휴먼노마드
[아르메니아어] 뉴스로 배우는 아르메니아어 (2020년 12월 4일자) 본문
ՀՀ մշտական բնակչության թվաքանակը 2019-ի ընթացքում նվազել է 5.6 հազ. մարդով կամ 0.2%-ով: 아르메니아 공화국의 영속적인 인구수는 2019년동안 1인당 0.2%로 5600명 감소하였다.
ԵՐԵՎԱՆ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ մշտական բնակչության թվաքանակի ցուցանիշը 2020թ. հունվարի 1-ի դրությամբ կազմել է 2,959.7 հազ. մարդ և 2019թ. տարեսկզբի համեմատ նվազել է 5.6 հազ. մարդով կամ 0.2%-ով: 예레반, 12월 4일, 아르멘프레스: 아르메니아 공화국의 영속적인 인구수지표는 2020년 1월 1일자로 295만 9700명이며 2019년 연초에 비해 1인당 0.2%로 5600명 감소하였다.
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ վիճակագրական կոմիտեից, բնակչության թվաքանակի ընթացիկ հաշվառումն իրականացվում է ՀՀ մշտական բնակչության թվաքանակի ցուցանիշով`որպես հաշվարկի հիմք ընդունելով ՀՀ վերջին՝ 2011թ.-ի մարդահամարի արդյունքները, որոնք արդիականացվում են հաշվետու ժամանակաշրջանում արձանագրված բնակչության բնական հավելաճի և միգրացիայի մնացորդի (գնահատված ցուցանիշի) տվյալներով: "아르멘프레스"가 아르메니아 공화국의 통계청으로부터 전해들은 바에 따르면, 현재의 인구조사는 계산의 근거로써 조사기간동안 등록된 인구의 자연적인 증가와 이주로 인한 균형(평가지수)의 자료를 통해 업데이트된 아르메니아 공화국의 마지막 2011년 인구조사의 결과를 채택하면서 아르메니아 공화국의 영속적인 인구지표를 통해 실행된다.
- հաշվառում 등록 -> բնակչության թվաքանակի հաշվառում 인구조사 = մարդահամար
- միգրացիա 이주
- մնացորդ 균형, 밸런스
ՀՀ մշտական բնակչության կազմում 2020թ. տարեսկզբի դրությամբ քաղաքային և գյուղական բնակչության մասնաբաժինները կազմել են, համապատասխանաբար՝ 63.9% և 36.1%: Հայաստանի Հանրապետության մշտական բնակչության 47.2%-ը կազմել են տղամարդիկ, իսկ 52.8%-ը` կանայք: 2020թ.-ի տարեսկզբի դրությամբ բնակչության միջին տարիքը կազմել է 36.9 տարի, իսկ տղամարդկանց և կանանց համար, համապատասխանաբար՝ 34.8 և 38.8 տարի: 아르메니아 공화국의 영속인구의 감소는 2020년 연초기준 도시와 농촌인구비중은 각각 63.9%와 36.1%로 구성되었다. 아르메니아 공화국의 영속인구의 47.2%는 남성이며 52.8%는 여성으로 구성되었따. 2020년 연초기준 인구평균연령은 36.9세이고 남성과 여성은 각각 34.8세와 38.8세이다.
