휴먼노마드

[아르메니아어] 뉴스로 배우는 아르메니아어 (2020년 12월 1일자) 본문

휴먼노마드로 살아 가는 법/아르메니아

[아르메니아어] 뉴스로 배우는 아르메니아어 (2020년 12월 1일자)

LifeChallenger 2020. 12. 1. 16:41
반응형

출처 : 픽사베이

 

 

 

 

ՌԴ-ն չի ընկրկում, Թուրքիան չի հրաժարվում Ադրբեջանում կանոնավոր զորքեր ունենալու մտքից: 러시아는 터키가 아제르바이잔에 정규군대를 갖는 생각을 포기하지 않는 것에 물러서지 않는다. 

 

ԵՐԵՎԱՆ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախում խաղաղապահ առաքելության գործընթացներում նոր զարգացումներ են նախանշվում: Թուրքիան այդ ուղղությամբ ամեն օր կոշտացնում է իր դիրքորոշումը և նոր պահանջներ առաջադրում: Ռուսաստանն այս հարցում մշտապես հղում է անում եռակողմ հայտարարության 5-րդ կետին, որում ասվում է, որ խաղաղապահ գործողություններին Թուրքիան կարող է ներգրավվել միայն Ադրբեջանի տարածքում՝ Բարդա քաղաքում տեղակայվելիք համատեղ դիտորդական կենտրոնի աշխատանքների միջոցով և բացառապես տեխնիկական միջոցներով հրադադարի ռեժիմի մոնիթորինգ իրականացնելու առաքելությամբ: 예레반, 12월 1일, 아르메니아 공화국/아르멘프레스: 아르차흐에서 평화유지임무절차에서 새로운 전개가 드리워지다. 터키는 그러한 방향으로 매일 자신의 입지를 강화하고 새로운 요구를 하고 있다. 러시아는 그런 질문에 끊임없이 평화유지절차에서 터키는 바르다시에서 위치한 공동관측소의 업무나 오로지 기술적인 수단을 통해서만 휴전체제에 대한 모니터링을 수행하는 임무를 통해 오직 아제르바이잔 영토에서만 참여할 수 있다고 명시되어 있는 삼자성명의 5항을 참조하였다. 

 

- նախանշել 전조나 징후가 있다.

- կոշտ 딱딱한 -> կոշտանալ (음식이나 건강이) 상하다, 딱딱해지다 -> կոշտացնել 굳게만들다, 강화하다

- հղում անել 참조하다

 

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը վերջին հրապարակային ելույթի ժամանակ հայտարարեց, որ իր երկրի ցամաքային զորքերն ավարտել են նախապատրաստական աշխատանքները և շուտով կարող են մեկնել Ադրբեջան: Նա նաև պնդեց, որ թուրք և ռուս խաղաղապահները համատեղ պարեկություն են անելու հենակետերի միջև: Ադրբեջանում ցամաքային զորքերի ստորաբաժանումների տեղակայումն արդեն այլ որակ է և իրենից ամենևին տեխնիկական միջոցներով հրադադարի ռեժիմի պահպանման մոնիթորինգ չի ենթադրում: Սա փաստացի նշանակում է թուրքական կանոնավոր բանակի զինված ուժերի դե յուրե ներկայություն Ադրբեջանում: 터키의 국방부 장관 훌루시 아카르는 최근 공개연설에서 자국의 지상군은 사전준비를 마쳤으며 곧 아제르바이잔으로 떠날 수 있다고 발표하였다. 그는 또한 터키와 러시아 평화유지군은 기지사이에서 공동순찰을 실시 할 것이라 주장하였다. 아제르바이잔에서 지상군 부대의 배치는 이미 다른 성격이며 기술적 수단을 통해 휴전체제의 준수에 대한 모니터링을 진행하지 않는다. 이것은 실제로 터키의 정규군의 군대가 합법적으로 아제르바이잔에 존재하는 것을 의미한다.   

