휴먼노마드

[아르메니아어] 뉴스로 배우는 아르메니아어 (2020년 11월 23일자) 본문

휴먼노마드로 살아 가는 법/아르메니아

[아르메니아어] 뉴스로 배우는 아르메니아어 (2020년 11월 23일자)

LifeChallenger 2020. 11. 23. 11:04
반응형

출처 : 픽사베이

 

 

 

 

ՌԴ ղեկավարության ջանքերի շնորհիվ հաջողվեց կանգնեցնել արյունահեղությունն ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտում․ Արայիկ Հարությունյան: 러시아 연방의 지도부의 노력덕분에 아제르바이잔-카라바흐분쟁지역에서 유혈사태를 막을 수 있었다. 아라이크 하루츄니안.

 

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն ընդգծում է, որ Ռուսաստանի Դաշնության բարձրագույն ղեկավարության գործադրած ջանքերի և իրականացրած գործողությունների շնորհիվ հաջողվեց կանգնեցնել արյունահեղությունն ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Արցախի նախագահն այս մասին գրառում է արել «Ֆեյսբուք»-ի իր էջում։ 스테파나게르뜨, 11월 23일, 아르멘프레스: 아르차흐 대통령 아라이크 하루츄니안은 러시아 연방의 최고지도부의 최대한 노력과 유효한 행동덕분에 아제르바이잔-카라바흐의 분쟁지역에서 유혈사태를 막을 수 있었다. "아르멘프레스"의 전언에 따르면, 아르차흐 대통령은 이에 대하여 그의 "페이스북" 페이지에 게재하였다.  

 

- գործադրել 있는 힘껏 노력하다

- իրականացնել = իրական դարձնել 유효하게 되다, 작동되다, 진실이 되다

 

«Մենք երախտագիտություն ենք հայտնում Ռուսաստանի Դաշնությանը և հատուկ շնորհակալություն՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Վլադիմիրի Պուտինին՝ իրավիճակի կայունացմանն ուղղված միջնորդական ջանքերի և կրակի դադարեցման ու պատերազմի կանգնեցման, մեր տարածաշրջանում խաղաղության ու կայունության վերականգնման գործում ցուցաբերած աջակցության համար։ "우리는 러시아 연방에 감사를 표하며 러시아 대통령 블라디미르 푸틴에게 상황의 안정화를 위한 중재노력과 사격종식과 전쟁방지, 우리 지역에서의 평화와 안정화를 복원하는 일에 제공된 지원에 대해 특별한 사의를 표합니다. 

 

- երախտագիտություն 감사, 사의

- իրավիճակ 상황, 사태

- միջնորդ 중재 -> միջնորդական = միջնորդաբար կատարվող 중재하는

- ցուցաբերել = հանդես բերել 1) 검토하다, 2) 표현하다, 들어내다, 3) 제공하다

 

Ռուսաստանի Դաշնության նախագահի հրամանագրի համաձայն՝ մեր հանրապետության տարածքում տեղակայվել են ռուսական խաղաղապահ ուժերը։ Այս պահին ռուսական խաղաղապահ զորակազմն արդեն ավարտել է տեղակայման գործընթացը և անցել իր առջև դրված խնդիրների իրականացմանը՝ դառնալով կայունացման կարևոր գործոն հանրապետության շուրջ ստեղծված բարդ իրավիճակում։ 러시아 연방의 대통령령에 따라, 우리 공화국의 영토에서 러시아 평화유지군이 배치되었씁니다. 현재 러시아 평화유지군은 이미 배치절차를 마쳤으며 그의 앞에 놓인 임무수행을 하고 있으며 공화국을 둘러쌓고 조성된 복잡한 상황에서 안정화에 중요한 요소가 되었습니다. 

 

- անցել ~을 제외하고(բացի), 그렇게(այնքան), 지나가다(անցնել)

- անցնել 나아가다, 통과하다, 지나가다

 

Արդյունավետ համագործակցություն է հաստատվել Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարական կազմի հետ՝ գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովի գլխավորությամբ։ Խաղաղության, կայունության և մեր քաղաքացիների անվտանգության պահպանմանն ուղղված հիմնական խնդիրների լուծումը խաղաղապահ զորակազմի անձնակազմից պահանջում է բարձր արհեստավարժություն և տոկունություն, որը երբեմն կարող է վտանգ ներկայացնել կյանքի համար։ Ուզում եմ մեր ժողովրդի անունից երախտագիտություն հայտնել իրավիճակի կայունացման, խաղաղության հաստատման և պահպանման համար նպաստավոր պայմանների ստեղծմանն ու տարբեր խնդիրների լուծմանն ուղղված աշխատանքի և գործադրած ջանքերի համար։ 나고르노-카라바흐에서 준장 루스탄 무라도브가 이끄는 러시아 평화유지군의 사령부와 효과적인 협력이 이루어졌습니다. 평화, 안정화 및 우리 시민들의 안전을 보장하기 위한 근본적인 문제를 해결하는 것은 때때로 생명을 위험을 야기할 수 있어 평화유지군의 인원들에게 고도의 숙련성과 인내를 요구합니다. 나는 우리 국민들을 대신하여 사태의 안정화, 평화의 확립 및 보장을 위해 유리한 조건을 창출하고 다양한 문제의 해결을 위한 업무와 꾸준한 노력에 대해 감사를 표합니다.  

 

- հրամանատարական կազմ 사령부

- անձնակազմ (조직, 군대의) 인원, 직원

- արհեստ 숙련된, 능숙한 -> արհեստավարժություն = արհեստ(능숙한) + վարժություն(훈련)

- նպաստավոր 유리한

 

Բարձր գնահատելով Ռուսաստանի Դաշնության ներդրումն ու ջանքերն՝ ուղղված իրավիճակի կայունացմանը՝ ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել Արցախի բնակիչների ճակատագրի նկատմամբ դրսևորած սրտացավ վերաբերմունքի, ցուցաբերած հումանիտար աջակցության և Արցախի Հանրապետության վերկանգնման ու զարգացման գործում ակտիվ մասնակցության համար։ Հումանիտար խնդիրների լուծմանը նպաստելու և քաղաքացիական ենթակառուցվածքները վերականգնելու նպատակով ստեղծվում է Հումանիտար արձագանքման միջգերատեսչական կենտրոն։ Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարի հրամանով՝ Լեռնային Ղարաբաղում հումանիտար բոլոր խնդիրների համալիր լուծման համար Հումանիտար արձագանքման միջգերատեսչական կենտրոնի կազմում ձևավորվում են հինգ հավելյալ կենտրոններ։ Ռուս զինծառայողներն ուղեկցում են մեր քաղաքացիներին, որոնք մինչ այդ տարհանվել են իրենց բնակավայրերից, ապահովում են հումանիտար բեռնափոխադրումների անվտանգությունը։ ԱԻՆ առաջին հումանիտար շարասյունն արդեն ժամանել է Լեռնային Ղարաբաղ։ 사태의 안정화를 위한 러시아 연방의 헌신과 노력을 높이 평가하며 아르차흐 주민들의 운명에 대해 드러난 상심적 태도, 제공된 인도주의적 지원 및 아르차흐 공화국의 복원과 발전에 대한 일에 적극적인 참여에 대해 특별한 사의를 표하고 싶습니다. 인도적 문제의 해결을 촉진하고 민간인프라의 복원을 위한 부처간 인도주의적 대응센터가 설립되었습니다. 러시아 연방의 국방부 장관의 지시에 따라 나고르노-카라바흐에서 모든 인도주의적 문제의 포괄적 해결을 위한 부처간 인도주의적 대응센터의 조직에 5개의 추가적인 센터가 성립되었습니다. 러시아 군인들은 자신들의 주거지에서 대피한 우리의 시민들에게 파견되어, 인도주의적 화물운송의 안전을 보장하게 될 것입니다. 비상사태부의 첫번째 인도주의적 대열은 이미 나고르노-카라바흐에 도착하였습니다.   

