휴먼노마드

[아르메니아어] 뉴스로 배우는 아르메니아어 (2020년 12월 3일자) 본문

휴먼노마드로 살아 가는 법/아르메니아

[아르메니아어] 뉴스로 배우는 아르메니아어 (2020년 12월 3일자)

LifeChallenger 2020. 12. 3. 12:00
반응형

출처 : 픽사베이

 

 

 

 

Հակաբիոտիկներ և կորոնավիրուս. մասնագետները մտահոգիչ միտումներ են նկատում: 항생제와 코로나바이러스. 전문가들은 걱정스러운 의도를 표명하다. 

 

- հակաբիոտիկ =  antibiotic 항생제 

- մտահոգիչ 우려, 걱정 

- միտում 의도, 

 

ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում COVID-19 համավարակի պայմաններում հակաբիոտիկների ոչ պատշաճ նշանակման և չարաշահման միտում է արձանագրվել: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ առողջապահության նախարարության ընտանեկան բժշկության գծով խորհրդատու, «Կարդիոմեդ» ընտանեկան բժշկության կենտրոնի տնօրեն Սամվել Հայրումյանը նշեց, որ այդ միտումները շատ անհանգստացնող են, նկատվում է հակաբիոտիկների գերնշանակում: 예레반, 12월 3일, 아르멘프레스: 아르메니아에서 COVID-19 전염병 상황에서 항생제의 부적절한 처방과 남용하는 경향이 보고되었다. "아르멘프레스"와 인터뷰에서 아르메니아 공화국의 보건부의 가정의학 자문의원이자 "심장의학"의 가정의학센터의 이사인 삼벨 하이루미안은 그러한 추세는 매우 불안하며, 항생제의 과다처방이 있다고 언급하였다. 

 

- խորհրդատու 컨설던트, 자문의원, 고문

- կարդիոմեդ = Cardiomed 심장의학

 

«Երբ հիվանդը գնում է թոքերը ստուգելու ու պարզվում է, որ թոքաբորբ կա, ապա միանգամից հակաբիոտիկ է նշանակվում: Այսօր ցանկացած բժիշկ կորոնավիրուսային հիվանդություն է բուժում, միանգամից վախեցնում են հիվանդին, թե քեզ անպայման բուժումներ են պետք ու անպայման հակաբիոտիկներ են նշանակում: Ցավոք սրտի, ռենտգենոգրաֆիայի կաբինետի բժիշկներից սկսած վերջացրած թերապևտիկ բաժանմունքների բիշկներից, ըստ երևույթին, լավ ծանոթ չեն անհրաժեշտ ուղեցույցին: Դրանից բացի, էլ չեմ ասում նաև այն, որ հիվանդներն են սկսում, թե մեր բարեկամին հակաբիոտիկներ են նշանակել, և նա լավացել է»,-ասաց Սամվել Հայրումյանը: Իսկ այդ ուղեցույցը դեռ ընթացիկ տարվա հունիսի 11-ին ՀՀ առողջապահության նախարարի հրամանով հրապարակվել է, որը կորոնավիրուսային վարակների դեպքում արտահիվանդանոցային թոքաբորբերի վարման մասին է: Այդ ուղեցույցում հստակ նշված է, որ վիճակագրական տվյալների համաձայն, կորոնավիրուսային թոքաբորբերի 92 տոկոսի դեպքում առկա է վիրուսային ծագում, միայն 8 տոկոսի դեպքում՝ բակտերիալ: "환자가 폐검사를 받아 폐렴으로 밝혀지면 단번에 항생제가 처방됩니다. 오늘날 어떤 의사는 코로나바이러스 질병을 치료하는데 환자에게 꼭 치료가 필요하고 꼭 항생제를 처방한다고 겁을 줍니다. 안타깝게도, 방사선과의 의사에서 시작하여 치료학과 의사에 이르기까지 실제로 필요한 가이드를 잘 알지 못합니다. 그외에도, 나는 환자가 우리 친구에게 항생제를 처방하여 그가 회복되기 시작한다는 것을 말하는 것도 아닙니다."라고 삼벨 하이루미안은 말했다. 그리고 그 가이드는 아르메니아 공화국의 보건부 장관의 지시에 따라 코로나바이러스 감염의 경우 외래환자의 폐렴관리에 대해 올해 6월 11일에 공개되었다. 그 가이드에는 통계자료에 따르면, 코로나바이러스 폐렴의 92% 경우가 바이러스 성이고 오직 8%의 경우만이 박테리아 성이라는 것이 분명히 명시되었다.

