휴먼노마드

[아르메니아어] 뉴스로 배우는 아르메니아어 (2020년 12월 6일자) 본문

휴먼노마드로 살아 가는 법/아르메니아

[아르메니아어] 뉴스로 배우는 아르메니아어 (2020년 12월 6일자)

LifeChallenger 2020. 12. 7. 13:22
반응형

출처 : 픽사베이

 

 

 

Վերջին 2.5 տարում հրապարակային սեռական բնույթի հայհոյանքը դարձավ մեր առօրյա կյանքի անբաժան ուղեկիցը. Արթուր Ղազինյան: 지난 2.5년 동안 공개적인 성적본능의 욕설은 우리의 일상적인 삶의 떼어낼 수 없는 동반자가 되었습니다. -아르투르 가지니안

 

- հայհոյանք 욕설, 악담 = հայհոյում 

- ուղեկից 동반자, 동행

 

Ինչ է կատարվում հիմա, ուղղակի խայտառակություն է, անբարոյականություն, ամեն ինչ գլխի վրա շուռ է եկել, չենք ճանաչում ո՛չ կին, ո՛չ երեխա, ո՛չ մեծ, աջ ու ձախ հայհոյում ու վիրավորում ենք այլ միտք կամ կարծիք արտահայտելու համար: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Մեկ Հայաստան» կուսակցության ղեկավար Արթուր Ղազինյանը: 지금 일어나고 있는 것은 그저 불명예이며, 난잡함이며, 모든 것이 뒤집혔으며, 우리는 여성이든, 아동이든, 성인이든 인정하지 않고, 다른 생각이나 의견을 표현하기 위해 모든 이들이 욕설하고 모욕하고 있습니다. 이에 대하여 "하나의 아르메니아" 정당의 대표 아르투르 가지니안은 그의 페이스북 페이지에 포스팅했다. 

 

- խայտառակություն 불명예

- ուղղակի 단지, 그저, 노골적인

- անբարոյականություն 외설, 부도덕(패륜행위), 음란, 난잡함

- շուռ գալ 뒤집다

- աջ ու ձախ = ամեն մարդու 모든 사람, = ամենուրեք 모든 곳

 

«Փողոցային պետական դավաճաններին քրեական պատասխանատվության ենթարկելու հարյուրավոր հիմքեր կան, և դա շատ շուտով դառնալու է իրողություն: Բայց ոչ պակաս կարևոր է բարոյական պատասխանատվությունը՝ մեր ժողովրդի բարոյական նշաձողը «զգետնելու» համար: 거리의 국가반역자들에게 법적 책임을 강제할 수백가지 근거는 있으며 그것은 곧 현실이 될 것입니다. 하지만 우리 국민의 도덕적 기준을 "땅에 내팽겨지는" 것에 대한 도덕적 책임보다 중요할 수는 없습니다. 

 

- դավաճան 배신자, 반역자

- ենթարկել 강제하다

- բարոյական 도덕적

- նշաձող = նիշ(부호) + ա + ձող(막대기) = 부호막대기 

- զգետնել -> զգետնվել = գետին գցել 땅에 던지다, = գետնովը տալ 지상에 내던지다

 

Վերջին 2.5 տարում հրապարակային սեռական բնույթի հայհոյանքը դարձավ մեր առօրյա կյանքի անբաժան ուղեկիցը. հայհոյում են բոլորը՝ կին թե տղամարդ, մեծ ու փոքր, հայհոյում են հրապարակային, առանց ամաչելու, որ այդ հայհոյանքը կարող են կարդալ մեր մայրերը, քույրերը, երեխաները: 지난 2년 반동안 공개적인 성적본능의 욕설은 우리 일상적인 삶의 떼어낼 수 없는 동반자가 되었으며 모든 이들, 남녀노소가 욕을 합니다. 그러한 욕설이 우리의 어머니, 누이들, 자식들에게 읽혀질 수 있다는 부끄럼 없이 공개적으로 욕을 합니다. 

