휴먼노마드
[아르메니아어] 뉴스로 배우는 아르메니아어 (2020년 11월 26일자) 본문
Հայաստանից արտահանման ծավալը նվազել է 4.4%-ով, իսկ ներմուծմանը՝ 13.7%-ով: 아르메니아의 수출규모는 4.4% 감소하였으며 수입은 13.7% 감소하였다.
ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանից ապրանքների և ծառայությունների արտահանման ծավալը 2020-ի հունվար-սեպտեմբերին, ընթացիկ գներով, կազմել է 1 մլրդ 828 մլն 122 հազար ԱՄՆ դոլար և նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել 4.4%-ով, իսկ ներմուծման ծավալը (ըստ արտահանող երկրի) կազմել է 3 մլրդ 219 մլն 918.7 հազ. դոլար և նվազել արդեն 13.7%-ով։ 예레반, 11월 26일, 아르멘프레스: 아르메니아의 재화 및 서비스 수출규모는 2020년 1월-9월에 현재 가격기준으로 18억 2812만 2천 미국달러에 달하여 이전년도 동일 기간에 비해 4.4% 감소하였으며 수입규모는 (수출국별) 32억 1991만 8700 달러에 달하여 13.7% 감소하였다.
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ վիճակագրական կոմիտեից, Հայաստանից Անկախ պետությունների համագործակցության երկրներ արտահանումն այս տարվա առաջին ինն ամիսներին կազմել է 494 մլն 424.9 հազ. դոլար և 2019-ի նույն ամիսների համեմատ նվազել 12%-ով, իսկ ներմուծումն այդ երկրներից Հայաստան կազմել է 1 մլրդ 332 մլն 696 հազ. դոլար և աճել 5.1%-ով, որից Եվրասիական տնտեսական միության երկրներ արտահանումը կազմել է 472 մլն 683.5 հազար դոլար և նվազել 11.8%-ով, իսկ ներմուծումը՝ 1 մլրդ 230 մլն 686 հազ. դոլար և աճել 6.7%-ով, իսկ ԱՊՀ այլ երկրներ արտահանումը կազմել 21 մլն 741.4 հազ. դոլար (17.7% նվազում), ներմուծումը՝ 102 մլն 9.9 հազ. դոլար (11.2% նվազում)։ "아르멘프레스"가 아르메니아 공화국의 통계청으로부터 전해들은 바와 같이, 아르메니아에서 독립국가연합(CIS)으로의 수출은 올해 첫 9개월간 4억 9442만 4900 달러에 달하고 2019년 동일 기간에 비해 12% 감소하였으며, 그 나라들로부터 아르메니아로의 수입은 13억 3269만 6천달러에 달하고 5.1% 증가하였으며, 그중 유럽경제연합국로의 수출은 4억 7268만 3500 달러에 달하며 11.8% 감소하였고, 수입은 12억 3068만 6천 달러로 6.7% 증가하였으며 다른 독립국가연합국으로의 수출은 2174만 1400 달러 (17.7% 감소), 수입은 1억 2백만 9900 달러이다. (11.2% 감소)
- ԱՊՀ = Անկախ պետությունների համագործակցության երկրներ (CIS)
Հայաստանից Եվրոպական միության երկրներ արտահանման ծավալը 2020-ի հունվար-սեպտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 27.5%-ով՝ մինչև 325 մլն 922.6 հազ. դոլար, իսկ այդ երկրներից ՀՀ ներմուծումը նվազել է 16.1%-ով՝ մինչև 662 մլն 8.9 հազ դոլար։ Այլ երկրեր Հայաստանից արտահանման ծավալն աճել է 11.9%-ով և կազմել 1 մլրդ 7 մլն 774.5 հազար դոլար, իսկ ներմուծումը՝ նվազել 26.8%-ով և կազմել 1 մլրդ 225 մլն 213.8 հազ. դոլար։ 아르메니아에서 유럽연합국으로의 수출규모는 2020년 1월-9월에 이전년도 동일기간에 비해 27.5% 감소하였고 3억 2592만 2600 달러 감소하였으며 그 나라들로부터 아르메니아 공화국으로의 수입은 16.1% 감소하였고 최대 6억 62백만 8900 달러에 달한다. 아르메니아에서 다른 국가로의 수출규모는 11.9% 증가하였고 10억 777만 4500 달러에 달하며 수입은 26.8% 감소하여 12억 2521만 3800 달러 감소하였다.
Վերոնշյալ ցուցանիշները ներկայացնում են ըստ ՀՀ պետական եկամուտների կոմիտեից ՀՀ վիճակագրական կոմիտեի ստացած (ըստ հոկտեմբերի 18-ին ստացված տեղեկատվության ամփոփման) և Վիճկոմիտեի հավաքած տվյալները (բացառությամբ էներգակիրների վերաբերյալ տեղեկատվության, որը ներկայացնում են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը և էներգետիկայի ոլորտի կազմակերպությունները, քանզի էներգակիրների վերաբերյալ ապրանքների հայտարարագրերի և «Վիճակագրական ձև»-ի լրացման ժամկետները կարող են չհամընկնել արտահանման և ներմուծման փաստացի ժամկետներին), իսկ փոխադարձ առևտրի ցուցանիշները վերաբերում են միայն ՀՀ և ԵԱՏՄ միջև առևտրին։ 위에 언급된 수치는 아르메니아 공화국의 국세청으로부터 아르메니아 공화국의 통계청이 받은 (10월 18일에 받은 정보요약에 따라) 정보와 통계청의 수집자료에 따라 제시되었으며, (국토관리 및 인프라부와 에너지부문 기관들이 제출한 에너지 관련 정보는 제외하고, 에너지관련제품의 신고와 통계수치의 완료기한은 수출입신고기간과 일치 하지 않을 수 있다), 상호무역지수는 오직 아르메니아와 유라시아경제연합간 거래에만 표시된다.