 

Թուրքիան փաստացի շարունակում է իր այն նպատակների իրագործումը, ինչի համար Արցախի դեմ պատերազմ էր հրահրել: Ռուսաստանը շարունակում է հավասարակշռված մեսիջներով հղումներ կատարել եռակողմ համաձայնագրի կետերին: Սրա փոխարեն Թուրքիան սկսել է կիրառել իր դիվանագիտության հիմնական զենքը՝ քողարկված շանտաժը: Միայն սրա համատեքստում կարելի էր դիտարկել Էրդողանի վերջին կտրուկ շրջադարձը դեպի Եվրոպա և ԱՄՆ: Վերջիններիս հետ հարաբերությունները վերսկսելու նրա հայտարարությունը միջազգային մամուլում միանգամից մեկնաբանվեց Կովկասում ՌԴ-ի հետ ունեցած տարաձայնությունների համատեքստում: 터키는 실제로 계속하여 자신의 목표를 달성하고 있으며, 이를 위하여 아르차흐에 맞선 전쟁을 일으켰다. 러시아는 계속하여 일관된 메시지로 삼자협정의 요점을 언급하고 있다. 그대신 터키는 자신들의 외교상 주요 무기인 은밀한 협박을 사용하기 시작했다. 오직 그런 맥락에서 에드로간의 최근 급격한 전환은 유럽과 미국으로 향해 있었다. 후자들과의 관계재개를 위한 그의 성명은 국제언론에서 즉각적으로 코카서스에서 러시아와의 불일치라는 맥락에서 해석되었다. 

 

Սպառնալով վերադառնալ արևմտյան ուղեծիր՝ Անկարան ակնհայտորեն ՌԴ-ից զիջումներ է ակնկալում հենց Ադրբեջանում իր ներկայության հարցում: Սակայն այս պետության վերջին տարիների անկանխատեսելի ղեկավարության պայմաններում ՌԴ-ն որևէ երաշխիք չունի, որ զիջելուց հետո էլ մի օր Թուրքիան չի վերադառնա արևմտյան ուղեծիր, եթե, իհարկե, երբևէ դուրս էր եկել այնտեղից: 서방세력으로 복귀하겠다는 위협으로 앙카라는 명백하게 바로 아제르바이잔에서 자신들의 주둔에 관한 문제에 대해 러시아로부터의 양보를 기대하고 있다. 하지만 이 나라의 최근 몇년동안의 예측할 수 없는 지도력으로 인해 러시아 연방은 만약, 물론 그들이 거기에서부터 나온적은 있다면 양보이후에도 터키가 서방세력으로 돌아가지 않는다는 보장을 할 수 없다. 

 

- ակնհայտորեն 명백하게

- զիջում 양보

 

Թուրքիան արդեն սկսում է կիրառել նաև ուղիղ շանտաժի գործիքը: Թուրքական քաղաքագետների փորձագիտական շրջանների միջոցով վերջինս փոխանցում է, որ եթե ռուսական կողմը խաղաղապահների ձևաչափում զիջումների չգնա, ապա ինքը կարող է իր նախաձեռնությամբ առաջնորդվել և ռազմակայաններ հիմնել Քելբաջարում, Շուշիում, Զանգելանում և Լաչինում: 터키는 이미 직접적인 위협의 도구를 사용하기 시작하였다. 터키의 정치학 전문가 집단을 통해 후자는 만약 러시아 측이 평화유지군의 형태에서 양보하지 않는다면 이후 스스로 주도권을 가지고 켈바자르, 슈쉬, 잔겔란과 라츤에서 군사기지를 설정할 수 있다고 전달하였다. 

 


 

 

Հանրապետությունում դեկտեմբերի 7-ից դպրոցները կանցնեն առկա ուսուցման: 공화국에서 12월 7일부터 학교가 기존의 교육을 시작할 것이다. 

