휴먼노마드

[아르메니아어] 뉴스로 배우는 아르메니아어 (2020년 11월 18일자) 본문

휴먼노마드로 살아 가는 법/아르메니아

[아르메니아어] 뉴스로 배우는 아르메니아어 (2020년 11월 18일자)

LifeChallenger 2020. 11. 18. 14:29
반응형

출처 : 픽사베이

 

 

 

Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է առաջիկայում ամենակարևոր անելիքների ճանապարհային քարտեզը: 니콜 파쉬니안은 가까운 장래에 가장 중요한 해야할 일의 로드맵을 발표하였다. 

 

ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է երկրում ստեղծված վիճակը հաղթահարելու ուղիների, մեթոդները և ծրագրերը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ՀՀ վարչապետը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է, որ իրեն է համարում ստեղծված իրավիճակի, ինչպես նաև այն հաղթահարելու և երկրում կայունություն ու անվտանգություն հաստատելու հիմնական պատասխանատուն: 예레반, 11월 18일, 아르멘프레스: 아르메니아 공화국의 총리 니콜 파쉬니안은 나라에 조성된 상황을 극복하는 방법, 수단 및 계획을 발표하였다. "아르멘프레스"가 보도한 바와 같이, 아르메니아 공화국의 총리는 그의 "페이스북" 페이지에 자신이 조성된 상황 뿐만 아니라 그것을 극복하는 것과 나라에서 안정성과 안보를 확립하는 기본적인 책임이 자신에게 있다고 생각한다고 작성하였다. 

 

«Սիրելի ժողովուրդ, սիրելի հայրենակիցներ. "친애하는 국민 여러분, 친애하는 동포 여러분,

 

Վերջին մեկ շաբաթվա ընթացքում բազմիցս խոսել ենք սեպտեմբերի 27-ից սկսված պատերազմի, նրանում մեր ունեցած անհաջողությունների, դրանից հետո ստեղծված վիճակի և այդ վիճակի մանրամասների մասին: Եկել է ժամանակը խոսելու ստեղծված վիճակը հաղթահարելու ուղիների, մեթոդների և ծրագրերի մասին: Ասել եմ արդեն, որ ինձ եմ համարում ստեղծված վիճակի թիվ 1 պատասխանատուն: Իրավիճակը հաղթահարելու և երկրում կայունություն ու անվտանգություն հաստատելու հիմնական պատասխանատուն նույնպես ես եմ: 최근 한 주동안 우리는 여러차례 9월 27일에 시작된 전쟁, 그안에서 우리가 가져던 실패, 그 이후 조성된 상황과 그 상황의 세부사항에 대해 이야기해왔습니다. 조성된 상황을 극복하기 위한 방법, 수단, 계획에 대해 이야기할 시간입니다. 이미 말했듯이, 나는 조성된 상황의 첫번째 책임자라고 여기고 있습니다. 상황을 극복하고 나라에 안정과 안보를 확립하는 기본적인 책임이 나에게 있습니다. 

 

Ընդգծում եմ, որ ոչ միայն մտադիր չեմ հրաժարվել այդ պատասխանատվությունից, այլև ամբողջությամբ լծված եմ այդ գործին: Առաջիկայում մեր ամենակարևոր անելիքների ճանապարհային քարտեզը հետևյալն է. 저는 그러한 책임을 의도적으로 거절하지 않을 뿐만 아니라 전적으로 그 임무에 책임을 지고 있음을 강조합니다. 가까운 장래에 우리의 가장 중요한 해야할 일의 로드맵은 다음과 같습니다. 

 

1. Ղարաբաղի հարցի բանակցային գործընթացի վերականգնում ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ձևաչափով՝ Արցախի կարգավիճակի և իրենց բնակության վայրեր արցախցիների վերադարձի հարցի առաջնահերթության ընգծմամբ: 카라바흐 문제에 대한 협상절차의 복원에서 유럽안보협력기구 민스크 그룹의 공동의장의 형식을 통해 아르차흐의 지위와 그들의 주거지에 아르차흐 주민들의 복귀문제에 대해 최우선적인 강조.

2. Ապահովել արցախցիների վերադարձը իրենց հայրենի օջախներ: Ամբողջությամբ վերականգնել Արցախի բնականոն կյանքը: ԼՂ իշխանությունների վերահսկողության տակ գտնվող տարածքների վնասված տների, բնակարանների և ենթակառուցվածքների վերականգնում: 아르차흐 주민들의 그들의 고향집으로의 복귀를 보장한다. 전적으로 아르차흐의 정상적인 삶을 복원한다. 나고르노-카라바흐 정권의 통제하에 위치한 영토의 손상된 주택, 아파트 및 사회기반시설의 복원. 

