휴먼노마드

[아르메니아어] 뉴스로 배우는 아르메니아어 (2020년 11월 20일자) 본문

휴먼노마드로 살아 가는 법/아르메니아

[아르메니아어] 뉴스로 배우는 아르메니아어 (2020년 11월 20일자)

LifeChallenger 2020. 11. 20. 15:30
반응형

출처 : 픽사베이

 

 

 

 

ՊԵԿ-ը բացահայտել է փոստային առաքանիների միջոցով թմրամիջոցների մաքսանենգության դեպքեր: 국세청은 우편물을 통해 마약밀수사례를 공개하였다.

 

- փոստային առաքանի 우편물

- թմրամիջոց 마약

- մաքսանենգություն 밀수

 

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը շարունակում է պայքարը թմրամիջոցների և հոգեմետ նյութերի` Հայաստանի Հանրապետության սահմանով անօրինական տեղափոխման ուղղությամբ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: 예레반, 11월 20일자, 아르멘프레스: 국세청의 밀수방지부서는 계속하여 마약 및 향정신성 물질의 아르메니아 공화국 국경을 통해 불법운송에 맞서 고군부투하고 있다. "아르멘프레스"에 이에 대하여 아르메니아 공화국의 국세청의 공보부가 통보하였다. 

 

Մասնավորապես` վերջին մեկ շաբաթվա ընթացքում Մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը, սերտորեն համագործակցելով ՀՀ Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության աշխատակիցների հետ, բացահայտել է փոստային առաքանիների միջոցով թմրամիջոցների մաքսանենգության երեք դեպք: Արդյունքում Հայաստանի Հանրապետություն ներմուծված փոստային առաքանիներից հայտնաբերվել են «ՄԴՄԱ» տեսակի թմրամիջոցի 505 ամբողջական և 11 հատ մասնատված հաբեր, ինչպես նաև «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցի 108 գրամ ընդհանուր քաշով բյուրեղանման զանգվածներ: 특히, 최근 일주일동안 밀수방지부서는 아르메니아 공화국의 경찰 범죄수사부 마약불법유통방지부서의 직원과 협력하여, 우편물을 통해 마약을 밀수한 3건의 사례를 공개하였다. 그 결과로 아르메니아 공화국에 수입된 우편물들로부터 "MDMA" 계열의 마약 505의 완전한 11개의 입자화된 알약 뿐만 아니라 "메탐페타민" 계열의 마약 108g의 무게에 해당하는 결정덩어리가 발견되었다.

 

- սերտորեն 면밀히

- մասնատել 나누다, 입자화하다

- հաբ 알약, 정제약

 

Դեպքերով Մաքսանենգության դեմ պայքարի վարչության և ՀՀ Ոստիկանության աշխատակիցների կողմից համատեղ ձեռնարկվել են մի շարք օպերատիվ-հետախուզական միջոցառումներ` թմրամիջոցների անօրինական շրջանառությամբ զբաղվող անձանց հայտնաբերելու, ինչպես նաև դեպքին առնչվող այլ փաստեր և հանգամանքներ պարզելու նպատակով: 이 사건을 통해, 밀수방지부서와 아르메니아 공화국의 경찰직원에 의해 공동으로 마약의 불법유통에 연루된 사람을 수색할 뿐만아니라 그 사건과 관련된 기타 사실과 정황을 밝힐 목적으로 여러 작전수사조치가 취해졌다. 

 

Նշված դեպքերով, ՀՀ քրեական օրենսգրքի 267.1 հոդվածով սահմանված հանցագործության հատկանիշներով, Մաքսանենգության դեմ պայքարի վարչությունում կազմված նյութերով ՊԵԿ Քննչական վարչությունում հարուցվել են քրեական գործեր: 언급된 사건을 통해, 아르메니아 공화국의 형사법 제 267 조 1항에 규정된 범죄성격에 따라, 밀수방지부서에서 조직된 자료를 통해 국세청 조사부는 형사사건을 개시하였다.