 

ԵՐԵՎԱՆ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շրջաբերական գրությամբ դիմել է մարզպետարաններին և Երևանի քաղաքապետարանին՝ դեկտեմբերի 7-ից ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատությունների 5-12-րդ դասարանների սովորողների համար դասերն առկա կազմակերպելու վերաբերյալ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ԿԳՄՍ նախարարությունը տեղեկացնում է, որ համաձայն մինչ այդ տրված կարգավորման՝ առկա է կազմակերպվում 1-4-րդ դասարանների, ինչպես նաև ներհամայնքային տրանսպորտ չունեցող համայնքների բոլոր դասարանների ուսումնական գործընթացը: Շրջաբերականում նշվում է, որ որոշումը կայացվել է ՀՀ առողջապահության նախարարության հետ համատեղ։ Դասերն առկա եղանակով կազմակերպելիս հանրակրթական ուսումնական հաստատությունները պարտավոր են պահպանել ՀՀ առողջապահության նախարարի 2020 թվականի սեպտեմբերի 18-ի N 24-Ն հրամանով հաստատված պահանջները: 예레반, 12월 1일, 아르멘프레스: 아르메니아 공화국의 교육, 과학, 문화 및 체육부는 회람을 통해 지역행정부와 예레반시청에 12월 7일부터 아르메니아 공화국의 일반교육시설의 5-12 학년 학생들을 위한 수업을 구성하는 것에 대하여 신청하였다. "아르멘프레스"의 보도에 따르면, 교육과학문화체육부는 이전에 주어진 규정에 따라 1-4학년뿐만 아니라 지역사회내 운송수단을 가지지 못한 지역사회의 모든 학년의 교육과정을 구성하였다고 알려왔다. 회람에는 아르메니아 공화국의 보건부와 공동으로 결정을 내렸다고 언급되어 있다. 수업을 기존방식으로 구성할 때 일반교육시설은 의무적으로 아르메니아 공화국의 보건부 장관의 2020년 9월 18일자 N 24 지시에 따라 승인된 요구사항을 준수해야한다. 

 

- շրջաբերական գրություն 회람

 

 

Միաժամանակ, ըստ շրջաբերականի, չեն գործում ուսումնական տարվա սկզբին հաստատված՝ «Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) պայմաններում հանրակրթական ուսումնական հաստատություններում գործունեության կազմակերպման» ուղեցույցի սահմանափակումները` բացառությամբ 20-ից ավելի սովորողներ ունեցող դասարանների խմբերի բաժանման դրույթի: Նույնը վերաբերում է նաև նախարարության ենթակայությամբ գործող ավագ դպրոցներին, ինչպես նաև ոչ պետական ուսումնական հաստատություններին։ 동시에, 회람에 따르면 학기초에 승인된 "코로나바이러스 질병(COVID-19)조건에서 일반교육시설에서 활동규정"에 대한 지침의 제한은 적용되지 않으며 예외적으로 20명 이상의 학생들을 가진 수업집단의 분할규정은 적용되지 않는다. 교육부에 예속되어 적용받는 고등학교뿐만 아니라 국립교육시설에도 동일하게 적용된다. 

 

- ենթակայություն 종속

 

«Հավելենք, որ համաձայն առողջապահության նախարարի վերոնշյալ հրամանի՝ ուսումնական հաստատությունում անհրաժեշտ է ապահովել՝ դիմակների, ձեռքերի և մակերեսների մշակման համար նախատեսված հականեխիչ/ախտահանիչ միջոցների, ձեռքերի լվացման միջոցների առկայությունը, ձեռքերի լվացման հնարավորություն՝ հոսող ջրով՝ արմնկային կամ ոտնակային կառավարման ծորակներով (անհնարինության դեպքում՝ ախտահանման հնարավորությամբ), թափոնների հեռացման համար փակվող «Օգտագործված դիմակներ» մակնշմամբ, կափարիչի ոտնակային կամ սենսորային կառավարման փակվող կափարիչով աղբամաններ, հեռահար ջերմաչափում։ Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ծանր զարգացման բարձր ռիսկի խմբի, 65 և բարձր տարիքի աշխատողները կարող են աշխատանքն իրականացնել «հեռավար» եղանակով իրենց գրավոր համաձայնության դեպքում»,-ասված է հաղորդագրությունում։ "위에 언급된 보건부 장관의 지시에 따라 교육시설에서는 마스크, 손 및 표면처리를 위해 계획된 방부제/소독제, 손세정제의 여부, "흐르는 물로" 팔 또는 발에 사용하는 수도꼭지를 통한 손세척능력 (불가능한 경우에 소독능력이 있는), 폐기물 처리를 위한 닫혀진 "사용된 마스크"라는 표식이 있는, 페달용 탈착식커버나 센서제어 커버를 가진 쓰레기통, 원격온도계를 준수해야합니다. 코로나바이러스 질환(COVID-19) 중중발병이 높은 위험군, 65이상의 근로자는 서면동의의 경우 "원격"으로 일할 수 있습니다. 