 

- թոքաբորբ 폐렴

- միանգամից 단번에, 즉시

- վախեցնել 겁주다

- ռենտգենոգրաֆիայի կաբինետ 방사선과

- թերապևտիկ բաժանմունք 치료학과

- բարեկամ 친구, 친척

 

«Զգալի աշխատանքներ կատարվեցին իրազեկման գծով, սակայն տեսնում ենք, որ կան բժիշկներ, որոնք հենց սկզբից հակաբիոտիկներ են նշանակում: Այնինչ, ուղեցույցում հստակ նշված է, թե ինչ չափանիշներ կան, երբ պետք է նշանակել հակաբիոտիկ: Օրինակ, երբ հիվանդը երկու օր և ավելի ունենում է 38 և բարձր ջերմություն, այնուհետև օգնության են գալիս արյան անալիզները՝ արյան լեյկոցիտների, նեյտրոֆիլների բարձր թվով, երբ տեսնում ենք, որ թոքաբորբի օջախը մեծ է: Այդ ամենը համադրելով՝ նոր բժիշկը որոշում է հակաբիոտիկներ նշանակել»,-ասաց մասնագետը: "인식제고를 위한 상당한 작업이 실행되었지만 우리는 바로 초기부터 항생제를 처방하는 의사들이 있음을 볼 수 있습니다. 그러나, 가이드에서는 항생제를 처방해야하는 경우 기준이 있음을 분명히 명시하였습니다. 예를 들어, 환자가 이틀 이상 38도 이상의 고열을 가지고 있고, 그런 후에 혈액검사에서 백혈구와 호중구가 높은 수로 검출되었을 때, 폐렴의 온상이 크다고 판단했을 때입니다. 그 모든 것을 결합하여, 의사는 항생제의 처방을 결정합니다."라고 전문가는 말했다. 

 

- այնուհետև 그런 후에 

- արյան անալիզ 혈액검사

- լեյկոցիտ 백혈구

- նեյտրոֆիլ 호중구

 

** 백혈구 가운데 원형질내에 특수한 과립을 지닌 것으로 염색성에 따라서 호중구, 호산구, 호염기구로 나뉘어진다.

 

Այդ դեպքում ինչի՞ հետևանք է որոշ բժիշկների նման մոտեցումը: Միգուցե առաջնային որոշ օղակներ գերծանրաբեռնվածությունից ելնելով չե՞ն կարողացել անհատական մոտեցում ցուցաբերել: Հարցին ի պատասպան Սամվել Հայրումյանը նշեց, որ ծանրաբեռնվածությունը խնդիր չէ: Ինքը նույնպես ինչ-որ մի շրջանում գերծանրաբեռնված է աշխատել, և դա պատճառ չէ շատերին հակաբիոտիկներ նշանակելու: Պարզապես պետք է տեղեկացված լինել, մանավանդ, որ այդ ուղեցույցն ուղարկվել է բոլոր առաջնային օղակների տնօրեններին: 그렇다면, 일부 의사들의 그와 같은 접근방식은 어떤 결과를 초래할까? 아마도 일부 개별그룹의 업무초과로 인해 개인적인 접근방식을 취할 수 없었을까? 문제에 대한 대답으로 삼벨 하이루미안은 업무과중이 문제가 아니라고 언급하였다. 일하는 것에 업무가 과부하된다하더라도 그것이 항생제를 많은 사람들에게 처방해야할 이유는 아니다. 특히, 그 가이드는 우선순위 그룹의 감독관에게 보내졌음을 유의해야한다. 

 

- մանավանդ 특히  

 

Մասնագետն ընդգծեց, որ խնդիրը լուրջ է: Վաղուց նոր խմբի հակաբիոտիկներ չեն ստեղծվել, և եղած հակաբիտոիկների չարաշահման պարագայում միկրոբները ձեռք են բերում կայունություն: Իրականում, երբ արդեն պետք կլինի հակաբիոտիկների նշանակում, արդեն դրանք, կարող են չօգնել: Այսինքն, ըստ մասնագետի, հիմա ոչ թե պետք է գերնշանակում կատարել, այլ մտածել ապագայի մասին: 전문가는 문제가 심각하다고 강조하였다. 오래전부터 새로운 항생제는 개발되지 않았으며 항생제를 남용할 경우, 미생물은 안정화를 얻게 된다. 사실, 항생제 처방을 해야할 때, 그것들은 도움이 되지 않을 수 있다. 즉, 전문가에 따르면, 이제 초과처방을 해야하는 것이 아니라 미래에 대해 생각해야할 때이다.  