2020թ. տարեսկզբի դրությամբ ՀՀ մշտական բնակչության թվաքանակի 63.8%-ը կազմել է աշխատունակ բնակչությունը (16-62 տարեկան), 21.5%-ը` աշխատունակ տարիքից ցածր (0-15 տարեկան), իսկ 14.7%-ը` աշխատունակ տարիքից բարձր (63 և ավելի տարեկան) բնակչությունը: ՀՀ 1,000 աշխատունակ տարիքի բնակչությանը բաժին է ընկել անաշխատունակ տարիքի 566 մարդ (230 տարեց և 336 0-15 տարեկան երեխա): 2020년 연초기준 아르메니아 공화국의 영속인구수의 63.8%는 노동가능인구(16-62세)에 해당하며, 21.5%는 노동연령미만 (0-15세)이며, 14.7%는 노동연령이상 (63세 이상)의 인구이다. 아르메니아 공화국의 천명의 노동연령인구는 노동가능연령의 566명이다 (230명은 노인, 366명은 0-15세의 아동)
- աշխատունակ = աշխատելու ունակ 노동이 가능한
Պտղաբերության (ծնելիության գումարային) գործակիցը` ծնունակ տարիքի (15-49 տարեկան) մեկ կնոջ հաշվով 2019թ. կազմել է 1.599 միավոր, 2018թ.՝ 1.572 միավորի համեմատ, ինչը զգալիորեն ցածր է բնակչության պարզ վերարտադրության համար անհրաժեշտ` 2.150 ցուցանիշից (պարզ վերարտադրության դեպքում ծնողներին փոխարինող երեխաների սերունդը և ծնողների սերունդը հավասար են իրենց բացարձակ թվաքանակներով): Բնակչության վերարտադրության բրուտտո գործակիցը 2019թ. կազմել է 0.760 (ծնունակ տարիքում միջին հաշվով քանի աղջիկ երեխա կծնի կինը, ծնելիության տվյալ տարվա մակարդակի պահպանման դեպքում), իսկ բնակչության վերարտադրության նետտո գործակիցը կազմել է 0.730 միավոր (միջին հաշվով քանի աղջիկ երեխա կծնի մեկ կինն իր ողջ կյանքի ընթացքում, որոնք կհասնեն մոր տարիքին, իրենց ծնվելուց` յուրաքանչյուր տարիքում ծնելիության և մահացության տվյալ ժամանակաշրջանի մակարդակների պահպանման դեպքում): 가임(출생률)계수는 2018년 1,572 포인트에 비해 가임연령(15-49세) 여성 1인당 2019년에 1,599 포인트에 달하며, 이는 인구의 단순재생산에 필요한 2,150 수치에 에 현저히 낮다. (단순번식의 경우, 부모를 대체하는 자녀세대와 부모세대는 절대수치에서 같다.) 총인구재생산지표는 2019년에 0.760에 달하며 (출산율이 당해년도수준으로 유지되는 경우 가임연령의 여성이 평균 몇명의 여아를 낳는 것), 순인구재생산지표는 0.730 포인트에 달한다. (출생률과 사망률이 당해기간의 수준으로 유지되는 경우에 한명의 여성이 태어나면서부터 어머니 연령에 도달하기까지 그녀의 인생전반에 평균적으로 몇명의 여아를 낳는 것)
- պտղաբեր 생식력 -> պտղաբերություն 가임기
- գործակից 계수
- վերարտադրություն 재생산, 번식
- սերունդ 세대
- բրուտտո 총
- նետտո 순
2019թ. մոր միջին տարիքը երեխայի ծննդյան ժամանակ կազմել է 27.6 տարի, առաջին երեխայի ծննդյան ժամանակ` 25.2 տարի, 2018թ. համապատասխանաբար` 27.3 և 25.1 տարվա համեմատ: 2019년 어머니의 평균연령은 2018년에는 각각 27.3세와 25.1세에 비해 아이가 태어낳을 때 27.6세에 달하며, 첫째 아이의 출산시기는 25.2세이다.
Ըստ ծննդի հաջորդականության` երրորդ և բարձր կարգի ծնունդները 2019թ. կազմել են հանրապետության կենդանի ծնվածների ընդհանուր թվաքանակի 25.0%-ը և նախորդ տարվա համեմատ ցուցանիշն աճել է 2.4%-ային կետով: 출생순서에 따르면, 셋째이상의 출생은 2019년 공화국 총출산수의 25%에 해당하며 이전년도에 비해 수치는 2.4% 포인트 증가하였다.
