휴먼노마드

[아르메니아어] 뉴스로 배우는 아르메니아어 (2020년 11월 17일자) 본문

휴먼노마드로 살아 가는 법/아르메니아

[아르메니아어] 뉴스로 배우는 아르메니아어 (2020년 11월 17일자)

LifeChallenger 2020. 11. 18. 02:46
반응형

출처 : 픽사베이

 

 

 

Աշխատավարձի ամենաբարձր աճը գրանցվել է մշակույթի, զվարճությունների և հանգստի ոլորտում: 급여의 가장 높은 증가는 문화, 엔터테이먼트와 레크레이션 분야에서 기록되었다. 

 

ԵՐԵՎԱՆ, 17 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը 2020-ի հունվար-սեպտեմբերին կազմել է 186 հազ. 967 դրամ (386.1 ԱՄՆ դոլար) և նախորդ տարվա նույն ամիսների համեմատ աճել 4.7%-ով. ընդ որում, պետական հատվածում այդ ցուցանիշները կազմել են 166 հազ. 361 դրամ և 7.4%, իսկ ոչ պետական հատվածում՝ 196 հազ. 815 դրամ և 3.2%։ 예레반, 11월 17일, 아르멘프레스: 아르메니아에서 평균월급은 2020년 1월-9월에 186,967 드람 (386.1 미국달러)에 달하며 이전년도 동일기간에 비해 4.7% 증가하였다. 더욱이, 국가영역에서 그러한 수치는 166,361 드람이고 7.4% 이며 비국가영역에서 196,815 드람 및 3.2% 이다.

 

- անվանական 명목의, 이름뿐인

 

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ վիճակագրական կոմիտեից, միջին ամսական անվանական աշխատավարձի ամենաբարձր աճը՝ 11.2%, գրանցվել է մշակույթի, զվարճությունների և հանգստի ոլորտում՝   ընթացիկ տարվա առաջին ինն ամիսներին կազմելով 179 հազ. 723 դրամ, 11.1%, արձանագրվել է շինարարության ու տեղեկատվության և կապի ոլորտներում. առաջինում միջին աշխատավարձը կազմել է 202 հազ. 89 դրամ, տեղեկատվության և կապի ոլորտում՝ 474 հազ. 998 դրամ։ "아르멘프레스"가 아르메니아 공화국의 통계청에서 전해받은 바와 같이, 평균명목월급의 가장 높은 증가는 11.2%이며, 문화, 엔터테이먼트 및 레크레이션 분야에서 기록되었다. 금년 첫 9개월간에 179,723 드람에 달하며, 11.1%로 건설 및 정보통신분야에서 기록되었다. 첫 평균월급은 202,089 드람에 달하며 정보 통신분야에서는 474,998 드람이다. 

 

Ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ միջին ամսական անվանական աշխատավարձը ջրամատակարարման, կոյուղու, թափոնների կառավարման և վերամշակման ոլորտում աճել է 10.4%-ով և կազմել 175 հազ. 534 դրամ, առողջապահության և սոցիալական սպասարկման ոլորտում աճել է 9.1%-ով և կազմել 183 հազ. 460 դրամ, իսկ կրթության ոլորտում աճել է 7.1%-ով և կազմել 126 հազ. 871 դրամ։ 금년 1월-9월에 이전년도 동일기간에 비해 명목평균월급은 상수도, 하수도, 폐기물 관리 및 처리분야에서 10.4% 증가하였으며 175,534 드람에 달하였고, 보건 및 사회서비스 분야에서 9.1% 증가하여 183,460 드람에 달하였으며 교육분야에서 7.1% 증가하였고, 126,871 드람에 달하였다.

 

 

 

Հայաստանի անտառաբուծության ոլորտում կատարված աշխատանքների ծավալն աճել է 2.5 անգամ: 아르메니아의 임업분야에서 수행된 작업규모는 2.5배 증가하였다.

 

ԵՐԵՎԱՆ, 17 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի անտառաբուծության ոլորտում 2020-ի հունվար-սեպտեմբերին կատարվել է 231 մլն 480.0 հազ. դրամի (մոտ 478.1 հազ. ԱՄՆ դոլար) աշխատանք, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը գերազանցել է 2.5 անգամ։ 예레반, 11월 17일, 아르멘프레스: 아르메니아 임업분야에서 2020년 1월-9월에 2억 3148만 드람 (약 47만 8100 미국달러) 작업이 수행되었으며, 이는 전년동기 수치의 2.5배를 상회하였다. 