 

- միկրոբ 미생물

 

Սամվել Հայրումյանն անհրաժեշտ է համարում լայն իրազեկում կատարել՝ ուղղված ինչպես բժիշկներին, այնպես էլ հանրության լայն շրջանակին: Մարդիկ պետք է իրազեկված լինեն, թե կոոնորավիրուսի դեպքում որն է հակաբիոտիկների դերը, որ դրանք կանխարգելիչ բնույթ չունեն: Մշակվել են նոր ուղեցույցներ, շուտով կներկայացվի բժիշկներին, կանցկացվեն նաև առցանց դասընթացներ: 삼벨 하이루미안은 의사뿐만 아니라 대중의 넓은 범위에서 폭넓은 인식을 하는 것이 필요하다. 사람들은 코로나바이러스의 경우에 그것들은 예방적 특성을 가지고 있지 않기에 항생제의 역할이 무엇인지 알아야만 한다. 새로운 가이드가 개발될 것이며 곧 의사들에게 배포되고, 온라인 과정도 구성될 것이다. 

 

 

Հայաստանում աղքատության մակարդակը 2019-ին կազմել է 26.4%: 아르메니아에서 빈곤율이 2019년에 26.4% 감소하였다. 

 

- աղքատություն 빈곤

 

ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում աղքատության մակարդակը 2019-ին կազմել է 26.4% այն դեպքում, երբ Հայաստանի տնտեսությունը նախորդ տարվա նկատմամբ գրանցել է զգալի աճ՝ 7.6%, որը գերազանցում է 2018-ին գրանցված 5.2% աճին: Սպառողական գների ինդեքսը 2018-ի նկատմամբ աճել է 1.4 %-ով: 예레반, 12월 3일, 아르멘프레스: 아르메니아에서 빈곤율이 2019년에 26.4% 감소하였다. 아르메니아의 경제가 이전년도 대비 7.6% 상당한 성장을 기록하였다. 그것은 2018년에 기록된 5.2% 성장을 초과하였다. 소비자물가지수는 2018년 대비 1.4% 증가하였다.  

 

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ վիճակագրական կոմիտեից, 2019-ի աղքատության մակարդակի ցուցանիշը համադրելի չէ 2018-ին արձանագրված 23.5% աղքատության ցուցանիշին՝ պայմանավորված աղքատության գծի, ինչպես նաև սպառման և աղքատության չափման մեթոդաբանության փոփոխությամբ:

2019-ի համար գնահատված աղքատության մակարդակները 2009 թվականի սպառման զամբյուղի և մեթոդաբանության վրա հիմնված աղքատության գնահատման ցուցանիշներից տարբերվում են երեք առումով. "아르멘프레스"가 아르메니아 공화국의 통계청으로부터 전달받은 바에 따르면, 2019년의 빈곤율의 수치는  빈곤선 뿐만아니라 소비와 빈곤의 측정방법론의 변화을 의해 기인한 2018년에 등록된 23.5% 빈곤수치와 비교할 수 없다. 2019년 예상빈곤율은 2009년 소비바구니와 방법론에 근거한 빈곤예상수치와 세가지 측면에서 다르다. 

 

- աղքատության գիծ 빈곤선 : 해당 국가에서 적절한 생활수준을 수행하는 데 필요한 최소 소득 수준

- մեթոդաբանություն 방법론

- սպառման զամբյուղ 소비바구니

 

ա) սպառման ագրեգացված ցուցանիշը հաշվարկվել է տնային տնտեսությունների կենսապայմանների ամբողջացված հետազոտության (ՏՏԿԱՀ-ում) վերանայված հարցաշարի տվյալների հիման վրա, 소비자 종합지수는 통합가계설문조사에서 제출된 설문자료를 기반으로 계산되었다. 

 

- ագրեգացված = aggregated 집계된, 종합의

- Տնային տնտեսությունների կենսամակարդակի ամբողջացված հետազոտություն 통합가계설문조사

 

բ) ՏՏԿԱՀ-ում կիրառվել է տվյալների հավաքման նոր մեթոդ` գրասալիկի (պլանշետ) միջոցով, 통합가계설문조사에서 자료의 태블릿을 통한 새로운 수집방법이 사용되었다. 

 

- պլանշետ = планшет 태블릿 = գրասալիկ

 

 

գ) փոփոխվել է աղքատության գծերի հաշվարկման մեթոդաբանությունը: 빈곤선의 계산방법이 변경되었다. 

 

Ըստ Վիճկոմի՝ բնակչության բարեկեցության, կենսամակարդակի գնահատման կարևոր քանակական ցուցանիշ է համարվում տվյալ երկրում աղքատության մակարդակը: Աղքատությունն արտահայտվում է տարբեր ձևերով և շոշափում կյանքի տարբեր կողմերը` սպառում, պարենային անվտանգություն, առողջություն, կրթություն, իրավունքներ, ներառյալ ձայնի, անվտանգության, արժանապատվության և արժանապատիվ աշխատանքի իրավունքը: 통계청에 따르면, 빈곤율은 해당국가에서 국민복지와 생활수준를 평가하는 중요한 양적지표로 여겨진다. 빈곤은 소비, 식량안보, 보건, 교육, 선거권, 안전하고, 존엄성이 있는 양질의 일할 권리 등 다양한 형태로 나타나며 삶의 다양한 측면을 다룬다. 

