휴먼노마드

[아르메니아어] 뉴스로 배우는 아르메니아어 (2020년 11월 19일자) 본문

휴먼노마드로 살아 가는 법/아르메니아

[아르메니아어] 뉴스로 배우는 아르메니아어 (2020년 11월 19일자)

LifeChallenger 2020. 11. 19. 06:58
반응형

출처 : 픽사베이

 

 

 

Վարչապետի հրաժարականը պահանջող մի խումբ քաղաքացիներ Երևանում փողոցներ են փակում: 총리의 사임을 요구하는 한 무리의 시민들이 예레반에서 거리를 봉쇄하고 있다. 

 

ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող մի խումբ քաղաքացիներ Երևան քաղաքում փողոցներ են փակում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս պահին փակ են Ամիրյան փողոց-Մաշտոցի պողոտա խաչմերուկը և Բաղրամյան պողոտա-Մոսկովյան փողոց հատվածը: 예레반, 11월 19일, 아르멘프레스: 아르메니아 공화국의 총리 니콜 파쉬니안의 사임을 요구하는 한 무리의 시민들이 예레반시에서 거리를 봉쇄하고 있다. "아르멘프레스"의 전언에 따르면, 이에 대하여, 아미리안로-마쉬또치대로의 교차로와 바그라미안대로-모스코바로 지역을 봉쇄하고 있다. 

 

Քաղաքացիներ են հավաքված նաև Տիգրան Մեծ և Խանջյան փողոցների խաչմերուկում: 시민들은 띠그란 메츠와 한찌안대로의 교차로에서도 모였다.

 

 

Առաջնագծում շարունակվում է մարտական հերթապահությունը: 최전선에서 전투조사가 계속되고 있다. 

 

ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Զինված ուժերի զինծառայողները, պահեստազորայիններն ու հայրենիքի պաշտպանությանը կամավորագրվածները, ինչպես և պատերազմական օրերին, մարտական դիրքերում շարունակում են զգոնությամբ և պատասխանատվությամբ իրականացնել իրենց վերապահված գործառույթները։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: 예레반, 11월 19일, 아르멘프레스: 군대의 병사들, 예비군과 조국수호를 위한 자경단은 전쟁중에, 전투기지에서 계속하여 조심스럽고 책임감있게 그들의 할당된 임무를 수행하고 있다. "아르멘프레스"에 아르메니아 공화국의 국방부 공보처에서 알려왔다.

 

Նրանց կողքին են նաև զինված ուժերի հոգևոր սպասավորները՝ գնդերեցները, ովքեր իրենց խոսքով և օրհնությամբ ամրացնում են հայրենյաց պաշտպանների կամքը և սերն առ հայրենիք։ 그들의 옆에는 군대의 

 

- սպասավոր 수행인, 종업원

- հոգևոր = հոգի ունեցող 영혼을 가진

- գնդերեցներ 

- օրհնություն 축복

 

 

Արտերկրում գտնվող որոշ անձինք փորձում են սոցցանցերի հայ օգտատերերից կորզել անձնական տվյալներ. ԱԱԾ-ն հորդորում է զգոն լինել: 해외에 위치한 일부 사람들은 소셜네트워크의 아르메니아 사용자로부터 개인자료를 탈취하려 시도하고 있다. 국가안보국은 경계를 권장하고 있다. 

 

- կորզել 탈취하다

 

ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ արտերկրում գտնվող որոշ օգտատերեր սոցիալական ցանցերի հայկական տիրույթում տարածում են հայ­տարարություններ, որոնցում ներկայանալով որպես մի­ջազգային ֆինան­սական կառույցների ներ­կայաց­ուցիչ­ներ, վարկային պարտավորու­թյուն­նե­րի կատար­ման, ինչպես նաև կենցաղային ֆինանսա­կան խնդիրների լուծ­ման հարցում աջակցու­թյուն ցուցաբերելու պատրվա­կով, փորձում են հայազգի օգտատերերից կորզել անձնական տվյալներ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնը. 예레반, 11월 19일, 아르멘프레스: 아르메니아 공화국의 국가안보국은 해외에 위치한 일부 사용자들이 소셜 네트워크의 아르메니아 도메인에 공지를 유포하고 있으며, 그 속에는 국제금융기관의 대표들로써, 신용의무의 이행 뿐만 아니라 가계의 금융문제해결를 지원한다는 구실로 아르메니아 국적의 사용자들로부터 개인자료를 탈취하려한다고 알려왔다. "아르멘프레스"의 전언에 따르면, 이에 대하여 아르메니아 공화국의 국가안보국의 언론센터는 공지글을 배포하였다. 