 

- գնահատել 평가하다

- դրսևորել 알려지다, 들어나게 하다, 드러내다

- վերաբերմունք 사고방식, 견해, 태도

- սրտացավ = սրտի ցավ 심장통증, 상심, 애도

- միջգերատեսչական = գերատեսչություն(부서)ների միջև եղող 부서사이를 잇는

 

Մեր երախտագիտությունն ենք հայտնում նաև Ռուսաստանի Դաշնության նախագահին անձնական ակտիվ ջանքերի համար՝ ուղղված Արցախի Հանրապետության տարածքում գտնվող պատմամշակութային կոթողների, հոգևոր սրբավայրերի պաշտպանությանը, որոնք կարևոր նշանակություն ունեն ինչպես մեր ժողովրդի համար, այնպես էլ համաշխարհային ժառանգության մեջ տարբեր մշակույթների ինքնակայության պահպանման գործում»,-նշել է Հարությունյանը։ 또한 러시아 연방의 대통령에게 아르차흐 공화국의 영토에 위치한, 우리 국민뿐만 아니라 범세계적인 유산속에 다양한 문화의 주권을 보장받는데도 중요한 의미를 가진 역사적 문화유산, 생생한 성역의 보존을 위한 개인적으로 적극적인 노력에 감사를 표합니다. 

 

- հոգևոր 영혼을 가진, 살아있는 

- սրբավայր 성역

 

 

Գեղամ Մանուկյանն անժամկետ հացադուլ է հայտարարել վարչապետի հրաժարականի պահանջով: 게감 마누끼안은 총리의 사임을 요구하면서 무기한 단식을 발표하였다.

 

- հացադուլ 단식

 

ԵՐԵՎԱՆ, 23 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ Յեղափոխական Դաշնակցության անդամ Գեղամ Մանուկյանն անժամկետ հացադուլ է հայտարարել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով: 예레반, 11월 23일, 아르멘프레스: 아르메니아 혁명동맹의 멤버인 게감 마누끼안은 아르메니아 공화국의 니콜 파쉬니안의 사임을 요구하며 무기한 단식을 발표하였다. 

 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Մանուկյանը գրել է «Ֆեյսբուքի» իր էջում: "아르멘프레스"의 전언에 따르면, 이에 대하여 마누끼안은 그의 "페이스북" 페이지에 작성하였다. 

 

«Իբրև ՀՀ քաղաքացի, որ մտահոգ է այս վիճակի համար, ապրում է անձնական, ազգային ողբերգություն, ՀՀ իշխանությունների ու հատկապես՝ վարչապետ Փաշինյանի վարած ապաշնորհ ու քայքայիչ գործունեության արդյունքում մեր Հայրենիքի մի կարևոր հատվածի կորստյան պատճառով, գիտակցելով, որ այս իշխանությունը, վարչապետ Փաշինյանը անկարող են երկրում կատարել փոփոխություններ, վարել բանակցություններ ու Արցախյան հարցում փորձել ստանալ հնարավորինս բարվոք պայմաններ, հայտարարում եմ անժամկետ հացադուլ մեկ պահանջով՝ Նիկոլ Փաշինյանը հրաժարականի»,- գրել է Մանուկյանը: "이러한 상황을 걱정하고, 개인적으로, 국가차원의 비극에 살고 있는 아르메니아 공화국의 시민으로써 아르메니아 공화국의 당국과 특히, 총리 파쉬니안의 무능력하고 형편없는 행동의 결과로 우리 조국의 중요한 부분을 읽어버렸기 때문에, 이 정권이, 총리 파쉬니안이 이 나라에서 변화를 꿰할 수 없다는 것을 깨닫고, 협상하고 아르차흐 문제에 관해 가능한 좋은 조건을 얻으려 노력하고, 니콜 파쉬니안의 사임, 그 한가지를 요구하며 무기한 단식을 발표합니다."라고 마누끼안은 썼다.  

 

- իբրև 비록 ~이지만, ~로써 

- մտահոգ 고민 -> մտահոգել 고민하다

- ողբերգություն 비극

- քայքայիչ 썩은, 형편없는

- վարել բանակցություն 협상하다

- բարվոք 개선, 향상

 

 

Վարչապետը հանդիպումների շարք է սկսել գործարար դաշտի ներկայացուցիչների հետ: 총리는 사업부문의 대표들과 일련의 회담을 시작하였다.

 

ԵՐԵՎԱՆ, 23 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպումների շարք է սկսել գործարար դաշտի ներկայացուցիչների հետ՝ Հայաստանի տնտեսական ակտիվության, ներդրումային միջավայրի վերականգման հարցեր քննարկելու համար: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: 예레반, 11월 23일, 아르멘프레스: 총리 니콜 파쉬니안은 아르메니아의 경제활동, 투자환경의 회복에 관한 문제를 논의하기 위해 사업부문의 대표들과 일련의 회담을 시작하였다. "아르멘프레스"에 이에 대하여 아르메니아 공화국의 총리실 공보처에서 알려왔다. 

 

Նոյեմբերի 23-ին վարչապետը հանդիպել է Արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանի, «ՍԻԼ կոնցեռն» ընկերության հիմնադիր Խաչատուր Սուքիասյանի, «Ալեքս հոլդինգ» ընկերության հիմնադիր Սամվել Ալեքսանյանի, «Սովրանո» ընկերության սեփականատեր Արման Սահակյանի, «Սպայկա» ընկերության սեփականատեր Դավիթ Ղազարյանի, «Մենյու էյէմ» ընկերության հիմնադիր Վահան Քերոբյանի հետ: 11월 23일에 총리는 제조업 및 기업연합회장 아르센 가자리안, "SIL 그룹"사의 설립자 하차뚜르 수키아시안, "알렉스 홀딩스"사의 설립자, 삼벨 알렉사니안, "소브라노"사의 소유주 아르만 사하끼안, "스파이까"사의 소유주 다비드 가자리안, "메뉴 AM"사의 설립자 바한 케로비안과 회담을 가졌다.