 

- մակերես 표면

- հականեխիչ 방부제

 


 

 

ՍԱՏՄ-ն հորդորում է բնակիչներին չգնել փողոցներում վաճառվող կենդանական ծագման մթերք: 식품안전청은 주민들에게 길거리에서 판매되는 동물성 식품을 구매하지 말 것을 권고한다. 

 

- ՍԱՏՄ = Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին 식품안전청

 

ԵՐԵՎԱՆ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետությունում ներկայում գործում է 72 սպանդանոց, որից 38-ը ծառայություն է մատուցում: Մնացածը ներտնտեսային սպանդանոցներն են: Գործում է նաև երկու շարժական սպանդանոց: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում այս մասին հայտնեց Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը: Նրա խոսքով, առաջիկայում ևս սպանդանոցների թիվը կավելանա: 예레반, 12월 1일, 아르멘프레스: 공화국에서 현재 72개의 도축장이 운영중에 있으며 그들중 38개소는 서비스를 제공하고 있다. 나머지는 사내도축장이다. 또한 두개의 이동식 도축장도 운영되고 있다. "아르멘프레스"의 기자회견장에서 개최된 기자회견에서 이에 대하여 식품안전청의 수장 게오르기 아베띠시안은 발표하였다. 그의 말에 따르면 가까운 장래에 도축장의 수가 증가할 것이다. 

 

- ներտնտեսային = տնտեսության ներսում եղող 사내

 

«Սպանդանոցների թվաքանակից բացի, մենք հասանելիության հարց ունենք: Օրինակ, Շիրակում ունենք երկու սպանդանոց, որը բավարար չէ, Վայոց ձորում ևս մեկ սպանդանոցի անհրաժեշտություն կա: Դա թույլ կտա մրցակցություն ապահովել, որ խանութներն ու գյուղացիները չտուժեն: Սպասում ենք, որ հանրապետությունում մոտ 25 սպանդանոց ևս առաջիկայում կշահագործվի: Ունենք սպանդանոցներ, որոնք արդեն կառուցման պրոցեսում են գտնվում»,-ասաց Գեորգի Ավետիսյանը: "도축장의 수와는 별도로, 우리는 유효성 문제를 가지고 있습니다. 예를 들어, 쉬락에는 충분하지 않지만 두개의 도축장이 있습니다. 바요츠조르에도 하나의 도축장이 필요합니다. 그것은 상점과 마을주민들에게 피해가 없도록 경쟁을 유지하게 할 것입니다. 우리는 공화국에 약 25개의 도축장이 가까운 미래에 가동될 것으로 예상하고 있습니다. 우리는 이미 건설절차에 있는 도축장들을 가지고 있습니다."라고 게오르기 아베띠시안은 말했다. 

 

- հասանելիություն = հասանելի լինելը 유효성

- մրցակցություն 경쟁

 

ՍԱՏՄ ղեկավարը նշեց, որ իրենց վերահսկողության տակ է իրացման ցանցը: Դեռ հուլիսից աշխատանքներ են տարվել, որ իրացման ցանցում սպանդանոցային ծագման մսեղիք լինի: Նրա համոզմամբ, Երևանի առևտրի կետերում, կարելի է ասել, չստուգված մսեղիքի խնդիրը լուծված է: Այն մարզերը, որոնք սպանդանոցներով համալրված են, այնտեղ խնդիրը գրեթե լուծված է, իսկ այնտեղ, որտեղ սպանդանոցների քանակը բավարար չէ, կարող է խանութներում հայտնվի չստուգված մսեղիք: 식품안전청장은 판매망이 자신들의 통제하에 있다고 언급하였다. 벌써 7월부터 도축된 고기를 판매망에 포함시키는 작업을 진행중에 있다. 그에 따르면, 예레반의 거래소에서 확인되지 않는 고기문제는 해결되었다고 말할 수 있다. 도축장이 있는 지역에서는 문제가 거의 해결되었으며 도축장의 수가 충분하지 않는 곳은 상점에서 확인되지않은 고기가 있을 수 있다.  

