휴먼노마드

[아르메니아어] 뉴스로 배우는 아르메니아어 (2020년 11월 25일자) 본문

휴먼노마드로 살아 가는 법/아르메니아

[아르메니아어] 뉴스로 배우는 아르메니아어 (2020년 11월 25일자)

LifeChallenger 2020. 11. 25. 12:42
반응형

출처 : 픽사베이

 

 

 

 

ՀՀ պետական պարտքը մեկ ամսում նվազել է 51 մլրդ 929.1 մլն դրամով: 아르메니아 공화국의 부채는 한달간 519억 2910만 드람이 감소하였다. 

 

- պարտք 부채

 

ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պետական պարտքը (ներքին և արտաքին) 2020-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ կազմել է 3 տրլն 830 մլրդ 52.7 մլն դրամ (մոտ 7 մլրդ 854.6 մլն ԱՄՆ դոլար) և օգոստոսի 31-ի համեմատ նվազել 51 մլրդ 929.1 մլն դրամով։ 예레반, 11월 25일, 아르멘프레스: 아르메니아 공화국의 국가부채는 (대내외) 2020년 9월 30일자로 3조 8300억 5270만 드람에 달하였으며 (약 78억 5460만 미국달러), 10월 31일에 비해 519억 2910만 드람이 감소하였다. 

 

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ վիճակագրական կոմիտեից, արտաքին պարտքն այս տարվա սեպտեմբերի վերջի դրությամբ կազմել է 2 տրլն 914 մլրդ 396.1 մլն դրամ և օգոստոսի վերջի համեմատ նվազել 36 մլրդ 719.9 մլն դրամով. այդ թվում՝ ՀՀ կառավարության պարտքը կազմել է 2 տրլն 680 մլրդ 290.9 մլն դրամ և նվազել 34 մլրդ 547.5 մլն դրամով, իսկ ՀՀ կենտրոնական բանկի պարտքը կազմել է 234 մլրդ 105.2 մլն դրամ և մեկ ամսում նվազել 2 մլրդ 172.4 մլն դրամով։ 아르메니아 공화국의 통계청에서 "아르메니아"에 통보한 바와 같이, 외채는 올해 9월말 기준 2조 9143억 9610만 드람에 달하며 10월말에 비해 367억 1990만 드람이 감소하였다. 여기에는 아르메니아 공화국의 정부채 2조 6802억 9090만 드람에 달하며 345억 4750만 드람이 감소하였고, 아르메니아 공화국의 중앙은행채는 2341억 520만 드람이 감소하였고, 한달동안 21억 7240만 드람이 감소한 것이 포함되었다. 

 

ՀՀ ներքին պարտքը 2020-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ կազմել է 915 մլրդ 656.6 մլն դրամ և օգոստոսի 31-ի համեմատ նվազել 15 մլրդ 209.2 մլն դրամով։ 아르메니아 공화국의 국내부채는 2020년 9월 30일 기준으로 9156억 5660만 드람이 감소하였으며 10월 31일에 비해 152억 920만 드람이 감소하였다. 

 

 

Ռուս խաղաղապահները նոյեմբերի 14-ից ապահովել են ԼՂ ավելի քան 11 հազար բնակչի անվտանգ վերադարձը իրենց բնակավայրեր: 러시아 평화유지군은 11월 14일부터 나고르노-카라바흐로 1만 1천명이상의 주민을 자신의 거주지로의 안전한 귀환을 보장하였다. 

 

ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսական խաղաղապահ կոնտինգենտի ստորաբաժանումները շարունակում են վերահսկել Լեռնային Ղարաբաղի տարածքում հրադադարի պահպանումը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարության կայքը, ռուս խաղաղապահները իրավիճակի շուրջօրյա մոնիթորինգը իրականացնում են 23 դիտակետերի միջոցով, որոնցից 12-ը տեղակայված են պատասխանատվության գոտու «Հարավ», իսկ 11-ը՝ պատասխանատվության գոտու «Հյուսիս» հատվածում: 예레반, 11월 25일, 아르멘프레스: 러시아 평화유지 파견대는 계속하여 나고르노-카라바흐 지역에서 휴전 준수를 통제하고 있다. "아르멘프레스"의 전언에 따르면, 러시아 연방의 국방부 사이트가 발표한 대로, 러시아 평화유지군은 상황의 24시간 관측을 23개의 관측소를 통해 실행하고 있으며 그중 12개는 책임지역의 "남측"에 배치하였고, 11개는 책임지역의 "북측" 지역에 배치하였다. 

 

- կոնտինգենտ = контингент 파견대

 

Նոյեմբերի 14-ից ռուս խաղաղապահներն ապահովել են Լեռնային Ղարաբաղի ավելի քան 11 հազար բնակչի անվտանգ վերադարձը իրենց բնակավայրեր: Նշվում է, որ խաղաղապահները առավելագույնս աջակցում են տեղական իշխանություններին՝ խաղաղ կյանքը վերականգնելու հարցում: 11월 14일부터 러시아 평화유지군은 나고르노-카라바흐의 그들의 거주지로 1만 1천명 이상 주민의 안전귀환을 보장하였다. 평화유지군은 평화로운 삶을 회복하는 문제에 대해 최선을 다해 지방 당국을 지원하고 있다. 

