휴먼노마드
[아르메니아어] 뉴스로 배우는 아르메니아어 (2020년 11월 24일자) 본문
11월 24일자 https://news.am/arm/news/615168.html
«Ժողովուրդ». Ինչպես փորձաքննության ենթարկել 11 հազար վիրավոր զինվորի. դատախազության շուրջ խռովություններ են առաջացել: "피플" 만천명의 부상군인을 평가하는 방법, 검찰주변에서 반발이 일어났다.
- փորձաքննություն (전문적인) 평가, 연구
- ենթարկել 압도하다, 종속시키다
- դատախազություն 검찰
- խռովություն 반항, 반발
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Դատաբժշկական փորձաքննությունների և նախաքննական մարմինների մոտ անելանելի վիճակ է ստեղծվել: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ նախաքննական մարմիններին դատախազությունը հանձնարարել է, որ քրեական գործերի բնույթից ելնելով՝ պետք է վիրավոր զինվորներին դատաբժշկական փորձաքննության ենթարկել: "피플" 일보는 법의학조사와 사전조사기관부근에서 절박한 상황이 초래되었다고 작성하였다. 우리가 받은 정보에 따르면, 사전조사기관에 검찰은 형사사건의 성격상 부상군인에게 법의학적 평가해야한다고 지시하였다.
- անելանելի 어려운, 절박한, 탈출이 불가능한
Այս հանգամանքը խիստ զայրացրել է և՛ քննիչներին, և՛ դատաբժիշկներին, որոնք ասել են՝ դիմում կգրեն, կազատվեն պաշտոնից: Ըստ նրանց՝ 11 հազար վիրավոր կա, և ինչպես իրենք կարող են 11 հազար վիրավոր զինվորի ենթարկել փորձաքննության, երբ այդքան ռեսուրս չունեն, չկա այդքան քննիչ, և, բացի այդ, այդքան քրեական գործեր են հարուցվել, որ հնարավոր չէ այս իրավիճակում իրականացնել: Թե ինչ կլինի դատախազության այս ցուցումի վերջը, դժվար է ասել, բայց ցուցումը լուրջ խռովություններ է առաջ քաշել և՛ դատաբժիշկների, և՛ քննիչների շրջանում: Իսկ, ահա, այս իրավիճակին զուգահեռ անհետ կորած զինծառայողների ծնողները շարունակում են պահանջել հանդիպում պաշտպանության նախարարի հետ: Նրանք ամեն օր Պաշտպանության նախարարության դիմաց են: Զինծառայողների հարազատները վրդովված են, որ իրենց որդիներից, հարազատ զինծառայողներից որևէ լուր չկա»: 이러한 사실은 조사관이든, 법의학자이든 몹시 화나게했으며 그들은 신청서를 작성하고 직위에서 해임할 것이라고 말했다. 그들에 따르면, 만천명의 부상자가 있는데 어떻게 자신들이 만천명의 부상군인들을 평가할 수 있겠는가? 그럴만한 자원도 없으며, 그럴만한 수사관도 없으며, 그외에도, 이러한 상황에서 수행할 수 없을 만큼의 그와 같은 형사사건이 시작되었다. 검찰의 이러한 지침의 끝에 무엇이 있을지는 말하기 어렵지만 그 지침은 법의학자와 수사관들 사이에 심각한 반발을 일으켰다. 한편, 이 사실과 병행하여 실종 군인들의 부모들은 계속하여 국방부 장관과의 회담을 요구하고 있다. 그들은 매일 국방부 앞에 있다. 군인들의 친척들은 자신들의 아들이나 친척군인들에 대한 어떠한 소식도 없다는 사실에 분개하였다.
Հայաստանի ՀՆԱ-ն նախորդ եռամսյակի համեմատ աճել է 38.6%-ով: 아르메니아의 GDP는 이전 분기에 비해 38.6% 증가하였다.
ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի համախառն ներքին արդյունքը, 2020-ի երրորդ եռամսյակում, նախնական տվյալներով, կազմել է 1 տրլն 744 մլրդ 942.4 մլն դրամ (ընթացիկ գներով), որը նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատ նվազել է 9.1%-ով, իսկ 2020-ի երկրորդ եռամսյակի համեմատ աճել 38.6%-ով։ 예레반, 11월 24일, 아르멘프레스: 아르메니아의 GDP는 2020년 3분기에 이전 분기에 비해 17억 4494만 2400 드람(현재기준)에 달하였으며, 이는 이전년도 동일분기에 비해 9.1% 감소하였으며 2020년 2분기에 비해 38.6% 증가하였다.