 

- կոնցեռն 비지니스 그룹

 

Քննարկման առանցքում եղել է կառավարություն-գործարար միջավայր կապի ամրապնդումը, ներդրումային ծրագրերի շարունակականության ապահովումը, տնտեսական լավատեսության վերականգնումը: Ձեռք են բերվել կոնկրետ պայմանավորվածություններ: 논의의 촛점은 정부-기업환경의 강화, 투자프로그램의 연속성 보장, 경제적 낙관론의 회복이었다. 구체적인 합의를 도출하였다. 

 

Գործարար համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպումները կկրեն շարունակական բնույթ: 비지니스 커뮤니티의 대표들과의 회담은 계속될 것이다. 

 

 

Անհետ կորած զինվորների ծնողները բողոքի ակցիա են իրականացնում ՊՆ-ի դիմաց: 실종된 군인의 부모들은 국방부 앞에서 항의시위를 하고 있다. 

 

ԵՐԵՎԱՆ, 23 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված պատերազմի հետևանքով անհետ կորած զինվորների ծնողները բողոքի ակցիա են իրականացնում Պաշտպանության նախարարության դիմաց: 예레반, 11월 23일, 아르멘프레스: 아제르바이잔에 의한 아르차흐에 맞서 촉발된 전쟁의 결과로 실종된 군인들의 부모들은 국방부 앞에서 항의시위를 하고 있다. 

 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` նրանք պահանջում են քայլեր ձեռնարկել անհետ կորած իրենց հարազատներին գտնելու ուղղությամբ: "아르멘프레스"의 전언에 따르면, 그들은 실종된 자신들의 친지들을 찾기 위한 조치를 취할 것을 요구하였다. 

 

Ազգային ժողովի Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը նրանց հորդորեց վաղը խորհրդարանում մասնակցել այս թեմայով քննարկմանը: 국회의 국방상임위원회의 회장 안드라니크 코챠리안은 내일 의회에서 이 주제에 대한 토론에 참여할 것을 촉구하였다. 

 

«Այսօր կառավարությունում քննարկվելու են նմանատիպ բոլոր հարցերի լուծման ուղիները: Առաջարկում եմ վաղն ընտրեք ձեր միջից 15-20 հոգի, Ազգային ժողով կգան Արտաքին գործերի և Պաշտպանության նախարարները, կներկայացնեն այս հարցի լուծումները, հետագայում իրենց գործիքակազմը կներկայացնեն նաև Կարմիր խաչի ու ռուսական զորքի ներկայացուցիչները»,- ասաց Քոչարյանը: "오늘 정부에서 그와 같은 모든 문제의 해결방법을 논의할 것입니다. 내일 여러분들 사이에서 15-20명의 사람들을 선출할 것을 제안합니다. 국회에 외무부와 국방부장관들이 오면, 이 문제의 해결책을 제시하고 추후, 그들의 논의결과를 적십자와 러시아군 대표부에 제출할 것입니다."라고 코차리안은 말했다. 

 

 

Որ նոր իշխանություն գա ի՞նչն է վայելելու. ՀՅԴ-ական Գարիկ Ավետիսյանը ևս անժամկետ հացադուլ է հայտարարել: 새로운 정권이 들어서면 무엇을 즐기것인가? 아르메니아 혁명동맹의 가릭 아베띠시안도 무기한 단식을 발표하였다. 

 

- վայելել ~에 만족하다, 즐기다(좋아하다)

 

Կառավարության շենքի դիմաց՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով՝ անժամկետ հացադուլ է հայտարարել նաև ՀՅԴ անդամ Գարիկ Ավետիսյանը։ Նման ծայրահեղ քայլի է դիմել, որպեսզի հանրության լայն շրջանակներին ցույց տա, որ մարդկային կյանքը իշխանությունների համար որևէ արժեք չունի, եւ նրանք կառչած են իրենց աթոռից։ 청부청사앞에서 총리 니콜 파쉬니안의 사임을 요구하며 아르메니아 혁명동맹의 구성원 가릭 아베띠시안 또한 무기한 단식을 요구하였다. 인간의 생명은 이 정권에게는 어떤 가치도 없으며 그들은 자신의 자리에만 연연한다는 것을 사회의 광범위한 그룹에 보여주기 위해 그와 같은 극단적인 조치를 취하였다.

 

- ծայրահեղ 극단적인

- շրջանակ 틀, 범위

 

«Սա նախկինների կռիվ չէ»,- հայտարարում է ՀՅԴ-ականը, ու հիշեցնում, որ 2018թ.-ին տեղի ունեցավ աթոռակռիվ, շատերը մտան իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն, որպեսզի պաշտոններ ստանան։ "이것은 전자의 싸움이 아닙니다." 아르메니아 혁명동맹 사람들은 발표하였으며 2018년에 권력투쟁이 일어났으며 많은 사람들이 지위를 얻기 위해 "민간계약" 정당에 가입하였음을 상기시켰다. 

 

- աթոռակռիվ 권력투쟁, 자리싸움

 

«Հիմա որ նոր իշխանություն գա ի՞նչն է վայելելու, իրենց նման պարգևավճարներ է ստանալո՞ւ, թե էդ հոգսերի ու բեռի տակ են մտնելու, ի՞նչ աթոռակռվի մասին է խոսքը»,- նկատում է նա։ "지금 새로운 정권이 온다면 무엇을 즐길 것인가? 자신들의 그와 같은 보너스를 받을 것인가? 아니면 그러한 우려와 부담을 받을 것인가? 어떤 권력투쟁에 대해 말할 것인가?"라고 그는 말했다. 

 

- պարգևավճար = պարգևադրամ 보너스

 

 

Դոլարի փոխարժեքը անցավ 505 դրամից. Եվրոն հատեց 600-ի սահմանագիծը: 달러환율은 505 드람을 초과하였다. 유럽은 600 제한선에 넘었다.

 

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ նոյեմբերի 23-ին, կազմել է 505.32 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 2.10 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։ 미국 달러의 환율은 오늘, 11월 23일에 505.32 드람에 달하였으며 전날에 비해 2.10 드람이 증가하였다. 그에 대해 중앙은행의 공식사이트에서 통보하였다. 

 

Եվրոյի փոխարժեքը կազմել է 600.12 դրամ (աճել է 3.40 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 675.56 դրամ (աճել է 7.59 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 6.66 դրամ (աճել է 0.06 դրամով): 유로의 환율은 600.12 드람에 달하였다. (3.40 드람이 증가하였다), 영국 파운드의 환율은 675.56 드람에 달한다. (7.59 드람이 증가하였다), 그리고 러시아 루블의 환율은 6.66 드람에 달한다. (0.06 드람이 증가하였다.)

