휴먼노마드
[아르메니아어] 뉴스로 배우는 아르메니아어 (2020년 11월 22일자) 본문
Գեղարքունիքում և Լոռիում տեղ-տեղ մերկասառույց է. Լարսը փակ է բեռնատարների համար: 게하르투니크와 로리에서 곳곳에 살얼음이 있다. 라르스는 트럭에 대해 막혀있다.
- մերկասառույց 살얼음
- բեռնատար 트럭
ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Գեղարքունիքի և Լոռու մարզերում տեղ-տեղ մերկասառույց է։ 예레반, 11월 22일, 아르멘프레스: 아르메니아 공화국의 영토에서 고속도로는 통행할 수 있다. "아르멘프레스"에 아르메니아 공화국의 긴급상황부의 공보처에서 알려온 바와 같이, 게하르쿠니크와 로리 지역에서 곳곳에 살얼음이 있다.
- ավտոճանապարհ 고속도로
Սյունիքի մարզի Գորիս և Սիսիան քաղաքներում տեղում է ձնախառն անձրև և մառախուղ է։ 슈니크 지역의 고리스와 시시안시에서 눈비가 내리고 안개가 있다.
- մառախուղ 안개
Վայոց Ձորի մարզի Ջերմուկ քաղաքում տեղում է ձյուն։ 바요츠 조리 지역의 제르무크시에서는 눈이 내린다.
Վրաստանի ներքին գործերի նախարարության ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը տեղումների պատճառով փակ է բեռնատար տրանսպորտային միջոցների համար։ 조지아 내무부의 긴급상황부와 러시아 연방 긴급상황부의 북오세티야 위기관리센터에서 받은 정보에 의하면, 스떼판츠민다와 라르스 고속도로는 낙석으로 인해 트럭운송수단에 대해 폐쇄되었다.
- տեղումներ 떨어짐, 낙진, 낙석
ՀՀ ԱԳՆ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին: 아르메니아 공화국의 외무부로부터 받은 정보에 따르면, 외국인에 대한 조지아 입국금지 결정은 여전히 유효하다. 금지에는 화물운송이 포함되지 않는다.
Կենտրոնացնենք ուժերն ԱՀ-ում բնականոն կյանքը վերականգնելու համար. ՀՀ վարչապետի և ԱՀ նախագահի հանդիպումը: 우리는 아르차흐 공화국에서 정상적인 삶을 회복하기 위해 힘을 집중한다. 아르메니아 공화국의 총리와 아르차흐 공화국의 대통령의 만남.
ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հյուրընկալել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանին: 예레반, 11월 22일, 아르멘프레스: 총리 니콜 파쉬니안은 정부에 아르차흐 공화국의 대통령 아라이크 하루츄니안을 초청하였다.
- հյուրընկալել = հյուրին ընկալել 초청하다, 손님을 맞이하다
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ողջունելով ԱՀ նախագահին՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Մեծարգո պարոն նախագահ, ողջունում եմ Ձեզ Երևանում, ռազմական գործողությունների դադարից հետո սա մեր առաջին հանդիպումն է: Իհարկե, մենք իրար հետ բավականին ծանր ժամանակներ ենք ապրել, ծանր որոշումներ ենք կայացրել և հիմա, ինչպես պայմանավորվել ենք, պետք է կենտրոնացնենք ուժերն Արցախում բնականոն կյանքը վերականգնելու, մեր հայրենակիցների վերադարձն ապահովելու և անհրաժեշտ պայմաններ ստեղծելու համար: "아르멘프레스"에 아르메니아 공화국의 총리실 공보처에서 전해온 바와 같이, 아르차흐 공화국의 대통령과 인사를 나누면서 아르메니아 공화국의 총리 니콜 파쉬니안은 언급하였다. "존경하는 대통령각하, 귀하께서 예레반에 오신 것을 환경합니다. 종전이후 이것은 우리의 첫번째 만남입니다. 물론, 우리는 서로 매우 어려운 시기를 살았으며, 어려운 결정을 내렸으며, 이제 우리가 동의한 것 처럼 아르차흐에서 정상적인 생황을 회복하고, 우리 동포의 귀환을 보장하며 필요한 조건을 만들기 위해 힘을 집중해야합니다.
