휴먼노마드
[아르메니아어] 뉴스로 배우는 아르메니아어 (2020년 12월 9일자) 본문
Նորածին երեխայի առքուվաճառքի դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: 신생아 매매사건에 대해 시작된 형사사건의 예비조사가 완료되었다.
- առքուվաճառք = առնելը և վաճառելը 사고 팔다, 매매
ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են նորածին երեխայի առքուվաճառքի դեպքի հանգամանքները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ քննչական կոմիտեն: 예레반, 12월 9일, 아르멘프레스: 아르메니아 공화국의 조사위원회의 특수전담수사부에서 실시된 대규모 수사와 기타 사법적 조치의 결과로 신생아의 매매사건에 대한 정황이 밝혀졌다. "아르멘프레스"의 전언에 따르면, 이에 대하여 아르메니아 공화국의 조사위원회는 공지문을 배포하였다.
- հատկապես 주로, 특히
«Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Արարատի մարզի 39-ամյա բնակչուհին, ունենալով մոտ ութ ամսական հղիություն, 2020թ. հունիսին նույն մարզի բժշկական հաստատություններից մեկի մանկաբարձ-գինեկոլոգի և մանկաբարձուհու օժանդակությամբ, 2000 ԱՄՆ դոլարով երեխայի վաճառքը կատարելու շուրջ պայմանավորվածություն է ձեռք բերել Երևանի բնակչուհու հետ: 조사를 통해 입수된 사실자료에 따르면, 아라라뜨 지역의 39세 주민은 임신 8개월이었으며 2020년 6월 같은 지역의 의료시설중 한곳의 산부인과 의사와 산파의 도움으로 예레반 거주민과 2000 미국달러로 아동판매를 하기로 대략적인 합의를 하였다.
- հղիություն 임신
- բժշկական հաստատություն 의료시설
- մանկաբարձ-գինեկոլոգ = մանկաբարձ(산파)-գինեկոլոգ(부인과 의사) = 산부인과 의사
- պայմանավորվածություն 합의
Պայմանավորվածության համաձայն՝ Արարատի մարզի բնակչուհին ընդունվել է Երևանի բուժհաստատություններից մեկը, որտեղ 2020թ. հուլիսի 8-ին ծննդաբերել է աղջիկ երեխա: 2020թ. հուլիսի 13-ին 39-ամյա կինը դուրս է գրվել բուժհաստատությունից, նույն օրը երեխային հանձնել է գնորդին՝ Երևանի բնակչուհուն, նրանից ստացել գումարի մի մասը՝ պայմանավորվելով գումարային հարցերը վերջնական լուծել որդեգրման փաստաթղթերը ամբողջությամբ ձևակերպելուց հետո: 합의에 따라, 아라라트 지역의 주민은 2020년 7월 8일에 여아를 출생하였던 예레반의 의료시설중 한곳에 수용되었다. 2020년 7월 13일에 39살의 여성은 의료시설에서 퇴원하였으며 같은 날 아이를 예레반의 주민인 판매자에게 넘겨주었고 그로부터 자금의 일부를 받았고 돈 문제는 입양서류가 완전히 작성된 후에 최종적으로 해결하기로 합의하였다.
Բացի այդ, նախազգուշացված լինելով սուտ տեղեկություններ հայտնելու համար ՀՀ քրեական օրենսգրքով սահմանված պատասխանատվության մասին, ինչպես նաև հստակ իմանալով, որ Երևանի վերոնշյալ բնակչուհու ամուսինը՝ 43-ամյա տղամարդը, չի հանդիսանում իր նորածին դստեր կենսաբանական հայրը՝ Արարատի մարզի բնակչուհին, ստանձնողի խնամքին հանձնելու նպատակով երեխայի վաճառքը վերջնական ավարտին հասցնելու համար, 2020թ. հուլիսի 13-ին քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնին հայտնել է ակնհայտ սուտ տեղեկատվություն, որի արդյունքում 43-ամյա տղամարդը ձեռք է բերել հայրության իրավունք և ստացել բովանդակությամբ կեղծ, հայրության որոշման մասին պետական վկայականները: 그 외에도, 아라라뜨 지역의 주민에게 허위신고에 대한 아르메니아 공화국의 형법에 의해 규정된 책임에 대한 것을 사전경고했을 뿐만 아니라 위에서 언급한 예레반 주민의 43세 남편이 그녀의 신생 여아의 생물학적 아버지가 아님을 분명히 하면서, 양육권을 넘겨줄 목적으로 아동판매를 최종적으로 완료하기 위해 2020년 7월 13일에 시민등록사무소에 허위가 명백한 정보를 신청하였으며, 그 결과로 43세의 남성은 친권을 획득하고 거짓된 내용으로 주정부의 친자관계증명서을 받았다.