 

Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները. արծաթ՝  392.59 դրամ, ոսկի՝ 30,473.4 դրամ, պլատին՝ 15,531.57 դրամ: 귀금속에 대한 은행에 의해 다음과 같은 가격이 규정되었다. 은-392.59 드람, 금-30,473.4 드람, 플래티움- 15,531.57 드람. 

 

 

Reuters. Թուրքիայի և Ռուսաստանի միջև տարաձայնություններ են առաջացել Ղարաբաղում խաղաղապահների տեղակայման շուրջ: 로이터 - 터키와 러시아간 카라바흐에서 평화유지군의 배치에 대해 의견충돌이 있었다. 

 

- տարաձայնություն 의견충돌, 의견의 불일치

 

Թուրքիայի և Ռուսաստանի միջև տարաձայնություններ են առաջացել Լեռնային Ղարաբաղում խաղաղապահների տեղակայման շուրջ, գրում է Reuters-ը` վկայակոչելով աղբյուրը: Հակասությունները կապված են թուրքական կողմի` միասնական համակարգող կենտրոնից անկախ դիտորդական կետ բացելու ցանկության հետ, փոխանցում է ՌԲԿ-ն: 터키와 러시아간 나고르노-카라바흐에서 평화유지군의 배치에 대한 의견충돌이 있었다고 로이터 통신은 소식통을 인용하여 작성하였다. 분쟁은 터키측의 공동조정센터로부터 독립적인 관측소를 개설하고자 하는 것과 관련이 있다고 로이터 통신사는 전했다. 

 

Նոյեմբերի 11-ին Ռուսաստանի և Թուրքիայի պաշտպանության նախարարությունները հուշագիր էին ստորագրել համատեղ դիտորդական կենտրոն ստեղծելու մասին, որը վերահսկողություն կիրականացնի Ղարաբաղում հրադադարի ռեժիմի պահպանման նկատմամբ: Այն տեղակայված կլինի Ադրբեջանի տարածքում: Միևնույն ժամանակ, ռուս խաղաղապահները 23 դիտակետ են տեղակայել տարածաշրջանում: 11월 11일에 러시아와 터키의 국방부는 카라바흐에서 휴전을 유지할 목적으로 통제를 실행할 공동관측센터를 창설하는 것에 대한 각서에 서명하였다. 이는 아제르바이잔 영토에 배치될 것이다. 동시에 러시아 평화유지군은 23개의 관측소를 이 지역에 배치하였다. 

 

Reuters-ի փոխանցմամբ` Թուրքիայի և Ռուսաստանի միջև համատեղ դիտորդական առաքելության պարամետրերի շուրջ բանակցությունները շարունակվում են: Սակայն Անկարան պնդում է մոնիտորինգի միասնական կենտրոնից անկախ սեփական դիտակետի ստեղծումը: «Ռուսաստանը համարում է, որ պարտադիր չէ, որպեսզի Թուրքիան դիտակետ տեղակայի տարածաշրջանում, որն անկախ կլինի միասնական կենտրոնից: Սակայն դա սկզբունքային նշանակություն ունի Թուրքիայի համար»,- գործակալությունը մեջբերում է զրուցակցին թուրքական կողմից: 로이터의 전언에 따르면, 터키와 러시아간 공동관측임무의 매개변수에 대한 협상은 계속되고 있다. 하지만 앙카라는 공동관측센터로부터 독립적으로 자체 관측소의 설치를 주장하고 있다. "러시아는 이 지역에서 공동센터로부터 독립적인 터키의 관측소 배치가 필요없다고 간주합니다. 하지만, 그것은 터키에게는 근본적인 중요성을 갖습니다."라고 기관은 터키측 대담자를 인용하였다.  

 

- մեջբերել 인용하다

 

Աղբյուրը մանրամասնել է, որ այս հարցի շուրջ բանակցությունները կշարունակվեն Մոսկվայում, և Թուրքիան փոխզիջումային լուծման է ապավինում: 소식통은 이 문제에 대한 협상은 모스크바에서 계속될 것이며 터키는 타협을 위한 해결책을 달려있다고 설명하였다. 

 

- ապավինել = պատսպարվել 

 

Ավելի վաղ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, թուրք խաղաղապահները կհետևեն, թե ինչ է կատարվում բացառապես Ադրբեջանի տարածքում և չեն գնա Լեռնային Ղարաբաղ: 앞서 러시아의 외무부 장관 세르게이 라브로프는 터키의 평화유지군은 독자적으로 아제르바이잔 영토에서 무엇을 할지에 따르며 나고르노-카라바흐로 가지 않는다고 발표하였다. 

 

 

 

Իմ երեխեն ծառայել է 2,5 ամիս, հենց պատերազմի սկզբից հրամանատարը թողել փախել է. անհետ կորած զինվորի մայր: 나의 아들은 2.5개월동안 복무하였다. 전쟁직후에 사령관은 도망쳤다. -실종된 군인의 어머니

 

 

 

Իմ երեխեն ծառայել է 2,5 ամիս, իրենց գլխին հենց պատերազմի սկզբից հրամանատար չի եղել, հոկտեմբերի 14-ից հետո լուր չունեմ: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 23-ին, նշեց ՊՆ-ի մոտ զոհված ու գերի ընկած զինծառայողների ծնողներից մեկը: 나의 아들은 2.5개월간 복무하였으며 전쟁직후 그들의 위에는 지휘관이 없었으며, 10월 14일이후 소식이 없습니다. 이에 대하여 오늘 11월 23일에 국방부 근처에서 살해당하고 실종된 군인의 부모들중 한명이 언급하였다. 

 

«Ես ընդհանրապես չգիտեմ՝ երեխաս ողջ է, ես մենակ իմ երեխուս եմ ուզում: Ես Ղարաբաղից եմ եկել, դիմում եմ մեր Արայիկ Հարությունյանին: Ինքն ասում էր՝ աղաչում եմ, պաղատում եմ, որ զորքը միանա, Հադրութը չհանձնենք, բայց առանց զենքի զորքը ոնց պետք է դիմադրի թուրքերին: Ես հիմ աղաչում եմ Արայիկ Հարությունյանին, թող իմ երեխուն գտնի, տա: Թեկուզ երեխուս դիակը, ես արդեն համաձայն եմ: Սպասում եմ, որ գտնեն տան: Ոչ ոք ոչ մի բան չի անում, նեուժելի էս մեկ մսվա մեջ ոչ մի երեխա չգտնվեց: Մեկ ամիս է այստեղ նույն ծնողներով հավաքվում ենք: Ես ոչ հեղափոխություն եմ ուզում, ոչ Նիկոլի դեմ եմ, թող իմ երեխեքին գտնեն, տան: "나는 전혀 모르겠어요. 우리 아이가 어디에 있는지, 나는 단지 나의 아이를 원합니다. 나는 카라바흐에서 있었습니다. 우리의 아라이크 하루츄니안에게 호소하였습니다. 스스로에게 말했습니다. 군대를 통합하고, 하드루트를 넘기지 말아달라고 빌며 간청했습니다. 하지만 무기없이 어떻게 터키인들에게 저항해야합니까? 나는 이제 아라이크 하루츄니안에게 나의 아들을 찾아줄 것을 간청합니다. 적어도 내 아이의 시체라도 나는 이미 동의했습니다. 나는 그들이 집에 돌아오기를 바랍니다. 아무도 아무것도 하지 않습니다. 설마 이 한달동안 어떤 아이도 찾지 못했나요? 한달동안 여기에서 같은 부모들이 모였습니다. 나는 혁명을 원하지 않아요. 나는 니콜의 반대파가 아닙니다. 나의 아이를 찾아주세요. 