 

- Վիճկոմ = վիճակագրական կոմիտե 통계청

- կենսամակարդակ 생활수준

 


 

 

2019-ին աղքատության վերին, ստորին և ծայրահեղ աղքատության գծերը, ինչպես նաև աղքատության միջին գիծը, արտահայտված մեկ չափահաս անձի հաշվով, մեկ ամսվա համար գնահատվել են` համապատասխանաբար, 53,043 դրամ (կամ 110.3 ԱՄՆ դոլար), 35,054 դրամ (կամ 72.9 ԱՄՆ դոլար), 23,763 դրամ (կամ 49.4 ԱՄՆ դոլար) և 44,048 դրամ (կամ 91.7 ԱՄՆ դոլար): 2019년에 빈곤의 상한선, 하한선 및 극심한 빈곤선 뿐만아니라 평균 빈곤선은 성인 1인당 한달 기준 각각 53,043 드람 (약 110.3 미국달러), 35,054 드람 (약 72.9 미국달러), 23,763 드람 (약 49.4 미국달러)44,048 드람 (약 91.7 미국달러)로 평가되었다. 

 

 

Ոստիկանությունը հորդորում է ձեռնպահ մնալ հակաիրավական արարքներից: 경찰은 불법 행위를 자제할 것을 촉구하였다. 

 

ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը հայտարարություն է տարածել, որով քաղաքացիներին հորդորում է ձեռնպահ մնալ հակաիրավական արարքներից, այլ քաղաքացիների իրավունքի դեմ ոտնձգելու, համայնքների բնականոն կենսագործունեությանը խոչընդոտելու գործողություններից: «Արմենպրես»-ը ներկայացնում է ՀՀ ոստիկանության հայտարարությունը.

예레반, 12월 3일, 아르멘프레스: 아르메니아 공화국의 경찰청은 공지를 배포하였으며, 그를 통해 시민들에게 불법행위와 다른 시민들의 권리를 침해하고 지역사회의 정상적인 생활을 방해하는 행위를 자제할 것을 촉구하였다. "아르멘프레스"는 아르메니아 공화국의 경찰의 공지사항을 소개한다. 

 

«Հարգելի քաղաքացինե՛ր: 존경하는 시민 여러분

 

Ոստիկանությունը շարունակում է հասարակական կարգի պահպանման իր գործառույթի իրականացումը։
Հորդորում ենք ձեռնպահ մնալ հակաիրավական արարքներից, այլ քաղաքացիների իրավունքի դեմ ոտնձգելու, համայնքների բնականոն կենսագործունեությանը խոչընդոտելու գործողություններից։ 경찰은 지속적으로 공공질서의 유지에 대한 기능을 수행하고 있습니다. 불법행위와 다른 시민들의 권리를 침해하고, 지역사회의 정상적인 생활을 방해하는 행위를 자제해주실 것을 촉구합니다. 

 

Յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունք, բայց մյուս քաղաքացիներն էլ ունեն ազատ տեղաշարժի, լռության ռեժիմի պահպանման և այլ իրավունքներ։ Մասնավորապես, իրավական պատասխանատվություն են առաջացնում քաղաքացիների տեղաշարժին և տրանսպորտային երթևեկությանը խոչընդոտելու դեպքերը։ Ճանապարհային երթևեկության մասնակիցը պարտավոր է պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները, ինչպես և կատարել ոստիկանության ծառայողների օրինական պահանջներն ու չստեղծել վթարային իրադրություն: 모든 사람은 자신의 생각을 자유롭게 표현할 권리를 가지고 있습니다. 하지만 다른 시민들도 자유로운 이동, 침묵모드를 유지 및 기타 권리를 가지고 있습니다. 특히, 시민의 이동과 교통에 대해 방해하는 경우 법적 책임이 부과됩니다. 도로에서 이동중인 참가자는 도로교통규칙을 준수할 뿐만 아니라 경찰관의 법적요구을 이행하고 피해를 비상상황을 만들지 말아야합니다. 


Հասարակական կարգի պահպանության պարտականություններն իրականացնող ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով: 공공질서 유지업무를 실행하고 있는 경찰관의 법적요구를 이행하지 않는 것은 규정된 최저임금의 50배가 벌금으로 부과됩니다. 