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ վիճակագրական կոմիտեից, Հայաստանի բնակչության մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն այս տարվա հուլիս-սեպտեմբերին կազմել է 588 հազ. 434 դրամ կամ 1,212 ԱՄՆ դոլար։
2020-ի երրորդ եռամսյակի ՀՆԱ-ի կառուցվածքում ամենամեծ՝ 17.1% բաժինն ունեցել է գյուղատնտեսության, անտառային տնտեսության և ձկնորսության ճյուղը՝ նախորդ եռամսյակի 10.8%-ի դիմաց։ Երկրորդ ամենամեծ բաժինն ունեցել է մշակող արդյունաբերության ճյուղը՝ 12% (2020-ի երկրորդ եռամսյակում՝ 12.6%), երրորդը՝ մեծածախ և մանրածախ առևտրի, ավտոմեքենաների և մոտոցիկլների նորոգման ոլորտն է՝ 10.7% (10.8%), որին հաջորդում են շինարարության ճյուղը՝ 7.3% (4.8%), անշարժ գույքի հետ կապված գործունեությունը՝ 6.8% (6.7)։ Իսկ ֆինանսական և ապահովագրական գործունեության բաժինը Հայաստանի ՀՆԱ-ում 2020-ի երրորդ եռամսյակում կազմել է 6%, նախորդ եռամսյակում այդ ցուցանիշը եղել է 7.8%։ "아르멘프레스"가 아르메니아 공화국의 통계청으로부터 통보받은 것와 같이, 아르메니아의 인구 1인당 GDP는 올해 1월-9월동안 58만 8434드람 또는 1,212 미국 달러에 달했다. 2020년 3분기의 GDP 구조에서 가장 큰 비중은 17.1%로 농업, 임업 및 어업으로 이전 분기의 10.8%에 비해 증가하였다. 두번째로 가장 큰 비중은 제조업이며 12% (2020년 2분기에 12.6%), 세번째는 도매 및 소매, 자동차 및 오토바이 수리부문으로 10.7% (10.8%), 건설업 7.3% (4.8%)가 뒤를 이었으며, 부동산과 관련된 업종이 6.8% (6.7%)이다. 또한, 금융 및 보험활동이 아르메니아 GDP에서 2020년 3분기에 6%에 달하며, 이전 분기에서 그 수치는 7.8% 였다.
ՀՀ կենտրոնական բանկը ՀՀ արտարժութային շուկայում կիրականացնի գործառնություններ: 아르메니아 공화국의 중앙은행은 아르메니아 공화국의 외환시장에서 사업거래를 이행할 것이다.
- գործառնություն 사업거래
ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ֆինանսական շուկաների բնականոն գործունեության ապահովման նպատակով ՀՀ կենտրոնական բանկը ՀՀ արտարժութային շուկայում կիրականացնի գործառնություններ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ կենտրոնական բանկը: 예레반, 11월 24일, 아르멘프레스: 아르메니아 공화국의 금융시장의 정상적인 운영을 보장할 목적으로 아르메니아 공화국의 중앙은행은 아르메니아 공화국의 외환시장에서 사업거래를 이행할 것이다. "아르멘프레스"의 전언에 따르면, 이에 대하여 아르메니아 공화국의 중앙은행은 공지글을 배포하였다.
Նշվում է, որ ՀՀ կենտրոնական բանկը շարունակում է իրականացնել ֆինանսական շուկաների մշտադիտարկում և անհրաժեշտության դեպքում կկիրառի իր գործիքակազմում առկա բոլոր գործիքները՝ երաշխավորելով գների և ֆինանսական կայունությունը։ 아르메니아 공화국의 중앙은행은 계속하여 금융시장의 모니터링을 실시하고 있으며 필요한 경우, 사용가능한 모든 수단을 동원하여 가격 및 금융안정성을 보장한다.
- գործիքակազմ 수단, 방법
- գործիք 도구, 수단
11월 24일자 https://news.am/arm/news/615203.html
«Նիկոլ Փաշինյանը խախտել է սահմանադրական կարգը». Հացադուլին միացել է նաև ՍԴ նախկին անդամ Կիմ Բալայանը: "니콜 파쉬니안은 헌법질서를 위반하였다." 헌법재판소의 전 구성원 김 발라얀도 단식에 동참하였다.
Կառավարության դիմաց Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հացադուլին է միացել նաև ՍԴ նախկին անդամ Կիմ Բալայանը: 정부앞에서 니콜 파쉬니안의 사임을 요구하는 단식에 헌법재판소의 전 구성원인 김 발라얀도 동참하였다.