3. Զոհված զինծառայողների և քաղաքացիների ընտանիքների սոցիալական երաշխիքների ապահովում: 사망한 군인들과 시민의 가정에 대한 사회보장을 제공. 

4. Պատերազմական գործողությունների ընթացքում Հայաստանի Հանրապետության տարածքում տուժած բնակելի և հանրային կառույցների և ենթակառուցվածքների վերականգնում: 전쟁행위과정에서 아르메니아 공화국의 영토에서 손상된 주택과 공공건물 및 사회기반시설의 복원.

5. Հաշմանդամություն ստացած զինծառայողների սոցիալական երաշխիքների, պրոթեզավորման գործընթացի և մասնագիտական վերապատրաստման ապահովում: 장애를 입은 군인의 사회보장, 보철과정 및 전문교육의 제공

 

- պրոթեզավորում 보철

- վերապատրաստում 훈련

 

6. Գերեվարված զինվորականների և քաղաքացիական անձանց շուտափույթ վերադարձ: Նրանց ընտանիքների սոցիալական երաշխիքների ապահովում: Անհետ կորածների ճակատագրերի շուտափույթ պարզաբանում: Նրանց ընտանիքների սոցիալական երաշխիքների ապահովում: 수감된 군인과 시민의 즉시 귀환, 그들의 가족에 대한 사회보장의 제공, 실종자의 운명에 대한 신속한 해명, 그들의 가족에 대한 사회보장의 제공.

 

- պարզաբանում 해명

 

7. Պատերազմին մասնակցած անձանց և ընդհանուր առմամբ հանրության հոգեբանական ռեաբիլիտացիայի համակարգի ձևավորում: 전쟁에 참여한 개인과 전반적으로 사회에 대한 심리재활시스템의 형성.

8. Զինված ուժերի բարեփոխումների ծրագրի հաստատում և բարեփոխումների մեկնարկ: 군대의 개혁프로그램의 확립 및 개혁 착수

9. Կորոնավիրուսի համավարակի հաղթահարում և դրա հետևանքների վերացում: 코로나바이러스 전염병의 극복과 그 결과의 제거

10. Տնտեսական ակտիվության միջավայրի վերականգնում: 경제활동환경의 재건

11. Ժողովրդագրական խնդիրների լուծման ծրագրերի ակտիվացում: 인구통계학적 문제해결을 위한 프로그램의 활성화

 

- ժողովրդագիր 인구통계학

 

12. Ընտրական օրենսգրքի փոփոխությունների և կուսակցությունների մասին նոր օրենքի ընդունում: 선거법의 개정 및 정당에 대한 새로운 법률채택

 

13. Մասնագիտացված դատավորների ինստիտուտի ներդրում՝ որպես հակակոռուպցիոն դատարանի ստեղծման առաջին քայլ: Ապօրինի գույքի բռնագանձման օրենքի կիրարկման մեկնարկ: 반부패 법원설립의 첫단계로써 전문화된 판사연구소의 도입. 불법재산 몰수법의 구현개시. 

 

14. Հայաստանյան քաղաքական և քաղաքացիական համայնքի ներկայացուցիչների հետ մշտական թեմատիկ կոնսուլտացիաների անցկացում: 아르메니아의 정치 및 시민공동체의 대표들과 정기적으로 주제별 협의의 실시

 

15. Սփյուռքի հայկական կառույցների և առանձին անհատների հետ մշտական թեմատիկ կոնսուլտացիաների անցկացում: Հայաստանյան և սփյուռքի առանձին անհատների և կառույցների ներգրավում վերոնշյալ գործընթացների մեջ: 디아스포라 아르메니아 단체와 개인과의 정기적인 주제별 협의의 실시. 위에서 언급한 과정속에 아르메니아와 디아스포라의 개인과 단체의 참여.  

