휴먼노마드
[아르메니아어] 뉴스로 배우는 아르메니아어 (2020년 12월 8일자) 본문
Փոխոստիկանապետը ՃՏՊ-ների թվի նվազումը կապում է բալային համակարգի ներդրման հետ: 경찰부청장은 교통사고의 감소를 등급제 도입과 연계하였다.
- փոխոստիկանապետ = փոխ-(vice-) + ոստիկանապետ(경찰서장)
- ՃՏՊ = ճանապարհատրանսպորտային պատահար 교통사고
- բալ 1) 과일, 2) 안개, 3) 점수 -> բալային համակարգ 등급
ԵՐԵՎԱՆ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը Հայաստանում արձանագրվող ճանապարհատրանսպորտային պատահարների թվի կրճատումը կապում է երթևեկության բալային համակարգի ներդրման հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Ֆիդանյանն ասաց Ազգային ժողովի դեկտեմբերի 8-ի նիստի ընթացքում: 예레반, 12월 8일, 아르멘프레스: 아르메니아 공화국의 경찰 부청장 아라 피다니안은 아르메니아에서 보고된 교통사고 수의 감소를 교통등급제의 도입과 연계하였다. "아르멘프레스"의 전언에 따르면, 이에 대하여 피다니안은 국회의 12월 8일 회의과정에서 말하였다.
- երթևեկություն 차량들, 교통(량)
«2020թ. առաջին 9 ամիսների ընթացքում տեղի է ունեցել 2855 ճանապարհատրանսպորտային պատահար, իսկ 2019թ. նույն ժամանակահատվածում այդ թիվը եղել է 3443, ինչը նշանակում է, որ այս տարի պատահարները մոտ 17%-ով նվազել են: Սա խոսում է նաև բալային համակարգի ներդրման արդյունավետության մասին»,- ասաց Ֆիդանյանը: "2020년 첫 9개월동안 2855건의 교통사고가 발생하였으며 2019년 같은 기간에 그 수는 3443건에 이었으며, 이는 올해 사고가 약 17% 감소하였음을 의미합니다. 이는 등급제 도입의 효과에 대해 말해주고 있습니다."라고 피다니안은 말했다.
Փոխոստիկանապետը նշեց, որ արագաչափ սարքերի, տեսախցիկների ու բալային համակարգի միջոցով հնարավոր է եղել կրճատել նաև արձանագրվող իրավախախտումների թիվը: 경찰 부청장은 속도계, 카메라 및 등급제를 통해 기록된 규정위반 건수를 주일 수 있다고 언급하였다.
- արագաչափ սարքեր 속도계
- տեսախցիկ 카메라
- կրճատել 줄이다
- իրավախախտում = իրավ(법, 규정)+ա+խախտում(위반)
«2020թ. 9 ամիսների ընթացքում արագաչափ սարքերով և տեսախցիկներով արձանագրվել է ընդհանուր առմամբ 985 հազար իրավախախտում, իսկ 2019թ. նույն ժամանակահատվածում արձանագրված խախտումները եղել են 1 մլն-ից ավելի: Այստեղ ևս բավական լուրջ նվազում ունենք»,- նշեց փոխոստիկանապետը: "2020년 9개월간 속도계를 통해, 카메라를 통해 전체적으로 98만 5천건의 법규위반이 등록되었으며 2019년 같은 기간에 등록된 위반은 백만건 이상입니다. 여기에서도 꽤 심각한 감소를 얻었습니다."라고 부청장은 말했다.
Անձնական տրանսպորտային միջոցում ընթացքի ժամանակ ծխելու համար նախատեսվում է կիրառել 1 տուգանային միավոր: 자가용에서 운전중 흡연시 벌점 1점이 적용될 예정이다.
- անձնական տրանսպորտային միջոց 개인운송수단 = 자가용
ԵՐԵՎԱՆ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովը քննարկում է կառավարության կողմից ներկայացված օրենքի նախագիծը, որով, ի թիվս այլ փոփոխությունների, առաջարկվում է ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցներից և տաքսիներից զատ, 1 տուգանային միավոր կիրառել նաև անձնական տրանսպորտային միջոցների վարորդների կողմից ընթացքի ժամանակ ծխելու համար: 예레반, 12월 8일, 아르멘프레스: 아르메니아 공화국의 국회는 정부에 의해 발의된 법안을 논의하고 있다. 그에 따라 다른 계정안을 포함하여 일반적으로 사용되는 운송수단과 택시과 별도로 자가용의 운전자에 의해 운전중 흡연에 대해 1점의 벌점을 적용하는 것이 제안되었다.
- ի թիվս 포함하여
- զատ 떨어져서, 별도로, 따로
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծն ԱԺ նիստում ներկայացրեց ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը: "아르멘프레스"의 보도에 따르면, "행정위반에 대한 아르메니아 공화국 법령에서 수정 및 추가에 대한" 법안은 국회 회기에서 아르메니아 공화국의 경찰 부청장 아라 피다니안이 발의하였다.