- Վիճկոմիտե = վիճակագրական կոմիտե 통계청
- էներգակիր = էներգանյութ
- փոխադարձ 상호
Ստեփանակերտում վերականգնվում է հասարակական տրանսպորտի աշխատանքը: 스테파나게뜨에서 대중교통작업이 복원되었다.
ԵՐԵՎԱՆ, Հումանիտար արձագանքման միջգերատեսչական կենտրոնի աջակցությամբ Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտում վերականգնվում է խաղաղ կյանքը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է ՌԴ ՊՆ կայքը, քաղաքում վերականգնվել է հասարակական տրանսպորտի աշխատանքը և կարգավորված է ճանապարհային շարժը, էլեկտրամատակարարումն ու ջրամատակարարումը: Խաղաղ բնակիչները շարունակում են վերադառնալ իրենց տներ: 예레반, 인도주의적 차원에서 부서간센터의 지원으로 나고르노-카라바흐의 수도 스테파나게르뜨에서 평화로운 삶이 복원되고 있다. "아르멘프레스"의 전언에 따르면, 러시아 연방의 국방부 사이트가 보도한 바와 같이, 도시에서 대중교통작업이 복원되었으며 교통, 전기공급 및 수도공급이 복원되었다. 민간인은 계속해서 그들의 집으로 되돌아오고 있다.
Ռուսական խաղաղապահ կոնտինգենտի ինժեներա-տեխնիկական ստորաբաժանումները շարունակում են աջակցել տեղական ադմինիստրացիային Ստեփանակերտում ընդհանուր օգտագործման ճանապարհների մաքրման և սոցիալական ենթակառուցվածքների վերականգնման աշխատանքների հարցում: 러시아 평화유지군의 공병대는 계속하여 스테파나게르뜨에서 일반도로정리와 사회기반시설의 재건에 대한 작업문제에서 지방 행정부를 지원하고 있다.
- կոնտինգենտ = контингент 파견대
- ադմինիստրացիա 행정부
Ռուս խաղաղապահները ապահովում են հրադադարի պահպանումը և փախստականների անվտանգ վերադարձը Լեռնային Ղարաբաղ: 러시아 평화유지군은 휴전준수와 피난민의 나고르노-카라바흐 안전귀환을 보장하고 있다.
11월 26일자 https://news.am/arm/news/615570.html
«Փաստ». Որքա՞ն է իրականում դոլարի փոխարժեքը. սպասվում է սոցիալական ծանրագույն վիճակ: "팩트" 달러의 실질환율은 얼마일까? 최악의 사회적 상황이 예상되다.
«Փաստ» օրաթերթը գրում է. «Ինչպես և կանխատեսել էին մի շարք տնտեսագետներ ու ֆինանսիստներ, հետպատերազմյան շրջանում Հայաստանի առջև միանգամից ծառացան մի շարք խնդիրներ, որոնցից լրջագույնը ներկայումս աչքի զարնող տնտեսական պրոբլեմներն են, այդ թվում՝ դրամի կտրուկ արժեզրկումը։ Նշենք, որ դրամի արժեզրկման գործընթացի որոշակի ակտիվացում էր նկատվել նաև ամռան երկրորդ կեսին, սակայն այն, ինչ տեղի ունեցավ վերջին 3-4 օրվա ընթացքում, շոկային էր Հայաստանի գերզգայուն ու փխրուն տնտեսության համար։ Դոլարի գինը բարձրացավ 25-30 դրամով, ինչն, ըստ մասնագետների, ուղղակիորեն դոմինոյի էֆեկտով հանգեցնելու է ապրանքների 20-25 տոկոսով թանկացմանը։ "팩트" 일보는 "여러 경제학자와 금융가가 예측한바와 같이, 전후기간동안 아르메니아가 직면한 여러 문제들중 가장 심각한 것은 현재 드람의 급격한 평가절하를 포함한 눈에 보이는 경제문제이다. 드람의 평가절하에 대한 과정의 어느 정도 활성화는 여름 하반기에 관찰되었지만, 지난 3-4일 동안에 발생한 것은 아르메니아의 민감하고 취약한 경제에는 충격적이었다. 달러의 가격은 25-30 드람 상승하였으며 이는 전문가에 따르면, 직접적으로 도미노현상으로 상품의 20-25% 인상으로 이어진다"고 보도하였다.
- միանգամ 한번에
- գերզգայուն 민감한
Ներկայումս դոլարի փոխարժեքը կազմում է 520-522 դրամ։ «Փաստ» թերթի տեղեկություններով, այս օրերին ԿԲ-ն լծված է դոլարի կուրսի զսպմամբ։ Մասնավորաբար, մեր աղբյուրը փոխանցել է, որ իրականում դոլարի փոխարժեքը ներկայումս տատանվում է 575-580 դրամի սահմանում, իսկ ԿԲ-ի կողմից օրական ծախսվում է մոտ 100 հազար դոլար, որպեսզի կարողանան զսպել դոլարի «թռիչքը»։ «Փաստի» հետ զրույցում Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանը նշեց, որ այս վիճակն ուղղակիորեն ազդելու է գների վրա: 현재 달러의 환율은 520-522 드람으로 형성되었다. "팩트" 일보의 정보에 따르면, 최근 중앙은행은 달러의 급격한 억제에 관여하고 있다. 특히, 우리의 소식통은 실제 달러 환율은 현재 575-580 드람의 경계에서 변동하고 있으며 중앙은행에 의해 달러의 "비상"을 저지하기 위해 하루에 대략 10만달러를 지출하고 있다. "팩트"와의 인터뷰에서 감사원 원장 나이리 사르크시안은 이런 상황은 직접적으로 가격에 영향을 미친다고 언급하였다.
