휴먼노마드
[아르메니아어] 뉴스로 배우는 아르메니아어 (2020년 12월 2일자) 본문
Տարակարգ ստանալու համար ուսուցիչները կարող են ներկայացնել անհրաժեշտ փաստաթղթերը: 등급을 받기 위해 교사들은 필요한 서류를 제출할 수 있다.
- տարակարգ = աստիճան 수업, 학급, 등급
ԵՐԵՎԱՆ, 2 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տեղեկացնում է, որ հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի որակավորման տարակարգ ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերն ընդունվում են մինչև 2020 թվականի դեկտեմբերի 11-ը ներառյալ: 예레반, 12월 2일, 아르멘프레스: 아르메니아 공화국의 교육, 과학, 문화 및 체육부는 일반교육시설의 교사자격등급을 받기 위해 필요한 서류는 2020년 12월 11일까지 허용된다.
- հանրակրթական = ընդհանուր ոչ մասնագիտական կրթություն տվող 일반적이고 비전문적인 교육을 제공하는
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ գործընթացը կվերսկսվի 2021 թվականի հունվարի 14-ից: "아르멘프레스"의 전언에 따르면, 절차는 2021년 1월 14일부터 재개될 것이다.
Հիշեցնենք, որ ԿԳՄՍ նախարարի 2019 թվականի օգոստոսի 6-ի թիվ 03-Ն հրամանով որոշ փոփոխություններ են տեղի ունեցել ՀՀ կրթության և գիտության նախարարի 2013 թվականի օգոստոսի 15-ի թիվ 1031-Ն հրամանի հավելվածով հաստատված հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի որակավորման տարակարգի բնութագրիչների, որակավորման տարակարգերի շնորհման համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկում: Նախ՝ փաստաթղթերի պարտադիր ցանկից դուրս է եկել դասագրքերի գնահատող հանձնաժողովում ընդգրկված լինելու մասին կետը, փոխարենն ավելացվել է վերջին 3 տարվա ընթացքում իր դասավանդած առարկայից Դպրոցականների առարկայական օլիմպիադաների հանրապետական փուլում դիպլոմով կամ գովասանագրով կամ միջազգային օլիմպիադաներում մեդալով պարգևատրված սովորող ունենալու մասին կետը: 교육과학문화체육부 장관의 2019년 8월 6일자 03-N호의 명령에 따라 아르메니아 공화국의 교육과학문화체육부 장관의 2013년 8월 15일자 1031-N호 명령의 별첨을 통해 승인된 일반교육시설의 교사자격의 등급규정과 자격등급의 수여를 위해 필요한 서류의 목록에서 일부 변경사항이 발생했음을 알려드립니다. 먼저, 필수문서목록에서 교과서평가위원회에 포함되어지는 것에 대한 조항이 빠졌습니다. 대신 최근 3년간 자신이 가르친 과목에서 국내학생과목올림피아드의 학위증이나 표창장 또는 국제올림피아드에서 메달을 수상받은 학습자를 보유한 것에 대한 조항이 추가되었습니다.
- շնորհել 수여하다
- Դպրոցականների առարկայական օլիմպիադաներ 학생과목올림피아드
- գովասանագիր 표창장
Եթե նախկինում ուսուցիչները պետք է ներկայացնեին ՀՀ ԿԳՄՍ նախարարության երաշխավորած վերապատրաստման դասընթացի վարման մասին տեղեկանք, ապա այժմ ընդունվում է նաև նախարարության հետ հուշագրեր ունեցող կազմակերպություններում իրականացված վերապատրաստման դասընթացի մասին տեղեկանքը: Ավելացել է երկու նոր բնութագրիչ՝ վերջին երկու տարվա ընթացքում Եվրոպական դպրոցների համագործակցության «Իթվիննինգ» ծրագրում վերապատրաստող ճանաչված լինելը և վերապատրաստում իրականացնելը կամ Որակի եվրոպական հավաստագրի առկայությունը։ Որպես բնութագրիչ ներկայումս ընդունվում են նաև ԿԳՄՍ նախարարության պատվոգրերը կամ շնորհակալագրերը։ 만약, 이전에는 교사들은 아르메니아 공화국의 교육과학문화체육부가 보증하는 훈련과정이수에 관한 참고자료를 제출해야했다면, 이제는 교육부와 제안서를 가진 기관에서 실행되는 훈련과정에 대한 참고자료도 허용됩니다. 최근 2년동안 유럽학교의 협력사업인 "자매결연" 프로그램에서 훈련생으로 인정받고 훈련을 이수하거나 유럽의 품질인증서의 취득하는 것에 관한 새로운 두가지 규정이 추가되었습니다. 현재 규정에 따라 교육과학문화체육부의 수료증이나 표창장도 허용됩니다.