- հանդիսանալ 1) 발생하다, 2) 행동하다
- կենսաբանական հայր 생물학적 아버지, 생부
- ստանձնել = հանձն առնել 착수하다
- խնամք 양육권
- քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմին 시민등록사무소
- հայրության իրավունք 친권
- բովանդակություն 목차, 내용
- վկայական 증명서
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Արարատի մարզի բնակչուհուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 168-րդ հոդվածի (խնամքը ստանձնելու նպատակով երեխայի առքը կամ ստանձնողի խնամքին հանձնելու նպատակով երեխայի վաճառքը) 1-ին մասով և 169.1 հոդվածով (քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններին սուտ տեղեկություններ հաղորդելը): Երևանի բնակչուհուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 168-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ վերջինիս ամուսնուն, բուժհաստատության մանկաբարձ-գինեկոլոգին և մանկաբարձուհուն՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-168-րդ հոդվածի 1-ին մասով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել չհեռանալու մասին ստորագրությունը: 입수된 충분한 증거를 바탕으로 아르메니아 공화국의 형법 제 168 조의 (양육권을 얻을 목적으로 아동판매 또는 양육권을 넘겨줄 목적으로 아동판매) 1항과 제 169.1 조 (시민등록사무소에 허위사실신고)에 의거하여 아라라트 지역의 주민은 기소되었다. 예레반 주민은 아르메니아 공화국의 형법 제 168 조의 1항에 의거하여 기소되었으며 후자의 남편, 의료기관의 산부인과 의사와 산파는 아르메니아 공화국의 형법 제 168 조의 1항에 의거하여 기소되었다. 그들에 대해서는 예방조치로써 이탈하지 않겠다는 서명이 적용되었다.
Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու միջնորդությամբ, ուղարկվել դատախազին»,- ասված է հաղորդագրության մեջ: 예비조사는 완료되었으며 형사사건은 기소결론을 확인하는 중재로 검사에게 전달되었다"라고 공지문에는 명시되었다.
Դեկտեմբերի 16-ից կվերսկսվեն Ռոստով-Գյումրի-Ռոստով չվերթները: 12월 16일부터 로스또브-귬리-로스토브 항공편이 재개될 것이다.
ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ուրալյան ավիաուղիներ» ավիաընկերությունը դեկտեմբերի 16-ից կվերսկսի Ռոստով-Գյումրի չվերթները: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ ավիաընկերության մամուլի ծառայությունից: 예레반, 12월 9일 아르멘프레스: "우랄리안 항공"의 항공사는 12월 16일부터 로스토브-귬리-로스토브 항공편을 재개할 것이다. 이에 대하여 "아르멘프레스"는 항공사의 언론서비스로부터 전달받았다.
Airbus A-320 ինքնաթիռները Ռոստովից Գյումրի թռիչքներ կիրականացնեն յուրաքանչյուր չորեքշաբթի ժամը 10:00-ին և վայրէջք կկատարեն Գյումրիում տեղական ժամանակով ժամը 12:35-ին: Airbus A-320 항공기는 로스로프로에서 귬리로의 비행을 매주 수요일 10시와 현지시작으로 귬리에서 12시 35분에 착륙한다.
Գյումրիից Ռոստով չվերթը նշանակված է ժամը 13:30-ին, իսկ վայրէջքի ժամը` 14:10-ին: Ինքնաթիռի ամենաէժան տոմսը կարժենա մոտ 5,5 հազար ռուբլի, իսկ բիզնես դասի համար պետք է վճարել 32,834 ռուբլի: Ինքնաթիռում կարող է տեղավորվել 180 մարդ։ 귬리에서 로스토프로의 비행은 13시 30분에 예정되었으며 착륙시간은 14시 10분이다. 가장 저렴한 항공티켓은 약 5500 루블이며 비지니스 좌석은 32,834 루블을 지불해야한다. 항공기는 180명을 수용할 수 있다.