 

Նախկինում Հայ մարդն ուներ ամոթ և պատկառանք շրջապատի նկատմամբ, գիտեին խոսքի ծանր գինը, զգուշանում էին ոչ նորմատիվ լեքսիկոնից՝ եթե շրջակայքում կին կամ երեխա կար: Եթե չէին նկատում ու հայհոյում էին, հազար անգամ ներողություն էին խնդրում և ամոթից կարմրում: 과거에 아르메니아 사람은 주변에 대한 부끄러움과 존경심을 가지고 있었으며, 말의 무거운 댓가를 알았으며, 주변에 여성이나 아이들이 있다면 비표준어휘의 사용을 조심하였습니다. 만약 (여성이나 아이들이 주변에 있는 것을) 알아차리지 못하고 욕을 했다면, 수천번 사과를 하고 부끄러움에 얼굴을 붉혔습니다. 

 

- ամոթ 부끄러움, 수치

- պատկառանք 존경

- շրջապատ 주변환경

- զգուշանալ 조심하다, 주의하다

- նորմատիվ = норматив 표준

- լեքսիկոն = lexicon 어휘

 

Նախկինում մեկ անզգույշ խոսքը կամ արտահայտությունը կարող էր դառնալ պատասխան պահանջելու և պատժելու առիթ, իսկ հիմա դա դարձել է կյանքի նորմա: 과거에는 하나의 부주의한 말이나 표현은 응분의 댓가를 요구하고 처벌할 이유가 되었지만, 지금은 일상이 되어버렸습니다. 

 

Ինչ է կատարվում հիմա, ուղղակի խայտառակություն է, անբարոյականություն, ամեն ինչ գլխի վրա շուռ է եկել, չենք ճանաչում ո՛չ կին, ո՛չ երեխա, ո՛չ մեծ, աջ ու ձախ հայհոյում ու վիրավորում ենք այլ միտք կամ կարծիք արտահայտելու համար: 지금 일어나고 있는 것들은 그저 욕설이며, 난잡함이며, 모든 것을 뒤집었고. 여성도, 아이들도, 어른이고 가리지 않고, 모든 이들이 다른 생각이나 의견을 표현하기 위해 욕설하며 모욕합니다. 

 

Հայեր ջան, մի՛ արեք, մեզ չի՛ սազում, ուշքի եկեք, հարգե՛ք ձեր կանանց ու երեխաներին, մի այլասերեք մեր ավանդական արժեքները, թասիբն ու արժանապատվությունը, ինքնասիրությունն ու բարոյականությունը:

Սա կանցնի, կգնա ու կվերանա, մենք կշարունակենք ապրել իրար հետ: Եկեք այնպես անենք, որ հետագայում չամաչենք իրար աչքերի մեջ նայելուց: 아르메니아인 여러분, 그러지 마세요. 우리에게는 어울리지 않습니다. 여러분의 아내와 자녀들을 존경하십시오. 우리의 전통적인 가치, 자존심과 존엄성, 자기애와 도덕성을 왜곡하지 마세요. 이것은 지나갈것이고 사라질 것이며, 우리는 계속하여 함께 살아갈 것입니다. 향후에는 서로의 눈속에 보이는 부끄러운 짓을 하지 맙시다. 

 

- թասիբ 자존심

 

 

Ավելի քան 500 բեռնատար սպասում է Ռուսաստանը Հայաստանի հետ կապող Ռազմավիրական ճանապարհի բացմանը: 500대이상의 트럭은 러시아에서 아르메니아와 연결되는 전략적 도록의 개통을 기다리고 있다. 

 

Ռուսաստանի կողմից 510 բեռնատար սպասում է եղանակային վատ պայմանների պատճառով նախօրեին փակված Ռազմավիրական ճանապարհի բացմանը, կիրակի «Ինտերֆաքս»-ին հայտնել են Հյուսիսային Օսիայի ԱԻՆ ԳՎ մամուլի ծառայությունից: 러시아에 의해 510대의 트럭은 악천후로 인해 전날 폐쇄된 전략도로의 개통을 기다리고 있다고 북오세티아의 긴급상황부 언론국은 일요일 "InterFax"에 발표하였다.

