휴먼노마드

[아르메니아어] 뉴스로 배우는 아르메니아어 (2020년 12월 12일자) 본문

휴먼노마드로 살아 가는 법/아르메니아

[아르메니아어] 뉴스로 배우는 아르메니아어 (2020년 12월 12일자)

LifeChallenger 2020. 12. 12. 13:43
반응형

출처 : 픽사베이

 

 

 

ՊԲ հարավային ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է հարձակման փորձ: 방위군의 남쪽방향에서 적군은 공격시도를 하였다.  

 

ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանական լրատվամիջոցներում տարածված տեղեկատվությունն առ այն, թե իբր Հադրութի հատվածում հայկական ուժերը դիմել են զինված սադրանքի, ինչի արդյունքում մեկ ադրբեջանցի զինծառայող է վիրավորվել, իրականությանը չի համապատասխանում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին հայտնում է Արցախի ՊԲ-ն: 예레반, 12월 12일, 아르멘프레스: 아제르바이잔 언론매체에서 퍼지고 있는 마치 아르메니아 군이 무장도발을 감행했으며 그 결과로 한명의 아제르바이잔 군인이 부상을 당했다는 정보는 현실과 일치하지 않는다. "아르멘프레스"의 보도에 따르면, 이에 대하여 아르차흐 방위군은 밝혔다.  

 

«Իրականությունն այն է, որ դեկտեմբերի 11-ին՝ ժամը 20:40-ի սահմաններում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերից մեկի ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է հարձակման փորձ: Ծավալված փոխհրաձգության հետևանքով տարբեր աստիճանների հրազենային վիրավորումներ են ստացել երեք պահեստազորայիններ: Նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն»,-ասված է հաղորդագրությամբ "현실은 12월 11일, 20시 40분경 방위군의 남쪽 방향에 주둔하고 있던 전투진지들중 하나의 방향에서 적군은 공격시도를 취하였다는 것입니다. 확대된 교전으로 인해 3명의 예비군이 다양한 정도의 총상을 입었습니다. 그들의 생명은 위험하지 않습니다. 사건의 세부사항을 밝히기 위해 조사가 진행중입니다."라고 공지를 통해 알려왔다. 

 

- հրազենային վիրավորում 총상

 

 

Ռուս-թուրքական հարաբերություններում Էրդողանը նոր խնդիրներ կունենա․ Bloomberg: 러시아와 터키간의 관계에서 에르도간은 새로운 문제를 가지고 있다. -블룸버그

 

ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Աշխարհաքաղաքական վերջին զարգացումներով պայմանավորված՝ ռուս-թուրքական հարաբերություններում լարվածության աճ է նկատվում, որը Թուրքիայի նախագահ Էրդողանի համար նոր խնդիրներ կարող է առաջ բերել։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին գրված է ԱՄՆ-ում գործող Bloomberg գործակալության կողմից հրապարակված զեկույցում։ 예레반, 12월 12일, 아르멘프레스: 최근의 지정학적 전개상황으로 인해, 러시아-터키간의 관계에서 긴장감이 고조되고 있으며 이는 터키 대통령 에르도간에게 있어 새로운 문제에 직면할 수 있다. "아르멘프레스"가 보도한 바와 같이, 이에 대하여 미국에서 운영되는 블룸버그 통신사가 발행한 보고서에 작성되었다. 

 

Լեռնային Ղարաբաղի պատերազմն ավարտվեց, երբ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև ստորագրվեց եռակողմ հայտարարությունը: Մինչ Ռուսաստանի միջնորդությունից հետո կողմերը նստում էին սեղանի շուրջ, հայկական ուժերը դուրս եկան Ադրբեջանի վերահսկողության տակ անցնող տարածքներից: Լեռնային Ղարաբաղի դեմ պատերազմում Ադրբեջանի գրանցած հաջողությունների հարցում կարևորվում է Թուրքիայի դերը, քանի որ նա թե քաղաքական և թե ռազմական առումով ողջ պատերազմի ընթացքում աջակցել է Ադրբեջանին։ 나고르노-카라바흐 전쟁은 아르메니아, 아제르바이잔과 러시아간 삼자선언에 서명하였을 때, 종식되었다. 하지만 러시아의 중재이후 당사자들은 테이블에 둘러앉았으며 아르메니아군은 아제르바이잔의 통제하에 위치한 영토에서 벗어났다. 나고르노-카라바흐 전쟁에서 아제르바이잔이 쓴 성공에 대한 문제에서 터키의 역할은 주목할 만하다. 왜냐하면 정치적이든 군사적인 측면이든 모든 전쟁과정에서 아제르바이잔에 영향을 미쳤기 때문이다. 