 

- տիրույթում 도메인

- կենցաղային 가계의

 

«Մաս­նավորապես՝ www.facebook.com սոցիալական ցանցի «Dawaasuren Nymsuren» էջի օգ­տատերը, նշված սոց­ցանցի տարբեր խմբերում և հայալեզու գրառումների մեկնա­բանություն­ներում տարածում է հայտարարություն, որում ներկայա­նալով որպես 25 տարվա փորձ ունեցող ֆինանսա­կան կառույցի աշխատա­կից՝ աջակցու­թյուն է առաջարկում բանկերի նկատմամբ պարտավորու­թյունների կատարման, շինարարական ծրագրերի իրականացման և ֆի­նանսական դժվարություն­ների հաղթահարման հարցում: "특히, www.facebook.com 소셜네트워크의 "Dawaasuren Nymsuren" 페이지의 사용자는 언급된 소셜네트워크의 다양한 그룹과 아르메니아어 게시물의 댓글에서 25년의 경험을 가진 금융기관의 직원으로 소개하면서, 은행에 대한 의무이행, 건설프로젝트의 실행 및 재정적 어려움의 극복을 위한 지원을 제공하고 있다는 공지를 유포하고 있습니다. 

 

- մեկնա­բանություն 댓글, 논평

 

Փաստացի, շահավետ պայմաններով գու­մար տրամադրելու քողի տակ, փորձ է արվում ստա­նալ ամբողջական անձ­նական տվյալներ: 사실, 유리한 조건으로 돈을 제공하는 것처럼 가장하여 완전한 개인정보를 획득하려 시도하였습니다. 

 

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ քաղաքացիներից խաբեությամբ ձեռք բեր­ված անձնական տվյալները կարող են օգտագործվել Հայաստանի Հանրա­պետությունում և Արցախի Հանրապետությունում անձի, հասարա­կության ու պետության անվտան­գության դեմ ուղղված գործունե­ություն իրակա­նացնելու նպատա­կով, ազգաբնակչությանը հորդորում ենք համա­ցանցում չարձագանքել կասկածելի բո­վանդակու­թյամբ նմանատիպ հայտա­րա­րու­թյուն­ներին, սոցիալական ցան­ցերում շփումների ընթացքում անծանոթ անձանց չտրա­մադրել անձնական տվյալներ, դրսևորել զգոնություն և աչալրջու­թյուն»,- ասված է հաղորդագրության մեջ: 아르메니아 공화국의 시민들로부터 속임수로 획득한 개인정보는 아르메니아 공화국과 아르차흐 공화국에서 개인, 사회 및 국가의 안보에 반하는 행위를 수행할 목적으로 사용될 수 있는 상황을 고려하여, 인터넷상에 의심스러운 내용으로 그와 같은 공지를 반응하지말고, 소셜네트워크에 접속하는 동안 낯선 사람에게 개인정보를 제공하지 말고, 경계와 주의를 기울이도록 촉구합니다."라고 공지글에 명시되었다. 

 

- խաբեություն 기만, 속임수

- ազգաբնակչություն 인구

 

 

Շրջակա միջավայրի նախարարությունը հորդորում է զերծ մնալ ապօրինի ծառահատումներից: 환경부는 불법벌목을 자제할 것을 촉구하였다. 