 

Խաղաղապահ ուժերի ինժեներական ստորաբաժանումները օգնում են վերականգնել ճանապարհային շարժը, սոցիալական օբյեկտների և բնակելի տների էլեկտրամատակարարումը, ջրամատակարարումը, ջեռուցումը:

Ռուս խաղաղապահների պարեկային խմբերն ապահովում են հեռավոր բնակավայրեր սննդամթերք և առաջին անհրաժեշտության ապրանքներ տեղափոխող ավտոտրանսպորտի ուղեկցման աշխատանքները: 평화유지군의 공병부대는 도로 교통, 사회시설 및 주택의 전기, 수도, 난방을 복원하는데 도움을 주고 있다. 러시아 평화유지군의 순찰대는 외딴 거주지로 음식과 기본필수품을 운송하는 차량을 위한 작업을 보장하고 있다. 

 

 

«Ժողովուրդ». Անհրաժեշտ է մոռանալ «թավիշը». մանրամասներ «Իմ քայլի» հանդիպումից: "피플" "벨벳혁명"을 잊을 필요가 있다 - "나의 발걸음" 정당회의에서의 세부사항

 

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթին նոր մանրամասներ են հայտնի դարձել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության երեկ տեղի ունեցած փակ հանդիպումից: "피플"일보는 작성하였다. "피플"일보는 국회의 "나의 발걸음" 정당의 어제 열린 비공개회의에서 새로운 정보를 알게 되었다. 

 

Առաջին հերթին նրանք քննարկել են Հայաստանի Հանրապետությունում ստեղծված իրավիճակը: Ըստ մեր տեղեկությունների՝ հանդիպման ժամանակ քննարկվել են իմքայլականների նոյեմբերի 26-ին կայանալիք ԱԺ արտահերթ նիստի անելիքները: Ինչպես հայտնի է, Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությունները որոշել են արտահերթ նիստում չեղարկել ՀՀ-ում հայտարարված ռազմական դրությունը, իսկ իշխանական խմբակցությունն էլ պետք է իր քվեարկությամբ որոշի՝ արդյոք այս պահին պետք է գնալ նման քայլի, թե ոչ:

우선 그들은 아르메니아 공화국에서 조성된 상황을 논의하였다. 우리의 정보에 따르면, 회의시간에 나의 발걸음 정당의 11월 26일에 개최되는 국회특별회기에서 해야할 일에 대해 논의하였다. 알려진바와 같이 국회의 야당은 긴급회기에서 아르메니아 공화국에서 선포된 계엄령을 취소하기로 결정하였으며 여당도 자신의 투표로 과연 이에 대하여 그와 같은 조치를 취할지 말지를 결정해야한다. 

 

- իմքայլական = իմ քայլը կուսակցություն 나의 발걸음 정당

- ընդդիմադիր խմբակցություն 야당, 반대파

- իշխանական խմբակցություն 여당

- քվեարկություն 투표

 

Մեր տեղեկություններով՝ քննարկման ժամանակ եղել են տարբեր կարծիքներ, և դրա համար էլ խմբակցությունն այդ հարցում վերջնական որոշում չի կայացրել: Խմբակցության պատգամավորներին այցելել է նաև ՀՀ ԿԳՄՍ նախկին նախարար Արայիկ Հարությունյանը, որը փորձել է իր կուսակիցներից պարզել, թե ինչ դիրքորոշում ունեն ՀՀ-ում առկա իրավիճակի մասին: Ընդհանուր տեսակետներ են հնչել, որից հետո Հարությունյանը հեռացել է նիստից: 우리의 정보에 따르면, 논의도중 다양한 의견이 있었으며 그렇기 때문에라도 정당은 그 문제에 대해 최종 결정을 내리지 못하였다. 아르메니아 공화국의 이전 교육, 문화, 역사 및 체육부 장관 아라이크 하루츄니안도 당원들로부터 아르메니아 공화국에서 현 상황에 대해 어떠한 입장을 가지고 있는지 알기 위해서 정당 국회의원들을 방문하였다. 전반적인 견해가 표명되었으며 이후 하루츄니안은 회의를 떠났다. 

 

- կուսակից 당원

 

Ի դեպ, ըստ շրջանառվող տեղեկությունների՝ իշխանության մի հատվածի կարծիքով՝ այս պահին անհրաժեշտ է մոռանալ «թավիշը» և իրավապահ համակարգի օգնությամբ ստեղծել կայունություն ու կարգուկանոն հաստատել հանրության շրջանում»: 하지만, 떠도는 정보에 따르면, 여권의 일부 의견에 따라, 현재 "벨벳혁명'을 잊을 필요가 있으며 사법시스템의 도움을 받아 안정을 도모하고 사회질서를 확립할 필요가 있다. 

 

 

 

«Հրապարակ». Արցախում ինֆորմացիոն բլոկադա է․ պատերազմից հետո կտրուկ վատացել է ինտերնետ և հեռախոսային կապը: "광장" 아르차흐에서 정보가 차단되었다. 전후 인터넷과 전화연결이 급격히 나빠졌다.

 

«Հրապարակ» թերթը գրում է. «Պատերազմի ավարտից հետո կտրուկ վատացել է Արցախում ինտերնետ և հեռախոսային կապը։ Հայաստան զանգել գրեթե հնարավոր չէ, միայն վատ ինտերնետային կապով են շփվում։

Պատկան մարմիններն անցած օրերին խոստացան շտկել խնդիրը, այդուհանդերձ, Արցախում համոզված են, որ խնդիրը ոչ միայն ենթակառուցվածքներն են, որոնք վնասվել են պատերազմի օրերին, այլև միտումնավոր ինֆորմացիոն բլոկադայի են ենթարկում Արցախի ժողովրդին, որպեսզի Հայաստանում ընթացող քաղաքական իրադարձություններին չկարողանան հետևել։ "광장"일보는 게재하였다. "전쟁종식후 아르차흐에서 인터넷과 전화연결이 급격히 나빠졌습니다. 아르메니아에 전화하는 것이 거의 불가능해졌으며, 오직 좋지 않은 인터넷 연결로만 접속되고 있습니다. 관련기관은 지난 며칠동안 접속문제를 약속했지만, 그럼에도 불구하고, 아르차흐에서 문제는 전쟁중 손상당한 기반시설이 아니라 아르메니아에서 진행중인 정치사건에 따르지 못하도록 의도적인 정보차단이 아르차흐 국민들에게 진행되고 있다고 확신되고 있다. 

