휴먼노마드

[아르메니아어] 뉴스로 배우는 아르메니아어 (2020년 12월 5일자) 본문

휴먼노마드로 살아 가는 법/아르메니아

[아르메니아어] 뉴스로 배우는 아르메니아어 (2020년 12월 5일자)

LifeChallenger 2020. 12. 5. 11:54
반응형

출처 : http://politik.am/am/pataskhany-klini-hamarzheq-nikol-pashinyan#prettyPhoto/0/

 

 

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանն ուզում է վստահության հանրաքվե անցկացնել. Թիմակիցներն այլ բան են առաջարկել: "광장" 니콜 파쉬니안은 신임을 묻는 국민투표를 개최하고 싶어한다. 팀원들은 다른 것을 제안했다.

 

- հանրաքվե 국민투표

 

«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը հասկանում է, որ ներքաղաքական անկայուն իրավիճակը չի կարող երկար շարունակվել: «Իմ քայլը» խմբակցության մի խումբ պատգամավորների հետ հանդիպման ընթացքում նա փորձել է տրամադրություններ շոշափել և քննարկել է վստահության հանրաքվե անցկացնելու հարցը։ "광장"일보는 게재하였다. "니콜 파쉬니안은 내부정치의 불안정한 상황은 오래 지속될 수 없음을 이해한다. "나의 발걸음" 정당의 한 무리의 국회의원들과 회담과정에서 그는 분위기를 언급하려 노력했으며 신임을 묻는 국민투표를 개최하는 문제를 논의하였다. 

 

- շոշափել 느끼다, 감동하다, 언급하다

 

Հանրաքվեի է դրվում վարչապետին վստահություն հայտնելու հարցը՝ իբրև հասարակական դիմակայության հաղթահարման միջոց։ Սակայն նույնիսկ Փաշինյանի թիմակիցները կասկածներ ունեն, որ հանրաքվեն կարող է տապալվել: Փոխարենն առաջարկել են հնարավորինս շուտ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել: 총리에 대한 신임을 표명하는 문제는 대중의 저항을 극복하는 수단으로써 국민투표에 놓여지고 있다. 하지만 심지어 파쉬니안의 팀원들조차도 국민투표에 실패할 수 있기에 회의적이다 대신 가능한 한 빨리 의회선거를 개최하자고 제안하였다. . 

 

Ի դեպ, այդ հարցում էլ Փաշինյանը վերջնական որոշում չունի՝ ժամկետների առումով, եթե ներքաղաքական լարվածությունը չթուլանա, չի բացառվում, որ մի քանի ամսից՝ գարնանը, կազմակերպի ընտրություններ: Եթե վիճակը հանդարտվի, ապա ընտրությունների կգնան հերթական ժամկետում»: 그렇지만, 그 문제에서도 파쉬니안은 최종결정을 하지 못하고 있다. 시기적인 측면에서 만약 내부정치의 긴장상태가 가라앉지 않는다면 몇 개월후 봄에 선거를 구성하는 것도 배제하지 않았다. 만약 상태가 진정되면 선거는 다음 기간에 하게 될 것이다. 

 

 

Ավարտվել են «Սյունիք» օդանավակայանի վերականգնման աշխատանքները. նախատեսվում է շահագործել մինչև 19 նստատեղով օդանավ: "슈니크" 공항의 복원작업이 완료되었다. - 최대 19개 좌석을 가진 비행기가 운항이 예정되고 있다. 

 

ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Սյունիքի մարզի Կապան քաղաքի «Սյունիք» օդանավակայանի վերականգնման աշխատանքներն ավարտվել են, նախատեսվում է օդանավակայում շահագործել մինչև 19 նստատեղով L-410 տիպի օդանավ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում է ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեն: 예레반, 12월 5일, 아르멘프레스: 아르메니아 공화국의 슈니크 지방의 까판시 "슈니크" 공항의 복원작업이 완료되었으며 최대 19개 좌석을 가진 L-410형 항공기가 공항에서 운항될 예정이다. "아르멘프레스"의 전언에 따르면, 이에 대하여 아르메니아 공화국의 민간항공위원회에서 알려왔다. 

 

«ՀՀ-ում փոքր ավիացիայի զարգացման ծրագրի շրջանակներում ավարտվել են ՀՀ Սյունիքի մարզի Կապան քաղաքի «Սյունիք» օդանավակայանի վերականգնման աշխատանքները։ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի անմիջական աջակցությամբ «Սյունիք» օդանավակայան» ՍՊ ընկերության կողմից ամբողջությամբ վերանորոգվել է օդանավակայանի վազքուղու և կառամատույցի արհեստական ծածկույթը, կառուցվել է նոր ուղևորային համալիր, տեղադրվել է նոր պարագծային ցանկապատ՝ միջազգային չափանիշներին համապատասխան»,-հայտնում են կոմիտեից: "아르메니아 공화국에서 소형 비행기 개발프로그램의 일환으로 아르메니아 공화국의 슈니크 지방의 까판시 "슈니크" 공항의 복원작업이 완료되었습니다. 민간항공위원회의 직접적인 지원을 통해 "슈니크" 공항" 주식회사에 의해 국제표준에 따라 완전히 공항 활주로와 출발플랫폼의 인공포장을 완전히 보수하였으며 새로운 여객단지를 만들었고, 새로운 경계울타리를 설치하였습니다."라고 위원회는 발표하였다. 