1990-ականներից Հայաստանում արձանագրված անկայուն տնտեսական, սոցիալական և քաղաքական իրավիճակն իր ազդեցությունն է թողել նաև բնակչության վերարտադրողական վարքագծի վրա: Այսպես, ծնելիության ընդհանուր գործակիցը 2019թ.-ին, 1000 բնակչի հաշվով, կազմել է 12.2 պրոմիլ, 2018թ. 12.3 պրոմիլի համեմատ: 1990년대이후 아르메니아에서 기록된 불안정한 경제, 사회 및 정치적 상황은 인구재생산행동에 영향을 미쳤다. 따라서, 총출산지수는 2018년 12.3 천분율에 비해 2019년에 천명당 12.2 천분율에 달하였다.
- պրոմիլ = promil 천분율
Փաշինյանը կարևորեց ուղևորափոխադրումների և ԵԱՏՄ երկրներ ՀՀ քաղաքացիների մուտքի արգելքի վերացման հարցը: 파쉬니안은 여객운송과 유라시아경제연합국이 아르메니아 공화국 시민의 입국을 금지하는 것을 해제하는 문제에 해결하였다.
- ուղևորափոխադրում = ուղևորների փոխադրում
ԵՐԵՎԱՆ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորեց Եվրասիական տնտեսական միության անդամ մի շարք երկրներ ՀՀ քաղաքացիների մուտքի արգելքի վերացման հարցը, որն առաջացել է կորոնավիրուսի համավարակով պայմանավորված: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Փաշինյանն ասաց ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի առցանց նիստում ունեցած իր ելույթում: 예레반, 12월 4일, 아르멘프레스: 아르메니아 공화국의 총리 니콜 파쉬니안은 코로나바이러스 전염병으로 인해 초래되었던 유라시아경제연합의 여러 회원국이 아르메니아 공화국 시민의 입국을 금지하는 것을 해제하는 문제에 해결하였다. "아르멘프레스"의 전언에 따르면, 이에 대하여 파쉬니안은 유라시아 경제연합의 정부간 온라인회의에서 그의 연설을 하였다.
«Այս դժվարին ժամանակներում կարևոր է գտնել համաձայնեցված լուծում բոլոր նուրբ հարցերի շուրջ: Մեզ համար առաջնահերթ հարց է մնում ուղևորափոխադրումների և ԵԱՏՄ մի շարք երկրներ ՀՀ քաղաքացիների մուտքի արգելքի վերացման հարցը: Հայաստանի համար այս տարին, ձեզ հայտնի պատճառներով, եղել է առավել դժվար: Բայց մենք ակտիվորեն ներգրավված ենք եղել ինտեգրացիոն բոլոր գործընթացներում: Այս օրերին մենք զգացել ենք մեր ընկերների ամբողջական աջակցությունը: Մենք շնորհակալություն ենք հայտնում այն անգնահատելի օգնության համար, որը մեզ հատկացրել է Ռուսաստանի Դաշնությունը կորոնավիրուսի դեմ պայքարում և այլ հարցերում, որոնց հետ բախվել ենք այս տարվա ընթացքում»,- ասաց Փաշինյանը: "이 어려운 시기에 모든 미묘한 문제에 대해 합의된 해결책을 찾을 수 있는 것이 중요합니다. 우리에게는 여객수송과 유라시아경제연합의 여러국가들이 아르메니아 공화국 시민들의 입국을 금지하는 것을 해제하는 문제가 우선순위로 남아있습니다. 아르메니아에 있어 올해는 여러분도 아시다시피 보다 어려워졌습니다. 하지만, 우리는 적극적으로 모든 통합절차에 참여하였습니다. 요즘 우리는 우리 친우들의 전폭적인 지원을 느꼈습니다. 우리는 러시아 연방은 우리에게 올해 우리가 직면한 코로나바이러스에 맞선 투쟁과 다른 문제에서 그런 귀중한 도움에 대해 감사를 표합니다."라고 총리는 말했다.