 

«Այս հարցի հետ կապված վերջերս կիրառել ենք նաև վարչական վարույթներ խանութների նկատմամբ: Առայժմ չստուգված մսի հետ կապված հայտնաբերված դեպքերի, վարույթների քանակն անհանգստացնող չէ: Կիրառում ենք մոտ 100 հազար դրամի չափով տուգանք, կարծում եմ՝ դա բավարար գումար է, որ խանութի աշխատողները հասկանան նման քայլերի չգնալու կարևորությունը»,-ասաց տեսչական մարմնի ղեկավարը: "이런 문제와 관련하여 최근 우리는 상점에 대한 행정소송을 취하였습니다. 지금까지 확인되지 않은 고기와 관련하여 발견건수와 소송수는 놀랄만한 일이 아닙니다. 약 10만 드람규모의 벌금이 부과되는데 그것은 상점직원들이 그와 같은 조치를 하지 않을 가능성을 이해하기 충분한 금액입니다."라고 안전청장은 말했다. 

 

 

Գեորգի Ավետիսյանն ընդգծեց, որ կա խնդիրը, որը կապված է բակային, փողոցային առևտրի հետ: Այստեղ տեսչական մարմինը իրավասություն չունի միջամտելու: Խնդիրը համայնքների դաշտում է: Գեորգի Ավետսիսյանը կոչ է անում փողոցներում, ավտոմեքենաների թափքում վաճառվող մսամթերք, ընդհանրապես, կենդանական ծագման մթերք չգնել: Տեսչական մարմինը խնդիր է դրել այս հարցում ավելի սերտ աշխատել ՏԻՄ-երի հետ: 게오르기 아베띠시안은 마당과 길거리 거래와 관련된 문제도 있다고 강조하였다. 여기에서 식품안전청은 관여할 권한이 없다. 문제는 지역사회의 현장에 있다. 게오르기 아베띠시안은 거리에서, 차량트렁크에서 판매되는 육류, 특히, 동물성 식품을 구매하지 말것을 촉구하였다. 식품안전청은 이 문제에 관해 보다 긴밀하게 지방정부와 임무를 설정하였다. 

 

 

Առևտրային ցանցերում ալյուրի և հավի ձվի թանկացումը պայմանավորված է ձեռքբերման գների բարձրացմամբ. ՏՄՊՊՀ: 유통망에서 밀가루와 달걀의 가격인상은 구매가격의 상승으로 결정되어진다. -공정거래위원회 

 

ԵՐԵՎԱՆ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը սեպտեմբերի 27-ից իրականացվող մշտադիտարկումների արդյունքում որոշ խոշոր առևտրային ցանցերին պատկանող առևտրի օբյեկտներում արձանագրել էր 1 կգ ալյուրի (շուրջ 7%-ով), ինչպես նաև հավի ձվի իրացման գների բարձրացում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՏՄՊՊՀ-ն տեղեկացնում է, որ այս ապրանքների գների բարձրացման պատճառների բացահայտման նպատակով իրականացվել են ուսումնասիրություններ: Մասնավորապես, պարզվել է, որ խոշոր առևտրային ցանցերը պահպանել են մինչև ռազմական դրության հայտարարումն այդ ապրանքատեսակի իրացումից ստացվող շահութաբերության մակարդակը, և ալյուրի գնի բարձրացումը պայմանավորված է ձեռքբերման գների բարձրացմամբ։ Ալյուրի արտադրությամբ զբաղվող 2 խոշոր տնտեսվարողների ներկայացրած տեղեկատվության համաձայն՝ էականորեն բարձրացել են այդ ընկերությունների կողմից ցորենի ձեռքբերման գները (արտադրվող ալյուրի ինքնարժեքում ցորենի տեսակարար կշիռը կազմում է շուրջ 80%): 예레반, 12월 1일, 아르멘프레스: 아르메니아 공화국의 공정거래위원회는 9월 27일부터 실행되어진 모니터링의 결과로 일부 거대유통망에 속하는 거래시설에서 1킬로당 밀가루(약 7%) 뿐만 아니라 달걀의 판매가격의 상승이 보고되었다. "아르멘프레스"의 보도에 따르면, 공정거래위언회는 이 제품가격의 인상에 대한 원인을 찾을 목적으로 조사를 실시하였다고 알려왔다. 특히, 대형거래망은 계엄령의 선포이전에 그 제품의 판매로부터 취득한 수익수준을 유지한 것으로 밝혀졌으며 밀가루 가격의 상승은 구매가격의 상승으로 결정된다. 밀가루 생산에 종사하는 두개의 대기업에서 제출되어진 정보에 따르면, 그 회사들에 의한 밀 구매가격은 크게 상승하였다. (생산되는 밀가루의 원가에서 밀의 비중은 약 80%를 차지한다)

