휴먼노마드

[아르메니아어] 뉴스로 배우는 아르메니아어 (2020년 12월 11일자) 본문

휴먼노마드로 살아 가는 법/아르메니아

[아르메니아어] 뉴스로 배우는 아르메니아어 (2020년 12월 11일자)

LifeChallenger 2020. 12. 11. 08:35
반응형

출처 : 픽사베이

 

 

 

Գառնիկ Իսագուլյանի հայտարարության հետ կապված ՀՔԾ-ում հարուցվել է քրեական գործ` սուտ մատնության դեպքի առթիվ: 가르니크 이사굴리안의 진술과 관련하여 특별조사국에서 거짓 반역죄에 대한 사건에 관한 형사사건을 시작되었다. 

 

- ՀՔԾ = հատուկ քննչական ծառայություն 특별조사국

- մատնություն 반역죄

 

ԵՐԵՎԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանի հայտարարությունների հետ կապված ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ` սուտ մատնության դեպքի առթիվ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ հատուկ քննչական ծառայությունից: 예레반, 12월 11일, 아르멘프레스: "국가안보" 정당의 대표 가르니크 이사쿨리안의 진술과 관련하여 아르메니아 공화국의 특별조사국에서 거짓 반역죄에 관한 사건에 대해 형사사건을 시작하였다. "아르멘프레스"에 이에 대하여 아르메니아 공화국의 특별조사국이 알려왔다. 

 

««Հայելի» մամուլի ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը հայտարարել էր, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արգիշտի Քյարամյանն իր նշանակած անձնագրային բաժանմունքի պետերի միջոցով հայկական անձնագրեր է բաժանել ազգությամբ ադրբեջանցիների, ինչպես նաև հայտնել էր, թե 2018թ.-ին ՀՀ-ում իրականացված հեղափոխության համար Նիկոլ Փաշինյանը և նրա թիմակիցները թուրքերից և ադրբեջանցիներից 48 միլիոն դոլար են ստացել, որի վերաբերյալ իբր ՀՀ ԱԱԾ-ում նյութեր են նախապատրաստվել և քրեական գործ է հարուցվել: "미러"의 기자회견장에서 열린 기자회견에 "국가 안보"정당의 대표 가르니크 이사굴리안은 아르메니아 공화국의 국가안보국의 전 이사 아르기쉬띠 캬라미안이 자신이 임명한 여권부서장을 통해 아르메니아 여권을 아제르바이잔 국적을 가진 사람에게 나눠주었다고 발표하였을 뿐만 아니라 2018년 아르메니아에서 실시된 혁명을 위해 니콜 파쉬니안과 그의 팀원들에게 터키인과 아제르바이잔인들로부터 48백만 달러를 받았다고 주장하였다. 그에 대해 아르메니아 공화국의 국가안보국에서 자료가 준비되었으며 형사사건이 시작되었다.  

 

- հայելի 거울

- հեղափոխություն 혁명 

- իբր 표면상, 비록 ~이지만, ~하는 동안

 

Գ. Իսաղուլյանի հայտարարությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նյութերի նախապատրաստման ընթացքում վերը նշված հանգամանքները հերքվել են, և 2020թ. դեկտեմբերի 4-ին քննիչի կողմից որոշում է կայացվել քրեական գործ հարուցելը մերժելու մասին` հանցագործության դեպքի բացակայության հիմքով: 가르니크 이사굴리안의 지술에 관해 아르메니아 공화국의 특별조사국에서 자료를 준비하는 동안에 위에서 언급한 상황을 부인하였으며 2020년 12월 4일에 수사관에 의해 범죄사건의 부재이유로 형사사건의 개시를 기각하는 것에 대한 결정이 내려졌다. 

 

Նկատի ունենալով, որ նյութերի նախապատրաստման ընթացքում հայտնաբերվել են առերևույթ սուտ մատնություն կատարելու հատկանիշներ, ուստի դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին մասով»,- ասված է հաղորդագրության մեջ: 자료를 준비하는 과정에서 외관상 거짓 반역죄을 하는 특징이 발견되었기 때문에 아르메니아 공화국의 특별조사국에서 아르메니아 공화국 형법 제 333 조 1항에 따라, 형사사건을 시작하였다."라고 공지글에 명시되었다.  