Նա լրագրողների հետ զրույցում ասաց. «Ես կարծում եմ, որ իրավական ճանապարհով պետք է բոլոր հարցերը լուծվեն: Նիկոլ Փաշինյանը՝ խախտելով սահմանադրական կարգը, փաստորեն կնքել է միջազգային պայմանագիր, սակայն դա ընթացակարգերով չի սահմանվել: Պայմանագիրը նախևառաջ պետք է բերվեր ՍԴ, ՍԴ-ն պետք է որոշեր, որ պայմանագիրը չի հակասում ՀՀ Սահմանադրությանը, պետք է այն գնար ԱԺ և վավերացվեր: Այդ կարգը նա խախտել է, հետևաբար տապալել է սահմանադրական կարգը: 그는 기자와의 인터뷰에서 말하였다. "나는 합법적인 방법으로 모든 문제는 해결해야한다고 생각합니다. 니콜 파쉬니안은 헌법질서를 위반하면서, 실제로 국제협약에 도장을 찍었지만 그것은 절차를 통해 규정되지 않았습니다. 합의는 먼저 헌법재판소에 제출되어야하며, 헌법재판소는 합의서가 아르메니아 공화국의 헌법에 위배되지 않는가를 결정해야합니다. 그것을 국회로 가져가 비준을 받아야합니다. 그런 절차를 그는 위배하였기에 헌법질서를 뒤집었습니다.
- կնքել 도장을 찍다
- ընթացակարգ 절차
- նախևառաջ 먼저
- հակասել 모순되다, 위배하다
- տապալել 전복하다
Սահմանադրական կարգը տապալելու համար գլխվոր դատախազությունը, ՀՔԾ-ն պատրտավոր են քրգործ հրուցել և նրան քրեական պատասխանատվության ենթարկել: Միակ պահանջս դա է, որ քրեական պատասխանատվության ենթարկել և տա իր հրաժարականը: Այսինքն հրաժարական կարող է և չտալ, որովհետև նախնական կալանքի վերցնելու պրագայում նա արդեն զրկված կլինի իր լիազորությունների իրականացումից»: 헌법질서를 뒤집는 것에 대해 검찰청과 특별조사국은 형사사건 시작하고 그에게 기소할 준비가 되어 있습니다. 나의 유일한 요구는 그가 기소되고 사임하는 것입니다. 즉, 그가 사임할 수도 그렇지 않을 수도 있습니다. 왜냐하면 재판전 구금이 될 경우에 그는 자신의 권한이행이 박탈될 것이기 때문입니다."
- ՀՔԾ = Հատուկ քննչական ծառայության 특별조사국
- քրգործ 형사사건
- քրեական պատասխանատվություն 형사책임, 기소
- նախնական կալանք 재판전 구금
Նա հավելեց, որ դրանից հետո թե ԱԺ-ն ում վարչապետ կնշանակի, ինչպես առաջ կշարժվի, դա բոլորովին այլ հարց է. «Եթե քաղաքական տեսանկյունից վերցնենք, միանշնակ է, որ չի կարող պակիտուլյացիոն պայմանագիր ստորագրած անձը այսօր բանակցային գործընթացի մեջ մտնի: Եթե վերցնեք հայտարարությունը, կտեսնեք, որ նույն հայտարարության մի շարք կետեր այսօր ոտնահարվում են: Ինչի՞ պետք է ադրբեջանցի փախստականները գան, իսկ մեր փախստականները մնան օդում կախված: Որտե՞ղ է դա գրված, նման կետ կա՞: Ոչ, բայց դուք տեսնում եք, թե ինչ են բերել մեր ժողովրդի գլխին: 그는 그런 후에 국회는 누구를 총리로 임명할 것인지, 앞으로 어떻게 나아갈 것인지는 완전히 다른 문제라고 덧붙였다. "만약 정치적 관점으로 본다면, 합의서에 서명한 사람은 오늘 협상절차에 머물 수 없다는 것은 분명합니다. 만약 성명을 따른다면 그같은 성명서의 여러 지점에서 오늘 위배되는 것을 볼 수 있습니다. 왜 아제르바이잔 난민들이 와야합니까? 또한 우리의 난민은 그와 같은 허공에 매달려야합니까? 어디에 기록되어 있습니까? 그와 같은 점이 있습니까? 아니요, 하지만 여러분은 그들이 우리 국민들 머리에 무엇을 가져왔는지 보고 있습니다.