 

- միտումնավոր 의도적인

 

Արցախի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Դավիթ Գալստյանը երեկ մեր լրագրողի հետ զրույցում տարակուսանք է հայտնել՝ այդ ինչպե՞ս էր պատերազմի ամենաթեժ օրերին կապն անխափան աշխատում, իսկ հիմա՝ ոչ․ «Կամ՝ ինչպե՞ս է կառավարության շենքում կապը նորմալ, իսկ դրանից դուրս խափանումներով է աշխատում։ 아르차흐의 "정의"당 국회의원 다비트 갈스띠안은 어제 우리 기자와의 인터뷰에서  "그것은 전쟁의 가장 치열했던 기간에 어떻게든 연결의 중단없이 작동하였지만 지금은 그렇지 않습니다"라며 당혹스러움을 밝혔다. "그렇지 않다면, 어떻게 정부청사에서 통신은 정상이고 그외 밖에서는 요란한 소리로 작동할까요?

 

- տարակուսանք 당혹스러움

- խափանում 요란한 소리, 굉음

 

Ենթադրվում է, որ միտումնավոր է այս ինֆորմացիոն բլոկադան, որ արցախցին չիմանա, թե ինչ է կատարվում Հայաստանում։ Արցախում շատերն ունեն նման կարծիք, որ արհեստական խնդիր կարծես լինի։ Դրա համար էլ մարդիկ մտածում են, որ ինչ-որ բան այն չէ»։ 이러한 정보차단은 아르차흐 사람들이 아르메니아에서 무슨 일이 일어나는지 알지 못하게 하도록 의도적이라고 가정된다. 아르차흐에서 많은 사람들이 그것이 인위적인 문제라는 생각을 가지고 있다. 그래서 사람들은 어떤 것이 그렇지 않다고 생각하고 있다. 

 

 

 

«Հատուկ նրանց համար, ովքեր դեռ չեն հասկացել, թե ինչ է կատարվում մեր տնտեսության հետ». Էդգար Կարապետյան: "우리 경제에 무슨 일이 일어나고 있는지 알지 못하는 몇몇의 사람들을 위하여" -에드가르 까라뻬띠안

 

- հատուկ 몇몇의, 특별한

 

«Գալաքսի» ընկերությունների խմբի ռազմավարության և ինովացիաների գծով տնօրեն, Սթենֆորդի համալսարանի շրջանավարտ, Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի դասախոս Էդգար Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. "갤럭시"회사 그룹의 전략 및 혁신부 이사이자 스템포드 대학의 졸업생이며, 아르메니아-러시아 (슬라보나깐) 대학의 강사인 에드가르 까라뻬띠안은 그의 페이스북 페이지에 포스팅하였다. 

 

- ռազմավարություն 전략 

- ինովացիա 혁신

- շրջանավարտ 졸업생

 

«Հատուկ նրանց համար, ովքեր դեռ չեն հասկացել, թե ինչ է կատարվում մեր տնտեսության հետ:

Տնտեսությունը գտնվում է աղետալի վիճակում և դրան հասել ենք վերջին 2 տարիների անհետևողական, պոպուլիստական և անգրագետ տնտեսական քաղաքականության արդյունքում:
Իսկ արդյունքները հետևյալն են (դեռևս միայն 2020թ. հունվ-սեպտ.)` պատերազմի արդյունքները դեռ հաշվի չառնված. "우리의 경제에 무슨 일이 일어나고 있는지 여전히 알지 못하는 몇몇의 사람들을 위하여. 경제는 대참사의 상황에 처해 있으며 지난 2년동안 무관심하고, 포퓰리즘적이며 일자무식의 경제정책으로 인해 그것에 도달하였습니다. 또한 그 결과는 전쟁결과는 아직 고려되지도 않은채 다음과 같습니다. (오직 2020년 1월-9월만)  

 

- աղետ -> աղետալի 파국의, 대참사의

- անհետևողական = հետաքրքրությունից զուրկ 무관심한

- անգրագետ 문맹의, 일자무식의

 

– Տնտեսական անկում -6,6% 경기침체 -6.6%
– Արդյունաբերության անկում -3,7% (առանց հանքարդյունաբերության) 산업감소 -3.7% (광업은 제외)
– Գյուղատնտեսության նոմինալ աճ 0,6% 농업의 명목상 증가 0.6%
– Շինարարության անկում -15,7% 건설업감소 -15.7%
– Ծառայությունների անկում -11,7% 서비스업감소 -11.7%
– Արտահանման անկում -4,4% 수출 감소 -4.4%
– Ներմուծման անկում -13,7% 수입 감소-13.7%

 

Ուղղակի ներդրումների Զուտ ներհոսքը 2019-ին կազմել է ընդամենը $99մլն ($230 մլն 2018-ին եւ $193 մլն 2017-ին): 2020թ.-ի արդյունքները առավել աղետալի կլինեն: 직접투자의 순유입은 2019년에 총 99백만 달러 (2018년에 2억 3천만 달러 및 2017년 1억 93백만 달러)에 달했습니다. 2020년의 결과는 보다 처참할 것입니다.  

 

Իսկ աղետի արդյունքները մենք արդեն իսկ քաղում ենք. 또한 대참사의 결과를 우리는 이미 거두고 있습니다. 