 

Ոստիկանությունը կրկին հաստատում է, որ իր բոլոր գործողություններն ուղղված են հասարակական կարգի պահպանմանը և բոլո՛ր քաղաքացիների իրավունքների ու անվտանգության պաշտպանությանը։
Դարձյալ կոչում ենք սթափության, օրինահարգության և ոստիկանության հետ համագործակցության՝ հանրային անդորրը պահպանելու գործում»։ 경찰은 다시한번 모든 조치는 공공질서의 유지와 모든 시민들의 권리 및 안전을 목표로 하고 있음을 재확인시켜드립니다. 공공질서를 유지하기 위하여 다시 한번 냉정하고, 법을 존중하며 경찰에 협조해주시기를 당부드립니다." 

 

- սթափություն = սթափ վիճակ 냉정한 상태

 

 

Պատերազմում զոհված քաղաքացիական անձանց ընտանիքներին կտրամադրվի 5-ական մլն դրամի աջակցություն: 전쟁에서 사망한 민간인 가족들에게 각 5백만드람의 지원금이 제공될 것이다. 

 

ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը հաստատեց 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության ուղղությամբ սկսված պատերազմական գործողությունների հետևանքով քաղաքացիական անձանց շրջանում զոհերի ընտանիքներին և հաշմանդամություն ձեռք բերած անձանց սոցիալական աջակցության միջոցառումը: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը նշեց, որ նախագծով նախատեսվում է զոհերի ընտանիքներին աջակցություն տրամադրել 5 միլիոն դրամի չափով, հաշմանդամություն ունեցող անձանց, ըստ խմբերի, համապատասխանաբար երեք, երկու ու մեկ միլիոն դրամ, երեխայի կողմից հաշմանդամություն ձեռք բերելու դեպքում՝ երեք միլիոն դրամ: 예레반, 12월 3일, 아르멘프레스: 정부는 2020년 9월 27일부터 아제르바이잔 공화국에 의해 아르차흐 공화국을 향한 시작된 전쟁행위의 결과로 민간인들중 사망자의 가족들과 장애를 받은 사람들에게 사회적 지원조치가 승인되었다. 노동사회부 장관 메스로프 아라켈리안은 이 프로젝트를 통해 사망자의 가족들에게 보조금이 5백만 드람규모로. 장애를 가진 사람들에게는 그룹에 따라, 각각 3백만, 2백만 및 1백만 드람, 아동이 장애를 얻은 경우에는 3백만드람이 제공될 것이라고 언급하였다. 

 

- հաշմանդամություն 장애

- համապատասխանաբար 각각

 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, նախարարն ասաց, որ նշված իրավակարգավորումները համահունչ են սահմանամերձ համայքներին տրվող աջակցության մասին օրենքի կարգավորումներին: "아르멘프레스"의 전언에 따르면, 장관은 언급된 법률조항은 국경인근의 지역사회를 지원하는 것에 대한 법률조항과 일치한다고 말했다. 

 

- իրավակարգավորում = օրենքի կարգավորում 법적 규칙, 법률조항

- համահունչ = միատեսակ հնչվող 균일한 소리, 조화로운

 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ զինծառայողների պարագայում հարցը կարգավորվում է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի միջոցով: 총리 니콜 파쉬니안은 군인의 경우 문제는 군인보험기금을 통해 해결된다고 언급하였다. 

 

«Մենք ամիսներ առաջ նման կարգավորում ունեցանք սահմանամերձ գյուղերում տեղի ունեցող դեպքերի համար, հիմա, փաստորեն, կարգավորում ենք տալիս նաև այս հարցին», - ասաց վարչապետը: "우리는 몇달전에 국경인근 마을에서 발생한 사건에 대해 그와 같은 규정을 가졌습니다. 이제, 사실, 우리는 이와 같은 문제를 해결할 수 있습니다."라고 총리는 말했다.

 

 

Կառավարությունն առաջարկում է ստեղծել կոռուպցիոն հանցագործությունները քննող մասնագիտացված մարմին: 정부는 부패범죄를 수사하는 전담기관의 창설을 제안한다.

 

ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: 예레반, 12월 3일, 아르멘프레스: 아르메니아 공화국의 총리 니콜 파쉬니안이 의장을 맡은 아르메니아 공화국의 정기회의가 계최되었다. "아르멘프레스"에 이에 대하여 아르메니아 공화국의 총리실 공보처가 알려왔다. 

 


 

Օրենսդրական նախաձեռնություններ. առաջարկվում է ստեղծել կոռուպցիոն բնույթի հանցագործությունները քննող մասնագիտացված մարմին՝ Հակակոռուպցիոն կոմիտե 입법발의. 부패성향의 범죄를 수사하는 전담기관인 반부패위원회를 창설하는 것이 제안되었다. 