 

- աղաչել 빌다

- պաղատել 간청하다

- նեուժելի 설마

  

Քաշաթաղի շրջան գյուղ Վակունիսից եմ, մեր տունը հանձնել են, մենք եկել էստեղ տուն ենք գտել, էդտեղ մնում ենք: Ինձ էդ տունը չի հետաքրքրում, ես իմ էրեխուս եմ ուզում: 7 երեխու մեջ էդ մի տղա երեխեն է: Ես 18 տարի չեմ պահել, որ էսօր չիմանամ, թե ինչ է կատարվում իր հետ: 나는 카샤타그 인근 마을인 바쿠니스에서 왔어요. 우리집은 넘겨졌고, 우리는 여기에 집을 찾았으며, 거기에서 머물고 있어요. 나에게 그 집에 관심이 없어요. 나는 나의 아이를 원할 뿐입니다. 7명의 아이들중 그만이 유일한 아들입니다. 나는 오늘 그에게 무슨 일이 일어났는지 알지 못하는데 18년 동안 키운 것이 아닙니다. 

 

Հենց առաջին օրից հրամանատարը թողել, փախել է: Ո՞ւր է փախել»,-լացակումած ասաց կինը: 바로 첫날부터 지휘관은 도망쳤습니다. 그는 어디로 도망쳤나요?"라고 여성은 절규하듯 말했다. 

 

 

 

Պուտինը ՀՀ գազի և նավթի մատակարարման մասին պայմանագրում փոփոխությունների վավերացման մասին օրենք է ստորագրել: 푸틴은 아르메니아 공화국의 가스 및 석유공급에 관한 협정개정에 대한 법안에 서명하였다. 

 

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն օրենք է ստորագրել Հայաստան բնական գազի, նավթամթերքի և չմշակված բնական ադամանդների մատակարարման ոլորտում համագործակցության մասին համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին արձանագրության վավերացման մասին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: 러시아 연방의 대통령 블라디미르 푸틴은 아르메니아에 천연가스와 원유 및 가공되지 않은 천연 다이아몬드 공급에 관한 협력에 대한 합의서에 수정을 하는 것에 대한 프로토콜의 비준에 관한 법안에 서명하였다고 "RIA Novosti"는 보도하였다. 

 

Ավելի վաղ Պուտինն օրենք էր ստորագրել Հայաստան ռուսական նավթամթերքի արտահանման պարզեցման մասին համաձայնագրի արձանագրության վավերացման մասին` չեղարկելով ժամանակավոր պարբերական մաքսային հայտարարագրումը Ռուսաստանից Հայաստան 95-ից պակաս օկտանային թվով ավտոմոբիլային բենզին, դիզելային վառելիք, ռեակտիվ վառելիք, ջեռուցման մազութ, նավթային հեղուկ պարաֆինի արտահանման համար: 앞서 푸틴은 아르메니아로 러시아산 원유의 수출간소화에 대한 합정을 비준하는 것에 대한 러시아로부터 아르메니아로 95 미만의 옥탄가를 함유한 차량용 휘발유, 디젤연료, 제트연료, 난방연료, 액체오일파라핀의 제공에 관한 임시로 정기적인 세관신고를 철폐하는 법안에 서명하였다.   

 

- չեղարկել 취소하다. 

- մաքսային հայտարարագրում 세관신고

 

Ռուսաստանի և Հայաստանի կառավարությունների միջև 2013 թվականի դեկտեմբերի 2-ի Հայաստան բնական գազի, նավթամթերքների և չմշակված բնական ադամանդների մատակարարման ոլորտում համագործակցության մասին համաձայնագրի լրացման մասին արձանագրությունը ստորագրվել էր 2020 թվականի ապրիլի 7-ին Մոսկվայում: 러시아와 아르메니아 정부간 2013년 12월 2일자 아르메니아로 천연가스, 원유 및 가공되지 않은 천연 다이아몬드의 제공에 관한 협력에 대한 합의서의 보충에 관한 프로토콜은 2020년 4월 7일에 모스크바에서 서명되었었다. 

 

Արձանագրությունը ռուսական նավթամթերքի (նավթային գուդրոն) արտահանում է նախատեսում Հայաստանի տարածք` առանց արտահանման մաքսատուրքի գանձման: Բացի այդ, թարմացվում են Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային նոմենկլատուրայի միասնամ կոդերը: 이 프로토콜은 러시아산 석유제품의 (원유) 수출은 수출관세의 징수없이 아르메니아 영토로 예정되었다. 그외에도 유라시아경제연합의 대외경제협력에 관한 공통상품의 명명법의 공동코드가 업데이트 되었다.  

 

 

 

Խնդրում ենք խնդիրների դեպքում դիմել պատկան մարմիններին և զերծ մնալ համացանցում խնդրին լուծում գտնելու քայլերից. ՊԲ: 문제가 있는 경우에 관련기관에 신청하시고 인터넷으로 문제해결을 찾는 조치를 자제해줄 것을 권고한다. - 국방부

 

Արցախում շարունակվում են սահմանների ճշգրտման գործընթացները, ըմբռնումով մոտենալով մեր համաքաղաքացիների դժգոհություններին՝ հորդորում ենք լինել համբերատար։ Այս մասին հայտնում է Արցախի պաշտպանության բանակը։ 아르차흐에서 국경을 명확히 하는 절차가 계속되고 있으며, 이해를 가지고 우리 국민들의 불만사항에 접근하면서 인내해줄 것을 촉구하였다. 이에 대하여 아르차흐 방위군은 밝혔다.