 

ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի շրջակա միջավայրի նախարարությունը հայտարարություն է տարածել, որով հորդորում է զերծ մնալ ապօրինի ծառահատումներից և անօրինական ծագման վառելափայտի ձեռքբերումից, գործել բացառապես օրենսդրական դաշտում: «Արմենպրես»-ը ներկայացնում է շրջակա միջավայրի նախարարության հայտարարությունը. 예레반, 11월 19일, 아르멘프레스: 아르메니아의 환경부는 배타적으로 합법적인 지역에서 작용하는 불법벌목과 불법목재취득의 자제를 촉구하였다. "아르멘프레스"는 환경부의 공지사항을 전한다. 

 

- ծագել 유래하다

- օրենսդրական 합법적인

 

«Սիրելի հայրենակիցնե՛ր, 친애하는 아르메니아 여러분

 

Մինչև պետական կառավարման մարմինները կթոթափեն պատերազմական գործողությունների և ռազմական դրության խիստ լարված աշխատակարգի հետևանքները և պետական կառավարման ինստիտուտները կանցնեն բնականոն գործունեության փուլ, Շրջակա միջավայրի նախարարությունն ակտիվ աշխատանքային հանդիպումներ և խորհրդակցություններ է անցկացնում՝ կուտակված խնդիրները գույքագրելու և ըստ առաջնահերթության դրանց լուծմանն ու կայուն զարգացման ծրագրերի վերագործարկմանն ուղղված քայլեր ձեռնարկելու նպատակով։ 국가행정기관이 전쟁행위와 계엄령에 대한 긴박하고 긴장된 작업순서의 결과를 제거하기전에 국가행정단체는 정상적인 활동단계로 돌아갈 것이며, 환경부는 산적된 문제들에 대한 목록을 작성하고 우선순위에 따라 그것들을 해결하고 지속적인 발전계획의 재개를 위한 조치를 취할 목적으로 적극적인 업무회의와 상의를 진행할 것입니다. 

 

- աշխատակարգ = աշխատանքային կարգ 작업순서

- թոթափել = թափ տալ 털어내다, 떼어내다

- խիստ 긴박한, 절박한, 엄격한

- գույքագրել = գույքացուցակ կազմել 목록을 작성하다

- առաջնահերթություն 우선순위

 

Կուտակված առաջնային լուծում պահանջող խնդիրներից է ապօրինի անտառհատումների խնդիրը, որի հետ կապված նախարարությունը տարբեր խողովակներով բազմաթիվ զանգեր, նամակներ ու գրություններ է ստանում բնակիչներից և բնապահպանական խնդիրներով մտահոգ մեր հայրենակիցներից։ 산적된 일순위 해결을 요구하는 문제들중 하나는 불법임업문제입니다. 그와 관련하여 부처는 다양한 경로로 수많은 전화, 서한 및 메모를 주민으로부터, 환경문제를 우려하는 아르메니아 국민들로부터 받았습니다. 

 

- պահանջել 요구하다

- խողովակ 파이프, 경로

- գրություն 서한, 메모

 

Ինչպես հավանաբար գիտեք՝ պատերազմական օրերին Շրջակա միջավայրի նախարարության կենտրոնական ապարատի, ենթակա ստորաբաժանումների, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի հարյուրավոր աշխատակիցներ զորակոչվել և կամավորական հիմունքներով համալրել էին ՀՀ Զինված ուժերի շարքերը։ Այդ ընթացքում անտառտնտեսություններն ու ազգային պարկերը, թեպետ խիստ սակավ աշխատախմբերով, բայց և շարունակել են անշեղորեն իրականացնել իրենց առջև դրված խնդիրներն ու ծրագրերը։ Նման իրավիճակում նկատվել է ծառահատումների աճի միտում, ինչն անթույլատրելի և օրենքով արգելված արարք է։ 아시다시피 전쟁중에 환경부의 중앙청, 하위조직, "아르메니아숲" 국립비영리단체의 수백명의 직원들이 징집되었으며, 자발적으로 아르메니아 공화국의 군대대열에 합류하였습니다. 그 기간동안 산림과 국립공원은 비록 절박하게 거의 작업그룹이 없다시피했지만 계속하여 꾸준히 자신들 앞에 놓인 임무와 계획을 실행하고 있었습니다. 그와 같은 상황에서 벌목의 증가추세가 목격되었으며 이는 허용되지 않으며 법으로 금지된 사항입니다.   