 

 

ԱԺ-ն արտահերթ նիստ կանցկացնի ռազմական դրության վերացման հարցով: 국회는 계엄령폐지문제와 관련하여 특별회기를 갖을 것이다.

 

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովն արտահերթ նիստ կանցկացնի, որում կքննարկվի Հայաստանում սեպտեմբերի 27-ից հայտարարված ռազմական դրությունը վերացնելու հարցը: 예레반, 11월 20일, 아르멘프레스: 아르메니아 공화국의 국회는 아르메니아에서 9월 27일부터 선언된 계엄령을 폐지하는 문제를 논의하기 위해 특별회기를 개최한다. 

 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասված է խորհրդարանի պաշտոնական կայքում: "아르멘프레스"의 전언에 따르면, 이에 대하여 의회의 공식사이트에서 명시하였다. 

 

Ռազմական դրությունը վերացնելու նախագիծ է ներկայացրել խորհրդարանի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը: Ազգային ժողովի արտահերթ նիստը տեղի կունենան նոյեմբերի 26-ին, ժամը 11:00-ին: 계엄령 페지에 대한 안건은 의회의 "밝은 아르메니아"정당이 제출하였다. 국회의 특별회기는 11월 26일 11시에 개최된다. 

 

 

Սեուլում հայտարարել են կորոնավիրուսի երրորդ ալիքի սկսվելու մասին: 서울에서 코로나바이러스의 제 3 파가 시작된 것에 대해 발표하였다. 

 

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կորոնավիրուսային ինֆեկցիայի երրորդ ալիք Է սկսվել Հարավային Կորեայի մայրաքաղաքում՝ Սեուլում: Այդ մասին հայտնել Է առողջապահության նախարարության ներկայացուցիչ Յուն Տե Հոն: Նրա խոսքը մեջբերում Է The Korea Herald հրատարակությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: 예레반, 11월 20일, 아르멘프레스: 코로나바이러스 감염의 제 3 파가 남한의 수도 서울에서 시작되었다. 이에 대하여 보건부의 대변인 손영래가 밝혓다. 그의 말은 The Korea Herald의 게시글에 인용되었다고 "아르멘프레스"가 보도하였다. 

 

«Մենք կարծում ենք, որ (Սեուլի) շրջանում այժմ ընթանում Է կորոնավիրուսային ինֆեկցիայի երրորդ ալիքն այն բանից հետո, երբ նման իրադրություն դիտվել Էր փետրվար-մարտին և օգոստոսին»,-ճեպազրույցում նշել Է պաշտոնյան: Նա ընդգծել Է, որ առողջապահական մարմինները իշխանության տեղական ինքնակառավարման մարմինների շրջանում շուտով կտարածեն սոցիալական հեռավորության մակարդակի ճշգրտման հանձնարարականներ, որպեսզի նրանք կարողանան ավելի արդյունավետորեն կարգավորել իրադրությունն իրենց տարածաշրջաններում: «Մակարդակի բարձրացումն արդյունավետ կլինի վիրուսը զսպելու համար, բայց, քանի որ դա կարող Է ազդել նաև տնտեսության վրա, նրանք պետք Է խելամիտ կերպով գնահատեն վիրուսի հետ կապված ռիսկերը և իրադրությունը»,-պարզաբանել Է նա, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: "우리는 (서울) 지역에 그와 같은 상황이 2월-3월과 8월에 관찰되어진 후에 현재 코로나바이러스 감염의 제 3 파가 진행되고 있다고 생각합니다."라고 브리핑에서 공식적으로 언급하였다. 그는 보건당국은 지방자치단체에 그것들을 좀더 효과적으로 자신들의 지역에서 상황을 통제할 수 있도록 곧 사회적 거리두기의 수준을 조정하는 지침을 배포할 것이라고 강조하였다. "수준의 향상은 바이러스를 억제하는데 효과적이지만, 왜냐하면 그것이 경제에도 영향을 미칠 수 있기에, 그것들은 합리적인 방법으로 바이러스와 관련된 위험과 상황을 판단해야합니다."라고 그는 언급하였다고 RIA Novosti는 보도하였다.  