 

«Արցախում շարունակվում են սահմանների ճշգրտման ու նոր սահմանազատման կետերում ՊԲ ստորաբաժանումների վերատեղակայման գործընթացները: Հասկանալի պատճառներով, նշված գործընթացը կարող է տեղիք տալ տարակարծությունների, թյուրըմբռնումների և անհարկի շահարկումների: Գիտակցելով ե և ըմբռնումով մոտենալով հանդերձ մեր համաքաղաքացիների դժգոհություններին և առկա իրավիճակի տարբեր դրսևորումների նկատմամբ ոչ այնքան դրական արձագանքներին՝ ՊԲ հրամանատարությունը հորդորում է լինել համբերատար և վստահեցնում, որ մեր համերկրացիների անվտանգությունը ապահովված կլինի միշտ և բոլոր դեպքերում: Խնդրում ենք տեղում առաջացող հարցերի և խնդիրների դեպքում դիմել պատկան մարմիններին և զերծ մնալ համացանցում այս կամ այն խնդրին լուծում գտնելու քայլերից»,- հայտնում է ՊԲ-ն։ "아르차흐에서 국경조정 및 새로운 국경지점으로 방위군 부대를 재배치하는 절차가 계속되고 있습니다. 명백한 이유로, 언급된 절차는 이해충돌, 오해 및 불필요한 악용의 소지를 불러일으킬 수 있습니다. 우리 국민들의 불만사항과 현 상황의 다양한 징후에 관해 덜 긍정적인 반응을 인지하고 이해하며 함께 접근함으로써, 방위군 지휘부는 인내를 가지고 우리 동포의 안전을 항상 모든 경우에 보장될 것을 확신하기를 촉구합니다. 현장에서 발생한 질문과 문제가 있는 경우 관련기관에 신청하시고 인터넷에서 이런 저런 문제의 해결책을 탐색하는 조치를 자제해줄 것을 간청드립니다."라고 방위군은 발표하였다. 

 

- տարակարծություն 이해충돌

- թյուրըմբռնում 오해

- շահարկել = չարաշահել 악용하다

- հանդերձ 1) 의복, 2) 그럼에도 불구하고 3) 함께

- ոչ այնքան 덜, 다소

- համերկրացի 동포

 

 

 

Fitch-ը հետ է կանչել Երևան քաղաքի վարկանիշները: Fitch는 예레반시의 등급을 철회하였다. 

 

Fitch Ratings-ը հետ է կանչել Երևան քաղաքի (Հայաստան) էմիտենտի դեֆոլտի արտասահմանյան և ազգային արժույթներով «B+» վարկանիշները, քանի որ էմիտենտը որոշել է դադարեցնել վարկանշային գործընթացին մասնակցելը, հաղորդում է «ԱրմԻնֆոն»։ 피치 국제신용평가기관은 왜냐하면 발행자는 등급부여절차에 대한 참여를 중단하기로 결정하였기 때문에 예레반 시(아르메니아)의 국내외통화에 대한 장기외화표시발행자등급(디폴트) "B+" 등급을 철회하였다고 "아르민포"는 보도하였다. 

 

- էմիտենտի դեֆոլտ 장기 외화표시발행자등급

- արժույթ 통화

 

«Այսպիսով, գործակալությունն այլևս բավարար տեղեկատվություն չի ունենա վարկանիշները պահպանելու համար: Ըստ այդմ, Fitch-ն այլևս չի վերլուծում Երևան քաղաքի, ներառյալ բնապահպանական, սոցիալական և կառավարման (ESG) համապատասխանության գործոնների միավորները»,- ասվում է Fitch Ratings-ի հայտարարության մեջ: "따라서, 대행사는 등급을 유지하기 위한 더이상 충분한 정보를 가지고 있지 않습니다. 그에 따라 피치는 더이상 예레반시의 ESG(환경, 사회, 지배구조) 준수점수를 포함하여 분석하지 않습니다."라고 피치 국제신용평가기관은 공지글에 명시하였다. 

 

- գործակալություն = գործակալ լինելը 대행사

 

Նույն հաղորդագրության մեջ նշվում է, որ վարկանիշները հետ են կանչվել հետևյալ պատճառով՝ ոչ ճիշտ կամ անբավարար տեղեկատվության տրամադրում: 해당 공지글에는 등급이 부정확하거나 불충분한 정보의 제공과 같은 이유로 철회되었다고 언급하였다. 

 

Նկատենք, որ վերջին անգամ Fitch Ratings-ը Երևան քաղաքի վարկանիշը վերանայել է 2020-ի հոկտեմբերին՝ Երևանի (Հայաստան) արտասահմանյան և ազգային արժույթներով էմիտենտի դեֆոլտի երկարաժամկետ վարկանիշը «BB-» - ից իջեցնելով մինչև «B +»՝ «Կայուն» կանխատեսմամբ։ Երևանի վարկանիշի իջեցումը հետևել է Հայաստանի ինքնիշխան վարկանիշի վերաբերյալ նմանատիպ գործողությանը: Մասնավորապես, Fitch-ի կողմից Հայաստանի վարկանիշի իջեցումը «B +» - ի՝ «Կայուն» կանխատեսմամբ, պայմանավորվոծ է երկրում տնտեսական իրավիճակի սպասվածից ավելի լուրջ վատթարացմամբ` կորոնավիրուսի համավարակի և ղարաբաղյան հակամարտության գոտում շփման գծի երկայնքով լայնամասշտաբ ռազմական գործողությունների սրման պատճառով: Երևան քաղաքի համար հերթական վերանայումը Fitch-ը նախատեսել էր 2020 թվականի նոյեմբերի 20-ին, սակայն Երևանի քաղաքապետարանի որոշմամբ՝ վարկանշային գործընթացին մասնակցությունը դադարեցվել է: 최근 피치국제신용평가기관은 예레반시의 등급을 2020년 10월에 예레반(아르메니아)의 외화 및 국내통화의 장기외화표시발행자등급을 "BB-"에서 "B+"로 하향조정하였다. 예레반의 등급하향은 아르메니아의 주권등급에 관한 비슷한 움직임을 따라가고 있다. 특히, 피치에 의한 아르메니아 등급의 하향조정은 "B+", "안정"의 예측으로 해당 국가에서 코로나바이러스 전염병과 카라바흐 분쟁지역에서 접촉선을 따라 광범위한 군사행위의 확대로 인한 경제상황예상치의 보다 심각한 악화에 기인한다. 예레반시에 대한 향후 검토에 대해 피치는 2020년 11월 20일에 예상되었지만, 예레반 시청의 결정으로 등급절차에 대한 참여가 중단되었다. 

 

- վերանայել 검토하다

 

 

Հայ-ադրբեջանական նոր սահմանին ամրաշինական աշխատանքներ պիտի արվեն, ինչը միլիոնավոր դոլարների ծախս է. Կարեն Վրթանեսյան: 아르메니아-아제르바이잔의 새로운 국경에 요새화 작업이 수행되어야하며, 이는 수백만 달러의 비용이 듭니다. - 바렌 브르타네시안.