- անգնահատելի 귀중한
Վարչապետը նշեց, որ վստահորեն կարելի է հաստատել, որ համավարակը չի անդրադարձել միության աշխատանքի արդյունավետության վրա: 총리는 자신있게 전염병이 통합업무의 효율성에 영향을 미치지 않았음을 확인할 수 있다고 언급하였다.
«Հուսով եմ, որ հետագա համաձայնեցված գործողությունները նոր կորոնավիրուսային հիվանդության դեմ, մոտ ապագայում կբերեն դրական արդյունքների»,- նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: "나는 추가적인 협력방안이 신종 코로나바이러스 질환에 맞서 가까운 미래에 긍정적인 결과를 가져오기를 바랍니다."라고 총리 니콜 파쉬니안은 말했다.
Քաղաքացիները Հայաստանի համար Թուրքիային Ադրբեջանից ավելի մեծ սպառնալիք են համարում. հարցում: 시민들은 아르메니아에 있어 터키가 아제르바이잔보다 더 큰 위협이라 생각한다. -설문조사에서
ԵՐԵՎԱՆ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում անցկացված հարցման մասնակիցները ՀՀ-ի անվտանգության համար Ադրբեջանից առավել մեծ սպառնալիք են համարում Թուրքիային: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին դեկտեմբերի 4-ին կայացած մամուլի ասուլիսի ընթացքում ասաց «GALLUP International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ «Էմ Փի ՋԻ» ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանը: 예레반, 12월 4일, 아르멘프레스: 아르메니아에서 행하여진 설문조사 참여자는 아르메니아 공화국의 안보에 있어 아제르바이잔보다 더 큰 위협을 터키로 간주하였다. "아르멘프레스"의 전언에 따르면, 이에 대하여 12월 4일에 열린 기자회견과정에서 "GALLUP International Association"의 아르메니아 정회원 "MPG" 주식회사의 이사 아람 나바사르디안은 말했다.
- անցկացված 개최된, 열린
«Քաղաքացիներին հարցրել ենք, թե ո՞ր երկիրը կամ երկրներն են սպառնում ՀՀ անվտանգությանը: 86,5%-ը նշել է` Թուրքիան, 70,9%-ը նշել է, որ Ադրբեջանը»,- ասաց Նավասարդյանը՝ հավելելով, որ քաղաքացիներն առավել քիչ թվով նշել են նաև այլ երկրների անուններ: "우리는 시민들에게 어떤 나라들이 아르메니아 공화국의 안보에 위협이 되는지를 물어보았습니다. 86.5%는 터키라고 언급하였으며 70.9%는 아제르바이잔을 언급하였습니다."라고 나바사르디안은 시민들은 보다 적은 수가 다른 국가이름을 언급하였다고 덧붙이면서 말했다.
Հարցման մասնակիցներին տրվել է նաև հարց, թե արդյոք այսօր Հայաստանի Հանրապետությունն ավելի ապահով է արտաքին հարձակումից, քան նախքան արցախյան երկրորդ պատերազմը: 설문조사 참여자는 과연 오늘날 아르메니아 공화국이 외부의 공격으로부터 이전 아르차흐 2차 전쟁보다 안전한지에 대한 질문을 받았다.
«15,4%-ը նշել է, որ միանշանակ ապահով է, ավելի շուտ ապահով է` 19.5%-ը, ավելի շուտ ապահով չէ` 18.9%-ը, և ընդհանրապես ապահով չէ` 38,2%-ը»,- նշեց Արամ Նավասարդյանը: "15.4%는 확실히 안전하다고 언급하였으며, 19.5%는 다소 안전하며, 18.9%는 다소 안전하지 않으며, 38.2%는 전혀 그렇지 않다라고 언급하였습니다."라고 나바사르디안은 말했다.
Հարցվածների 8,1%-ը դժվարացել է պատասխանել այս հարցին: 응답자의 8.1%가 이 문제에 대답하기 어렵다고 답했다.
