휴먼노마드

[아르메니아어] 뉴스로 배우는 아르메니아어 (2020년 11월 16일자) 본문

휴먼노마드로 살아 가는 법/아르메니아

[아르메니아어] 뉴스로 배우는 아르메니아어 (2020년 11월 16일자)

LifeChallenger 2020. 11. 18. 02:46
반응형

출처 : 픽사베이

 

 

 

 

Տեղահանվածների երկրորդ խումբը ռուս խաղապահների ուղեկցությամբ վերադարձել է Ստեփանակերտ: 피난민의 두번째 그룹이 러시아 평화유지군과 함께 스테파나게르뜨로 돌아왔다. 

 

- տեղահանված 피난민

 

ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուս խաղաղապահները նոյեմբերի 15-ին փախստականների երկրորդ խմբին ուղեկցել են Ստեփանակերտ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը: 19 ավտոբուսով Ստեփանակերտ է վերադարձել 475 մարդ: Շարասյունը, որը շարժվել է Երևան-Ստեփանակերտ երթուղով, խաղաղապահների, ռազմական ոստիկանության ուղեկցությամբ ժամանել են Ստեփանակերտի հրապարակ: 예레반, 11월 16일, 아르멘프레스: 러시아 평화유지군은 11월 15일에 피난민의 두번째 그룹을 스테파나게르뜨로 보냈다. "아르멘프레스"의 보도에 따르면, 이에 대하여 러시아 연방의 국방부가 전해왔다. 19대의 버스로 스테파나게르뜨에 475명이 돌아왔다. 예레반-스테파나게르뜨 노선으로 이동하는 이 대열은 평화유지군의 군경찰과 함께 스테파나게르뜨 광장에 도착하였다. 

 

Ավելի վաղ 9 ավտոբուսով իրականացվել էր 250 փախստականի տեղափոխում: Ռուսաստանի զինծառայողներն ապահովել են ավտոբուսների անվտանգությունը շփման գծի հատվածում ՝ խաղաղ բնակիչների վերադարձն իրենց տներ ապահովելու համար: 앞서 9대의 버스로 250명의 피난민의 이송이 수행되었다. 러시아 군인들은 민간인들이 그들의 집으로 돌아가도록 보장하기 위해서 버스의 안전을 접촉선 지역에서 유지하였다. 

 

 

Հայկական կողմից կան անհետ կորած մի քանի հարյուր զինվորներ. Նիկոլ Փաշինյան: 아르메니아 측에는 수백명의 실종된 병사가 있다. -니콜 파쉬니안

 

ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած պատերազմի ընթացքում անհետ կորած հայ զինծառայողների թիվը հայտնի է, սակայն կոնկրետ թիվ վարչապետը չի նշել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ վարչապետն այս մասին ասել է առցանց մամուլի ասուլիսի ընթացքում: 예레반, 11월 16일, 아르멘프레스: 아르메니아 공화국의 총리 니콜 파쉬니안은 나고르노-카라바흐에서 밸생한 전쟁과정에서 실종된 아르메니아 병사들의 수는 밝혀졌지만 구체적인 수는 총리는 언급하지 않았다고 밝혔다. "아르멘프레스"의 전언에 따르면, 총리는 이에 대하여 온라인 기자회견과정에서 말하였다. 

 

«Այո, թիվը հայտնի է, ես հիմա կոնկրետ թիվ չհրապարակեմ, բայց մենք ունենք թիվ: Ցավոք սրտի, անհետ կորած մի քանի հարյուր մեր զինվորների մասին է խոսքը: Եվ մենք հույս ունենք, որ բոլորի դեպքում չէ, որ մենք նույն եզրակացությանը կհանգենք: Մենք հույս ունենք, որ մի մասին կգտնենք ողջ: Օրինակ, երեկ ես իմացա, որ վիրավոր զինվոր է հայտնաբերվել, ով նախկինում համարվում էր անհետ կորած»,- մանրամասնեց վարչապետը: "네, 숫자를 알고 있습니다, 나는 지금 구체적인 수를 공개하지 않았지만, 우리는 숫자를 가지고 있습니다. 불행히도 우리는 실종된 수백명의 군인에 대해 이야기하고 있습니다. 또한, 우리는 모든 경우에 우리가 동일한 결론에 도달하지 않기를 희망합니다. 우리는 일부분으로 전체를 찾기를 바랍니다. 예를 들어, 어제 나는 이전에 실종된 것으로 여겨지던 부상당한 병사가 발견되었다는 것을 알게되었습니다." 총리는 자세히 설명하였다. 