 

Կիլոմետրերով չեմ չափել և դժվարանում եմ ասել, թե Հայաստան- Ադրբեջան սահմանը ինչքանով է ավելացել, բայց մի բան հաստատ է, որ հիմա ստիպված պետք է հսկայական ծավալի ամրաշինական աշխատանքներ արվեն, ինչը միլիոնավոր դոլարների ծախս է։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Ռազմինֆո» կայքի համակարգող, ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանն՝ ընդգծելով, որ, օրինակ, Քարվաճառում բնական խոչընդոտներ կային, ռելիեֆի շնորհիվ այդ տարածքը շատ լավ պաշտպանված էր, և թշնամին որևէ հաջողություն չկարողացավ ունենալ, բայց այն հանձնել են։ 나는 킬로미터 단위로 측정하지 않았으며 아르메니아-아제르바이잔 국경이 얼마나 증가했는지 말하기는 어렵습니다만, 한가지는 확실합니다. 지금 엄청난 양의 요새화작업이 수행되어야하며, 이는 수백만 달러의 비용이 듭니다. 이에 대하여 NEWS.am과의 인터뷰에서 "군사정보" 사이트의 편집자이자 군사전문가인 바렌 브르타네시안은 예를 들어 카르바짜르에는 천연장애물이 있는데, 그러한 구조로 인하여 그 지역은 아주 잘 보호되고 있었으며, 적은 어떠한 성공도 할 수 없었지만 그들은 그것을 넘겨주었다고 강조하면서 말했다. 

 

- հսկայական 거대한

 

«26 տարիների ընթացքում ամրաշինական աշխատանքները էին արվել, ենթակառուցվածքներ էին սարքվել, ճանապարհներ էին կառուցվել, զորամասեր և այլն, էդ ամեն ինչը հիմա զրոյից պետք է արվի, սա միլիոնավոր, եթե չասեմ՝ միլիարդավոր դոլարների ծախս է։ Ավելին ասեմ՝ փաստորեն ահագին տարածքներ, որոնք հանգիստ օգտագործվում էին օրինակ, գյուղատնտեսական նպատակներով, էդ տարածքները հիմա լինելու են հակառակորդի ուղիղ նշանակության տակ։ Մենք ունենք Տավուշի օրինակը, հիմա Սյունիքի մարզի մի հսկայական մաս, Ջերմուկի կողմերը և Գեղարքունիքի զգալի մասը հայտնվելու է նույն կարգավիճակում»,- ընդգծեց Կարեն Վրթանեսյանը։ "26년간 요새화작업이 수행되었으며, 인프라가 설치되었고, 도로가 건설되었으며, 군부대 등이 건설되었습니다. 이 모든 것은 지금 처음부터 수행되어야하며, 이것은 수십억달러의 비용은 아니더라도 수백만 달러가 듭니다. 더 말하자면, 예를들어 농업목적으로 조용히 사용되었던 실제로 매우 많은 지역들, 그러한 지역들이 현재 적의 직접적인 통제아래에 있을겁니다. 우리는 타부쉬의 예를 가지고 있으며, 지금 슈니크 지역의 커다란 부분, 제르묵의 측면과 게가르쿠니크의 상당한 부분을 동일한 상황에 처해질 것입니다."라고 바렌 브르타네시안은 강조하였다. 

 

- զրոյից 제로부터

- ահագին 매우 많은, 매우 큰

- նշանակություն 중대성, 의미

 

Թե իշխանություններն ինչ են անում սահմաններն ամուր պահելու համար, ռազմական փորձագետը հստակ չի կարող ասել, բայց արձանագրում է, որ պետական ապարատը կաթվածահար վիճակում է։ 당국이 국경을 강화하기 위해 무엇을 하고 있는지, 군사전문가는 분명하게 말할 수는 없지만 국가기구가 마비상태에 있다고 언급하였다. 

 

- ապարատ (정당, 정부의) 기구, 장치, (신체의) 기관

 

«Հաշվի առնելով ներկա իշխանությունների ստեղծած պարալիչը, ես չեմ կարծում, որ հիմա ինչ-որ լուրջ աշխատանքներ տարվում են, և դա էլ է խնդիր, հաշվի առնելով այն, որ հակառակորդը շատ շուտով արդեն էդտեղ է լինելու»,- նկատեց նա։ "현 정권이 조성한 마비를 고려하면, 나는 현재 어떤 심각한 작업이 수행되고 있다고 생각하지 않으며 적이 금방 이미 그곳에 있을 것을 고려하면 그것도 문제입니다."라고 그는 지적하였다. 

 

- պարալիչ = паралич 마비

- շատ շուտով 금새, 금방

 

Անդրադառնալով այսօր մամուլում տարածված մի տեսանյութի, որում երևում էր, թե ինչպես են զինվորները գետնին քնում՝ Վրթանեսյանն ասաց. «Ես չեմ տեսել այդ կադրերը, չգիտեմ՝ որտեղ է, մշտական վիճա՞կ է, թե ոչ, բայց հաշվի առնելով, որ բազմաթիվ զորամասեր լքվել են, թողել են թշնամուն, այդ թվում առանց մի կրակոցի, ստորագրությամբ են տվել, այս պահին, այո, նաև տեղի խնդիրներ է լինելու շատ լուրջ»։ 오늘 언론에 퍼진 병사들이 어떻게 땅에서 잠을 자고 있는지에 대한 하나의 영상을 언급하며 브르타네시안은 말했다. "나는 그러한 장면을 본적이 없습니다. 어디인지 모르겠어요, 지속되는 상태인가요? 그렇지 않나요? 하지만 수많은 군대가 버려지고 적들에게 남아있는 것을 고려하면, 한발의 사격도 없이 서명한 것을 포함하여, 현재, 네, 매우 심각한 장소문제가 있을 겁니다."

 

Հարցին՝ արդյոք Արցախում հայկական զորք լինելո՞ւ է, թե միայն խաղաղապահներն են մնալու, ռազմական փորձագետը ենթադրում է, որ պետք է լինի, բայց չի պատկերացնում, թե օրինակ՝ զորքի մատակարարումն ինչպես է արվելու։ 과연 아르차흐에 아르메니아 군대가 있을건지 아니면 평화유지군만 남을 것인지에 대한 문제에 대해, 군사전문가는 있어야한다고 가정하지만 예를 들어 군대보금이 어떻게 수행될지는 상상하지 않습니다. 

 

«Խնդիրն այն է, որ այդ թղթի կտորում, որի տակ ստորագրել է Հայաստանի ոչ բարով վարչապետը, ոչ մի բան հստակեցված չի։ Եթե ասում են, որ զորքը շփման գծից հետ է քաշվում, բայց էդ զորքը պետք է մատակարարվի, վարժանքների մասնակցի, օրինակ, որտե՞ղ են էդ վարժանքներն անելու, զենք-զինամթերքն իրենց ո՞նց է հասնելու, ո՞նց են համալրվելու։ Միայն կատարյալ անպատասխանատու և անուղեղ մարդը կարող էր նման քայլի գնալ»,- նշեց նա։ "문제는 그러한 종이조각아래 아르메니아의 형편없는 총리가 서명했다는 것이며 아무것도 명확해진 것이 없습니다. 만약 그들이 접촉선에서 군대가 철수하지만 그 군대는 보급되어지고 훈련에 참여한다고 말한다면, 예를 들어, 그들은 그러한 훈련을 어디에서 할 것이며, 무기-탄약을 어떻게 그들에게 도달하게 할 것인지, 어떻게 보충할 것입니까? 오직 무책임하고 무능한 사람만이 그와 같은 조치를 취할 수 있습니다."라고 그는 언급하였다.  