 

– Դրամի արժեզրկում (գնման փոխարժեքը արդեն իսկ $1-ը 520-525 դրամ) 드람의 평가절하 (구매환율은 이미 1:520-525 드람)
– Գների աճ (զգացվող պարենային ապրանքների գների բարձրացումով) 가격인상 (식품가격의 인상)
– Փոքր բիզնեսի տոտալ cash deficit (նիսյաի տետրերի հաստացում և «տրվում է վարձով» ցուցանակների ավելացում) 중소기업의 총 현금적자 (신용수표의 승인 및 "지출용" 수치 증가)
– Հարկային եկամուտների թերակատարում 9 ամսում (-12,4% սկզբնական պլանից) 9개월간 세입부진 (-12.4% 초기계획대비)

 

- պարենային ապրանք 식품

- նիսյա = ապառիկ 신용

 

Երկարատև հետևանքները դեռևս առջևում են` եկամուտների անկում, գործազրկություն և աղքատության աճ:
Իսկ պատերազմի տնտեսական հետևանքները դեռ նոր ենք զգալու:  소득감소, 실업 및 빈곤증가 등 장기적인 결과는 여전히 앞에 놓여져 있으며 전쟁의 경제적 결과는 여전히 새롭게 느껴질 것이다. 


Էստեղ են ասել – Աստված էլ բեթարից ազատի…»: 그들은 여기서 말한다. - 하나님이 당신을 구원하신다..."

 

 

10 փաստ Լեռնային Ղարաբաղի պատերազմի մասին. միջազգային գիտաժողով է կայացել ԵՊՀ-ում: 나고르노-카라바흐 전쟁에 대한 10가지 사실, 국제회의가 예레반주립대에서 개최되었다. 

 

ԵՊՀ-ի նախաձեռնությամբ նոյեմբերի 8-ին տեղի է ունեցել ‹‹Թուրք-ադրբեջանական ագրեսիան և Արցախի անկախության պայքարը›› խորագրով միջազգային գիտաժողով, որի մասնակից, հրապարակախոս, խմբագիր Այկե Քրիստիան Պետերինգը հրապարակել է ‹‹10 փաստ Լեռնային Ղարաբաղի պատերազմի մասին›› նյութը: 예레반 주립대학의 주관으로 11월 8일에 "터키-아제르바이잔 침략과 아르차흐의 독립투쟁"이라는 제목을 가진 국제회의가 개최되었으며, 그 참여자중 한명이며, 홍보담당자이자 편집자인 아이케 크리스티안 피터링은 "나고르노-카라바흐 전쟁에 대한 10가지 사실"이라는 주제를 공개하였다. 

 

- հրապարակախոս 홍보

 

1. Ադրբեջանը և Թուրքիան պատերազմ սկսեցին։ 아제르바이잔과 터키가 전쟁을 시작하였다. 

 

2020-ի ամռանը թուրք և ադրբեջանցի զինվորականները նախագծեցին Լեռնային Ղարաբաղի ինքնավար շրջանի նվաճումը: Սեպտեմբերի 27-ին նրանք վերջապես սկսեցին համատեղ ագրեսիվ պատերազմը, որը ղեկավարում էին թուրք սպաներն ու հատուկ նշանակության ջոկատները, ինչպես նաև Թուրքիայի կողմից Սիրիայի հյուսիսից բերված իսլամիստ վարձկանները: 2020년 여름 터키와 아제르바이잔 군대는 나고르노-카라바흐 자치지역에 대한 정복을 계획하였다. 9월 27일에 그들은 마침내 공동으로 터키장교와 특수부대뿐만 아니라 터키에 의해 시리아북쪽에서 데려온 이슬람 용병들이 이끄는 침략전쟁을 시작하였다. 

 

2. Լեռնային Ղարաբաղը միջազգային իրավունքով անկախ է։ 나고르노-카라바흐는 국제법에 따라 독립적이다.

 

Բազմաթիվ լրատվական գործակալությունների և ԶԼՄ-ների կողմից անմտորեն օգտագործված ձևակերպումները, թե Լեռնային Ղարաբաղը «միջազգային իրավունքով» պատկանում է Ադրբեջանին, պարզապես սխալ է: Ճիշտ է, որ տարածքն Իոսիֆ Ստալինի կողմից տեղի ունեցած հեղաշրջման արդյունքում հանձնվեց ադրբեջանական ԽՍՀ-ին` հակառակ տեղի բնակչության կամքի: Այնուամենայնիվ, նույնիսկ բռնապետի այս որոշման համաձայն, այն պահպանեց իր ինքնավար կարգավիճակը և իրեն հռչակեց անկախ հանրապետություն՝ փլուզվող Խորհրդային Միությունից, հետագայում նաև Ադրբեջանի կազմից՝ ըստ այդ ժամանակ գործող Խորհրդային Միության օրենքի: 수많은 언론통신사와 언론매체에 의해 비이성적으로 활용되어진 나고르노-카라바흐가 "국제법"상으로 아제르바이잔에 속한다는 표현은 분명히 잘못된 것이다. 그 지역은 이오시프 스탈린에 의해 발생된 쿠테타로 인해 현지 주민들의 의지에 반하여 아제르바이잔 소련 사회주의 공화국에 넘어갔다. 그렇지만 독재자의 이러한 결정에도 불구하고, 그것은 자치적 지위를 유지하였으며 당시 적용되던 소련법에 따라 무너진 소련으로부터, 이후에는 아제르바이잔으로부터 스스로 독립공화국을 선언하였다.   