 

Անդրադառնալով գերիների փոխանակման ժամկետների մասին հարցին՝ վարչապետն ասաց, որ գերիների փոխանակությունը տեղի կունենա զոհվածների մարմինների փոխանակումից հետո: «Շատ է քննարկվում և շատ կարևոր հարց է, նաև առաջարկներ կան, որ սգո օր հայտարարվի: Ես կարծում եմ, որ ճիշտ կլինի, որ այդ որոշումը կայացվի, երբ մենք մարմինների հայտնաբերման գործընթացը հասցնենք ավարտին և հնարավորություն ունենանք հարգանքի տուրք մատուցել նաև պետական մակարդակով կայացված որոշումների շրջանակում»,- նշեց Փաշինյանը: 포로의 교환시기에 대한 문제를 언급하면서 총리는 포로교환은 사망자의 시신교환이후에 일어날 것이라고 말했다. "많은 것이 논의되고 있으며 많은 중요한 문제가 있고 또한 애도일을 선언하는 제안도 있습니다. 그러한 결정이 우리가 시신을 식별하는 절차가 종료되고 국가차원에서 내려진 결정의 틀안에서 경의를 표할 기회를 갖는 것이 맞다고 생각합니다."라고 총리는 말했다.

 

- հարգանք 존경, 경의

- տուրք 의무

 


 

 

Իմ օրակարգում կայունության ապահովումն է, այլ հարց չկա. Փաշինյանը` հրաժարականի պահանջի մասին: 나의 의제에는 안정성을 유지하는 것에 있습니다. 다른 질문은 없습니다. - 파쉬니안, 사임요구에 대해

 

ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարական տալու հարց իր օրակարգում չունի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Փաշինյանն ասաց նոյեմբերի 16-ին կայացած առցանց մամուլի ասուլիսի ընթացքում: 예레반, 11월 16일, 아르멘프레스: 아르메니아 공화국의 총리 니콜 파쉬니안은 사임하는 문제는 그의 의제에 없다. "아르멘프레스"의 전언에 따르면, 이에 대하여 니콜 파쉬니안은 11월 16일에 개최된 온라인 기자회견과정에서 말하였다. 

 

«Իմ օրակարգում մտնում է հանրության մեջ կայունություն և անվտանգություն ապահովելը: Ուրիշ հարց իմ օրակարգում այսօր չկա»,- ասաց Փաշինյանը` պատասխանելով իր հրաժարականը պահանջող խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի վերաբերյալ հարցին: '나의 의제에는 사회의 안정과 안보를 유지하는 것에 있습니다. 다른 질문은 나의 의제에 없습니다."라고 파쉬니안은 그의 사임을 요구하는 원내 및 원외세력에 관한 질문에 대답하면서 말하였다. 

 

 

Վարչապետն անդրադարձավ իր նկատմամբ հանրային վստահության մասին հարցին: 총리는 그에 대한 대중의 신뢰도에 대한 문제를 언급하였다. 

