휴먼노마드
[아르메니아어] 뉴스로 배우는 아르메니아어 (2020년 12월 7일자) 본문
Հայաստանում 12-ամսյա գնաճը կազմել է 1.6%: 아르메니아에서 12개월의 인플레이션은 1.6%에 달했다.
ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը (2020թ. նոյեմբերը 2019թ. նոյեմբերի նկատմամբ) կազմել է 1.6%, իսկ մեկամսյա գնաճը (2020թ. նոյեմբերը նախորդ ամսվա նկատմամբ)` 1.3%: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ ՀՀ վիճակագրական կոմիտեից, որը գնաճի ցուցանիշները ներկայացնում է ըստ անհատական սպառման (ըստ նպատակների դասակարգիչ (ԱՍԸՆԴ) երկու նիշ մակարդակի)։ 예레반, 12월 7일, 아르멘프레스: 아르메니아 공화국의 소비자시장에서 12개월간의 인플레이션 (2020년 11월, 2019년 11월 기준)은 1.6%에 달하였으며 1개월 인플레이션은 (2020년 11월 이전년도 기준)은 1.3%이다. "아르멘프레스"는 이에 대하여 아르메니아 공화국의 통계청으로부터 전해받았으며 이러한 인플레이션 지수는 (두자리 숫자의 수준의 목적에 따른) 개별 소비의 분류를 제시하고 있다.
- ԱՍԸՆԴ = անհատական սպառում՝ ըստ նպատակների դասակարգիչ COICOP 목적에 따른 개별 소비의 분류
Ընդ որում, սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի մեկամյա գնաճը կազմել է 0.8%, մեկամսյա գնաճը՝ 2.8%, իսկ ալկոհոլային խմիչքինը և ծխախոտային արտադրատեսակներինը, համապատասխանաբար, 10.2% և 0.4%։
Հագուստի և կոշիկի սպառողական գները այս տարվա նոյեմբերին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ նվազել են 1.6%-ով, իսկ 2020-ի հոկտեմբերի համեմատ՝ աճել 1.9%-ով։ 게다가, 식품 및 비알코올음료의 1년간 인플레이션은 0.8%에 달하고, 1개월 인플레이션은 2.8%이며, 알코올음료와 담배제품은 각각 10.2%와 0.4%이다. 의류와 신발의 소비자 가격은 올해 11월에 이전년도에 같은 달에 비해 1.6% 감소하였으며 2020년 10월에 비해 1.9% 증가하였다.
Բնակարանային ծառայությունների, մատակարարվող ջրի, էլեկտրաէներգիայի, գազի և վառելիքի այլ տեսակների 12-ամսյա գնաճը կազմել է 0.4%, մեկամսյա գնաճը՝ 0.3%, իսկ «տնային գործածության առարկաներ, կենցաղային տեխնիկա և բնակարանների խնամքի ամենօրյա գործունեություն» խմբում, համապատասխանաբար, 2.3% և 0.5%-ով։ 주택서비스, 상수도, 전기, 가스 및 기타 연료유형의 12개월간 인플레이션은 0.4%에 달하며, 1개월 인플레이션은 0.3%이고 "가정용품, 가전제품 및 일상생활용품" 그룹은 각각 2.3%와 0.5%에 달한다.
Առողջապահության ոլորտում մեկ տարվա ընթացքում գներն աճել են 2.8%-ով, իսկ մեկ ամսվա կտրվածքով՝ 0.5%-ով, տրանսպորտի ոլորտում այդ ցուցանիշները կազմել են 2.0% և 0.6%, կապի ոլորտում 12-ամսվա կտրվածքով գրանցվել է գների 0.1%-ով նվազում, իսկ մեկամսյա կտրվածքով՝ անփոփոխ վիճակ։ 의료분야에서 일년간 가격은 2.8% 증가하였으며 1개월 측면에서는 0.5% 증가하였고, 운송분야에서 그러한 수치는 2.0%와 0.6%에 달하고, 통신분야에서는 12개월 측면에서 가격이 0.1% 감소한 것으로 보고되었으며 1개월 측면에서는 상황은 변화하지 않았다.