- միանշնակ 명확한, 분명한
- պակիտուլյացիոն
- ոտնահարել 짓밟다
Նա հավելեց, որ հացադուլը ծայրահեղ քայլ է. «Ես համոզված էլ չեմ, որ կարող եմ երկար ձգել, բայց հանուն հայրենիքի, եթե մեր քաջ զինվորները գնացին զոհվեցին, ես էլ պատրաստ եմ այստեղ մեռնել արդարության հասնելու համար: Հացադուլ հայտարարել եմ մինչեւ իր հրաժարականին հասնելը»: 그는 단식은 극단적인 조치라고 덧붙였다. "나는 내가 오랫동안 버틸 수 있을지 확실치 않습니다, 그러나 조국을 위해, 만약 우리의 용감한 군인들이 죽음을 향해 갔듯이, 나 또한 여기에서 정의를 위해 죽을 준비가 되어 있습니다."
Նշենք, որ Կիմ Բալայանի որդին՝ Գաբրել Բալայանը նախօրեին ազատվել է պաշտպանության փոխնախարարի պաշտոնից: Նրա որդիներից Տիգրան Բալյանը Նիդերլանդներում ՀՀ դեսպանն է, իսկ մյուս որդին՝ Դավիթ Բալայանը, դատավոր է: 김 발라얀의 아들인 가브리엘 발라얀은 어제 국방부 차관의 직위에서 해임되었다는 점에 유의해야한다. 그의 아들들중 띠그란 발라얀은 네덜란드주재 아르메니아 공화국 대사이며, 다른 아들 다비트 발라얀은 판사이다.
Երևանի քաղաքապետարանը վառելափայտ կտրամադրի սոցիալապես անապահով ընտանիքներին: 예레반 시정실은 사회적으로 취약한 가족들에게 장작을 제공할 것이다.
ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի ավագանու 5-րդ նստաշրջանի 3-րդ նիստին որոշում կայացվեց համայնքային սեփականություն հանդիսացող ծառերի էտումից և չորացած ծառերի հեռացումից առաջացած փայտանյութը որպես ձմեռային վառելափայտ անվճար հատկացնել սոցիալապես անապահով ընտանիքներին: 예레반, 11월 24일, 아르멘프레스: 예레반의 제 5 차 장로협의회의 3차 회기에서 지역사회 소유인 나무들의 가지치기와 마른 나무에서 떨어져 나온 목재를 겨울땔감으로 사회적으로 취약한 가정에 무료로 할당하기로 결정했다.
- հանդիսանալ 이다.
- էտում 가지치기
- հեռացում = հեռանալը 떨어져 나온 것, 적출
- առաջացնել 파생되다
- վառելափայտ 장작, 땔감
- հատկացնել 할당하다, 제공하다
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նիստի ժամանակ նախագիծը ներկայացրեց Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչության պետ Գևորգ Նազարյանը: "아르멘프레스"의 보도에 따르면, 회기중 본 프로젝트를 예레반 시정실의 자연보호부장 게보르크 나자리안이 제출하였다.
«Երևան քաղաքի ծառերի էտման և չորացած ծառերի հեռացման արդյունքում ներկայումս կուտակվել է շուրջ 500 խմ փայտանյութ: Նախագծով նախատեսվում է կուտակված փայտանյութն օգնության կարգով տրամադրել սոցիալապես անապահով ընտանիքներին՝ հնարավորինս մեղմելու սոցիալական խնդիրները: Նախատեսվում է նաև, որ այդ ընտանքիների ցանկը, չափորոշիչները և հատկացվելիք փայտանյութի չափաքանակը և հատկացման կարգը սահմանվելու է Երևանի քաղաքապետի որոշմամբ»,- նշեց Նազարյանը: "예레반 시의 나무의 가지치기와 마른나무를 적출한 결과로 현재 대략 500입방미터의 목재가 쌓였습니다. 프로젝트에 따라 축적된 목재를 활용하는 방법으로 가능한 한 사회문제를 완화하기 위해 사회적으로 취약한 가정에 제공할 예정입니다. 또한 그러한 가정목록, 기준 및 할당될 목재의 양과 할당절차는 예레반 시장의 결정에 따라 규정될 것입니다."라고 나자리안은 말했다.
Ֆինանսական և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Լևոն Հովհաննիսյանն ասաց, որ իրենք նախագծին տվել են դրական եզրակացություն: 금융 및 경제문제에 관한 상임위원회의 회장 레본 호브한니시안은 자신들도 프로젝트에 긍정적인 결론을 내렸다고 말했다.
Որոշումն ընդունվել է միաձայն՝ 40 «կողմ» ձայներով: 결정안은 40개의 찬성으로 만장일치로 채택되었다.
ՏՄՊՊՀ-ն հարցում է նախաձեռնել դեղերի սպառման վերաբերյալ: 공정거래위원회는 의약품소비에 대한 설문조사를 착수하였다.