 

- ցորեն 밀 

- տեսակարար կշիռ 비중

 

2020 թվականի օգոստոս ամսվա սկզբին տնտեսվարողները Ռուսաստանից ցորեն են ձեռք բերել 1 կգ-ի դիմաց վճարելով 84 դրամ, իսկ նոյեմբեր ամսին՝ շուրջ 104 դրամ (շուրջ 24 %-ով ավել)։ 2020년 8월초 기업들은 러시아로부터 밀을 1킬로당 84드람에 구매하였으며 11월에는 약 104 드람을 지불하였다. (약 24% 증가)

 

Միաժամանակ ՊԵԿ-ի ներկայացրած տեղեկատվության վերլուծության արդյունքում արձանագրվել է, որ բացի Ռուսաստանի Դաշնությունից տնտեսվարողները ռուսական ծագման ցորեն ներմուծել են նաև երրորդ երկրից՝  Վրաստանից։ Վրաստանից ձեռքբերված ցորենի դիմաց վճարումներն իրականացվում են ԱՄՆ դոլարով, հետևաբար դոլարի նկատմամբ ՀՀ դրամի արժեզրկումը նույնպես ազդել է ներմուծման գների բարձրացման վրա։ Հանձնաժողովն արձանագրել է նաև, որ Ռուսաստանից ներմուծվող ցորենը նույնպես շատ դեպքերում ձեռք է բերվել ԱՄՆ դոլարով։ 동시에 국세청의 제출된 정보를 분석한 결과 러시아 연방이외에도 기업들은 러시아산 밀을 제 3 국인 조지아로부터 수입한 것으로 보고되었다. 조지아로부터 구매된 밀의 지불대금은 미국 달러로 실행되었으며, 따라서 달러에 대한 아르메니아 공화국 드람의 평가절하 또한 수입가격의 상승에 영향을 미쳤다. 위원회는 또한 러시아로부터 수입되어진 밀은 많은 경우에서 미국 달러로 구매되었다고 등록되었다. 

 

Ինչ վերաբերում է հավի ձվի շուկային, ապա ՏՄՊՊՀ-ն տեղեկացնում է, որ խոշոր առևտրային ցանցերում հավի ձվի գնի բարձրացումը պայմանավորված է ձեռքբերման գների բարձրացմամբ։ Հավի ձվի արտադրությամբ զբաղվող 4 խոշոր տնտեսվարողների ներկայացրած տեղեկատվության համաձայն՝ վերջիններս բարձրացրել են իրացման գները, քանի որ բարձրացել է արտադրվող ձվի ինքնարժեքը, ինչն էլ իր հերթին պայմանավորված է եղել կերի ձեռքբերման գների բարձրացմամբ։ 달걀시장과 관련하여 공정거래위원회는 대형유통망에서 달걀가격의 상승은 구매가격의 상승에 기인한다고 통보하였다. 달걀생산에 종사하는 4개의 대기업에서 제출된 정보에 따르면, 후자는 판매가격을 상승시켰다. 왜냐하면 생산된 계란의 원가가 상승하였기 때문이며, 이는 순차적으로 사료의 구매가격의 상승에서 기인되었다.  