 

- օդանավակայանի վազքուղու 공항활주로

- կառամատույց = ուղևորման հարթակ երկաթուղային կայարանում 기차역에서 출발플랫폼

- ծածկույթ 덮개, 포장

 

ՀՀ օրենսդրության և միջազգային պահանջներին համաձայն Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի կողմից իրականացվել է օդանավակայանի աերոդրոմի սերտիֆիկացման գործընթացը, ինչի արդյունքում կոմիտեի նախագահի 2020 թվականի նոյեմբերի 18-ի N 279-Ա հրամանով աերոդրոմին տրվել է սերտիֆիկատ: 아르메니아 공화국의 법률과 국제적 요구사항에 따라 민간항공위원회에 의해 공항 비행장의 인증절차를 실행하였으며 이에 따라 위원장의 2020년 11월 18일자 N 279-A의 지시에 따라 비행장에 인증서가 수여되었습니다.

 

- աերոդրոմ 비행장

 

«Սյունիք» օդանավակայանում նախատեսվում է շահագործել մինչև 19 նստատեղով L-410 տիպի օդանավ: Հարկ է նշել, որ թռիչք/վայրէջքների նոր մշակված սխեմաները չեն նախատեսում Ադրբեջանի օդային տարածքի օգտագործում»,-տեղեկացնում են կոմիտեից: "슈니크" 공항에서는 최대 19개 좌석을 가진 L-410형의 항공기가 운행될 예정입니다. 새로 개발된 이착륙계획은 아제르바이잔 영공의 사용을 예상하고 있지 않다는 점에 유의하십시오."라고 위원회는 통보하였다.  

 

 

Ազատության հրապարակում մեկնարկել է «Հայրենիքի փրկության շարժում» նախաձեռնության հանրահավաքը: 자유광장에서 "구국운동" 발의 집회가 시작되었다. 

 

ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Ազատության հրապարակում մեկնարկել է «Հայրենիքի փրկության շարժում» նախաձեռնության հանրահավաքը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` շարժումը նախաձեռնել են խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմադիր կուսակցությունները, որոնք պահանջում են ՀՀ վարչապետի հրաժարականը: 예레반, 12월 5일, 아르멘프레스: 예레반의 자유광장에서 "구국운동" 발의 집회가 시작되었다. "아르멘프레스"의 전언에 따르면, 운동은 아르메니아 공화국 총리의 사임을 요구하는 원내 및 원회 야당이 발의하였다. 

 

Հանրահավաքի ընթացքում նախատեսվում է, որ նախաձեռնության վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը ներկայացնելու է ստեղծված իրավիճակում իր կողմից ձեռնարկվելիք քայլերի հաջորդականությունը: 집회과정에서 발의에 대한 총리후보인 바즈겐 마누끼안은 조성된 상황에서 자신에 의해 취해질 일련의 조치를 발표할 것으로 예상된다. 

 

- նախաձեռնություն 발의, 주도적 역할

 

 

 

Ընդդիմությունը հայտարարեց վարչապետի հրաժարականի՝ իր համար նախընտրելի ժամկետի մասին: 야당은 총리의 사임에 관해 미리 선택할 수 있는 기한에 대해 발표하였다. 

 

ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայրենիքի փրկության շարժում»-ը մինչև դեկտեմբերի 8-ը ժամանակ տվեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին` հրաժարական ներկայացնելու համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին կառավարական ամառանոցի մոտ տեղի ունեցած հավաքի ընթացքում ասաց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը: 예레반, 12월 5일, 아르멘프레스: "구국운동"은 12월 8일까지 아르메니아 공화국의 총리 니콜 파쉬니안에게 사임발표에 대해 주었다. "아르멘프레스"의 전언에 따르면, 이에 대하여 정부사택 근처에서 개최된 집회과정에서 아르메니아혁명연합의 아르메니아 최고위원회의 의장 이쉬한 사가텔리안은 말했다. 

 

«Մենք մինչև երեքշաբթի, ժամը 12-ը ժամանակ ենք տալիս, որպեսզի Նիկոլ Փաշինյանն իր քաղաքական թիմի ու խորհրդատուների հետ վերջնական քննարկի, որոշում ընդունի ու հեռանա»,- ասաց Սաղաթելյանը: "우리는 화요일 12시 정각까지 니콜 파쉬니안이 그의 정치팀 및 고문과 최종논의를 하고 결정을 내리고 떠나기 위해 시간을 줍니다."라고 사가텔리안은 말했다. 

 

 

 

도움이 되셨다면 바쁘시더라도 1초만 시간을 내주셔서 공감 및 댓글을 달아주시겠어요?

여러분의 공감과 댓글은 글쓴이에게 큰 힘이 된답니다. 

 

 

반응형
Comments