙니까? 야당은 국회에 와서, 가장 중요한 정치기관에서 그 질문을 논의하기 위해서 당신의 국무의원을 기다리고 있었습니다. 

 

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Գիտեք, ես չեմ կարծում, որ այս հարցն արժե քննարկել ամենահուզական վիճակում: 아시다시피, 나는 이 문제가 가장 감정적인 상태에서 논의되어야 한다고 생각하지 않습니다. 

 

Պետրոս Ղազարյան - Եկեք սառը քննարկենք: 냉정하게 논의하죠. 

 

Վարչապետ Նիկոլ Փսաշինան - Սառը քննարկելու համար նախ պետք է սառել և որից հետո քննարկել: 냉정하게 논의하기 위해서는 먼저 냉정해져야하며 그 이후 논의해야합니다. 

 

Պետրոս Ղազարյան - Այս մթնոլորտում չի կարելի քննարկել: 이런 분위기에서는 논의할 수 없습니다. 

 

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Ոչ թե այդ մթնոլորտում, այլ այդ հուզական իրավիճակում՝ չեմ կարծում, թե հնարավոր է: 그런 분위기가 아니라 그러한 감정상태에서 가능하다고는 생각하지 않습니다. 

 

Իմիջիայլոց, ասեմ, երբ ես խոսում էի այն մասին, թե ինչու որևէ անհաջողություն նախապես չի քննարկվում, ասենք, օրինակ, Ազգային ժողովի հետ, մի քիչ ծայրահեղ ձևակերպում անեմ՝ որովհետև ռազմական գործողությունների թատերաբեմում այդ անհաջողությունը տեղի է ունենում ոչ թե այն պատճառով, որ դու ցանկանում ես դա անել, որ դու անհաջողության մատնվես, այլ դա տեղի է ունենում որոշակի օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառների բերումով: 덧붙여 말하자면 나는 왜 어떤 실패가 사전에 논의되지 않았는지, 예를 들어 국회와, 에 대해서 말하였을 때, 조금 극단적인 방식으로 하자면, 군사작전이라는 무대에서 그러한 실패는 당신이 실패를 하도록 하기를 원하는 이유에서 발생하는 것이 아니라, 그것은 어떤 객관적이고 주관적인 이유로써 발생하게 됩니다. 

 

- իմիջիայլոցային = ի միջի այլոց 부수적으로, 그런데, 그 중에서도

- մատնել 드러내다,

 

Ըստ էության, Ազգային ժողովի կամ ընդդիմության հետ քննարկվում է այն, ինչ դու ուզում ես, որ տեղի ունենա կամ դու պլանավորում ես, որ այդպես պետք է տեղի ունենա: Իսկ տվյալ պարագայում պրոցեսները ինչ-ինչ հանգամանքների բերումով տեղի են ունեցել շատ արագ և մի պայմաններում, երբ մեր Զինված ուժերի գլխավոր շտաբը և Արցախի Հանրապետության քաղաքական ղեկավարությունը խնդիր է ձևակերպել, որ անհրաժեշտ է րոպե առաջ կանգնեցնել այս պրոցեսը: 사실, 당신이 무엇을 일어나기 원하는지, 거기에서 무엇을 일어나야하는 것을 계획하는지 국회나 야당들과 논의되고 있습니다. 또한 언급된 조건에서 절차는 어떤 상황으로 인해 우리 군의 참모진과 아르차흐 공화국의 정치지도부가 몇 분전에 이러한 절차가 중단되어야한다고 공식화하는 과정에서 매우 빠르게 발생하였습니다. 

 

- ձևակերպել 공식화하다

 

Պետրոս Ղազարյան – Դուք եղել եք ընդդիմադիր: Եթե Դուք հիմա լինեիք ընդդիմադիր, այսպիսի փաստաթուղթ, այսպիսի վիճակ լիներ, Դուք կմնայի՞ք տանը: Կասեի՞ք՝ ռազմական վիճակ է, եկեք նստենք տանը, տեսնենք՝ իշխանությունն ի՞նչ է անում: 당신은 야당이었습니다. 만약 지금 당신이 야당이고 이와 같은 문서, 이와 같은 상황이라면, 당신은 집에 머물러겠습니까? 전쟁상황이니 집에 머물며, 정권이 무엇을 하는지 봅시다라고 말했겠습니까? 

 

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Գիտեք, ես, 2016 թվականին լինելով ընդդիմադիր, Ազգային ժողովի պատգամավոր, որպես կամավորական մեկնել եմ Լեռնային Ղարաբաղ, և հետո, իրադարձությունների ընթացքից ոչ այդքան, չգիտեմ, գոհ լինելով, համենայնդեպս, հանրահավաք չեմ արել: 아시다시피, 216년에 나는 야당이었으며 국회의원이며, 예비군으로써 나고르노-카라바흐에 갔었고, 이후 사태과정을 잘 몰랐지만 만족스러워하며 적어도 집회를 하지는 않았습니다. 

 

- համենայնդեպս 최소한, 적어도

 

Պետրոս Ղազարյան -  Բայց անհամեմատ են: 하지만, 비교할 수는 없지요. 

 

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Այո: Գիտեք, «եթե»-ով հարցերը լավ հարցեր չեն սովորաբար: 네, 아시다시피 "만약"이라는 질문은 보통 좋은 질문이 아닙니다. 

 

Պետրոս Ղազարյան - Պարոն վարչապետ, շատ հարցեր կան՝ ինչու այսպես եղավ: Տեսեք, հիմա շատ տարբեր մակարդակներով՝ և՛ Արցախից, և՛ այստեղից ասում են, որ լավ կազմակերպված չէր, այս խնդիրը կար, այն խնդիրը կար, մոբի խնդիր կար, շրջափակման խնդիր կար և այլն: Այս ամենը չի՞ նշանակում, որ իշխանությունն առնվազն չկարողացավ պատշաճ կազմակերպչական աշխատանքներ տանել: 총리 각하, 왜 그렇게 되었는지 많은 질문이 있습니다. 보시다시피, 현재 많은 다양한 수준에서, 아르차흐나, 거기에 관해 잘 조직되지 않았었고, 이런 문제가 있었으며, 저런 문제가 있었고, 폭도 문제가 있었으며, 포위 문제가 있었다는 등. 이 모든 것은 정권이 적어도 적절한 조직적인 문제를 수행할 수 없었음을 의미하지 않습니까? 

 

- մոբի խնդիր 마피아 문제, 폭도 문제

 

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Ցանկացած պատերազմում ի հայտ են գալիս բազմաթիվ կազմակերպչական խնդիրներ: Եվ, այո, խնդիրներ այս պարագայում էլ եղել են: Եվ այդ խնդիրները եղել են ոչ միայն զուտ կազմակերպչական բնույթի, այլև եղել են նաև ինստիտուցիոնալ բնույթի խնդիրներ: Ես իմ ուղերձներից մեկում ասացի, որ պարզվեց՝ մեր զինված ուժերի կիրառման պլանի առումով բանակին օգնելու մոբիլիզացիոն ռեսուրսով այն համակարգը, որ ունենք, այդքան էլ արդյունավետ չի գործում: Եվ մենք այստեղ, իհարկե, լրջագույն վերանայումների կարիք ունենք: Պետք է լրջորեն մտածենք մեր բանակի և՛ մատակարարումների, և՛ կառուցվածքի փոփոխությունների մասին: 어떠한 전쟁에서 분명히 수많은 조직 문제가 드러납니다. 그리고, 네, 문제는 이런 경우에도 있었습니다. 또한, 그러한 문제들은 순전히 조직적인 성격뿐만 아니라 제도적인 성향의 문제도 있었습니다. 저는 저의 메세지들중 하나에서 우리 군대의 운용계획 측면에서 군대를 돕기 위해 우리가 가지고 있는 동원제를 통한 그러한 시스템은 그렇게 효율적이지 않았음을 밝혀졌다고 말하였습니다. 또한 우리는 여기에서 물론, 심각한 수정이 필요합니다. 심각하게 우리의 군을 보급과 구조의 변경에 대해 생각해야합니다. 

 

- զուտ 순전히, 순수한

 

Իմիջիայլոց, ցանկանում եմ ասել, որ նաև պատերազմի ընթացքում, օրինակ, սննդի մատակարարման նոր համակարգը, ըստ էության, լիովին իրեն արդարացրեց: Եվ դա այն կարևոր նրբություններից էր, որն իրականության մեջ ցույց տվեց, որ այդ բարեփոխումն իրեն լիովին արդարացրել է: Բայց եղան նաև կազմակերպչական բնույթի այլ թերություններ, մասնավորապես՝ զորահավաքի համատեքստում, որոնք ցույց տվեցին, որ զորահավաքային այն պլանները, որոնք գոյություն ունեն, այդքան էլ չեն համապատասխանում մեր իրողություններին: 부수적으로 저는 말하고 싶습니다. 전쟁의 과정에서, 예를 들어, 새로운 식량공급시스템은 실제로 완전히 정당화되었습니다. 또한 그것은 그 개혁이 완전히 정당화되었다는 것을 실제로 보여준 중요한 뉘앙스들중 하나였습니다. 하지만, 조칙적인 성향의 다른 결함이 있었는데, 특히, 군사적인 맥락에서, 기존에 가지고 있던 동원계획이 우리의 현실과 일치하지 않는다는 것을 보여줍니다. 

