휴먼노마드

[아르메니아어] 뉴스로 배우는 아르메니아어 (2020년 11월 27일자) 본문

휴먼노마드로 살아 가는 법/아르메니아

[아르메니아어] 뉴스로 배우는 아르메니아어 (2020년 11월 27일자)

LifeChallenger 2020. 11. 30. 00:19
반응형

출처 : 픽사베이

 

 

 

Փաշինյանը Պուտինի հետ քննարկել է Լաչինի միջանցքի բնակավայրերի հարցը: 파쉬니안은 푸틴과 라츤통로의 거주지에 대한 문제를 논의하였다. 

 

ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկ ժամվա ընթացքում երկու անգամ հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ վարչապետն այս մասին գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր էջում: 예레반, 11월 27일, 아르멘프레스: 아르메니아 공화국의 총리 니콜 파쉬니안은 한시간동안 2번 러시아 연방의 대통령 블라디미르 푸틴과 전화통화를 가졌다. "아르멘프레스"의 전언에 따르면, 총리는 이에 대하여 그의 "페이스북" 페이지에 게재하였다. 

 

«Քննարկման առանցքում էին Լաչինի միջանցքի բնակավայրերի, անհետ կորածների, որոնողական աշխատանքների, զոհվածների մարմինների, գերիների փոխանակման գործընթացի, խաղաղապահների տեղակայման և սահմանազատման, ինչպես նաև տարածաշրջանի տրանսպորտային կոմունիկացիաների ապաշրջափակման հետ կապված հարցեր: "토론의 중점은 라츤통로의 거주지, 실종자, 수색작업, 사망자의 시신, 포로교환절차, 평화유지군의 배치 및 경계설정, 뿐만 아니라 지역의 교통 통신의 차단해제와 관련된 문제였습니다.  

 

- առանցք 중심(축)

- որոնողական աշխատանք 수색작업

 

Նման քննարկումներ պարբերաբար են տեղի ունենում, երբեմն օրը մի քանի անգամ: Այս քննարկումների մասին միշտ չէ, որ հաղորդագրություններ ենք տարածում, հաշվի առնելով դրանց աշխատանքային բնույթը և հաճախությունը»,- գրել է վարչապետը: 그와 같은 토론은 정기적으로 때때로 하루에 몇번씩 개최됩니다. 이러한 토론에 대하여 그것의 업무성격과 빈도를 고려하였을 때 공지글을 유포하는 것은 맞지 않습니다."라고 총리는 작성하였다.
 

 

 

Հայաստանն ու Արցախը Ադրբեջանից փոխհատուցում պահանջելու հիմքեր ունեն: 아르메니아와 아르차흐는 아제르바이잔으로부터 보상을 요구할 근거를 가지고 있다. 

 

- փոխհատուցում 보상

 

ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պատերազմից հետո ադրբեջանական կողմը Հայաստանից փոխհատուցում պահանջելու հարց է բարձրացնում։ Մասնավորապես, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, թե Բաքուն կգնահատի Արցախի կրած վնասը և փոխհատուցում կպահանջի Հայաստանից։ Ավելի հեռու է գնացել Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային կոմիտեի (CIPDH) Ադրբեջանի հանձնակատարի պաշտոնակատար Էլչին Ախունդզադեն՝ առաջարկելով դրամականը փոխարինել տարածքայինով և մատնանշել Զանգեզուրը։ 예레반, 11월 27일, 아르메니아공화국/아르멘프레스: 전후 아제르바이잔 측은 아르메니아에 보상을 요구하는 문제를 제기하였다. 특히, 아제르바이잔의 대통령 일함 알리예프는 바쿠에서 아르차흐에서 입은 피해를 평가하고 보상을 아르메니아에 청구할 것이라 발표하였다. 국제인권보호위원회의 아제르바이잔 공식위원인 엘친 아훈드자덴은 더 나아가 통화는 영토로 대체하자고 제안하면서 잔게주르를 가르켰다.