 

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ վիճակագրական կոմիտեից, փայտամթերման ոլորտում ընթացիկ տարվա առաջին ինն ամիսներին կատարվել է 99 մլն 853.2 հազ. դրամի աշխատանք, որի ծավալը 2019-ի հունվար-սեպտեմբերի համեմատ նվազել է 1.9%-ով, իսկ անտառատնտեսությունում և փայտամթերումների ոլորտում մատուցված ծառայությունների ծավալը կազմել է 795 մլն 321.0 հազ. դրամ (նվազումը՝ 16.3%)։ "아르멘프레스"가 아르메니아 공화국의 통계청에서 전달받은 바와 같이, 벌목분야에서 금년 첫 9개월간 9985만 3200 드람의 작업이 수행되었으며, 그 규모는 2019년 1월-9월에 비해 1.9% 감소하였으며 임업 및 벌목분야에서 제공되는 서비스량은 7억 9532만 1000 드람에 달하였다. (감소 16.3%)

 

- փայտամթերում 벌목

- անտառատնտեսություն 임업

 

 

 

ՀՀ-ն Ռուսաստանի հետ կկնքի պայմանագիր հեռուստահեռարձակման վերաբերյալ: 아르메니아 공화국은 러시아와 TV 방송에 대한 협정을 체결할 것이다. 

 

ԵՐԵՎԱՆ, 17 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը հայտարարել է ռուսական հեռուստաալիքների հեռարձակման վերաբերյալ ՌԴ-ի հետ պայմանագիր կնքելու մասին: 예레반, 11월 17일, 아르멘프레스: 아르메니아 공화국의 TV 방송 및 라디오 위원회 회장 띠그란 하꼬비안은 러시아 TV 채널의 방송에 대해 러시아 연방과 계약을 체결하였다고 발표하였다. 

 

- հեռարձակման 방송의

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, Տիգրան Հակոբյանն ընդգծել է, որ ամենայն հավանականությամբ ՌԴ-ի հետ կկնքվի միջպետական պայմանագիր, և մեկ կամ երկու հանրային և մայրաքաղաքային սլոթեր (հաճախականություններ) կհատկացվեն ռուսական հեռուստաընկերություններին:

Հակոբյանը, դիտարկելով արտոնագիր ստանալ ցանկացող հեռուստաընկերությունների դիմումները, նշել է, որ մրցույթը հայտարարվել է 25 հաճախականության համար: "아르멘프레스"가 "RIA Novosti"를 인용하여 보도한 바와 같이, 띠그란 하꼬비안은 러시아 연방과 국가간 협정이 체결될 가능성이 높으며, 하나 또는 두개의 공공 및 수도 슬롯(주파수)이 러시아 TV 방송에 할당될 것이라고 강조하였다. 하꼬비안은 라이센스를 받기를 희망하는 TV 방송국의 신청을 고려하여 25개 주파수에 대한 입찰경쟁을 발표되었다고 언급하였다.

 

- հաճախականություն 주파수

- դիտարկել 전망하다

- արտոնագիր 라이센스

- մրցույթ (입찰)경쟁

 

«6 հանրապետական սլոթին հավակնում է 12 հեռուստաընկերություն, 9 մայրաքաղաքային սլոթին՝ 4 հեռուստաընկերություն, իսկ 10 տարածաշրջանայինին՝ 13 հեռուստաընկերություն»,-տեղեկացրել է նա:

Տիգրան Հակոբյանը հավելել է, որ օտարերկրյա հեռարձակողները սլոթերի օգտագործման արտոնագիր են ստանում ըստ միջպետական պայմանագրերի՝ առանց մրցույթի: Նրա խոսքով՝ մրցույթի արդյունքները կհայտարարվեն հունվարին: "6개의 전국슬롯에 12개 TV 방송국이 경쟁하고 있으며, 9개의 광역슬롯에 4개의 TV 방송국, 그리고 10개의 지역슬롯에 13개의 TV 방송국이 경쟁하고 있습니다."라고 그는 전하였다. 띠그란 하꼬비안은 외국 방송사는 슬롯의 사용라이센스를 국가간 협정에 따라 입찰경쟁없이 받을 것이라고 덧붙였다. 그의 말에 따르면, 입찰경쟁의 결과는 1월에 공개될 것이다. 