- ՏՄՊՊՀ = տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով 공정거래위원회
ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն իրականացնում է ուսումնասիրություն դեղերի շրջանառության ոլորտում։ Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովից, ուսումնասիրության նպատակն է դեղերի շուկայում արդյունավետ մրցակցային միջավայրի ձևավորումը շուկայում առկա մրցակցային խնդիրների վերհանման և դրանց օպերատիվ ու օպտիմալ լուծման ուղիների բացահայտման միջոցով։ 예레반, 11월 24일, 아르멘프레스: 아르메니아 공화국의 공정거래위원회는 의약품의 유통분야에서 조사를 실시한다. "아르멘프레스"에 공정거래위원회가 통보한 바와 같이, 조사목적은 의약품시장에서 시장에서의 기존 경쟁문제를 들어내고 그것을 운영 및 최적의 해결방법의 공개를 통해 효과적으로 경쟁환경을 형성하는 것에 있다.
«Խնդրում ենք մասնակցել հարցմանը, որն ուղղված է սպառողների կարծիքի ուսումնասիրմանը և հնարավորության դեպքում աջակցել հարցաթերթի տարածմանը: Ձեր ակտիվ մասնակցությամբ Դուք կօգնեք ոլորտում առկա խնդիրների բացահայտմանն ու դրանց լուծման առավել արդյունավետ բանաձևերի մշակմանը»,- ասված է հաղորդագրության մեջ: 소비자의 의견조사를 목적으로 하는 설문조사에 참여하시고 가능한 경우에 설문지보급을 지원해 주십시오. 여러분의 적극적인 참여로 여러분은 분야의 기존문제의 공개와 그것의 해결을 보다 효과적으로 식별하는 것에 대해 도움이 될 것입니다.
Հարցմանը մասնակցելու համար անցեք հետևյալ հղմամբ՝ https://bit.ly/3frydoF: 설문조사 참여를 위해 다음과 같은 링크로 이동하세요.
Երևանի տրանսպորտային ցանցի համար ավտոբուսների արտադրության մրցույթը կմեկնարկի դեկտեմբերին: 예레반의 교통망에 대한 버스생산입찰은 12월에 시작될 것이다.
ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևան քաղաքի տրանսպորտային ցանցի համար ավտոբուսների արտադրության մրցույթը մեկնարկելու է 2020 թվականի դեկտեմբերին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ավագանու նիստի ժամանակ ասաց Երևանի փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանը: 예레반, 11월 24일, 아르멘프레스: 예레반시의 교통망에 대한 버스생산입찰은 2020년 12월에 시작될 것이다. "아르멘프레스"의 보도에 따르면, 이에 대하여 장로회기중 예레반 부시장 흐라챠 사르그시안은 말했다.
«Առաջին մրցույթին մասնակցել էր երկու կազմակերպություն, սակայն այն չեղարկվել էր, քանի որ դրանցից մեկի տեխնիկական բնութագրերը չէին համապատասխանել, իսկ մյուսը կարևոր փաստաթղթեր չէր ներկայացրել: Կարծում եմ, որ երկրորդ մրցույթը կհայտարարվի մինչև դեկտեմբերի 10-ը, և այն կլինի երկու փաթեթով»,- նշեց Սարգսյանը և հավելեց, որ այս ընթացքում Երևանի քաղաքապետի հետ աշխատել են 7.5-8.5 մ երկարությամբ ավտոբուսներ ձեռք բերելու ուղղությամբ: "1차 입찰에 두 회사가 참여하였지만 그것은 취소되었습니다. 왜냐하면 그들중 한곳은 기술사양을 충족시키지 못했기 때문이며, 다른 곳은 중요서류를 제출하지 않았습니다. 2차 입찰은 12월 10일후에 공개될 것이며 그것은 두가지 패키지로 제공될 것입니다."라고 사르그시안은 말했으며 그 과정에서 예레반시장과 협력하여 7.5-8.5미터 기장의 버스를 구매할 것이라고 덧붙였다.
Նրա խոսքով՝ որոշ խնդիրներ լուծելուց հետո նույնպես կհայտարարվի մրցույթ, որպեսզի համալրվի Երևանի ավտոբուսների կայանը: 그의 말에 따르면, 어떤 문제를 해결한 후 예레반 버스정거장을 보충하기 위한 입찰이 공개될 것이다.
ԲՀԿ-ական ավագանու անդամի կարծիքով ներկայում հողի և գույքահարկի թանկացումը տեղին չէ: 번영 아르메니아 정당의 장로회 의원의 의견에 따르면, 현재 토지세와 재산세의 인상은 적절치 않다.