 

ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ իր նկատմամբ հանրային վստահության վերաբերյալ հարցին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Փաշինյանն այս մասին խոսեց իր առցանց ասուլիսում՝ անդրադառնալով հարցին՝ կարծու՞մ է արդյոք, որ իր նկատմամբ հանրային վստահություն բավարար է, որ մասնակցի Արցախի կարգավիճակի վերաբերյալ բանակցություններին՝ Ադրբեջանի հետ: 예레반, 11월 16일, 아르멘프레스: 아르메니아 공화국의 총리 니콜 파쉬니안은 그에 대한 대중의 신뢰도에 관한 질문을 언급하였다. "아르멘프레스"의 보도에 따르면, 파쉬니안은 아제르바이잔과 아르차흐 지위에 대한 협상에 참여하기 위해 과연 그에 대한 대중의 신뢰도가 충분한다고 생각하는지에 대한 질문을 언급하면서 이에 대하여 온라인 기자회견에서 말하였다. 

 

«Հիմա գործնականում տեղի են ունենում բանակցային նոր օրակարգի ձևավորման գործընթաց: Եվ, եթե պարզվի, որ բավարար չէ, մենք չենք կարող մասնակցել այդ բանակցություններին: Եթե կմասնակցենք, ուրեմն բավարար է»,-ասաց Փաշինյանը: "지금 새로운 의제를 작성하는 과정이 진행중에 있습니다. 또한 만약 충분하지 않다면, 우리는 그러한 협상에 참여할 수 없을 것이며, 참여한다면 그것으로 충분합니다."라고 파쉬니안은 말했다. 

 

 

Արցախցիներն այսուհետ Ստեփանակերտ կարող են մեկնել առանց նախապես գրանցվելու: 아르차흐 사람들은 이제부터 사전등록없이 스테파나게르뜨로 떠날 수 있다. 

 

ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում ժամանակավոր գտնվող արցախցիների վերադարձն Արցախ ընթանում է բավական ակտիվ: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբի տեղեկատվության բաժնի աշխատանքների պատասխանատու Անի Ավանեսյանը նշեց, որ ամեն օր բազմաթիվ զանգեր ու նամակներ են ստանում Հայաստանում ժամանակավոր գտնվող արցախցիներից: 예레반, 11월 16일, 아르멘프레스: 아르메니아에서 임시로 머물던 아르차흐 주민들의 아르차흐로의 복귀가 매우 적극적으로 진행되고 있다. "아르멘프레스"와의 인터뷰에서 아르메니아 공화국에 아르차흐 정부의 운영본부의 홍보부장 아니 아바네시안은 매일 수많은 전화와 편지가 아르메니아에 임시로 거주하던 아르차흐 주민들로부터 받고 있다고 언급하였다. 

 

«Բոլորը հետաքրքրված են Արցախ վերադառնալու հարցով, ցանկանում են մանրամասն տեղեկություններ ստանալ: Տրամադրվածությունն այնպիսին է, որ շատերը ցանկանում են շուտ վերադառնալ Արցախ: Ասեմ, որ Երևանից Ստեփանակերտ անվճար տեղի ունեցող ուղևորափոխադրումներն այսուհետ կիրականացվեն Երևանի կենտրոնական՝ «Կիլիկիա» ավտոկայանից։ 모두가 아르차흐로 돌아가는 문제에 관심이 있으며, 자세한 정보를 받고 싶어합니다. 많은 사람들이 곧 아르차흐로 돌아가기를 희망할 정도입니다. 예레반에서 스테파나게르뜨까지의 무료로 운행되는 교통편은 이제부터 예레반에서 중앙 "킬리키야" 버스정거장에서 실행될 것입니다. 

 

Ցանկացողներն, արդեն առանց նախապես գրանցվելու, նշված վայր կարող են ներկայանալ առավոտյան 07։00-09:00-ն ընկած ժամանակահատվածում»,-ասաց Անի Ավանեսյանը: 희망자는 사전등록없이 언급된 장소에서 아침 7시에서 9시까지 지정된 시간안에 오실 수 있습니다."라고 아니 아바네시안은 말했다. 