- տեղեկանք 참고자료
- հուշագիր 제안서, (아직 서명되지 않은) 각서
- բնութագրիչ 규정
- Իթվիննինգ 자매결연
- վերապատրաստող 훈련생
Ըստ այդմ՝ անհրաժեշտ փաստաթղթերն են՝ 그에 따라 필요한 서류는 다음과 같습니다.
1) դիմում` ուղղված ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին, 아르메니아 공화국의 교육과학문화체육부 장관에게 보내지는 신청서
2) անձնագրի պատճենը, 여권사본
3) հանրակրթական ուսումնական հաստատության ատեստավորման ենթակա ուսուցչի վերապատրաստման վկայական և զբաղեցրած պաշտոնին համապատասխանելու մասին ատեստավորման թերթիկի պատճենը, 일반교육시설의 증명을 요구하는 해당교사의 연수증명서 및 보유한 직위에 해당하는 인증서류의 사본
4) կրթության վերաբերյալ փաստաթղթի (դիպլոմ) պատճենը, 학위관련 서류(졸업장) 사본
5) աշխատանքային գրքույկի պատճենը կամ տնօրենի կողմից տրամադրված տեղեկանքը, 직무노트 사본이나 감독관에 의해 제공된 증명서
6) բնութագրիչները հավաստող փաստաթղթերը` համապատասխան տարակարգ ստանալու համար: 해당등급을 받기 위한 특성을 증명하는 서류
- բնութագրիչ = բնութագրերի կնկրետացված ընտրանք 특성을 지정하는 옵션
Օդի միջին ամսական ջերմաստիճանը կանխատեսվում է 1-2 աստիճանով բարձր. Դեկտեմբեր ամսվա կլիմայական բնութագիրը: 월 평균기온은 1-2도 높을 것으로 예상된다. 12월의 기후특성
ԵՐԵՎԱՆ, 2 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետությունում դեկտեմբեր ամսվա կլիմայական բնութագրի համաձայն՝ օդի հարաբերական խոնավությունը բավականին բարձր է` 70% և ավելի: Տեղումների միջին քանակը կազմում է 38մմ: Տեղումների նվազագույն քանակը (մինչև 20մմ) դիտվում է Արարատյան դաշտի ցածրադիր շրջաններում և հարավ-արևելքում: Սևանա լճի ափամերձ շրջաններում այն հասնում է 20-25մմ, նախալեռներում` 30մմ, լեռնային շրջաններում` 60մմ, բարձր լեռնային շրջաններում` 80-90մմ: Ամենախոնավ դեկտեմբերները հանրապետությունում դիտվել են 1946, 1956, 1958, 1969, 1987, 2003թթ, երբ տեղումների քանակը կազմել է ամսական նորմայի 200-300%, ամենաչոր դեկտեմբերները դիտվել են 1911, 1947, 1961, 1980, 1995, 1999, 2004 թվականներին, երբ հանրապետության հովտային շրջաններում ընդանրապես տեղումներ չեն գրանցվել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հայտնում է, որ տեղումները հիմնականում դիտվում են ձյան տեսքով: Հյուսիս արևելյան և հարավ արևելյան տաք շրջաններում դեկտեմբերի առաջին և երկրորդ տասնօրյակում կայուն ձնածածկ չի գոյանում: Հիմնականում գերակշռում է անդորր եղանակը, քամու մեծ արագություններ դիտվում են լեռներում և լեռնանցքներում: Առավելագույն արագությունները հասնում են մինչև 18-20 մ/վրկ, պոռթկումները` 23 մ/վրկ: Արևափայլի տևողությունը տարածքում միջինը կազմում է 116 ժամ: Դեկտեմբերը բնութագրվում է հաճախակի մառախուղներով: Մառախուղ առավել հաճախ դիտվում է Արարատյան դաշտում, Սյունիքում և Շիրակում: 예레반, 12월 2일, 아르멘프레스: 공화국에서 12월의 기후특성에 따라, 상대습도는 70% 이상으로 매우 높다. 