 

- մինչ = մինչև (접속사 - 두가지 사실을 비교.대조할 때 사용됨) մինչդեռ, իսկ, սակայն, (접속부사) երբ

- գրանցել = գրի առնել 쓰다

- կարևորել = կարևորություն տալ 주목하다

 

Միջազգային մամուլի օրակարգում է հայտնվել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ դեկտեմբերի 10-ի այցը Ադրբեջան` Լեռնային Ղարաբաղից գրավված տարածքների համար կազմակերպված, այսպես կոչված «Հաղթանակի շքերթին» մասնակցելու համար: Ըստ Bloomberg-ի՝ Էրդողանը մեծ հպարտությամբ էր մասնակցում այդ շքերթին, քանի որ այդ հաղթանակում ուներ իր մեծ մասնաբաժինը։ Գործակալությունը գրել է, որ Ռուսաստանի առաջնորդ Պուտինը չի ցուցադրել իր զայրույթը նախկին Խորհրդային Միության տարածքում ստեղծված իրավիճակի կապակցությամբ: Bloomberg-ը գրում է․ «Եթե Էրդողանը փորձի լավացնել հարաբերությունները ԱՄՆ նորընտիր նախագահ Բայդենի հետ, ապա Ռուսաստանն էլ ամեն ինչ կանի, որպեսզի Թուրքիան շարունակի ՆԱՏՕ-ում խնդիրներ ունենալ»։ 국제언론의 의제에서 나고르노-카라바흐에서 점령한 영토에 대한 조직된, 소위 "승리퍼레이드"에 참석하기 위해 터키 대통령 레제프 타이프 에르도간의 12월 10일 아제르바이잔의 방문이 등장하였다. 블룸버그에 따르면, 에르도간은 그러한 퍼레이드에 참석하는 것에 큰 자부심을 가지고 있었다. 왜냐하면 그러한 승리에서 자신이 큰 역할(몫)을 했기 때문이다. 통신사는 러시아의 지도자 푸틴이 구소련 영토에서 만들어진 상황과 관련하여 분노를 보이지 않았다고 작성하였다. 블룸버그는 "만약 에르도간이 미국의 새로 선출된 대통령 바이든과 관계를 개선하려 노력한다면, 러시아도 터키의 계속된 나토에서 곤경에 빠뜨리기 위해 최선을 다할 것이다."라고 작성하였다. 

 

- հպարտություն 자부심

- կապակցությամբ ~와 관련하여

- զայրույթ 분노

 

Ըստ զեկույցի՝ Ադրբեջանում, Սիրիայում և Լիբիայում թուրքերն ու ռուսները հակամարտության տարբեր ճակատներում են, և այս ամենը չի կարող չանդրադառնալ երկկողմ հարաբերությունների վրա։ Ռուսաստանի միջազգային հարաբերությունների խորհրդի նախագահ Անդրեյ Կորտունովի կարծիքով՝ ռուս-թուրքական հարաբերությունները գնալով ավելի են լարվելու։ 보고서에 따르면, 아제르바이잔에서, 시리아에서 그리고 리비아에서 터키와 러시아는 다양한 분쟁전선에 있으며 이 모든 것은 양국 관계에 영향을 미칠 수 있다. 러시아의 국제관계위원회의 위원장 안드레이 꼬르뚜노프의 생각에 따르면, 러시아와 터키간의 관계는 점점 더 긴장될 것이다. 

 

«Ռուս-թուրքական հարաբերությունները բավականին լարված են։ Տարածաշրջանում ուժերի հավասարակշռության տեսանկյունից կա մրցակցություն և նույնիսկ առճակատում: Ռուսաստանի համար դեռևս շատ կարևոր կլինի ռազմավարական համագործակցության տեսանկյունից Թուրքիայի հետ լավ հարաբերություններ պահպանելը: Ռուսաստանը սերտորեն հետևում է դրան: Էրդողանի խնդիրները Բայդենի վարչակազմի օրոք կավելանան»,- ասել է Կորտունովը: "러시아와 터키의 관계는 매우 긴장되어 있습니다. 이 지역에서 힘의 균형이라는 관점에서 경쟁과 대결이 있습니다. 러시아에게는 전략적 협력이라는 관점에서 터키와의 좋은 관계를 유지하는 것이 매우 중요합니다. 러시아는 그것을 면밀히 관찰하고 있습니다. 에르도간의 문제는 바이든 행정부의 기간에 증가될 것입니다."라고 코르뚜노프는 말했다. 

 

- առճակատում 대결

 

 

Ադրբեջանը վերսկսել է հարձակումը Արցախի Հին Թաղլար և Խծաբերդ բնակավայրերի ուղղությամբ: 아제르바이잔은 아르차흐 힌타글라르와 츠짜베르트 거주지를 향해 공격을 재개하였다.   