 

- առերևույթ = արտաքուստ 표면상

- հատկանիշ 특징, 성격

 

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 추신. 범죄에 연루되었다고 추정되는 혐의자나 기소자는 법원의 판결이 효력을 발생하는 아르메니아 공화국의 형사 소송법에 의해 규정된 절차에 따라 그의 유죄가 입증되지 아니하면 무죄로 간주한다. 

 

- ենթադրյալ 추정

- մեղավորություն 유죄

 

 

ՀՀ պետական սահմանն ապօրինի հատելու համար ձերբակալվել է մեկ անձ, հարուցվել է քրգործ. ԱԱԾ: 아르메니아 공화국의 국경을 불법적으로 넘은 것에 대해 한 사람이 체포되었으며, 형사사건이 시작되었다. 국가안보국

 

ԵՐԵՎԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հայտնում է, որ Հայաստանի Հանրապետության պահպանվող պետական սահմանը ապօրինի հատելու համար ձերբակալվել է մեկ անձ, հարուցվել է քրեական գործ: 예레반, 12월 11일, 아르멘프레스: 아르메니아 공화국의 국가안보국은 아르메니아 공화국의 국경을 불법적으로 넘은 것에 대해 한 사람을 체포하였으며 형사사건을 시작하였다. 

 

«Արմենպրես»-ն ԱԱԾ էր դիմել պարզաբանելու տեղեկությունն այն մասին, որ Տավուշի մարզի սահմանամերձ Բերդավան համայնքում դեկտեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը ադրբեջանցի է հայտնվել, և ԱԱԾ աշխատակիցները նրան տարել են: "아르멘프레스"는 국가안보국에 타부쉬 지방의 국경인근 베르다반 자치구에서 12월 9일에 이어 10일 밤에 아제르바이잔이 등장했으며, 국가안보국 직원들이 그를 데려갔다는 것에 대한 정보를 밝혀주도록 신청하였다. 

 

- պարզաբանել 명확하게 하다

 

ԱԱԾ-ից հայտնեցին հետևյալը. «Ապօրինի կերպով հատել է Հայաստանի Հանրապետության պահպանվող պետական սահմանը: Այդ մասին ստացվել են օպերատիվ տվյալներ, որոնողական աշխատանքների արդյունքում այդ անձը հայտնաբերվել է, հարուցվել է քրեական գործ, ունի կասկածյալի կարգավիճակ, ձերբակալված է»: 국가안보국은 다음과 같이 밝혔다. "그는 불법적인 방식으로 아르메니아 공화국의 보호를 받는 국경을 넘었습니다. 이에 대하여 수색작업결과로 그 사람이 발견되었으며 용의자 상태로 체포되어 형사사건이 시작되었다는 자료를 받았습니다."

 

ԱԱԾ-ից այլ մանրամասներ չեն կարող հաղորդել՝ նախաքննական գաղտնիքի հիմքով պայմանավորված: 국가안보국으로부터 사전조사의 비밀을 이유로 기타 세부사항은 제공받을 수 없었다. 

 

 

Փաշինյանն անդրադարձավ ԵԱՏՄ երկրներ ՀՀ քաղաքացիների մուտքի արգելքի վերացման հարցին: 파쉬니안은 유라시아 경제연합국에게 아르메니아 공화국의 시민들에 대한 입국금지를 해제하는 문제에 대해 언급하였다. 

 

ԵՐԵՎԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դարձյալ կարևորեց Եվրասիական տնտեսական միության անդամ մի շարք երկրներ ՀՀ քաղաքացիների մուտքի արգելքի վերացման հարցը, որն առաջացել է կորոնավիրուսի համավարակով պայմանավորված: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Փաշինյանն ասաց ԵԱՏՄ Բարձրագույն խորհրդի առցանց նիստում ունեցած իր ելույթում: 예레반, 12월 11일, 아르멘프레스: 아르메니아 공화국의 총리 니콜 파쉬니안은 코로나바이러스 전염병으로 인해 초래된 유라시아 경제연합의 여러 회원국에게 아르메니아 공화국의 시민들에 대한 입국금지를 해제하는 문제를 다시 주목하였다. "아르멘프레스"의 전언에 따르면, 이에 대하여 파쉬니안은 유라시아 경제연합의 최고의회의 온라인 회의에서 가진 그의 연설에서 말하였다. 