- ԲՀԿ = «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն 번영 아르메니아 정당
ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Մարկոս Հարությունյանը տեղին չի համարում երկրում տիրող իրավիճակի պայմաններում հողի և գույքահարկի թանկացումը: 예레반, 11월 24일, 아르멘프레스: 예레반 장로회의 "번영 아르메니아" 정당의 의원 마르꼬스 하루츄니안은 나라가 처한 상황에서 토지세와 재산세의 인상은 적절치 않다고 간주된다.
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Հարությունյանն ասաց ավագանու 5-րդ նստաշրջանի 3-րդ նիստի ժամանակ: "아르멘프레스"의 보도에 따르면, 이에 대하여 하루츄니안은 제 5 차 장로협의회의 3차회기중에 말하였다.
«Արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում Երևանում կային մարդիկ, որոնք օգտվելով առիթից շարունակում էին ավելացնել իրենց ինքնակամ շինությունների թիվը: Նախկինում արված շինությունները և ներկայում արվող կամ արդեն ավարտված ինքնակամ շինությունները, իհարկե, չի կարելի նույն հարթության վրա դիտարկել: Այս ընթացքում այդ շինություններն ավելացրած անձինք օգտվել են ներկա իրավիճակից»,- նշեց ավագանու անդամը: "아르차흐의 두번째 전쟁과정에서 예레반에는 이 기회를 노려 자신들의 건물 수를 계속하여 증가시키려는 사람들이 있습니다. 과거에 지어졌던 건물과 현재 지어지고 있거나 이미 완공된 자신의 건물은 물론, 동일 선상에 놓을 수는 없습니다. 이러한 과정에서 그러한 건물들을 추가한 사람들은 현재의 상황을 이용하고 있습니다."라고 장로회 의원은 말했다.
- շինություն 건물
Անդրադառնալով Արցախյան վերջին պատերազմին մասնակցած քաղաքացիներին բնակարաններով ապահովելու հարցին՝ բանախոսը նկատեց, որ շտապողականությունը կարող է կանգնեցնել խնդիրների առաջ: 아르차흐의 지난 전쟁에 참여한 시민들에게 아파트를 제공하는 문제를 언급하면서 발언권자는 성급함은 문제를 일으킬 수 있다고 지적하였다.
- շտապողականություն 서둘러 진행하는 것
«Նախ պետք է հասկանանք՝ ովքեր ունեն դրա կարիքը, այնուհետև տեսնենք, թե կառավարությունն ինչ գործառույթներ է այս ուղղությամբ իրականացնելու, ինչից հետո միայն հասկանանք՝ համայնքն ինչ դերակատարում պետք է ունենա»,- ասաց Մարկոս Հարությունյանը և հավելեց, որ իրենք պետք է ամեն ինչ անեն համայնքի բարoրության համար: "우선 누가 그것을 필요로 하는지 이해해야합니다. 그런 다음 정부가 이 방향에 대해 어떤 조치를 실행하는지 보아야합니다, 그런 다음 지역사회가 어떤 역할을 해야하는지 알 수 있습니다."라고 마르꼬스 하루츄니안은 말했으며 자신들은 지역사회의 이익을 위해 최선을 다해야한다고 덧붙였다.
Ավագանու անդամը նաև ընդգծեց, որ իր կարծիքով հողի և գույքահարկի թանկացումը բոլորովին տեղին չէ՝ հաշվի առնելով տնտեսության առջև ծառացած մարտահրավերները: 장로회 의원은 또한 자신의 견해로는 경제가 직면한 도전을 감안하면 토지세와 재산세의 인상은 전혀 적절치 않다고 강조하였다.
Պատգամավորը դրամի արժեզրկման պայմաններում կանխատեսում է կառավարելի գնաճ: 국회의원이 드람의 평가절하에서 관리할 수 있는 인플레이션을 전망하다.
ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Արտակ Մանուկյանը երկրում դրամի արժեզրկման ֆոնին տեսնում է գնաճային ճնշում, սակայն վստահ է, որ գնաճը կլինի կառավարելի, քաղաքացիներին հորդորում է խուճապի չմատնվել, չդիմել խուճապային քայլերի: «Արմենպրես»-ի հետ զրույցում պատգամավորը դրամի արժեզրկումը պայմանավորեց առկա անորոշություններով: 예레반, 11월 24일, 아르멘프레스: 아르메니아 공화국의 국회 재정 및 예산문제에 관한 상임위원회의 부회장 아르딱 마누끼안은 나라에서 드람의 평가절하로 인해 인플레이션의 압박이 보이지만, 인플레이션은 관리할 수 있다고 확신하며, 시민들에게 당황하지 말고 혼란스러운 조치를 취하지 말도록 촉구하였다. "아르멘프레스"와의 인터뷰에서 국회의원은 드람의 평가절하는 기존의 불확실성 때문이라고 말하였다.