- զսպել 저지하다, 제지하다
- Աուդիտորների պալատ 감사원
«Մենք ավելի շատ ներմուծվող ապրանք ենք սպառում, և նշված միտումները ուղղակի չեն կարող չազդել այդ ապրանքների գնաճի վրա: Դրա հետևանքով աղքատության մակարդակը բարձրանալու է»,-ասաց Սարգսյանը՝ միևնույն ժամանակ հավելելով, որ այս կառավարությունից միակ ու առավելագույն սպասելիքը, որը կա, «հանցավոր անգործությունն է, եթե, իհարկե, չդիտարկենք ոչ նպատակաուղղված կամ անգրագիտության արդյունքում տարվող ավելի վատ տնտեսական քաղաքականությունը»: "우리는 보다 많은 수입제품을 소비하고 있으며 언급된 추세는 그러한 제품의 가격인상에 영향을 미치지 않을 수 없습니다. 결과적으로 빈곤수준이 높아질 것입니다."라고 사르크시안은 말하는 동시에, 이 정부로부터 유일하고 최대기대치는 있다고 덧붙였다. "당연히 목표로 하지 않거나 무식의 결과로 인해 더 나쁜 경제정책을 감안하지 않는다면 그것은 범죄행위입니다.
Վարչապետն անդրադարձավ գործադիրում տեղի ունեցած փոփոխություններին: 총리는 행정부에서 일어나고 있는 변혁에 대해 언급하였다.
- գործադիր 1) 어플리케이션, 앱, 2) 행정부, 3) 경영진
ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ գործադիր մարմնում տեղի ունեցած փոփոխություններին։ Վարչապետը նկատեց, որ այսօր տեղի է ունենում նորացված կազմով կառավարության առաջին նիստը։ 예레반, 11월 26일, 아르멘프레스: 국무회의에서 총리 니콜 파쉬니안은 행정부기관에서 일어나고 있는 변혁에 대해 언급하였다. 총리는 오늘 새롭게 구성된 정부의 첫번째 회의가 개최되고 있다고 언급하였다.
«Այս ընթացքում տեղի է ունեցել Պաշտպանության, Արտաքին գործերի, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի, Աշխատանքի և սոցիալական հարցերի, Արտակարգ իրավիճակների նախարարների փոփոխություն։ Առաջիկայում մեզ սպասվում է էկոնոմիկայի նախարարի փոփոխություն»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց վարչապետը։ "이 과정에서 국방부, 외무부, 교육과학문화 및 체육부, 노동부, 사회부, 긴급사태부의 장관들에 대한 변화가 일어났습니다. 조만간 우리는 경제부장관의 변화를 기대하고 있습니다."라고 "아르멘프레스"의 보도에 따르면, 총리는 말했다.
Կառավարության ղեկավարը պաշտոնաթող գործընկերներին շնորհակալություն հայտնեց ներդրած ջանքերի համար և նորանշանակ նախարարներին մաղթեց հաջողություն: 정부수장은 퇴임한 동료들에게 헌신한 노력에 대해 감사를 표하였으며 새로이 임명된 장관들에게 성공을 기원하였다.
Ժողովուրդը պիտի որոշի, թե ապագան ում հետ կառուցի. վարչապետն անդրադարձավ առաջիկա ծրագրերին: 국민들은 미래를 누구와 건설할지 결정해야한다. 총리는 향후 프로그램에 대해 언급하였다.
ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծում է, որ պետք է ստեղծել Հայաստանում բարեփոխումների հետագա շարունակականության երաշխիք, ընդ որում բարեփոխումների ընդգրկումն ու օրակարգը պետք է ընդլայնվի ի հայտ եկած նոր մարտահրավերների բերումով: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին Նիկոլ Փաշինյանն ասաց կառավարության նիստում: 예레반, 11월 26일, 아르멘프레스: 아르메니아 공화국의 총리 니콜 파쉬니안은 강조하였다. 아르메니아에서 개혁의 추가적인 연속성의 보장이 조성되어야하며, 따라서 개혁의 포함과 의제는 새롭게 등장한 도전의 측면에서 확대되어야한다고 강조하였다. "아르멘프레스"가 전해온 바와 같이, 이에 대하여 니콜 파쉬니안은 국무회의에서 말했다.