 

- դարձյալ 다시

 

«ԵԱՏՄ անդամ երկրների հետ սահմաններ չունենալը Հայաստանի համար ստեղծում է որոշ դժվարություններ: Առանց խոչընդոտների ուղևորափոխադրումներն ու բեռնափոխադրումները ԵԱՏՄ պետությունների հետ մեզ համար ունի հիմնային կարևորություն: Այս ոլորտում արգելափակումները մեզ համար առավել զգայուն են, այդ պատճառով այսօր արդիական նշանակություն ունի Հայաստանի քաղաքացիների համար ԵԱՏՄ մի շարք երկրներ մուտքի արգելքի վերացման համար պայմանների ստեղծումը»,- ասաց Փաշինյանը: "유라시아 경제연합의 회원국과 국경을 가지지 않는 것에 대하여 아르메니아에게는 일부 어려움이 만들어지고 있습니다. 유라시아 경제연합국가와의 원활한 여객운송과 화물운송은 우리에게 있어 매우 중요합니다. 이 분야에서 봉쇄는 우리에게 보다 민간한 사안이며, 그러한 이유로 오늘날 아르메니아 시민들에 대한 유라시아 경제연합의 여러 국가의 입국금지를 해제하는 조건을 만드는 것이 현실적인 의미를 갖습니다."라고 파쉬니안은 말했다.  

 

- արդիական 현대의, 최신의 

 

Նիկոլ Փաշինյանը 2020թ. վերջին ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստում իր երախտագիտությունը հայտնեց Բելառուսի նախագահին` տարվա ընթացքում միության արդյունավետ և օգտակար նախագահության համար: 니콜 파쉬니안은 2020년 유라시아 경제연합의 최고위원회의 마지막 회기에서 한해 동안 연합을 효과적이고 유용하게 이끈 회장직에 대해 벨라루스 대통령에게 감사를 표하였다. 

 

 

Երևանում ընթանում են անհնազանդության ակցիաներ վարչապետի հրաժարականի պահանջով: 예레반에서 총리의 사임을 요구하는 불복종 시위가 진행되고 있다. 

 

ԵՐԵՎԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում քաղաքացիական անհնազանդության բողոքի գործողությունները շարունակվում են: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ցուցարարների պահանջն է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: 예레반, 12월 11일, 아르멘프레스: 예레반에서 시민 불복종 항위행위가 계속되고 있다. "아르멘프레스"의 보도에 따르면, 시위대의 요구는 니콜 파쉬니안의 사임이다. 

 

Մի խումբ քաղաքացիներ հավաքվել էին Սայաթ-Նովա-Չարենց խաչմերուկում: Հայ Յեղափոխական Դաշնակցության անդամ Գեղամ Մանուկյան լրագրողների հետ զրույցում նշեց, որ պահանջը մեկն է՝ Փաշինյանի հրաժարականը: 한 무리의 시민들은 사야트-노바-짜렌츠 교차로에 모여들었다. 아르메니아 혁명연맹의 구성원 게감 마누끼안는 기자와의 인터뷰에서 요구는 하나, 파쉬니안의 사임이라고 언급하였다. 

 

Քաղաքացիները սկսեցին փողոցով երթ իրականացնել: Ոստիկանները քաղաքացիներին հորդորեցին մայթ անցնել: Ոստիկանները բերման ենթարկեցին Գեղամ Մանուկյանին: Քաղաքացիները Սայաթ-Նովա փողոցով շարունակեցին երթը: 시민들은 거리를 따라 행진을 시작하였다. 경찰관들은 시민들에게 보도를 건널 것을 촉구하였다. 경찰관은 게감 마누끼안을 구금하였다. 시민들은 사야트-노바대로를 따라 행진을 계속하였다. 

 

Ավելի վաղ մի խումբ քաղաքացիներ փակել էին Մոլդովական-Թոթովենց փողոցների խաչմերուկը: Անհնազանդության ակցիաներ են ընթանում նաև Երևանի այլ փողոցներում ևս: 앞서 한 무리의 시민들은 몰도바깐-토토벤츠 대로의 교차로를 봉쇄하였다. 불복종시위는 예레반의 다른 거리에서도 진행되고 있다. 