평균강수량은 38mm이다. 최소강수량은 (평균 22mm) 아라라트 평야의 저지대와 남동쪽에서 관찰되어진다. 세반호수의 해안지역에서 그것은 20-25mm, 산기슭에서 60mm, 고산지역에서 80-90mm에 도달한다. 가장 습한 12월은 공화국에서 강수량이 월기준 200-300%에 달한 1946, 1956, 1958, 1969, 1987, 2003년에 관찰되었다. 가장 건조한 12월은 공화국에서 계곡에 대체로 강수량이 보고되지 않았을 때인 1911, 1947, 1961, 1980, 1995, 1999, 2004년에 관찰되었다. "아르멘프레스"의 보도에 따르면, "일기예보관측센터" 국가비영리단체는 강수량은 주로 눈의 형태로 관측되고 있다고 발표하였다. 북동부과 남동부의 따뜻한 지역에서 12월 초순과 중순에는 꾸준한 적설이 형성되지 않는다. 대부분 평온한 날씨가 우세하고, 높은 풍속이 산과 산비탈에서 관찰되고 있다. 최대속도는 평균 18-20m/sec에 달하며, 돌풍은 23m/sec이다. 이 지역에서 번개의 지속시간은 평균 116시간이다. 12월은 잦은 안개가 특징이다. 안개는 아라라트 평야, 슈니크와 쉬락에서 자주 발견된다.
- խոնավություն 습도
- տեղումներ 강수
- հիդրոօդերևութաբանություն 일기예보
- հիդրոօդերևութաբան = եղանակի կանխագուշակման բնագավառի աշխատող 일기예보자
- ՊՈԱԿ = պետական ոչ առևտրային կազմակերպություն 국가비영리단체
- արևափայլ = արևի փայլել 빛을 발하다, 번개
Համայնքները ֆինանսական մուտքերն ավելացնելու նոր հնարավորություն կստանան: 지역사회는 재정수입을 증가시키는 새로운 기회를 가질 것이다.
ԵՐԵՎԱՆ, 2 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը հավանություն տվեց կառավարության և «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆիա Հովսեփյանի համատեղ հեղինակած օրինագծին, որը հնարավորություն կտա ավելացնել համայնքների ֆինանսական մուտքերը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը հանձնաժողովում ներկայարեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Արմեն Սիմոնյանը: 예레반, 12월 2일, 아르멘프레스: 아르메니아 공화국의 국회 경제문제 상임위원회는 정부와 "나의 발걸음" 정당의 국회의원 소피아 호브세피안이 공동 발의한 지역사회의 재정수입을 증가시키는 법안을 승인하였다. "아르멘프레스"의 보도에 따르면, 아르메니아 공화국의 세금법에서 변경 및 개정을 하는 것에 대해 제출된 법안패키지를 위원회에서 아르메니아 공화국의 국토관리 및 인프라부 차관 아르멘 시모니안은 발의하였다.
- օրենսգիրք 법전
«Փաթեթով նախատեսվում է սահմանել, որ համայնքի վարչական տարածքում արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության համար, այդ թվում բնակավայրերի սահմանների միջով անցնող տարանցիկ հատվածների միջպետական և հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների օտարման շերտերում և պաշտպանական գոտիներում տեղադրվող գովազդների թույլտվությունների համար ներկայիս ճանապահային հարկի փոխարեն յունաքանչյուր 1 քմ-ի համար վճարվում է տեղական տուրք՝ ավագանու սահմանած կարգին և պայմաններին համապատասխան»,-ասաց Սիմոնյանը: "패키지를 통해 거주지의 경계를 통과하는 운송구간의 국내와 국가적으로 중요한 차량도로의 소외지역에서나 보호구역에서 게재된 광고허가를 위해 현행 도로세를 대신하여 장로협의회에서 정한 규정과 조건에 따라 각 1 평방미터당 지역세를 지불하는 것을 포함하여 지역사회의 행정구역에서 옥외광고를 게재하는 것을 허가하기 위한 계획이 구상중입니다."라고 시모니안은 말했다.