- բարեփոխում 개정, 개혁
- շարունակականություն 연속성, 지속성
- երաշխիք 보증
«Ամենահրատապ խնդիրների լուծմանը զուգընթաց պետք է տեղի ունենան նաև կատարվածի պատճառների վերհանման, պարզաբանման և վերլուծության գործընթաց, և հայ հանրությունը պետք է ստանա հստակ պատասխաններ, թե ինչ է տեղի ունեցել և ինչու: Ժողովուրդը պետք է հասու լինի ճշմարտությանը և որոշումներ կայացնելու հնարավորություն ունենա: Ըստ այդմ, մեր ամենակարևոր անելիքը, կառավարության ամենակարևոր անելիքը Հայաստանի Հանրապետության քաղաքացիների՝ սեփական երկրի և իրավիճակի տերը լինելու զգացողության և փաստի պահպանումն է, և այս հանգամանքի ինստիտուցիոնալ հզորացումը: Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է վստահ լինի, որ ինքն է իրավիճակի իրական տերը և այդ զգացողության վրա պետք է կառուցի իր ապագան: Նաև ժողովուրդը պիտի որոշի, թե այդ ապագան ում հետ պետք է կառուցի և այդ ապագայի կառուցման գործում ով ինչպիսի դերակատարություն պիտի ունենա»,- ասաց վարչապետը: "가장 시급한 문제의 해결과 병행하여 발생한 일에 대한 원인의 검토, 규명 및 분석하는 절차가 일어나야하며 아르메니아 사회는 무슨일이 일어났는지와 왜 그러한지에 대해 명확한 답변을 받아야합니다. 국민들은 진실에 도달하고 결정을 내릴 기회를 가져야합니다. 그에 따라, 우리가 해야할 가장 중요한 일은, 정부가 해야할 가장 중요한 것은 아르메니아 공화국의 국민들이 자신의 나라와 상황의 소유자라는 감각과 사실을 보장하는 것이며, 이러한 시스템을 제도적 강화하는 것입니다. 아르메니아 공화국의 시민들은 자신이 이 상황의 실질적인 소유자이며 그러한 느낌위에 자신의 미래를 건설해야합니다. 또한 국민들은 그러한 미래를 누구와 건설해야하는지와 그러한 미래의 건설에 대해 누구에게 어떠한 역할을 가지게 할 것인지를 결정해야합니다."라고 총리는 말했다.
Նիկոլ Փաշինյանն ընդգծեց՝ հայ ժողովրդի ստեղծարար ներուժն անսպառ է, և մեր առաջիկա կարևոր անելիքն այդ ներուժի կենտրոնացումն է նոր ապագայի կառուցման գործի վրա: «Մենք պիտի թույլ չտանք, որ այդ ապագայի հավատը սպանվի, և մեր ամենօրյա աշխատանքը պետք է ուղղված լինի այդ հավատի ուժեղացմանը, ամրապնդմանը և զարգացմանը»,- շեշտեց վարչապետը: 니콜 파쉬니안은 아르메니아 국민들의 창조적인 잠재력은 무궁무진하며 우리의 장래에 해야할 중요한 일은 새로운 미래의 건설하는데 그러한 잠재력을 집중하는 것이라고 강조하였다. "우리는 그러한 미래에 대한 믿음이 사라지는 것을 허용하지 말아야하며 우리의 일상업무는 그러한 믿음을 굳건하게 하고, 강화하고 발전시키는 것이어야합니다."라고 총리는 강조하였다.
- անսպառ 무한한, 무궁무진한
Ռազմական դրության սահմանափակումները նաև տնտեսական հետևանքներ են թողնում. Գորգիսյան: 계엄령의 제한은 또한 경제적 결과를 초래한다. -고르기시안
ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը կարծում է, որ Հայաստանում ռազմական դրությամբ պայմանավորված որոշ սահմանափակումներ տնտեսապես բացասական հետևանքներ են ունենում: 예레반, 11월 26일, 아르멘프레스: 아르메니아 공화국의 국회의 "밝은 아르메니아" 정당의 국회의원 게보르크 고르기시안은 아르메니아에서 계엄령으로 기인한 일부 제한은 경제적으로 부정적인 결과를 가져온다고 생각한다.
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Գորգիսյանը նման տեսակետ հայտնեց ԱԺ արտահերթ նիստում Ռազմական դրությունը վերացնելու մասին օրենքի նախագծի քննարկմանը: "아르멘프레스"의 전언에 따르면, 고르기시안은 국회특별회기의 계엄령폐지에 대한 법안논의에서 그와 같은 견해를 밝혔다.
«Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին օրենքով ասվում է, որ ռազմական դրություն հայտարարելու համար հիմք ծառայած հանգամանքների վերացման դեպքում ռազմական դրությունը կարող է ամբողջությամբ կամ մասնակի դադարեցվել: Դա կարող է անել կառավարությունը կամ ԱԺ-ն: Հաշվի առնելով, որ ռազմական դրություն հայտարարելու մասին որոշման մեջ նշված հանգամանքներն այլևս չկան՝ «Լուսավոր Հայաստանը», «Բարգավաճ Հայաստանի» հետ համատեղ, նախաձեռնել է արտահերթ նիստ, որով առաջարկում է ընդունել ԱԺ որոշում՝ վերացնելու ռազմական դրությունը»,- ասաց պատգամավորը: "계엄령의 합법적인 제도에 대한 법률에 따르면, 계엄령을 선포하기 위한 근거가 되는 상황이 해소될 경우에 계엄령은 완전히 또는 일부분 중지될 수 있다고 명시되었습니다. 그것은 정부나 국회가 할 수 있습니다. 계엄령의 선포에 대한 결정안에 명시된 상황은 더이상 존재하지 않는다는 점을 감안하여, "밝은 아르메니아", "번영 아르메니아"와 공동으로 계엄령을 폐지하는 국회 결정안의 채택을 요구하는 특별회기를 착수하였습니다."라고 국회의원은 말했다.
Նա նշեց, որ ռազմական դրության համար պայմաններ հանդիսացող իրավիճակը փոփոխվել է, բայց բոլոր սահմանափակումները դեռ շարունակում են մնալ: Պատգամավորը շեշտեց, որ այդ սահմանափակումները վերաբերում են ժողովրդավարության հիմքերին՝ խոսքի ազատությանը, մարդու ազատ տեղաշարժման իրավունքին, հավաքների և գործադուլների ազատությանը: 그는 계엄령에 대한 조건들을 충족하던 상황은 변하였지만 모든 제한은 여전히 계속 머물고 있다고 언급하였다. 국회의원은 그러한 제한은 표현의 자유, 사람들이 자유롭게 이동할 권리, 집회 및 파업의 자유와 같은 민주주의의 근간에서 검토되고 있다고 강조하였다.