«Նախագծի նպատակն է ապահովել ճանապարհային երթևեկության ոլորտում կատարվող իրավախախտումների համար կիրառվող տուգանային միավորների համակարգի ամբողջական և պատշաճ գործարկումը, կանխարգելել ճանապարհային երթևեկության կանոնների հնարավոր խախտումները՝ վարելու իրավունք չունեցող անձանց կողմից: Մասնավորապես նախատեսվում է համապատասխան հոդվածների սանկցիաներում լրացնել նաև տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից այդ արարքը կատարելու համար պատասխանատվությունը վրա հասնելու պահանջ»,-ասաց Ֆիդանյանը:
Այսինքն՝ այն խախտումները, որոնց համար որպես վարչական տույժ նախատեսված է միայն վարելու իրավունքից զրկում, ապա վարելու իրավունք չունեցող անձի կողմից կատարելու դեպքում կսահմանվի տուգանքի ձևով վարչական պատասխանատվություն: "법안의 목적은 도로교통분야에서 실행되고 있는 법규위반에 대해 적용되어지고 있는 벌점시스템의 완전하고 적절한 운영을 보장하며, 운전할 권리를 가지지 않은 개인에 의해 도로교통규칙의 가능한 위반을 방지하는 것입니다. 특히, 해당 조항의 제재에서 운송수단을 운전할 권리를 가지지 않는 개인에 의해 그러한 행위를 하는 것에 대한 책임을 져야한다는 요건이 추가되었습니다."라고 피다니안은 말했다. 즉, 그것에 대한 행정처벌이 오직 운전권의 박탈에 그치는 그런 위반은, 운전하는 권리를 가지지 않은 개인에 의해 실행되는 경우에 벌금형태로 행정책임이 제한될 것이다.
- սանկցիա 제재
- արարք 행위
«Ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցներից և տաքսիներից զատ, 1 տուգանային միավոր կկիրառվի նաև անձնական տրանսպորտային միջոցների վարորդների կողմից ընթացքի ժամանակ ծխելու համար»,-ասաց Ֆիդանյանը: "일반적으로 사용되어지는 운송수단과 택시와 별도로, 자가용의 운전자가 운전중 흡연하는 것에 대하여 1점의 벌점을 적용하게 될 것입니다."라고 피다니안은 말했다.
Այսպիսով` սահմանվում է, որ վարորդի կողմից ընթացքի ժամանակ ծխախոտային արտադրատեսակ կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչներ օգտագործելը կառաջացնի տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի յոթնապատիկի չափով, և տուգանային միավորի կիրառում` 1 միավոր: 따라서, 운전자의 운전중 담배제품 또는 담배제품대용의 사용은 규정된 최저임금의 7배와 벌점 1점을 적용하는 벌칙이 부과될 것이다.
- տուգանքի նշանակում 벌금 부과
Օրինագծի մի քանի հոդվածներով նախատեսվող նորմերի նպատակը Ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայողների կողմից արձանագրվող խախտումների համար տուգանային միավորների համակարգի կիրառումը ժամանակավորապես հետաձգելն է: Օրենսգրքում նախատեսվում է հստակ ամրագրել, որ մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը տուգանային միավորը որպես վարչական տույժ կիրառվելու է միայն տեսանկարահանող և լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների համար: 법안의 여러 조항을 통해 예견되어지는 규칙의 목적은 교통경찰의 교통경찰관에 의해 등록되어지는 위반에 대해 벌점시스템의 적용은 일시적으로 연기되는 것이다. 법령에서는 2022년 7월 1일까지 벌점은 행정벌금으로써 오직 비디오카메라와 카메라 장치를 통해 발견되어진 도로교통규칙에 대한 위반에 대해서만 적용될 것이다.
- ժամանակավորապես 일시적으로
Նախատեսվում է ճանապարհների գովազդային վահանակների վրա տեղադրված սոցիալական գովազդն ազատել հարկումից: 도로광고판에 부과된 사회광고를 세금이 면제될 예정이다.
- գովազդ 광고 -> գովազդային վահանակ 광고판
- տեղադրել 설치하다, 부과하다
ԵՐԵՎԱՆ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունելու համար քննարկեց «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նախագիծը հեղինակել են ՀՀ կառավարությունն ու «Իմ քայլը» խմբակցության անդամ Սոֆիա Հովսեփյանը: 예레반, 12월 8일, 아르멘프레스: 아르메니아 공화국의 국회는 첫 강독회를 통해 채택하는 것에 대해 "아르메니아 공화국의 조세법에서 수정 및 추가를 하는 것에 대한" 법안을 논의하였다. "아르멘프레스"의 전언에 따르면, 법안은 아르메니아 공화국 정부와 "나의 발걸음" 정당의 구성원 소피아 호브세피안에 의해 작성되었다.