Ապարանի շրջանի համայնքների բնակիչները գյուղապետերից պահանջում են հանդես չգալ վարչապետի հրաժարականի կոչով: 아파란 지역의 자치구 주민들은 마을촌장들에게 총리의 사임을 촉구하지 말것을 요구하였다.
ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ապարան քաղաքի շրջակա համայնքների բնակիչները բողոքի ակցիա են իրականացրել` պահանջելով համայնքի ղեկավարներից իրենց անունից հանդես չգալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի կոչով: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, բնակիչներից մեկն ասաց, որ իրենք պայքարում են պետության և պետականության համար, որի հիմքերը փորձում են համայնքապետները խաթարել: 예레반, 12월 9일, 아르멘프레스: 아파란 시의 인근 자치구의 주민들은 아르메니아 공화국의 총리 니콜 파쉬니안의 사임을 지역사회의 지도자들의 이름으로 촉구하지 말 것을 요구하는 항의 시위를 실행하였다. "아르멘프레스"가 전한 바와 같이, 주민들중 한명은 그들은 국가와 국민을 위해 싸우고 있으며 그것을 바탕으로 지역사회의 장들을 방해하려고 시도하고 있다고 말했다.
- պետականություն 국민
- պետություն 국가
«Համայնքապետերն իրենց կարծիքն են հայտնել, ժողովրդի անունից ոչինչ չկա: Որևէ մեկին չեն հարցրել, թե արդյոք ցանկանում ենք, որպեսզի Նիկոլ Փաշինյանը հեռանա պաշտոնից: Մենք մեր վարչապետի հետ ենք և վարչապետին էլ խորհուրդ ենք տալիս, որպեսզի մեկ քայլ հետ չգնա»,- ասաց Ապարանի բնակիչներից մեկը:
"지역장들은 그들의 의지를 표명하였으며, 사람들의 이름으로 아무것도 없습니다. 누구도 과연 우리가 니콜 파쉬니안이 직위에서 물러나는 것을 원하는지 묻지 않았습니다. 우리는 우리의 총리와 함께하며 총리에게도 한발짝도 물러나지 말라고 조언을 하고 있습니다."라고 아파란의 주민들중 한명은 말했다.
Բնակչերին մոտեցավ Շենավան համայնքի ղեկավարը և ասաց, որ իր կողմից թյուրիմացություն է եղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարական պահանջելը, որի համար զղջում է և ներողություն խնդրում:
«Մեր գյուղը միշտ եղել է Նիկոլի հետ և Նիկոլի կողքին, որտեղ ժողովուրդը, այնտեղ ես»,- ընդգծեց Շենավան համայնքի ղեկավարը: 세나반 자치구의 지도자는 주민들에게 다가가 아르메니아 공화국의 총리 니콜 파쉬니안의 사임을 요구하는 것에 오해가 있었다고 말했으며, 그 때문에, 후회하고 사과를 하였다. "우리 마을은 항상 니콜 파쉬니안과 함께 이며 니콜의 편에 있을 것입니다. 당신은 거기에 국민들과 함께 입니다."라고 세나반 자치구의 수장은 말했다.
- թյուրիմացություն 오해
Գործադիրն անհրաժեշտության դեպքում 2021-ի բյուջեում ռազմական ծախսերի գծով փոփոխություններ կանի: 행정부는 필요한 경우 2021년 예산에서 군사지출을 변경할 것이다.
ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ֆինանսների նախարարը վստահեցնում է, որ կառավարությունը պատրաստ է անհրաժեշտության դեպքում 2021-ի բյուջեում նախաձեռնել փոփոխություններ՝ ռազմական ծախսերի գծով, առկա անորոշությունները թույլ չեն տալիս այդ փոփոխություններն անել հենց այս պահին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ատոմ Ջանջուղազյանն այս մասին ասաց ԱԺ-ում Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկմանը: 예레반, 12월 9일, 아르멘프레스: 아르메니아 공화국의 재정부 장관은 정부가 기존의 불확실성은 그러한 변경을 지금 당장 허용하지는 않지만 필요한 경우 2021년 예산에서 군사지출에 관한 변경을 착수할 준비가 되었다고 확신한다. "아르멘프레스"의 전언에 따르면, 아똠 짠쭈가지안은 이에 대하여 국회에서 아르메니아 공화국 2021년 국가예산에 관한 법안논의에서 말했다.
