휴먼노마드
[아르메니아어] 뉴스로 배우는 아르메니아어 (2020년 12월 13일자) 본문
Հայ, ռուս և ադրբեջանցի զինվորականները բանակցում են Արցախում կողմերը նախկին բնագծեր վերադարձնելու շուրջ: 아르메니아, 러시아와 아제르바이잔 군대는 아르차흐에서 양측이 이전 경계선을 복원하는 것에 대해 협상하고 있다.
ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ինչպես դեկտեմբերի 12-ի ուշ երեկոյան, այնպես էլ այս պահին Հադրութի շրջանում ընթանում են բանակցություններ հայ, ռուս և ադրբեջանցի զինվորականների միջև՝ ստեղծված իրավիճակը հանգուցալուծելու, կողմերը նախկին բնագծեր վերադարձնելու շուրջ։ 예레반, 12월 13일, 아르멘프레스: 12월 12일 늦은 저녁과 같이, 현재 하드루트 지역에서 조성된 상황을 종식시키기 위해 양측은 이전 경계선으로 되돌리는 것에 대한 아르메니아, 러시아 및 아제르바이잔의 군대 사이에는 협상이 진행되고 있다.
- հանգուցալուծել -> հանգուցալուծվել = ավարտվել 끝내다
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հայտարարության մեջ։ "아르멘프레스"의 보도에 따르면, 이에 대하여 아르메니아 공화국의 국방부 공보처의 게시글에서 언급되었다.
«Դեկտեմբերի 12-ին ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները, կուտակելով հավելյալ անձնակազմ և զինտեխնիկա, այդ թվում նաև ծանր հրետանային միջոցներ, կոպտորեն խախտելով նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության պահանջները, հարձակում են նախաձեռնել Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի ուղղությամբ։ Մի քանի ժամ տևած մարտերի արդյունքում հակառակորդին հաջողվել է մտնել Հին Թաղեր գյուղ, ինչպես նաև ընդհուպ մոտենալ Խծաբերդ գյուղին։ Ադրբեջանական սադրանքի արդյունքում վերսկսված մարտական գործողությունների հետևանքով հայկական կողմն ունի վեց վիրավոր, հակառակորդն ունի զոհեր և վիրավորներ։ 12월 12일에 아제르바이잔 군 부대는 중화기포를 포함한 추가인력과 군사장비를 모아, 11월 9일에 서명된 삼자선언의 요구를 불시에 위반하면서 아르차흐 공화국의 하드루트지역의 힌 타게르와 흐짜베르트 마을을 향해 공격을 감행하였습니다. 여러시간 지속된 전투로 인해 적군은 힌 타게르 마을에 진입하는데 성공하였을 뿐만 아니라 흐짜베르 마을에 아주 가까이 접근하였습니다. 아제르바이잔의 도발로 인해 재개된 전투행위로 인해 아르메니아 측은 6명의 부상자가 있으며, 적군은 사상자가 생겼습니다.
- կուտակել 축적하다, 모으다, 쌓으다
- կոպտորեն = կոպիտ կերպով 예상치못한, 불시에
- ընդհուպ = մի քանի չափազանց մոտ 아주 가까이
ՀՀ պաշտպանության նախարարությունը խստորեն դատապարտում է ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացված սադրանքը։ Ստեղծված իրադրությունը որևէ աղերս չունի Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների կողմից ստորագրված հայտարարության առանցքային պահանջի՝ մարտական գործողությունների դադարեցման հետ և վտանգում է փխրուն խաղաղությունը, որը ձեռք է բերվել Ռուսաստանի նախագահի անմիջական ջանքերի շնորհիվ։ 아르메니아 공화국의 국방부는 아제르바이잔 군대에 의해 실시된 도발에 대해 강력하게 비난하였습니다. 조성된 상황은 아르메니아, 러시아 및 아제르바이잔 대통령들에 의해 서명된 선언의 주요 요건인 전투행위의 중단과 아무런 관련이 없으며, 러시아 대통령의 중재노력 덕분에 얻은 평화를 위협하고 있습니다.
- խստորեն 강력히
- աղերս 연관, 관련, 관계
Ադրբեջանական կողմի գործողություններն անմիջապես քննարկման առարկա են դարձել Արցախում տեղակայված Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի ղեկավարության հետ։ Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն այս խնդիրը քննարկել է նաև ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգույի հետ հանդիպման ընթացքում։ 아제르바이잔 측의 행동은 아르차흐에서 주둔하고 있는 러시아 평화유지군 사령관과 즉각적인 논의의 주제가 되었습니다. 공무로 러시아 연방에 있는 아르메니아 공화국의 국방부 장관 바가르샤크 하루츄니안은 이 문제에 대해 러시아 연방 국방부 장관 세르게이 쇼구이와 회담과정에서 논의하였습니다.