- արտաքին գովազդ տեղադրելու թույլտվություն 옥외광고를 게재하는 것을 허가
- տարանցիկ 운송중에
- օտարման շերտեր 소외지역
- պաշտպանական գոտ 보호구역
ԱԺ խորհուրդը Գագիկ Ծառուկյանին մանդատից զրկելու հարցի վերաբերյալ կրկին նիստ է հրավիրել: 국회 위원회는 가긱 짜루끼안의 권한을 박탈하는 문제에 대해 다시 회의를 소집하였다.
ԵՐԵՎԱՆ, 2 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի խորհուրդը կրկին նիստ է հրավիրել՝ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու որոշման մեջ լրացում կատարելու համար: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ խորհրդարանի պաշտոնական կայքից: 예레반, 12월 2일, 아르멘프레스: 아르메니아 공화국의 국회위원회는 "번영 아르메니아" 정당대표 가긱 짜루끼안의 권한을 중지하는 문제에 대해 헌법재판소에 신청하기로 결정을 추가하기 위해서 다시 회기를 소집하였다. "아르멘프레스"는 이에 대하여 의회의 공식사이트로부터 전달받았다.
Օրակարգում է ՀՀ ԱԺ խորհրդի 2020 թվականի նոյեմբերի 24-ի «Ազգային ժողովի պատգամավոր Գագիկ Ծառուկյանի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին» թիվ ԱԺԽՈ-065 որոշման մեջ լրացում կատարելու մասին հարցը: Մասնավորապես նախատեսվում է՝ ՀՀ ԱԺ խորհրդի` 2020 թվականի նոյեմբերի 24-ի «Ազգային ժողովի պատգամավոր Գագիկ Ծառուկյանի լիազորությունները դ ադարեցնելու հարցով սահմանադրական դատարան դիմելու մասին» թիվ ԱԺԽՈ-065 որոշման մեջ կատարել լրացում՝ որոշումը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.1-րդ կետով. 아르메니아 공화국의 국회의원회 2020년 11월 24일 "국회의 국회의원 가긱 짜루끼안의 권한을 해지하는 문제에 대해 헌법재판소에 신청하는 것에 대한" 번호 AGHKO-065 결정안에 추가하는 것에 대한 문제가 의제이다. 특히, 아르메니아 공화국의 국회의원회의 2020년 11월 24일 "국회의 국회의원 가긱 짜루끼안의 권한을 해지하는 문제에 대해 헌법재판소에 신청하는 것에 대한" 번호 AGHKO-065의 결정안에 다음과 같은 내용을 가진 1.1 조항이 추가될 것이다.
«1.1 Սույն որոշումը կից դիմումով օրենքով սահմանված ժամկետում ուղարկել Սահմանադրական դատարան»:
1.1 본 결정은 신청서를 첨부하여 법률로 정한 기간내에 헌법재판소로 보낸다.
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից: 본 결정안은 공표시 발표된다.
Նիստը մեկնարկում է ժամը 13:00-ին: 회기는 13시에 시작된다.
Կառավարությունը կվերացնի ռազմական դրության շրջանակներում գործող սահմանափակումները: 정부는 계엄령의 틀안에서 적용된 제한을 해제할 것이다.
ԵՐԵՎԱՆ, 2 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի կառավարությունը վերացնում է երկրում հայտարարված ռազմական դրության շրջանակներում կիրառված հավաքների և գործադուլների կազմակերպման, անցկացման և դրանց մասնակցելու արգելքը, ՀՀ տարածք մուտքի և ելքի հատուկ ռեժիմը և հրապարակումների, հաղորդումների իրականացման սահմանափակումներն ամբողջությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը: 예레반, 12월 2일, 아르멘프레스: 아르메니아 정부는 나라에서 선포된 계엄령의 틀안에서 사용되어진 집회 및 파업조직, 개최와 참여금지, 아르메니아 공화국의 출입국에 관한 특별조치 및 출판, 보고이행에 대한 제한을 완전히 폐지한다. "아르멘프레스'가 보도한 바와 같이, 이에 대하여 아르메니아 공화국의 총리실장 에두아르드 아가자니안은 그의 "페이스북" 페이지에 게재하였다.
