휴먼노마드

[아르메니아어] 뉴스로 배우는 아르메니아어 (2020년 11월 30일자) 본문

휴먼노마드로 살아 가는 법/아르메니아

[아르메니아어] 뉴스로 배우는 아르메니아어 (2020년 11월 30일자)

LifeChallenger 2020. 11. 30. 10:43
반응형

출처 : 픽사베이

 

 

 

Փաշինյանը մանրամասներ է ներկայացրել պատերազմի օրերին Տեր-Պետրոսյանի և Քոչարյանի կողմից Մոսկվա մեկնելու ցանկության հետ կապված: 파쉬니안은 전쟁기간동안 떼르-뻬뜨로시안과 코차리안에 의해 모스크바로 떠나고자 하는 바램과 관련되어 자세하게 설명하였다. 

 

ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը մանրամասներ է ներկայացրել ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի և երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից պատերազմի օրերին Մոսկվա մեկնելու ցանկության հետ կապված: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Փաշինյանն այս մասին գրառում է արել «Ֆեյսբուք»-ի իր էջում: 예레반, 11월 30일, 아르멘프레스: 아르메니아 공화국의 총리 니콜 파쉬니안은 아르메니아 공화국의 첫번째 대통령 레본 떼르-뻬뜨로시안과 두번째 대통령 로베르뜨 코차리안에 의해 전쟁기간중에 모스크바로 떠나고자 하는 바램과 관련하여 자세하게 설명하였다. "아르멘프레스"의 전언에 따르면, 파쉬니안은 이에 대하여 그의 "페이스북" 페이지에 게재하였다. 

 

«Հոկտեմբերի 20-ին Արցախի երկրորդ և երրորդ նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը առաջարկեցին Հայաստանի և Արցախի ներկա և նախկին ղեկավարների հանդիպում կազմակերպել, որը պատերազմի օրերին կլինի ազգային միասնության արտահայտում: Որոշ քննարկումից հետո համաձայնվեցի: Պայմանավորվեցինք, որ երբ իրենք ազդանշան տան, որ Հայաստանի պաշտոնաթող նախագահները պատրաստ են, ես կկազմակերպեմ հանդիպումը: "10월 20일에 아르차흐의 첫번째와 두번째 대통령들인 아르까디 구까시안과 바코 사하끼안은 전쟁기간중 국가통합의 표현으로 아르메니아와 아르차흐의 현재와 과거의 지도자회의를 조직하는 것을 제안하였습니다. 몇가지 논의후 동의되었습니다. 아르메니아의 은퇴한 대통령들이 준비가 되었다는 신호를 주었을 때, 내가 회의를 조직할 것이라는데 우리는 동의하였습니다.

 

- ազդանշան 신호

 

Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը մեր հաջորդ հանդիպմանը ասացին, որ գաղափարին մի նրբություն է ավելացել. Լևոն Տեր-Պետրոսյանը և Ռոբերտ Քոչարյանը ուզում են մեկնեն Մոսկվա, այնտեղ բարձր մակարդակի հանդիպումներ ունենան և մեր հանդիպումը կազմակերպվի նրանց վերադարձից հետո և մի տեսակ դառնա տեղեկատվության համադրման, իրադրության ավելի ինֆորմացված քննարկման միջոցառում:

Ասացի, որ դեմ չեմ գաղափարին, նույնիսկ պետական ինքնաթիռը կտրամադրեմ, թող մեկնեն, հանդիպումներ ունենան, վերադառնան: Արցախի պաշտոնաթող նախագահները, սակայն, իմ համաձայնությունից հետո ևս մեկ հարց բարձրացրին. ասացին, որ անհրաժեշտ է, որ ես միջնորդեմ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, որ նա ընդունի Լ. Տեր-Պետրոսյանին և Ռ. Քոչարյանին, որպես հատուկ բանագնացներ: 아르까디 구까시안과 바꼬 사하끼안은 우리의 다음 회의에서 그런 생각에 한가지 늬앙스를 추가되었다고 말했습니다. 레본 떼르-뻬뜨로시안과 로베르뜨 코차리안은 모스크바에 가서 거기에서 고위급 회담을 가지고 싶어하며 우리의 회의는 그들이 돌아온 후에 구성될 것이며 일종의 정보수집, 상황에 대한 보다 정보화된 논의을 위한 조치가 될 것이라고 말했습니다. 나는 그러한 생각에 반대하지 않으며, 심지어 국가비행기를 제공해서, 그들이 떠나도록 회의를 갖고, 돌아오도록 하겠다고 말했습니다. 하지만, 아르차흐의 은퇴한 대통령들은 나의 동의후에도 한가지 문제를 제기하였으며, 내가 러시아 연방의 대통령 블라디미르 푸틴에게 그가 레본 떼르-뻬뜨로시안과 로베르또 코차리안을 특사로 받아들여주기를 중재해야한다고 말했습니다. 

 

- գաղափար 생각, 아이디어

- միջնորդել 중재하다

 

Պատասխանեցի հետևյալը. Ռուսաստանի նախագահի հետ ես մշտական կապի մեջ եմ: Օր կա՝ հինգ-վեց անգամ հեռախոսով խոսում եմ հետը: Հիմա եթե ինձ հարցնի, այդ ի՞նչ ասելիք ունես, որ ինձ չես կարողանում ուղիղ ասել և դա ուզում ես ասել հատուկ բանագնացների միջոցով, ես ի՞նչ պիտի պատասխանեմ: 나는 다음과 같이 대답하였습니다. 러시아의 대통령과 나는 지속적으로 연락하고 있습니다. 하루에 5-6번 전화로 서로 말하고 있습니다. 이제 그가 나에게 직접적으로 말할 수 없고 특사를 통해 말하고 싶은 것이 무슨 말이냐고 물어본다면, 나는 어떻게 대답해야할까요?  