- կտրվածք = կտրված բան 잘라진 것 <- կտրել 자르다
Այս տարվա նոյեմբերին 2019-ի նույն ամսվա համեմատ հանգստի և մշակույթի ծառայությունների գները նվազել են 0.2%-ով, իսկ այս տարվա հոկտեմբերի համեմատ՝ 1.1%-ով, կրթության ոլորտում, համապատասխանաբար, գրանցվել է գների 2.0% աճ և անփոփոխ վիճակ, ռեստորանների և հյուրանոցների ծառայությունների ոլորտում՝ 1.6% աճ և 0.5% նվազում։ Այլ տարբեր ապրանքների և ծառայությունների գները մեկ տարում աճել են 3.9%-ով, իսկ մեկ ամսում՝ 0.1%-ով։ 올해 11월에 2019년 같은 달에 비해 레크레이션 및 문화서비스 가격은 0.2% 감소하였으며 올해 10월에 비해 1.1% 감소하였고, 교육분야에서는 각각 가격의 2.0% 증가와 변경되지 않은 상태로 보고되었고, 음식점과 호텔서비스 분야에서는 1.6% 증가와 0.5% 감소되었다. 기타 다양한 제품과 서비스 가격은 1년동안 3.9% 증가하였으며 1개월간 0.1% 증가하였다.
ՏԻՄ-երի մի խումբ ղեկավարներ ենթակա աշխատակիցներին պարտադրում են մասնակցել ՀՀ-ում կազմակերպված հավաքներին. ԱԱԾ 지방자치단체의 일부 지도자들은 부하직원들에게 아르메니아 공화국에서 조성된 집회에 참석하도록 강요하고 있다. -국가안보국
- ՏԻՄ = Տեղական ինքնակառավարման մարմիններ 지방자치기관
- ենթակա 종속된, 부하직원
- պարտադրել 강요하다
ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում ստացված տեղեկությունների համաձայն՝ մի խումբ իրավաբանական անձինք, տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավար պաշտոնյաներ ենթակա աշխատակիցներին համոզելու, նյութապես շահագրգռելու, իսկ որոշ դեպքերում՝ նաև աշխատանքից ազատելու սպառնալիքով պարտադրում են մասնակցել Հայաստանի Հանրապետությունում կազմակերպված հավաքներին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնը: 예레반, 12월 7일, 아르멘프레스: 아르메니아 공화국의 국가안보국에서 받은 정보에 따르면, 일부 법인과 지방자치단체의 고위공무원들은 부하직원에게 설득하고, 물질적으로 관심을 불러일으키며 어떤 경우에는 직장에서 해고하는 위협을 통해 아르메니아 공화국에서 조직되고 있는 집회에 참석하도록 강요하고 있다. "아르멘프레스"의 전언에 따르면, 이에 대하여 아르메니아 공화국의 국가안보국의 언론센터에서 공지문을 배포하였다.
- իրավաբանական անձինք 법인
- համոզել 설득하다
- շահագրգռել = շահագրգռության առաջացնել
«Այդ կապակցությամբ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը կոչ է անում տուրք չտալ գործատուների նման անօրինական պահանջներին և տեղեկացնում, որ «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի համաձայն՝ ոչ ոք իրավունք չունի պարտադրելու անձին մասնակցել որևէ հավաքի կամ խոչընդոտել նրա մասնակցությունը որևէ հավաքի։ 그것과 관련하여 아르메니아 공화국의 국가안보국은 고용주의 그와 같은 불법적인 요구에 굴복하지 말기를 촉구하며 "집회의 자유에 대한" 아르메니아 공화국의 법률 6조에 따라 누구도 개인에게 어떤 집회에 참여하도록 강요하거나 어떤 집회에 그의 참여를 방해할 권리가 없음을 알려드립니다.
- գործատու 고용주
- տուրք տալ = ժեստ անել 경의를 표하다, 예를 갖추다
Միաժամանակ, հայտնվում է, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը ձեռնարկում է անհրաժեշտ բոլոր միջոցառումները Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և միջազգային պայմանագրերով սահմանված հավաք կազմակերպելու և հավաքին մասնակցելու իրավունքի ապահովումը բացառապես անձի ազատ կամարտահայտության պայմաններում, իսկ այդ հավաքներին մասնակցելուն պարտադրելու բոլոր դեպքերը հայտնաբերվելու են, իսկ խախտումներ թույլ տված անձանց նկատմամբ նախաձեռնվելու են պատասխանատվության խիստ միջոցներ: 동시에, 아르메니아 공화국의 국가안보국은 필요한 모든 조치를 취하고 있음을 밝힙니다. 아르메니아 공화국의 헌법과 국제협정에 의해 정의된 집회를 조직하고 집회에 참여하는 권리의 보장은 오로지 개인의 자유로운 의사에 기인하며, 그러한 집회에 참여하는 것을 강요하는 모든 사례를 밝혀낼 것이며 위반을 저지른 사람에 대해서는 엄격한 법적조치가 취해질 것입니다.