- ողջունել = ողջույն տալ 인사를 나누다
- Մեծարգո 공경할 만한, 신망(덕망)있는
Հայաստանի կառավարությունում արդեն իսկ կայացվել են մի շարք որոշումներ, որոնք վերաբերվում են Արցախի մեր հայրենակիցներին ֆինանսական աջակցություն ցուցաբերելուն: Իհարկե, այդ գործողությունները կշարունակվեն: Ես հրապարակել եմ «ճանապարհային քարտեզ», որին ծանոթ եք, այն քննարկել ենք իրար հետ և այստեղ մեր հիմնական խնդիրն Արցախի բնականոն կյանքը վերականգնելն է, զոհված զինծառայողների և քաղաքացիների ընտանիքների սոցիալական երաշխիքների ապահովումը, հնարավորինս արագ անհետ կորածների ճակատագրի պարզումը և նրանց ընտանիքների, հաշմանդամություն ստացած զինվորների և քաղաքացիների սոցիալական երաշխիքների ապահովումը, ինչպես նաև ընդհանրապես սոցիալ-հոգեբանական աշխատանքների իրականացումը: 아르메니아 정부에서는 이미 우리의 아르차흐 동포에게 재정지원과 관련하여 여러가지 결정을 내렸습니다. 물론, 이러한 조치들은 계속될 것입니다. 나는 당신이 잘 알고 있는, 우리가 서로 논의하였던 "로드맵"을 공개하였습니다. 그리고 여기에 아르차흐의 정상적인 생활을 회복하는 것이며, 죽은 군인들과 시민들의 가족에 대한 사회보장을 제공하는 것이고, 가능한 한 빨리 실종자의 행방을 밝혀내는 것과 그들의 가족, 장애를 가진 군인과 시민들에 대한 사회보장의 제공 뿐만 아니라 일반적으로 사회심리작업의 실행이라는 것이 우리의 근본적인 문제입니다.
Իհարկե, պատերազմից հետո մեծ ներդրումների անհրաժեշտություն ունեն թե՛ Հայաստանը, թե՛ Արցախը, և մենք պետք է նաև համատեղ աշխատենք այդ ներդրումներն ապահովելու ուղղությամբ: Իհարկե, մենք ամենօրյա կապի մեջ ենք, բայց նաև այս հանդիպումներում ավելի կկոնկրետացնենք մեր անելիքները»: 물론, 전쟁이후 아르메니아이든, 아르차흐이든 큰 투자가 필요하며, 우리는 공동으로 그 투자를 보장하는 방향으로 일해야합니다. 물론, 우리는 매일 연락을 취하고 있지만, 이 회담에서 보다 우리가 해야할 일에 집중할 것입니다."
Իր խոսքում Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը նշել է. «Մեծարգո պարոն վարչապետ, շնորհակալություն հանդիպման համար: Իրականում ոչ միայն ամենօրյա, այլ նաև պատերազմի օրերին մենք և հետպատերազմյա ժամանակահատվածում հնարավորություն ենք ունեցել ներկայացնելու ստեղծված իրավիճակը: Այսօր ես ուզում եմ նշել, որ հոսքը դեպի Արցախ, մեր հայրենակիցների վերադարձն ընթանում է բավականին մեծ տեմպերով: Մեր հաշվառման կենտրոնի տվյալներով՝ միայն 5 օրվա ընթացքում 25 հազար մարդ հետ է եկել և հոսքը շարունակվում է: Իհարկե ճանապարհների, անվտանգության հետ կապված հարցերը կքննարկենք Ձեզ հետ: 그의 말에 대해 아르차흐 대통령 아라이크 하루츄니안은 언급하였다. "존경하는 총리각하, 만나게 되어 감사드립니다. 사실, 우리는 매일뿐만 아니라 전쟁기간중에도 우리는 전후상황에서 만들어질 상황에 대해 기회를 가졌습니다. 오늘 나는 아르차흐로의 흐름, 우리 아르메니아 동포들의 귀환이 매우 빠른 속도로 진행되고 있음을 말하고 싶습니다. 등록센터의 자료에 따르면, 오직 5일동안 2만5천명이 돌아왔으며, 흐름은 계속되고 있습니다. 물론, 도로와 안전과 관련된 문제들은 당신과 함께 논의될 것입니다.
Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր սոցիալական խնդիրներին, մեր կողմից բարձրացվող հարցերին ՀՀ կառավարության արձագանքման, դրանց օպերատիվ լուծում տալու համար, նաև շնորհակալություն հայտնել այն ծրագրերի համար, որոնք նախատեսվում են առաջիկա մի քանի օրերին: 나는 모든 사회문제와, 우리가 제기한 문제들에 대한 아르메니아 공화국 정부의 대응과, 그것들의 적극적인 해결책을 주신 것에 대해 감사드리며, 며칠 동안 계획되어진 계획에 대해서도 감사드립니다.
- օպերատիվ 적극적으로 행동하는
Կոնկրետ առաջիկա օրերին իրար հետևից մի քանի սոցիալական ծրագրեր են իրականացվելու, մասնավորապես, Հայաստանի Հանրապետություն տեղափոխված յուրաքանչյուր արցախցու տրամադրվելու է դրամական օգնություն, բնակարան կորցրած մեր հայրենակիցներին մեկ շնչի հաշվով միանվագ հատկացվելու է 300 հազար դրամ: Այս և մյուս ծրագրերն, այո, լիցքաթափելու են սոցիալական լարվածությունը: 다가오는 날에 여러가지 사회프로그램이 함께 실행될 것입니다. 특히, 아르메니아 공화국으로 이주한 모든 아르차흐 시민들에게 금전적인 지원을 제공하고, 주택을 잃어버린 아르메니아인들에게 1인당 30만 드람이 일시불로 할당될 것입니다. 이것과 다른 프로그램은, 네 사회적 긴장감을 완화시킬 것입니다.
- առաջիկա = մոտ ապագայում լինելիք 가까운 미래에 있을
- կոնկրետ առաջիկա օրերին 가까운 장래에, 향후
- միանվագ 일시불로
- հատկացվել 할당되다, 배당되다
11월 22일자 https://news.am/arm/news/614951.html
Ամերիկահայերը Փաշինյանի հրաժարականի պահանջով ստորագրահավաք են սկսել: 미국계 아르메니아인들은 파쉬니안의 사임을 요구하며 서명운동을 시작하였다.
- ստորագրահավաք = ստորագրությունների հավաք 서명운동
Ամերիկահայերը ստորագրահավաք են սկսել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։ Նախաձեռնության հեղինակը Բոստոնում հրապարակվող «Հայրենիք» շաբաթաթերթն է։ Թերթի վերջին խմբագրականում գրված է, որ ԱՄՆ–ի հայկական համայնքը պատրաստվում է նոյեմբեր ամսվա վերջին հինգշաբթիին` Գոհաբանության տոնին կամ Thanksgiving–ին, մասնակցել 23 տարի շարունակ տեղի ունեցող «Հայաստան» համահայկական հիմնադրամի հեռուստամարաթոնին։ 미국계 아르메니아인들은 아르메니아 총리 니콜 파쉬니안의 사임을 요구하는 서명운동을 시작하였다. 주최측은 보스턴에서 발행되는 "조국" 주간지이다. 신문의 최근 사설에서 미국의 아르메니아 공동체는 11월 마지막 목요일인 추수감사절에 23년동안 지속적으로 개최해온 "아르메니아"의 범아르메니아 기금의 TV 프로그램에 참여할 것이라고 명시하였다.