 

«Հայրենիքի փրկության շարժում» «Ֆեյսբուք»-ի էջը հայտնում է, որ Երևանում մեկնարկել է Արժանապատվության երթ՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով: Քաղաքացիները Երեւանի տարբեր հատվածներից երթով շարժվում են դեպի Ֆրանսիայի հրապարակ: "구국운동"의 "페이스북" 페이지는 예레반에서 니콜 파쉬니안의 사임을 요구하는 가두행진을 시작하였다고 밝혔다. 시민들은 예레반의 다양한 지역에서 행진을 통해 프랑스광장을 향해 이동하고 있다. 

 

 

Ավինյանը Չինաստանի դեսպանի հետ քննարկել է ՀՀ-ում պղնձաձուլարանի կառուցման քննարկումները վերսկսելու հնարավորությունը: 아비니안은 중국대사와 아르메니아에서 구리제련소의 건설에 대한 논의를 재개하는 가능성을 논의하였다. 

 

- պղնձաձուլարան = պղնձի ձուլարան(제련소) 구리제련소 

- քննարկում 논의, 심의, 상의

 

ԵՐԵՎԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը դեկտեմբերի 11-ին ընդունել է Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նորանշանակ դեսպան Ֆան Յունին:  «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Տիգրան Ավինյանի գրասենյակից: 예레반, 12월 11일, 아르멘프레스: 부총리 띠그란 아비니안은 12월 11일에 아르메니아 주재 중국인민공화국의 신임대사 판윈과 맞이하였다. "아르멘프레스"에 이에 대하여 띠르란 아비니안의 사무실에서 알려왔다. 

 

- նորանշանակ 새로 임명된

Ողջունելով հյուրին՝ Տիգրան Ավինյանը նշել է, որ Չինաստանը Հայաստանի ամենակարևոր գործընկերներից է և փոխվստահության ու փոխադարձ շահերի վրա հիմնված հայ-չինական հարաբերությունների հետագա զարգացումը Հայաստանի համար շատ կարևոր է: 손님을 맞이하면서 띠그란 아비니안은 중국은 아르메니아의 가장 중요한 파트너들중 한명이며 상호신뢰와 상호이익을 바탕으로 아르메니아-중국 관계의 더욱 발전시키는 것은 아르메니아에 있어 매우 중요하다고 언급하였다. 

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ դեսպան Ֆան Յունը նշել է, որ ջանք չի խնայի հայ-չինական համագործակցության հետագա զարգացման ու ընդլայնման համար: Փոխվարչապետ Ավինյանը խոսել է Արցախի շուրջ տեղի ունեցած վերջին զարգացումներից, ներկայացրել գերիների փոխանակման գործընթացը և հայկական կողմի դիրքորոշումը: Զրուցակիցները քննարկել են Հայաստանին տրամադրվող տեխնիկական աջակցության, մասնավորապես, հանրային տրանսպորտի ու առողջապահության ոլորտում ծրագրերը, ինչպես նաև նախանշել տեխնիկական աջակցության շրջանակներում համագործակցության հետագա հնարավորությունները: 환대에 대해서 감사를 표하며 대사 판윈은 아르메니아-중국간 추가적인 협력관계와 확대를 위하여 노력을 아끼지 않겠다고 언급하였다. 부총리 아비니안은 아르차흐 주변에서 발생한 최근 진행상황에 관해 이야기하였고 포로교환절차와 아르메니아 측의 입장을 전달하였다. 대담자들은 아르메니아에 제공된 경제지원, 특히 대중교통과 의료분야에서 프로그램을 논의하였을 뿐만 아니라 기술지원의 틀안에서 추가적인 협력가능성을 제안하였다. 

 

- ջանք 노력

- նախանշել (미리) 제안하다


Անդրադառնալով առևտրատնտեսական հարաբերություններին՝ կողմերը գոհունակությամբ արձանագրել են, որ Չինաստանը Հայաստանի հիմնական առևտրական գործընկերներից է և համատեղ աշխատանքի միջոցով հնարավոր է առևտրաշրջանառության ծավալները էլ ավելի մեծացնել: Տիգրան Ավինյանը կարևորել է չինական ուղղակի ներդրումների ներգրավումը և փոխշահավետ ծրագրերի իրականացումը: 무역 및 경제관계를 언급하면서, 양측은 중국이 아르메니아의 중요한 무역파트너들중 하나이며 공동작업을 통해 무역 및 경제규모를 보다 증대시킬 수 있음에 만족하였다. 띠그란 아비니안은 중국의 직접적인 투자를 유치하고 상호이익이 되는 프로그램의 실행을 강조하였다.  