 

- անմտորեն = անմիտ կերպով 무의미하게, 비이성적인

- ձևակերպում 공식화, 표현, 어구

- ԽՍՀ = Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն

- այնուամենայնիվ 그렇지만

- բռնապետ 독재자

 

3. Լեռնային Ղարաբաղը և Հայաստանը ժողովրդավարական երկրներ են: Ադրբեջանը բռնապետություն է: 나고르노-카라바흐와 아르메니아는 민주주의 국가들이다. 아제르바이잔은 독재국가이다. 

 

Լեռնային Ղարաբաղն օրինակելի ժողովրդավարություն ունեցող երկիր է: Խաղաղ հեղափոխության արդյունքում երկու տարի առաջ Հայաստանի ժողովուրդը տապալեց իր նախկին ավտոկրատական կառավարությունը, իսկ կառավարության նոր ղեկավար ընտրեց նախկին լրագրող և իրավապաշտպան Նիկոլ Փաշինյանին: Հեղափոխությունից հետո Հայաստանում նույնպես սկսեց դինամիկ զարգանալ ժողովրդավարությունը: Ադրբեջանի՝ ժառանգաբար փոխանցվող բռնապետության մեջ իրավիճակը բոլորովին այլ է. մամուլի ազատության համաշխարհային ինդեքսով այս երկիրն ընդամենը տասներկու տեղով է առաջ անցել Հյուսիսային Կորեայից: 나고르노-카라바흐는 모범적 민주주의를 가진 국가이다. 평화적 혁명으로 인해 2년전 아르메니아 국민들은 이전 독재정부를 타도하고 새로운 정부수장으로 이전 언론인이자 인권운동가인 니콜 파쉬니안을 선출하였다. 혁명이후 아르메니아에서도 민주주의가 역동적으로 발전하기 시작하였다. 아제르바이잔의, 세습적으로 물려온 독재속의 상황은 완전히 다르며, 세계 언론 자유 지수에 따르면 이 나라는 북한보다 12 단계 앞선다. 

 

- տապալել 타도하다, 전복하다

- ավտոկրատական կառավարություն 독재정부

- դինամիկ = 다이나믹하게, 역동적으로

- ժառանգաբար = ժառանգական կերպով 세습적인, 유전적인

 

Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման և ընդհանրապես խոսքի ազատության յուրաքանչյուր պահանջի համար Բաքվում ուղիղ բանտ են տանում: Նավթի և գազի գների անկումն ավազակապետության համար հսկայական ներքաղաքական մարտահրավերներ է առաջացրել: Պետության հսկա եկամուտների գտնվելու վայրի մասին անհարմար հարցերին պատասխանելու փոխարեն կառավարությունը բազմիցս իր ժողովրդին հրահրել է թշնամու դեմ. բռնապետություններին բնորոշ ու ծանոթ օրինաչափություն: Ադրբեջանի միայն ռազմական ծախսերը համապատասխանում են Հայաստանի ամբողջ պետական բյուջեին: 나고르노-카라바흐 분쟁의 평화로운 해결과 전반적인 표현의 자유에 대한 모든 요구에 대해 바쿠는 직접적으로 투옥된다. 원유와 가스가격의 하락은 강도국가에게 내부정치의 엄청난 도전을 야기하였다. 국가의 막대한 수입이 발견되는 장소에 대한 불편한 질문에 대답 대신, 정부는 독재국가의 전형적이고 상투적인 패턴으로 수없이 그의 국민을 적에 맞서도록 선동하였다. 단지 아제르바이잔의 군방비 지출은 아르메니아의 전체 국가예산에 부합한다. 

 

- բանտ 감옥

- ավազակ 도둑, 강도

- հսկայական 엄청난, 거대한

- օրինաչափություն 패턴

 

4. Ադրբեջանը և Թուրքիան ռազմական ծանր հանցագործություններ են կատարում։ 아제르바이잔과 터키는 심각한 전쟁범죄를 저지르고 있다. 

 

Այսպես կոչված հավասարակշռված տեղեկատվությունը, որ «երկու կողմերն էլ միմյանց են մեղադրում», բացահայտում է թաքնված կուսակցականությանը, մինչդեռ փաստերը խոսում են այլ լեզվով: Օրինակ՝ փաստագրվել են Ադրբեջանի և նրա թուրք-սիրիական վարձկանների կողմից զանգվածային ռազմական հանցագործությունները՝ ռազմագերիների գնդակահարում և գլխատում, կասետային ռումբերի օգտագործում, մարտական անօդաչու թռչող սարքերով դպրոցների և հիվանդանոցների նպատակային ռմբակոծություն: "양측이 서로 비난하는" 이른바 균형잡힌 정보는 숨겨진 당파성을 들어내지만 사실은 다른 언어로 말하고 있다. 예를 들어, 아제르바이잔과 그의 터키-시리아 용병에 의한 전쟁포로에 대한 총격 및 참수, 집속탄의 사용, 전투용 드론을 통한 학교 및 병원의 포적포격 등 대규모 전쟁범죄들은 문서화되었다. 

 

- հավասարակշռված 균형잡힌

 

 

5. Ցեղասպանության կրկնության սպառնալիք։ 대량학살의 재발 위협

 

Միայն 1915-1916 թվականներին երիտթուրքերը Օսմանյան կայսրությունում սպանեցին ավելի քան 1,5 միլիոն հայերի, այդ ամենն ուղեկցվում էր քրիստոնյաների համապարփակ տեղահանմամբ, ինչը շատ նման էր նացիստների կողմից հրեաների հետագա կողոպուտին և սպանությանը: 단지 1915-1916년에 청년 투르크인들은 오스만 제국에서 150만명 이상의 아르메니아인들을 살해아혔으며, 이 모든 것은 기독교인들의 포괄적인 추방이 수반되었다. 이는 나치에 의해 유대인들의 추가적인 약탈과 살해과 마찬가지이다. 