 

- Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային կոմիտե 국제인권보호위원회

- հանձնակատար 위원

 

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը զրուցել է միջազգային իրավունքի մասնագետ, փաստաբան Արա Ղազարյանի հետ՝ պարզաբանելու համար, թե որքանով են հիմնավոր ադրբեջանական կողմի՝ փոխհատուցում պահանջելու վերաբերյալ հայտարարությունները։ «Ադրբեջանը չի մասնավորեցրել, թե կոնկրետ որ միջազգային դատարանում է հայցելու, ինչ փաստաթղթերի հիման վրա և ինչ ընթացակարգերով։ Հիմնականում Ադրբեջանը մասնավոր, բայց հեղինակավոր իրավաբանական կազմակերպությունների է դիմում՝ մեծ գումարներ առաջարկելով, սակայն շատ կազմակերպություններ հրաժարվում են։ Երբ Ադրբեջանն իրավական գործընթացներում սկսում է կեղծիքներ կառուցել, իրավաբանական գրասենյակները հաճախ հրաժարվում են պաշտպանել այդ երկրի շահերը։ Մենք դա տեսնում ենք Եվրոպական դատարանի վարույթներում»,- ասաց օրաթերթի զրուցակիցը։ "아르메니아 공화국"일보는 국제법 전문가이자 변호사인 아라 가자리안과 아제르바이잔 측의 보상요구에 대한 발표가 얼마나 가능한지를 명확하게 하기 위해서 대화하였다. "아제르바이잔은 구체적으로 어떤 국제법원에 어떤 문서를 근거하고 어떤 절차를 적용할지 명시하지 않았습니다. 아제르바이잔은 주로 사적이지만 권위 있는 법률단체에 신청하여 많은 돈을 제안하지만 많은 단체는 거절하였습니다. 아제르바이잔이 법적 절차에서 조작을 만들기 시작하였고, 법률사무소들은 자주 그러한 국가의 이익을 대변하는 것을 거부합니다. 우리는 유럽법원의 소송절차에서 그것을 봅니다."라고 일보의 대담자는 말했다. 

 

- հեղինակավոր 권위 있는 

- իրավաբանական գրասենյակ 법률사무소, 로펌

- վարույթ 소송절차

 

Արա Ղազարյանի խոսքով՝ խաղաղության պայմանագրի շուրջ ապագայում տեղի ունենալիք քննարկումներում թեև Ադրբեջանը կարող է ռազմատուգանք պահանջել, բայց Հայաստանն ու Արցախը նույնպես կարող են պահանջել փոխհատուցում մեր բնակավայրերի ռմբակոծման, արգելված զինատեսակների և քիմիական զենքի կիրառման, մարդկանց տեղահանման համար։ Հայերն այս ընթացքում ստիպված լքում են իրենց տները, որովհետև երկյուղ ունեն, որ եթե մնան, ապա վտանգված կլինեն իրենց կյանքը և ֆիզիկական գոյությունը։ Այդ ամենը նախևառաջ գալիս է Ադրբեջանի հայատյաց քաղաքականությունից, ինչի մասին բացեիբաց խոսում են առանց խորշելու միջազգային հանրության կարծիքից, բայց միաժամանակ փորձում են ներկայացնել ճիշտ հակառակը։ 아라 가자리안의 말에 따르면, 평화협정의 향후 개최될 논의에서 아제르바이잔은 배상액을 요구할 수는 있지만, 아르메니아와 아르차흐 또한 거주지의 폭격, 금지된 무기류와 화학 무기의 사용, 사람들의 이주에 대한 보상을 요구할 수 있습니다. 아르메니아 사람들은 이 과정에서 만들어진 퇴거로 자신의 집을 떠나야했습니다. 왜냐하면 만약 머물게 된다면 자신들의 생명과 육체적 존개가 위태로워질까봐 두려웠기 때문입니다. 그 모든 것은 최우선적으로 아제르바이잔의 반 아르메니아 정책에서 비롯된 것입니다. 이에 대하여 공공연히 국제사회의 의견을 불쾌하는 것 없이 말하지만 동시에 그와 정반대로 제시하려 노력합니다. 

 

- ռազմատուգանք 손해액(배상액) 

- երկյուղ 두려움

- բացեիբաց 공공연히

- խորշել 혐오하다, 불쾌해하다

 

«Իհարկե, միջազգային հանրությունը, մասնավորապես, միջազգային տրիբունալները արձանագրում են հայատյացության առկայությունը որպես հանցավոր քաղաքականություն, և Ադրբեջանի փաստարկներն այլևս չեն անցնում։ Ի վերջո, այդ փաստարկները դրվելու են Ադրբեջանի առջև՝ հակակշռելու համար նրանց ներկայացրածը։ Ադրբեջանցիները միշտ փորձում են հայելանման էֆեկտ ստեղծել. եթե մենք ունենք հիմնավոր որևէ հայց, ապա տեսնում ենք, որ նույնանման հիմքերով իրենք են ներկայացնում, թեև փաստական հիմքերը բացակայում են։ Դա արվում է պաշտպանության նպատակով։ Դրան գումարվում է մեդիա դաշտում որոշակի մարտավարության կիրառումը, որով փորձում են ստեղծել միջազգային կարծիք»,- մանրամասնեց փաստաբանը։ "물론 국제사회, 특히, 국제 재판소는 반 아르메니아주의의 존재를 범죄정책으로써 등록하였으며, 아제르바이잔의 논쟁들은 더이상 통과되지 않습니다. 결국, 그러한 논쟁들은 그들의 제출한 것과 균형을 맞추기 위하여 아제르바이잔의 앞에 놓이게 될 것입니다. 아제르바이잔인들은 언제나 거울효과를 만들려고 노력합니다. 만약 우리가 가능한 어떤 소송을 갖는다면 그후 우리는 사실적 근거는 없지만 동일한 근거로서 그들이 제출하는 것을 볼 수 있습니다. 그것은 보호목적으로 행해지고 있습니다. 미디어분야에서 특정 전략을 사용하여 그것을 통해 국제의견을 만들려고 노력합니다."라고 변호사는 설명하였다.    