- հեղինակ 저자, 발기인
- նախաձեռնություն 주도, 계획
- խմբագրական 편집의, 사설의
- Գոհաբանության տոն 추수감사절
- հեռուստամարաթոն = հեռուստատեսային հաղորդահանդես TV 프로그램
«Այս անգամ, հանուն հայության և ի շահ Հայաստանի և Արցախի պատվի, դրամահավաքի հետ մեկտեղ ժամանակն է ապիկար և ձախողած վարչապետին և իր վարչակազմին հրաժարման պահանջով ստորագրահավաք կատարելը», – գրված է թերթում։ "이제는 아르메니아인들을 위해, 아르메니아의 국익을 위해, 아르차흐의 명예를 위해, 모금활동과 함께 무능하고 실패한 총리와 그의 행정부에 사임을 요구하는 서명운동을 이해할 시간입니다."라고 신문에 써져있다.
- ի շահ 이익을 위해
- դրամահավաք 모금활동
- մեկտեղ 함께
- ապիկար 무능한, 힘없는
Թերթը հիշեցնում է, որ ամեն տարի «Հայաստան» համահայկական հիմնադրամի հեռուստամարաթոնին ամերիկահայերը գումարներ են նվիրաբերել` նպատակ ունենալով շենացնել, վերանորոգել Արցախն ու Հայաստանի սահմանամերձ շրջանները։ Ավելի քան 20 տարվա օժանդակություններով բազմաթիվ ծրագրեր են կատարվել` կառուցվել են կրթօջախներ, ճանապարհներ, զարգացվել է գյուղատնտեսությունը, անասնաբուծությունը, կազմակերպվել են մշակութային միջոցառումներ և այլն։ 신문은 매년 "아르메니아" 범아르메니아 기금의 TV 프로그램에 미국계 아르메니아인들이 아르차흐와 아르메니아 국경인근 지역을 개선하고, 보수할 목적으로 돈을 기부한다는 것을 상기시켰다. 20년이상의 지원으로 수많은 프로그램이 실행되었다. 교육기관, 도로가 건설되었고, 농업, 축산업이 개발되었으며, 문화행사 등이 개최되었다.
- նվիրաբերել 기부하다
- շենացնել 개선하다
- վերանորոգել 수리하다, 보수하다
- կրթօջախ 교육기관
«Հայորդին համոզված էր, որ այս մարտահրավերները կարելի էր հաղթահարել, և համահայկական ճիգերով կերտեց կատարելագործված և արդիականացած ենթակառույցներ Արցախում», – գրված է թերթում։ "아르메니아 사람들은 이러한 도전을 극복할 수 있으며, 범아르메니아의 노력으로 아르차흐에서 향상되고 현대화된 기반시설을 지을 수 있다고 확신했었습니다."라고 신문에 써져있다.
- հայորդի = հայի որդի 아르메니아의 아들, 아르메니아 사람
- մարտահրավեր 도전
- ճիգ 노력
- կատարելագործել 향상시키다
- արդիականալ 현대화하다
- ենթակառույց 기반시설, 인프라
- կերտել 짓다
«Մեր հայրենիքը չեն կարող հանձնել այդ խայտառակ փաստաթղթով». հադրութցի կանանց բողոքի ակցիան
Նշված է, որ արդեն ավարտված էին արդեն ադրբեջանական կողմին անցած Հադրութ քաղաքի, Սպիտակաշեն և Վանք գյուղերի ջրամատակարարաման ծրագրերը, պատրաստ էր Շուշիի մոտ գտնվող Քարին տակի մանկապարտեզը, համայնքային կենտրոնը, դպրոցի մարզադահլիճը։ "우리 조국은 그러한 수치스러운 문서로 양도될 수 없습니다." - 하두르트 여성항의운동본부는 언급하였다. 이미 아제르바이잔 측에게 넘어간 하드루트시, 스삐따카센과 반크 마을의 상수도 프로그램이 완료되었고 슈쉬 인근에 위치한 카리아래 유치원와 공동체 센터, 체육관이 준비되었었다고 언급하였다.