«Քիչ անց կհրապարակվի ՀՀ կառավարության 2020թ. դեկտեմբերի 2-ի թիվ 1917-Ն որոշումը, որով այլևս վերացվում են 2020թ. սեպտեմբերի 27-ից Հանրապետությունում հայտարարված ռազմական դրության շրջանակներում կիրառված հավաքների և գործադուլների կազմակերպման, անցկացման և դրանց մասնակցելու արգելքը, ՀՀ տարածք մուտքի և ելքի հատուկ ռեժիմը և հրապարակումների, հաղորդումների իրականացման սահմանափակումներն ամբողջությամբ»,- գրել է Աղաջանյանը: "얼마지나 아르메니아 공화국의 정부의 2020년 12월 2일자 번호 1917-N 결정안이 공개될 것입니다. 그에 따라 더이상 2020년 9월 27일부터 공화국에서 선포된 계엄령의 틀안에서 사용되어진 집회 및 파업의 조직, 개최와 참여 금지, 아르메니아 공화국 영토로의 출입국에 관한 특별조치와 출판, 보고이행에 관한 제한이 완전히 폐지됩니다."라고 아가자니안은 썼다.
ՊԵԿ-ը բացահայտել է թմրամիջոցների մաքսանենգության դեպք: 국세청은 마약밀수사건을 공개하였다.
ԵՐԵՎԱՆ, 2 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը շարունակում է պայքարը թմրամիջոցների և հոգեմետ նյութերի` Հայաստանի Հանրապետության սահմանով անօրինական տեղափոխման ուղղությամբ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: 예레반, 12월 2일, 아르멘프레스: 국세청의 밀수방지부서는 계속하여 마약 및 향정신성 물질의 아르메니아 공화국의 국경을 통해 불법운송에 맞서 싸우고 있다. "아르멘프레스"에 이에 대하여 국세청의 공보처가 알려왔다.
Մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցները ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների հետ համատեղ իրականացված միջոցառումների արդյունքում բացահայտել են թմրամիջոցների մաքսանենգության հերթական դեպքը։ Մասնավորապես՝ «Զվարթնոց» օդանավակայանի «Կարգո» բեռնային համալիրում իրականացված հսկողության արդյունքում Գերմանիայի Դաշնային Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն ներմուծված միջազգային սուրհանդակային առաքանիում հայտնաբերվել է «ԼՍԴ» տեսակի թմրամիջոցի 100 բլոտտեր: 밀수방지부의 직원들은 아르메니아 공화국의 국가안보국 직원과 함께 실행한 조치의 결과로 마약밀수의 추가적인 사건을 공개하였다. 특히 "츠바르트노츠" 공항의 "카고" 화물단지에서 실행된 통제의 결과 독일연방공화국으로부터 아르메니아 공화국으로 수입된 국제택배품목에서 "LSD"류 마약 100 블로터가 발견되었다.
- բլոտտեր = Blotter 압지, 흡수성 용지
Դեպքի առնչությամբ Մաքսանենգության դեմ պայքարի վարչության և ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից համատեղ իրականացվել են անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումներ: Մասնավորապես` «Վերահսկելի մատակարարում և գնում» օպերատիվ-հետախուզական միջոցառման արդյունքում թմրամիջոցի պարունակությամբ առաքանին ստանալուց հետո Մաքսանենգության դեմ պայքարի վարչություն բերման է ենթարկվել Ամերիկայի Միացյալ Նահանգների քաղաքացի Ի.Բ.-ն: ՊԵԿ քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով սահմանված հանցագործության հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում վերջինս կալանավորվել է: 사건과 관련하여 밀수방지부서와 아르메니아 공화국의 국가안보국의 직원들에 의해 공동으로 긴급한 함정수사조치를 취하였다. 특히 "통제된 공급 및 구매" 함정수사조치의 결과로 마약이 들어있는 품목을 받은 후 밀수방지부서는 미국시민인 I.B를 연행하였다. 국세청의 수사부에서 아르메니아 공화국 형법의 관련조항에 따라 규정된 범죄를 근거로 시작된 형사사건의 틀안에서 후자는 체포되었다.