- անմիջապես 즉시, 즉각적인
Ավելացնենք, որ ինչպես երեկ ուշ երեկոյան, այնպես էլ այս պահին Հադրութի շրջանում ընթանում են բանակցություններ հայ, ռուս և ադրբեջանցի զինվորականների միջև՝ ստեղծված իրավիճակը հանգուցալուծելու, կողմերը նախկին բնագծեր վերադարձնելու շուրջ։ Իրադրության հետագա զարգացումների վերաբերյալ կտրվի հավելյալ տեղեկատվություն»,- ասվում է հայտարարության մեջ։ 우리는 어제 늦은 저녁과 마찬가지로 현재 하드루트 지역에서 아르메니아, 러시아 및 아제르바이잔의 군대 사이에서 조성된 상황을 종식시키기 위해 양측은 이전 경계선으로 되돌리는 것에 대해 협상하고 있음을 덧붙입니다. 상황의 추가적인 전개상황에 대해 추가 정보가 제공될 것입니다."라고 공지글에 명시되었다.
ՌԴ խաղապահ ուժերն ընդլայնել են պատասխանատվության գոտին Արցախում՝ ներառելով Հին Թաղլարը. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ: 러시아 평화유지군은 아르차흐에서 힌 타글라르를 포함하여 책임지역을 확대하였다. -인포그래픽
ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի խաղապահ ուժերն ընդլայնել են պատասխանատվության գոտին՝ Արցախում եռակողմ հայտարարությամբ սահմանված հրադադարի՝ դեկտեմբերի 11-ին Հադրութի շրջանում Ադրբեջանի կողմից խախտումից հետո։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ պատասխանատվության գոտու ընդլայնման մասին է վկայում ՌԴ պաշտպանության նախարարության դեկտեմբերի 12-ին և 13-ին հրապարակած քարտեզների համեմատությունը, որտեղ մուգ կանաչ գծով նշված է շփման գիծը և ՌԴ խաղապահների պատասխանատվության գոտու սահմանը. դեկտեմբերի 13-ի քարտեզում ՌԴ խաղապահների պատասխանատվության գոտին ներառել է Արցախի Հին Թաղլար գյուղը և շրջակայքը։ 예레반, 12월 13일, 아르멘프레스: 러시아 평화유지군은 12월 11일에 하드루트 지역에서 아제르바이잔에 의한 위반후 아르차흐에서 3자선언에 의해 규정된 휴전을 위해 책임지역을 확대하였다. "아르멘프레스"의 보도에 따르면, 책임지역의 확장에 대해 러시아 연방 국방부의 12월 12일과 13일에 발표된 짙은 녹색선으로 접촉선과 러시아 연방의 평화유지군의 책임지역의 경계를 표시한 지도의 비교로 입증하고 있다. 12월 13일의 지도에서 러시아 연방 평화유지군의 책임지역은 아르차흐 힌 타글라르 마을과 부근을 포함하였다.
- համեմատություն = համեմատել 비교하다, 비유하다
12월 13일자 https://news.am/arm/news/618726.html
Ադրբեջանական զորամիավորումները կուտակվում են Ջերմուկի սարերում. զորամաս են կառուցելու. «Փաստինֆո»: 아제르바이잔 군대는 제르묵 산에 집결하고 있다. 그들은 진지를 만들 것이다. "팩트인포"
- զորամաս = զորքի մաս 군부대
«Փաստինֆո»-ի տրամադրության տակ է հայտնվել տեսանյութ, որտեղ երևում է՝ ինչպես են ադրբեջանական մեծաթիվ զորքերը կուտակվում դեռևս չհստակեցված հայ-ադրբեջանական սահմանին՝ ըստ տեղեկությունների՝ Քելբաջարում` Ջերմուկի մոտ գտնվող սարերում, զորամաս կառուցելու նպատակով։ "팩트인포"의 사설에서 다수의 아제르바이잔 군대가 정보에 따르면 켈바자르에 제르묵 인근에 위치한 산에서 진지를 구축할 목적으로 아직 지정되지 않은 아르메니아와 아제르바이잔 국경에 집결하는 것으로 보이는 영상이 공개되었다.
- տրամադրություն 분위기, 견해, 의견
Տեսանյութում երևում է, թե ինչպես են տասնյակ Կամազ մակնիշի բեռնատարները շարվել, իսկ մի քանի կմ հեռավորության վրա հայկական կողմը հետևում է ադրբեջանական ԶՈՒ-ի բոլոր գործողություններին։ Ջերմուկցիներն ահազանգում են, որ նոր զորամասը կառուցվելու է Ջերմուկի մի քանի կմ հեռավորության վրա, ասել է թե` Ջերմուկը դարձել է սահմանամերձ բնակավայր և սկսել են անհանգստանալ իրենց անվտանգության համար։ 영상에서는 어떻게 수십대의 카마즈 브랜드의 트럭이 이동하고 있으며 수십킬로미터 거리에 아르메이아 측은 아제르바이잔 군대의 모든 행동을 추적하고 있는지 보여준다. 제르묵 사람들은 제르묵의 수십킬로 거리에 새로운 진지를 구축하려한다고 경고하였으며, 제르묵이 국경인근 거주지가 되고 자신들의 안전에 대해 우려하기 시작했다고 말하였다.