- խայտառակ 수치스러운, 창피한
- ջրամատակարարամ 상수도
- մանկապարտեզ 유치원
- մարզադահլիճ 체육관, 헬스장
«Նշված կառույցների մի մասը արդեն իսկ քարուքանդ եղած է ադրբեջանցիների կողմից, իսկ կիսավարտ աշխատանքները մատնված են անորոշ ճակատագիրի», – գրված է թերթում։ "언급된 건설의 일부분은 이미 아제르바이잔에 의해 완전히 파괴되었으며 미완의 작업들은 불확실한 운명에 남아있습니다."라고 신문에 써져있다.
- քարուքանդ = բոլորովին քանդած 완전히 파괴된
- կիսավարտ = կիսով չափ ավարտված 반정도 완료된, 미완성된
«Հայրենիքը» գրում է, որ սեպտեմբեր 27-ից` պատերազմի առաջին օրվանից, հայ համայնքը լծվել է ակտիվորեն օժանդակություններ ուղարկելուն, սակայն նոյեմբերի 10-ից սկսած` Արցախը կործանման շեմին է։ "조국"은 9월 27일, 전쟁의 첫날부터 아르메니아 공동체는 적극적으로 구호물자를 보냈지만 11월 10일이래로 아르차흐는 붕괴직전에 있다고 작성했다.
«Պետք է շտկենք մեր աչքերը և մեկ օր առաջ լծվենք մեր արժանապատվությունը փրկելուն` ազգային համաձայնության ժամանակավոր կառավարություն հիմնելով և փրկելով հավելյալ կործանման շեմին հասած Հայաստանն ու Արցախը», – գրված է թերթում։ "국가협정의 임시정부를 구성하고 추가적인 붕괴직전에 있는 아르메니아와 아르차흐를 구하는 것에 우리의 시선을 고정하여 언젠가 우리의 존엄성을 구하는 것을 짊어져야합니다."라고 신문에 써져있다.
- շտկել 고정하다
- լծվել -> լծել 짊어지다, 부과하다
«Հայրենիքը» շեշտում է, որ պետք է շարունակել գումարներ ուղղել հիմնադրամին, սակայն այդ գումարները չպետք է ծախսվեն ապիկար կառավարության աշխատավարձերի և պարգևների համար։ "조국"은 자금이 계혹하여 기금에 보내져야하지만, 그 자금은 무능한 정부의 급여와 상여금으로 지출되어서는 안된다고 강조하였다.
11월 22일자 https://news.am/arm/news/614919.html
Հարավային Կորեայի մայրաքաղաքային շրջանում կարանտինի երրորդ մակարդակ են սահմանել: 남한의 수도권에서 코로나바이러스의 제 3 단계가 부과되었다.
Հարավային Կորեայի մայրաքաղաքային շրջանում կարանտինի հինգ մակարդակներից երրորդ մակարդակ են սահմանել կորոնավիրուսով վարակման դեպքերի աճի ֆոնին: Այդ տարածաշրջանում արդեն գործում է երկրորդ կարանտինային մակարդակը, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով երկրի առողջապահության նախարարությանը: 남한의 수도권에서 코로나바이러스 감염사례가 증가하는 가운데 검역의 5단계중 제 3 단계가 부과되었다. 그 지역에서는 이미 제 2 단계의 검역이 작용하고 있다고 TASS 통신은 해당국가의 보건부를 참고하여 보도하였다.
- կարանտին 검역
- հղում անել 참고하다
Նշվում է, որ այդ քայլն ուղղված է վիրուսի տարածման կանխմանը՝ դպրոցականների համար միասնական պետական քննության նախաշեմին, որը կկայանա դեկտեմբերի 3-ին: 그러한 조치는 12월 3일에 개최되는 국가학력고사이전에 학생들을 위한 바이러스 확산방지를 위한 것이라 밝혔다.