 

Քանի որ տարիներ առաջ և տարիներ հետո թուրքերը կոտորածների արդյունքում սպանեցին հազարավոր հայերի, Թուրքիայի կողմից զենքի մատակարարման, իսլամիստ վարձկանների ու թուրք հրամանատարների ներգրավվածությունը պատերազմում գոյության վտանգ է ներկայացնում Հայաստանի Հանրապետության 3 միլիոն բնակչության համար: 왜냐하면 몇년전과 몇년후 터키인들은 학살의 결과로 수천명의 아르메니아인들을 살해하였고, 터키에 의한 무기공급, 이슬람 용병과 터키 사령부의 참여는 전쟁에서 존재만으로 아르메니아 공화국의 3백만 인구에 대한 위협을 가하고 있다. 

 

- ներգրավվածություն 참여

 

20-րդ դարում տասնյակ հազարավոր հայեր սպանվել են նաև ադրբեջանցիների կողմից, այդ թվում՝ 20.000 տղամարդիկ, կանայք և երեխաներ Շուշիում և 30.000 մարդ Բաքվում: Այս զանգվածային սպանությունները բնութագրվում էին նաև հանցագործների նկատմամբ անպատժելիությամբ: Ցեղասպանության միջազգային հետազոտողներն այժմ գուժում են պատմության կրկնության մասին: 20세기에 슈쉬에서 2만명의 남성과 여성 및 아이들이, 바쿠에서 3만명을 포함하여 수만의 아르메니아인들이 아제르바이잔에 의해 살해당했다. 이러한 대규모 살해는 또한 가해자에 대한 면책으로 특정된다. 국제 대학살 학자들은 지금 역사의 반복에 대해 우려하고 있다.    

 

6. Հայերը հարձակման են ենթարկվում ամբողջ աշխարհում: 아르메니아인들은 전세계적에서 공격당하고 있다.

 

Ինչպես հրեաների նկատմամբ հալածանքները, հայերի հալածանքները նույնպես երկար պատմություն ունեն: 유대인에 대한 박해와 같이, 아르메니아인들에 대한 박해도 오랜 역사를 가지고 있다. 

 

Այս շաբաթներին հայերի վրա նոր հարձակումներ են տեղի ունեցել ոչ միայն Թուրքիայում, այլև Ֆրանսիայում և Գերմանիայում՝ Քյոլնում ու Բեռլինում: Ֆրանսիան այժմ արգելում է թուրքական աջ ծայրահեղականներին՝ «Գորշ գայլերին», որոնց տասնյակ հազարավոր ներկայացուցիչներ գտնվում են նաև Գերմանիայում: 최근 몇주동안 터키뿐만 아니라 프랑스, 독일의 쾰른과 베를린에서도 아르메니아인들에 대한 새로운 공격행위가 발생하고 있다. 프랑스는 현재 터키의 우익 극단주의자인 수만명의 회원이 독일에도 발견되는 "회색늑대"를 금지하고 있다.

 

7. Գերմանիան կրկին ճակատագրական դեր է խաղում: 독일은 다시 중요한 역할을 하고 있다. 

 

Որպես Օսմանյան կայսրության դաշնակից՝ գերմանական կայսրությունը կարող էր կանխել 1915-ին հայերի ցեղասպանությունը: Բայց Գերմանիայի կանցլեր Թեոբալդ ֆոն Բեթման Հոլվեգը գիտակցաբար թողեց հայերին ոչնչացնել. «Մեր միակ նպատակը Թուրքիային մեր կողքին պահելն է մինչև պատերազմի ավարտը՝ անկախ նրանից հայերը կոչնչանան, թե ոչ»: Տեղահանություններին մասնակցում էին գերմանական կայսրության զինվորները: 오스만 제국의 동맹국으로써, 독일제국은 1915년에 아르메니아인에 대한 대량학살을 막을 수 있었다. 하지만 독일 수상 테오발드 폰 베트만 홀베크는 일부러 아르메니아인들을 파괴되도록 내버려두었다. "우리의 유일한 목표는 아르메니아의 멸망여부와는 상관없이 전쟁이 끝날 때까지 터키가 우리편에 두는 것이다." 독일제국의 군인들은 추방에 참여하였다.  

 

- կանցլեր 수상

- գիտակցաբար 일부러 

 

105 տարի անց Մերկելի կառավարության կողմից Թուրքիայի հետ փախստականների համաձայնագրին հավատարիմ մնալը նշանակում է, որ արգելափակված են Թուրքիայի դեմ պատժամիջոցները, որոնք երկար ժամանակ պահանջում էին այնպիսի երկրներ, ինչպիսին է, օրինակ, Կիպրոսը: Գերմանիան կրկին հավատարմորեն կանգնած է հանցագործների կողքին: 105년이 지나 메르켈의 정부에 의해 터키와 난민협정을 고수하는 것은 오랜 시간 그러한 나라들이 요구해왔던 터키에 대한 제재가 차단되었음을 의미한다. 거기에는 예를 들어, 키프로스가 있다. 독일은 다시 범죄자의 편에 서있다. 

 

- հավատարմորեն 충실히 

 

8. Գերմանիայում ցեղասպանության մասին գիտելիքները բացակայում են։ 독일에는 대학살에 대한 지식이 존재하지 않는다.