 

 

Վարչապետի հրաժարականը պահանջող մի խումբ քաղաքացիներ Երևանում փողոցներ են փակում: 총리의 사임을 요구하는 한 무리의 시민들은 예레반에서 거리를 봉쇄하고 있다. 

 

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող մի խումբ քաղաքացիներ Երևան քաղաքում փողոցներ են փակում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս պահին փակ է Տիգրան Մեծի պողոտա-Հանրապետության փողոց խաչմերուկը: 예레반, 11월 20일, 아르멘프레스: 아르메니아 공화국의 총리 니콜 파쉬니안의 사임을 요구하는 한 무리의 시민들은 예레반시에서 거리를 봉쇄하고 있다. "아르멘프레스"의 전언에 따르면, 이에 대하여 띠그란 메츠대로와 공화국거리의 교차로는 봉쇄되었다. 

 

Քաղաքացիները փորձում են փակել նաև Բաղրամյան պողոտան: 시민들은 또한 바그라미안대로를 봉쇄하려 노력하고 있다. 

 

Ոստիկանները նշված վայրերից արդեն բերման են ենթարկել փողոցը փակել ցանկացող մի խումբ անձանց: 경찰관은 언급된 장소에서 이미 거리를 봉쇄하기를 원하는 한 무리의 사람들에 대한 구금을 진행하고 있다. 

 

 

ՍԴ-ն կասեցրել է ռազմական դրության ժամանակ մամուլի ազատությունը սահմանափակող դրույթները: 헌법재판소는 계엄령기간동안 언론의 자유를 규제하는 조항을 중지하였다. 

 

- ՍԴ = Սահմանադրական դատարան 헌법재판소

- դրույթ 조항, 진술, 서술

- կասեցնել 중지하다, 취소하다 (무효화하다)

 

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սահմանադրական դատարանը կասեցրել է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի դիմումով վիճարկվող` ռազմական դրություն հայտարարելու վերաբերյալ Կառավարության որոշման այն դրույթների գործողությունը, որոնք վերաբերում են ռազմական դրության ընթացքում ՀՀ տարածքում գտնվող մարդկանց, ինչպես նաև ԶԼՄ-ների ու լրագրողների կողմից կարծիքի արտահայտման և մամուլի ազատության սահմանափակմանը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Թաթոյանն այս մասին գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում: 예레반, 11월 20일, 아르멘프레스: 헌법재판소는 인권옹호자 아르만 타토얀의 요청에 따라 논쟁이 되고 있는, 계엄령 선포에 관한 정부결정의 조항을 중단하였다. 이는 계엄령동안 아르메니아 공화국의 영토에 위치한 사람 뿐만아니라 대중매체 및 언론인에 의한 표현의 자유와 언론의 자유를 제한함을 의미한다. "아르멘프레스"가 전해온 바와 같이, 타토얀은 이에 대하여 그의 "페이스북" 페이지에 게재하였다. 

 

- վիճարկել 이의를 제기하다, 논쟁하다

 

«Խոսքը վերաբերում է «Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրություն հայտարարելու մասին» կառավարության որոշման այն արգելքներին, որոնցով, ըստ էության, թույլ չէր տրվում քննադատել որևէ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ պաշտոնատար անձի գործողություն, այդ թվում` ելույթներ, հրապարակումներ, որոնք կարող են վերաբերել ռազմական դրության իրավական ռեժիմի ապահովմանը և պետական անվտանգության ապահովմանը»,- գրել է Թաթոյանը: "이것은 "아르메니아 공화국에서 계엄령선포에 대한" 정부의 결정에 대한 금지와 관련이 있습니다. 이를 통하여 실제로, 연설이나 출판물을 포함하여 어떠한 국가 또는 지방자치단체나 공인의 행동을 비난하는 것을 허용하지 않았습니다. 이것은 계엄령에 대한 법적체재의 보장과 국가안보보장과 관련이 있습니다."라고 타토얀은 썼다.