Երրորդ մակարդակին համապատասխան արգելվում են մինչև 100 մարդու մասնակցությամբ հավաքները, ամբողջությամբ դադարեցվում է գիշերային ակումբների և մի շարք այլ հաստատությունների աշխատանքը: Ռեստորանները բաց կլինեն մինչև ժամը 21:00-ն: Ոչ մեծ սրճարաններին կթույլատրվի առաքումներ կատարել:
Հարավային Կորեայի առողջապահության նախարարության տվյալներով՝ վիրուսի ռեպրոդուկցիա ինդեքսն արդեն հասել է 1,5-ի: Եթե իրավիճակը չլավանա, ապա դեկտեմբերի սկզբին ամեն օր վարակման մոտ 600 նոր դեպք կհայտնաբերվի: 제 3 단계에 따르면 100명이상이 참여하는 모임은 금지되며, 나이트클럽과 기타 다른 상업행위가 완전히 중단되어진다. 음식점은 21시까지만 개방된다. 크지 않은 까페에서는 배달이 허용된다. 남한의 보건부 자료에 따르면, 바이러스의 번식 지수는 이미 1.5배에 다달았다. 만약 상황이 좋아지지 않으면 12월 초에 매일 약 600명의 신규사례가 발견될 것이다.
- համապատասխան 따르면
- հաստատություն 상업
- առաքում 배달
- ռեպրոդուկցիա 번식, 생식
Նոյեմբերի 13-ին երկրում սկսել են տուգանել քաղաքացիներին հասարակական վայրերում և տրանսպորտում դիմակ չկրելու կամ սխալ կրելու համար: Տուգանքը կազմում է 100 հազար վոն (95 դոլար): Դիմակ կրելը պարտադիր է նաև վարակի տարածման բարձր ռիսկով աշխատավայրերում, մարզասրահներում, ինչպես նաև միջոցառումների ժամանակ, որտեղ ներկա է ավելի քան 500 մարդ: Ընդ որում, իշխանությունները քաղաքացիներին խորհուրդ են տալիս ընդհանրապես դուրս չգալ տնից առանց անհատական պաշտպանության միջոցների: 11월 13일에 이 나라에서 공공장소와 교통수단에서 마스크를 착용하지않거나 잘못 착용하는 것에 대하여 시민들에게 벌금을 부과하기 시작하였다. 벌금은 10만원(95달러)에 해당한다. 마스크 착용은 감염확산에 대한 고위험 작업장, 체육관 뿐만 아니라 500명이상이 참여하는 행사때도 의무화된다. 따라서, 당국은 시민들에게 개인보호수단없이 외출하지 말도록 권고하고 있다.
- TASS 원문 : https://tass.ru/obschestvo/10067995
도움이 되셨다면 바쁘시더라도 1초만 시간을 내주셔서 공감 및 댓글을 달아주시겠어요?
여러분의 공감과 댓글은 글쓴이에게 큰 힘이 된답니다.
'휴먼노마드로 살아 가는 법 > 아르메니아' 카테고리의 다른 글
[아르메니아어] 뉴스로 배우는 아르메니아어 (2020년 11월 24일자) (0) | 2020.11.24 |
---|---|
[아르메니아어] 뉴스로 배우는 아르메니아어 (2020년 11월 23일자) (0) | 2020.11.23 |
[아르메니아어] 뉴스로 배우는 아르메니아어 (2020년 11월 21일자) (0) | 2020.11.21 |
[아르메니아어] 뉴스로 배우는 아르메니아어 (2020년 11월 20일자) (0) | 2020.11.20 |
[아르메니아어] 뉴스로 배우는 아르메니아어 (2020년 11월 19일자) (0) | 2020.11.19 |