Առաջին Եվրասիական Համաժողովին Հայփոստ ընկերությունը ներկայացրել է փոստային ինտեգրման նոր մոդել: 첫번째 유라시아 포럼에서 HAYPOST사는 우편통합의 새로운 모델을 발표하였다.
ԵՐԵՎԱՆ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվայում Միջազգային առևտրի կենտրոնի հարթակում դեկտեմբերի 4-ին մեկնարկել է Առաջին Եվրասիական Համաժողովը, որին մասնակցում են Եվրասիական տնտեսական միության մի շարք երկրների խոշոր ընկերություններն ու առաջատար կազմակերպությունները: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին «Հայփոստ» ՓԲԸ-ից, համաժողովում Հայաստանը ներկայացրել է Հայփոստ ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Հայկ Կարապետյանը: 예레반 12월 4일, 아르멘프레스: 모스크바에서 국제무역센터의 플랫폼에서 12월 4일에 유라시아경제연합의 여러국가들의 대기업과 주요기관이 참여하는 첫번째 유라시아 포럼이 시작되었다. "아르멘프레스"에 "HAYPOST" 유한책임공사가 알려온 바와 같이 회의에서 아르메니아는 HAYPOST 유한책임공사의 수석이사인 하이크 까라뻬띠안은 발표하였다.
Համաժողովի նպատակն է քննարկել և օրակարգ բերել այնպիսի միջպետական ծրագրեր և բիզնես-միջանցքներ, որոնք կնպաստեն Եվրասիական տնտեսական միության տիրույթում գտնվող երկրների տնտեսական ինտեգրմանն ու միջպետական տնտեսական հարաբերությունների ակտիվացմանը: 포럼의 목적은 유라시아 경제연합내 위치한 나라들의 경제통합과 국가간 경제관계의 활성화를 위해 국가간 프로그램과 비지니스 루트에 가져온 의제를 논의하는데 있다.
Համաժողովի ընթացքում զեկույցով հանդես է եկել նաև Հայփոստ ՓԲԸ գլխավոր տնօրեն Հայկ Կարապետյանը: Նա ներկայացրել է վերջին կես տարում Հայփոստ ընկերությունում իրականացված բարեփոխումների արդյունքում միջազգային տնտեսական պլատֆորմներում հանդես գալու և տնտեսական ինտեգրման ծրագրերում ընկերության մասնակցության հնարավորություններն ու հեռանկարները: Որպես տարբեր երկրների փոստերի ինտեգրման հաջողված մոդել՝ Հայփոստ ՓԲԸ գլխավոր տնօրենը մասնավորապես խոսել է Հայփոստի և Ռուսաստանի փոստի միջև ստորագրված համաձայնագրի մասին, որի արդյունքում երկու երկրների միջև փոստային առաքանիների փոխադրման սակագները նվազել են երեք անգամ՝ հանգեցնելով Հայաստանի և Ռուսաստանի միջև փոստային առևտրաշրջանառության քառակի աճին: 회의도중에 HAYPOST 유한책임회사의 수석이사 하이크 까라뻬띠안은 보고서를 작성하였다. 그는 지난 6개월간 HAYPOST사에서 실행한 개혁의 결과로 국제경제플랫폼 및 경제통합프로그램에서 회사의 참여 기회와 전망에 대해 발표하였다. 다른 국가들과의 우편통합의 성공적인 모델로써 HAYPOST사의 수석이사는 특히 HAYPOST와 러시아 우체국간의 체결된 협정에 대해 언급하였다. 그 결과로 양국간 우편물 배송에 대한 요금율은 3배나 감소하였으며, 아르메니아와 러시아간 우편물 회전율이 4배나 증가하였다.