- հեղինակել = գրել 쓰다, 작성하다
«Նախատեսվում է ավտոմոբիլային ճանապարհների վրա տեղադրված գովազդային վահանակների վրա տեղադրված սոցիալական գովազդն ազատել հարկումից: Դատարկ վահանակների և գովազդակիր ընկերության սեփական գովազդի մասով ճանապարհային հարկի դրույքաչափերը համապատասխանեցնել համայնքներում տեղադրվող գովազդի համար վճարվող տեղական տուրքի դրույքաչափերին»,- նախագիծը ներկայացնելիս ասաց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը: "차량도로에 설치되었던 광고판에 설치된 사회광고는 세금에서 면제할 계획입니다. 비어있는 광고판과 광고회사의 자체광고에 대한 도로세 비율은 자치단체에서 정한 광고를 위한 지불되어지는 지방세 비율로 조정합니다."라고 법안을 발표하면서 국토관리 및 인프라부의 차관 아르멘 시모니안은 말했다.
«ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծն Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում ստացել է դրական եզրակացություն: "아르메니아 공화국의 조세법에서 수정 및 추가에 대한" 법안은 국회의 경제 상임위원회에서 긍정적인 결론을 얻었다.
Ժամանակն է տեսակավորել կենցաղային թափոնը. Երևանի քաղաքապետը մանրամասնում է նոր ծրագիրը: 가정쓰레기를 분류할 때이다. 예레반시장은 새로운 프로그램을 설명한다.
- թափոն 쓰레기
ԵՐԵՎԱՆ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի վարչական շրջաններում տեղադրվում են տեսակավորման համար նախատեսված նոր թափոնամաններ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում տեղեկացնում է, որ սկսում են Աջափնյակ ու Դավթաշեն վարչական շրջաններից: 예레반, 12월 8일, 아르멘프레스: 예레반의 행정구역에서 가정용으로 구상된 새로운 쓰레기 상자가 설치되고 있다. "아르멘프레스"의 보도에 따르면, 예레반시장 하이크 마루챤은 그의 "페이스북" 소셜네트워크 페이지에 아자프니악과 다브타센 행정구역부터 시작한다고 통보하였다.
«Այստեղ 16 կետերում «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը տեղադրում է երեքական տեսակի տարագույն թափոնամաններ: Կենցաղային աղբի համար նախատեսված «սովորական» աղբամանների կողքին տեղադրված այս թափոնամանները հնարավորություն կտան մեր բնակչությանը՝ աստիճանաբար յուրացնել աղբի տեսակավորման մշակույթը՝ առանձնացնել այն տանը և թափել բնակարանի մերձակայքում տեղադրված ամաններում»,-նշել է քաղաքապետը: "여기 16개 지점에서 "녹지 및 환경보호" 비정부기구는 세가지 유형의 색을 가진 쓰레기통을 설치합니다. 가정쓰레기용으로 구상된 "일반" 쓰레기통 옆에 설치된 이 쓰레기통은 우리 주민에게 집에서 분류하고 주택근처에 설치된 상자에 버리는 쓰레기 분리수거 문화를 점차적으로 동화하도록 기회를 부여할 것입니다."라고 시장은 언급하였다.
- ՀՈԱԿ = համայնքային ոչ առևտրային կազմակերպություն NGO 비정부기구
- աստիճանաբար 차례로, 점차적으로
- յուրացնել 동화시키다, 흡수하다
- թափել 붓다
Դեռ 2019-ից պլանավորված այս գործընթացով դրվել է մի քանի կարևորագույն նպատակ՝ սկսած բնապահպանականից, վերջացրած՝ տնտեսական որոշակի արդյունքով: Դեղին թափոնամանը նախատեսված է թղթի, ստվարաթղթի համար: Խիստ ցանկալի է, որպեսզի ստվարաթղթե արկղերը թափոնամանները նետվեն բացելուց և ծալելուց հետո: Կապույտը՝ պլաստիկի համար է: Այս թափոնամանները նախատեսված են բոլոր այն թափոնների համար, որոնք պլաստիկի հիմքով են պատրաստված՝ պոլիէթիլենային տոպրակներ, շշեր, բաժակներ և այլն: 2019년부터 계획된 이 절차를 통해 환경적인 것에서부터 경제효과까지 여러 중요한 목표를 설정되었다. 노란색 분류상자는 종이류, 골판지용으로 구상되었다. 골판지박스는 펼치고 접은후에 분류상자에 버리는 것이 바람직하다. 파란색은 플라스틱용이다. 이 분류상자는 플라스틱 기반으로 만들어진 폴리에틸렌 비닐, 병, 컵 등의 모든 쓰레기용으로 구상되었다.