Գորգիսյանի կարծիքով՝ որոշ սահմանափակումներ տնտեսական տեսանկյունից ևս բացասական հետևանքներ են ունենում: «Բազմաթիվ անձինք, որոնք երկքաղաքացիություն ունեն, այսօր չեն կարողանում դուրս գալ ՀՀ-ից, որ կարողանան իրականացնել իրենց տնտեսական գործունեությունը, մեկնել արտագնա աշխատանքի և գումարներ ուղարկել Հայաստան: Այն քաղաքացիները, որոնք զորակոչվել են և դեռևս գտնվում են տարբեր զորամասերում, մշտական տեղակայման վայրերում, որևէ մարտական խնդիր չեն կատարում հիմա: Եվ շատ քաղաքացիներ, որոնք իրենց աշխատավայրը, տնտեսական գործունեությունը թողել և գնացել են, գտնվում են այդ իրավիճակում, չեն կարողանում զբաղվել իրենց տնտեսական գործունեությամբ»,- նշեց նա ու կարծիք հայտնեց, որ գործում են սահմանափակումներ, որոնց անհրաժեշտությունը չկա, և դա ունենում է տնտեսական հետևանքներ: 고르기시안의 의견에 따르면, 일부 제한은 경제적인 관점에서도 부정적인 결과를 초래한다. "이중국적을 가지고 있는 수많은 사람들이 오늘날 아르메니아 밖으로 나가, 자신들의 경제활동을 실행할 수 있고, 해외근무로 나가서 돈을 아르메니아로 보내올 수 없습니다. 징집되어 여전히 다양한 군대와 영구적인 배치장소에 배치되어 있는 시민들은 어떠한 전투임무도 가질 수 없습니다. 또한 자신들의 일터와 경제활동을 버리고 갔거나 그런 상황에 놓인 많은 시민들은 자신의 경제활동에 종사할 수 없습니다."라고 그는 언급하였으며 필요없는 제한이 작동되고 있으며 그것은 경제적 결과를 초래하고 있다고 생각을 밝혔다.
Պատգամավորը պատրաստակամություն հայտնեց առաջարկի ուժի մեջ մտնելը հետաձգել մի քանի օրով: 국회의원은 제안의 발효를 며칠동안 연기할 준비가 되어 있음을 표명하였다.
ՀՀ կառավարությունը բնակչության 10 տոկոսի չափով կորոնավիրուսի պատվաստանյութ է պատվիրել: 아르메니아 공화국의 정부는 인구의 10% 규모로 코로나바이러스 백신을 주문하였다.
ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կորոնավիրուսի հետ կապված առողջապահական համակարգի ծանրաբեռնվածությունը գտնվում է տանելի վիճակում: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նշեց կառավարության նիստում: «Մենք երեկվանից չունենք քաղաքացիներ, որոնք գտնվում են ծանր վիճակում ու չենք կարողանում տեղավորել, հույս ունենք՝ իրավիճակը կպահպանվի», - ասաց նախարարը՝ ավելացնելով, որ դեռևս չեն մտածում մահճակալային ֆոնդը թեթևացնելու ուղղությամբ: 예레반, 11월 26일, 아르멘프레스: 코로나바이러스와 관련된 보건시스템의 업무과중은 견딜만한 수준에 있다. "아르멘프레스"의 전언에 따르면, 이에 대하여 보건부장관 아르센 토로시안은 국무회의에서 언급하였다. "우리는 어제부터 어려운 상황에 처하거나 수용할 수 없는 시민들을 가지고 있지 않으며, 바라건데, 상황은 유지될 것입니다."라고 장관은 여전히 침상재고를 완화할 생각은 없다고 덧붙였다.
Անդրադառնալով պատվաստանյութի ձեռքբերման հարցին՝ նախարարն ասաց, որ ունեն վճարած կանխավճար պատվաստանյութ ձեռք բերելու համար։ 백신의 구매에 관한 문제를 언급하면서 장관은 백신을 구매하기 위해서는 선금을 지불해야한다고 말했다.
«Մենք նախնական պատվիրել ենք մեր բնակչության տասը տոկոսի չափով՝ 300 հազար բնակչի հաշվարկով, մատակարարման ամսաթիվը տատանվում է գարնան կեսերի վրա», - ասաց Թորոսյանը՝ ավելացնելով, որ պատվաստանյութը ձեռք բերելու համար գնում են աշխարհին համընթաց։ "우리는 사전에 우리 인구의 10% 규모에 해당하는 30만명으로 주문했으며, 배송날짜는 봄중반입니다."라고 토로시안은 말했으며 백신을 구매하는데 세계로 간다고 덧붙였다.
Առողջապահության նախարարությունը ձեռք է բերել 30 շտապօգնության ամենագնաց մեքենա: 보건부는 30대의 구급차를 구매하였다.
ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ առողջապահության նախարարությունը ձեռք է բերել 30 «Տոյոտա Լենդ քրաուզեր» մակնիշի շտապօգնության ամենագնաց մեքենա: 예레반, 11월 26일, 아르멘프레스: 아르메니아 공화국의 보건부는 "도요타 랜드 크루져" 30대의 구급차를 구매하였다.
«Արմենպրես»-ի հետ զրույցում՝ այս մասին ասաց նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը: "아르멘프레스"와의 인터뷰에서 이에 대하여 장관의 대변인 알리나 니꼬고시안은 말했다.