 

- արդարացնել 설명하다, 정당화하다

 

Բայց նաև ցանկանում եմ ասել, որ այդ զորահավաքային պլանները, որոնք գոյություն ունեն, այսպես ասած, ավանդույթային են: Դրանք այնպես չէ, որ տարին մեկ, 2 տարին մեկ փոխվում են: Իրենք ինստիտուցիոնալ կառույց են, որոնք շատ վաղուցվանից ստեղծվել են, ձևավորվել են, բայց քանի որ այս մասշտաբով կիրառման պրակտիկա չի եղել, նախկինում դրա բացերն ուղղակի չեն երևացել, և մենք առաջնորդվել ենք այն կանխավարկածով, որ դա աշխատող համակարգ է: Բայց դա հին համակարգ է, որը նոր պայմաններում ուղղակի չի աշխատում: 하지만 그런 기존에 있는 동원 계획은, 말하자면, 구식이라고 말하고 싶습니다. 그것들은 일년에 한번, 2년에 한번 변경됩니다. 그것들의 제도적구조는 매우 오래전에 만들어지고, 공식화된 것이지만, 그런 수준의 운용실습이 없었기에, 이전에 그것의 차이는 거의 드러나지 않았으며 우리는 그것이 작동되는 시스템이라는 가정하에 세습하였습니다. 하지만 그것은 오래된 시스템이며, 새로운 조건에서는 전혀 작동되지 않았습니다. 

 

- ավանդույթային 전통적인, 구식의

 

Մասնավորապես, ի՞նչ նկատի ունեմ: Օրինակ, այս պատերազմը ցույց տվեց, որ ավելի կարևոր են բանակում հատուկ նշանակության մոբիլ խմբերը: Եվ, իմիջիայլոց, 2018 թվականից դա բանակում տեղի ունեցող հաջորդ կարևոր բարեփոխումն էր, որը պլանավորվել և մեկնարկել էր ընդամենը 2019 թվականի կեսերից, երբ հատուկ նշանակության ջոկատներն ավելի ու ավելի մեծ տեղ պիտի զբաղեցնեին մեր բանակում՝ որպես հարվածային ուժ: Բայց, ըստ էության, պատերազմի մեկնարկի պահին, ի տարբերություն սննդի համակարգի բարեփոխումների, այս բարեփոխումները չէին հասել իրենց տրամաբանական ավարտին: Եվ այդ առումով այս տարածքում է, որ բավական կազմակերպչական թերություններ եղան: 특히, 제가 어떤 의미로 말하고 있을까요? 예를 들어, 이 전쟁에서 군에서 특수기동팀이 보다 중요하다는 것을 보여줍니다. 또한, 부수적으로 2018년부터 그것은 군에서 일어난 성공적이고 중요한, 특수기동부대가 공격대로써 점점 우리 군에서 큰 비중을 차지해야하던 단지 2019년 중반기부터 계획되고 시작된 개혁이었습니다. 하지만, 사실, 전쟁의 시작순간에 식량시스템의 개혁과는 달리, 이러한 개혁은 논리적 종결점에 도달하지 못했습니다. 또한, 그러한 측면에서 이 영역에서는 많은 조직적 결함이 있었습니다. 

 

- բարեփոխում 개혁, 혁신

- հարվածային 공격의

 

 

Պետրոս Ղազարյան - Քաղաքական առումով Ձեր ընդդիմախոսներն ասում են, որ Դուք 2,5 տարում չկարողացաք Ռուսաստանի հետ ապահովել պատշաճ հարաբերություններ: Ավելին, այնտեղ Ձեր իշխանությունն ընդունում էին որպես արևմտամետ, հակառուսական, և եթե լիներ այստեղ այլ իշխանություն, ռուսական կողմն այլ որակի և այլ արագության օգնություն մեզ ցույց կտար: 정치적인 측면에서 당신의 반대파들은 당신이 2.5년동안 러시아와 적절한 관계를 유지할 수 없었다고 말하고 있습니다. 게다가, 거기에서 당신의 정권은 친서방적이고, 반러시아적으로 받아드려졌습니다. 만약 여기에 다른 정권이었다면, 러시아측은 다른 품질과 다른 차원의 지원을 우리에게 보여주었을 것입니다. 

 

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Մենք խոսում ենք Ղարաբաղի հարցում ունեցած դիրքորոշումների մասին: Եվ պիտի հստակ և վստահաբար արձանագրեմ, որ Ղարաբաղի հարցում Ռուսաստանի Դաշնության ունեցած դիրքորոշումը վերջին 4,5 տարվա ընթացքում ոչ մի փոփոխություն չի կրել վստահաբար: Այսինքն՝ այսօր Ռուսաստանի Դաշնության դիրքորոշումը Ղարաբաղի հարցի վերաբերյալ այնպիսին է, ինչպիսին եղել է 4,5 տարի առաջ: Եվ այսօրվա իրողություններում թերևս կան նաև այդ պատկերացումներին համապատասխանող իրողություններ, մասնավորապես՝ ռուսաստանցի խաղաղապահների ներկայութունը: Եվ մենք այս տրամաբանությամբ պետք է դիտարկենք հարցը, որովհետև մենք չենք խոսում Հայաստանի և Ռուսաստանի իշխանության միջև հարաբերությունների մասին: Մենք խոսում ենք Լեռնային Ղարաբաղի հարցում Ռուսաստանի Դաշնության ունեցած դիրքորոշումների մասին: 우리는 카라바흐 문제와 관련된 입장에 대해 말하고 있습니다. 또한 확실하고 분명하게 카라바흐 문제에서 러시아 연방이 가진 입장이 최근 4.5년동안 변하지 않았음을 확실히 언급해야합니다. 즉, 오늘날 러시아 연방의 입장은 카라바흐 문제에 대해 4.5년 전과 동일합니다. 또한 오늘날의 현실에서 여전히 그러한 사고방식과 어울리는 현실도 있습니다. 특히 러시아 평화유지군의 주둔과 같은. 그리고 우리는 이러한 논리로써 문제를 관찰해야합니다. 왜냐하면 우리는 아르메니아와 러시아정부간의 관계에 대해 말하고 있는 것이 아니기 때문입니다. 우리는 나고르노-카라바흐 문제에서 러시아 연방이 가지고 있는 입장에 대해 이야기하고 있습니다. 

 

Պետրոս Ղազարյան – Դրանք երբեմն չե՞ն կապակցվում: 그것들이 때로는 연결되어 있지 않은가요?

 

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Այս պարագայում կարող եք միանշանակ համոզված լինել, որ ոչ: Որովհետև եթե կապակցված լինեին, 2018 թվականի մայիսից հետո այս դիրքորոշումը փոփոխություն կկրեր և կտարբերվեր 2018 թվականի մայիսից առաջ առկա դիրքորոշումից: Բայց դրանք փոփոխություններ չեն կրել, և ես դա կարող եմ ասել պաշտոնապես: Բայց, մյուս կողմից, կարող եմ ասել, որ Հայաստանի և Ռուսաստանի իշխանությունների միջև կան, եղել են և կլինեն նորմալ աշխատանքային հարաբերություններ: 이 경우, 명백하게 알아낼 수 있는 것은 아닙니다. 왜냐하면, 만약 연결하게 된다면, 2018년 5월이후 입장이 변동되기에 2018년 5월이전에 존재했던 입장과는 다를 것입니다. 하지만, 그것들은 변동되지 않았으며, 나는 그것에 대해 확실하게 말할 수 있습니다. 하지만, 다른 한편으로는 아르메니아와 러시아 정부간에 정상적인 업무관계가 있었으며, 있었고 있을겁이라 말할 수 있습니다. 

 

- միանշանակ = մեկ իմաստ ունեցող 한가지 의미를 갖는, 명백한

- համոզվել 알아내다

 

Պետրոս Ղազարյան - Այս ընթացքում Դուք բազում շփումներ եք ունեցել Ռուսաստանի նախագահի հետ: Ինչպիսի՞ն են հիմա ձեր հարաբերությունները: 이 과정에서 당신은 러시아 대통령과 많은 접촉을 가졌습니다. 당신들의 관계는 지금 어떻습니까? 

 

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Աշխատանքային, շատ լավ: 업무적으로는 매우 좋습니다. 