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է նաև, որ ներկայումս առկա են Հայաստանի Հանրապետությունում զանգվածային անկարգությունների կազմակերպման և իրականացման իրական վտանգներ, ուստի ևս մեկ անգամ հորդորում է տուրք չտալ հնարավոր սադրանքներին, ցուցաբերել քաղաքացիական բարձր պատասխանատվություն, զերծ մնալ հանրության մեջ ատելություն, թշնամանք տարածելու, հրապարակային ելույթներում բռնություն գործադրելու կոչեր կամ որպես բռնություն ընկալվող արտահայտություններ հնչեցնելու անթույլատրելի գործելաոճից, որոնք իրական նախադրյալներ կարող են ստեղծել երկրի ներքին անվտանգության խաթարման կամ այլ հանցավոր դրսևորումների կատարման համար, ուստի զգուշացվում է, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը ձեռնարկելու է օրենքով նախատեսված գործուն միջոցներ՝ հասարակական անվտանգությունն ապահովելու, պետության և քաղաքացիների իրավունքներն ու օրինական շահերը պաշտպանելու ուղղությամբ՝ չեզոքացնելով Հայաստանի Հանրապետության ներքին անվտանգությունն ապակայունացնող ցանկացած տեսակի գործողություն: 아르메니아 공화국의 국가안보국은 또한 알려드립니다. 현재 아르메니아 공화국에서 대규모 폭동을 조직하고 이행하는 것에 대한 실질적인 위험이 존재합니다. 따라서, 다시 한번 가능한 위협에 굴복하지 말고, 시민의 높은 책임을 보이고, 대중속에 증오와 적대감을 퍼뜨리고, 대중연설에서 폭력을 가하거나 폭력으로 인지되는 표현을 하는 받아들일 수 없는 관행을 자제해 주기를 촉구합니다. 그것은 내부 안보를 방해하거나 기타 범죄 행위를 저지르기 위한 실질적인 전제조건을 만들 수 있습니다. 따라서, 아르메니아 공화국의 국가안보국은 공공의 안전을 보장하고, 국가 및 시민의 권리와 합법적인 이익을 보호하기 위해, 아르메니아 공화국의 내부안보를 저해하는 어떤 유형의 행위를 무력화하기 위해 법률에서 정한 유효한 조치를 취할 것임을 경고합니다.
- նախադրյալ 전제조건
Հայտնվում է, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը լիարժեք տիրապետում է օպերատիվ իրավիճակին և հետևողական պայքար է տանելու սահմանադրական կարգի հիմունքների և պետության անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների կանխման, խափանման և դրանց բացահայտման ուղղությամբ՝ հասարակության լայն շերտերին կոչ անելով դրսևորել բացառապես իրավահպատակ վարքագիծ և տուրք չտալ անձնական կամ քաղաքական նեղ մղումներով պայմանավորված, երկրի ներքին անվտանգությունն ապակայունացնող սադրիչ կոչերին ու հորդորներին»,- ասված է հաղորդագրության մեջ: 아르메니아 공화국의 국가안보국은 작전상황을 완전히 통제하고 있으며, 헌법질서의 기초와 국가안보에 맞선 범죄를 방지하고, 예방하며 발견하기위해 고군분투하고 있다고 밝혔으며 일반대중에게 오로지 합법적인 행동을 하고 개인적 또는 정치적 동기로 인해 국가의 내부안보를 저해하는 도발행위 및 호소에 굴복하지 말것을 당부하였다."라고 공지문에 명시되었다.
Երևանում հնչած կրակոցների հետևանքով մեկ մարդ հրազենային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց: 예레반에서 울려퍼진 총성으로 인해 한 사람이 총상을 입고 병원으로 이송되었다.
- կրակոց 총성
- հրազեն 화기
ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևան քաղաքի Շոպրոնի փողոցում՝ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի մոտ հնչած կրակոցներից 1 անձ հրազենային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց: «Արմենպրես»-ի հետ զրույցում՝ այս մասին ասաց Ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը: 예레반, 12월 7일, 아르멘프레스: 예레반시 쇼프론 거리에서 바즈겐 사르크시안의
군사대학 근처에서 울려퍼진 총성으로 한 사람이 총상을 입고 병원으로 이송되었다. "아르멘프레스"와의 인터뷰에서 이에 대하여 경찰 정보국의 부국장 에드가르 자노얀은 말했다.