 

Նույն հարցը առաջացավ նաև ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի պարագայում, երբ Արցախի պաշտոնաթող նախագահները ասացին, որ մեր ԱԳ նախարարն էլ Լավրովին միջնորդի, որ նա ընդունի մեր հատուկ բանագնացներին: Մեր ԱԳ նախարարը մշտական կապի մեջ է ՌԴ ԱԳ նախարարի հետ, Մոսկվայում նախատեսված է նրանց հանդիպումը: Եթե նույն հարցը Լավրովը տա մեր ԱԳ նախարարին, նա ի՞նչ պետք է պատասխանի: 외무부 장관 세르게이 라브로프의 경우에도 아르차흐의 은퇴한 대통령들이 우리 외무부 장관에게도 라브로프에게 그가 우리의 특사를 받아드리도록 중재해달라고 말했을 때, 동일한 질문이 제기되었습니다. 우리의 외무부 장관은 지속적으로 러시아 연방의 외무부 장관과 연락하고 있으며 모스크바에서 그들의 회의는 예정되었습니다. 만약 라브로프가 우리 외무부 장관에게 똑같은 질문을 한다면, 그는 무엇을 대답해야할까요? 

 

Առաջարկեցի այլ տարբերակ. արագ կազմակերպել Տեր-Պետրոսյանի և Քոչարյանի արարողակարգային այց Մոսկվա՝ որպես պաշտոնաթող նախագահներ, որտեղ նրանք կլինեն ՌԴ պաշտոնաթող նախագահ Դմիտրի Մեդվեդևի հյուրը, ով նաև ՌԴ ԱԽ նախագահի տեղակալն է և այցի շրջանակներում փորձել քաղաքավարական հանդիպումներ կազմակերպել ՌԴ նախագահի, ԱԳ նախարարի և այլ բարձրաստիճան անձանց հետ: 떼르-뻬뜨로시안과 코차리안의 은퇴한 대통령으로써 그들이 러시아 연방의 안보리 부의장인, 러시아 연방의 은퇴한 대통령 드미뜨리 메드베데비의 손님이 되어 방문기간동안 러시아 연방의 대통령, 국회의장 및 기타 고위급과 정책회의를 할 수 있도록 모스크바 공식방문을 신속히 조직하는 다른 옵션을 제안했습니다.  

 

- արարողակարգային = արարողակարգային հատուկ 공식적으로 특별한

 

Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը հեռացան՝ խոստանալով քննարկել այս տարբերակը Տեր-Պետրոսյանի և Քոչարյանի հետ: Պարզվեց՝ վերջիններիս համար այնքան էլ հետաքրքիր չէ իմ առաջարկած տարբերակը: Բակո Սահակյանը ինձ համար անսպասելի հայտարարեց, թե Տեր-Պետրոսյանը և Քոչարյանը Սերգեյ Լավրովի հետ հանդիպման պայմանավորվածություն ունեն: 아르까디 구까시안과 바꼬 사하끼안은 이 옵션을 떼르 뻬뜨로시안과 코차리안과 논의하겠다고 약속하며 떠나갔습니다. 내가 제안한 옵션은 후자들에게 그렇게 흥미롭지 않는 것으로 밝혀졌습니다. 바꼬 사하끼안은 뜻밖에 떼르-뻬뜨로시안과 코차리안이 세르게이 나브로프와 만나기로 합의했다고 알려주었습니다. 

 

- անսպասելի 우연히, 예기치 않게, 뜻밖에

 

Էդ դեպքում ինձնից ի՞նչ են ուզում. պայմանավորված են՝ թող մեկնեն Մոսկվա, հանդիպեն: Պարզվեց՝ հարցը Ռ. Քոչարյանի անձնագիրն է, որը դատարանում է: Ասացի՝ թող միջնորդություն ներկայացնեն դատարան, ես կխնդրեմ, որ մեղադրանքի կողմը չառարկի անձնագիրը վերադարձնելուն: Այդպես էլ եղավ. դատարանը վերադարձրեց Քոչարյանի անձնագիրը, բայց Տեր-Պետրոսյանն ու Քոչարյանը Մոսկվա այդպես էլ չմեկնեցին»,- գրել է Փաշինյանը: 그런 경우에 그들은 나에게 무엇을 원할까요? 그들은 모스크바로 떠나서 만나기로 동의했습니다. 문제는 로베르또 코차리안의 만기된 여권이었습니다. 나는 법원에 청원을 넣고 검찰에 여권을 반환하는 것을 반대하지 안도록 요청할 것이라 말했습니다. 그렇게 되었습니다. 법원은 코차리안의 여권을 돌려주었지만 떼르-뻬뜨로시안과 코차리안은 모스크바로 떠나지 않았습니다."라고 파쉬니안은 썼다. 

 

- մեղադրանք 고발, 기소

- առարկել 거절하다, 반대하다

 

 

 

Պետք է իրատեսական ծրագրեր իրականացնել ռազմարդյունաբերության ոլորտում. ՀՀ վարչապետ: 방위산업분야에서 현실적인 프로그램을 실현할 필요가 있다. -아르메니아 공화국 총리

 

- իրատեսական 현실적

 

ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Ռազմարդյունաբերության կոմիտեի նիստ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: Բացման խոսքում վարչապետ Փաշինյանն անդրադարձել է ռազմարդյունաբերական համալիրի կայացման հարցին. «2015 թվականին Հայաստանում «Ռազմարդյունաբերական համալիրի» մասին օրենքի ընդունումից հետո ռազմարդյունաբերությունը մեր երկրի ամենաշատ քննարկվող թեմաներից մեկն է: Բայց, ըստ էության, մենք կարող ենք արձանագրել, որ այն արդյունքները, որ այսօր ունենք, ամենևին գոհացուցիչ չեն, որովհետև, ցավոք, մեզ չի հաջողվել հասնել այնպիսի համակարգերի ձևավորման, որ կարողանանք ասել, որ ռազմաարդյունաբերական համալիրը Հայաստանի Հանրապետությունում կայացել է: Մենք, նաև նոր իրադրության բերումով, երևի թե պետք է ամփոփենք նախորդ շրջանի կատարվածը, նախորդ շրջանի բացթողումները և հասկանանք, թե ինչպիսի իրատեսական ծրագրեր կարող ենք ունենալ ռազմարդյունաբերության ոլորտում, որ առաջինը՝ այդ համալիրը կարողանա մեր երկրի տնտեսության և արդյունաբերության տանող շարժիչ ուժը դառնալ և, մյուս կողմից, կարողանա ապահովել անվտանգության մեր կարիքները ժամանակակից մարտահրավերներին համապատասխան»: 예레반, 11월 30일, 아르멘프레스: 아르메니아 공화국의 총리 니콜 파쉬니안의 주도로 정부에서 방위산업위원회의 회의가 개최되었다. "아르멘프레스"의 보도에 따르면, 이에 대하여 아르메니아 공화국의 총리실의 공보처에서 알려왔다. 개회사에서 총리 파쉬니안은 방위산업단지의 조성에 관한 문제를 언급하였다. "2015년 아르메니아에서 "방위산업단지"에 대한 법률의 채택이후 방위산업은 우리나라에서 가장 많이 논의되고 있는 주제들중 하나입니다. 하지만, 사실 우리가 오늘날 가진 그 결과는 전혀 만족스럽지 않다고 말할 수 있습니다. 왜냐하면 불행히도 방위산업단지가 아르메니아 공화국에 일어났다고 말할 수 있는 그같은 시스템의 형성에 도달하지 못했기 때문입니다. 우리는 새로운 상황으로 인해 어쩌면 이전기간의 일어난 것과 이전기간의 단점과 이해력을 하나로 모으든, 현실적인 프로그램을 방위산업분야에 가지든 먼저, 그러한 단지를 우리나라의 경제와 산업을 이끄는 원동력이 되고, 다른 한편으로 현대적인 도전에 맞추어 우리의 안보에 필요한 사항을 보장할 수 있습니다." 

 

- ամփոփել = ի մի հավաքել 하나로 모으다, եզրափակել 결론짓다, պարունակել 포함하다

 

 

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը հանդես է եկել զեկուցումով՝ ռազմարդյունաբերական համալիրի կողմից կատարված աշխատանքների և ընթացիկ վիճակի վերաբերյալ:

Հաջորդիվ քննարկում է ծավալվել պատերազմից հետո ձևավորված իրողությունների պայմաններում զարգացման ուղղությունների և հետագա անելիքների շուրջ: Արծարծվել են ռազմարդյունաբերական համալիրի տեխնոլոգիական զարգացմանը, համապատասխան մասնագետներով համալրմանը, տեխնոլոգիական կրթության խրախուսմանը, գիտություն-տնտեսություն-ռազմարդյունաբերություն գործուն կապի ստեղծմանը վերաբերող հարցեր: 최첨단산업부 장관 하꼬프 아르샤끼안은 방위산업단지에 의해 실행된 작업과 현재의 상황에 대해 보고하였다. 다음으로는 전후 형성된 상황의 조건에서 발전방향과 향후 해야할 일들에 대해 확대하는 것을 논의하였다. 방위산업단지의 기술개발, 전문인력의 채용, 기술교육추진, 과학-경제-방위산업간 활발한 연계의 구축에 대한 문제가 언급되었다. 

 

- ծավալվել 커지다, 증가하다

 

Առաջնահերթություն են համարվել կրթության համակարգի բարեփոխումները և ռազմարդյունաբերական համալիրի համար անհրաժեշտ մասնագետների պահանջարկի համալրման ուղղությամբ աշխատանքները: 우선순위로 교육시스템의 개선과 방위산업단지를 위한 필요인력의 수요를 충족하기 위한 작업가 도출되었다. 

 

Ներկայացվել է 2020-2021թթ. հատուկ գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքների ցանկը: 2020-2021년도 특별연구와 실험작업목록이 발표되었다. 

 

 

ԿԳՄՍ-ն նախատեսում է ներդնել նախադպրոցական ծառայության ծախսարդյունավետ և այլընտրանքային մոդել: 교육과학문화체육부는 유치원서비스의 비용효과와 대안모델을 도입하기로 계획하였다. 

 

- ծախսարդյունավետ = ծախս(비용)+արդյունավետ(효과적) 

 

ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը նախատեսում է ներդնել նախադպրոցական կրթության այլընտրանքային, ծախսարդյունավետ մոդելների նախագիծ: 예레반, 11월 30일, 아르멘프레스: 아르메니아 공화국의 교육과학문화 및 체육부는 유치원교육의 대안적인, 비용효과적인 모델프로젝트를 도입하기로 계획하였다. 

 

«Արմենպրես»-ի հետ զրույցում՝ ԿԳՄՍ նախարարության հանրակրթության վարչության նախադպրոցական և միջնակարգ կրթության քաղաքականության մշակման և վերլուծության բաժնի գլխավոր մասնագետ Թեհմինե Կարախանյանը նշեց, որ նախագիծը փորձում են ներդնել, քանի որ հանրապետության ոչ բոլոր բնակավայրերում է մատուցվում նախադպրոցական ծառայություն: Դրանք ներդրվելու են բացառապես այն բնակավայրերում, որտեղ նախադպրոցական կրթության որևէ ծառայություն չի գործում: "아르멘프레스"와의 인터뷰에서 교육과학문화체육부산하 일반교육부의 유치원 및 중등교육정책개발 및 분석부의 수석전문가 테흐미네 까라하니안은 왜냐하면 유치원서비스가 공화국의 모든 정착지에서 제공되지 않기 때문에 프로젝트를 도입하려 시도하고 있다고 언급하였다. 그것들은 어떤 유치원교육서비스가 적용되지 않는 오직 그러한 정착지에 도입될 것이다.   