Պատերազմից տուժած ՀՀ համայնքների քաղաքացիներին միանվագ ֆինանսական օգնություն կհատկացվի: 전쟁에서 다친 아르메니아 공화국의 지역사회 시민들에게 일회성 재정지원이 제공되다.
- հատկացնել 할당하다 -> հատկացվել 할당되다
ԵՐԵՎԱՆ, 2 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կառավարության հաստատմանն է ներկայացվել 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից սանձազերծված պատերազմի ընթացքում հրետակոծության հետևանքով Հայաստանի Հանրապետության համայնքներում քաղաքացիների անշարժ գույքին հասցված վնասների փոխհատուցման նպատակով տրամադրվող աջակցության միջոցառումը։ Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, ըստ նախագծի հիմնավորման, Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմի հետևանքով շահառուները կրել են գույքային վնասներ, որի արդյունքում նրանք կանգնել են մի շարք, այդ թվում սոցիալական, խնդիրների առաջ, որոնց լուծման համար անհրաժեշտ են ֆինանսական միջոցներ: 예레반, 12월 2일, 아르멘프레스: 정부승인은 2020년 9월 27일부터 아제르바이잔 공화국에 의해 조성된 전쟁기간동안 포격으로 인해 아르메니아 공화국의 지역사회에서 시민들의 부동산이 입은 피해를 배상할 목적으로 제공되는 지원조치가 제출되었다. "아르멘프레스"가 전한 바와 같이, 프로젝트의 설립에 따라 아제르바이잔에 의해 2020년 9월 27일에 조성된 전쟁으로 인해 수혜자들은 재산상의 피해를 입었으며 그 결과로 그들은 그것을 해결하기 위해 재정적 지원이 필요한 사회적인 것을 포함하여 여러 문제에 직면하였다.
- հաստատել 단언하다, 확고히 하다, 설립하다
- հրետակոծություն 포격
- փոխհատուցել 배상하다
- հիմնավորել 입증하다
- շահառու 수혜자
Առկա խնդիրներին լուծում տալու նպատակով առաջարկվում է միանվագ դրամական օգնության ձևով աջակցություն տրամադրել շահառուներին՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և ՀՀ քաղաքաշինության կոմիտեի կողմից համապատասխան մարզպետարաններից հավաքագրված տեղեկատվությամբ նշված ֆինանսական միջոցների չափով: 기존의 문제를 해결할 목적으로 수혜자들에게 아르메니아 공화국의 국토관리 및 인프라부와 아르메니아 공화국의 정책위원회에 의해 해당 지역행정부로부터 수집된 정보을 통해 언급된 재정지원규모로 일회성 금전적 원조형태로 지원을 제공하는 것이 제안되었다.
Աջակցությունը կտարամդրվի Սյունիքի մարզի սահմանամերձ Դավիթ-Բեկ, Ներքին Խնձորեսկ բնակավայրերի և Կապանի Չայ-Զամի տեղամասի բնակիչներին, որոնք կրել են գույքային վնասներ: 이 지원은 재산상 피해를 입은 슈니크 지역의 경계인근 다비트-벡, 네르킨 헌조레스크 거주지와 까판의 자이-잠 구역의 주민들에게 제공될 것이다.
도움이 되셨다면 바쁘시더라도 1초만 시간을 내주셔서 공감 및 댓글을 달아주시겠어요?
여러분의 공감과 댓글은 글쓴이에게 큰 힘이 된답니다.
'휴먼노마드로 살아 가는 법 > 아르메니아' 카테고리의 다른 글
[아르메니아어] 뉴스로 배우는 아르메니아어 (2020년 12월 4일자) (0) | 2020.12.04 |
---|---|
[아르메니아어] 뉴스로 배우는 아르메니아어 (2020년 12월 3일자) (0) | 2020.12.03 |
[아르메니아어] 뉴스로 배우는 아르메니아어 (2020년 12월 1일자) (0) | 2020.12.01 |
[아르메니아어] 뉴스로 배우는 아르메니아어 (2020년 11월 30일자) (0) | 2020.11.30 |
[아르메니아어] 뉴스로 배우는 아르메니아어 (2020년 11월 28일, 29일자) (0) | 2020.11.30 |