«Երևանում կրակոցներ են հնչել: Դեպքի վերաբերյալ ժամը 16։57-ին ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Շոպրոնի փողոցում՝ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի մոտ կրակոցներ են հնչել։ Քիչ անց ահազանգ է եղել նաև հիվանդանոցից: Հայտնել են, որ 1 անձ հրազենային վնասվածքով տեղափոխվել է բուժհաստատություն»,- նշեց Ջանոյանը: "예레반에서 총성이 울렸습니다. 이 사건에 대해 16시 57분에 경찰은 쇼프론 거리에서 바즈겐 마르크시안의 군사대학 근처에서 총성이 울렸다는 제보를 받았습니다. 얼마지나 병원에서 제보가 있었습니다. 한 사람이 총상으로 의료시설으로 이송되었다고 밝혔습니다."라고 자노얀은 말했다.
- ահազանգ 신고
Նա հավելեց, որ դեպքի վայր են մեկնել օպերատիվ-քննչական խմբեր, տեղում հայտնաբերվել են կրակված պարկուճներ: Դեպքի վերաբերյալ հանգամանքները պարզվում են, կատարվում է նախաքննություն։ 그는 사건장소로 수사팀이 떠났으며, 현장에서 탄피를 발견하였다고 덧붙였다. 사건과 관련하여 정황이 밝혀졌으며 예비조사가 진행되고 있다.
- կրակված պարկուճ 탄피
Մարաշի ոստիկանները մարիխուանայի նմանվող 345 գրամից ավելի զանգվածներ են հայտնաբերել: 마라쉬 경찰은 마리화나류 345 그램이상의 결정체를 발견하였다.
ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնի Մարաշի բաժանմունքի համայնքային ոստիկանները դեկտեմբերի 7-ին տեղեկություններ են ձեռք բերել, որ Սարի թաղում բնակվող 31-ամյա մի տղամարդ տանը թմրամիջոց է պահում։ 예레반, 12월 7일, 아르멘프레스: 아르메니아 공화국의 경찰중앙부의 마라쉬 지부의 자치지구 경찰은 12월 7일에 사리타흐에서 거주하고 있는 31세의 남성이 집에서 마약을 보관하고 있다는 정보를 입수하였다.
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ տեղեկություններն իրացվել են ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների հետ։ Արդյունքում՝ տղամարդու ավտոտնակում հայտնաբերվել են տարբեր փաթեթներով ընդհանուր 345 գրամից ավելի մարիխուանայի նմանվող դեղնականաչավուն զանգվածներ ու կաթուցիչներ, որոնք առգրավվել են։ Տղամարդը բերման է ենթարկվել ոստիկանության Էրեբունու բաժին։ Նշանակվել է փորձաքննություն։ Հանգամանքները պարզվում են։ "아르멘프레스"에 아르메니아 공화국의 경찰 공보처가 알려온 바에 따르면, 불법마약밀매에 대한 정보는 경찰의 에레부니 지부의 경찰관에게 알려졌으며, 그 결과, 남성의 차량에서 다양한 패키지의 총 345 그램이상의 마리화나류 결정체와 드립퍼가 발견되었으며 압수되었다.
- դեղնականաչավուն = դեղնին տվող կանաչավուն 노란색이 섞인 녹색 (연두색)
12월 7일자
도움이 되셨다면 바쁘시더라도 1초만 시간을 내주셔서 공감 및 댓글을 달아주시겠어요?
여러분의 공감과 댓글은 글쓴이에게 큰 힘이 된답니다.
'휴먼노마드로 살아 가는 법 > 아르메니아' 카테고리의 다른 글
[아르메니아어] 뉴스로 배우는 아르메니아어 (2020년 12월 9일자) (0) | 2020.12.09 |
---|---|
[아르메니아어] 뉴스로 배우는 아르메니아어 (2020년 12월 8일자) (0) | 2020.12.08 |
[아르메니아어] 뉴스로 배우는 아르메니아어 (2020년 12월 6일자) (0) | 2020.12.07 |
[아르메니아어] 뉴스로 배우는 아르메니아어 (2020년 12월 5일자) (0) | 2020.12.05 |
[아르메니아어] 뉴스로 배우는 아르메니아어 (2020년 12월 4일자) (0) | 2020.12.04 |