 

- վերաբերել = հարաբերություն, կապ, առնչություն ունենալ 관계, 연결, 관련을 가지다. 

 

Մարդու իրավունքների պաշտպան կարևոր է համարում Սահմանադրական դատարանի այս որոշումը, սակայն այն դեռ վերջնական չէ։ Դատարանը կասեցրել է այդ դրույթների գործողությունը մինչև գործի դատաքննության ավարտը: 인권옹호자는 헌법재판소의 이러한 결정이 가능하다고 여기지만 그것은 아직 최종적인 것은 아니다. 법원은 이 재판의 종결까지 그 조항의 적용을 중단하였다.

 

«Իմ դիմումով վիճարկվող դրույթների սահմանադրականությունը դեռ պետք է քննարկվի դատարանի հիմնական նիստում, որը նշանակված է այս տարվա դեկտեմբերի 4-ին: Այդ որոշմամբ է նաև քննարկվելու Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի այն դրույթները, որոնք սահմանում են պատասխանատվություն ու տուգանքներ նշված արգելքները խախտելու համար: "나의 요청에 따라 논쟁이 되고 있는 조항의 정치적 이데올로기는 여전히 올해 12월 4일에 예정되어 있는 법원의 본회의에서 논의되어야합니다. 그러한 결정을 통해 언급된 금지사항을 위반하는 것에 대한 책임과 벌금을 규정하고 있는 행정위반에 관한 법률조항도 논의될 것입니다. 

 

- սահմանադրականություն 입헌주의, 정치적 이데올로기

- Վարչական իրավախախտում 행정위반

 

Հատուկ արձանագրում եմ, որ դեռ նախագծային վիճակում, երբ այս նախագիծն ՀՀ կառավարությունն ուղարկել էր Մարդու իրավունքների պաշտպանին կարծիքի, մեր եզրակացությունը եղել է բացասական, այդ թվում՝ հաշվի առնելով մարդկանց սահմանադրական իրավունքների սահմանափակումների հարցը: 여전히 초안상태에서 이 법안을 아르메니아 공화국의 정부가 인권옹호자에게 의견을 보냈을 때, 우리의 결론은 국민의 헌법적 권리제한 문제를 고려하여 부정적이었다는 것을 분명히 기록하였습니다. 

 

Սահմանադրական դատարան Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացրած այս դիմումով ոչ թե բարձրացվել է ռազմական դրության հիմքով կարծիքի արտահայտման և մամուլի ազատության նկատմամբ սահմանափակումներն ու վարչական պատասխանատվություն սահմանող դրույթները չեղարկելու կամ դրանք զրոյացնելու, այլ հստակ չափանիշներ ու գործող կանոնների կոնկրետության անհրաժեշտ աստիճան ապահովելու հարցը»,- գրել է Թաթոյանը: 헌법재판소가 인권옹호자에 의해 제출된 이 요청에 따라 계엄령을 근간으로 하여 표현의 자유와 언론의 자유에 관한 제한 및 행정적 책임을 규정한 조항을 폐지하거나 그것들을 조정하기 위해 지양하는 것이 아니라 명확한 기준과 적용규칙의 구체화에 대한 필요한 수준을 보장하는 문제는 거론되지 않았습니다."라고 타토얀은 썼다. 

 

- զրոյացնել 조정하다, 다시 맞추다

 

 

Ուկրաինական SkyUp Airlines ավիաընկերությունը վերսկսում է չվերթները դեպի Հայաստան: 우크라이나 SkyUp Airlines 항공사는 아르메니아 행 항공편을 재개하고 있다. 

 

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինական SkyUp Airlines բեռնափոխադրող ավիաընկերությունը վերսկսում է չվերթները դեպի Հայաստան: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով AnalitikaUA.net-ը, ավիաընկերության կայքում հրապարակվել է նոյեմբերի 23-ից Երևան ժամանող տոմսերի վաճառքը: 예레반, 11월 20일, 아르멘프레스: 우크라이나 SkyUp Airlines 화물항공사는 아르메니아행 항공편을 재개한다. "아르멘프레스"가 AnalitikaUA.net을 인용하여 보도한 바와 같이, 항공사의 사이트에서 11월 23일부터 예레반 도착티켓의 판매가 공개되었다. 