 

- գոհունակություն 만족감

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանում ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ պղնձաձուլարանի կառուցման շուրջ քննարկումները վերսկսելու հնարավորությունը, ինչի վերաբերյալ գործընթացը սկսվել էր դեռ անցած տարվա վերջին, սակայն ժամանակավորապես դադարել էր պայմանավորված կորոնավիրուսի համավարակով: 회담과정에서 아르메니아에서 현대기술을 이용한 구리제련소의 건설에 관한 논의를 재개할 가능성을 재논의되었으며 이에 대한 절차는 지난 연말에 시작되었지만 코로나바이러스 전염병으로 인해 일시적으로 중단되었다. 

 

- անդրադարձ = վերադարձող 돌아오는, 반환하는

Քննարկվել է նաև հայ-չինական «Շանսի-Նաիրիտ» համատեղ ձեռնարկության աշխատանքը և դրա գործունեության ընդլայնման հնարավորությունները: 아르메니아-중국간 "샨시-나이리뜨" 공동 착수작업과 그 행동의 확장가능성도 논의되었다. 

 

 

Մետրոպոլիտենի «Գործարանային» կայարանում տեղի ունեցածի առթիվ քրեական գործ է հարուցվել: 메트로의 "고르짜라나인" 역에서 발생되었던 것에 관한 형사사건이 시작되었다. 

 

ԵՐԵՎԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանության Շենգավիթի բաժնում քրեական գործ է հարուցվել Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի «Գործարանային» կայարանում դեկտեմբերի 11-ին տեղի ունեցած դեպքի առթիվ։ 예레반, 12월 11일, 아르멘프레스: 경찰의 센가비트 지부에서 형사사건이 예레반의 까렌 데미르찌안으로 명명된 지하철의 "고르짜라나인"역에서 12월 11일에 발생된 사건과 대한 형사사건이 시작되었다. 

 

«Դեկտեմբերի 11-ին, ժամը 9:30-ի սահմաններում, Երևանի մետրոպոլիտենի «Գործարանային» կայարանում մի խումբ անձինք, իրացնելով ակցիա իրականացնելու, հավաքներ կազմակերպելու և անցկացնելու իրենց իրական կամ ենթադրյալ իրավունքները, տևական ժամանակ խոչընդոտել են գնացքների բնականոն աշխատանքը՝ քաղաքացիներին զրկելով ազատ տեղաշարժվելու իրենց սահմանադրական իրավունքի իրացման հնարավորությունից, ինչի հետևանքով էական վնաս է պատճառվել անձանց իրավունքներին, օրինական շահերին, ինչպես և պետության ու հասարակության շահերին։ Դեպքի առթիվ ոստիկանության Շենգավիթի բաժնում քրեական գործ է հարուցվել, որն ուղարկվել է տարածքային քննչական բաժին»,- ասվում է հաղորդագրության մեջ։ "12월 11일, 9시 30분경, 예레반 지하철의 "고르짜라나인" 역에서 한 무리의 사람들이, 시위를 하고, 집회를 조직하고 가질 그들의 실질적이고 또는 추정하는 권리를 이행하면서 시민들의 자유로운 이동할 헌법상의 권리를 행사할 기회를 박탈하면서 장시간 열차의 정상적인 운행을 저해하였다. 이로 인해 개인의 권리, 합법적인 이익 뿐만 아니라 국가와 대중의 이익에 큰 피해를 초래하였다. 그 사건과 관련하여 경찰청의 센가비트 지부에서 지역수사부에 보내져 형사사건이 시작되었다."라고 공지글에 명시되었다. 

 

- իրանալ -> իրացնել 이행하다

- անցկացնել (바늘에 실을) 꿰다, 보유하다

- տևական = երկար ճամանակ տևող 오랜시간 지속되는

- խոչընդոտել 움직임을 저해하다

- գնացք 열차

- զրկել 빼앗다, 박탈하다

 

 

ԵԱՏՄ-ում առաջարկել են հիմնել կորոնովիրուսի դեմ պատվաստանյութի համատեղ արտադրություն: 유라시아경제연합에서 코로나바이러스 백신의 공동생산을 설립하는 것이 제안되었다. 