 

- հավակնել 경쟁하다

 

 

 

Ալիևը շարունակում է կոշտ հռետորաբանությունը. նա բացառել է որևէ կարգավիճակ Լեռնային Ղարաբաղի համար: 알리예프는 계속하여 잔인한 수사법을 사용하고 있다. 그는 나고르노-카라바흐에 대한 어떠한 지위도 배제하였다. 

 

ԵՐԵՎԱՆ, 17 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղում պատերազմի դադարեցման մասին հայտարարությունից և հակամարտության գոտում ռուս խաղաղապահների տեղակայումից հետո էլ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շարունակում է կոշտ հռետորաբանությունը: Չնայած ռուսական կողմից հնչող հայտարարություններին, որ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հայտարարությունը հակամարտության երկարատև, Հայաստանի ու Ադրբեջանի ժողովուրդների համար արդար կարգավորման հիմքեր է ստեղծում՝ Ադրբեջանի նախագահը հայտարարել է, թե Լեռնային Ղարաբաղի որևէ կարգավիճակի մասին խոսք գնալ չի կարող: 예레반, 11월 17일, 아르멘프레스: 나고르노-카라바흐에서 전쟁의 중지에 대한 성명과 분쟁지역에서 러시아 평화유지군의 주둔이후에도 아제르바이잔 대통령 일함 알리예프는 계속하여 잔인한 수사법을 하고 있다. 러시아, 아르메니아 및 아제르바이잔 대통령의 삼자 성명은 오랜 분쟁의, 아르메니아와 아제르바이잔 국민들의 위해 공정한 해결을 기반으로 조성되었다는 러시아에 의해 촉구된 성명에도 불구하고, 아제르바이잔 대통령은 나고르노-카라바흐의 어떤 지위에 대해 의문의 여지가 있을 수 없다고 발표하였다. 

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Ալիևը նման հայտարարությամբ է հանդես եկել Ադրբեջանի ժողովրդին հղած ուղերձի ընթացքում: "아르멘프레스"가 보도한 바와 같이, 알리예프는 그와 같은 성명을 통해, 아제르바이잔 국민들에게 보내는 메세지 과정에서 전했다. 

 

Նա նշել է, որ մեկ անգամ չէ, որ ասել է, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը չի կարող բանակցությունների առարկա դառնալ: 그는 아제르바이잔 영토보전은 협상의 대상이 될 수 없다고 수차례 말하였다고 언급하였다. 

 

 

Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը դեռ որոշված չէ, այն կորոշվի ապագայում. Պուտին: 나고르노-카라바흐의 지위는 아직 결정되지 않았으며, 그것은 향후 결정될 것이다. -푸틴

 

ԵՐԵՎԱՆ, 17 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը դեռ որոշված չէ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում այդ թեմայով խոսել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: 예레반, 11월 17일, 아르멘프레스: 나고르노-카라바흐 지위는 아직 결정되지 않았다. "아르멘프레스"가 전해온 바와 같이, "러시아 24" TV 채널의 생방송에서 그런 주제로 러시아 연방 대통령 블라디미르 푸틴은 이야기하였다. 

 

«Մենք պայմանավորվել ենք, որ պահպանում ենք ստատուս-քվոն, իսկ ինչ կլինի առաջիկայում՝ պետք է որոշել: Կարծում եմ, որ եթե բարենպաստ պայմաններ ստեղծվեն՝ վերականգնվեն հարաբերությունները Հայաստանի և Ադրբեջանի միջև, այդ թվում՝ ժողովուրդների միջև կենցաղային մակարդակում, դրանք նաև կստեղծեն պայմաններ որոշելու Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը: "우리는 현상유지에 동의하였으며 가까운 장래에 무엇이 일어날지 결정해야합니다. 만약 아르메니아와 아제르바이잔 사이의 관계가 국민간 일상생활수준을 포함하여 회복되는 유리한 조건이 만들어진다면, 나고르노-카라바흐의 지위를 결정하는 조건이 조성될 것이라고 생각합니다.  