 

- եղանակային վատ պայմաններ 악천후

 

Ինչպես նշել է գործակալության զրուցակիցը, ձյան առատ տեղումները շարունակվում են: Ճշտված տվյալներով՝ ներկայում Ռազմավիրական ճանապարհին սահմանափակումները վերաբերում են միայն մեծ բեռնատարներին: 기관의 대담자가 언급한 바와 같이, 폭설은 계속되고 있다. 확인된 자료에 따르면, 현재 전략도로의 제한은 오직 대형트럭에만 적용되고 있다. 

 

- ձյան առատ տեղումներ 폭설

 

Շաբաթ երեկոյան Ռազմավիրական ճանապարհը փակվել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Վրաստանի տարածքում ձյան առատ տեղումների պատճառով: Ներկայում Ռազմավիրական ճանապարհը միակ ցամաքային երթուղին է, որը կապում է Ռուսաստանի հետ ոչ միայն Վրաստանը, այլ նաև Հայաստանը: 토요일 저녁에 전략도로는 모든 유형의 운송수단에 대한 조지아 영토에 내린 폭설로 인해 폐쇄되었다. 현재 전략도로는 러시아와 조지아뿐만 아니라 아르메니아를 연결하는 유일한 육로이다. 

 

 

 

Հայ ժողովուրդը դեռ Նիկոլ Փաշինյանի նման տականք չէր ծնել. բերձորցի: 아르메니아 사람들은 니콜 파쉬니안과 같은 쓰레기를 낳지 않았다. -베르조르에서 

 

- տականք 쓰레기, 찌꺼기

 

Մենք հազարամյակներից եկած ժողովուրդ ենք, ու մենք չենք պարտվել, սա պարտություն չէր, սա դավաճանություն էր, սխալ քաղաքականություն վարելուց էր։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 6-ին, բողոքի ակցիա իրականացնելիս լրագրողների հետ զրույցում ասաց Բերձորի բնակչուհին։ 우리는 천년전부터 존재하는 사람들이며 우리는 패배하지 않았으며, 이것은 배패가 아니라 이것은 배신이었고, 잘못된 정책을 추구하였기 때문이다. 이에 대하여 오늘 12월 6일에 항의 시위가 실행되고 있는 도중에 기자와의 인터뷰에서 베르조르주민들은 말하였다. 

 

«Չեմ զլանա ասել, որ դրա մեղավորը Նիկոլ Փաշինյանն էր, ով քանդեց Հայաստանի պետականությունը, նա կործանեց հայ ժողովրդին։ Նրան ոչինչ չունեմ ասել, հարց ունեմ Արայիկ Հարությունյանին՝ ոնց եք կարողանում գիշերը ձեր գլուխը դնեք բարձին ու քնեք, ոնց եք կարողանում շնչել։ Այս երկիրը հիմնովին քանդվել է, չեմ պատկերացնում, որ լինի այնպիսի մեկը, որն իր ուսերին կվերցնի այդ ծանր բեռը»,- նշեց նա։ "아르메니아라는 나라를 무너뜨린 것에 대한 책임자는 니콜 파쉬니안이며 그가 아르메니아 사람들을 망쳤다고 말하기는 어렵습니다. 그에게 할 말이 없습니다. 질문은 아라이크 하루츄니안에게 있습니다. 어떻게 밤에 베개에 머리를 대고 잠을 잘 수가 있습니까? 어떻게 숨을 쉴 수가 있습니까? 이 나라는 완전히 무너졌으며 그러한 무거운 짐을 어깨에 짊어질 사람을 상상할 수가 없습니다."라고 그녀는 말했다. 