 

ԵՐԵՎԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ երկրների ղեկավարները հանդես են եկել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի համատեղ զանգվածային արտադրություն հիմնելու առաջարկով: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին լրագրողներին հայտնել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) ղեկավար Միխայիլ Մյասնիկովիչը։ 예레반, 12월 11일, 아르멘프레스: 유라시아경제연합 회원국의 지도부는 코로나바이러스 백신의 공동대량생산을 설립하는 제안이 거론되었다. "아르멘프레스"가 TACC통신을 인용하여 전해온 바에 따르면, 이에 대하여 유라시아경제위원회의 회장 미카일 미아스니꼬비츠는 기자에게 밝혔다.  

 

- հանդես գալ 검토되다

 

«Մենք այժմ պետք է միավորենք ջանքերը բարձր արդյունավետության պատվաստանյութի զանգվածային արտադրության համար», - ասել է նա ՝ խոսելով ԵԱՏՄ անդամ պետությունների ղեկավարների համատեղ առաջարկների մասին: "우리는 현재 매우 효과적인 백신의 대량생산을 위해 노력을 합쳐야만 합니다."라고 그는 유라시아경제연합의 회원국의 지도부의 공동제안에 대해 이야기하면서 말했다. 

 

Մյասնիկովիչը նշել է, ԵԱՏՄ անդամ պետությունների ղեկավարները մշակել են նաև ինքնաթիռների համատեղ արտադրության նախաձեռնությունը: Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) ղեկավարը հայտնել է, որ ԵԱՏՄ անդամ պետությունների ղեկավարների գագաթնաժողովը տեղի կունենա 2021 թվականի մայիսին Ղազախստանում: 미아스꼬비츠는 유라시아 경제연합의 회원국의 지도부는 항공기의 공동생산계획도 개발한다고 언급하였다. 유라시아 경제위원회의 회장은 유라시아 경제연합 회원국의 지도자들의 정상회담은 2021년 3월 카자흐스탄에서 개최될 것이라고 밝혔다. 

 

- նախաձեռնություն 계획

- գագաթնաժողով 정상회담

 

 

Հայաստանը կրկին հայտնվել է Ուկրաինայի «կանաչ» ցանկում: 아르메니아는 다시 우크라이나의 "녹색" 목록에 등장하였다. 

 

ԵՐԵՎԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետությունը կրկին հայտնվել է Ուկրաինայի «կանաչ» ցանկում։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Ուկրաինայում ՀՀ դեսպանությունը: 예레반, 12월 11일, 아르멘프레스: 아르메니아 공화국은 우크라이나의 "녹색" 목록에 재등장하였다. "아르멘프레스"가 전해온 바에 따르면, 이에 대하여 우크라니아주재 아르메니아 공화국의 대사관이 밝혔다. 

 

«Ըստ այդմ, առնվազն մինչև դեկտեմբերի 18-ը, Հայաստանից Ուկրաինա ժամանող ուղևորներից, եթե նրանք վերջին 14 օրվա ընթացքում չեն եղել այլ՝ «կարմիր» ցանկի պետությունում, COVID-19-ի թեստավորում կամ ինքնամեկուսացում չի պահանջվելու: Միաժամանակ, COVID-19 ծածկող ապահովագրության առկայության պահանջը մնում է ուժի մեջ (բացի Ուկրաինայի քաղաքացիներից և Ուկրաինայում մշտական բնակչի կարգավիճակ ունեցող օտարերկրացիներից)»,- նշված է հաղորդագրության մեջ: "그에 따르면, 적어도 12월 18일까지, 아르메니아에서 우크라이나에 도착하는 승객들은 만약 그들이 최근 14일 동안 "적색" 목록의 국가에서 있지 않는다면 COVID-19 검사나 자가격리에서 요구되지 않을 것입니다. 동시에 COVID-19를 보장하는 보험여부의 요건은 유효합니다. (우크라이나 시민들과 우크라이나에서 영구적인 거주상태에 있는 외국인들을 제외하고)"라고 공지문에 언급되었다.  

 

- ապահովագրություն 보험

 

도움이 되셨다면 바쁘시더라도 1초만 시간을 내주셔서 공감 및 댓글을 달아주시겠어요?

여러분의 공감과 댓글은 글쓴이에게 큰 힘이 된답니다. 

 

 

반응형
Comments