«Ես հավատացած եմ, որ տնտեսական համագործակցության համատեքստում մեծ դեր ունի Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների փոստային պլատֆորմների ինտեգրումը: Ժամանակակից աշխարհում փոստային ծառայությունները վերածվել են պետությունների համար ռազմավարական նշանակություն ունեցող լոգիստիկ ենթակառուցվածքների, որոնք ոչ միայն ապահովում են երկրների միջև անխափան շրջանառություն, այլև կարող են նպաստել դրա ծավալների կտրուկ աճին», շեշտել է Հայկ կարապետյանը: "저는 경제협력의 맥락에서 유라시아경제연합 회원국의 우편플랫폼 통합은 커다란 역할을 한다고 믿습니다. 현대 세계에서 우편서비스는 국가에겐 전략적 의미를 갖는 물류인프라가 되었습니다. 국가간 끊임없는 유통을 보장할 뿐만 아니라 그것의 급속한 성장에도 기여할 수 있습니다."라고 하이크 까라뻬띠안은 강조하였다.
Համաժողովի ընթացքում Հայփոստ ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Կարապետյանը և Ռուսաստանի փոստի գլխավոր տնօրեն Մաքսիմ Ակիմովը ստորագրել են երկու երկրների միջև փոստի միջոցով ցամաքային ճանապարհով ծանրոցների փոխադրման սակագների նվազեցման և ռազմավարական գործընկերության մասին համաձայնագրի լրացում: 회의기간에 HAYPOST사의 수석이사 하이크 까라뻬띠안과 러시아우체국의 수석이사 마크심 아끼모프는 양국간 우편을 통한 육로로 소포운임료의 인하와 전략적 파트너에 대한 협정개정안에 서명하였다.
Առաջին Եվրասիական Համաժողովի շրջանակներում ստորագրվել է նաև Ռուսաստանի Դաշնության, Ղազախստանի, Բելառուսի, Հայաստանի և Ղրղզստանի Հանրապետությունների փոստային օպերատորների կոմպետենցիաների հիմքի վրա փոստային և լոգիստիկ ծառայությունների զարգացման ոլորտում գործընկերային հարաբերությունների հաստատման և երկարաժամկետ, արդյունավետ և փոխշահավետ համագործակցության մասին Համաձայնագիր: 첫번째 유라시아 포럼의 기간동안 러시아 연방, 카자흐스탄, 벨라루스, 아르메니아와 키르키스탄 공화국의 우편사업자의 역량을 기반으로 우체국과 물류서비스의 개발분야에서 파트너관계의 확립 및 장기적이고 효과적이며 상호이익이 되는 협력에 대한 합의서가 수립되었다.
Առողջապահության նախարարությունը վարում է ԴՆԹ նույնականացման 2-րդ սարքի ձեռքբերման բանակցություններ: 보건부는 두번째 DNA 식별장치의 구매협상을 진행중에 있다.
- ԴՆԹ = դեզօքսիռիբոնանուկլեինաթթու DNA
ԵՐԵՎԱՆ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ առողջապահության նախարարությունը բանակցություններ է վարում արտադրողների հետ՝ դատագենետիկական նույնականացման հետազոտությունների երկրորդ հոսքագիծը ձեռք բերելու և տեղադրելու շուրջ։ «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից։ 예레반, 12월 4일, 아르멘프레스: 아르메니아 공화국의 보건부는 두번째 유전자식별연구 장치를 구매하고 설치하기는 것에 대해 제조사와 협상을 진행하고 있다. "아르멘프레스"에 아르메니아 공화국의 보건부가 알려왔다.