 

- ՊՈԱԿ = պետական ոչ առևտրային կազմակերպություն 국립비영리단체

- թեպետ 비록 ~이지만

- սակավ 거의 ~없는

- անշեղորեն 꾸준히

 

Այսօր արդեն մեր գործընկերները մեծ մասամբ վերադարձել են առաջնագծից և անցնում են իրենց մասնագիտական պարտականությունների կատարմանը, որը ևս խիստ կարևոր է՝ ամրացնելու թիկունքը և ապահովելու տնտեսության կայուն զարգացումը։ 오늘 이미 우리의 동료들은 대부분 최전선으로부터 돌아왔으며 자신들의 전문적인 책임의 이행을 수행하고 있습니다. 이는 후방을 강화하고, 경제의 지속적인 발전을 보장하기 위해 무척 중요합니다. 

 

Շրջակա միջավայրի նախարարության կողմից «Հայանտառ» ՊՈԱԿ-ի ղեկավար կազմի հետ հանդիպմանը տրվել են խիստ հանձնարարականներ՝ սահմանված կարգով անտառամերձ բնակավայրերի բնակիչներին տրամադրելու թափուկ վառելափայտի օրենքով սահմանված չափաքանակները, ինչպես նաև օրենքի թույլատրելի գործիքակազմերով իրականացնել օրինական հատումներ նախապես հաստատված հատատեղիների սահմաններում՝ Հանրապետության բոլոր մարզերում դրանց օրինական իրացումներն ապահովելու նպատակով։ 환경부에 의해 "아르메니아 숲" 비영리단체의 경영진과의 회의에서 규정된 절차에 따라 산림거주지의 주민들에게 제공되는 자연목재에 대한 법률에 의해 규정된 양 뿐만아니라 법률에서 허용하는 방법을 통해 합법적인 벌목을 사전승인된 벌목장소로 한정하여 실행하도록 국가의 모든 지역에서 그것들을 합법적인 판매를 보장하는 취지에서 엄격한 지시를 내렸습니다. 

 

ՇՄ նախարարության Անտառային կոմիտեն և «Հայանտառ» ՊՈԱԿ-ը հանձնարարականներ են ստացել իրենց պատասխանատվության գոտում գտնվող անտառների պահպանման, ապօրինի ծառահատումների դեպքերի կանխարգելման, անտառահատումների դեպքերի հայտնաբերման արձանագրման, ինչպես նաև՝ իրավապահ մարմիններին հետ օպերատիվ համագործակցության վերաբերյալ: 내무부의 산림위원회와 "아르메니아 숲" 비영리단체는 자신들의 책임지역에 위치한 산림보호, 불법적인 벌목사례의 방지, 산림절도 사례의 수색에 대한 반응뿐만 아니라 법집행기관과 협력에 대한 지침을 받았다. 

 

«Հայանտառ» ՊՈԱԿ-ի տեսուչները այսուհետ ևս ի պաշտոնե պարտավոր են իրականացնելու խիստ և կտրուկ պայքարի միջոցներ՝ կանխարգելելու ապօրինի ծառահատումները և պայքարելու անտառագողության դեմ։ "아르메니아 숲" 비영리단체의 조사관은 이제부터 공식적으로 불법벌목을 방지하고 산림절도에 대해 노력함으로써 엄격하고 철저한 조치를 실시할 의무가 있다. 

 

Մեր հայրենակիցներին ցանկանում ենք տեղեկացնել, որ «Հայանտառ» ՊՈԱԿ-ը լիարժեքորեն տիրապետում է իրավիճակին և ջեռուցման սեզոնի մեկնարկի հետ պայմանավորված մի շարք անտառտնտեսություններում այս պահին իրականացվում են օրինական ծառահատումներ և փայտանյութի տեղափոխում «Հայանտառ» ՊՈԱԿ-ի պահեստներ՝ հետագայում օրենքով սահմանված կարգով ՀՀ բոլոր մարզերում դրա իրացումը կազմակերպելու նպատակով։ 우리의 아르메니아 동포들에게 "아르메니아 숲" 비영리단체는 완전하게 상황을 통제하고 있으며, 난방시즌이 시작되는 것과 관련하여 여러 산림지역에서 현재 합법적인 벌목이 실시되고 있으며, 앞으로 법으로 규정된 절차에 따라 아르메니아 공화국의 모든 지역에서 그것의 판매가 조직될 목적으로 목재가 "아르메니아 숲" 비영리단체의 창고로 운송되고 있음을 알려드리고 싶습니다. 