- ահազանգել 경고하다
ՀՀ ՊՆ ներկայացուցիչը «Փաստինֆո»-ի հարցին ի պատասխան նորմալ որակեց, որ ադրբեջանական կողմը իր տարածքում զորամասեր է կառուցում, որովհետև նույնը անում է նաև ՀՀ ԶՈՒ-ն՝ կառուցում է նոր զորամասեր, փորում խրամատներ։ 아르메니아 공화국의 국방부 대표는 "팩트인포"의 질문에 응답하면서 아제르바이잔 측이 자신들의 영토에 진지를 구축하고 있다고 설명하였다. 왜냐하면 아르메니아 공화국의 군대도 마찬가지로 새로운 진지와 참호를 건설하고 있기 때문이다.
«Նույն անվտանգության տեսանկյունից, եթե լինի փորձ դա դառնում է ՀՀ ԶՈՒ խնդիրը և ցանկացած փորձ արժանանալու է կոշտ պատասխանի»,- ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչը։ "동일한 안보의 관점에서 만약 경험이 있다면, 그것이 아르메니아 공화국의 군대임무이며 어떠한 시도라고 강력한 대응을 받을 것입니다."라고 아르메니아 공화국의 국방부 대표는 말하였다.
12월 13일자 https://news.am/arm/news/618738.html
Ի՞նչ է տեղի ունենում ՀՀ և ԱՀ պետական սահմաններին, ՀՀ-ում գոյություն ունի՞ իշխանություն․ Արման Վարդանյան: 아르메니아 공화국과 아르차흐 공화국의 국경에 무슨 일이 벌어지고 있는가? 아르메니아 공화국에 정부는 있는가? -아르만 바르다니안
«Միասնություն» շարժման ղեկավար Արման Վարդանյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․ "통합" 운동의 지도자 아르만 바르다니안은 그의 페이스북 페이지에 게재하였다.
«Սիրելի′ ժողովուրդ, միգուցե ՊՆ-ից ինչ-որ մեկը կամ Նիկոլ Փաշինյանը բացատրեն մեզ, թե ընդհանրապես ինչ է տեղի ունենում ՀՀ և ԱՀ պետական սահմաններին։ Իր կողմից ստորագրած խայտառակ կապիտուլյացիոն փաստաթուղթը ենթադրում է պատերազմական գործողությունների ավա՞րտ, թե՞ ամեն ինչ դեռ նոր է սկսվում և մեզ համար ամենավատ ռազմավարական դիրքերից։ "사랑하는 국민 여러분, 아마도 국방부의 누군가나 니콜 파쉬니안은 아르메니아 공화국과 아르차흐 공화국의 국경에서 무슨 일이 벌어지고 있는지에 대하여 우리에게 설명해줄겁니다. 그에 의하여 서명된 수치스러운 항복문서가 전쟁행위를 종식시켰읍니까? 아니면 모든 것이 새로이 시작되는 걸까요? 우리에게 가장 나쁜 전략적 위치에 놓이게 하는 걸까요?
Երեկ թշնամու զորքերը ներխուժել են մեր գյուղեր, իսկ այսօր հսկայական ռեսուրսներ են կենտրոնացնում Քարվաճառի սահմանին։ Հայաստանում ընդհանրապես գոյություն ունի՞ իշխանություն, կանոնավոր բանակ, գեներալիտետ, թե՞ բոլորը կենտրոնացած են պաշտպանելու կառավարական շենքն ու Փաշինյանին»,-գրել է նա և գրառմանը կից տեսանյութ հրապարակել։ 어제 적군은 우리의 마을에 침입하였으며 오늘 막대한 자원을 카르바짜르 국경에 집중시키고 있습니다. 아르메니아에서 도대체 정부, 정규군, 장군이 있기는 한 겁니까? 모두 정부청사와 파쉬니안을 보호하기 위해 집중하고 있는겁니까?"라고 그는 게시물에 영상을 공개하면서 작성하였다.
- հսկայական 막대한
도움이 되셨다면 바쁘시더라도 1초만 시간을 내주셔서 공감 및 댓글을 달아주시겠어요?
여러분의 공감과 댓글은 글쓴이에게 큰 힘이 된답니다.
'휴먼노마드로 살아 가는 법 > 아르메니아' 카테고리의 다른 글
[아르메니아어] 뉴스로 배우는 아르메니아어 (2020년 12월 15일자) (0) | 2020.12.15 |
---|---|
[아르메니아어] 뉴스로 배우는 아르메니아어 (2020년 12월 14일자) (0) | 2020.12.14 |
[아르메니아어] 뉴스로 배우는 아르메니아어 (2020년 12월 12일자) (0) | 2020.12.12 |
[아르메니아어] 뉴스로 배우는 아르메니아어 (2020년 12월 11일자) (0) | 2020.12.11 |
[아르메니아어] 뉴스로 배우는 아르메니아어 (2020년 12월 10일자) (0) | 2020.12.10 |