«Ամենագնաց շտապօգնության մեքենաները ձեռք են բերվել շտապօգնության ավտոպարկը թարմացնելու նպատակով: Դրանք բերվել են Արաբական Միացյալ Էմիրություններից՝ Դուբայից»,- նշեց Նիկողոսյանը: "구급차를 업그레이드할 목적으로 구급차를 구매하였습니다. 그것들은 아랍에밀레이트의 두바이에서 가져왔습니다."라고 니꼬고시안은 말했다.
ԱՆ մամուլի խոսնակը շեշտեց, որ մեքենաները համալրված են բոլոր անհրաժեշտ սարքավորումներով: Նա նաև հայտնեց, որ բաշխումը կիրականացվի ըստ անհրաժեշտության և նպատակահարմարության: 보건부 장관 대변인은 차량은 모든 필요한 장비가 장착되어 있다고 강조하였다. 그는 또한 필요와 편의성에 따라 분배될 것이라고 밝혔다.
Կառավարությունն առաջարկում է ռազմական դրության ռեժիմը վերացնել աստիճաբանար: 정부는 계엄령의 점진적인 폐지를 제안하였다.
ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունը դեմ է այս պահին ռազմական դրության ամբողջական վերացմանը: 예레반, 11월 26일, 아르멘프레스: 아르메니아 공화국의 정부는 현재 계엄령의 완전한 폐지에 반대하고 있다.
«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Ազգային ժողովի արտահերթ նիստի ընթացքում ասաց Առողջապահության փոխնախարար Անահիտ Ավանեսյանը: "아르멘프레스"의 전언에 따르면, 이에 대하여 국회의 특별회기과정에서 보건부 차관 아나히뜨 아바네시안은 말했다.
Փոխնախարարը նշեց, որ ռազմական դրության մասին որոշումը կյանքի է կոչել և գործի է դրել ոչ միայն ռազմական, այլ նաև տնտեսական, առողջապահական և այլ իրավակարգավորումների մի ողջ համալիր, և այն պետք է վերացվի դրա որոշ դրույթների աստիճանաբար չեղարկման ձևով: 차관은 계엄령에 대한 결정이 이행되고 군사뿐만 아니라 경제, 보건 및 기타 법적규제의 전체적인 복합구성체에 적용되었으며, 그것은 일부 조항의 점진적인 폐지를 통해 검토되어야한다고 언급하였다.
ԱԺ-ի մոտ հավաքված քաղաքացիները պատգամավորներին կոչ արեցին չեղարկել ռազմական դրությունը: 국회근처에 모인 시민들은 국회의원들에게 계엄령을 취소를 촉구하였다.
ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի դիմաց հավաքված մի խումբ քաղաքացիներ պահանջեցին կողմ քվեարկել Ռազմական դրությունը վերացնելու մասին օրենքի նախագծին, որը հեղինակել է «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը: 예레반, 11월 26일, 아르멘프레스: 아르메니아 공화국의 국회앞에 모인 한 무리의 시민들은 "밝은 아르메니아" 정당이 발의한 계엄령를 폐지하는 것에 대한 법안에 대한 투표에 찬성하기를 요구하였다.
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ցույցի մասնակիցների կարծիքով՝ իշխանությունը, պահպանելով ռազմական դրությունը, ցանկանում է լռեցնել իրենց բողոքի ձայնը: "아르멘프레스"의 보도에 따르면, 시위 참여자의 의견에 따르면, 정권은 계엄령을 유지하면서 자신들의 항의의 목소리를 침묵시키고 싶어한다.
Հայ հեղափոխական դաշնակցության Հայաստանի երիտասարդական միության անդամ Քրիստինե Վարդանյանն ասաց, որ ԱԺ-ի դիմաց են՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին հիշեցնելու, որ պատասխանատու են ժողովրդի առաջ: «Եվ այսօր պարտավոր են քվեարկել ռազմական դրությունը չեղարկելու օգտին: Եթե իրենք այսօր էլ տապալելու են սահմանադրական ճանապարհով այս ճգնաժամի հանգուցալուծելը, մեր պատասխանը լինելու է համարժեք»,-ասաց նա ու հույս հայտնեց, որ «Իմ քայլ»-ից ստանալու են ազդակ, որ կողմ են քվեարկելու: 아르메니아 혁명연맹의 아르메니아 청년연합의 회원 크리스띠네 바르다니안은 "나의 발걸음" 정당의 국회의원들에게 그들이 국민들 앞에 책임이 있다는 것을 상기시키며 국회앞에 있다고 말했다. "또한 오늘 계엄령을 취소하는 안건에 투표해야합니다. 그들이 오늘도 헌법적인 방법으로 이 위기를 풀지 못한다면, 우리의 대응은 그에 합당할 것입니다."라고 그는 말했고 "나의 발걸음"으로부터 찬성에 투표하겠다는 신호를 받기를 희망한다고 덧붙였다.