 

Նիկոլ Փաշինյանը, կարևորելով ընդունված որոշումները, նշել է, որ այսօր զեկուցվող հարցերը տեղավորվում են նոյեմբերի 18-ին իր կողմից հրապարակած ճանապարհային քարտեզի մեջ: «Եվ նաև չզեկուցվող հարցերի փաթեթում ունենք այդպիսի հարցեր, որոնք ճանապարհային քարտեզի տրամաբանության մեջ են, և այս ուղղությամբ մենք աշխատանքները պիտի շարունակենք»,-ասել է վարչապետը: 니콜 파쉬니안은 채택된 결정안을 주목하면서 오늘 보고된 문제들은 11월 18일에 자신에 의해 발표된 로드맵에 부합한다고 언급하였다. "그리고 보고되지 않은 문제패키지에서 우리는 로드맵의 논리안에 있는 그러한 문제들을 가지고 있으며 이 방향으로 우리는 계속하여 업무를 지속해야합니다."라고 총리는 말했다. 

 

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն անդրադարձել է չզեկուցվող հարցերում ներառված երկու կարևորագույն փաթեթներին՝ «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» և «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր օրենքներին: «Այդ օրինագծերը մեծ ռեֆորմների փաթեթներ են: Դրանք չեն զեկուցվել նիստի ընթացքում, քանի որ քննարկվելու են Ազգային ժողովում, բայց հընթացս անպայման հանրությունը կտեղեկանա բովանդակությանը»,- ասել է Տիգրան Ավինյանը: 부총리 띠그란 아비니안은 보고되지 않은 문제들에 포함된 두가지 중요한 패키지인 "반부패위원회에 대한"와 "고등교육과 과학에 대한" 새로운 법안에 대해 언급하였다. "그러한 법안은 중요한 개혁패키지입니다. 그것들은 회의중에 보고되지 않았습니다. 왜냐하면 국회에서 논의될 예정이기 때문입니다. 하지만 대중들에게 그 내용에 대해 확실히 알려야만 합니다."라고 띠그란 아비니안은 말했다.   

 

Գործադիրը չզեկուցվող հարցերի փաթեթով հավանություն է տվել  «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» և հարակից մի շարք օրենքներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ ՀՀ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Նախագծի ընդունմամբ ակնկալվում է ՀՀ-ում կոռուպցիոն իրավախախտումների բացահայտումը, կոռուպցիոն հանցագործությունների քննությունը դարձնել ավելի արդյունավետ՝ այն մասնագիտացված, անկախության երաշխիքներով օժտված հակակոռուպցիոն մարմնի միջոցով իրականացնելու եղանակով: Մասնավորապես, հիմք ընդունելով միջազգային լավագույն փորձը, ինչպես նաև ՀՀ կառավարության գործունեության ծրագիրը և Հակակոռուպցիոն ռազմավարությունը, առաջարկվում է ստեղծել կոռուպցիոն բնույթի հանցագործությունները քննող մասնագիտացված մարմին՝ Հակակոռուպցիոն կոմիտե: Կոմիտեն, որը ստեղծվելու է որպես քննչական մարմին, կազմակերպելու և իրականացնելու է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով իր իրավասությանը վերապահված՝ ենթադրյալ կոռուպցիոն հանցագործությունների մինչդատական քրեական վարույթը։ Նախատեսվում է, որ Կոմիտեն քրեական վարույթ նախաձեռնելու հարցի լուծման նպատակով՝ «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքով սահմանված կարգով իրականացնելու է օպերատիվ-հետախուզական գործունեություն։ Այս լիազորությունների ամբողջությունը հնարավորություն է տալու Կոմիտեին իրականացնել կոռուպցիոն հանցագործությունների ամբողջական և արդյունավետ քննություն: Կոմիտեն կազմված է լինելու կառուցվածքային մասնագիտական ստորաբաժանումներից (այդ թվում՝ տարածքային ստորաբաժանումներից) և աջակցող ստորաբաժանումներից: Կոմիտեի կազմում գործելու են օպերատիվ-հետախուզական  գործառույթներ իրականացնող ստորաբաժանումներ։ Հակակոռուպցիոն կոմիտեի կազմում նշանակումները կատարվելու է մրցութային կարգով: Խորհրդի կազմում խորհրդակցական ձայնի իրավունքով ներգրավվում է նաև երեք միջազգային փորձագետ։ Որպես միջազգային փորձագետ կարող են ներգրավվել հակակոռուպցիոն ոլորտում առնվազն 5 տարվա մասնագիտական աշխատանքային փորձառություն ունեցող անձինք: Միջազգային փորձագետների ներգրավման կարգը սահմանում է ՀՀ կառավարությունը: Խորհրդի գործունեության թափանցիկությունը ապահովելու համար նիստերը կանցկացվեն բաց. քաղաքացիական հասարակության, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչները կարող են ներկա գտնվել նիստերին: Խորհրդի նիստերը կտեսաձայնագրվեն: Հակակոռուպցիոն կոմիտեի տարեկան հաշվետվությունը պաշտոնական կայքէջում կհրապարակվի յուրաքանչյուր տարի՝ մինչև հունվարի 31-ը: 행정부은 보고되지 않은 문제패키지와 함께 "반부패위원회에 대한"와 인접한 여러 법률의 개정 및 수정에 대한 법안패키지에 대해 아르메니아 공화국의 정부의 입법발의를 승인하였다. 법안의 채택을 통해 아르메니아 공화국에서 부패위반의 적발, 부패범죄의 수사는 그런 특화성과 독립성을 보장함으로써 태생적 반부패기관을 통해 이행되는 방법을 통해서 보다 효과적일 것으로 기대된다. 특히, 최고의 국제적 경험뿐만 아니라 아르메니아 공화국 정부의 행동계획과 반부패 전략을 바탕으로 부패성격의 범죄를 수사하는 전담기관인 반부패위원회의 설립을 제안한다. 수사기관으로 창설된 위원회는 아르메니아 공화국의 형사소송법에 따라 권한범위내에서 부패범죄에 대한 재판전 형사소송을 조직하고 수행한다. 위원회는 형사소송을 착수하는 문제를 해결할 목적으로 "작전수사활동에 대한" 법률에 의해 규정된 절차에 따라 작전수사활동을 수행할 것으로 예상된다. 이러한 권한의 전체범위는 위원회에게 부패범죄에 대한 완전하고 효과적인 수사를 수행하도록 기회를 부여할 것이다. 위원회는 구조적 전문분과(영토분과)와 지원분과로 구성될 것이다. 위원회의 구성에서 작전수사기능을 수행할 분과로 운영된다. 반부패위원회의 구성에서 경쟁절차를 통해 수행되어질 것이다. 이사회의 구성은 협상투표권을 가진 3명의 국제전문가도 포함된다. 국제전문가로써 반부패분야에서 최소 5년의 전문적인 업무경험이 있는 개인은 참여되어질 수 있다. 국제전문가의 참여절차는 아르메니아 공화국 정부가 규정한다. 이사회 활동의 투명성을 보장하기 위해 회의는 공개적으로 개최되며 시민사회와 대중언론매체의 대표자들은 회의에 포함되어질 수 있다. 이사회의 회의는 영상녹화를 진행한다. 반부패위원회의 연례 보고서는 공식사이트에 매년 1월 31일까지 공개될 것이다. 