 

- պահեստ 창고

 


 

 

Ոստիկանությունը կոչ է անում զերծ մնալ ատելություն սերմանելու քայլերից և բռնության դրսևորումներից: 경찰은 증오를 뿌리고 폭력을 선동하는 것을 자제해줄 것을 촉구하다.

 

- ատելություն 증오

- դրսևորում = դրսևորելը = երևան հանել 들어나다, 발견하다, 보여주다

 

ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը քաղաքացիներին կոչ է անում սթափ լինել, զերծ մնալ ատելություն սերմանելուն ուղղված գործողություններից, բռնության դրսևորումներից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ոստիկանությունը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև. 예레반, 11월 19일, 아르멘프레스: 아르메니아 공화국의 경찰은 시민들에게 냉정해지고, 증오를 뿌리는 것에 대한 행동과, 폭력을 유발하는 것을 자제할 것을 촉구하였다. "아르멘프레스"의 전언에 따르면, 경찰은 아래와 같이 발표된 공지글을 유포하였다. 

 

- սթափ 냉정해지는, 냉철한

- սերմանել = սերմը ցանել 씨앗을 뿌리다

 

«Հարգելի քաղաքացինե՛ր, ՀՀ ոստիկանությունը կրկին կոչում է սթափության և օրինապահության։
Զերծ մնացեք ատելություն սերմանելուն ուղղված գործողություններից, բռնության դրսևորումներից, համաքաղաքացիներին անհատապես թիրախավորելուց, մի դիմեք ու մի տրվեք սադրանքների։
Պահանջում ենք բացառել հակաիրավական գործողությունները, պահպանել օրենքի պահանջներն ու համակեցության կանոնները: "존경하는 시민여러분, 아르메니아 공화국의 경찰은 다시 한번 냉정과 법준수를 촉구합니다. 증오를 뿌리는 행동과 폭력을 선동, 같은 시민을 개별적으로 표적으로 삼는 것을 자제하여 주십시오. 도발을 하거나 도발당하지 마십시오. 불법행위를 배제하고 법적 요구사항과 공존규칙을 준수하시기를 요구드립니다. 

 

- համաքաղաքացի = միևնույն քաղաքում ծնված 동일한 도시에서 태어난

- անհատապես 개별적으로

- սադրանք 도발

 

Մեր քաղաքացիների ուշադրությունն ենք հրավիրում հատկապես որոշ անձանց կողմից փողոցները փակելու դեպքերի վրա։ Նման արարքը ոչ միայն հակաօրինական է, այլև անթույլատրելի է, երբ համավարակի պայմաններում շտապ բուժօգնության ցանկացած ուշացում կարող է կյանք արժենալ։ 특히, 일부 사람들에 의해 거리가 봉쇄되는 사건에 대해 우리 시민들의 우려가 집중되고 있습니다. 그와 같은 행위는 불법일 뿐만 아니라 허용되지 않습니다. 전염병으로 인해 응급치료가 지연되는 경우 생명을 앗아갈 수도 있습니다. 


Ոստիկանությունը քաղաքացիների իրավունքները սահմանափակելու որևէ նպատակ չի հետապնդում, պարզապես հիշեցնենք, որ հանրապետությունը գտնվում է ռազմական դրության իրավական ռեժիմում, և գործում են հստակ սահմանափակումներ։ 경찰은 시민의 권리를 제한하는 어떠한 목적도 추구하지 않으며, 분명하게 공화국이 계엄령의 합법적인 체제에 있으며 분명한 제한이 작용되고 있음을 상기시켜 드립니다. 