Քրիստինե Վարդանյանը երկրում ճգնաժամի սահմանադրական լուծման մի ճանապարհ է տեսնում՝ ռազմական դրության չեղարկում, որն էլ հետագայում թույլ է տալու օրենքով նախատեսված կարգով հեռացնել իշխանությանը և նշանակել ԱԺ արտահերթ ընտրություններ: Նրա կարծիքով՝ դա ժողովրդին թույլ է տալու կամարտահայտվել և նոր լեգիտիմության քվե տալ իր ցանկացած իշխանությանը: «Եթե հայ ժողովուրդը 3 ամիս հետո գնալու է և որոշելու է, որ նորից Նիկոլ Փաշինյանին ազատ ու արդար ընտրություններով քվե է տալու, դա հայ ժողովրդի իրավունքն է: Բայց հիմա ճգնաժամի հաղթահարման առաջին քայլը ռազմական դրության չեղարկումն է»,-ասաց նա: 크리스띠네 바르다니안은 나라에서 위기에 대한 헌법적 해결을 찾는 방법을 계엄령의 취소에서 향후 법률에 따라 예측되는 절차로 정권을 몰아내고 국회의 조기선거를 정하는 것이 허용될 것으로 보고 있다. 그의 의견에 따르면, 그것은 국민들에게 의지를 표현하는 것을 허용하고 새로운 합법성을 그들의 정권을 위해 투표하도록 허락할 것이다. "아르메니아 국민들은 3개월 후에 니콜 파쉬니안에게 자유롭고 공정한 선거를 통해 다시 투표하기로 결정한다면, 그것은 아르메니아 국민들의 권리입니다. 하지만 지금 위기극복의 첫번째 단계는 계엄령을 취소하는 것입니다."라고 그는 말했다.
- հեռացնել 축출하다, 몰아내다
- արտահերթ = հերթից դուրս կատարվող 순서에서 벗어나 수행되는
- կամարտահայտում = կամք արտահայտելը 의지를 표현하다
- լեգիտիմություն 합법성, 정당성
- քվե տալ 투표하다
Նա նշեց, որ իրենց արձագանքը կլինի նիստից հետո, երբ պարզ կլինեն քվեարկության արդյունքները: 그는 자신들의 대응은 회기후, 투표결과가 분명해질 때 있을것이라 언급하였다.
Քրեակատարողական ծառայությունը բացահայտել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքեր: 교도국은 마약밀매사건을 발견하였다.
- Քրեակատարողական ծառայությունը 교도국, 교정사업국
- քրեակատարողական հիմնարկ 교도소
- թմրամիջոց 약물, 마약
- ապօրինի շրջանառություն 불법유통, 밀매
ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները նոյեմբերի 25-ին՝ ժամը 17:30-ի սահմաններում, քաղաքացի Ա.Դ.-ի կողմից դատապարտյալ Կ.Ա.-ի անվամբ բերված դեղորայքի զննությամբ հայտնաբերել են քթի խոռոչների «Снуп» գրառմամբ ցողիչի (սփրեյ) կիսադատարկ սրվակ, իսկ Ա.Դ.-ի անձնական խուզարկությամբ՝ 2 ներարկիչ, ներարկման համար նախատեսված թորած ջրի 2 սրվակ և կասկածելի զանգվածով կաթոցչի ապակյա անոթ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժինը հայտնում է, որ հայտնաբերվածի կապակցությամբ Ա.Դ.-ն հայտարարել է, որ ցողիչի ջրում լուծված է մեթամֆետամին տեսակի թմրամիջոց, որն իրականում նախատեսված է եղել իր անձնական օգտագործման համար, սակայն շփոթմամբ հանձնել է որպես հանձնուք։ Դատապարտյալի համար նախատեսված ցողիչը սխալմամբ նետել է մինչ հիմնարկ մտնելը: 예레반, 11월 26일, 아르멘프레스: 아르메니아 공화국의 법무부 "아르마비르" 교도소 직원들은 11월 25일 17시 30분경, 시민 A.D.에 의해 재소자 K.A의 이름으로 들여온 약물을 검사하는 도중 비강에서 "스눕"이라고 적혀있는 반쯤 비어있는 작은 병을 발견하였으며 A.D의 소지품검사를 통해 주사기 2개, 주사용 증류수 2병과 의심스러운 결정체의 유리용기의 작은 관을 발견하였다. "아르멘프레스"의 보도에 따르면, 아르메니아 공화국의 법무부산하 교도국의 홍보부는 이 발견과 관련하여 A.D는 용액에는 메탐페타민류의 약물이 용해되어 있으며, 실제로 자신의 개인용도로 사용되었지만 혼동하여 영치품으로 보내졌다고 말했다고 밝혔다. 재소자에게 전달된 용액은 교도소에 들어가기 전 실수로 던져졌다.
- դատապարտյալ 유죄판결을 받은, 재소자
- դեղորայք 약물
- զննություն 검사, 조사
- քթի խոռոչ 콧구멍, 비강
- գրառում 메모
- կիսադատարկ 절반이 비어있는
- սրվակ 작은 병
- ցողիչ 성수채, 이슬방울 -> ցողել 뿌리다, 살포하다
- ներարկիչ 주사기
- զանգված 덩어리, 결정체
- կաթոցիչ 피펫, 작은 관
- հանձնուք = կալանովորին կալանավայրում այլոց կողմից ուղարկվող մթերք և զանազան բաներ 영치품
Հիմնարկի հարակից տարածքի զննությամբ հայտնաբերվել է նետված սրվակը, որի ոչ գործարանային արտաքին տեսքը նույնպես կասկած է առաջացրել: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն: 교도소 인근지역을 검사한 결과 던져진 병이 발견되었으며 공장이 아닌 외관도 의심을 초래하였다. 사실적인 측면에서 자료가 준비되고 있으며, 법의학 실험이 지정되었다.