 

- հավանություն 승인 -> հավանություն տալ 승인하다

- իրավախախտում 위반

- օժտված 타고난, 재능있는

- թափանցիկություն 투명성

 


 

 

Կառավարությունը կազմակերպում է «Այգ-1» 200 ՄՎտ հզորությամբ արևային ֆոտովոլտային կայան կառուցելու մրցույթ: 정부는 "Ayg-1" 200 메가와트 용량을 가진 태양광발전소를 건설하는 입찰을 조직하였다. 

 

ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը հաստատեց Հայաստանում արդյունաբերական մասշտաբի «Այգ-1» արևային ֆոտովոլտային ծրագրի շրջանակում անցկացված նախաորակավորման ընթացակարգի արդյունքում նախաորակավորված մասնակիցների ցանկը, մրցութային հանձնաժողովի կազմը: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը նշեց, որ որոշումը միտված է կանոնակարգելու «Մասդար Արմենիա ծրագիր» ներդրումային ծրագրի շրջանակում ՀՀ Արագածոտնի մարզի Թալին և Դաշտադեմ համայնքների վարչական տարածքներում «Այգ-1» 200 ՄՎտ դրվածքային հզորությամբ արևային ֆոտովոլտային կայանի կառուցման նպատակով մրցույթի կազմակերպումը, անցկացումը և հաղթողի ընտրությունը: 예레반, 12월 3일,아르멘프레스: 정부는 아르메니아에서 산업규모인 "Ayg-1" 태양광계획의 틀안에서 진행된 사전자격절차의 결과로 사전자격을 갖춘 참가자의 목록과 입찰위원회의 구성을 승인하였다. 국토관리와 인프라부 장관 수렌 빠삐끼안은 이 결정은 "마스다르 아르메니아 프로그램"의 투자 계획의 틀안에서 아르메니아 공화국의 아라가쪼트 지역의 탈린과 다쉬따덴 자치구의 행정구역에서 "Ayg-1" 200 메가와트 용량을 가진 태양광 발전소의 건설을 목적으로 한 입찰의 구성, 개최, 승자채택을 규제할 목적임을 언급하였다. 