Մեր նպատակը հասարակական կարգի պահպանումն ու քաղաքացիների անվտանգության ապահովումն է, ինչը իրականացվելու է օրենքով մեզ վերապահված լիազորությունների ողջ ծավալով: Հակաիրավական քայլերի, բռնության, սադրանքների, այլ գործողությունների դիմողները կենթարկվեն ամենախիստ պատասխանատվության: ՀՀ ոստիկանությունը համագործակցության է կոչում օրինապահ քաղաքացիներին՝ համատեղ պահպանելու մեր երկրի անվտանգությունը»,- ասված է հայտարարության մեջ: 우리의 목적은 공공질서의 보장과 시민의 안전을 보장하는 것입니다. 이는 법률을 통해 우리에게 주어진 모든 합법적인 테두리에서 실행될 것입니다. 불법행위, 폭력, 도발, 기타 행위에 대한 신청자는 가장 엄격한 책임이 부과될 것입니다. 아르메니아 공화국의 경찰은 시민들에게 우리나라의 안보을 유지하기 위해 함께 법을 준수할 것을 촉구합니다. 

 

 

 

Նախարար Պապիկյանը միջազգային համաժողովում ներկայացրել է ՀՀ-ում տրանսպորտի զարգացման ծրագրերը: 빠삐끼안 장관은 국제회의에서 아르메니아 공화국에서 운송개발프로그램을 발표하였다. 

 

ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հեռավար ձևաչափով նոյեմբերի 19–ին տեղի է ունեցել «Տրանսպորտային շաբաթ» միջազգային 14-րդ համաժողովը, որի շրջանակներում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը մասնակցել է տրանսպորտի ոլորտում եվրասիական ինտեգրմանն առնչվող ամենամյա համալիր միջոցառումներին,այդ թվում՝ ԵԱՏՄ-ի անդամ պետությունների տրանսպորտի ոլորտի լիազոր մարմինների ղեկավարների խորհրդի 4–րդ նիստին։ 예레반, 11월 19일, 아르멘프레스: 원격방식으로 11월 19일에 제 14차 "운송주간" 국제회의가 개최되었으며 그 범위안에서 아르메니아 공화국의 국토관리 및 인프라부 장관 수렌 빠삐끼안은 운송분야에서 유라시아경제연합의 회원국의 운송분야의 공인기관장의 제 4차 업무회의를 포함한 유라시아 통합과 관련된 연례복합 행사에 참여하였다.  

 

- ձևաչափ 구성방식

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, նիստի օրակարգում քննարկվել են ԵԱՏՄ անդամ պետությունների Համակարգված տրանսպորտային քաղաքականությանն ուղղված ճանապարհային քարտեզի 2018–2020թթ․ ժամանակահատվածում իրականացված միջոցառումների արդյունքները և 2021-2023թթ. գործողությունների պլանի նախապատրաստական աշխատանքների ընթացքը։ "아르멘프레스"에 아르메니아 공화국의 국토관리 및 인프라부의 홍보부에서 알려온 바와 같이, 회의의 의제에서 유라시아경제연합 회원국의 시스템화된 운송정책에 관한 로드맵 2018-2020년 기간동안 실행되어져 온 조치의 결과와 2021-2023년 행동계획의 사전준비작업의 과정에 대해 논의하였다. 

 

Համաժողովի՝ «Թվային տրանսպորտային միջանցքներ» խորագրով լիագումար քննարկմանը նախարար Սուրեն Պապիկյանը հանդես է եկել ելույթով։ "디지털 운송통로"라는 제목의 컨퍼런스의 전체토론에서 장관 수렌 빠삐기안은 연설하였다. 