 

- ստատուս-քվոն 현상유지

- կենցաղային 가정의, 일상생활의

 

Ինչ վերաբերում է Ղարաբաղը` որպես անկախ, ինքնուրույն պետություն ճանաչել-չճանաչելուն, դա կարելի է տարբեր կերպ գնահատել, սակայն դա, անկասկած, զգալի հանգամանք էր, այդ թվում վերջերս, հույս ունեմ, արդեն ավարտված արյունալի կոնֆլիկտի ընթացքում: Որովհետև Ղարաբաղի չճանաչված լինելն, այդ թվում՝ Հայաստանի կողմից, զգալի հետք էր թողնում իրադարձությունների ընթացքի և դրանց ընկալման վրա: 카라바흐를 독립된, 주권국가로 인정할지 안할지에 대해서는 그것은 다양한 방법으로 평가할 수는 있겠지만 그것은, 의심할 여지없이, 후자를 포함하여 이미 끝난 유혈충돌과정에서 중요한 상황이었습니다. 왜냐하면 카라바흐가 인정되지 않는 것은 아르메니아 측을 포함하여 사태의 과정과 그것의 인식에 상당한 자취를 남겼기 때문입니다. 

 

- հետք 자취 

 

Այստեղ անհրաժեշտ է ուղիղ ասել, որ ժամանակին նախկին վրացական ղեկավարության, անկասկած, հանցավոր գործողություններից հետո, ի նկատի ունեմ Հարավային Օսիայում մեր խաղաղապահներին հարվածելը, Ռուսաստանը ճանաչեց Հարավային Օսիայի և Աբխազիայի անկախությունը: Մենք ճանաչեցինք նաև, որ Ղրիմում բնակվող ժողովրդի կամքի արտահայտումն ու այնտեղ բնակվող մարդկանց՝ Ռուսաստանի հետ վերամիավորվելու ձգտումն արդար է, մենք ընդառաջ գնացինք մարդկանց, մենք դա արեցինք բաց կերպով: Ինչ-որ մեկին դա կարող է դուր գալ, ինչ-որ մեկին՝ դուր չգալ, բայց մենք դա արեցինք՝ ելնելով այնտեղ բնակվող մարդկանց շահերից, ելնելով Ռուսաստանի շահերից, և մենք չենք ամաչում դրա մասին ուղիղ խոսելուց: 이전 조지아 지도부가 의심할 여지없이, 범죄행위 이후, 남오세티아에서 우리 평화유지군을 공격한 것을 의미합니다. 러시아는 남오세티아와 압하지야의 독립을 인정하였음을 여기에서 직접적으로 말해야합니다. 우리는 또한, 크림에서 살고 있던 사람들의 의지표현과 거기에서 살고 있던 사람들이 러시아와 합병되는 욕구가 정당하다고 인정하였으며 우리는 사람들 앞으로 가서 우리가 그것을 공개적인 방식으로 하겠다고 인정하였습니다. 어떤 사람들은 그것을 좋아할 수도 있고, 어떤 사람들은 그것을 좋아하지 않을 수도 있습니다. 하지만 우리는 그것을 거기에 살고 있던 사람들의 이익을 위해, 러시아의 이익을 위해 했습니다. 그리고 우리는 그것에 대해 직접적으로 말하는 것을 부끄러워하지 않습니다.  

 

 

Ղարաբաղի նկատմամբ դա չէր արվել, ու դա, իհարկե, զգալի ազդեցություն է թողել այնտեղ տեղի ունեցող իրադարձությունների վրա»,- ասել է Պուտինը: 카라바흐에 대해 그것을 하지 않았으며 그것은 물론, 거기에서 일어난 사태에 상당한 영향을 미쳤습니다."라고 푸틴은 말했다. 

 

 

ԼՂ շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունից հրաժարվելը ինքնասպանություն կլիներ Հայաստանի համար. Պուտին: 나고르노-카라바흐에 대해 체결된 협정을 거부하는 것은 아르메니아에게는 자살행위이다. -푸틴

 

- ինքնասպանություն 자살행위

 

ԵՐԵՎԱՆ, 17 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կարծիքով՝ Լեռնային Ղարաբաղի շուրջ ձեռք բերված ներկայիս պայմանավորվածությունից հրաժարվելը ինքնասպանություն կլիներ Հայաստանի համար: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Պուտինն այս մասին ասել է «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում։ 예레반, 11월 17일, 아르멘프레스: 러시아 대통령 블라디미르 푸틴의 생각에 따르면, 나고르노-카라바흐에 대해 체결된 현 협정을 거부하는 것은 아르메니아에게는 자살행위이다. "아르멘프레스"가 전해온 바에 따르면, 푸틴은 이에 대하여 "러시아 24" TV 채널의 생방송에서 말하였다. 