 

- տրիբունալ 재판소, 법원

- հանցավոր 범죄

- փաստարկ 논쟁

- հայց 고소, 소송

- գումարել 추가하다, 결합하다

 


 

 

Հայաստանում առևտրի շրջանառության ծավալը նվազել է 11.4%-ով: 아르메니아에서 무역매출규모가 11.4% 감소하였다. 

 

- շրջանառություն 매출액, (재고의) 회전율

 

ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում առևտրի շրջանառության ծավալը 2020-ի հունվար սեպտեմբերին ընթացիկ գներով կազմել է 2 տրլն 42 մլրդ 609.9 մլն դրամ (4 մլրդ 218 մլն 525.2 հազ. ԱՄՆ դոլար) և նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել 11.4%-ով։ 예레반, 11월 27일, 아르멘프레스: 아르메니아에서 무역매출규모는 2020년 1월 - 9월간 현재가격기준 2조 426억 990만 드람 (42억 1852만 5200 미국달러) 감소하였으며 이전년도 동일기간에 비해 11.4% 감소하였다. 

 

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ վիճակագրական կոմիտեից, մանրածախ առևտրի ծավալը այս տարվա առաջին ինն ամիսներին կազմել է 924 մլրդ 642.2 մլն դրամ, որը 2019-ի նույն ամիսների համապատասխան ցուցանիշին զիջում է 15%-ով, մեծածախ առևտրի ոլորտում այդ ցուցանիշները կազմել են 1 տրլն 49 մլրդ 57.5 մլն դրամ և 7.1%։ "아르멘프레스"가 아르메니아 공화국의 통계청으로부터 전해받은 바와 같이, 소매거래규모는 올해 첫 9개월에 2019년 동일 개월의 해당수치보다 15% 낮은 9246억 4220만 드람이 감소하였으며, 동매거래부문에서 그러한 수치는 1조 490억 5750만 드람과 7.1% 감소하였다. 

 

- մանրածախ 소매

- զիջել 인정하다

 

Ավտոմեքենաների առևտրի ծավալը 2020-ի հունվար-սեպտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 22.6%-ով՝ մինչև 68 մլրդ 910.2 մլն դրամ. այս ցուցանիշը ներառում է միայն մասնագիտացված խանութների միջոցով իրականացված ավտոմեքենաների, դրանց մասերի և պարագաների վաճառքը, ինչպես նաև դրանց տեխնիկական սպասարկումը և նորոգումը: 자동차의 거래규모는 2020년 1월 - 9월에 이전년도 동기대비 22.6% 최대 689억 1020만 드람 감소하였으며, 이 수치는 오직 특화된 상점을 통해 실행된 차량, 그것의 부품 및 악세사리 판매 뿐만 아니라 그것들의 기술서비스 및 수리만을 포함한다. 

 

 

Սպառողների համար խմելու ջրի սակագինը կմնա անփոփոխ: 소비자를 위한 식수의 가격표는 변화하지 않을 것이다. 

 

- սակագին = սակացուցակով սահմանված գին 목록에서 정한 가격

 

ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը սահմանեց «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի կողմից բաժանորդներին խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման սակագները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը տեղեկացնում է, որ 2021 թվականին սպառողների համար ջրի սակագինը կմնա անփոփոխ՝ մեկ խորանարդ մետրի համար 180 դրամ: 예레반, 11월 27일, 아르멘프레스: 아르메니아 공화국의 공공서비스규제위원회는 "베올리아물" 주식회사에 의해 고객들에게 식수공급 및 하수(폐수처리)서비스에 관한 공급가를 규정하였다. "아르멘프레스"의 보도에 따르면, 아르메니아 공화국의 공공서비스 규제위원회는 2021년 고객을 위한 물가격은 입방미터당 180드람으로 변화하지 않을 것이라고 전해왔다. 