 

- վարժանք = վարժություն 훈련

 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահի և Ադրբեջանի նախագահի համատեղ հայտարարության տեքստից, ռազմական փորձագետի համար պարզ չէ նաև ռուս խաղաղապահների լիազորությունները, պարտականությունները։ 총리 니콜 파쉬니안, 러시아 연방의 대통령과 아제르바이잔 대통령의 공동성명서에서, 군사전문가에게는 러시아 평화유지군의 권위와 책임도 명확하지 않는다. 

 

- լիազորություն 권위

 

Համատեղ հայտարարության համաձայն՝ 2020 թվականի նոյեմբերի 10-ին մոսկովյան ժամանակով 00:00-ից Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հայտարարվեց ամբողջական հրադադար և բոլոր ռազմական գործողությունների ավարտ, սակայն դրանից հետո ահազանգեր հնչեցին, որ հայկական կողմից գերեվարումներ են եղել։ Կարեն Վրթանեսյանը այս ամենի թիվ մեկ պատասխանատուն համարում է վարչապետին, ում ստորագրությամբ նման իրավիճակ է ստեղծվել։ 공동성명에 따라, 2020년 11월 10일에 모스크바시간으로 0시부터 나고르노-카라브흐 분쟁지역에서 완전한 휴전이 선언되었으며 모든 군사행위는 종식되었지만 그 이후 아르메니아 측에 전쟁포로가 있었다는 경보가 울렸다. 바렌 브르타네시안은 이 모든 것에 대한 책임자는 서명으로 그와 같은 상황을 자초한 총리라고 간주한다. 

 

«Նա նույնիսկ որևէ բան չի քննարկել, որևէ բան հստակեցված չէ այդ փաստաթղթում, շատ անհասկանալի է»,- շեշտեց նա։ "그도 어떠한 것도 논의하지 않았으며 어떠한 것도그 문서에 명시되지 않았으며, 정말 이해할 수 없습니다."라고 그는 강조하였다. 

 

Անհետ կորած զինվորականների հարազատներն օրեր շարունակ Պաշտպանության նախարարություն են գնում, հանդիպումներ պահանջում, որպեսզի ինչ-որ նորություն իմանան, սակայն ապարդյուն։ Կարեն Վրթանեսյանի խոսքով՝ գործընթացը կարող է երկար տևել։ 실종된 군인들의 친척들은 며칠 동안 계속하여 국방부로 가서 어떤 소식을 알기위해 회담을 요구하였지만 헛된 일이었다. 바렌 브르타네시안의 말에 따르면, 절차는 오래 걸릴 수 있다.  

 

«Հաշվի առնելով, որ տեղեր կան, որտեղ ամսից ավել են մարմինները եղել, հնարավոր է, որ նույնիսկ եղբայրական գերեզմաններում թաղվել են, դրանք պետք է գտնել, ԴՆԹ անալիզ հանձնել, որ հասկանալի լինի, թե ում մարմինն է։ Շատ բարդ և երկար աշխատանք է, ցավոք, նույնիսկ սկզբնական շրջանում, երբ մեր կորուստներն այդքան շատ չէին, այդ աշխատանքները բարձիթողի էր, շատ բաներ նորմալ չի արվել, չեն հրապարակվել կորուստների անունները, մինչդեռ մարդիկ կան, որ վաղուց արդեն Հայաստանում հուղարկավորվել են, բայց իրենց անունները զոհերի ցուցակում այդպես էլ չի հայտնվել։ Այսպիսի խայտառակ անպատասխանատվություն ես չէի պատկերացնում, Հայաստանի նորագույն պատմության մեջ նման բան չի եղել»,- նշում է նա։ 한달이상 시신이 있었던 곳들이 있음을 감안하면, 심지어 공동묘지에 묻히는 것도 가능합니다. 그들은 찾아야합니다. 누구의 시신인지 알 수 있게 DNA 검사를 해야합니다. 매우 복잡하고 긴 작업입니다. 안타깝게도 처음시기조차도 우리의 손실이 그렇게 많지 않았을 때, 그러한 작업은 포기되었고 많은 것들이 정상적인 것이 아니게 되었으며, 피해자의 이름들은 공개되지 않았고, 오래전에 이미 아르메니아에서 묻힌 사람들이 있었지만 그들의 이름은 피해자의 목록에 그렇게 등장하지 않았습니다. 이와 같은 부끄러운 무책임을 나는 상상해본 적이 없으며, 아르메니아의 최근 역사속에 그와 같은 것은 있지 않았습니다."라고 그는 말했다. 

 

- գերեզման 무덤

- եղբայրական գերեզման 공동묘지

- ԴՆԹ = DNA

 

Կարեն Վրթանեսյանը իրավիճակը գնահատելով ընդգծում է, որ կառավարման համակարգը կոլապսի մեջ է, ինչն էլ նշանակում է, որ ներկա իշխանությունները ի վիճակի չեն նույնիսկ ամենապարզ ֆունկցիաները կատարել և ըստ նրա՝ այդ դեպքում միակ լուծումը իշխանությունների անհապաղ հեռացումն է։ 바렌 브르타네시안은 상황을 평가하면서 강조하였다. 정부시스템은 붕괴속에 있으며, 이 또한 현 정권이 심지어 가장 단순한 기능조차 할 수 없음을 의미하며, 그에 따라, 그런 경우에 유일한 해결책은 정권을 즉시 제거하는 것이다. 

 

«Իրավիճակը մտահոգիչ է, սպառնալիքներով լի, և Հայաստանի ներկա իշխանությունները պատրաստ չեն այդ իրավիճակի հետ առերեսվելու։ Ըստ էության, մենք տեսնում ենք պատասխանատվությունից փախուստ, մենք տեսնում ենք մեղավորներ նշանակելու և սեփական մեղքերը կոծկելու միտումներ, եթե չասեմ՝ ուղիղ գործողություններ, ինչը շատ վտանգավոր եմ համարում այս իրավիճակում»,- եզրափակեց Կարեն Վրթանեսյանը։ "상황은 걱정스럽고, 위협으로 가득차 있으며 아르메니아의 현 정권은 그러한 상황에 맞설 준비가 되지 않았습니다. 사실, 우리는 책임에서 벗어나는 것을 보았고, 우리는 범인을 지목하고 죄를 은폐하려는 경향을 보았습니다. 직접적인 행동을 말하지 않는다면 이러한 상황에서 매우 위험하다고 생각합니다." 라고 바렌 브르타네시안은 결론지었다. 

 

 

도움이 되셨다면 바쁘시더라도 1초만 시간을 내주셔서 공감 및 댓글을 달아주시겠어요?

여러분의 공감과 댓글은 글쓴이에게 큰 힘이 된답니다. 

 

 

반응형
Comments