 

Պետրոս Ղազարյան – Նաև շատ քննադատություն և հարցադրումներ կան Շուշիի անկման վերաբերյալ: Որովհետև պաշտոնապես, մեր եթերով հայտարարվեց, որ ազատագրում ենք Շուշին, ճիշտ է՝ մեկ օրով տվել ենք, բայց հետ ենք վերցրել: Եվ մյուս օրը հայտարարվեց, որ Շուշին ընկել է, և մենք տալիս ենք այս հայտարարությունն ստորագրելու համաձայնություն: Եվ մարդիկ ասում են՝ ինչպե՞ս: Եթե մենք հետ էինք վերցրել, եթե մենք պայքարում էինք, Շուշին այնպիսի անառիկ ամրոց է և այլն, ինչպե՞ս մենք տվեցինք Շուշին: 슈쉬의 몰락에 대한 많은 비판과 의문이 있습니다. 왜냐하면, 공식적으로 우리의 생방송중에 슈쉬가 해방되었다고 발표했으며 하루동안 그렇게 된 것은 맞지만, 번복되었습니다. 다른 날에 슈쉬가 함락되었다고 발표되었으며, 우리는 이 성명에 서명하는데 동의하였습니다. 그리고 사람들은 어떻게라고 말하고 있습니다. 만약 우리가 되찾았다면, 우리가 싸우고 있었다면, 슈쉬는 그렇게 난공불락의 요새인데 어떻게 우리는 슈쉬를 빼앗겼을까요?

 

 

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Տեսեք, ես Ձեզ ասեմ: Նախ Շուշին, այո, ընկել է, և ընկնելուց հետո 2 անգամ Շուշին ետ գրավելու, ետ ազատագրելու փորձեր են եղել: Առաջին փորձը չի ստացվել ընդհանրապես: Երկրորդ փորձի ընթացքում մեկ խմբի հաջողվել է մուտք գործել Շուշի՝ մուտք գործել և դիրքավորվել Շուշիում: Բայց այդ խմբին չի հաջողվել զարգացնել հաջողությունը, և, ըստ էության, Շուշին շարունակել է մնալ ընկած:

Ես Ձեզ ուրիշ բան կարող եմ ասել: Նաև շատ միֆեր կան Շուշիի հետ կապված: Օրինակ, ինձ հենց այդ օրերին լուր տվեցին, որ 50 հոգանոց խումբ կա, որը դեռ շարունակում է՝ այն ժամանակ, երբ մենք գիտեինք, որ Շուշին ընկել է: Եվ, բնականաբար, այդ իրավիճակում, ով ինֆորմացիան տալիս էր, ես կոնտակտ խնդրեցի, թե ո՞վ կա այդ խմբում, ո՞վ է, որ այդտեղ է գտնվում: Եվ, բնականաբար, փոխանցեցի զինվորականներին, որովհետև այլ ալիքով էր եկել այդ տեղեկատվությունը: Հետագա պարզաբանումների ընթացքում պարզվեց, որ այդ անձն իրականում գտնվում է Ստեփանակերտում: Ես նկատի ունեմ, որ շատ դեպքերում տեղեկություններ էին տարածվում, որոնք հետագա ճշգրտումների ընթացքում ուղղակի հերքվում էին: 보세요. 당신에게 말하겠어요. 우선 슈쉬는 네, 함락되었습니다. 그리고 함락된 후 두 차례 슈쉬를 되찾았고, 해방시키려는 시도가 있었습니다. 첫 시도는 전혀 먹혀들지 않았습니다. 두번째 시도과정에서 한 팀이 슈쉬로 진입하는데 성공하였으며 진입하였고 슈쉬에 위치하였습니다. 하지만 그 팀은 성공을 이어가는데 실패하였으며, 실제로, 슈쉬는 계속하여 함락당한 채였습니다. 나는 당신에게 다른 것을 말할 수 있습니다. 슈쉬와 관련하여 많은 신화가 있습니다. 예를 들어, 나는 슈쉬가 함락되었다고 알고 있는 그 당시에 50명 가량의 팀이 여전히 계속하여 있다는 것을 전해 들었습니다. 또한, 물론 그 상황에서 정보를 제공했던 사람에게 나는 누가 그 팀에 있는지, 거기에 있는 사람이 누구인지 구체적으로 요청하였습니다. 그리고 당연히 군대에게 전달하였습니다. 왜냐하면 다른 채널을 통해 그 정보가 왔기 때문입니다. 추가적인 설명과정에서 그 사람은 실제로 스테파나게르뜨에 있다는 것이 밝혀졌습니다. 많은 경우에 정보들이 추가 확인과정에서 곧 부인되어 퍼졌음을 말씀드립니다. 

 

- միֆ = миф 신화 

- պարզաբանել = բացատրել 설명하다

 

 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը Հանրային հեռուստաընկերությանը. մաս 2- րդ: 총리 니콜 파쉬니안의 공영 TV 방송국과의 인터뷰. 2부

 

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Հայաստանի Հանրային հեռուստաընկերությանը։ «Արմենպրես»-ը ներկայացնում է հարցազրույցի երկրորդ մասը։ 예레반, 11월 14일, 아르멘프레스: 아르메니아 공화국의 총리 니콜 파쉬니안은 아르메니아 공영 TV 방송과 인터뷰를 가졌다. "아르멘프레스"는 인터뷰의 2번째 부분을 소개한다. 

 

Պետրոս Ղազարյան - Ընդդիմությունն ասում է, որ մենք այս ընթացքում՝ այս 40 օրերի ընթացքում, իշխանությանն անընդհատ ասում էինք, որ եթե չեք կարողանում, եթե չի ստացվում, եթե այս կա, այն կա, ապա իշխանությունը հանձնեք մեր ստեղծած կոմիտեին, և մեր ներուժը ներդնելով՝ կփորձենք բեկում մտցնել: Ինչո՞ւ չկայացավ այդ խոսակցությունը: 야당은 그 동안에, 이 40일여 동안 우리는 만약 당신이 할 수 없다면, 만약 성공하지 못한다면, 만약 이것이 있고 그것이 있다면 정권을 우리가 만든 위원회에 넘겨서 우리의 잠재력을 쏟아부어 돌파구를 만들려 노력하였을 거라고 이 정권에게 지속적으로 말하였습니다. 왜 그러한 대화가 일어나지 않았습니까?  

 

- անընդհատ 지속적으로

- ստանալ 받다 -> ստացվել = հաջողվել 성공되다

 

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Բայց, կներեք, այստեղ հարց է ծագում՝ ո՞վ պիտի որոշեր, թե ինչ կազմ ունի այդ կոմիտեն, ովքե՞ր են ընդգրկվում այդ կոմիտեում, ի՞նչ լիազորություններ ունի այդ կոմիտեն: 미안하지만, 여기에서 의문이 생깁니다. 그 위원회는 무엇으로 구성하는지 누가 결정해야합니까? 누가 그러한 위원회에 포함됩니까? 그 위원회는 어떤 공식허가를 가지고 있습니까? 

 

- լիազորություն (공식적인) 허가, 승인

 

Պետրոս Ղազարյան - Ռազմաքաղաքական կոմիտե: 군사정치 위원회입니다. 

 

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Նկատի ունեմ, ո՞վ էր որոշելու, որ այդ կոմիտեն ունի Հայաստանի Հանրապետությունում իշխանություն: Ո՞վ էր այդ որոշումը կայացնելու: Այսինքն՝ դա նշանակում է պետական ինստիտուտների վերացում: Ստեղծենք կոմիտե: Իսկ որպեսզի իմանանք՝ այդ կոմիտեն ի՞նչ լիազորություններ ունի, ո՞ր օրենքը պետք է բացենք, Սահմանադրության ո՞ր հոդվածը պիտի նայենք, որպեսզի հասկանանք՝ դա ինչ մարմին է և ինչի համար է գործում: 주의를 기울려보면, 누가 그러한 위원회가 아르메니아 공화국에서 권한을 가지는지 결정하였습니까? 누가 그 결정을 내렸습니까? 다시 말해, 그것은 국가기관의 삭제를 의미합니다. 위원회를 만듭시다. 그리고 그러한 위원회가 어떤 공식허가를 가지는지, 어떤 법률을 적용해야하는지, 헌법의 어떤 조항을 살펴봐야하는지 알아봐야하며, 그것이 어떤 기구이고 무엇을 위해 작동되는지 이해해야합니다.  