Նա նախ անդրադարձավ 2021-ի բյուջեի նախագծի հետ կապված հնչող տեսակետին, որ այն հիմնովին պետք է փոխվի, խոսեց նաև ռազմական ծախսերի փոփոխման մասին: Ջանջուղազյանն ասաց. «Միգուցե, այո, պետք է փոխվի: Բայց նախ կցանկանայի չափի մասին դատողություններ անելիս հաշվի առնենք, որ այն երկու կողմ ունի: Այդ չափի անընդհատ ավելացումը կամ նվազումն իր ռիսկերն ունի, պետք է դրա հետ պարզապես հաշվի նստենք: Ընդ որում, դա գիտականորեն բավականին հիմնավորված թեզ է: Եվ դրա տրամաբանությամբ է նախատեսված ռազմական ծախսերի ընդհանուր բյուջեն»,-ասաց նախարարը: 그는 먼저 2021년 에산안과 관련하여 근본적으로 변경해야한다는 의견을 언급하였으며 군사지출의 변경에 대해 이야기하였다. 짠주가지안은 말했다. "아마도, 네, 변경해야합니다. 하지만 우선 규모에 대한 판단을 할 때 그것에는 두가지 면이 있음을 고려하고 싶습니다. 그러한 규모를 지속적으로 늘리거나 줄이는 것은 위험을 가지고 있으며 다만 그것에 유념해야합니다. 또한, 그것은 과학적으로 충분히 입증된 주제입니다. 또한 그런 논리를 통해 군사지출의 총 예산을 예측해야합니다."라고 장관은 말했다.
- դատողություն 판단
Անդրադառնալով հարցին՝ արդյոք կարիք կլինի ռազմական ծախսերը փոփոխել, ասաց՝ ենթադրում է, որ անորոշության այսօրվա աստիճանը թույլ չի տալիս հենց այսօր այդ փոփոխությունն անել: «Հետևաբար մենք ոչ մի բանով կաշկանդված չենք այն ժամանակ, երբ արդեն պարզ կլինի, թե ինչ պետք է արվի ռազմական ծախսերի հետ, արվի՝ այդ ժամանակվա բյուջետային գործընթացի տրամաբանության ներքո: Եթե անհրաժեշտ կլինի, ապա կառավարությունը, ինչպես 2020-ին, այնպես էլ 2021-ին կնախաձեռնի բյուջեում փոփոխություններ, իսկ եթե դրա անհրաժեշտությունը չի լինի և կառավարությունը կկարողանա իր լիազորությունների շրջանակում իրականացնել, ապա կիրականացնի իր լիազորությունների շրջանակում»,-ասաց Ջանջուղազյանը: 과연 군사지출을 변경할 필요가 있는지에 대한 질문을 언급하면서 그는 오늘날의 불확실한 상황은 오늘 바로 그러한 변경을 하는 것을 허락하지 않는다고 말했다. "따라서, 우리는 군사지출과 그 당시의 예산절차의 논리에서 무엇을 해야만 하는지 명확히 한다면 어떤 것도 제약을 받지 않습니다. 만약 필요하다면 정부는 2020년 뿐만 아니라, 2021년에 예산에서 변경을 착수할 것이며 만약 필요하지 않고 정부가 자신의 권한의 틀안에서 실행할 수 있다면 자신의 권한안에서 실행할 것입니다."라고 짠쭈가지안은 말했다.
Նա շեշտեց՝ ունենալ տեսակետ, թե կարելի է առկախել բյուջեն՝ հաշվի առնելով այն, որ չգիտենք, թե ինչ է լինելու ռազմական ծախսերի հետ հաջորդ տարի, կարծում է, որ կլինի ուղղակի կոպիտ բացթողում: 그는 군사지출과 관련하여 내년에 무엇이 있을지 모른다는 것을 고려하면 예산에 삽입될 수 있다는 의견이 있으며 그는 직접적인 적자누락이 있을 것이라 생각한다고 강조하였다.
- առկախել 매달다, 걸다
Հայաստանի 2021-ի տնտեսական աճի կանխատեսումը վերանայվել է. սպասվում է 3.2 տոկոս աճ: 아르메니아의 2021년 경제성장의 전망치는 수정되었다. 3.2% 성장이 기대된다.
ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի 2021թ. պետական բյուջեի մասին օրենքի նախագծում վերանայվել է տնտեսական աճի կանխատեսումը՝ նախապես կանխատեսված 4.8 տոկոսի փոխարեն նախանշելով 3.2 տոկոս տնտեսական աճ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասաց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը՝ ԱԺ-ում Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկմանը: 예레반, 12월 9일, 아르멘프레스: 아르메니아의 2021년 국가예산에 관한 법안에서 경제성장전망치가 수정되었다. 이전에 예측되었던 4.8% 대신 3.2%의 경제성장으로 수정되었다. "아르멘프레스"의 전언에 따르면, 이에 대하여 아르메니아 공화국의 재정부 장관 아똠 짠쭈가지안은 국회에서 아르메니아 공화국의 2021년 국가예산에 관한 법안논의에서 말했다.
«Մենք վերանայել ենք տնտեսական աճի կանխատեսումը: Այն կանխատեսվում է 3.2 տոկոսի չափ»,-ասաց նախարարը: "우리는 경제성장의 전망치를 수정하였습니다. 그것은 3.2% 규모로 예상됩니다."라고 장관은 말했다.
Ջանջուղազյանը նշեց նաև՝ այնպես չէ, որ այդ 3.2 տոկոսը ամենահեշտ սպասվող կամ որևէ ջանք չպահանջող տնտեսական արդյունքն է, այն ենթադրում է քրտնաջան աշխատանք: Վերանայվել է նաև ՀՆԱ-ի անվանական մեծությունը: Դա իր ազդեցությունն է ունեցել նաև բյուջեի ցուցանիշների վրա՝ եկամուտների, մասնավորապես հարկային եկամուտների վրա, բյուջեի պակասուրդի վրա: «Մենք 2021-ին վերաբերվում ենք հարկաբյուջետային կանոնների տեսակետից որպես բացառիկ այն իմաստով, որ հայտնի չէ, թե երբ է մեկնարկելու տնտեսության վերականգնումը և ինչքան է տևելու: Հետևաբար հարկաբյուջետային քաղաքականությունը նախագծվել է այն տրամաբանությամբ, ինչը պահանջում են հարկաբյուջետային կանոնները: Այսինքն ՝մենք ունենալու ենք ավելի մեծ պակասուրդ՝ 5.3 տոկոս՝ համախառն ներքին արդյունքի, քան կունենայինք այլ հավասար պայմաններում»,-ասաց նախարարը: 짠주가지안은 또한 그러한 3.2%는 쉽게 기대되거나 어떤 노력이 요구되지 않는 경제결과가 아니며 그것에는 아주 힘든 업무가 내포되었다고 언급하였다. 명목 GDP 가치도 수정되었다. 그것은 예산수치, 수입, 특히, 조세수입, 예산 적자에도 영향을 미친다. "우리는 2021년에 재정예산규칙의 관점에서 예외적으로 언제 경제회복이 시작될지, 얼마나 지속될지 알려지지 않았다는 의미로 수정하였습니다. 따라서 재정예산정책은 그러한 논리를 통해 계획되었으며, 이는 재정예산의 규칙을 요구합니다. 즉, 우리는 다른 가능한 조건에서보다 5.3% 더 큰 적자를 가지게 될 것입니다."라고 장관은 말했다.
- հարկաբյուջետ 재정예산
- համախառն ներքին արդյունք 국내총생산
Նա ակնհայտ համարեց, որ այս տարի 7 տոկոսը գերազանցող պակասուրդ է սպասվում: «Ենթադրվում է, որ մյուս տարի կունենանք սահուն հարկաբյուջետային կոնսոլիդացիա ենթադրող հարկաբյուջետային քաղաքականություն և դեֆիցիտի 5.3 տոկոս մակարդակ»,-նշեց Ջանջուղազյանը: 그는 올해 7% 이상의 적자가 예상된다고 분명히 생각하였다. "내년에 우리는 순조로운 재정예산 통합을 전제로 하는 재정예산정책과 적자 5.3% 수준을 가지게 될 것입니다."라고 짠주가지안은 말했다.