 

Այս ամենի կարևորագույն նպատակը Հայաստանի ժողովրդավարական կայունության ապահովումն է և երաշխիքների ստեղծումը, որ Հայաստանում իշխանության ձևավորմանը ժողովրդի ազատ կամարտահայտման միջոցով որևէ բան չի սպառնում: Այս ճանապարհային քարտեզի իրագործման համար կառավարության կազմում փոփոխություններ եմ իրականացնում։ Փոփոխությունների իմաստը և նպատակը կլինի վերը նշված ծրագրի առավել արդյունավետ իրականացումը և կառավարության կազմի առավելագույն հարմարեցումը հենց նշված ճանապարհային քարտեզի իրագործմանը: 이 모든 것의 가장 중요한 목적은 아르메니아의 민주적 안정성의 보장이며, 아르메니아에서 정권을 형성하는 것에 대해 국민의 자유의사표현을 통해 어떤 것도 위협하지 않음을 보장한는 것입니다. 이러한 로드맵의 구현을 위해 저는 정부구조에서 변화를 이행하고 있습니다. 변화의 의미와 목적은 위에서 언급한 프로그램의 보다 효율적인 수행에 있으며, 정부구조에 대한 최대한의 적응은 바로 언급된 로드맵의 구현입니다.

 

- հարմարեցում 조정, 적응

 

Սիրելի հայրենակիցներ, սիրելի ժողովուրդ. 친애하는 동포 여러분, 친애하는 국민 여러분

 

Այս միջոցառումների իրագործումը անշրջելի ինստիտուցիոնալ ռելսերի վրա դնելը կտևի վեց ամիս: 2021 թվականի հունիսին հանդես կգամ ճանապարհային քարտեզի իրագործման հաշվետվությամբ, ինչի արդյունքներով հանրային կարծիքը ու արձագանքը հաշվի առնելով որոշում կկայացնենք հետագա անելիքների վերաբերյալ: 이러한 조치의 수행을 제도적 틀에 적용하는 것은 6개월이 소요됩니다. 2021년 6월에 로드맵 실행의 보고서를 작성하고, 이로 인한 여론과 반응을 고려하여 추가적인 해야할 일에 대해 결정을 내릴 것입니다. 

 

- անշրջելի 돌이킬 수 없는, 되돌릴 수 없는

- ինստիտուցիոնալ 제도적

- ռելսեր 울타리

- հանրային կարծիք 여론

 

Ուզում են նաև առանձնահատուկ շնորհակալություն հայտնել ՀՀ պետական կառավարական համակարգի աշխատակիցներին, ինչպես նաև ՀՀ ԱԺ «Իմ Քայլը» խմբակցությանը այս դժվարին ժամանակահատվածում ցուցաբերած աշխատանքի և համախմբվածության համար։ Մենք շատ աշխատանք ունենք կատարելու և պարտավոր ենք հաջողել։ Ի գործ»,- գրել է վարչապետը։ 아르메니아 공화국의 국가행정시스템의 직원들 뿐만 아니라 아르메니아 공화국의 국회 "나의 발걸음" 정당에게 이 어려운 시기에 보여준 작업과 통합에 대해서도 특별한 감사를 드리고 싶습니다. 우리는 해야할 많은 일들이 있으며 성공해야합니다. 행동으로"라고 총리는 작성하였다. 

 

- առանձնահատուկ 특별한

 

 

10 անձ կալանավորվել է, 5-ը ձերբակալվել ԱԺ-ի և կառավարության շենքերում գույքը վնասելու գործով: 10명이 체포되었으며 5명은 국회와 정부청사에서 기물파손혐의로 체포되었다.

 

- կալանավորել = կալանքի տակ առնել 체포하다

- ձերբակալել = կալանավորել 체포하다

 

ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում շարունակվում է զանգվածային անկարգությունների, իշխանությունը զավթելուն, սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի դեպքերի առթիվ քրեական գործերի նախաքննությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնը: 예레반, 11월 18일, 아르멘프레스: 아르메니아 공화국의 국가안보국의 수사부는 대규모 폭동, 권력장악, 헌법질서에 대한 물리적 전복을 위한 공개적인 요청사례에 대한 형사사건의 예비조사를 계속하였다. "아르멘프레스"의 보도에 따르면, 이에 대하여 아르메니아 공화국의 국가안보국의 언론센터에서 공지문을 배포하였다. 