Քրեակատարողական ծառայությունը հայտնում է, որ հոկտեմբեր-նոյեմբերին քրեակատարողական ծառայողների կողմից բացահայտվել են արգելված իրերի և թմրամիջոցների ապօրինի շրջանառության մի շարք այլ դեպքեր ևս։ Մասնավորապես, «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում հանձնուքների և դատապարտյալների անձնական զննությամբ հայտնաբերվել են 15,56 գրամ ընդհանուր քաշով, ափիոն տեսակի թմրամիջոցին և 20,36 գրամ ընդհանուր քաշով, մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող զանգվածներով 9 փաթեթ, կասկածելի այլ զանգվածներով 2 փաթեթ՝ 0,30 գրամ ընդհանուր քաշով, 100 հատ առանց մակնշման, սպիտակ դեղահաբ, 6 բջջային հեռախոս, 4 Wi-Fi սարք, 2 լիցքավորման լար, ականջակալ և բաժանորդային քարտ: 교도국은 10월-11월에 교도소 직원들에 의해 금지물품 및 약물의 불법유통의 여러 다른 건이 밝혀졌다. 특히, "아르마비르" 교도소에서 영치품 및 재소자의 소지품 검사를 통해 15.56 그램의 총중량을 가진 아편류 약물과 20.36 그램의 총중량을 가진 마리화나류의 약물과 유사한 결정 9개, 의심스러운 다른 결정 2개, 0.30 그램의 총중량을 가진 100개의 표시가 없는 흰색 알약, 6개의 휴대폰, 4개의 Wi-Fi 장치, 2개의 충전코드, 헤드셋 및 구독카드가 발견되었다.
- ափիո 아편
- բաժանորդ 구독
«Արթիկ» քրեակատարողական հիմնարկում դատապարտյալի հանձնուքում հայտնաբերվել են լվացքի փոշուն խառնած, ջրում չլուծվող սպիտակ, կասկածելի զանգվածներ, ինչպես նաև ներնետված բջջային հեռախոս, Wi-Fi սարք, բջջային հեռախոսի լիցքավորիչ՝ 2 լարով, և ականջակալ: "아르틱" 교도소에서는 재소자의 영치품에서 세제가루와 혼합되어 물에 녹지 않는 흰색의 수상한 결정체 뿐만아니라 폴더형 휴대폰, Wi-Fi 장치, 휴대폰 충전기 2개와 헤드셋이 발견되었다.
«Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում աշխատակցի ձեռքի պայուսակից ռենտգեն սարքի միջոցով հայտնաբերվել են ծալովի շեղբով դանակ, 6 հատ «Դիազեպամ» գրառմամբ դեղահաբ: Մեկ այլ դեպքով հանձնուքում հայտնաբերվել է 6,3 գր քաշով, մարիխուանա թմրամիջոցին նմանվող դեղնականաչավուն, չոր զանգված: "바나조르" 교도소에서는 직원의 핸드백에서 X-레이 장치를 통해 접이식 칼과 6개의 "디아제팜"이라고 적혀 있는 알약이 발견되었다. 또 다른 경우에는 영치품에서 6.3 그램의 중량을 가진 마리화나 마약류 노랗고 마른 결정체가 발견되었다.
ԱԺ-ն չընդունեց ռազմական դրությունը վերացնելու որոշման նախագիծը: 국회는 계엄령의 철회결정에 대한 법안을 채택하지 않았다.
ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովը չընդունեց սեպտեմբերի 27-ից Հայաստանի Հանրապետությունում հայտարարված ռազմական դրությունը վերացնելու մասին որոշման նախագիծը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այն չընդունվեց 36 «կողմ», 56 «դեմ» և 2 «ձեռնպահ» ձայներով: 예레반, 11월 26일, 아르멘프레스: 아르메니아 공화국의 국회는 11월 27일부터 아르메니아 공화국에서 선포된 계엄령을 철회하는 것에 대한 결정안을 채택하지 않았다. "아르멘프레스"의 전언에 따르면, 이는 "찬성" 36, "반대" 56 및 "기권" 2표로 채택되지 않았다.
Ռազմական դրությունը վերացնելու Ազգային ժողովի որոշման նախագիծ էր ներկայացրել խորհրդարանի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը: 계엄령을 철회하는 국회의 결정안은 의회의 "밝은 아르메니아" 정당에 의해 발의되었다.
ՀՀ կառավարության ներկայացուցիչ, Առողջապահության նախարարարի տեղակալ Անահիտ Ավանեսյանն ԱԺ արտահերթ նիստի ընթացքում ասաց, որ կառավարությունն առաջարկում է ռազմական դրությունը վերացնել աստիճանաբար: 아르메니아 공화국의 정부대변인이자, 보건부 차관 아나히뜨 아바네시안은 국회특별회기과정에서 정부는 계엄령의 점진적인 철회를 제안했다고 말했다.
Խորհրդարանի Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը բացասական եզրակացություն էր ներկայացրել նախագծի վերաբերյալ: 의회의 국방 및 안보 상임위원회는 법안에 대해 부정적인 결론을 내렸다.
도움이 되셨다면 바쁘시더라도 1초만 시간을 내주셔서 공감 및 댓글을 달아주시겠어요?
여러분의 공감과 댓글은 글쓴이에게 큰 힘이 된답니다.
'휴먼노마드로 살아 가는 법 > 아르메니아' 카테고리의 다른 글
[아르메니아어] 뉴스로 배우는 아르메니아어 (2020년 11월 28일, 29일자) (0) | 2020.11.30 |
---|---|
[아르메니아어] 뉴스로 배우는 아르메니아어 (2020년 11월 27일자) (0) | 2020.11.30 |
[아르메니아어] 뉴스로 배우는 아르메니아어 (2020년 11월 25일자) (0) | 2020.11.25 |
[아르메니아어] 뉴스로 배우는 아르메니아어 (2020년 11월 24일자) (0) | 2020.11.24 |
[아르메니아어] 뉴스로 배우는 아르메니아어 (2020년 11월 23일자) (0) | 2020.11.23 |