 

Ի՞նչ է սպասվում այն բնակիչներին, որոնց բնակավայրերը հայկական զինված ուժերի վերահսկողության ներքո չեն: Հարցին ի պատասխան, շտաբի տեղեկատվության բաժնի աշխատանքների պատասխանատու Անի Ավանեսյանը նշեց, որ այդ հարցը Արցախի Հանրապետության կառավարության ուշադրության կենտրոնում է: Արցախի կառավարությունն իր վրա է վերցրել այդ բնակիչներին կացարանով ապահովելու հարցը: 거주지가 아르메니아 군대의 통제하에 없는 그러한 주민들은 어떻게 됩니까? 질문에 대한 대답으로 본부정보부의 책임자 아니 아바네시안은 그러한 문제는 아르차흐 공화국 정부의 관심이 집중된다고 언급하였다. 아르차흐 정부는 그러한 주민들에게 주택을 제공하는 문제를 맡았다.  

 

 

Պատերազմի կանխարգելման համար ՀՀ-ն պետք է համաձայներ տարածքներ խաղաղության դիմաց բանաձևին. Փաշինյան: 전쟁을 막기위해 아르메니아 공화국은 평화를 위한 댓가로 영토결의안에 동의해야했다. -파쉬니안

 

ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամբ սանձազերծված պատերազմը կանխարգելելու համար Հայաստանի Հանրապետությունը պետք է համաձայներ տարածքներ խաղաղության դիմաց բանձևին: 예레반, 11월 16일, 아르멘프레스: 아제르바이잔에 의해 아르차흐를 향해 촉발된 전쟁을 막기 위해 아르메니아 공화국은 평화를 위한 댓가로 영토결의안에 동의해야했다. 

 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին նոյեմբերի 16-ին խորհրդարանում պատգամավորների հարցերին պատասխանելիս նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: "아르멘프레스"의 전언에 따르면, 이에 대하여 11월 16일에 의회에서 국회의원들의 질의에 아르메니아 공화국의 총리 니콜 파쉬니안이 답변하고 있다. 

 

«2020թ. ամռանը մեր գնահատականն այն է եղել, որ մենք կարող ենք բավական հաջող դիմակայել Ադրբեջանին, մենք հասկացել ենք, որ կան ռիսկեր Թուրքիայի և ահաբեկիչների կողմից պատերազմին ներգրավվելու: Պատերազմի կանխարգելման համար ՀՀ-ն պետք է համաձայներ տարածքներ խաղաղության դիմաց բանաձևին և, ինչպես մի քանի անգամ ասել եմ, այն առանձնահատկությամբ, որ այն կետում, երբ Հայաստանի համար որևէ տարբերակ ընդունելի կլինի, հաջորդ կետում Ադրբեջանն իր դիրքորոշումն ավելի էր կոշտացնելու: Պատերազմի կանխարգելումը միշտ էլ եղել է ՀՀ օրակարգում, բայց երբեք չի եղել պատերազմի կանխարգելում ամեն գնով և ամեն ինչի գնով»,- ասաց Փաշինյանը: "2020년 여름에 우리의 평가는 우리가 아제르바이잔에 충분히 성공적으로 맞설 수 있다는 것이었습니다. 우리는 터키와 테러리스트에 의해 전쟁에 참여하는 위험성이 있음을 이해했었습니다. 전쟁을 막기 위해서 아르메니아 공화국은 평화를 댓가로 영토결의안에 동의해야했으며, 제가 수차례 말한 바와 같이, 이러한 특이성으로 인하여 아르메니아가 어떤 선택을 채택할 수 있을 순간에 다음 시점에서는 아제르바이잔은 그의 입지를 더욱 공고하게 할 것입니다. 전쟁을 막는 것은 항상 아르메니아 공화국의 의제에 있었지만, 결코 전쟁을 막는 것에는 어떤 댓가를 치를 지는 없었습니다."라고 파쉬니안은 말했다. 

 

Վարչապետի կարծիքով, Հայաստանի Հանրապետությունը չի ունեցել պատերազմի կանխարգելման ընդունելի գին, որը պատրաստ չի եղել վճարել: 총리의 생각에 따르면, 아르메니아 공화국은 전쟁을 막기 위한 수용 가능한 댓가를 가지지 못했으며 지불할 준비를 하지 못했다. 