 

- վերացում = վերանալը 지워버리다, 사라지다 

 

Պետրոս Ղազարյան - Պարոն վարչապետ, ե՞րբ Դուք հասկացաք, որ վիճակը կրիտիկական է, և մենք ինչի՞ հետ գործ ունենք: Քաղաքական ուժերն ասում են, որ Դուք մի քանի անգամ հանդիպել եք իրենց հետ և ներկայացրել եք, որ վիճակը ծանր է և այսպիսին է: Ինչո՞ւ Դուք հենց այդ ժամանակ չդիմեցիք մարդկանց, հասարակությանը: Դուք սիրում եք խոսել մարդկանց հետ: Դիմեիք և ասեիք՝ հարգելի քաղաքացիներ, վիճակը սա է: Եթե մենք վաղը շարունակենք, կլինի շատ զոհ և ավելի տարածք: Եվ կանգնեցնեիք պատերազմը հենց այդ ժամանակ: Քաղաքական ուժերն ասում են՝ մենք ձայն չհանեցինք, որ չխանգարենք վարչապետին: Ստացվում է՝ բոլորը լռել են՝ իմանալով, թե ինչ է կատարվում: 총리 각하, 당신은 상황이 비관적인 것을 언제 알게되었습니까? 우리는 무엇을 다루고 있습니까? 정치세력은 당신이 여러번 자신들과 만나서 상황은 어렵고 이렇다고 말했다고 말하고 있습니다. 왜 당신은 그 당시에 사람들에게, 대중들에게 언급하지 않았씁니까? 당신은 사람들과 말하기를 좋아합니다. 연설하고 말하기를, 존경하는 시민여러분, 상황은 이렇습니다. 만약 우리가 게속한다면, 많은 죽음과 더 많은 지역을 잃게 될 것입니다. 그리고 당신은 전쟁을 바로 그 때 멈쳤을겁니다. 정치세력은 우리가 총리에게 방해하지 않도록 표를 넘겨주지 않았다고 말하고 있습니다. 모든이가 무슨 일이 일어나는지 알고서 침묵하였다는 것이 밝혀졌습니다.

 

- կրիտիկական 위독한, 비관적인, 대단히 중요한

- դիմել 적용하다, 연설하다

 

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Այստեղ մենք պետք է դիտարկենք 2 հանգամանք: 여기에서 우리는 두가지 상황을 고려해야합니다. 

 

Առաջին հանգամանքը՝ կա՞ արդյոք որևէ հեռանկար իրավիճակը փոխելու, և երկրորդ հանգամանքը՝ ո՞րն է պատերազմը կանգնեցնելու գինը: Սա շատ կարևոր է: Որովհետև, տեսեք, հիմա ինչքան ցավոտ է ընդունվում բոլորիս կողմից, որ, ասենք, 3 տարածք պետք է վերադարձվի: Իսկ ինչքան ցավոտ կլիներ, ընդ որում՝ այն իրավիճակում, երբ թե՛ Գլխավոր շտաբի, թե՛ Արցախի քաղաքական ղեկավարության գնահատման համաձայն և ինձ համար էլ ակնհայտ, որ այդ տարածքները, ըստ էության, պահել այլևս հնարավոր չէ, կամ եթե այնտեղ մի հատված, օրինակ, Քարվաճառի հատվածը հնարավոր է պահել, բայց Արցախի ամբողջ տարածքը կորսվելու է: Միանշանակ կորսվելու է: Այսինքն՝ այդ որոշումը կայացվել է այն պահին, երբ ակնհայտ է եղել, որ պայքարն այլևս իմաստ չունի: Դրանից առաջ չի եղել այդպիսի իրավիճակ, որ պայքարն իմաստ չունի: Եվ մեր բանակը, մեր զինված ուժերը, Գլխավոր շտաբը, Պաշտպանության բանակը՝ իրենք կռվել են մինչև վերջ, մինչև վերջին վայրկյանը, մինչև վերջին րոպեն: 첫번째 상황은 과연 상황이 변할 어떤 가능성이 있었는가? 그리고 두번째 상황은 전쟁을 멈추게 할 댓가는 무엇인가 입니다. 이것은 매우 중요하니다. 왜냐하면, 보시다시피, 현재 우리가 말한, 3 지역을 되돌려주어야한다는 것이 모두에게 얼마나 고통스럽게 받아드리고 있기 때문입니다. 그리고 게다가 참모진이든 아르차흐 정치지도부의 평가에 따른 것이든 그 상황에서는 나에게도 그 영토들, 사실 더이상 유지할 수 없거나 만약 거기에 일부, 예를 들어, 켈베제르 지역은 유지될 수 있지만 아르차흐 전체 영토는 잃게 될 것은 분명한 것은 얼마나 고통스러울까요? 다시 말해 그러한 결정은 전투가 더이상 의미가 없다는 것이 분명했을 때 내려졌습니다. 그전에는 투쟁이 의미가 없는 그러한 상황이 없었습니다. 또한 우리 군은, 우리 군대는, 참모진은, 방위군은 마지막까지, 마지막 일초까지, 마지막 분까지 싸우고 있었습니다.   

 

- հեռանկար 관점, 시각, 가능성(가망)

 

Պետրոս Ղազարյան - Այսինքն՝ Ձեզ այդ օ՞րն են զինվորականներն ասել, որ պարոն վարչապետ, այլևս իմաստ չունի: 즉, 총리각하 더이상 의미가 없다고 군대가 말한 것이 그날이었습니까? 

 

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Ինձ այդ օրերին ասել են, որ պետք է հրատապ կանգնեցնել: Իհարկե, դրանից առաջ էլ պոտենցիալի հետ կապված խնդիրներ են եղել: Բայց մենք փորձել ենք այդ խնդիրները՝ մատակարարումների, հակաօդային պաշտպանության և այլն, ինչ-որ ձևով լուծել: Հասկանո՞ւմ եք՝ Դուք պետք է ճիշտ ընկալեք մեր քաղաքական խնդիրը: Ճիշտ ընկալեք մեր քաղաքական խնդիրը: Երբ սկսվել են անհաջողությունները ռազմաճակատում, քաղաքական խնդիրը, որ մենք ձևակերպել ենք՝ բեկում մտցնել տրամաբանության մեջ: Եվ սրա համար արել ենք այն ամեն ինչը, ինչ հնարավոր է: 그들은 그날 나에게 긴급히 멈쳐야한다고 말했습니다. 물론, 그전에도 잠재적인 것과 관련된 문제들이 있었습니다. 하지만 우리는 보급, 방공물품 등의 문제를 어떤 식으로든 해결하려고 노력했습니다. 우리의 정치적 문제를 올바르게 인식해야한다는 것을 이해하시나요? 우리의 정치적 문제를 올바르게 인식하세요. 전장에서 실패가 시작되었을 때, 우리가 공식화한 정치적 문제는 논리에 끼워넣는 것이었습니다. 그리고 이를 위하여 우리는 할 수 있는 모든 것을 하고 있었습니다. 

 

Այս որոշումը կայացվել է այն ժամանակ, երբ մենք հասկացել ենք, որ անիմաստ է նման խնդիր ձևակերպել: Ո՞րն է այդ կետը, որտեղ մենք դա արձանագրել ենք: Այդ կետը Շուշիի անկումն է: Եվ ես ցանկանում եմ ասել նաև, որպեսզի մեր հանրությունն իմանա. Շուշիից առաջ, պատերազմը կանգնեցնելու բոլոր հնարավոր սցենարներում, Շուշին պետք է հանձնվեր առանց մարտի: Հիմա ես սա ասում եմ և հասկանում եմ, որ, մյուս կողմից էլ, դավադրության ... 이 결정은 우리가 그와 같은 문제를 공식화하는 것이 무의미하다는 것을 깨닫았을 때 내려졌습니다. 우리가 그것을 기록했던 지점은 무엇일까요? 그 시점은 슈쉬의 몰락입니다. 또한 나는 대중에게 알도록 하기 위해 슈쉬전 전쟁을 멈추기 위한 모든 가능한 시나리오에서 슈쉬는 전쟁없이 넘겨져야한다고 말하였습니다. 이제 나는 그것을 말하고 있으며 다른 이들에 의해서도 음모를 이해하고 있습니다...

 

- հրատապ 긴급하게, 신속히

- ընկալել = ընդունել 채택하다, հասկանել 이해하다, 인지하다

 

Պետրոս Ղազարյան - Մարդկային կյանքեր կփրկվեին: 인간의 생명을 구하는 것이겠지요. 

 

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Ոչ: Ես, օրինակ, ասել եմ՝ ես չեմ կարող Շուշին հանձնել: Մենք չենք կարող Շուշին հանձնել: Որովհետև Շուշին ունի առանձնահատուկ նշանակություն: Եվ եթե մենք նույնիսկ 1-ին օրը, 2-րդ օրը... 아닙니다. 나는 예를 들어, 슈쉬를 넘길 수 없다고 말했습니다. 우리는 슈쉬를 넘겨줄 수 없습니다. 왜냐하면 슈쉬는 특별한 의미가 있기 때문입니다. 만약 우리가 11월 1일에, 2일에 ..