Ծախսերը սկզբնական ներկայացված նախագծի համեմատությամբ փոխվել են փոքր-ինչ, 1 տրլն 843 մլրդ դրամի փոխարեն այն կազմում է 1 տրլն 850 մլրդ դրամ: Հիմնական մասը բացատրվում է փոխարժեքի հաշվարկային մեծության փոփոխությամբ և պարտքի ներգրավման ծավալի մեծացմանը զուգընթաց պարտքի սպասարկման համար անհրաժեշտ միջոցներ նախատեսելու հանգամանքով: 지출은 처음에 제출되었던 안에 비해 조금 변경되었으며 18억 43백만 드람대신 그것은 18억 5천만 드람에 달한다. 대부분은 환율규모의 변화와 부채도입규모의 증가로 채무상환을 위해 필요한 자금을 제공하는 상황을 통해 설명되어진다.
Փաշինյանի հրաժարականը պահանջող երթերով ընդդիմությունը շարժվում է դեպի Ազգային ժողովի շենք: 파쉬니안의 사임을 요구하는 행진을 통해 야당은 국회건물로 이동하고 있다.
ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող ընդդիմադիրները Երեւանի տարբեր հատվածներից երթերով շարժվում են դեպի Ազգային ժողովի շենքի դիմաց, որտեղ ժամը 16:00-ին մեկնարկում է «Հայրենիքի փրկության շարժում»-ի հանրահավաքը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, երթերը մեկնարկել են Մատենադարանի, Դվին հյուրանոցի մոտ և Կասյան փողոցում: 예레반, 12월 9일, 아르멘프레스: 아르메니아 공화국의 총리 니콜 파쉬니안의 사임을 요구하는 야당은 예레반의 여러 지역에서 행진을 통해 정각 4시에 "구국운동" 집회를 시작하기 위해 국회건물 앞으로 이동하고 있다. "아르멘프레스"가 전해온 바와 같이, 행진은 마테나다란, 드빈호텔 근처 및 까샨 대로에서 시작되었다.
«Հայրենիքի փրկության շարժում»-ը դեկտեմբերի 8-ին տվել է քաղաքացիական անհնազանդության բողոքի ակցիաների մեկնարկը` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով: Այն ձևավորվել է ընդդիմադիր 16 կուսակցությունների համագործակցությամբ։ Վարչապետի միասնական թեկնածուն Վազգեն Մանուկյանն է: "구국운동"은 12월 8일에 아르메니아 공화국의 총리 니콜 파쉬니안의 사임을 요구하면서 시민불복종 항의시위를 시작하였다. 그것은 총 16개의 야당의 협력으로 구성되었다. 총리지명 후보는 바즈겐 마누끼안이다.
Ameriastream. Արագ ու հարմարավետ դրամային փոխանցումներ` աշխարհի ցանկացած կետից: Ameriastream 신속하고 편리한 송금, 세계 어디에서나
ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիաբանկը շարունակում է ներդնել և գործարկել բանկային հեռավար ծառայություններ, որոնց նպատակն է բոլոր հաճախորդների համար ստեղծել առավել հարմարավետ և ժամանակակից լուծումներ: 예레반, 12월 9일, 아르멘프레스: 아메리아뱅크는 모든 고객을 위한 보다 편리하고 현대적인 해결을 만들 목적으로 계속해서 은행원격서비스를 운영하는데 투자를 하고 있다.
Դրամային տարբեր փոխանցումների համակարգերին այսուհետ ավելացել է ևս մեկը` Ameriastream-ը, որը հնարավորություն է ընձեռում գումար փոխանցել աշխարհի ցանկացած կետից: Փոխանցված գումարը կանխիկացվում է բանկոմատի միջոցով` պարզապես մուտքագրելով փոխանցողի կողմից տրամադրված ութանիշ գաղտնաբառը: 이제부터 다양한 송금시스템에 또 하나가 추가되었다. Ameriastream는 세계 어디에서도 돈을 송금하는 것이 가능하게 한다. 송금된 금액은 송금측에서 제공한 8자리 비밀번호를 입력하기만 하면 ATM을 통해 현금화된다.