 

Ուկրաինական МАУ ավիաընկերությունը 2020 թվականի դեկտեմբերի 4-ից վերսկսում է դեպի Երևան չվերթները՝ կապված տարածաշրջանում իրավիճակի կայունացման հետ: 우크라이나 МАУ 항공사는 지역에서 상황의 안정화와 관련하여 2020년 12월 4일부터 예레반행 항공편을 재개한다. 

 

 

 

Գյումրիու ոստիկանությունը բերման է ենթարկել փողոցը փակելու ակցիայի 8 մասնակցի: 귬리의 경찰은 거리를 봉쇄하는 시위대 8명을 구금하였다.

 

ԳՅՈՒՄՐԻ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով նոյեմբերի 20-ին Գյումրու Գարեգին Նժդեհի փողոցը փակած ակցիայի 8 մասնակից բերման է ենթարկվել: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունց: Ավելի վաղ մի խումբ անձիք փորձել էին փակել Շիրակի մարզպետարանի հարակից փողոցը: Ճանապարհը փակ էր մնացել մոտ 20 րոպե, ինչից հետո ՀՀ Ոստիկանության Շիրակի մարզային բաժնի աշխատակիցները խնդրել էին բացել ճանապարհը: Ցուցարաները չէին ենթարկվել: Ակցիայի մասնակիցներին ոստիկանները բերման են ենթարկել ոստիկանության Գյումրու Մուշի բաժին: Ոստիկանները տարածքն ազատել են ճանապարհ փակած մեքենաներից, իսկ առանց համարանիշ մեքենաները ակտավորվել են: 귬리, 11월 20일, 아르멘프레스: 아르메니아 공화국의 총리 니콜 파쉬니안의 사임을 요구하며 11월 20일에 귬리 가레긴 느즈데흐거리를 봉쇄한 시위대 8명이 구금되었다. 이에 대하여 "아르멘프레스"에 아르메니아 공화국의 경찰 공보처에서 알려왔다. 앞서 한무리의 사람들은 쉬라크도청의 남부거리를 봉쇄하려 노력하였다. 도로가 약 20분여 봉쇄되었으며, 이 후 아르메니아 공화국의 경찰의 쉬라크 지역부서의 직원들은 도로를 개방할 것을 부탁하였다. 시위대는 순응하지 않았다. 시위참가자들을 경찰은 귬리의 무쉬지서로 구금하였다. 경찰관은 도로를 막고 있던 차량들을 풀어주었으며, 번호판이 없는 차량들은 압수하였다.

 

- ակտավորել = հիվանդանալ 병들다,  

 

 

ՌԴ-ն Լեռնային Ղարաբաղի բնակիչներին կարող է ապահովել արագ կառուցվող տներով: 러시아 연방은 나고르노-카라바흐의 주민들에게 신속히 지어진 집들을 제공할 수 있다. 

 

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻՆ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարությունը դիտարկում է արագ կառուցվող բնակելի մոդուլների հարցը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտարարել է ՌԴ ԱԻ նախարար Եվգենի Զինիչևը՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ խորհրդակցության ժամանակ: 예레반, 11월 20일, 아르멘프레스: 러시아 연방의 비상사태부는 신속하게 지어지는 주거용 모듈에 관한 문제를 고려하고 있다. "아르멘프레스"가 전해온 바와 같이, 이에 대하여 러시아 연방의 비상사태부 장관 에브게니 지니체프는 러시아 대통령 블라디미르 푸틴과의 협의중에 발표하였다. 