«Ներկայում առկա անորոշություններով պայմանավորված՝ դրամի վրա ճնշումն էլ ավելի է մեծանում: Դրամի որոշակի արժեզրկումը կար նաև համավարակի սկզբնական շրջանում»,-ասաց Մանուկյանը: "현재 기존의 불확실성으로 인해 드람에 대한 압박도 커지고 있습니다. 드람의 어느 정도 평가절하는 전염병의 초기유행도 있습니다."라고 마누끼안은 말했다.
Նա հիշեցրեց, որ այդ ընթացքում ԿԲ-ն, կառավարությունը բազմիցս ասել են, որ վիճակը կառավարելի է:
«Արդյունքում տեսանք, որ իսկապես կառավարելի էր: Տնտեսությունն իհարկե վնասներ էր կրում, անկում էր գրանցվում, բայց մեծ հաշվով, քանի որ խնդիրներն ինստիտուտիցիոնալ բնույթի չէին, հնարավոր եղավ վերականգնել միտումները»,-ասաց Մանուկյանը: 그는 이러한 과정에서 중앙은행과 정부는 수없이 상황이 관리가능하다고 말해왔다는 것을 상기시켰다. "결과적으로 정말 관리가능했었다는 것을 보았습니다. 경제는 물론, 상처를 입었으며 하락이 기록되었지만 대체로 왜냐하면 문제들은 제도적 성격이 아니기에 그러한 경향을 회복할 수 있었습니다."라고 마누끼안은 말했다.
Պատգամավորը նկատեց, որ ողջ աշխարհում հիմա նաև համավարակի երկրորդ ալիք կա, ինչը տնտեսական անկման վերաբերյալ ավելի վատատեսական սցենարներ է առաջ քաշել: «Հայաստանում այս երկրորդ ալիքին գումարվել են նաև պատերազմական իրավիճակը, անորոշությունները: Եվ այս անորոշությունները բերում են նրան, որ ներդրողները կամ այն մարդիկ, որոնք ունեն խնայողություններ, սկսում են ձեռնպահ մնալ հավելյալ տնտեսական ակտիվությանը միտված քայլեր ձեռնարկելուց»,-նշեց նա: 국회의원은 전세계에서 지금 전염병의 두번째 파도가 있으며, 이는 경제쇠퇴에 대한 보다 비관적인 시나리오로 이어졌다고 지적하였다. "아르메니아에서 이 두번째 파도에 전쟁상황과 불확실성이 추가되었습니다. 또한 이러한 불확실성으로 인해 투자자나 저축을 가진 사람들은 추가적인 경제활동을 위한 조치를 취하는 것을 자제하기 시작하는 것을 가져왔습니다."라고 그는 언급하였다.
- խնայողություն 저축
Մանուկյանի կարծիքով՝ դրամի արժեզրկման պայմաններում գնաճային ճնշումներ կան, քանի որ Հայաստանը ներմուծող երկիր է: «Բայց, այնուհանդերձ, գնաճը կլինի կառավարելի»,-նշեց նա: 마누끼안의 의견에 따르면, 드람의 평가절하로 인해 인플레이션에 대한 압박이 있으며, 이는 아르메니아가 수입국이기 때문이다. "하지만, 인플레이션은 여전히 관리가능한 것입니다."라고 그는 말했다.
- այնուհանդերձ 여전히
Պատգամավորը հիշեցրեց, որ գնաճի համար Կենտրոնական բանկի սահմանած նպատակային ցուցանիշը 4 տոկոսի շրջակայքում է, բայց այն մշտապես նույնիսկ 2.5 տոկոսի մոտ չի եղել, ստորին հատվածում է եղել: «Կարծում եմ, որ նույնիսկ այս պարագայում, երբ որոշակի ճնշում կա, գնաճը կառավարելի է լինելու: Այն ուղղակի կգտնվի ոչ թե ստորին մակարդակում, այլ թիրախի մոտակայքում»,-ասաց Մանուկյանը: 국회의원은 인플레이션에 대한 중앙은행이 규정한 목표수치는 4%정도이지만, 그것이 언제나 2.5% 조차도 근접하지 않았으며, 바닥에 있었다는 것을 상기시켰다. "이 경우에도 어느 정도 압박은 있을 때, 인플레이션은 관리가능한 것이라고 생각합니다. 단지 바닥수준이 아니라 목표에 근접한 것이었습니다."라고 마누끼안은 말했다.