 

Պետրոս Ղազարյան - Դե պարզ է՝ ինչ էին ասելու: 글쎄요. 무슨 말을 해려고 했는지는 분명합니다. 

 

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Տեսեք, ես այստեղ հարց տվեցի՝ մենք պետք է հասկանանք, թե ինչի հետ գործ ունենք ընդհանրապես, ինչի՞ հետ ենք գործ ունեցել ընդհանրապես, և Ղարաբաղի հարցի պատմությունը մեզ ո՞ւր է հասցրել 2020 թվականին: Օրինակ, Ղարաբաղի հարցի բանակցային գործընթացում և բանակցային տեքստերում կան բազմաթիվ անորոշություններ, ինչպես և մեր ստորագրած հայտարարություններում, որտեղ պետք է մեկնաբանել: Կարելի է մեկնաբանել այսպես, կարելի է մեկնաբանել այնպես, որտեղ, ըստ էության, բանակցային բովանդակության 90 տոկոսը, լավ 80, 70 տոկոսը, անորոշ և մեկնաբանությունների տեղիք տվող և անհրաժեշտություն ունեցող ձևակերպումներ են: 보시다시피, 나는 여기에서 질문을 했습니다. 우리는 일반적으로 무엇을 다루고 있는지, 일반적으로 무엇을 다루고 있었는지 그리고 카라바흐 문제에 대한 역사가 우리를 2020년에 어디로 데려가고 있는지를 이해해야합니다. 예를 들어, 카라바흐 문제의 협상과정에서 그리고 또한 우리가 서명한, 논평의 여지가 있는 성명에서와 같이 협상문장에서는 수많은 불확실성이 있습니다. 이렇게 해석될 수 있습니다. 사실상 협상내용의 90%는 좋다고, 80, 70%는 불확실하며 주석이 주어지고 필요성을 가진 공식입니다.   

 

- գործ ունենալ 다루다

- ընդհանրապես 일반적으로

- հասցնել 데려가다

- անորոշություն 불확실성

- մեկնաբանել 논평하다, 해석하다

 

Բայց բանակցային գործընթացի ողջ պատմության ընթացքում ընդամենը մեկ բան կա, որը եղել է որոշակի, և ես դրա մասին հրապարակային խոսել եմ: Երբ ասվել է, որ Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման նպատակը առաջին՝ Ադրբեջանի 7 շրջանների վերադարձն է: Եվ 25 տարի, ըստ էության, այս ձևակերպումը դրված է եղել մեր սեղանին, և մենք 25 տարի չենք ասել չէ: Սա միակ կետն է եղել, որը եղել է շատ որոշակի: 하지만, 전체 협상과정의 역사에서 확실한 것은 단지 한 가지가 있으며 나는 그것에 대해 공개적으로 말하였습니다. 나고르노-카라바흐 문제의 해결을 위한 첫번째를 말할 때, 아제르바이잔의 7개 지역의 반환입니다. 그리고 25년동안, 사실상  이 문구는 우리의 책상에 놓여져 있었으며, 우리는 25년동안 말하지 않았습니다. 이것은 매우 확실했던 유일한 요점이었습니다.  

 

Օրինակ, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակ, ազգային ինքնորոշում: Իսկ ի՞նչ է դա նշանակում գործնականում: Օրինակ, Ադրբեջանը միշտ տվել է իր մեկնաբանությունը, որ իր կազմում թող ինքնորոշվի: Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի ճշգրտում՝ ի՞նչ է սա նշանակում: Ճշտել, թե Լեռնային Ղարաբաղն ինչ կարգավիճակ կարող է, պետք է ունենա: Դա կարող է լինել ա, բ, գ, դ, ամենատարբեր կարգավիճակներ: Այսինքն՝ այն, ինչ դրված է բանակցային սեղանին, դեռ ճշգրտումների անհրաժեշտութուն ունի: 예를 들어, 국가의 주권인 나고르노-카라바흐의 지위입니다. 그리고 그것은 실제로 무엇을 의미합니다. 예를 들어, 아제르바이잔은 항상 스스로 결정해야한다고 논평하였습니다. 나고르노-카라바흐의 상태에 대한 사양에서 이것은 무엇을 의미합니까? 나고르노-카라바흐는 어떤 상태를 가져야하는지, 가질 수 있는지 바로잡으십다. 그것은 A, B, C, D 다양한 상태가 될 수 있습니다. 즉, 그것은 협상테이블에서 놓여져 있으며 내용을 명확히 할 필요가 있습니다. 

 

- ճշտել 바로잡다 

 

Միակ բանը, որը ոչ մի ճշգրտման անհրաժեշտություն չի ունեցել, այն թեզն է, որ 7 շրջանները պետք է վերադարձվեն Ադրբեջանին: Եվ, ըստ էության, թերևս 2015 թվականից ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը, որը շատ երկար ժամանակ աշխատել է և իրեն արդյունք է պետք եղել - որովհետև այդքան աշխատել են, և արդյունք է պետք արձանագրել - ըստ էության եկել է կոնսենսուսի, որ քանի որ մի կոնկրետ հարց կա, որ սրա անհրաժեշտության մասին բանավեճ չկա, մնացած տեղերում լիքը տարընթերցում կա, եկեք համաձայնության գանք, որ այս տարածքների հարցը 5+2-ով լուծենք: 명확하게 할 필요가 없는 유일한 것은 7개의 지역을 아제르바이잔에 돌려줘야한다는 명제뿐이었습니다. 또한, 사실상 2015년부터 아주 오랫동안 일해온 유럽안보협력기구 민스크 그룹의 공동의장은 결과가 필요했습니다. 왜냐하면 그렇게 일해왔으며 결과를 기록해야하기에 사실상 만장일치였습니다. 왜냐하면 한가지 구체적인 질문이 있었는데 이런 필요에 대해 논쟁이 없으며, 나머지 장소에서는 오해의 소지가 많다는 공감대를 형성해서 그 영토문제는 5+2로 해결했씁니다. 

 

- կոնսենսուս 만장일치

 

Սա, ըստ էության, օդում կախված մի իրավիճակ է, և այս իրավիճակի հետ է կապվում նաև, որ շատ հաճախ՝ նախկինում էլ, հիմա էլ, քննարկվել է, այսպես ասած, սցենարով պատերազմի տրամաբանությունը: Բայց այս պատերազմի առանձնահատկությունն ինչի՞ մեջ է: Այս պատերազմի առանձնահատկությունը նրա մեջ է, որ ոչ թե՝ համենայնդեպս, հայկական կողմից, այդ սցենարն իրագործելու նպատակ են ունեցել, այլ այդ սցենարին դիմադրելու նպատակ են ունեցել: Սա ամենակարևոր նրբությունն է այս ողջ պատմության մեջ, որ պետք է անպայման իմանալ: 이것은 사실상 허공에 매달려있는 상황이며, 아주 자주, 과거에도, 현재에도 논의되고 있는 이러한 상황과 관련이 있습니다. 말하자면, 시나리오를 통한 전쟁논리입니다. 하지만 이 전쟁의 특별함은 무엇에 있습니까? 이 전쟁의 특별함은 적어도 아르메니아에 의해 그러한 시나리오의 실현 목적에 있는 것이 아니라 그러한 시나리오에 저항하는 목적에 있는 것입니다. 이것은 이 전체 역사중에 무조건 알아야하는 가장 중요한 뉘앙스입니다.  

 

- համենայնդեպս 적어도 

 

Պետրոս Ղազարյան – Պարոն վարչապետ, մարդիկ ընկճված են, մարդիկ կոտրված են, մարդիկ ցավ են զգում: Նրանք ադեկվատ չեն, և մարդկանց անհրաժեշտ է միասնություն: Եվ շատ շատերը, որոնք ապաքաղաքական են և ընդհանրապես տարբեր հայացքներ ունեն, ասում են՝ տեսեք, նախկիններ, ներկաներ և այլն, այդ ամեն ինչը բոլորս գիտենք, բայց այս, ինչ-որ արձանագրվել է՝ այս հայտարարությունը, արձանագրվել է Ձեր ժամանակ: Կարող եք հազար բան ասել՝ ճիշտ, սխալ, բայց քանի որ Դուք ստորագրել եք սա, Ձեր ժամանակ է Շուշին ընկել, Դուք չեք կարող լինել այդ միավորողն արդեն: Արդյոք ճի՞շտ չեն արտահերթ խորհրդարանական ընտրությունները: 총리각하, 사람들은 좌절하고, 사람들은 무너지고, 사람들은 고통스러워하고 있습니다. 그들은 일치하지 않으며 사람들에게는 단결이 필요합니다. 또한 비정치적이고 일반적으로 다양한 견해를 가진 아주 많은 이들은, 보시다시피, 전자이든, 후자이든 그 모든 것을 우리 모두가 알고 있지만 어떤 것들은 당신의 재임기간에 이 성명은 기록되었다고 말하고 있습니다. 당신은 많은 것을 옳던, 그르던 말할 수 있지만, 왜냐하면 당신이 그것에 서명했기 때문에, 당신의 재임기간 슈쉬가 함락되었기 때문입니다. 당신은 더이상 통합자가 될 수 없습니다. 과연 조기의회선거가 옳지 않는 걸까요? 