- ստվարաթուղթ 골판지
- խիստ ցանկալի է 매우 바람직하다
- արկղ 박스
«Փոքր մոխրագույն, սև թափոնամաններն ապակու համար են: Այստեղ հավաքում ենք ապակե թափոնները՝ ոչ միայն շշերը և այլ սպասք, այլև օրինակ՝ պատուհանի կոտրված ապակի, և այլն: Մեր մասնագետները և վարչական շրջանների համապատասխան անձնակազմը թափոնամաններից օգտվելու առանձնահատկությունների մասին ընթացքում առավել մանրամասն տեղեկատվություն կտան»,- նշել է թաղապետը: 작은 회색, 검정 분류상자는 유리용입니다. 여기에는 병이나 기타 접시뿐만 아니라 예를 들어 창문의 깨진 유리 등 유리폐기물을 수거합니다. 우리 전문가들과 행정구역의 관련 직원은 폐기물처리의 특성에 대해 보다 자세한 정보를 제공할 것입니다." 구역장은 말했다.
Դեկտեմբերի մինչև 2 տարեկան երեխաների խնամքի նպաստի վճարման գործընթացը կսկսվի դեկտեմբերի 8-ից: 12월에 2세까지의 육아수당의 지급절차가 12월 8일부터 시작될 것이다.
- երեխաների խնամքի նպաստ 육아수당
ԵՐԵՎԱՆ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը դեկտեմբեր ամսվա մինչև 2 տարեկան երեխաների խնամքի նպաստի վճարման գործընթացը կիրականացվի դեկտեմբերի 8-ից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է Սոցիալական ապահովության ծառայությունը: 예레반, 12월 8일, 아르멘프레스: 아르메니아는 12월에 2세까지의 육아수당의 지급절차가 12월 8일부터 실시될 것이다. "아르멘프레스"의 보도에 따르면, 이에 대하여 사회보장국이 통보하였다.
«Հայրենիքի փրկության շարժում»-ը տվեց քաղաքացիական անհնազանդության բողոքի ակցիաների մեկնարկը: "구국운동"은 시민불복종 항의시위를 시작하였다.
- անհնազանդություն 불복종
ԵՐԵՎԱՆ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայրենիքի փրկության շարժում»-ը տվեց մեկնարկը քաղաքացիական անհնազանդության բողոքի ակցիաների` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` «Ֆեյսբուք»-ի ուղիղ եթերի ընթացքում այս մասին ասաց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը: 예레반, 12월 8일, 아르멘프레스: "구국운동"은 아르메니아 공화국 총리 니콜 파쉬니안의 사임을 요구하면서 시민불복종에 대한 항의시위를 시작하였다. "아르멘프레스"의 전언에 따르면 이에 대하여 "페이스북"의 생방송도중 아르메니아 혁명연맹의 아르메니아 최고위원회 기관의 대표 이쉬한 사가텔리안은 말했다.
«Դեկտեմբերի 5-ին, շաբաթ օրը «Հայրենքի փրկության շարժման» հանրահավաքի ժամանակ մենք միասին վերահաստատեցինք Նիկոլ Փաշինյանի հեռանալու պահանջը և հանրահավաքից հետո մենք միասին այդ պահանջը փոխանցեցինք իրեն՝ ժամանակ տալով մինչև երեքշաբթի օրը ժամը 12:00-ն հրաժարական տա և հեռանա: Ինչպես տեսնում եք, արդեն ժամը 12:08 րոպե է, և Նիկոլ Փաշինյանը հրաժարական չի ներկայացրել: Հետևաբար, այս պահից սկսաց մինչև 17:00-ն Հայաստանի Հանրապետության քաղաքացիները ունեն լեգիտիմ իրավունք խաղաղ անհնազանդության բողոքի ակցիաներ և գործողություններ անելու, իրենց բողոքը, իրենց պահանջը տեղ հասցնելու համար: Դիմում եմ մեր քաղաքացիներին իրենց բոլոր գործողությունները անել օրենքի սահմաններում, չտրվել սադրանքներին, դիմում եմ իրավապահ համակարգին ապահովել Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ազատ երթեր, ցույցեր, բողոքներ անելու իրավունքը»,- ասաց Սաղաթելյանը: "12월 5일, 토요일에 "구국운동" 집회중에 우리는 함께 니콜 파쉬니안이 떠날 요구를 재확인하였으며 집회후 우리는 함께 그 요구를 화요일 12시까지 사임하고 떠나라는 시간을 주면서 그에게 전달하였습니다. 여러분이 보시다시피, 이미 12시 8분이며 니콜 파쉬니안은 사임을 발표하지 않았습니다. 따라서 지금부터 17시까지 아르메니아 공화국의 시민들은 본격적인 평화적 불복종에 대한 항위시위와 행동을 할, 자신들의 불만과 자신들의 요구를 표현하기 위한 권리를 가지고 있습니다. 저는 우리 시민들에게 자신의 모든 행동을 법적 제한에서 실천하며, 위협에 굴복하지 말기를 호소합니다. 저는 사법시스템에 아르메니아 공화국의 시민들이 자유로운 행진과, 시위, 항의할 권리를 보장해줄 것을 호소합니다."라고 사가텔리안은 말했다.
- լեգիտիմ 본격적인
Նա ևս մեկ անգամ հորդորեց Նիկոլ Փաշինյանին, որպեսզի նա անցնցում հեռանա վարչապետի պաշտոնից: 그는 또 한번 니콜 파쉬니안에게 그가 총리의 직위에서 떠날 것을 촉구하였다.