 

- զլանալ = դժվարանալ մի բան անել 어떤 것을 말하기는 어렵다

- մեղավոր (잘못된 일에 대한) 책임, 유죄

- կործանել 망치다

- պատկերացնել 상상하다

 

Բերձորցու կարծիքով՝ խայտառակ պարտություն ստորագրած կառավարությունը, թուրքի առաջ գլուխ խորնարհած իշխանությունը պետք է րոպե առաջ հեռանա. «Էսքան զոհերի, էսքան տարածքների կորուստը էս իշխանության վզին է։ Հայ ժողովուրդը դեռ Նիկոլ Փաշինյանի նման տականք չէր ծնել»։ 베로조르의 생각에 따르면, 불명예스러운 패배에 서명한 정부는 투르크앞에 머리를 조아린 정권은 곧 떠나야한한다. "너무 많은 희생자, 너무 많은 영토의 손실이 이 정권에게 있습니다. 아르메니아 사람들은 니콜 파쉬니안과 같은 쓰레기를 낳지 않았습니다." 

 

 

 

Նկատի ունենալով խայտառակ ու նվաստացուցիչ պարտությունը` Փաշինյանի վարչակարգն անհապաղ պետք է հեռանա. Լևոն Տեր-Պետրոսյան: 불명예스럽고 굴욕적인 패배를 감안할 때, 파쉬니안은 행정부는 즉각적으로 떠나야한다. -레온 떼르-뻬뜨로시안

 

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով երեկվա հանրահավաքին։ Առաջին նախագահի անդրադարձը ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև։ 아르메니아 공화국의 첫 대통령 네온 떼르-페뜨로시안은 니콜 파쉬니안의 사임을 요구하는 어제의 집회를 언급하였다. 첫번째 대통령의 언급은 전반적으로 아래와 같이 발표되었다. 

 

«Վազգեն Մանուկյանի գլխավորած հանրահավաքը ավելի խորացրեց իմ մտավախությունը մեր երկրին սպառնացող քաղաքացիական պատերազմի վտանգի մասին: Նման պատասխանատու միտք արտահայտելու հիմք են հանդիսանում Մանուկյանի ելույթում հնչեցված հետևյալ հայտարարությունները. "바즈겐 마누끼안이 이끄는 집회는 우리나라를 위협하는 내전의 위험에 대한 나의 두려움을 심화시켰습니다. 그와 같은 책임있는 생각을 표현하는 바탕에는 마누끼안의 연설에서 주장된 다음과 같은 성명에서 들어납니다.  

 

- Վազգեն Մանուկյան 아르메니아의 첫 총리이자 국방부장관

 

- «Նիկոլ Փաշինյանը մի բան էլ պետք է հասկանա, որ այս շարժումը, որ ստեղծված է, ինքը ինչքան շուտ հրաժարական տա կամավոր, այնքան լավ: Շարժումը չհաղթեց` գազազած ժողովուրդն իրեն կհոշոտի»: "니콜 파쉬니안은 한번 더 조성된 이러한 운동이 자발적으로 사임을 빨리 할수록 좋다는 것을 이해해야합니다. 이 운동이 승리하지 않으면 분노한 사람들은 그것을 찢어발길 것입니다.

 

- հոշոտել 찢어발기다

 

- «Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա: Թող հեռանա կամավոր, թե չէ կհեռանա զոռով»: "니콜 파쉬니안은 떠나야합니다. 자발적으로 떠나야하며 그렇지 않다면 강제로 떠나게 될 것입니다."

 

Սրանով Մանուկյանը նշագծում է Փաշինյանի հեռացման երկու ճանապարհ` կամավոր կամ բռնությամբ: Հոշոտել և զոռով բառերը այլ բան, քան բռնություն չեն նշանակում: Եթե սրանք միայն խոսքեր լինեին, ապա դեռ շատ մտահոգվելու կարիք չէր լինի: Բայց Մանուկյանի առաջնորդած բազմամարդ երթի կողմից վարչապետի կեցավայրի կեսժամյա շրջափակման և Փաշինյանի ընտանիքի ահաբեկման զազրելի արարքը ոչ այլ ինչ է, քան բռնության պատրաստակամության անթաքույց ցուցադրություն: 이를 통해 마누끼안은 파쉬니안의 축출에 대한 자발적이거나 강제적인, 두가지 방법을 제시하였습니다. 찢어발기다와 무력이란 단어들은 그저 폭력에 불과합니다. 만약 이것들이 그저 말에 그친다면, 너무 걱정할 필요는 없습니다. 하지만 마누끼안이 이끄는 수많은 사람들의 행진으로 인해 총리의 사택을 30분간 봉쇄하고 파쉬니안의 가족을 괴롭히는 역겨운 행동은 폭력에 대한 준비을 숨기지 않고 과시하는 것뿐입니다.  