 

 

Ռուս խաղաղապահները ականազերծել են Ստեփանակերտ-Գորիս ավտոճանապարհի 1 կմ հատվածը: 러시아 평화유지군은 스테파나게르뜨-고리스 고속도로의 1Km 구간을 파괴하였다. 

 

ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ խաղաղապահները հետազոտել և ականազերծել են Ստեփանակերտ-Գորիս ավտոճանապարհի 1 կմ հատվածը, ճանապարհի երթևեկելի մասից և եզրագծից հեռացվել է 27 միավոր ջարդված և վնասված տեխնիկա: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՌԴ ՊՆ-ի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ Լաչինի միջանցքում կատարվում է տեղանքի ականազերծում և մաքրում պայթյունավտանգ առարկաներից: 예레반, 11월 16일, 아르멘프레스: 러시아 연방의 평화유지군은 스테파나게르뜨-고리스 고속도로의 1Km 구간을 조사하고 파괴하였다. 도로의 도보부분과 경계선에서 27대의 고장나고 파손된 장비가 제거되었다. "아르멘프레스"가 전해온 바와 같이, 러시아 연방의 국방부가 배포한 공지글에 라츤 통로에서 폭발물의 현장 제거와 청소가 수행되고 있다고 언급되었다. 

 


 

 

Նոյեմբերի 17-ից Ստեփանակերտ-Բերձոր-Գորիս մայրուղին անվտանգ է լինելու: 11월 17일부터 스테파나게르뜨-베르조르-고리스의 고속도로는 안전해질 것이다. 

 

ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախում ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովի հավաստիացմամբ՝ նոյեմբերի 17-ին, ժամը 10:00-ից Ստեփանակերտ-Բերձոր-Գորիս մայրուղին սկսելու է գործել անվտանգ կերպով: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը: 예레반, 11월 16일, 아르멘프레스: 아르차흐에서 러시아 연방의 평화유지군의 사령관, 중장 루스딴 무라도브의 지시에 따라, 11월 17일 10시부터 스테파나게르뜨-베르조르-고리스 고속도로에 안전하게 운영되기 시작할 것이다. "아르멘프레스"가 전해온 바와 같이, 이에 대하여아르차흐 대통령 아라이크 하루츄니안은 그의 "페이스북" 페이지에 작성하였다. 

 

«Ըստ ձեռքբերված պայմանավորվածության՝ առնվազն մինչև նոյեմբերի 25-ը դրան զուգահեռ կգործի նաև Մարտակերտ-Քարվաճառ-Վարդենիս մայրուղին: Արցախի Հանրապետության իշխանությունների և ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարության համագործակցությամբ առավելագույնը կատարվում է ապահովելու համար արտաքին աշխարհի հետ Արցախի բնակչության տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը, և մեր քաղաքացիներն արդեն կարող են իրենց ապահով զգալ ու վերադառնալ հայրենի տներ»,- գրել է Հարությունյանը: "도달한 합의에 따라, 적어도 11월 25일이전에 그것과 병행하여 마르따게르뜨-켈베제르-바르데니스 고속도로도 운영될 것입니다. 아르차흐 공화국의 당국과 러시아 연방의 평화유지군 사령부의 협력을 통해 외부세계와의 아르차흐 거주민의 교통, 통신의 안전을 유지하기 위해 최선을 다하고 있으며, 우리 국민들은 이미 안전을 느끼고 있으며 아르메니아인들의 집으로 돌아오고 있습니다."라고 하루츄니안은 작성하였다.

 

 

 

도움이 되셨다면 바쁘시더라도 1초만 시간을 내주셔서 공감 및 댓글을 달아주시겠어요?

여러분의 공감과 댓글은 글쓴이에게 큰 힘이 된답니다. 

 

 

반응형
Comments