Անվան փոփոխության, ամուսնությունների գրանցման ընթացակարգերը կհեշտանան: 이름 변경 및 결혼등록절차가 간소화된다.
ԵՐԵՎԱՆ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարութունը խորհրդարանի քննակմանն է ներկայացրել օրինագիծ, որով հեշտացվում են ՔԿԱԳ ծառայություններից օգտվելու կարգը, որոշ ծառայություններ այսուհետ կմատուցվեն էլեկտրոնային եղանակով, վարչարարությունը կկրճատվի: 예레반, 12월 8일, 아르멘프레스: 정부는 의회토론에서 등기소의 서비스이용절차를 간소화하는 법안을 제출하였으며, 일부 서비스들은 이제부터 전자방식으로 제공될 것이며 행정력은 줄어들 것이다.
- ՔԿԱԳ = քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալություն 시민등록사무소(=등기소)
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ նիստում ներկայացրեց ՀՀ արդադատության նախարարի տեղակալ Վահե Դանիելյանը: "아르멘프레스"의 전언에 따르면, 시민등록사무소에 대한, 그리고 제출되어진 법안패키지는 국회 회기에서 아르메니아 공화국의 법무부 차관 바헤 다니엘리안이 발의하였다.
«Նախագծերով սահմանվում Է քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինների նոր համակարգ: Դիմումները կընդունվեն սպասարկման կենտրոնների կողմից, որոնք կարող են լինել ինչպես միասնական գրասենյակի, այնպես էլ ՔԿԱԳ գործակալության տարածքային մարմինների մասնավոր լիազոր օպերատորների կամ օտարերկրյա պետությունների հյուպատոսարանների կողմից, իսկ գրանցումները կկատարվեն Արդարադատության նախարարության կողմից՝ բացառելով դիմող- որոշում կայացնող շփումները: Նախատեսվում է Էլետրոնային դիմումների ներկայացման հնարավորություն. ՔԿԱԳ ծառայություննների մատուցումն իրականացնել նաև օնլայն հարթակի միջոցով»,-ասաց Դանիելյանը: "법안을 통해 시민등록사무소의 새로운 시스템을 정의하고 있습니다. 신청서는 서비스센터에 의해 접수될 것이며 그것은 합동사무소뿐만 아니라 시민등록사무소의 지역기관의 민간공인운영자 또는 외국주재 영사관에 의해 접수될 수 있으며 등록은 신청자에게 결정을 내리는 접촉을 제외하고 법무부에 의해 실행될 것입니다. 전자신청서를 제출할 기회가 계획되고 있습니다. 시민등록사무소의 서비스 제공은 온라인 플랫폼을 통해서도 실시됩니다."라고 다니엘리안은 말했다.
Նա նշեց, որ այս տարի ներդրվել է այդ ոլորտում առաջին էլեկտրոնային ծառայությունը՝ ընտանեկան կարգավիճակի վերաբերյալ տեղեկանքի տրամադրում: Եվս երկու ծառայություն զւոգահեռ ավելացվել է: Այս փոփոխությունները հնարավորություն կտան ՔԿԱԳ ծառայությունները տեղափոխել էլեկտրոնային հարթակ:
Փոխնախարարի վստահեցմամբ՝ նվազեցրել են գրեթե բոլոր գործընթացներում վարչարարությունը: Մասնավորապես հանվել է օտարերկրյա պետության կողմից տրված փաստաթղթերի նոտարական կարգով հաստատված թարգմանությունների պահանջը: Այժմ բավարար է թարգմանչի ստորագրությունը՝ հաստատված հայերեն թարգմանությամբ: 그는 올해에 결혼상태에 대한 참고를 제공하는 분야에서 처음으로 전자서비스가 도입되었다고 언급하였다. 또한 두가지 서비스가 병행하여 추가되었다. 이러한 변화는 시민등록사무소의 서비스가 전자플랫폼으로 이전될 가능성을 제공한다. 차관에 따르면, 거의 모든 절차에서 행정력은 감소할 것이다. 특히 외국에서 제공되어진 서류에 대한 공증절차를 통한 재확인하는 번역요건이 제거되었다. 이제 아르메니아어 번역을 통해 재확인되어진 번역자의 서명만으로 충분하다.