 

- նշագծել 설명하다, 그리다.

- առաջնորդել 이끌다

- անթաքույց = չթաքցրած 숨기지 않는

 

Եթե սա լիներ հակամարտող կողմերից միայն մեկի դիրքորոշումը, այն դեռևս մեծ վտանգ չէր ներկայացնի: Մինչդեռ Մանուկյանն անզգուշորեն անտեսում է այն հանգամանքը, որ նույնպիսի դիրքորոշում է որդեգրել նաև մյուս` Փաշինյանի կողմը: Վերջինիս պահվածքը և հռետորաբանությունը ցույց են տալիս, որ նա ամենևին մտադիր չէ կամավոր հեռանալ, այլ պատրաստ է ցանկացած առճակատման: Հետևաբար, եթե երկու կողմն էլ վճռական են տրամադրված, ապա բախումն անխուսափելի է: 만약 이것이 충돌하는 당사자들중 오직 한명의 입장이라면, 그것은 큰 위험을 초래하지는 않을 것입니다. 한편, 마누끼안은 부주의하게 상대편인 파쉬니안 측과 같은 입장을 취하고 있다는 그러한 상황을 무시하고 있습니다. 후자(니콜 파쉬니안)의 행동과 수사적인 발언을 보았을 때, 그는 온전히 자발적으로 떠날 의도가 없으며, 어떤 대결에도 준비하고 있습니다. 따라서, 만약 양측이 결정된다면, 충돌은 불가피한 것입니다. 

 

- մտադիր 의도

 

 

Մի՞թե դրանում համոզվելու համար մեր ժողովրդին ապացույցներ են պետք: Մի՞թե հասկանալի չէ, որ, թեև ոչ ինտելեկտուալ առումով, բայց իրենց խառնվածքով, համառությամբ, արկածախնդրական հակումներով և մինչև վերջ գնալու մոլուցքով Վազգեն Մանուկյանը և Նիկոլ Փաշինյանը երկվորյակներ են: Հանրությունը մոռացե՞լ է, արդյոք, որ երկուսն էլ Խորհրդարանը գրոհելու մեծ փորձ ունեն, ինչը «փայլուն կերպով» կիրառել են 1996 և 2018 թվականներին: 2018-ին Սերժ Սարգսյանը զիջեց, և նրա քաղաքական հենարանը հանդիսացող ՀՀԿ-ն, արտաքուստ օրինական ճանապարհով, իշխանությունը հանձնեց Նիկոլ Փաշինյանին: (Իմիջիայլոց, դրանով, ցավոք, վիժեցվեց Ղարաբաղի հարցի փոխզիջումային կարգավորման ևս մեկ հնարավորություն, քանի որ, իմ տպավորությամբ, Սերժ Սարգսյանը պատրաստ էր իր վերընտրությունից հետո անմիջապես ստորագրել Լավրովյան պլանը, ինչը, Փաշինյանի ստորագրած եռակողմ հայտարարության համեմատ, մեծագույն հաղթանակ կհամարվեր): 그것을 확인하기 위해 우리 국민들에게 증거가 필요한가요? 지적인 측면에서는 아니지만 그들의 기질을 통해, 고집을 통해, 모험심이 강한 성향을 통해, 그리고 끝까지 가는 광란을 통해, 바즈겐 마누끼안과 니콜 파쉬니안이 쌍둥이라는 것을 이해할 수 없나요? 대중은 과연 두 사람 모두 의회를 공격했던 큰 경험을 가지고 있다는 것을 잊었을까요? 이는 "훌륭한 방식으로" 1996년과 2018년도에 사용되었습니다. 2018년에 세르즈 사르크시안은 인정하고, 그의 정치적 기반인 아르메니아 공화당을, 표면상 합법적인 방법을 통해, 정권을 니콜 파쉬니안에게 넘겨주었습니다. (그런데, 그것을 통해, 불행히도, 카라바흐 문제의 타협해결을 위한 또 다른 기회가 중단되었습니다. 왜냐하면 나의 인상을 통해 세르즈 사르크시안은 그의 재선직후 라브로프의 계획에 서명할 준비가 되었기 때문이며, 이는 파쉬니안이 서명한 삼자성명에 비해, 최대의 승리로 여겨졌습니다.)   