 

«Հայաստանի բոլոր մարզերում կա շուրջ 270 բնակավայր, որտեղ առհասարակ չի իրականացվում նախադպրոցական որևէ ծառայություն: Կան նաև բնակավայրեր, որտեղ կան մանկապարտեզներ կամ դպրոցներին կից նախակրթարաններ, որոնք նախատեսված են 5-6 տարեկան երեխաների համար: Նման մոդել ներդնելու համար ԿԳՄՍ նախարարությանը գումարը հատկացվել է պետական բյուջեից: Գերատեսչության բյուջեում լինելու է այդ գումարը, և տարեկան դրամաշնորհ է տրամադրվելու. կարգն այդպես է լինելու: Որոշ չափորոշիչներ կլինեն՝ հաշվի են առնվելու համայնքի պատրաստակամությունը, երեխաների թիվը: Նախակրթարանների շենքերի վերանորոգման հարցերը լուծվելու են դրամաշնորհի շրջանակում, սակայն հետագայում դրանց պահպանման ծախսերը, բնականաբար, համայնքինն են լինելու»,- ասաց Կարախանյանը: "아르메니아의 모든 지역에서 대략 270개의 거주지가 있으며, 그곳은 일반적으로 유치원서비스가 실시되지 않고 있습니다. 5-6세의 아동들을 위해 예정된 유치원이나 학교에 부속된 예비수업반이 있는 거주지도 있습니다. 그와 같은 모델을 도입하기 위해 교육과학문화체육부는 국가예산에서 자금이 할당되었습니다. 그러한 자금은 부처의 예산에 포함되며 연간 보조금이 제공될 것이며, 순서는 그렇게 될 것입니다. 일부 기준이 있는데 지역사회의 준비상태, 아동의 수가 고려될 것입니다. 유치원 건물의 보수에 대한 문제는 보조금의 틀안에서 해결될 것이지만 향후 그것의 유지비용은 당연히, 지역사회가 부담하게 될 것입니다."라고 까라하니안은 말했다.

 

- առհասարակ 일반적으로

- մանկապարտեզ 유치원

- նախակրթարան = նախապատրաստական դասարան 예비수업반

 

Նրա խոսքով՝ առաջարկվել է մի քանի տարբերակ, որոնք հիմնականում ծախսարդյունավետ են: Տարբերակներից մեկի դեպքում մատուցվելու են 3.5-4 ժամ տևողությամբ ծառայություններ`առանց ցերեկային քնի ապահովման: 그녀의 말에 따르면, 주로 비용효과적인 여러 옵션이 제안되었다. 옵션중 하나의 경우에는 낮잠없이 3.5-4시간 지속제 서비스가 제공될 것이다.

 

«Խմբում երեխաների առավելագույն քանակը նախատեսվում է 30։ Այս տարբերակը նպատակահարմար կլինի կիրառել, եթե բնակավայրում առկա է գործող համայնքային հաստատություն (համայնքապետարան, մշակույթի կենտրոն)։ Առաջարկվում է նաև մեկ այլ ծառայության տեսակ՝ 4-4.5 ժամ տևողությամբ, որը կիրառելի է, եթե համայնքում երեխաների թիվը մինչև 15 է, և չկա այլ մոդելներ իրականացնելու հնարավորություն։ 그룹의 최대아동수는 30명으로 예상된다. 이 옵션은  만약 거주지에 적용되는 지역시설(시정실, 문화센터)가 있는 경우 합리적으로 사용되어집니다. 또 다른 서비스 유형인 만약 지역사회에 아동의 수가 최대 15명인 경우와 다른 모델을 실행할 가능성이 없는 경우 사용될 수 있는 4-4.5시간 지속제가 제안되었습니다. 

 

- նպատակահարմար 타당한, 편의주의적인, 합리적인

 

Նպատակահարմար կլինի կիրառել, եթե բնակավայրում առկա է համապատասխան պայմաններ ունեցող տուն։ Համայնքը կարող է համակարգել մինչև 3 տան պայմաններում մատուցվող ծառայությունը։ Այս պարագայում խնամակալ ընտանիքի մայրը պետք է ունենա առնվազն միջնակարգ կրթություն: Մենք ունենք այդպիսի փորձ: Ներկայում ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ նման ծրագիր է արվում Սյունիքի և Լոռու մարզերում: Բնակավայրեր ունենք, որտեղ նույնիսկ միջին մասնագիտական կրթության խնդիր կա, այդ պատճառով ցենզը տնաին պայմաններում դրել ենք, որ միջակարգ կրթությամբ կանայք լինեն, ովքեր պարտադիր կանցնեն վերապատրաստում: Երեխաների խնամքն էլ կիրականացվի հենց իրենց կողմից»,- նշեց մասնագետը: 만약 거주지에 해당 조건을 가진 집이 있는 경우 합리적으로 사용할 것입니다. 지역사회는 최대 3개의 주택에서 제공되어지는 서비스를 조정할 수 있습니다. 이런 경우 위탁가정의 어머니는 최소한 중등교육을 가지고 있어야합니다. 우리는 그러한 경험을 가지고 있습니다. 현재 유니세프(UNICEF)와 그와 같은 프로그램을 슈니크와 로리 지역에서 행해지고 있습니다. 우리는 심지어 중등전문교육문제가 있는 거주지를 가지고 있습니다. 그때문에 의무적으로 훈련을 이수해야하는 중둥교육을 받은 여성이 있도록 임계값을 설정했습니다. 아동에 대한 보살핌은 바로 그들에 의해 실행될 것입니다."라고 전문가는 언급하였다. 