- տեղեկանք 참고
«Կրճատվել է ամուսնության գրանցումների ժամկետը: Ներկայումս գրանցումը կատարվում է դիմում ներկայացնելուց հետո 10 օրից մինչև 3 ամիս ժամկետում, սահմանել ենք՝ դիմումը ներկայացնելու հաջորդ օրվանից մինչև 6 ամիս՝ անձի նախընտրությամբ օր: Կրճատվել են անվան փոխման գրանցման ժամկետները՝ մինչև 5 ամսից դարձվել է 15 օր: Հանվել են անվան փոխման համար կառավարության որոշմամբ սահմանված հիմքերը՝ հարգելի դեպքեր, օրինակ բարեհունչ անուն ընտրելը, դժվար արտասանելիություն կամ ՔԿԱԳ պետի որոշմամբ այլ դեպքեր»,-ասաց Դանիելյանը: "혼인신고기간도 단축되었습니다. 현재 신고는 신청서 제출후 10일에서 최대 3개월기간동안 실행되었으며 신청서를 제출한 다음 날부터 개인이 지정한 날인 최대 6개월까지로 정의했습니다. 이름변경 신고기간이 최대 5개월에서 15일로 단축되었습니다. 이름의 변경에 대해 정부의 결정안에 따라 규정된 좋아하는 경우, 더 좋은 이름을 선택한 경우, 어려운 발음이나 시민등록사무소 소장의 결정에 따른 기타의 경우 등 사유가 제거되었습니다."라고 다니엘리안은 말했다.
Ուղղագրական սխալների փոփոխման համար սահմանվել է կրճատ ժամկետ՝ մինչև 3 օր: Ընդ որում, առանձին տառերի, թվերի ուղղագրական սխալների փոփոխության համար պետական տուրքը հանվել է, ինչի արդյունքում քաղաքացիները ստիպված չեն լինի ժամանակ ու գումար ծախսել վրիպակների շտկման համար: Հանվել են պետական տուրքերը՝ ամուսնության համար: 맞춤법의 오류에 따른 수정에 대해 단축기한은 최대 3일로 규정되었다. 그에 따라, 개별 문자와 숫자의 철자오류의 변경에 대해 국가벌금이 제거되었으며 이를 통해 시민들은 실수를 만회하기 위해 시간과 돈을 지출할 필요가 없어졌다. 혼인에 대한 국가벌금은 제거되었다.
Ցուցարարները փորձում են փակել Երևանի մի շարք փողոցներ: 시위대는 예레반의 여러 거리를 막기 위해 노력하고 있다.
ԵՐԵՎԱՆ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող ցուցարարները փորձում են փակել Երևանի մի շարք փողոցներ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ակցիա մասնակիցները փորձում են փակել Աբովյան-Մոսկովյան փողոցը` երթևեկությունը կաթվածահար անելու նպատակով: Ոստիկանության աշխատակիցները կարգավորում են երթևեկությունը՝ ակցիա իրականացողներին հրավիրելով դեպի մայթեր: 예레반, 12월 8일, 아르멘프레스: 아르메니아 공화국의 총리 니콜 파쉬니안의 사임을 요구하는 시위대는 예레반의 여러 거리를 막으려고 시도하고 있다. "아르멘프레스"가 전한 바에 따르면, 시위 참여자는 교통을 마비시킬 목적으로 아보비안-모스코비안 거리를 막으려고 하고 있다. 경찰관들은 시위대를 인도방향으로 가이드하면서 교통을 규제하고 있다.
Ցուցարարները «Կամազ» բեռնատար մեքենաներով փակել են նաև Մյասնիկյան պողոտան: Ոստիկանությունը միջոցներ է ձեռնարկում երթևեկությունը կարգավորելու ուղղությամբ: Իսկ Մաշտոցի պողոտայում բողոքի ակցիա իրականացնելու ժամանակ բերման է ենթարկվել ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը: 시위대는 "카마즈" 트럭차량으로 미아스니끼안 대로를 봉쇄하려고 시도하였다. 경찰은 교통을 규제하기 위한 조치를 취하고 있다. 또한 마쉬또츠 대로에서 항의 시위를 하는 동안 아르메니아 혁명동맹의 회원 게감 마누끼안은 구금되었다.
«Հայրենիքի փրկության շարժում»-ը տվեց մեկնարկը քաղաքացիական անհնազանդության բողոքի ակցիաների` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով: Անհնազանդության ակցիաները կշարունակվեն մինչև 17:00-ն: "구국운동"은 아르메니아 공화국의 총리 니콜 파쉬니안의 사임을 요구하면서 시민 불복종 항의시위를 시작하였다. 불복종시위는 17시까지 계속될 것이다.
Ցուցարարաները խափանել են Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի երթևեկությունը: 시위대는 까렌 데미르찌안 역의 지하철 통행을 방해하였다.
- մետրոպոլիտեն 지하철
ԵՐԵՎԱՆ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քաղաքացիական անհնազանդության ակցիաների հետևանքով
կաթվածահար է եղել Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի երթևեկությունը: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Մետրոպոլիտենի մամուլի խոսնակ Տաթև Խաչատրյանը: 예레반, 12월 8일, 아르멘프레스: 시민 불복종 시위로 인해 까렌 데미르찌안 역의 지하철 통행이 마비되었다. "아르멘프레스"와의 인터뷰에서 이에 대하여 지하철의 대변인 따테브 하챠뜨리안은 말했다.