 

- բռնի = բռնությամբ 물리력, (물리적인) 힘

- տապալել 전복시키다, 타도하다

 

«ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում շարունակվում է զանգվածային անկարգությունների, իշխանությունը զավթելուն, սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի և ՀՀ Ազգային ժողովին և կառավարությանը պարտադրելու դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 4-րդ մասերով, 301-րդ հոդվածով և 301.1-ին հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործի նախաքննությունը, որի ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցության պայմաններում վարույթն իրականացնող մարմնի կողմից քրեական հետապնդումներ են հարուցվել զանգվածային անկարգության շուրջ չորս տասնյակ մասնակիցների կամ կազմակերպիչների նկատմամբ, որոնցից ներկայումս 10 անձի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, 5 անձ ձերբակալվել է, իսկ մնացած անձանց նկատմամբ ընտրվել է անազատության հետ չկապված խափանման միջոցներ: Ընդ որում, նախաքննական մարմնի կողմից ձեռնարկված արդյունավետ քննչական և այլ դատավարական գործողությունների, ինչպես նաև դրանց զուգահեռ իրականացված օպերատիվ-հետախուզական համալիր միջոցառումների արդյունքում հնարավոր է եղել բացահայտել և քրեական հետապնդումներ հարուցել ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրած, ՀՀ կառավարության, ՀՀ Ազգային ժողովի շենքերում ջարդ կամ գույքի ոչնչացում, վնասում իրականացրած, ՀՀ վարչապետին տրամադրված՝ Երևան քաղաքի Ձորափի 74 հասցեում գտնվող առանձնատնից գույքի բացահայտ հափշտակություններ կատարած անձանց նկատմամբ: "아르메니아 공화국의 국가안보국의 수사부에서 대규모 폭동, 권력장악, 헌법질서에 대한 물리적 전복을 위한 공개적인 요청과 아르메니아 공화국의 국회 및 정부를 강제하려는 사건에 관하여 아르메니아 공화국의 형법 제 225 조 1항, 2항 및 4항, 제 301 조와 제 301.1 조 1항에 의거하여 형사사건의 예비조사를 진행하였으며, 그 과정에서 획득한 충분한 증거를 조합하여 기소를 집행하는 기관에 의해 대규모 폭동에 대해 약 40명의 참가자 또는 주최자에 대해 추적을 개시하였으며, 그러던 중 현재 10명에 대해 예방조치로 구금을 선택하였고, 5명은 체포하였으며 나머지 사람에 대해 수감과 무관한 예방조치를 취하였습니다. 또한, 예비수사기관에 의해 수행되어진 효과적인 수사와 기타 사법조치 뿐만 아니라 그것과 병행하여 수행된 작전 수사의 다양한 조치의 결과로 밝혀낼 수 있었으며 아르메니아 공화국의 국회의장 아라라뜨 미르조얀의 생명과 건강을 위협하는 폭력행위, 아르메니아 공화국의 정부, 아르메니아 공화국의 국회 건물에서 학살 및 기물파손, 손상이행, 아르메니아 공화국의 총리에게 제공되어진 예레반시 조라프 74의 주소지에 위치한 사택의 재산의 공개적인 절도를 이행한 사람에 대해 형사기소를 개시하였습니다. 

 

- պարտադրել 부과하다, 강제하다

- առթիվ ~하는 경우에, 에 관하여

- հարուցել 야기하다, 생기게 하다

- համակցություն = համակցելը 조합하다

- վարույթ 기소

- հետապնդում 추격, 추적

- նկատմամբ 를 향해

- ներկայումս 현재, 지금

- խափանել 예방하다, 막다

- անազատություն 수감

- ձեռնարկել = ձեռնատու լինել 유리하다

- համալիր 다양한, 다채로운

- բացահայտել 밝혀내다

- հափշտակություն 절도

 

Ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում պարզաբանվել են նաև շուրջ յոթ տասնյակից ավելի անձանց ինքնությունը, ինչպես նաև ճշտվել են զանգվածային անկարգության այլ մասնակիցների տվյալները, որոնց հայտնաբերման ուղղությամբ իրականացվում են որոնողական, փնտրողական աշխատանքներ: 취해진 작전수사조치와 조사조치의 결과로 약 70명 이상의 사람들의 신원이 밝혀졌을 뿐만 아니라 대규모 폭동의 다른 참여자에 대한 자료가 확인되었으며 수색하기 위한 검문수색 작업이 실행되고 있습니다.  

 


 

 

Չնայած COVID-19 թվերի նվազմանը, համակարգը գործում է լարված. Թորոսյանը պարզաբանել է երբ պատվաստանյութը կհասնի Հայաստան: COVID-19 수의 감소에도 불구하고, 시스템은 긴장상태로 작동되고 있다. -토로시안은 백신이 언제 아르메니아에 도착할지 명확하게 하였다. 