 

- ՅՈՒՆԻՍԵՖ = UNICEF

- խնամք 보살핌, 케어

 


 

 

Հայաստանում հայտնաբերվել է աշխարհում գիտությանը մինչ օրս անհայտ միջատի տեսակ: 아르메니아에서 세계에서 과학적으로 지금까지 알려지지 않은 곤충종이 발견되었다. 

 

ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի էկոհամակարգերի հետազոտությունների ինստիտուտի գիտնականները Հայաստանում հայտնաբերել են աշխարհում գիտությանը մինչ օրս անհայտ միջատի տեսակ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC): 예레반, 11월 30일, 아르멘프레스: 독일 생태계연구소의 과학자들은 아르메니아에서 세계에서 과학적으로 지금까지 알려지지 않은 곤충종을 발견하였다. "아르멘프레스"의 전언에 따르면, 이에 대하여 바이르 야생동물 및 문화재 보존재단이 밝혔다. 

 

«Դաշտային աշխատանքների արդյունքում գիտնականները հայտնաբերել են միջատի տեսակ, որը մինչ այժմ անհայտ է եղել գիտությանը ոչ միայն Հայաստանի, այլև՝ ամբողջ աշխարհի մակարդակով: Սկզբնապես նմուշի պահպանման վիճակը ցույց է տվել, որ այն հիմնականում համապատասխանում է D. kondarella-ի և D. gaalhaszlerae-ի արտաքին տեսքին, սակայն օրգանների հետագա դիֆերենցիալ ախտորոշումը, ինչպես նաև՝ ԴՆԹ-ի շտրիխ կոդավորումը ցույց է տվել, որ տեսակը գիտությանը դեռևս անհայտ նմուշ է: Գիտնականներ Հ. Ռովեկի և Ն. Սավենկովի կողմից Արարատի մարզի Ուրցաձորի շրջանից հավաքվել է միջատի մեկ էգ առանձնյակ: Միջատն անվանակոչվել է Ուրցաձոր գյուղի պատվին՝ ստանալով Depressaria urtsadzorensis անունը»,- ասված է հաղորդագրությունում: "현장조사의 결과에서 과학자들은 현재까지 과학적으로 아르메니아뿐만아니라 전세계 수준에서도 알려지지 않은 곤충종을 발견하였습니다. 처음에는 표본의 보존상태는 그것이 주로 큰 원뿔나방과와 가알하슬러 나방과의 외관상과 일치한다고 보여졌지만 기관의 추가적인 감별진단 뿐만 아니라 DNA 바코드인코딩에서는 종이 과학적으로 아직 알려지지 않은 표본이었음이 밝혀졌습니다. 과학자 H.로베키와 N.사벤코프에 의해 아라라트 지역의 우르차초르 인근에서 곤충의 암컷종이 채집되었습니다. 이 곤충은 우르차초르 마을의 이름을 따서 Depressaria urtsadzorensis 라는 이름으로 명명되었습니다."라고 공지글에서 명시되었다.   

 

- մակարդակ 수준, 레벨

- նմուշ 표본, 견본

- D. kondarella = Depressaria kondarella 큰 원뿔 나방과

- D. gaalhaszlerae = Depressaria gaalhaszlerae 가알하슬러 나방과

- դիֆերենցիալ ախտորոշում 감별진단

- շտրիխ կոդավորում 바코드 인코딩

 

Արժեքավոր գտածոյի վերաբերյալ հրապարակվել է նաև գիտական հոդված, որտեղ հեղինակները մանրամասնորեն նկարագրել են իրենց փորձն ու կատարած աշխատանքը: 가치 있는 발견에 대해 저자가 전문적으로 자신들의 경험과 수행업무를 설명한 과학저널에도 공개되었다. 

 

 

Շաքարավազի, ձեթի, կարագի թանկացումն առավելապես պայմանավորված է օբյեկտիվ գործոններով. ՏՄՊՊՀ: 설탕, 식용유, 버터의 인상은 대체적으로 객관적인 요인에 의해 결정된다. 

 

ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը հաղորդագրություն է տարածել, որում հայտնում է, որ շաքարավազի, ձեթի, կարագի թանկացումն առավելապես պայմանավորված է օբյեկտիվ գործոններով: «Արմենպրես»-ը ներկայացնում է ՀՀ ՏՄՊՊՀ-ի տարածած հաղորդագրությունը. 예레반, 11월 30일, 아르멘프레스: 아르메니아 공정거래 위원회는 설탕, 식용유, 버터의 가격인상은 대체로 객관적인 요인에 의해 결정된다고 밝힌 공지글을 배포하였다. "아르멘프레스"는 아르메니아 공화국의 공정거래위원회가 유포한 공지글을 소개한다. 

 

«ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովում ՀՀ-ում հայտարարված ռազմական դրություն ժամանակ լայն սպառման ապրանքների իրացման պայմանների՝ ներառյալ գների, ինչպես նաև դրանց պաշարների վերաբերյալ տեղեկատվության հավաքագրման, վերլուծության և գնահատման նպատակով ստեղծվել են աշխատանքային խմբեր, որոնք ս.թ.սեպտեմբերի 27-ից սկսած խոշոր առևտրային ցանցերում՝ «ՍԱՍ», «Էվրիկա», «Երևան Սիթի», «Նոր Զովք» առևտրի կետերում, իրականացրել են ամենօրյա մշտադիտարկում շուրջ 31 ապրանքային խմբի գծով (շուրջ 106 ապրանքատեսակ)։ Մշտադիտարկումների ընթացքում արձանագրված գնային բարձրացումների պատճառների բացահայտման, ինչպես նաև այդ թանկացումների հիմնավորվածությունը պարզելու և գնահատելու նպատակով Հանձնաժողովի կողմից իրականացվել է բազմակողմանի ուսումնասիրություն, միաժամանակ ուսումնասիրվել է նաև այդ ապրանքատեսակների միջազգային գների դինամիկան: Հանձնաժողովի կողմից դիտարկվել են նշված ապրանքների մանրածախ իրացման գները, համադրվել են նախորդ օրվա տվյալների հետ և գնային բարձրացումներ արձանագրվելու դեպքում առանձին ապրանքատեսակների գծով իրականացվել են ուսումնասիրություններ։ Բացի այդ, Հանձնաժողովը դիմել է ներմուծում և արտադրություն իրականացնող շուրջ 32 խոշոր ընկերությունների, ամենօրյա կտրվածքով հավաքագրել է շուրջ 20 ապրանքային խմբի (ներառում է 129 ապրանքատեսակ) մեծածախ իրացման գների և պաշարների մնացորդների վերաբերյալ տեղեկատվություն: Գնային բարձրացումներ հայտնաբերելու դեպքում իրականացվել են մանրամասն ուսումնասիրություններ, օպերատիվ կարգով տնտեսվարող սուբյեկտներից պահանջվել են հիմնավորումներ և բացատրություններ, իրականացվել են համապատասխան հաշվարկներ, անհրաժեշտության դեպքում՝ կրկնակի դիտանցում։ "아르메니아 공화국의 공정거래위원회는 아르메니아 공화국에서 선포된 계엄령기간중 소비재의 판매조건에서 가격 뿐만 아니라 재고에 대한 정보수집을 포함하여, 분석 및 평가할 목적으로 실무그룹을 구성하였습니다. 금년 9월 27일부터 시작된 대형거래망에서 "SAS", "Eureka", "Yerevan City", "Nor Zovk" 거래점에서, 약 31개 제품군 (약 106개 제품류)에 대한 일일 모니터링을 실시하였습니다. 모니터링과정에서 등록되어진 가격상승의 원인을 발견하는 것 뿐만 아니라 그러한 상승의 정당성을 명확히 하고 평가할 목적으로 위원회에 의해 포괄적인 조사와 동시에 그런 제품군에 대한 국제가격의 역학조사가 실행되었다. 위원회에 의해 언급된 제품의 소매판매가격을 과찰하고 전날 자료와 비교하였으며 가격이 상승이 기록되는 경우 특정제품군에 대한 가격조사가 실행되었다. 그외에도, 위원회는 수입 및 생산을 실행하는 약 32개의 대기업에 요청하여, 일일단위로, 약 20개의 제품군 (129개의 제품유형을 포함한) 도매판매가격과 재고잔고에 대한 정보를 수집하였습니다. 가격상승이 발견된 경우에 자세한 조사가 실행되었으며, 작업순서대로 경제주체로부터 실증과 설명을 요구하였으며, 적절한 계산을 실시하고 필요한 경우 이중 모니터링이 실시되었습니다.  

 

- լայն սպառման ապրանքներ 소비재

- պաշար 재고

- ս.թ. 금년

- մշտադիտարկում 모니터링

- հիմնավորվածություն 정당화

- դինամիկա 역학

- կտրվածք = կտրված բան 

 

Հանձնաժողովը մշտադիտարկումների արդյունքում մասնավորապես արձանագրել էր, որ որոշ խոշոր առևտրային ցանցերին պատկանող առևտրի օբյեկտներում տեղի է ունեցել կիլոգրամով (չփաթեթավորված) իրացվող շաքարավազի իրացման գնի բարձրացում 6-7 %-ով, կիլոգրամով իրացվող «Նոր Զելանդական» և «Անքոր» տեսակների կարագի իրացման գնի բարձրացում՝ մինչև 1%, արևածաղկի և եգիպտացորենի ձեթերի որոշակի տեսակների գների բարձրացում՝ 2-7 %-ով։ 위원회는 모니터링의 결과에서 특히 일부 대형 거래망에 속하는 거래지점에서 킬로그램당 (포장되지 않은) 판매되고 있는 설탕의 판매가격상승이 6-7%, 킬로그램당 판매되는 "뉴질랜드산"과 "앵커"류의 버터 판매가격상승이 최대 1%, 특정 코코넛과 옥수수 식용유의 가격상승은 2-7%임이 등록되었습니다.  

 

- արևածաղկ 코코넛

- եգիպտացորեն 옥수수

 

Ուսումնասիրությունների արդյունքում արձանագրվել է, որ այդ ապրանքների իրացման գների բարձրացումն առավելապես պայմանավորված է մի շարք օբյեկտիվ գործոններով՝ ներմուծման գների բարձրացմամբ, դրամի արժեզրկմամբ, միջազգային գների բարձրացմամբ և այլն: 조사결과 그러한 제품의 판매가격의 상승은 대체로 여러 객관적인 요소인 수입가격의 상승, 드람의 평가절하, 국제가격의 상승 등에 의해 결정되었습니다. 

 

 

 

ՀՀ մուտք գործելիս սահմանին գործում են Covid-անվտանգության նորմեր. ԱԱՏՄ: 아르메니아 공화국에 입국시에 국경에서 COVID-19 안전규칙이 적용된다. -노무사찰단

 

- ԱԱՏՄ = Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին 노무사찰단

 

ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դեպի ՀՀ ուղևորահոսքի ավելացման համատեքստում՝ «Զվարթնոց» օդանավակայանում լրացուցիչ հերթերից և կուտակումներից խուսափելու համար ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը կրկին հիշեցնում է Covid-անվտանգության ընթացակարգերը ՀՀ մուտք գործող անձանց համար։ Ուժի մեջ է ՀՀ կառավարության N 1756-Ն որոշումը, ըստ որի, եթե ՀՀ մուտք գործող անձն ունի առավելագույնը 72 ժամ վաղեմության բացասական Covid-թեստ ու այն հիմնավորող փաստաթղթեր, ապա ազատվում է ինքնամեկուսացման պարտավորությունից: Եթե առկա չեն վերը նշված վաղեմության Covid-բացասական թեստ և դա հիմնավորող փաստաթղթեր, ապա անձը պարտադիր պետք է թեստ հանձնի օդանավակայանում կամ ցամաքային սահմանի անցման կետում տեղակայված նմուշառման կետերում և ինքնամեկուսանա՝ մինչև ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքի ստացումը։ 예레반, 11월 30일, 아르멘프레스: 아르메니아 공화국향 승객들을 증가시키는 맥락에서 "츠바르트노츠" 공항에서 추가적인 대기열과 누적을 피하기 위해 아르메니아 공화국의 노무사찰단은 재차 아르메니아 공화국으로 입국하는 개인을 위한 COVID 안전절차를 상기시켰다. 아르메니아 공화국의 정부안 N1756의 결정안이 발효되었으며 이에 따라, 아르메니아 공화국으로 입국하는 개인은 최대 72시간 법률로 정한 COVID 음성테스트와 그를 증명하는 문서를 가진다면 자가격리에서 면제된다. 만약 언급된 법률로 정한 COVID-음성테스트와 그를 입증하는 서류가 없는 경우, 개인은 의무적으로 공항이나 육상국경에 위치한 장소에 설치된 검채선별소에서 검사를 통과해야하며 PCR 검사의 음성결과을 받을 때까지 자가격리한다.

 

- վաղեմություն 법률로 정한 

 

«Չվերթերն աստիճանաբար վերականգնվում են նաև «Շիրակ» օդանավակայանում, ուստի այս առումով ևս տեղեկացնում ենք, որ այնտեղ գործում են Covid-նմուշառման կետեր։ Covid-թեստի պատասխանի առկայությունը ՀՀ մուտք գործող անձի մոտ ստուգում են ՀՀ ԱԱՏՄ սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետերը։ Միաժամանակ նաև ծանուցվում է ինքնամեկուսացման կանոնների և դրանց խախտման հետևանքների մասին, և այդ մասին տրվում է համապատասխան ձևի ծանուցագիր՝ ստորագրման, որից հետո միայն ոստիկանության աշխատակիցը թույլատրում է ժամանած անձի ելքը օդանավակայանից», - «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասված է հաղորդագրությունում։ "항공편이 "쉬락" 공항에서도 점진적으로 재개되고 있으며, 이런 관점에서도 그곳에서 COVID-검채선별소를 운영하고 있음을 알려드립니다. COVID 테스트의 반응여부는 아르메니아 공화국으로 입국하는 개인은 아르메니아 공화국의 노무사찰단의 국경의료위생통제소에 의해 확인됩니다. 동시에 자가격리수칙 및 위반결과에 대해 통보받으며 그에 대하여 해당양식의 통지서가 발행됩니다. 그런 후에 오직 경찰관은 도착한 개인의 공항밖 출국을 허용합니다."라고 "아르멘프레스"의 보도에 따르면, 공지글에 명시되었다.  

 

- ծանուցագիր 통지서

 

Նշվում է, որ երկիր մուտք գործող բոլոր քաղաքացիների հանդեպ ԱԱՏՄ կողմից սահմանային անցման կետում անհապաղ կատարվում է զննություն (այդ թվում` հեռահար ջերմաչափում, արտաքին զննություն, վարակին բնորոշ կլինիկական ախտանիշերի դեպքում լրացուցիչ հարցումներ)։ Զննության արդյունքներով անձը հոսպիտալացվում է, եթե առկա են համապատասխան ախտանշաններ: 입국하는 모든 시민의 경우 노무사찰단에 의해 국경검문소에서 즉시 검사를 실시한다고 명시되었다. (원격체온, 외부검사, 감염의 전형적인 증상이 있는 경우 추가적인 질의를 포함하여). 검사결과를 통해 개인은 해당 증상이 있으면 입원하게 된다. 

 

 

 

«Ուրալյան ավիաուղներ»-ը սկսել է Մոսկվա- Գյումրի-Մոսկվա երթուղով կանոնավոր չվերթերը: "우랄 에어라인"은 모스크바-귬리-모스코바 노선의 정기 항공편을 시작했다. 

 

ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսական «Ուրալյան ավիաուղներ»-ը նոյեմբերի 30-ին սկսել է Մոսկվա («Դոմոդեդովո» օդանավակայան)-Գյումրի («Շիրակ» օդանավակայան)-Մոսկվա («Դոմոդեդովո» օդանավակայան) երթուղով կանոնավոր չվերթերը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում են «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ից: 예레반, 11월 30일, 아르멘프레스: 러시아 "우랄 에어라인"은 11월 30일에 모스크바 ("도모데로보" 공항)-귬리("쉬락" 공항)-모스코바 ("도모데로보" 공항) 노선의 정기 항공편을 시작하였다. "아르멘프레스"의 보도에 따르면, 이에 대하여 "아르메니아" 국제공항 주식회사로부터 알려왔다. 

 

Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երկուշաբթի:
Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար պետք է դիմել ավիաընկերությանը: 항공편은 매주 월요일, 주 1 회의 운항이 실시된다. 항공권의 가용성, 후자의 구매 및 기타 세부상항과 관련해서는 항공사에 신청해야한다.  

 

 

Մայրաքաղաքում համալրվում է էներգախնայող լուսատուներով լուսավորվող փողոցների ցանկը: 수도에서 에너지 절약형 조명으로 밝혀지는 거리의 목록이 확대되고 있다. 

 

ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մայրաքաղաքում համալրվում է էներգախնայող լուսատուներով լուսավորվող փողոցների ցանկը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը հայտնում է, որ Երևանի քաղաքապետարանի և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի համագործակցության շրջանակում նախագծի երկրորդ փուլը ևս ամբողջությամբ ավարտվել է: 예레반, 11월 30일, 아르멘프레스: 수도에서 에너지 절약형 조명으로 밝혀지는 거리의 목록이 확대되고 있다. "아르멘프레스"의 보도에 따르면, 예레반 시청의 공보처에서 예레반의 시청과 유엔 개발프로그램의 아르메니아 사무실의 협력의 틀안에서 프로젝트의 2번째 단계가 완료되었음을 발표하였다. 