«Երևանի մետրոպոլիտենի «Գործարանային» կայարանում մի խումբ քաղաքացիներ իրականացնում են իրենց անհնազանդության ակցիան` խափանելով մետրոպոլիտենի երևեկությունը: Այս պահին մետրոպոլիտենը փակ է: Բնականոն աշխատանքին անցնելուն պես կտրվի լրացուցիչ ինֆորմացիա»,- նշեց Խաչատրյանը: "예레반의 메트로의 "고르짜라나인" 역사에서 한 무리의 시민들이 지하철의 운행을 방해하면서 자신들의 불복종 시위를 실행하였습니다. 현재 지하철은 폐쇄되었습니다. 정상적인 업무로 복귀시 즉시 추가적인 정보를 전달하겠습니다."라고 하차뜨리안은 말했다.
Հարավային Կորեան պլանավորում է պատվաստանյութ գնել 44 մլն մարդու համար: 한국은 4천4백명분 백신을 구매할 계획이다.
ԵՐԵՎԱՆ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: (Հարավային) Կորեայի Հանրապետությունը համաձայնագիր Է ստորագրել հաջորդ տարի 44 մլն մարդու համար COVID-19-ի դեմ պատվաստանյութի մատակարարման շուրջ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 8-ին հայտարարել Է ԿՀ-ի առողջապահության նախարար Պակ Նին Հուն: 예레반, 12월 8일, 아르멘프레스: (남측) 대한민국 공화국은 내년에 44백만인분의 COVID-19 백신의 제공에 관한 계약서에 서명하였다. 이에 대하여 "아르멘프레스"가 전한 바와 같이 12월 8일에 대한민국 공화국의 보건부 장관 박능후는 발표하였다.
Կառավարությունը պայմանավորվել Է AstraZeneca Plc, Pfizer Inc., Moderna Inc. և Johnson & Johnson՚s Janssen ընկերություններից պատվաստանյութեր գնելու շուրջ՝ 34 մլն մարդու պատվաստելու համար, ճեպազրույցում լրագրողներին հայտնել Է նախարարը: 10 մլն մարդու համար չափաբաժինները կգնվեն Առողջապահության համաշխարհային կազմակերպության պատվաստման գլոբալ նախագծի շրջանակներում, որը հայտնի Է որպես COVAX, հավելել Է պաշտոնյան: 정부는 아스뜨라제네카, 화이자, 모더나 및 존슨앤존슨의 잔센사로부터 34백만명의 접종을 위한 백신을 구매하는 것에 대해 동의하였다고 브리핑에서 기자들에게 장관은 밝혔다. 천만명을 위한 할당량은 세계보건기구의 COVAX로 알려진 글로벌 백신접종프로젝트의 일환으로 구매될 것이다라고 장관은 덧붙였다.
«Սկզբում մենք պլանավորել Էինք պատվաստանյութերով ապահովել 30 մլն մարդու, բայց որոշեցինք ավելի շատ գնել, քանի որ առկա Է անորոշություն դրանց հաջող ազդեցության նկատմամբ և սուր մրցակցություն՝ գնումների առումով»,-ասել Է նա: "처음에 우리는 3천만명분의 백신을 유지하는 것으로 계획하였으나 더 많이 구매하기로 결정하였습니다. 왜냐하면 그것들의 성공여부와 치열한 경쟁으로 인해 구매측면에서 불확실성이 있기 때문입니다."라고 그는 말했다.
Պատվաստանյութի մատակարարումները սկսկսվեն մարտից ոչ ուշ, բայց իշխանությունները կվերահսկեն, թե պատվաստանյութները մի քանի ամսվա ընթացքում ինչպես են աշխատում մյուս երկրներում՝ ապահովելու համար դրանց կիրառման անվտանգությունը: Հավանաբար զանգվածային պատվաստումը կսկսվի հաջորդ տարվա երկրորդ կեսին: Միևնույն ժամանակ նա նշել Է երկրի որոշակի հաջողությունները վիրուսի տարածումը զսպելու գործում և ասել. «Մենք շտապ կարգով պատվաստումն սկսելու անհրաժեշտություն չենք տեսնում, չհամոզվելով, որ պատվաստանյութերի ռիսկերն ստուգվել են»: Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման գործակալության (KDCA) տվյալներով՝ դեկտեմբերի 7-ի կեսգիշերի դրությամբ երկրում գրանցվել Է հիվանդության 38,7 հազար դեպք, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: 백신의 제공은 늦어도 3월에 시작되지만 당국은 그것들의 사용상의 안전성을 보장하기 위해 백신이 여러달 동안 다른 나라에서 어떻게 작용하는지 검토할 것이다. 아마 대규모 백신 접종은 내년 하반기에 시작될 것이다. 동시에 그는 바이러스의 확산을 억제하는 과정에서 국가의 성공을 언급하면서 말하였다. "우리는 백신의 위험성이 확인되지 않는 상태에서 긴급하게 백신을 시작할 필요성을 가지고 있지 않습니다."라고 질병관리본부 (KDCA)의 자료에 따르면 12월 7일 자정 기준 나라에서는 3만 8700명의 확진사례가 등록되었다고 "인터팍스"는 보도하였다.