- մշտապես 끊임없이, 거듭, 영구적으로
- ստորին 바닥
- թիրախ 타켓, 목표치
Նրա կարծիքով՝ գնաճային ճնշումը կմեղմվի: Պատգամավորը սա բացատրում է նաև նրանով, որ աշխարհում էլեկտրոնային հարթակները մեծացրել են մրցակցությունը: «Եվ այդ մրցակցության արդյունքում գնագոյացումն էլ ավելի արադարացի հիմունքների վրա է: Սա աշխարհում նկատվող միտում է: Երկրներն ավելի բարձր գնաճեր էին թիրախավորում, բայց արդյունքում ավելի ցածր էին ստանում՝ նաև պայմանավորված էլեկտրոնային հարթակների ավելացմամբ»,-ասաց նա: 그의 생각에 따르면, 인플레이션의 압박은 완화될 것이다. 국회의원은 세계에서 전자플랫폼은 경쟁을 증가시켰다는 것으로써 이것을 설명하였다. "또한 그러한 경쟁의 결과로 가격형성에 있어서도 보다 공정한 기반위에 있습니다. 이것이 세계에서 보여지는 추세입니다. 나라들은 보다 높은 인플레이션을 목표로 하고 있었지만 결과적으로 전자플랫폼의 증가로 인하여 보다 낮아지고 있습니다."라고 그는 말했다.
- մրցակցություն 경쟁
- գնագոյացում = գնի գոյացում 가격형성
- արադարացի -> արդարացի 공정한, 공평한
- հիմունք 기초, 기반
Ոստիկանության ծառայողները մեքենայի ստուգմամբ հրացաններ ու զինամթերք են հայտնաբերել: 경찰관이 차량검사를 통해 소총과 탄약을 발견하였다.
- ստուգել 검사하다, 확인하다
ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Իսակովի պողոտայում տեղակայված անշարժ պահակետում ծառայություն իրականացնող՝ ոստիկանության Մալաթիայի բաժնի ու ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները նոյեմբերի 20-ին ստուգել են 40-ամյա մի տղամարդու «ՎԱԶ-21010» մակնիշի ավտոմեքենան։ 예레반, 11월 24일, 아르멘프레스: 예레반의 이사코프대로에 배치된 고정관문소에서 복무중인 경찰의 말라티아 지부와 교통경찰 제 1 장교대대의 직원들은 11월 20일에 40대 남성의 "VAZ-21010" 브랜드의 차량을 검문하였다.
- գումարտակ 대대
- մակնիշ 상표, 브랜드
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, բեռնախցիկում հայտնաբերվել են տարբեր տիպի որսորդական հրացաններ, տարբեր տրամաչափի և հրազենների, այդ թվում՝ «Կալաշնիկովի» ինքնաձիգի 100-ից ավելի փամփուշտ և այլն։ Հայտնաբերվածի վերաբերյալ համապատասխան փաստաթղթեր չեն ներկայացվել։ Զենք-զինամթերքն առգրավվել է։ "아르멘프레스"에 아르메니아 공화국의 경찰청 공보부가 알려온 바에 따르면, 트렁크에서 "칼라쉬니꼬프" 소총의 100발 이상의 총알 등을 포함하여 다양한 유형의 사냥용 소총과 다양한 구경과 총기류가 발견되었다. 발견된 것들에 관한 관련서류는 제출되지 않았고 무기-탄약류는 압수되었다.
- բեռնախցիկ 트렁크
- հրազեն 총기
- փամփուշտ 총알
- հայտնաբերել 발견하다, 찾아내다
«Նշանակվել են փորձաքննություններ։ Հանգամանքները պարզվում են։ Կանխարգելիչ միջոցառումները շարունակվում են»,- ասվում է հաղորդագրության մեջ։ "수사가 시작되었으며 사실정황은 밝혀지고 있습니다. 예방조치는 계속되고 있습니다."라고 공지글에 명시되었다.
도움이 되셨다면 바쁘시더라도 1초만 시간을 내주셔서 공감 및 댓글을 달아주시겠어요?
여러분의 공감과 댓글은 글쓴이에게 큰 힘이 된답니다.
'휴먼노마드로 살아 가는 법 > 아르메니아' 카테고리의 다른 글
[아르메니아어] 뉴스로 배우는 아르메니아어 (2020년 11월 26일자) (0) | 2020.11.26 |
---|---|
[아르메니아어] 뉴스로 배우는 아르메니아어 (2020년 11월 25일자) (0) | 2020.11.25 |
[아르메니아어] 뉴스로 배우는 아르메니아어 (2020년 11월 23일자) (0) | 2020.11.23 |
[아르메니아어] 뉴스로 배우는 아르메니아어 (2020년 11월 22일자) (1) | 2020.11.22 |
[아르메니아어] 뉴스로 배우는 아르메니아어 (2020년 11월 21일자) (0) | 2020.11.21 |