 

- խառնվածք 기질

- համառություն 고집, 완고함

- հակում 성향

- մոլուցք 망상, 광란

- գրոհել 공격하다

- հենարան 기둥. 지원

- ՀՀԿ = Հայաստանի հանրապետական կուսակցություն 아르메니아공화당

- զիջել 내주다, 인정하다

- վիժեցնել 중단시키다. 유산시키다, 낙태하다

- տպավորություն 인상

- անմիջապես 곧바로

 

Մինչդեռ այսօր, ինչպես վերը նշվեց, ակնհայտ է, որ Փաշինյանն ու իր թիմը իշխանությունը զիջելու ոչ մի պատրաստակամություն չեն ցուցանում: 한편, 오늘날 위에서 언급하였듯이, 파쉬니안과 그의 팀은 정권을 내줄 아무런 준비도 보여주지 않는다는 것은 분명합니다. 

 

Թեմայից դուրս, չեմ կարող չանդրադառնալ նաև Վազգեն Մանուկյանի անզգուշորեն արտահայտած հետևյալ վտանգավոր մտքին, որը կարող է կործանարար հետևանքներ ունենալ Հայաստանի համար. «Թուրքիայի դեմ մեծ ուժ է հավաքվելու, աշխարհը չի ներելու Թուրքիային իրա լկտիությունները: Եթե ստեղծվում է դաշինք Թուրքիայի դեմ, մենք այդ դաշինքի մեջ ենք»: 주제에서 벗어나, 아르메니아에 파괴적인 결과를 초래할 수 있는 바즈겐 마누끼안의 부주의하게 표현된 다음과 같은 위험한 생각을 언급하지 않을 수 없습니다. "터키에 맞서 큰 힘을 모을 것이며, 세계는 터키의 무례함을 용서하지 않을 것입니다. 만약 터키에 맞선 동맹이 형성된다면, 우리는 그 동맹안에 있을 겁니다."

 

- կործանարար 무너뜨리는, 파괴적인

 

Հարց է ծագում. հապա ու՞ր մնաց երջանկահիշատակ Ռաֆայել Իշխանյանի «Երրորդ ուժի բացառման» օրենքը: Ստացվում է, որ մենք նորից վերադառնում ենք 1920 թվականի իրավիճակին, երբ ապավինելով Անտանտի երկրների հակաթուրքական դաշինքին և հակադրվելով քեմալական Թուրքիայի և Ռուսաստանի մերձեցմանը, կորցրեցինք ոչ միայն Արևմտահայաստանը, այլև Կարսի նահանգը, Սուրմալուի գավառը, Նախիջևանը և Ղարաբաղը: Մի՞թե Մանուկյանը չի հասկանում, որ այսօր էլ Հայաստանի կողմից պատրաստակամություն հայտնելով միանալու դեռևս չկայացած հակաթուրքական ցանկացած դաշինքի` մենք հակադրվում ենք ռուս-թուրքական արդեն իսկ կայացած լիակատար փոխըմբռնման իրողությանը, ինչը նշանակում է, որ դրանով ձեռնոց ենք նետում ոչ միայն Թուրքիային, այլև մեր բարեկամ Ռուսաստանին: 의문이 생깁니다. 그 후에는 선지자 라파엘 이쉬하니안의 "제삼세력의 배제"에 대한 법칙은 어디에 머물고 있습니까? 우리가 또다시 1920년의 상황으로 돌아가는 결과를 낳을 것입니다. 삼국동맹 국가들의 반터키동맹에 의존하고 케말의 터키와 러시아의 화해를 반대했을 때 우리는 서부아르메니아뿐만 아니라 까르스주, 수르말루 지방, 나히체반과 카라바흐를 잃었습니다. 마누끼안은 오늘날에도 아르메니아가 아직 형성도 되지 않은 반 터키를 향한 동맹에 가입할 준비를 표현하면서 우리가 러시아-터키사이에 이미 형성된 완전한 상호이해의 현실을 반대하고 있습니다. 이는 그것을 통해 터키뿐만 아니라 우리의 동지인 러시아에게도 수건을 던지는 것을 의미한다는 것을 과연 이해하지 못할까요?