Վարչապետի աջակիցները հավաքվել էին Հանրապետության հրապարակում: 총리 지지자들은 공화국 광장에 모였다.
ԵՐԵՎԱՆ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քաղաքացիների մի խումբ հավաքվել էր կառավարության մոտ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանին աջակցություն հայտնելու նպատակով: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, աջակիցների թվում էին նաև «Հեղափոխության պահապաններ» նախաձեռնության անդամները: 예레반, 12월 8일, 아르멘프레스: 한무리 시민들은 총리 니콜 파쉬니안에게 지지를 표명할 목적으로 정부 근처에 모여들었다. "아르멘프레스"가 전해온 바와 같이, 지지자들은 "혁명의 수호자" 회원들도 포함되었다.
- նախաձեռնություն 주도권, 계획
«Հեղափոխության պահապաններ» նախաձեռնության հիմնադիր–անդամ Հայկ Ստեփանյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ Նիկոլ Փաշինյանի հրաժարականով երկրի վիճակն ավելի անկայուն կդառնա։ "혁명의 수호자" 설립자이자 구성원인 하이크 스떼파니안은 기자와의 인터뷰에서 니콜 파쉬니안의 사임을 통해 국가상황은 더욱 불안정해질 것이라고 말했다.
«Հարցնում են՝ այդ փաստաթղթից բողոքում եք, փոխելո՞ւ եք այդ փաստաթուղթը, ասում են՝ չենք փոխելու, բայց եկեք՝ մենք գնանք բանակցելու։ Դուք 30 տարի ունեցել եք բոլոր հնարավորությունները բանակցելու, դուք բանակցել եք 7 շրջանները հանձնելու մասին, պարտվողական դիրքերից եք բանակցել: Վարչապետին ժառանգություն է եկել մի փաստաթուղթ, որում գրված է, որ նա 7 շրջան պիտի վերադարձնի»,– ասաց նա: "그들은 당신이 그 문서에 불만이 있는지, 그 문서를 바꿀 것인지 묻고 있습니다. 그들은 우리가 바꾸지 못할거라고 말하고 있어요. 하지만 우리가 가서 협상합시다. 30년간 협상할 모든 기회를 가져었고, 7개 지역을 넘겨주는 것에 대해 협상하였으며 패배한 입장에서 협상하였습니다. 총리에게 그가 7개 지역을 되돌려주어야한다고 쓰여져 있는 서류를 물려졌습니다."라고 그는 말했다.
- ժառանգություն 세습
ՍԴ-ն մերժել է վարույթ ընդունել Գագիկ Ծառուկյանի հարցով ԱԺ խորհրդի դիմումը: 헌법재판소는 가긱 짜루끼안의 문제에 대한 기소를 채택하는 국회위원회의 신청을 기각하였다.
ԵՐԵՎԱՆ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սահմանադրական դատարանն աշխատակարգային որոշմամբ մերժել է վարույթ ընդունել Գագիկ Ծառուկյանի պատգամավորական լիազորությունները դադարեցնելու հարցով` Ազգային ժողովի խորհրդի դիմումը: Այդ մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՍԴ մամուլի քարտուղար Եվա Թովմասյանը: 예레반, 12월 8일, 아르멘프레스: 헌법재판소는 업무절차상의 결정으로 가긱 짜루끼안의 국회의원의 권한을 중지하는 문제에 대한 기소를 채택하는 국회위원회의 신청을 기각하였다. 이에 대하여 "아르멘프레스"와의 인터뷰에서 국회 언론담당비서인 에바 토브마시안은 언급하였다.
- աշխատակարգ = աշխատանքային կարգ 업무절차
«Որոշումն օրենքով սահմանված կարգով եռօրյա ժամկետում կուղարկվի կողմերին և կհրապարակվի Սահմանադրական դատարանի պաշտոնական կայքում»,- ասաց նա։ "결정은 법률에서 정한 절차에 따라 3일이내에 당사자들에게 보내질 것이며 헌법재판소의 공식 사이트에 공개될 것입니다."라고 그는 말했다.
도움이 되셨다면 바쁘시더라도 1초만 시간을 내주셔서 공감 및 댓글을 달아주시겠어요?
여러분의 공감과 댓글은 글쓴이에게 큰 힘이 된답니다.
'휴먼노마드로 살아 가는 법 > 아르메니아' 카테고리의 다른 글
[아르메니아어] 뉴스로 배우는 아르메니아어 (2020년 12월 10일자) (0) | 2020.12.10 |
---|---|
[아르메니아어] 뉴스로 배우는 아르메니아어 (2020년 12월 9일자) (0) | 2020.12.09 |
[아르메니아어] 뉴스로 배우는 아르메니아어 (2020년 12월 7일자) (2) | 2020.12.07 |
[아르메니아어] 뉴스로 배우는 아르메니아어 (2020년 12월 6일자) (0) | 2020.12.07 |
[아르메니아어] 뉴스로 배우는 아르메니아어 (2020년 12월 5일자) (0) | 2020.12.05 |