 

Մրցույթի պատշաճ կազմակերպման, անցկացման և հաղթողի (ընտրված մասնակցի) ընտրության նպատակով առաջարկվում է՝ հաստատել «Հայաստանում արդյունաբերական մասշտաբի «Այգ–1» արևային ֆոտովոլտային ծրագրի» շրջանակում անցկացված նախաորակավորման ընթացակարգի արդյունքում նախաորակավորված մասնակիցների ցանկը, «Հայաստանում արդյունաբերական մասշտաբի «Այգ–1» արևային ֆոտովոլտային ծրագրի» մրցույթի ընթացակարգի մասնակցության «Հայտերի ներկայացման հրավերը», որով կանոնակարգվելու է հայտարարվելիք մրցույթի շրջանակում հաղթողի (ընտրված մասնակցի) ընտրության գործընթացը, Հայաստանում արդյունաբերական մասշտաբի «Այգ–1» արևային ֆոտովոլտային ծրագրի մրցութային հանձնաժողովի կազմը: 입찰의 합리적인 구성, 개최 및 승자(채택된 참가자)의 채택을 목적으로 "아르메니아에서 산업규모의 "Ayg-1" 태양광 프로그램"의 틀안에서 개최된 사전자격절차의 결과로 사전자격을 갖춘 참가자의 목록과 "아르메니아에서 산업규모의 "Ayg-1" 태양광 프로그램"의 입찰절차에 참여한 "신청서 제출에 대한 초대"를 승인할 것을 제안되었으며, 이를 통해, 공개입찰의 틀안에서 승자(채택된 참가자)의 채택절차와 아르메니아에서 산업규모의 "Ayg-1" 태양광 프로그램"의 입찰위원회의 구성를 규제할 것이다.  

 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, Սուրեն Պապիկյանը նշեց, որ նախաորակավորված մասնակիցների հետևյալ ցանկն է առկա. «Հիդրոչայնա Քորփորեյշն», «Գազպրոմ» էներգահոլդինգ» ՍՊԸ, «Աբու Դաբի ֆյուչեր էներջի քոմփանի» ՍՊԸ: "아르멘프레스"의 전언에 따르면, 수렌 빠삐기안은 사전자격을 갖춘 참가자는 다음과 같다고 언급하였다. "Hydrochina Corporation", "Gazprom" Energy Holding LLC, "Abu Dhabi Future Energy Company" LLC.

 

 

Կառավարությունն առաջարկում է կրկին երկարաձգել քաղաքացիներին հին նմուշի անձնագրերի տրամադրման ժամկետը: 정부는 시민들에게 구식여권의 발급기한을 재연장하도록 제안하였다. 

 

ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունն առաջարկում է երկարաձգել քաղաքացիներին հին նմուշի` ոչ կենսաչափական անձնագրերի տրամադրման ժամկետը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին «ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «Նույնականացման քարտերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը դրական եզրակացություն ստացավ ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում: 예레반, 12월 3일, 아르멘프레스: 아르메니아 공화국의 정부는 시민들에게 구식의, 비생체인식여권의 발급기한을 연장하도록 제안하였다. "아르멘프레스"의 전언에 따르면, 이에 대하여 "아르메니아 공화국의 시민여권"에 대한 법률개정과 "신분증"에 관한 법률개정에 대한 법안패키지가 국회 국가법무 상임위원회의 회의에서 긍정적인 결론을 얻었다. 

 

Օրենքների նախագծերի փաթեթով առաջարկվում է ՀՀ քաղաքացիներին հին նմուշի՝ ոչ կենսաչափական անձնագրերի տրամադրման ժամկետը կրկին երկարաձգել` 2021 թվականի հունվարի 1-ի փոխարեն սահմանելով մինչեւ 2022 թվականի հունվարի 1-ը: 입법패키지를 통해 아르메니아 공화국의 시민들에게 2021년 1월 1일대신 2022년 1월 1일까지 규정하는 구식의, 비생체인식 여권의 발급기한을 재연장하도록 제안되었다. 

 

Նախագծերի փաթեթն ընդգրկվեց խորհրդարանի լիագումար նիստերի օրակարգում: Դրա առաջին և երկրորդ ընթերցմամբ քննարկումները նախատեսվում է իրականացնել քսանչորս ժամվա ընթացքում: 법안패키지는 의회총회의 의제에서 채택되었다. 첫번째와 두번째 강독회를 통해 논의는 24시간내에 실행될것으로 예상된다. 

 

 

도움이 되셨다면 바쁘시더라도 1초만 시간을 내주셔서 공감 및 댓글을 달아주시겠어요?

여러분의 공감과 댓글은 글쓴이에게 큰 힘이 된답니다. 

 

 

반응형
Comments