 

- ընկճված 좌절하는

- ադեկվատ 완전하게 일치하는

- արտահերթ ընտրություններ 조기선거

 

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Ես նախ ասեմ, որ իսկապես մենք բոլորս շատ ծանր ժամանակներ ենք ապրում: Եվ այդ ծանր ժամանակները մեր բեռն է, անկախ նրանից՝ ով ինչ դերակատարում է ունեցել այս պատմության մեջ: Սա մեր բեռն է, և մենք պետք է այդ բեռն ազգովի կրենք: Բայց, մյուս կողմից էլ, մենք պետք է մտածենք մեր ապագայի մասին: Որովհետև շատ կարևոր է, որ այս փուլում մենք մեր ապագայի տեսլականը տեսնենք, Լեռնային Ղարաբաղի ապագայի տեսլականը տեսնենք: 나는 먼저 우리 모두가 너무 힘든 시간을 살고 있다고 말하겠습니다. 그리고, 그런 어려운 시간은 이 역사속에 무슨 역할을 했는지와 상관없이 우리의 짐입니다, 이것은 우리의 짐이며, 우리는 이 짐을 전국적으로 짊어져야만 합니다. 하지만, 다른 한편으로는 우리는 우리의 미래에 대해 생각해야합니다. 왜냐하면 이 단계에서 우리가 우리의 미래에 대한 비전을 보고, 나고르노-카라바흐의 미래비전을 보는 것은 매우 중요하기 때문입니다.   

 

Մենք այսօր շատ հստակ ուղերձներ պիտի հղենք, որ Լեռնային Ղարաբաղի հայությունը, հայերը պետք է վերադառնան իրենց տները՝ ապրելու, որովհետև Ղարաբաղի համար պայքարը չի ավարտվել սրանով: Շատ լավ կլիներ, որ ոչ թե սրանով, այլ Ղարաբաղի հարցը վերջնական կարգավորում ստանար: Բայց, ցավոք, Ղարաբաղի հարցը վերջնական կագավորում չի ստացել: Հիմա հաջորդ հարցը հետևյալն է՝ մենք շարունակո՞ւմ ե՞նք պայքարել Ղարաբաղի ժողովրդի և նրա իրավունքի համար: Այստեղ ինձ համար միանշանակ է պատասխանը՝ այո: Ի՞նչ պետք է անել դրա համար այս պահին առաջին հերթին: Առաջին հերթին՝ Արցախի մեր հայրենակիցները պետք է գնան և ապրեն, սկսեն ապրել իրենց տներում: 우리는 오늘 나고르노-카라바흐의 아르메니아 동포, 아르메니아 사람들은 그들의 집으로 돌아가서 살아야한다는 매우 분명한 메시지를 보내야합니다. 왜냐하면 카라바흐에 대한 투쟁은 아직 끝나지 않았기 때문입니다. 이것을 통해서가 아닌 카라바흐의 문제를 최종적으로 해결되었다면 훨씬 좋았을 것입니다. 하지만 안타깝게도 카라바흐의 문제는 최종적으로 해결되지 않았습니다. 이제 다음 질문은 다음과 같습니다. 우리는 계속하여 카라바흐 사람들과 그의 권리를 위해 싸울 것인가? 여기에서 나의 대답은 명확합니다. 네. 그것을 위해 현재 첫 단계로 무엇을 해야합니까? 가장 먼저, 아르차흐의 우리 동포들은 가서 살고 자신들의 집에서 살기 시작해야합니다.  

 

Պետրոս Ղազարյան - Ինչպե՞ս: Ճանապարհները, ֆինանսները, ենթակառուցվածքները: 어떻해요? 도로, 재정, 사회기반시설 등..

 

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Մենք հենց այսօր նաև կառավարությունում նիստ ունենք՝ այդ հարցերը քննարկելու համար: Որովհետև ակնհայտ է, որ այդ ավերածությունները պետք է վերականգնվեն, ենթակառուցվածքները պետք է վերականգնվեն, պետք է ներդրումներ արվեն, պետք է ստեղծվի բնական միջավայր ստեղծագործ և խաղաղ կյանքի համար: 우리는 바로 오늘 정부에서 그러한 문제들을 논의하기 위해 회의를 가졌습니다. 왜냐하면, 그러한 파괴는 복원되어야하며, 사회기반시설은 복원되어야하며, 투자되어야하고, 자연환경의 조성과 평화로운 삶을 위해 만들어져야합니다. 

 

Հիմա կան խաղաղապահներ, որոնք Լեռնային Ղարաբաղի առնվազն մի հատվածի հայության անվտանգությունն ապահովում են: Այն մյուս հատվածի մեր հայրենակիցների վերադառնալու իրավունքն արձանագրված է: Մենք հիմա պետք է աշխատենք դրա վրա՝ այդ իրավունքն իրագործելու և նրանց արժանապատվությունը և անվտանգությունն իրենց տներում ապահովելու համար: Ճանապարհը Լաչինի միջանցքով աշխատելու է, այսինքն՝ Հայաստանի և Ղարաբաղի միջև կապի պրոբլեմ չի լինելու՝ ճանապարհային կապի պրոբլեմ: Մարդիկ կարողանալու են ռուս խաղաղապահների կողմից ապահովվող այդ միջանցքով սովորականի նման գնալ և գալ: Այսինքն՝ Արցախի առնվազն այն հատվածը, որը գտնվում է Արցախի իշխանությունների վերահսկողության ներքո, այնտեղ բնականոն կյանքը պետք է վերականգնվի օր առաջ, հնարավորինս շուտ: 이제 평화유지군이 있으며, 적어도 나고르노-카라바흐 일부지역에 있는 아르메니아 사람들의 안전을 보장하고 있습니다. 다른 지역에 있는 우리 아르메니아 사람들이 돌아갈 권리가 등록되었습니다. 우리는 지금 그 권리를 행사하고 그들의 존엄성과 안전을 자신의 집에서 보장받기 위해 그것을 기반으로 일해야합니다. 도로는 라츤통로를 통해 작동될 것입니다. 다시 말해, 아르메니아와 카라바흐사이의 연결문제, 도로연결문제는 없습니다. 사람들은 러시아 평화유지군에 의해 보장되는 그 통로를 통해 평소와 같이 왕래할 수 있습니다. 다시말해, 적어도 아르차흐의 일부 지역은 아르차흐 정권의 통제하에 위치한, 거기에서 정상적인 생활을 가능한 한 빨리 며칠 안에 회복해야만 합니다.  

 

Պետրոս Ղազարյան – Բայց մարդիկ վախեցած են, մարդիկ անորոշության մեջ են: Մենք, տեսեք, հավատացինք այդ գաղափարին, 30 տարի մենք գնացինք սարքեցինք, ներդրեցինք և 40 օրում կորցրեցինք այդ ամեն ինչը: Ինչպե՞ս այնտեղ ներդրումներ կանեն: Եկեք մարդկայնացենք՝ մարդն իր ընտանիքը, իր երեխաներին հիմա ինչպե՞ս վերցնի, հետ տանի՝ շրջապատված ադրբեջանցներով, այս ընկճված վիճակով: Ի՞նչ երաշխիք, ի՞նչ ապագա նա պետք է տեսնի այնտեղ: 하지만 사람들은 의심하고 있으며, 사람들은 불확실성 속에 있습니다. 우리는 보시다시피 그러한 생각을 믿어왔고, 30년 동안 우리는 가서 설치하고, 투자했지만 40일만에 그 모든 것을 잃었습니다. 거기에 어떻게 투자를 하겠습니까? 인간적으로 생각해봅시다. 한 사람이 아제르바이잔에 둘러쌓인채, 이 우울한 상태에서 자신의 가족, 자신의 자녀들을 어떻게 집으로 데려갑니까? 그는 거기에서 어떤 미래를 생각해야할까요?

 

- մարդկայնացնել -> մարդկայնանալ = մարդկային դառնալ 인간화되다, մարդու նման խոսել 사람처럼 말하다

 

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Հենց դրա համար խաղաղապահների ներկայությունը տարածաշրջանում դառնում է ամենակարևոր գործոններից մեկը, որոնք երաշխիքն են, որ առնվազն իրենց ներկայությամբ կամ պատերազմ չի սկսվի կամ, համենայնդեպս, ծավալ չի ստանա: Խաղաղապահների ներկայության իմաստն այդ մարդկանց կեցության անվտանգությունն ապահովելն է: 바로 그것을 위해 평화유지군의 존재가 이 지역에서 가장 중요한 요소들중 하나가 되었으며, 이는 적어도 그들의 존재로 인해 전쟁이 시작되거나 확대되지 않을 것이라는 보증입니다. 평화유지군의 존재의미는 사람들의 거주에 대한 안전을 보장하는 것입니다. 