- կանխիկացում = կանխիկ դրամի վերածելը 현금으로 전환하다
- բանկոմատ ATM
- պարզապես 다만, 단지
- մուտքագրել 입력하다
- գաղտնաբառ 비밀번호
Ameriastream-ով գումար փոխանցելու համար պետք է ameriastream.ameriabank.am կայք-էջում մուտքագրել ուղարկողի և ստացողի հեռախոսահամարները, վճարային քարտի տվյալները և փոխանցվող գումարը:
Գործարքի ավարտին համակարգը տրամադրում է ութանիշ գաղտնաբառ, որը պետք նախընտրած անվտանգ ճանապարհով փոխանցել ստացողին: Գումարը կարելի է ստանալ փոխանցումից անմիջապես հետո` բանկոմատի «Առանց քարտի գործառնություններ» բաժնում մուտքագրելով համապատասխան գաղտնաբառը:
Ամերիաբանկը, որպես թվայնացման ուղղությամբ զարգացող Բանկ, շարունակում է ընդլայնել առցանց ծառայությունների շրջանակը` հնարավորություն ընձեռելով օգտվել բանկային ծառայություններից առավել հարմար և արագ տարբերակով: Ameriastream를 통해 돈을 송금하기 위해서는 ameriastream.ameriabank.am 사이트의 페이지에서 송금인과 수취인의 전화번호, 결제카드정보와 송금할 금액을 입력해야한다. 거래가 완료되면 시스템은 선택된 보안방식을 통해 수취인에게 전달해야하는 8자리의 비밀번호를 제공한다. 돈은 ATM의 "무카드거래" 부분에서 해당 비밀번호를 입력함으로써 송금직후 받을 수 있다. 아메리아뱅크는 디지털화 방향으로 발전하고 있는 은행으로, 보다 편리하고 신속한 방법을 통해 은행서비스를 이용하도록 제공하면서 계속하여 온라인 서비스의 범위를 확대하고 있다.
- գործարք (매매) 거래,
- նախընտրել 선호하다, 선택하다
- անմիջապես 곧바로
- գործառնություն 업무협약, 사업거래 = գործարք
- ընձեռել 제공하다
Փաշինյանն իր հրաժարականը պահանջողների մոտ ՀՀ-ում խամաճիկային իշխանություն ձևավորելու միտում է տեսնում: 파쉬니안은 그의 사임을 요구하는 사람들에게서 아르메니아에 꼭두각시 정권을 구성하려는 경향을 보고 있다.
- խամաճիկ 꼭두각시 인형
ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանում խամաճիկային իշխանություն կամ անիշխանություն ձևավորելու միտում է տեսնում իր հրաժարականը պահանջող քաղաքական ուժերի մոտ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Փաշինյանն ասաց դեկտեմբերի 9-ին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում՝ պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հարցին: 예레반, 12월 9일, 아르멘프레스: 아르메니아 공화국의 총리 니콜 파쉬니안은 아르메니아에서 꼭두각시 정권이나 무정부상태를 형성하려는 경향을 그의 사임을 요구하는 정치세력에게서 보고 있다. "아르멘프레스"의 전언에 따르면, 이에 대하여 파쉬니안은 12월 9일에 국회에서 대정부질의과정에서 "밝은 아르메니아" 정당의 대표 에드몬 마루키안의 질의에 대답하면서 말했다.
Էդմոն Մարուքյանը Փաշինյանից հետաքրքրվեց, թե ինչու հրաժարական չի ներկայացնում այն դեպքում, երբ իր հրաժարականն են պահանջում Հայաստանի Հանրապետության բոլոր չորս նախագահները, Ամենայն Հայոց և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսները, ընդդիմադիր քաղաքական ուժերը, մտավորականների ու մշակութային գործիչների մի մասը և այլոք: 에드몬 마루키안은 파쉬니안에게 아르메니아 공화국의 4명의 모든 대통령, 와 아르메니아 사도교회의 종파와 분파, 야당 정치세력, 일부 지식인과 문화인사 등이 그의 사임을 요구하고 있을 때 왜 사임을 발표하지 않는지를 물었다.