 

ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում կորոնավիրուսի թվերի հետ կապված դրական դինամիկա է նկատվում, սակայն առողջապահական համակարգը շարունակում է լարված գործել:  «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նշեց, որ վերջին տվյալների համաձայն 4 հազար 109 թեստից արձանագրվել է 1589 նոր դեպք: Նախարարը նկատեց, որ ընդհանուր թեստերի մեջ տոկոսն է իջնում, բացարձակ թիվն է իջնում: 예레반, 11월 18일, 아르멘프레스: 아르메니아에서 코로나바이러스의 숫자와 관련된 긍정적인 추세가 보여지고 있지만 보건시스템은 계속해서 긴장상태에 작동하고 있다. "아르멘프레스"와의 인터뷰에서 아르메니아 공화국의 보건부 장관 아르센 토로시안은 최근 자료에 따라 4109 검사건중 1589의 새로운 확진사례가 등록되었음을 언급하였다. 장관은 총 검사비율이 감소하고, 절대수치가 내려가고 있다고 언급하였다. 

 

«Ամեն դեպքում հերթի մեջ եղած մեր քաղաքացիների թիվը մեծ է: Այսօրվա տվյալներով` հոսպիտալացման հերթի մեջ ունենք 375 քաղաքացի: Նրանցից շատ ծանրը 25-ն են: Հավանաբար կկարողանանք նրանց օրվա մեջ հոսպիտալացնել: Ասեմ, որ օրեր առաջ հերթում սպասողների թիվը 800-ից ավելին է եղել, ինչպես տեսնում ենք այստեղ ևս նվազում կա: Այո, տարբեր ցուցանիշներում նվազում նկատվում է, սակայն հոսպիտալային ֆոնդի ծանրաբեռնվածությունը չի թուլանում: Ծանր դեպքերը երկար են պառկում, շաբաթներ են տևում, համակարգի վրա դեռ թեթևություն չենք զգում»,-ասաց Արսեն Թորոսյանը: "어쨌든 대기열에 있는 시민의 숫자는 높습니다. 오늘 자료에 따르면, 입원대기열에는 375명의 시민이 있습니다. 그들중 중증은 25명입니다. 아마도 주간에는 그들을 입원시킬 수 있을 겁니다. 며칠전 줄을 기다리던 수는 800명 이상이었다고 말씀드렸지만 여기에서 보시다시피 그 또한 감소하였습니다. 네, 다양한 수치에서 감소를 보여주고 있지만, 병원기금의 부담은 약화되고 있지 않습니다. 중증의 경우, 오랜시간이 걸리고, 몇 주가 지속되며, 시스템에서는 여전히 완화를 느끼지 못하고 있습니다."라고 아르센 토로시안은 말했다. 

 

Նախարարի խոսքով, այս դրական դինամիկան նույնպես հարաբերական է: Արդեն քանի օր է բացվել են կրտսեր դասարանները, երեխաները հաճախում են դպրոց, ինչ-որ մի փուլում կարող են գնալ միջին, ավագ դպրոցի բացմանը, որը հավելյալ ծանրաբեռնվածություն է: Կորոնավիրուսի ուղղությամբ ծավալված բոլոր բուժհաստատություններն աշխատում են իրենց առավելագույնով: Նախարարի խոսքով, այս փուլում ամենամեծ խնդիրներից մեկը թթվածինն է, որը մատակարարվում է բժշկական կենտրոններին: Հոսպիտալացված քաղաքացիների մեծ մասի համար առաջնային է թթվածինը: Առանց թթվածնի, ըստ նախարարի, դեղորայքը ոչ մի օգուտ չի կարող տալ: 장관의 말에 따르면, 긍정적인 추세에도 변동성이 크다, 이미 며칠동안 청소년 수업이 열렸고, 아이들은 학교에 다니고 있으며, 어떤 단계에서는 중고등 학교에 갈 수 있어, 추가적인 부담이 있다. 코로나바이러스에 대한 모든 시설들은 자신들의 최대치로 일하고 있다. 장관의 말에 따르면, 이 단게에서 가장 큰 문제들중 하나는 의료센터에 공급되어지고 있는 산소이다. 입원한 시민들의 대부분에게 산소는 필수적이다. 장관의 말에 따르면, 산소없이 약은 아무런 효과를 갖지 못한다. 