 

Արդյունքում 674 LED լուսատու է տեղադրվել Եզնիկ Կողբացի, Զաքյան, Ֆուչիկի, Դավիթ Անհաղթի, Ռուբինյանց, Արմենակյան, Գևորգ Հովսեփյան փողոցներում և Գայի պողոտայում: Ընթացիկ տարում ամբողջությամբ էներգախնայող LED լուսատուներով են լուսավորվել նաև Դավթաշեն և Նուբարաշեն վարչական շրջանները, ինչպես նաև Լենինգրադյան, Շիրազի, Հասրաթյան, Հակոբ Հակոբյան փողոցներն ու Կիևյան կամրջի սկզբնամասից մինչև Բարեկամություն մետրոյի շրջակայքը: 그 결과로 674 LED 조명기구가 에즈니크 꼬그바치, 자키안, 푸치끄, 다비드 안하흐트, 루비니안, 아르메나끼안, 게보르크 호브세피안 거리와 가이 대로에 설치되었다. 올해 에너지 절약형 LED 조명기구로 다브타센과 누바라센 행정구역뿐만 아니라 레닌그라디안, 쉬라즈, 하스라티안, 하꼬프 하꼬비안거리와 끼에비안 다리의 시작부터 바레까무츈 지하철부근까지 켜졌다. 

 

 

Սևանա լճում արդյունագործական ձկնորսության որսաշրջան ավարտվում է դեկտեմբերի 1-ին: 세반호수에서 상업적 어업시즌이 12월 1일에 종료된다. 

 

ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիգ ձկնատեսակի ձվադրության ժամանակահատվածով պայմանավորված սույն թվականի դեկտեմբերի 1-ից ավարտվում է Սևանա լճում արդյունագործական ձկնորսության որսաշրջանը: «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ շրջակա միջավայրի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։ 예레반, 11월 30일, 아르멘프레스: 청어종의 산란시기로 인해 올해 12월 1일부터 세반호수에서 상업적 어업시즌이 종료된다. "아르멘프레스"에 아르메니아 공화국의 환경부의 공보처가 알려왔다. 

 

- Սիգ 청어

 

Հիշեցնենք, որ Շրջակա միջավայրի նախարարության նախաձեռնությամբ այս տարի գործարկվեց «Սևանա լճում սիգի արդյունագործական փորձարարական ձկնորսության» կարգը, համաձայն որի` «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ օրենքով սահմանված կարգով հայտեր ներկայացրած, ապա Շրջակա միջավայրի նախարարության հետ պայմանագրեր կնքած բոլոր ձկնորսներն արդյունագործական ձկնորսություն էին իրականացնում օրենքի սահմաններում, սահմանված կարգով ու չափաքանակներով։ 환경부의 주도로 올해 "세반호수에서 청어생산을 위한 실험적 어업" 절차가 개시되었으며, 그에 따라 "세반국립공원" 국립비영리단체에 관한 법률에 의해 규정된 절차에 따라 신청서가 제출되었으며, 이후 환경부와 계약을 체결한 모든 어부들은 상업적 어업을 법률이 정한, 규정절차와 수량에 따라 실시하였음을 상기시켜 드립니다.

 

- ազգային պարկ 국립공원

- ՊՈԱԿ = պետական ոչ առևտրային կազմակերպություն 국립비영리단체

 

Ձկնորսները լիճ մուտք էին գործում կարգով նախատեսված, ազգային պարկի կողմից վերահսկվող տեղամասերից, ձկնորսությունն իրականացնելուց հետո վերադառնում նույն տեղամաս, կշռում որսված ձուկն ու արձանագրում համապատասխան փաստաթղթերով։ 어부들은 절차에 따라 예상된, 국립공원에 의해 통제되는 경계에서 호수의 입구에서 일하였으며, 어업을 실시한 후 동일장소로 돌아와, 어획한 생선을 재고 해당 문서에 등록했습니다. 

 

Սիգի արդյունագործական փորձարարական ձկնորսություն իրականացնելու համար նախատեսված էր 300 տոննա սահմանաչափ։ 청어생산의 실험적 어업을 실시하기 위해 300톤의 제한이 계획되었습니다. 

 

Ամփոփելով «Սևանա լճում սիգի արդյունագործական փորձարարական ձկնորսության» որսաշրջանը՝ արձանագրում ենք՝ "세반호수에서 청어생산을 위한 실험적 어업" 시즌을 요약하면 다음과 같이 기록됩니다. 

 

 «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ օրենքով սահմանված կարգով հայտեր ներկայացնելով՝ Շրջակա միջավայրի նախարարության հետ կնքվել է թվով 255 պայմանագիր շուրջ 236 տոննա ձկան որս իրականացնելու համար

Որսաշրջանի ողջ ընթացքում որսվել է շուրջ 204 տոննա ձուկ: "세반국립공원"의 국립비영리단체에 관한 법률에 의해 규정된 절차에 따라 신청서를 제출하고 약 236톤의 생선을 어획하기 위해 환경부와 255건의 계약이 체결되었습니다. 전체 시즌기간동안 약 204톤의 생선이 어획되었습니다. 

 

Որսի համար սահմանվել և կահավորվել էր 25 մուտքի կետ, սակայն լիճ մուտք են գործել 19 կետից։ 어획을 위해 25개의 진입소가 설정되고 배치되었지만 호수진입은 19개소에서 운영되었습니다. 


 

 

 

도움이 되셨다면 바쁘시더라도 1초만 시간을 내주셔서 공감 및 댓글을 달아주시겠어요?

여러분의 공감과 댓글은 글쓴이에게 큰 힘이 된답니다. 

 

 

반응형
Comments