 

- բացակայել = բացակա լինել 존재하지 않는, 자리에서 벗어난

 

Եթե Գերմանիայում քաղաքացիները, լրագրողները և քաղաքական գործիչներն ավելի շատ իմանային աշխարհի ամենահին քրիստոնյա ժողովրդի հանդեպ Գերմանիայի մեղքի մասին, ապա նրանք չէին բավարարվի սպասվող զանգվածային սպանությունների՝ «պատերազմ Կովկասում» մակերեսային բնորոշմամբ: Խոսքը երկրորդ ցեղասպանության մասին է: 만약 독일에서 시민들, 언론들 및 정치인이 보다 많이 세계의 가장 오래된 기독교인에 대한 독일의 죄에 대해서 알고 있다면, 그들은 임박한 대규모 학살의 "코카서스 전쟁"이라는 피상적인 묘사에 만족하지 않았을 것이다. 이것은 두번째 대학살에 대한 것이다. 

 

- բավարարել 만족하다

- բնորոշել 묘사하다

 

Այն դեռևս կարելի է կանխել: Այնուամենայնիվ, գերմանական դպրոցներում նույնիսկ հայերի առաջին ցեղասպանությունը չի դասավանդվում՝ Թուրքիայի հաջող քաղաքական ազդեցության և, ըստ երևույթին, նաև թուրք ուսանողների ու նրանց ծնողների արձագանքներից անհանգստանալու պատճառով:

Ֆրանսիան, Հունաստանը, Կիպրոսը և Սլովակիան ցեղասպանության ժխտումը համարել են քրեական հանցագործություն: Հռոմի Ֆրանցիսկոս Պապն ասել է, որ «20-րդ դարի առաջին ցեղասպանության» մեջ գերմանական մեղսակցության ֆոնին ժամանակն է, որ համապատասխան օրենք ընդունվի նաև Գերմանիայում: 그것을 막을 수 있었다. 그렇지만, 독일의 학교에서는 터키의 성공적인 정책의 영향으로 외관상 터키 학생들 및 그들의 부모들의 반응이 우려스럽다는 이유로 아르메니아 최초의 대학살조차도 가르치지 않고 있다. 프랑스, 그리스, 키프로스 및 슬로바키아는 대학살의 부정을 범죄행위로 간주한다. 로마의 프란치스코 교황은 "20세기 최초의 대학살" 속에 독일의 공모배경에 반하여 독일에서도 관련법을 채택해야한다고 말했다.     

 

- ըստ երևույթին 표면상, 외관상

- արձագանք 메아리, 반응

- ժխտում 부정, 부인, 거부

- մեղսակցություն 공모

 

9. Իսրայելն անփառունակ դեր է խաղում պատերազմում։ 이스라엘은 전쟁에서 불명예스러운 역할을 하다

 

Քննարկումների տեղիք է տալիս այն, որ հայկական դպրոցները, մանկապարտեզները և հիվանդանոցները հողին են հավասարեցվում թուրքական արտադրության, ինչպես նաև Իսրայելից ժամանած անօդաչու թռչող սարքերով: Իսրայելի հետ մտերմության հիմքն Ադրբեջանը՝ որպես կարևոր նավթ մատակարարող երկիր և Իրանի դեմ գործողությունների գոտի դիտարկելն է: 아르메니아 학교, 유치원 및 병원이 터키산 뿐만 아니라 이스라엘에서 도착한 드론을 통해 파괴되었다는 것은 논란의 여지가 있다. 이스라엘과 친밀함의 기초는 아제르바이잔을 주요 석유공급국으로 이란에 대항한 행위지역으로 간주하는 것이다. 

 

- հողին են հավասարեցվում 바닥을 평평하게 하다 -> 파괴되다.

- մտերմություն = մտերիմ լինելը 친밀

 

Այս կախվածությունից ելնելով՝ կարելի է հասկանալ, թե ինչու մինչ օրս Իսրայելը չի ճանաչել հայերի ցեղասպանությունը: Անհանդուրժելի իրավիճակ շատ իսրայելցիների համար, որը հնարավոր էր շտկել նոր կառավարության պայմաններում: 이러한 의존성을 바탕으로 오늘날까지 왜 이스라엘이 아르메니아 대학살을 인정하지 않는지 이해할 수 있다. 많은 이스라엘인들에게는 새로운 정부의 조건하에 수정될 수 있다는 참을 수 없는 상황이다.  

 

- կախվածություն 의존

- անհանդուրժելի = որ չի կարելի հանդուրժել 참을 수 없는

 

10. Մեդիան և քաղաքականությունը ձախողել են։ 미디어와 정책은 실패하였다. 

 

Մի քանի բացառություններից զատ՝ հանրային հեռարձակողների և տպագիր լրատվամիջոցների հաղորդած տեղեկատվությունը հիմնականում ճշգրիտ չէ և թերի է (տե՛ս թիվ 2): Նրանք կասկածի տակ են դնում փաստերը (տե՛ս թիվ 4), չեն ստուգում հարձակվող կողմի մեղադրանքները, այդպիսով օրինականացնում են դաշնային կառավարության անգործությունը հայերի դեմ երկրորդ ցեղասպանության նախօրեին: Համառոտ հայացք նետելով Ադրբեջանի տասնյակ հազարավոր հայերի կոտորածների վերջին պատմությանը, հարձակվող երկրների ռազմական գերազանցությանն ու Ռուսաստանի կասկածելի դերին՝ պարզ կդառնա հայ ժողովրդի իրական աղետը: 몇 가지 예외를 제외하고, 공영방송사와 인쇄매체의 보도되고 있는 정보는 대체로 정확하지 않으며 결함이 있다 (표 2 참조). 그들은 사실에 의문을 제기하고 (표 4 참조), 공격측의 비난을 확인하지 않는다. 그러므로 아르메니아인에 대한 두번째 대학살 직전에 연방정부의 아무런 행동을 취하지 않는 것을 정당화한다. 아제르바이잔의 수만명의 아르메니아인들에 대한 학살의 최근 역사를 간략히 살펴보면, 공격국들의 군사적 우월성과 러시아의 모호한 역할이 아르메니아 국민들의 진정한 재앙인 것은 분명하다. 