- դատագենետիկ 법의학 유전자
- հոսքագիծ = հոսքային գիծ 흐름선(Stream Line), 생산라인
- տեղադրել 설치하다
«Վերջին օրերին պարբերաբար հարցեր են հնչում ԴՆԹ նույնականացման հետազոտությունների հետ կապված, մասնավորապես, թե ինչ է այն և ինչպիսի կարողություններ ունի Հայաստանն այս ոլորտում: Նշենք, որ գենետիկական անալիզատոր (սեքվենատոր) Applied Biosystem 3500 միջազգային չափանիշներին համապատասխան գենետիկական վերլուծիչ համակարգը առողջապահության նախարարությունը ձեռք է բերել 2018 թվականի դեկտեմբեր ամսին` առողջապահության նախարարության և մի շարք գերատեսչությունների միասնական ջանքերով և ֆինանսավորմամբ: Այն փոխանցվել է ՀՀ ԱՆ «Դատաբժշկական գիտագործնական կենտրոնին», որն էլ իրականացնում է նշված հետազոտությունները: "최근 DNA 식별연구와 관련되어, 특히, 그것이 무엇이며 이 분야에서 아르메니아가 어떤 능력을 가지고 있는지에 대한 정기적인 문제가 제기되었습니다. 유전자 분석기 (시퀀서) Applied Biosystem 3500 국제표준에 합당한 유전자분석시스템를 보건부는 보건부와 여러 유관부서의 공동노력과 재정지원을 통해 2018년 12월에 구매하였다. 그것은 아르메니아 공화국의 보건부 "법의 과학센터"로 이전되었으며 언급된 연구를 실행하고 있습니다.
- պարբերաբար 정기적으로
- սեքվենատոր 시퀀서
- գենետիկ 유전학
- գերատեսչություն 유관부서
Սարքն ուսումնասիրում է մարդու գենոմին բնորոշ կարճ տանդեմային հատվածները, որը թույլ է տալիս կատարել դատագենետիկական նույնականացման փորձաքննություններ՝ արյունակցական կապի հաստատման միջոցով և ստանում միջազգային ստանդարտներին համապատասխան տվյալներ: Սարքավորումը միակն է և հաշվի առնելով սեպտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 9-ը տևած պատերազմական իրավիճակը` այն աշխատում է 24/7 ռեժիմով: Մասնավորապես, դեկտեմբերի 4-ի դրությամբ դատագենետիկական փորձաքննության է ենթարկվել 1613 կենսաբանական նմուշ, որի արդյունքում կատարվել է 260 զոհված զինծառայողի մարմնի նույնականացում: Այս պահին առողջապահության նախարարությունը բանակցություններ է վարում արտադրողների հետ՝ դատագենետիկական նույնականացման հետազոտությունների ևս մեկ հոսքագիծ ձեռք բերելու և տեղադրելու շուրջ»,- ասվում է հաղորդագրության մեջ։ 이 장치는 인간 게놈의 단기서열을 연구하여 혈연관계의 설정을 통한 법의학 유전자 식별실험과 국제표준과 관련된 자료를 획득하도록 허용합니다. 이 장비는 유일하며 9월 27일에서 11월 9일까지 발생한 전쟁상황을 고려하여 24시간 체제로 작동하고 있습니다. 특히, 12월 4일기준 법의학 유전자실험은 1613개의 검체가 진행되고 있으며 그에 따라 260명의 사망한 군인들의 시신을 식별하였습니다. 현재 보건부는 제조사와 법의학 유전자식별조사의 또 다른 장치를 구매하고 설치하기 위한 협상을 벌이고 있습니다."라고 공지글에 명시되었다.
도움이 되셨다면 바쁘시더라도 1초만 시간을 내주셔서 공감 및 댓글을 달아주시겠어요?
여러분의 공감과 댓글은 글쓴이에게 큰 힘이 된답니다.
'휴먼노마드로 살아 가는 법 > 아르메니아' 카테고리의 다른 글
[아르메니아어] 뉴스로 배우는 아르메니아어 (2020년 12월 6일자) (0) | 2020.12.07 |
---|---|
[아르메니아어] 뉴스로 배우는 아르메니아어 (2020년 12월 5일자) (0) | 2020.12.05 |
[아르메니아어] 뉴스로 배우는 아르메니아어 (2020년 12월 3일자) (0) | 2020.12.03 |
[아르메니아어] 뉴스로 배우는 아르메니아어 (2020년 12월 2일자) (0) | 2020.12.02 |
[아르메니아어] 뉴스로 배우는 아르메니아어 (2020년 12월 1일자) (0) | 2020.12.01 |