 

- հապա = այնուհետև 그런 다움

- երջանկահիշատակ = երանելի անձ 깨달은 자

- Անտանտ 삼국협상 - 영국과 프랑스, 러시아 제국 세 나라가 제1차 세계 대전 이전에 맺은 동맹 관계

- քեմալ 케말 : 터키의 육군 장교, 혁명가, 작가이며 터키 공화국의 건국자이자 초대 대통령

- ստացվել = գլուխ գալ 와 어울리다.

- ապավինել 의지하다, 의존하다

 

Թող տպավորություն չստեղծվի, թե այս հոդվածով ես հակադրվում եմ Վազգեն Մանուկյանին և աջակցություն հայտնում Նիկոլ Փաշինյանին: Նկատի ունենալով Հայաստանին և Արցախին բաժին ընկած խայտառակ ու նվաստացուցիչ պարտությունը, Փաշինյանի վարչակարգն անպայման և անհապաղ պետք է հեռանա: Բայց ոչ թե ներազգային բախումների, այլ բացառապես սահմանադրական ճանապարհով, ինչը պատիվ կբերի հակամարտող երկու կողմերին էլ: Ուստի կոչ եմ անում մեր ժողովրդին` մասնակիցը չդառնալ թե՛ գործող իշխանության, և թե՛ ընդդիմության հրահրած զանգվածային գրգռություններին, որոնք, բացի քաղաքացիական պատերազմի սպառնալիքից, չափազանց վտանգավոր են նաև կորոնավիրուսի տարածման անկառավարելի դառնալու նկատառումով: Անհուսալիորեն սպասում եմ նաև, որ մեր մտավորականությունը գոնե մեկ անգամ հանդես կգա իր սթափեցնող խոսքով»: 이 사설을 통해 나는 바즈겐 마누끼안을 반대하고 니콜 파쉬니안에 대한 지지를 표명한다는 인상을 만들지 마십시오. 아르메니아와 아르차흐가 부분적으로 입은 불명예스럽고 굴욕적인 패배를 감안한다면, 파쉬니안의 정권은 무조건 즉시 떠나야합니다. 하지만, 내부 분열을 통해서가 아니라 오로지 헌법적 수단을 통하는 것만이 갈등하는 양측에게도 명예를 가져다 줄 것입니다. 따라서, 우리 국민들에게 여당이나 야당이 주관하는 대규모 도발에 참여하지 말기를 촉구합니다. 그것은 내전의 위협으로부터, 코로나바이러스의 확산을 통제할 수 없게 만드는 상황에서도 매우 위험합니다. 나는 몹시 우리 지식인들이 다시 한번 냉정한 말을 해줄 것을 고대합니다. 

 

- անհուսալիորեն = անհուսալի կերպով 절망적인 방법으로, 몹시

 

 

 

도움이 되셨다면 바쁘시더라도 1초만 시간을 내주셔서 공감 및 댓글을 달아주시겠어요?

여러분의 공감과 댓글은 글쓴이에게 큰 힘이 된답니다. 

 

 

반응형
Comments