 

- բաժանորդ 고객

 

Խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման 2021 թվականի սակագների ճշգրտման գործոնների, այդ թվում նաև՝ մանրածախ ջրամատակարարման փաստացի ծավալների մոնիթորինգի արդյունքներով հանձնաժողովի կատարած հաշվարկների համաձայն՝ մանրածախ ծառայությունների սակագների գումարային մեծությունը յուրաքանչյուր խորանարդ մետրի համար կազմել է 178,247 դրամ (ներառյալ ԱԱՀ-ն), ինչը գործող սակագների գումարային մեծության նկատմամբ պակաս է 1,753 դրամ/խմ-ով (ներառյալ ԱԱՀ-ն): 소매상수에 관한 실제 규모량의 계측의 결과를 통해 위원회에서 실시된 계산에 따라 포함된 식수공급 및 하수 (폐수처리) 서비스의 제공에 관한 2021년 가격표의 조정치는 소매서비스 가격의 총액은 각각 입방미터당 178,247 드람 (VAT 포함) 감소하였으며, 이는 현행 가격의 총액에 비해 입방미터당 1,753 드람 부족하다. (VAT 포함)

 

- գումարային մեծություն 총액

- ներառյալ = հետը հաշվելով 계산하여

 

Հաշվի առնելով, որ 2022 թվականին նախատեսվում է մանրածախ ծառայությունների բազիսային սակագների աճ և նպատակ ունենալով մեղմելու այդ աճը՝ ՀՀ փոխվարչապետի գրասենյակի, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և «Վեոլիա ջուր» ընկերության հետ քննարկվել է 2020 թվականի համար գործող մանրածախ ծառայությունների սակագների (գումարային 180 դրամ/խորանարդ մետր՝ ներառյալ ԱԱՀ-ն) և 2021 թվականի համար հաշվարկված սակագների տարբերությունը (ընկերության լիցենզիայի համաձայն ճշգրտումից հետո՝ 1.761 դրամ/խորանարդ մետր՝ ներառյալ ԱԱՀ-ն) տեղափոխել և նվազեցնել 2022 թվականին սահմանվող սակագներից: 2022년 소매서비스에 대한 기본가격의 인상과 그러한 증가를 완화할 계획이 예상된다는 점을 고려하면, 아르메니아 공화국의 부총리실과 아르메니아 공화국의 국토관리 및 인프라부 및 "베올리아 물" 회사와 2020년 실행되고 있는 소매서비스의 가격표 (VAT 포함 입방미터당 총 180드람)와 2021년 계산된 가격표의 옵션(회사의 조정에 따라 확인후 VAT 포함 입방미터당 1761드람)으로 이전하고 2022년 규정된 가격으로 줄이는 방안이 논의되고 있다.

 

Որոշումներն ուժի մեջ կմտնեն 2021 թվականի հունվարի 1-ից: 결정안은 2021년 1월 1일부터 발효된다.

 

 

 

Հայ-վրացական սահմանի Բագրատաշեն-Սադախլո և Գոգավան-Գուգութի անցակետերը կբացվեն դեկտեմբերի 1-ից: 아르메니아-조지아 국경의 바그라따센-사다흘로와 고가반-구구트의 검문소는 12월 1일부터 개방된다.

 

ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բեռնատար տրանսպորտային միջոցների համար դեկտեմբերի 1-ի ժամը 00։01 րոպեից կբացվեն հայ-վրացական սահմանի Բագրատաշեն-Սադախլո և Գոգավան-Գուգութի անցակետերը։ «Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ Վրաստանում Հայաստանի դեսպանությունից։

Ըստ աղբյուրի՝ Բավրա-Նինոծմինդա անցակետը կշարունակի աշխատել մինչ օրս գործողության մեջ եղած շուրջօրյա ռեժիմով։ 예레반, 11월 27일, 아르멘프레스: 화물운송수단을 위해 12월 1일 0시 1분부터 아르메니아-조지아 국경의 바그라따센-사다흘로와 고가반-구구트의 검문소가 개방될 것이다. "아르멘프레스"는 이에 대하여 조지아주재 아르메니아 대사관으로부터 통보았다. 소식통에 따르면, 바브라-니노츠민다 검문소는 오늘까지 적용되었던 24시간로 계속 근무한다. 

 

 

 

도움이 되셨다면 바쁘시더라도 1초만 시간을 내주셔서 공감 및 댓글을 달아주시겠어요?

여러분의 공감과 댓글은 글쓴이에게 큰 힘이 된답니다. 

 

 

반응형
Comments