 

- կեցություն 거주

 

Սա է այն միջավայրը, որում պետք է վերածնվի Արցախը: Ասում եք՝ ո՞վ այնտեղ ներդրում կանի: Առաջին հերթին պետք է մտածել այնտեղ պետական ներդրումներ անելու մասին: Պետք է մարդկանց աջակցել, որպեսզի նրանք իրենց տները վերականգնեն, իրենց ապրելու միջավայրը վերականգնվի՝ միևնույն ժամանակ ունենալով ազատ հաղորդակցություն Հայաստանի Հանրապետության և Երևանի հետ: Ինչ վերաբերում է հարցի մնացած հատվածին, այս փուլում ամենակարևոր խնդիրը ներքին կայունությունը և անվտանգությունն ապահովելն է, որից հետո ամբողջական կայուն իրավիճակում, ինչպես ես արդեն առիթ եմ ունեցել ասելու, առաջին հերթին պետք է երաշխավորել Հայաստանի Հանրապետությունում ժողովրդի իշխանության անձեռնմխելիությունը: 이것이 아르차흐가 부활해야만 하는 환경입니다. 누가 거기에 투자를 하겠냐고 말씀하셨습니다. 가장 먼저 거기에 국가투자에 대해 생각해야합니다. 동시에 아르메니아 공화국과 예레반과 자유로운 소통을 가지면서 그들이 자신의 집을 복원하도록, 자신들이 살 환경을 복원하도록 사람들을 지원해야합니다. 문제의 나머지 영역에 관해서는 이 단계에서 가장 중요한 문제는 내부안정과 안전을 보장하는 것입니다. 그런 후에 완전한 안정적인 상황에서 제가 이미 기회가 있다고 말씀드렸듯이, 가장 먼저 아르메니아 공화국에서 국민권력의 불가침성을 보장해야합니다. 

 

- երաշխավորել 보장하다 -> երաշխիք 보증

- անձեռնմխելիություն 면역력, 면책특권, 불가침성

 

Ի՞նչ նկատի ունեմ: Նկատի ունեմ, որ քաղաքական խնդիրը հետևյալն է, որ մենք պետք է Հայաստանում քաղաքական միջավայրը պահենք այնպիսին, որպեսզի Հայաստանի Հանրապետության քաղաքացիները վստահ լինեն, որ իրենց է միանշանակորեն և աներկբա պատկանում իշխանություն ձևավորելու իրավունքը: Այսօրվա մեր առաջին խնդիրը կայունությունն է՝ ահա այսպիսի պայմաններում, որովհետև կայունություն կարող է լինել ամենատարբեր պայմաններում: 어떤 의미를 가질까요? 정치문제는 다음과 같습니다. 우리는 아르메니아에서 정치환경을 아르메니아 공화국의 국민들이 자신이 명백하고 확실하게 정권을 구성할 권리가 있음을 확신하도록 보장해야만 합니다. 오늘날 우리의 첫번째 문제는 안정성입니다. 그런 다음 그러한 조건에서, 왜냐하면 안정성은 가장 다양한 조건이 될 수 있기 때문입니다. 

 

Պետրոս Ղազարյան – Ե՞վ: Դրանից հետո՞: 그리고, 그 후에는요?

 

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Դրանից հետո արդեն կարող ենք խոսել մնացածի մասին: 그 후에 이미 나머지에 대해 말할 수 있습니다. 

 

Պետրոս Ղազարյան - Պարոն վարչապետ այդ կայունության համար շատ կարևոր է մարդկանց տեսլականը: Մենք մինչև այս պատերազմը գիտեինք՝ ինչ ենք ուզում կառուցել: Մենք ուզում էինք Արցախի անկախությունը, մենք հպարտանում էինք, մենք ուզում էինք Հայաստանը ժողովրդավար սարքել, մեկ բան ստացվում էր, մեկ բան չէր ստացվում: Հիմա մեր երկրի այդ տեսլականը, անվտանգության զգացողությունը անհատական ամեն մարդու մոտ խաթարված է. նրանք չգիտեն՝ վաղը ինչ է լինելու մեր երկրի անվտանգությունը: Մենք տեսանք հսկայական Թուրքիայի ագրեսիան, և մարդիկ հասկացան, որ մեր ուժերով դա պահել չի լինում, և այդ ուժը ռեալ է: Հիմա մենք ունենք Արցախից այն, ինչ ունենք, որը շրջապատված է: Ունենք մի հայտարարություն, որը ավելի շատ հարց է առաջացնում, քան պատասխան: 총리각하 그러한 안정성은 사람들의 비전에 매우 중요합니다. 우리는 이 전쟁전에 무엇을 건설하고 싶은지 알아었습니다. 우리는 아르차흐의 독립을 원했고, 우리는 자랑스러웠으며, 우리는 아르메니아가 민주화에 정착하기를 원했으나, 한가지는 효과가 있었지만, 한가지는 효과가 없었습니다. 지금 우리나라의 그러한 비전은 개인적인 모든 사람들에게 안보의 느낌을 방해합니다. 그들은 내일 우리나라의 안보에 무슨일 이 일어날지 모릅니다. 우리는 터키의 거대한 공격을 보았고, 사람들은  우리 힘으로 그것을 지키지 못한다는 것을 이해했으며, 그러한 힘은 진짜입니다. 지금 우리는 무엇이 우리를 둘러싸고 있는지, 아르차흐의 그것을 가지고 있습니다. 우리는 대답보다 더 많은 질문을 제기하는 한가지 성명서를 가지고 있습니다.   

 

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Հիմա նախ առաջին հերթին մեր աշխատանքը պետք է լինի այդ հայտարարության անորոշությունները կոնկրետացնելը և այդ անորոշությունները դարձնել այնպիսի իրողություն, որն ապրելու համար մատչելի կդարձնի միջավայրը: Երկրորդը՝ մենք ի՞նչ ենք ուզում: Մեր ցանկությունները, ըստ էության, չեն փոխվել. Այն, ինչ մենք ուզում էինք ռազմավարական առումով կամ առնվազն բովանդակության առումով նախկինում, ուզում ենք նաև հիմա: 지금 우선 첫번째로 우리의 할 일은 그 성명의 불확실성을 구체화하고, 그 불확실성을 현실로 만들어 살기 위한 환경을 만들어야한다는 것입니다. 둘째, 우리는 무엇을 원할까요? 우리의 소원은 사실, 변하지 않았습니다. 그것은 우리가 군사적인 측면에서 적어도 내용측면에서 이전에, 지금도 원하고 있는 것입니다. 

 

Ես արդեն ասացի՝ մեզ համար հիմա ակնհայտ է, որ մեր բանակը և ընդհանրապես մեր պետությունը ինստիտուցիոնալ լրջագույն վերափոխման կարիք ունի: Մենք պետք է ունենանք նոր տիպի բանակ, որտեղ պետք է լինեն նոր պարամետրեր: Մասնավորապես, ես արդեն ասացի՝ բանակի մոբիլության աստիճանը պետք է անգամներով ավելանա: Որտեղ մենք, ենթադրենք, ունեինք կորպուս, բրիգադ, գունդ, դիվիզիա, գունդ, գումարտակ, կառուցվածք, որը բանակի մեր ավանդական պատկերացրած կառուցվածքն է, բայց որը, ըստ էության, չարդարացրեց իրեն: Եվ այս պատերազմում հաղթեց 2 գործոն՝ մոբիլ խմբերը և անօդաչու թռչող սարքերը: 나는 우리의 군대와 일반적으로 우리의 국가가 심각한 제도적 변화가 필요하다는 것이 우리에게 지금 명백하다고 이미 말했습니다. 우리는 새로운 매개변수가 있어야 하는 새로운 유형의 군대를 가져야합니다. 특히, 제가 이미 말했듯이 군대의 기동력 수준은 몇배나 높아져야합니다. 우리에게 군단, 여단, 연대, 사단, 대대, 구성체가 있다고 가정한다면, 이는 우리 군대의 전통적으로 생각하는 구성체이지만, 사실, 그 자체를 정당화하지 못했습니다. 또한 이 전쟁에서 두가지 요소가 승리하였습니다. 기동대와 드론입니다.  