 

«Ներկայումս սպասվում է, որ մեծ թվով տեղահանվածներ կժամանեն Լեռնային Ղարաբաղ։ Տարբեր գնահատականներով ՝ նրանց թիվը կարող է հասնել 30 հազարի: Միևնույն ժամանակ գոյություն ունեցող ենթակառուցվածքը թույլ է տալիս տեղակայել մոտ 5 հազար մարդ: Մնացած բնակչության տեղակայման համար մշակվում են տարբեր տարբերակներ, այդ թվում ՝ արագ արտադրվող կոնստրուկցիաներից բնակելի մոդուլների կառուցում», - ասել է Զինիչևը: "현재 많은 수의 실향민들이 나고르노-카라바흐에 도착할 것으로 기대되고 있습니다. 다양한 추정치에 따르면, 그들의 수는 3만명에 달할 수 있습니다. 동시에 기존에 있던 기반시설은 약 5천명을 수용할 수 있습니다. 나머지 주민의 수용을 위해 신속하게 생산되는 구조물로부터 주거용 모듈건설을 포함하여 다양한 옵션들이 설계되고 있습니다. 

 

- կոնստրուկցիա 구조물

 

 

Ռուսաստանն ավարտել է Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայումը: 러시아는 나고르노-카라바흐에서 러시아 평화유지군의 배치를 완료하였다.

 

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանն ավարտել է Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայումը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին զեկուցել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն: 예레반, 11월 20일, 아르멘프레스: 러시아는 나고르노-카라바흐에 러시아 평화유지군의 배치를 완료하였다. "아르멘프레스"가 보도한 바와 같이, 이에 대해여 러시아 연방의 대통령 블라디미르 푸틴에게 러시아 연방의 국방부장관 세르게이 쇼군은 보고하였다. 

 

ՌԴ ՊՆ նախարարի խոսքով ՝ ընդհանուր առմամբ ինքնաթիռներով կատարվել է 250 չվերթ, տեղափոխվել է 1 960 մարդ և 552 միավոր տեխնիկա, տեղակայվել է 23 դիտակետ: «Խաղաղապահ առաքելության ղեկավարման համար կառավարման համակարգ է ստեղծվել, որը թույլ է տալիս օպերատիվ արձագանքել իրադրության փոփոխությանը», - ասել է Շոյգուն: ՌԴ ՊՆ նախարարը հայտնել է, որ Լաչինի միջանցքը և Լեռնային Ղարաբաղի տարածքը գտնվում են ռուս խաղաղապահների լիակատար վերահսկողության ներքո, միջանցքի տարածքն ու մինչև Ստեփանակերտ ձգվող 28 կմ ճանապարհահատվածը լիովին մաքրված են պայթունավտանգ առարկաներից և ջարդված տեխնիկայից: 러시아 연방의 국방부 장관의 말에 따르면, 총 비행기로 250편의 항공편이 수행되었으며 1,960명과 552대의 장비가 제공되었으며 23개의 관측소가 배치되었다. "평화유지군의 임무를 취하기 위해 관리시스템이 만들어졌으며 이는 상황변화에 대해 신속하게 대응할 수 있을 것입니다."라고 쇼군은 말했다. 러시아 연방의 국방부 장관은 라츤통로와 나고르노-카라바흐지역은 러시아 평화유지군의 완전한 통제하에 놓여있으며 통로지역과 스테파나게르뜨까지 28 Km의 도로는 완전히 폭발물과 파손된 장비들이 청소되었다고 밝혔다.

 

Շոյգուն նշել է, որ նոյեմբերի 14-ից ի վեր ապահովվել է 4 436 մարդու անվտանգ վերադարձը Ստեփանակերտ:

«Նոյեմբերի 17-ից բացվել է քաղաքացիական տրանսպորտի անվտանգ երթևեկությունը», - եզրափակել է նախարարը: 쇼군은 11월 14일부터 최종적으로 4,436명의 피난민이 스테파나게르뜨로 복귀가 보장되었다고 언급하였다. "11월 17일부터 민간수송의 안전한 통행이 개방되었습니다."라고 장군은 결론지었다.

 

 

도움이 되셨다면 바쁘시더라도 1초만 시간을 내주셔서 공감 및 댓글을 달아주시겠어요?

여러분의 공감과 댓글은 글쓴이에게 큰 힘이 된답니다. 

 

 

반응형
Comments