 

Ներկայումս մշակման, վերլուծության և գնահատման փուլում է գտնվում ձվի ինքնարժեքի ձևավորման մեջ էական տեսակարար կշիռ ունեցող որոշակի կերային բաղադրիչների ներմուծումների վերաբերյալ ՀՀ ՊԵԿ-ի տրամադրած տեղեկատվությունը: 현재 달걀의 원가형성에 상당한 비중을 차지하는 특정사료성분의 수입에 대해 아르메니아 공화국의 국세청에서 제공한 정보를 가공, 분석 및 평가단계에 위치한다. 

 

Բացի այդ, հարկ է նշել, որ Հանձնաժողովը 2020 թվականի փետրվարի 20-ի թիվ 38-Ա որոշմամբ հարուցել է վարչական վարույթ, որի շրջանակում ուսումնասիրվել է հավի ձու արտադրող թվով 8 տնտեսվարող սուբյեկտների կողմից հավի ձվի գնի նվազեցման տնտեսական հիմնավորվածությունը։ Վերոնշյալ վարչական վարույթի ընթացքը ներկայումս կասեցված է, և ՀՀ-ում հայտարարված ռազմական դրության ավարտից և համապատասխան որոշում ընդունելուց հետո Հանձնաժողովը կհրապարակի վարույթի արդյունքները: 그외에도 위원회는 2020년 2월 20일 N 38-A 결정에 따라 행정소송을 시작하였다. 그 틀안에서 달걀을 생산하는 8개의 경제주체에 의해 달걀가격의 인하에 대한 경제적 정당성을 조사하였다. 위에서 언급한 행정소송절차는 현재 중단되었으며 아르메니아 공화국에서 선포된 계엄령의 종료된후 해당 결정안을 채택한 후 위원회는 소송결과를 집행할 것이다.  

 

- հարկ է նշել 유념하다, 유의하다

 

 

 

Վարչապետի հրաժարականը պահանջող քաղաքացիները երթով շարժվում են դեպի կառավարության շենք: 총리의 사임을 요구하는 시민들은 정부청사로 행진하고 있다. 

 

ԵՐԵՎԱՆ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիները երթով շարժվում են դեպի կառավարության շենք: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ակցիայի կազմակերպիչները հայտարարեցին Մաշտոցի պողոտայում ընթացող ցույցի ընթացքում: 예레반, 12월 1일, 아르멘프레스: 아르메니아 공화국의 총리 니콜 파쉬니안의 사임을 요구하는 시민들은 정부청사로 행진하고 있다. "아르멘프레스"의 전언에 따르면, 이에 대하여 시위의 주최자들은 마쉬또츠 대로에서 진행되 연설도중 발표하였다. 

 

«Մենք բազմիցս հայտարարել ենք, որ օգտագործելու ենք պայքարի մեր ձեռքի տակ եղած բոլոր մեթոդները»,- լրագրողների հետ զրույցում ասացին ակցիայի կազմակերպիչները: "우리는 우리는 투쟁을 위한 우리 손에 있는 모든 방법을 사용할 것이라고 거듭 말하였습니다."라고 기자와의 인터뷰에서 시위주최자들은 말하였다. 

 

Նոյեմբերի 11-ից խորհրդարանական և արտախորհրդարանական 16 ընդդիմադիր կուսակցությունները հանրահավաքներ ու բողոքի տարատեսակ ակցիաներ են անցկացնում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով: 11월 11일부터 원내 및 원외 16개 야당은 아르메니아 공화국의 총리 니콜 파쉬니안의 사임을 요구하면서 집회와 항의의 다양한 시위를 개최하고 있다. 

 

 

 

도움이 되셨다면 바쁘시더라도 1초만 시간을 내주셔서 공감 및 댓글을 달아주시겠어요?

여러분의 공감과 댓글은 글쓴이에게 큰 힘이 된답니다. 

 

 

반응형
Comments