 

- պարամետրեր = параметр 매개변수, (일정하게 정한) 한도

- գունդ 연대

- գումարտակ 대대

- դիվիզիա 사단

- արդարացնել 정당화시키다, 해명하다

 

Առաջինը՝ բանակի բարեփոխումներն են, որոնց համատեքստում պետք է դիտարկել նաև, իմիջիայլոց, կանանց ներգրավվածության աստիճանի հնարավոր մեծացումը: Որ,ը կարծում եմ, այս համատեքստում շատ կարևոր նշանակություն է ձեռք բերում: 첫째, 군대의 개혁입니다. 그러한 맥락에서 부수적으로, 여성의 참여정도의 가능한 증가를 고려해야합니다. 이러한 맥락에서 그것은 매우 중요한 의미를 갖는다고 생각합니다. 

 

Երկրորդը՝ ռազմաարդյունաբերական համալիրի և բարձր տեխնոլոգիաների զարգացումը շատ ավելի մեծ տեմպերով, քան մենք այսօր կարողանում ենք ապահովել, որը պետք է, ի վերջո, ռեալ դառնա մեր տնտեսության առաջատար ճյուղը: 둘째로, 방위산업단지와 최첨단기술의 발전은 우리가 오늘날 제공할 수 있는 것보다 훨씬 더 빠른 속도로, 결국 우리 경제의 주요한 부분이 되어야합니다. 

 

- ռազմաարդյունաբերական 방위산업의 

- առաջատար 주요한

 

Կրթության ոլորտի բարեփոխումները ամենակարևորն են այս ամբողջ պատմության մեջ՝ մենք 20, 25, 30 տարեկան մարդուն, քաղաքացուն ինչ աշխարհընկալման, ինչ աշխարհըմբռնման և ինչ գիտելիքի, ինչ զբաղմունքի մեջ ենք պատկերացնում: 교육분야의 개혁은 이 모든 역사속에서 가장 중요한 것입니다. 우리는 20, 25, 30세의 남성, 시민에게 어떤 인식, 어떤 세계관 및 어떤 지식, 어떤 직업 속에 상상하게 합니다. 

 

- աշխարհընկալում 우리 주변 세계에 대한 인식

- աշխարհաըմբռնում = աշխարհապատկերացում 세계관

 

Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի ճշգրտումը՝ որը եղել է նախկինում և որը կա նաև հիմա: 나고르노-카라바흐 상태에 대한 해명은 이전에도 있었으며, 현재에도 있습니다. 

 

 


 

 

 

 

Երևանից Ստեփանակերտ են ուղևորվել 11 ավտոբուսներ՝ տեղափոխելով արցախցիների: 예레반에서 스테파나게르뜨까지 11대의 버스가 아르차흐 주민들을 이송하기 위해 보내졌다. 

 

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետարանի հարակից տարածքից դեպի Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտ են ուղևորվել 11 ավտոբուսներ՝ տեղափոխելով պատերազմի օրերին Հայաստանում ապաստանած արցախցիներին: 예레반, 11월 14일, 아르멘프레스: 예레반 시청인근에서 11대의 번스가 아르차흐 수도인 스테파나게르뜨를 향해 전쟁중에 아르메니아로 피신한 아르차흐 주민들을 이송하면서 보내졌다.

 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից՝ հիշեցնելով այս մասով Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի և Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի պայմանավորվածությունը: "아르멘프레스"의 보도에 따르면, 이에 대하여 예레반 시청으로부터 이 부분이 아르차흐 공화국 대통령 아라이크 하루츄니안과 예레반 시장 하이크 마루챤의 합의를 상기시키면서 전달받았다. 

 

Հետագա փոխադրումների հետ կապված՝ Երևանում գործող Արցախի Հանրապետության օպերատիվ շտաբը հանդես կգա լրացուցիչ հայտարարությամբ։ 추가 운송과 관련하여 예레반에서 운영하는 아르차흐 공화국의 운영본부는 추가적인 성명을 낼 것이다. 

 

Քաղաքապետարանի դիմաց կային Արցախ վերադառնալ ցանկացողներ ստեփանակերտցիներ, մարտունեցիներ: 시청앞에는 아르차흐로 돌아가기를 희망하는 사람들, 스테파나게르뜨 주민, 마르뚜니 주민들이 있었다. 

 

 

ՌԴ ՊՆ-ն ինֆոգրաֆիկայի տեսքով ներկայացրել է ԼՂ-ում խաղաղապահների տեղակայման մասին տվյալները: 러시아 연방의 국방부는 인포그래픽 형태로 나고르노-카라바흐에서 평화유지군의 배치에 관한 자료를 발표하였다.

 

출처 : 아르멘프레스

 

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը ինֆոգրաֆիկայի տեսքով ներկայացրել է նոյեմբերի 14-ի դրությամբ Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահների դիտակետերի տեղակայման մասին տվյալները: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՌԴ ՊՆ-ի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ նոյեմբերի 14-ին խաղաղապահ առաքելություն իրականացնելու նպատակով շփման գծի երկայնքով տեղակայվել է 12 դիտորդական կետ: 예레반, 11월 14일, 아르멘프레스: 러시아 연방의 국방부는 인포그래픽 형태로 11월 14일자 나고르노-카라바흐에 있는 러시아 평화유지군의 배치에 관한 자료를 발표하였다. "아르멘프레스"가 전해온 바와 같이, 러시아 연방의 국방부가 발표한 성명에 따르면, 11월 14일에 평화유지임무를 수행하기 위해 접촉선을 따라 12개의 관측소가 배치되었다.  

 

«Հարավ» պատասխանատվության գոտում ավարտվել է 9 դիտակետերի տեղակայումը: 15-րդ խաղաղապահ բրիգադի ստորաբաժանումները նոյեմբերի 13-ին պատասխանատվության այդ գոտում ևս հինգ դիտակետ էին տեղակայել: "남측" 책임지역에는 9개의 관측소의 배치가 완료되었다. 제 15 평화유지여단의 부대는 11월 13일에 책임지역에 5개의 관측소를 배치하였다. 

 

«Հյուսիս» պատասխանատվության գոտում` Մարտակերտի շրջանում 15-րդ խաղաղապահ բրիգադի ստորաբաժանումները նոյեմբերի 13-ին 3 դիտակետ էին տեղակայել: "북측" 책임지역에서 마르따게르뜨 지역에서 제 15 평화유지여단의 부대는 11월 13일에 3개의 관측소를 배치하였다. 

 

Նոյեմբերի 14-ին նախատեսվում է ավարտել այդ գոտում ևս 5 դիտակետերի տեղակայումը: Հրադադարի պահպանման ռեժիմը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով»,- հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը: 11월 14일에 그 지역에서 또 다른 5개의 관측소의 배치가 완료될 예정이다. 휴전유지체제는 모든 접촉선을 따라 유지되고 있다고 러시아연방의 국방부 언론국이 발표하였다. 

 

 

Արցախում հեռախոսային և ինտերնետ կապի խնդիրները շուտով կլուծվեն: 아르차흐에서 전화 및 인터넷 통신문제가 곧 해결된다. 

 

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐՒ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախում կապի ոլորտի հետ կապված խնդիրները շուտով կլուծվեն։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից,  պատերազմի ընթացքում թշնամական կողմը թիրախավորել էր նաև Արցախի կապի ոլորտը: 예레반, 11월 14일, 아르멘프레스: 아르차흐 통신분야와 관련된 문제는 곧 해결될 것이다. "아르멘프레스"에 아르차흐 국가비상사태부가 알려온 바와 같이, 전쟁과정에서 적군이 아르차흐 통신분야 또한 표적으로 삼았었다. 

 

«Ստեփանակերտում և մյուս շրջաններում այդ ուղղությամբ այժմ վթարների վերականգնողական աշխատանքներ են տարվում: Կարճ ժամանակաընթացքում կվերականգնվի հեռախոսի և ինտերնետ կապը»,- նշված է հաղորդագրության մեջ: "스테파나게르뜨와 다른 지역에서 그를 위해서 지금 사고복원작업이 수행되고 있습니다. 단기간에 전화 및 인터넷 연결이 복원될 것입니다."라고 공지글에서 언급하였다. 

 

Աշխատանքներ են տարվում նաև կենսական կարևոր նշանակության` էներգամատակարարման, ջրամատակարարման և գազամատակարարման համակարգերի վերականգնման ուղղությամբ, որոնք ևս վնասվել են հրթիռահրետակոծության հետևանքով: 작업은 미사일 공격으로 파손당한 에너지 공급, 수도공급 및 가스공급시스템의 복원을 위한 주거에 매우 중요한 작업에 대해 수행되고 있다. 

 

 

 

도움이 되셨다면 바쁘시더라도 1초만 시간을 내주셔서 공감 및 댓글을 달아주시겠어요?

여러분의 공감과 댓글은 글쓴이에게 큰 힘이 된답니다. 

 

반응형
Comments