 

- - համաժողովել = համահավաքել (한곳에) 모이다

 

Իր խոսքում նախարար Պապիկյանն անդրադարձել է ՀՀ տնտեսության վրա տրանսպորտի միջանցքների թվայնացմանն ու ձևավորմանն ուղղված ԵԱՏՄ տրանսպորտային քաղաքականության հնարավոր ազդեցությանը։ Գործընկերների ուշադրությունը հրավիրելով այն հանգամանքի վրա, որ Հայաստանը Եվրասիական քառյակի շուկային կապվում է միայն Վրաստանով և Վերին Լարսի անցակետով՝ նախարարն ընդգծել է, որ թվային տրանսպորտային միջանցքի բարեհաջող գործարկումը զգալիորեն կնվազեցնի վարչարարական բարդությունները ապրանքաշրջանառության շղթայում։ 그의 연설에서 장관 빠삐끼안은 아르메니아 공화국의 경제에 관한 운송통로의 디지털화와 형성을 위한 유라시아 경제연합정책의 가능한 영향에 대해 언급하였다. 아르메니아가 조지아와 베린라르스 검문소를 통해 유라시아의 4개 시장과 연결되어 있다는 사실에 파트너의 관심을 모으면서 장관은 디지털 운송통로의 편리한 운영이 무역체인에서 행정적 어려움을 상당히 감소시킬 것이라는 점을 강조하였다.  

 

- քառյակ 4인조, 사중주

- բարեհաջող = հարմար 편리한

 

Նախնական գնահատականներով թվայնացումը թույլ կտա 20-30% կրճատել տրանսպորտային միջոցների ծախսը՝ ներմուծելով այնպիսի համակարգեր, ինչպիսիք են անցման կետում հերթերի նախնական գրանցման համակարգը, փաստաթղթաշրջանառության էլեկտրոնացման համակարգը (e-CMR, e-TIR) և այլն։ Վերոնշյալ ցուցանիշների ձեռքբերումը կանդրադառնա ապրանքների առաքման արագության և գնի վրա, որն էլ իր հերթին կանդրադառնա փոխադրվող ապրանքի վերջնարդյունքի վրա։ 예비 추정치에 따르면, 디지털화는 검문소에서 대기열의 사전등록시스템, 전자문서관리시스템(E-CMR, E-TIR) 등 기타와 같은 시스템의 도입을 통해서 운송통로의 비용을 20-30% 절감할 수 있다. 위에 언급된 수치의 달성은 상품의 배송속도 및 가격에 영향을 미치며, 이는 순차적으로 운송된 상품의 최종결과에 영향을 미친다. 

 

- առաքման արագություն 배송속도

 

Նախարար Պապիկյանի հավաստիացմամբ՝ Հայաստանը պատրաստակամ է և ունի բավարար ռեսուրսներ՝ մշակելու և ներդնելու ԵԱՏՄ թվային տրանսպորտային միջանցքի էկոհամակարգի ծառայությունները։ 장관 빠삐끼안에 따르면, 아르메니아는 유라시아경제연합의 디지털 운송통로의 생태계의 서비스를 개발하고 도입할 준비되어 있으며 충분한 자원을 보유하고 있다. 

 

«Այս տարի ԵԱՏՄ երկրների հետ մենք մշակել ենք թվային տրանսպորտային միջանցքի էկոհամակարգերի միասնական հարթակի ստեղծման առաջնային ծառայությունների միջոցառումների իրականացման ճանապարհային քարտեզը, սահմանել ենք միջոցառումների իրականացման ժամկետները և համապատասխան մարմինները, որոնք պատասխանատու են այս միջոցառումների իրականացման համար։ Հայաստանը պատրաստ է և իրականացնելու է այս միջոցառումները սահմանված ճանապարհային քարտեզով»,– նշել է Սուրեն Պապիկյանը։ "올해 유라시아경제연합의 국가들과 우리는 디지털 운송통로의 생태계를 위한 공동 플랫폼의 조성을 위한 1차 서비스 조치의 구현을 위한 로드맵을 개발하였으며, 조치의 구현을 위한 시간 및 이러한 조치의 구현을 위해 책임질 해당 기관을 규정하였습니다. 아르메니아는 규정한 로드맵을 통해 이러한 조치를 구현할 준비가 되어 있습니다."라고 슈렌 빠삐끼안은 언급하였다.   

 

 


 

 

도움이 되셨다면 바쁘시더라도 1초만 시간을 내주셔서 공감 및 댓글을 달아주시겠어요?

여러분의 공감과 댓글은 글쓴이에게 큰 힘이 된답니다. 

 

 

반응형
Comments