 

- կրտսեր 청소년

 


 

 

Էրդողանը հույս ունի բարելավել հարաբերությունները ԱՄՆ-ի և ԵՄ հետ, գործող իշխանության դեպքում դա ահնար է. Եթքին: 에르도간은 미국과 EU와 관계를 개선하기를 희망한다. 현 정권의 경우에 그것이 가능하다 -에트킨

 

ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լրագրող, գրող Մուրադ Եթքինն անդրադարձել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` նոյեմբերի 17-ի հայտարարություններին առ այն, որ Թուրքիան իրականացնելու է բարենորոգումների նոր ծրագիր: Ինչպես հայտնում է թուրքական «Դեմոկրատ հաբերը», Եթքինը, ով Էրդողանի հայտարարությունները համարում է կեղծ, մասնավորապես նշել է. «Էրդողանը բարենորոգումների մասին հայտարարություններն արել է ցուցադրաբար, այսինքն` նրա խոսքերը անկեղծ չեն»: 예레반, 11월 18일, 아르멘프레스: 기자이자 저자인 무라트 에트킨은 터키가 새로운 개혁프로그램을 실시할 것이라는 터키 대통령 레제프 타이프 에르도간의 11월 17일 성명에 대해 언급하였다. 터키의 "데모크라뜨 하베르"가 보도한 바와 같이, 에르도간의 성명이 거짓이라 여기는 에트킨은 특히 "에르도간은 개혁에 대한 성명을 실증적으로 하지 않았다. 즉, 그의 말은 진지하지 않다."라고 언급하였다. 

 

- ցուցադրաբար = ցուցադրական կերպով 실증적으로

 

 

Եթքինը նաև մեջբերում է հետազոտող Իբրահիմ Ուսլուի խոսքերը, ով որոշ ժամանակ առաջ եղել է Էրդողանի շրջապատում գտնվող մարդկանց ցուցակում: Նա նոյեմբերի 18-ին «Գազեթե Փենջերե»-ում գրված իր հոդվածում ևս նշել է, որ Էրդողանի բարենորոգումների նկատմամբ կա անվստահություն: Նա նաև գրել է, որ առաջին հերթին պետք է «ընդունել սեփական սխալները», ինչից հետո «ապացուցել ընտրողնեերին, որ այդ սխալներից դասեր են քաղվել»՝ նկատի ունենալով Էրդողանին և նրա վարչակազմը: 에트킨은 또한 얼마전 에르도간의 주변에 있는 사람들의 목록에 있던 연구원 이브라힘 우슬루의 말을 인용하였다. 그는 11월 18일에 "가제테 펜제레"에서 기고한 그의 기사에서 에르도간의 개혁에 대한 불신을 언급하였다. 그는 또한 첫번째로 "개인적인 실수를 인정"해야하며, 이후 "그 실수로부터 교훈을 얻었다는 것을 유권자에게 입증한다."라고 에르도간과 그의 행정부에 언급하였따.  

 

- հետազոտող 연구원, 조사원

 

Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով թուրքական «Դեմոկրատհաբեր» լրատվական կայքը, Եթքինը խոսում է նաև Էրդողանի այն հայտարարության մասին, թե «աշխարհը փոխվում է»: Ըստ նրա, Էրդողանը նկատի չունի միայն կորոնավիրուսային համավարակը, այլ ԱՄՆ նոր նախագահ Բայդենի ընտրությունը: «Էրդողանը հույս ունի բարելավել հարաբերությունները ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ, սակայն գործող իշխանության դեպքում դա ահնար է անել: Թուրքիային անհրաժեշտ են ուժեղ խորհրդարան, անկախ դատական համակարգ և անկախ մամուլ»,- հավելել է նա: "아르멘프레스"가 터키의 "데모크라뜨하베르"의 뉴스 웹사이트를 인용하여 보도한 바와 같이, 에트킨은 에르도간의 이번 성명에 대해 "세계는 변하고 있다"라고 이야기하였다. 그에 따르면, 에르도간은 오직 코로나바이러스 전염병뿐만 아니라 미국의 새로운 대통령 바이든의 선거를 언급하지 않았다. "에르도간은 미국과 EU와의 관계개선을 희망하지만 현 정권의 경우 그것이 가능하다, 터키는 강력한 의회, 독립된 사법시스템과 독립된 언론이 필요하다."라고 그는 덧붙였다.  

 

 

도움이 되셨다면 바쁘시더라도 1초만 시간을 내주셔서 공감 및 댓글을 달아주시겠어요?

여러분의 공감과 댓글은 글쓴이에게 큰 힘이 된답니다. 

 

 

반응형
Comments