 

- օրինականացնել 합법화하다, 정당화하다

- նախօրե 전날, 이브

 

Արևմուտքի ուժեղ պատժամիջոցները և ՆԱՏՕ-ի կողմից Թուրքիային վտարելն արդեն ժամանակավրեպ է, քանի որ կարող էին հազարավոր կյանքեր փրկել վերջին մի քանի շաբաթների ընթացքում: 서방의 강력한 제재와 나토에 의한 터키의 추방은 이미 구식이다. 왜냐하면 최근 몇주동안에 수만의 생명을 구할 수 있었기 때문이다.

 

- ժամանակավրեպ 구식

 

Հատկապես Գերմանիայի մեղքը՝ որպես նախորդ ցեղասպանության հանցակից և պատժամիջոցների կանխարգելող, ամեն օր ավելանում է: 특히, 이전 대학살의 공범으로써 제재를 막았던 독일의 죄는 매일 늘어나고 있다.

 

 

 

Հետայսու Արցախ մուտքն ու ելքը հնարավոր է միայն Բերձոր-Ստեփանակերտ ավտոճանապարհով: 이제부터 아르차흐의 출입은 오직 베르조르-스테파나게르뜨 고속도로만 가능하다.

 

ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հետայսու Արցախի Հանրապետություն մուտք գործելն ու Հանրապետությունից ելք կատարելը հնարավոր է միայն Բերձոր-Ստեփանակերտ ավտոճանապարհով։ Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին հաղորդում է Արցախի տեղեկատվական շտաբը: 예레반, 11월 25일, 아르멘프레스: 이제부터 아르차흐 공화국에서 나오는 것과 아르메니아에서 들어가는 것은 오직 베르조르-스테파나게르뜨 고속도로만 가능하다. "아르멘프레스"가 전한 바와 같이, 이에 대하여 아르차흐 정보본부가 보도하였다. 

 

«Ի կատարումն նոյեմբերի 9-ին ընդունված եռակողմ հայտարարության՝ Շահումյանի շրջանն անցել է Ադրբեջանի վերահսկողության ներքո, ուստի Սոտք-Մարտակերտ ավտոճանապարհն արդեն փակ է»,- ասված է հաղորդագրության մեջ։ 11월 9일에 체결된 삼자 성명에 따라, 샤후미안 지역은 아제르바이잔의 통제하에 들어갔으며, 소뜨크-마르따게르뜨 고속도로는 이미 폐쇄되었습니다."라고 공지글에 명시되었다.

 

 

ԱԺ հանձնաժողովը բացասական եզրակացություն տվեց ռազմական դրությունը վերացնելու մասին հարցին: 국회위원회는 계엄령의 폐지에 대한 문제에 대해 부정적 결론을 내렸다.

 

ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը բացասական եզրակացություն տվեց Հայաստանում հայտարարված ռազմական դրությունը վերացնելու մասին հարցին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ռազմական դրությունը վերացնելու մասին խորհրդարանի որոշման նախագիծը ներկայացրել էր «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը: 예레반, 11월 25일, 아르멘프레스: 아르메니아 공화국의 국회 국방안보 상임위원회는 아르메니아에서 선포된 계엄령을 제거하는 문제에 대해 부정적 결론을 내렸다. "아르멘프레스"의 전언에 따르면, 계엄령을 제거하는 것에 대한 의회의 결정안은 "밝은 아르메니아" 정당에 의해 발의되었다. 

 

«Կարծում ենք, որ օր առաջ ռազմական դրությունը հանելը կնպաստի, որ մենք կարողանանք գոնե քայլեր ձեռնարկել՝ մեղմելու այն ճգնաժամը, որն ունենք»,- ասաց խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը:

Կառավարության ներկայացուցիչ, Առողջապահության փոխնախարար Անահիտ Ավանեսյանը նշեց, որ անհրաժեշտ է զգուշորեն մոտենալ ռազմական դրության ամբողջական չեղարկմանը, իսկ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն առաջարկեց հարցի քննարկումը հետաձգել մեկ շաբաթով: "우리는 가까운 장래에 계엄령을 철폐하는 것이 우리가 가진 위기를 완화시키기 위한 조치를 취하는데 도움이 된다고 생각합니다."라고 정당의 국회의원 게보르크 고르기시안은 말했다. 정부대변인이자, 보건부 차관 아나히뜨 아바네시안은 계엄령의 전면폐지는 조심스럽게 접근할 필요가 있다고 언급하였으며, 위원회의 회장 안드라니크 코차리안은 이 문제에 대한 논의를 일주일 연장할 것을 제안하였다.

 

Հանձնաժողովի քվեարկությամբ «Ռազմական դրությունը վերացնելու մասին» Ազգային ժողովի որոշման նախագիծը ստացավ բացասական եզրակացություն: Խորհրդարանի արտահերթ նիստի օրակարգում այն ընդգրկելու հարցը կքննարվկի նոյեմբերի 26-ին, ժամը 11:00-ին: 위원회의 투표로 "계엄령 폐지에 대한" 국회의 결정안은 부정적인 결론을 내렸다. 의회의 특별회기의 의제에 그것을 포함시키는 문제는 11월 26일 11시에 논의될 것이다. 

 

 

 

도움이 되셨다면 바쁘시더라도 1초만 시간을 내주셔서 공감 및 댓글을 달아주시겠어요?

여러분의 공감과 댓글은 글쓴이에게 큰 힘이 된답니다. 

 

 

반응형
Comments