- Ամենայն Հայոց կաթողիկոս 아르메니아 사도교회의 종파 - 범아르메니아 카톨릭교
- Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս 아르메니아 사도교회의 분파 - 실리시아의 카톨릭교
«Իսկ ինչո՞ւ դուք, այդ թվում խորհրդարանական ուժերը, չեք պահանջում արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Անընդհատ առաջարկում են սցենարներ` ժողովրդին անվերադարձ դուրս թողնելու քաղաքական գործընթացից: Առաջարկում են Հայաստանում ստեղծել անիշխանություն կամ խամաճիկային իշխանություն, որովհետև առաջարկում են վարչապետի թեկնածու, որը չունի ժողովրդի աջակցությունը, հենարան խորհրդարանում, չունի հեռանկար ստանալու ժողովրդի աջակցությունը, որովհետև պայման է դրվում, որ նա չպետք է մասնակցի արտահերթ ընտրություններին: Այդ դեպքում իշխանությունը պատկանելու է նրան բերած ուժերին: Այդ մեկ տարվա ընթացքում վերականգնվելու են ընտրակեղծարարության բոլոր հնարավոր մեխանիզմները»,- ասաց վարչապետը: "또한 의회세력을 포함한 당신은 왜 조기 의회선거를 요구하지 않습니까? 그들은 지속적으로 정치과정으로부터 국민들을 배제시키는 시나리오를 제안하고 있습니다. 그들은 아르메니아에서 무정부상태 또는 꼭두각시 정권을 창출하려고 제안하고 있습니다. 왜냐하면 그들은 국민들이 지지하지 않으며, 의회에서 지지하고, 추후에 국민의 지지를 받을 가능성이 없는 총리후보를 제안하고 있기 때문입니다. 왜냐하면 그는 조기선거에 출마하지 않겠다는 조건을 내세웠기 때문입니다. 그런 경우에 권력은 그가 데려온 세력에 속합니다. 그 한해동안 선거조작의 모든 가능한 메카니즘이 부활할 것입니다."라고 총리는 말했다.
- անվերադարձ = վերադարձ չունեցող 돌려주지 않는, 반환하지 않는, ետ չդարձող 되돌리지 않는
- հեռանկար = ապագայի համար 차후에, 장래에
- ընտրակեղծարարություն 선거조작
Փաշինյանը նշեց, որ իր հրաժարականը պահանջողներն այն մարդիկ են, որոնք 2018թ. հունիսից արդեն իր հրաժարականն էին պահանջում և հիմա ուղղակի առիթ է, որ այդ պահանջը բարձրաձայնվի: 파쉬니안은 그의 사임을 요구하는 사람들은 2018년 6월에 이미 그의 사임을 요구했었고 지금은 그런 요구를 높일 직접적인 행사를 하고 있다고 언급하였다.
Քննչական կոմիտեն քրգործ է հարուցել «Մեր բակ» մանկապարտեզի սաների նկատմամբ բռնության դեպքի առթիվ: 조사위원회는 "우리 마당" 유치원생들에 대한 폭력사건에 대해 형사사건을 시작하였다.
ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևան քաղաքի «Մեր բակ» անվանումը կրող մանկապարտեզի աշխատակիցների կողմից մանկապարտեզի սաներին առերևույթ ծեծի ենթարկելու և հոգեկան տառապանք պատճառելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի (ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը) 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով հարուցված քրեական գործով կատարվում է նախաքննություն: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։ 예레반, 12월 9일, 아르멘프레스: 예레반 시의 "우리 마당"이라는 이름을 가진 유치원의 직원들에 의해 유치원생에게 가해진 물질적 타격과 정신적 학대를 초래한 사건에 대해 아르메니아 공화국의 조사위원회의 예레반시 수사부의 카나케르-제이툰 행정구역의 수사부에서 아르메니아 공화국의 형법 제 119 조의 (심한 신체적 고통과 정신적 고통을 유발함) 2항의 1부와 3항에 의해 시작된 형사사건에서 예비조사를 실시하였다. "아르멘프레스"에 이에 대하여 아르메니아 공화국의 조사위원회의 공보처에서 알려왔다.
도움이 되셨다면 바쁘시더라도 1초만 시간을 내주셔서 공감 및 댓글을 달아주시겠어요?
여러분의 공감과 댓글은 글쓴이에게 큰 힘이 된답니다.
'휴먼노마드로 살아 가는 법 > 아르메니아' 카테고리의 다른 글
[아르메니아어] 뉴스로 배우는 아르메니아어 (2020년 12월 11일자) (0) | 2020.12.11 |
---|---|
[아르메니아어] 뉴스로 배우는 아르메니아어 (2020년 12월 10일자) (0) | 2020.12.10 |
[아르메니아어] 뉴스로 배우는 아르메니아어 (2020년 12월 8일자) (0) | 2020.12.08 |
[아르메니아어] 뉴스로 배우는 아르메니아어 (2020년 12월 7일자) (2) | 2020.12.07 |
[아르메니아어] 뉴스로 배우는 아르메니아어 (2020년 12월 6일자) (0) | 2020.12.07 |