 

«Դա ինքնասպանություն կլիներ։ Իհարկե, դժվար է, բայց վարչապետ Փաշինյանն իրական պատկերը, գործերի իրական վիճակը ներկայացրել է այնպես, ինչպես դա եղել է մեր եռակողմ հայտարարության ստորագրման պահին, և այնպես, ինչպես որ կա այսօր։ Ես ավելացնելու ոչինչ չունեմ։ Նա ասել է ողջ ճշմարտությունը»,- նշել է Պուտինը: "그것은 자살행위가 될 것입니다. 물론, 어렵습니다. 하지만 총리 파쉬니안은 실제 이미지, 실제 상황을 그것을 우리 삼자성명서에 서명했었을 때 오늘과 같이 제시하였습니다. 나는 추가할 아무것도 가지지 않았습니다. 그는 모든 진실을 말하였습니다."라고 푸틴은 말했다. 

 

ՌԴ նախագահն ընդգծել է, որ յուրաքանչյուր երկրի գործն է՝ պայմանավորվածությունները պահել կամ չպահելը, սակայն պարտավորությունները չկատարելը մեծ սխալ կլիներ: 러시아 연방의 대통령은 각 국가의 임무는 협정을 준수하거나 준수하지 않는 것이지만 협정을 이행하지 않는 것은 큰 실수가 될 것이라고 강조하였다.

 

 

Պուտինը մեկնաբանել է քննարկումները, թե ՀՀ-ում առկա իրավիճակի պատճառը ՌԴ-ի նկատմամբ Փաշինյանի դիրքորոշումն է: 푸틴은 아르메니아에서 현 상황의 원인은 러시아 연방을 향한 파쉬니안의 입장이라는 논쟁에 대한 의견을 말하였다. 

 

ԵՐԵՎԱՆ, 17 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը մեկնաբանել է քննարկումները, թե Հայաստանում ստեղծված իրավիճակի պատճառը Ռուսաստանի նկատմամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիրքորոշումն է։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՌԴ նախագահը հարցին անդրադարձել է Россия 24 հեռուստաընկերության եթերում։ 예레반, 11월 17일, 아르멘프레스: 러시아 연방의 대통령 블라디미르 푸틴은 아르메니아에서 조성되고 있는 상황의 원인은 러시아에 대한 총리 니콜 파쉬니안의 입장이라는 논쟁에 대한 의견을 남겼다. "아르멘프레스"의 전언에 따르면, 러시아 대통령은 러시아 24의 TV 방송의 생방송에서 그 문제에 대해 언급하였다. 

 

«Ես չեմ հասկանում, թե ինչ նկատի ունեն։ Հայաստանի հետ մեր փոխհարաբերություններում վերջին շրջանում ոչ մի յուրահատկություններ ես չեմ նկատում, այդ թվում՝ այն ժամանակահատվածում, երբ իշխանության է վարչապետ Փաշինյանը։ Այո, ես լավ հարաբերություններ ունեի նախորդ ղեկավարության հետ․․․ Սակայն դա ոչ մի կերպ չի ազդել մեր միջպետական կապերի վրա, որովհետև նաև մեր անձնական հարաբերությունները բավականաչափ վստահելի և կառուցողական են։ Դրա համար ինձ այդ ակնարկներն այնքան էլ հասկանալի չեն»,- ասել է ՌԴ նախագահը։ "나는 그들이 무슨 말을 하는지 이해하지 못하겠습니다. 총리 니콜 파쉬니안의 집권시기를 포함하여 아르메니아와 우리의 관계에서 최근에 어떠한 특이점을 알지 못합니다. 네, 나는 이전 지도부와도 좋은 관계를 가지고 있었습니다.. 하지만 그것은 국가간의 관계에서 어떤 식으로든 영향을 미치지 못합니다. 왜냐하면 우리의 개인적인 친분은 상당히 신뢰할만하고 건설적이기 때문입니다. 그래서 나는 그러한 암시를 전혀 이해하지 못합니다."라고 러시아 연방의 대통령은 말했다. 

 

- փոխհարաբերություն 관계

- վերջին շրջանում 최근에

- յուրահատկություն 특색, 특이한 점

- ակնարկներ 암시, 힌트, 실마리

 

 

도움이 되셨다면 바쁘시더라도 1초만 시간을 내주셔서 공감 및 댓글을 달아주시겠어요?

여러분의 공감과 댓글은 글쓴이에게 큰 힘이 된답니다. 

 

 

반응형
Comments