 

ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ադրբեջանական կողմը դեկտեմբերի 12-ին վերսկսել է հարձակողական գործողությունները Արցախի Հանրապետության Հին Թաղլար և Խծաբերդ բնակավայրերի ուղղությամբ: 예레반, 12월 12일, 아르멘프레스: 아제르바이잔 측은 12월 12일에 아르차흐 공화국의 힌타글라르와 츠짜베르트 거주지를 향해 공격행위를 재개하였다. 

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարությունից, ՊԲ ստորաբաժանումները ձեռնարկում են համարժեք միջոցառումներ հակառակորդի ակտիվությունը ճնշելու համար: "아르멘프레스"에 아르메니아 공화국의 국방부에서 알려온 바와 같이, 방위군 부대는 적군의 활동을 억제하기 위해 대응조치를 취하고 있다. 

 

 

Ադրբեջանի հարձակումը պետք է արժանանա ՌԴ խաղաղապահների արձագանքին. ՀՀ վարչապետի խոսնակ: 아제르바이잔의 공격에 러시아 연방의 평화유지군의 대응을 받아야한다. -아르메니아 공화국의 총리대변인

 

- արժանանալ 받다

 

ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ադրբեջանական ուժերի հարձակումը Հին Թաղեր-Խծաբերդ ուղղությամբ պետք է արժանանա առաջին հերթին ՌԴ խաղաղապահների արձագանքին: Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը։ 예레반, 12월 12일, 아르멘프레스: 힌타게르와 흐짜베르트를 향한 아제르바이잔군의 공격은 우선적으로 러시아 연방 평화유지군의 대응을 받아야한다. 이에 대하여 아르메니아 공화국의 총리 대변인 마네 게보르기안은 발표하였다. 

 

«Վաղ առավոտից զարգացող իրադարձությունների մասին խաղաղապահների ղեկավարությունը լիարժեք տեղեկացված է»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշել է Գևորգյանը։ "이른 아침부터 전개되고 있는 상황에 대해 평화유지군 지도부는 완전히 알고 있습니다."라고 "아르멘프레스"의 보도에 따르면, 게보르기안은 말했다. 

 

Ադրբեջանական կողմը դեկտեմբերի 12-ին վերսկսել է հարձակողական գործողությունները Արցախի Հանրապետության Հին Թաղլար և Խծաբերդ բնակավայրերի ուղղությամբ: ՊԲ ստորաբաժանումները ձեռնարկում են համարժեք միջոցառումներ հակառակորդի ակտիվությունը ճնշելու համար: 아제르바이잔 측은 12월 12일에 아르차흐 공화국의 힌타글라르와 흐짜베르트 거주지를 향해 공격행위를 재개하였다. 방위군 부대는 적군의활동을 억제하기 위하여 대응조치를 취하고 있다. 

 

Արցախի ՊԲ-ն ավելի վաղ հայտարարել էր, որ դեկտեմբերի 11-ին՝ ժամը 20:40-ի սահմաններում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերից մեկի ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է հարձակման փորձ: Ծավալված փոխհրաձգության հետևանքով տարբեր աստիճանների հրազենային վիրավորումներ են ստացել երեք պահեստազորայիններ: Նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն։ 아르차흐 방위군은 앞서 12월 11일 20시 40분경 방위군의 남쪽방향에 배치된 전투기지들 중 한곳을 향해 적군이 공격시도를 취하였다고 발표하였다. 확산되는 교전으로 인해 3명의 예비군이 다양한 수준의 총상을 입었다. 그들의 생명에는 지장이 없다. 사건의 세부사항을 밝히기 위해 조사가 이행되고 있다. 

 

 

Ռուսական հրամանատարությունը վստահեցրել է, որ պայմանավորվել են վիճակը կայունացնել. Հայկ Խանումյան: 러시아 사령부는 상황을 안정화시키는데 동의하였다고 확신했다. -하이크 하누미안

 

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մի խումբ արցախցիներ դեկտեմբերի 12-ի երեկոյան հավաքվել են Ստեփանակերտում տեղակայված ռուս խաղաղապահների բազայի մոտ՝ հասկանալու նրանց դիրքորոշումը Հադրութի երկու գյուղերի ուղղությամբ Ադրբեջանի հարձակման առնչությամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին տեղեկացրել է Արցախի Ազգային ժողովի նախկին պատգամավոր Հայկ Խանումյանը: 스테파나게르뜨, 12월 12일, 아르멘프레스: 한 무리의 아르차흐시민들은 12월 12일 저녁에 하드루트의 2개 마을을 향한 아제르바이잔의 공격과 관련하여 그들의 입장을 파악하기 위해 스테파나게르뜨에 주둔하고 있는 러시아 평화유지군 기지근처에 모였다. "아르멘프세스"의 보도에 따르면, 이에 대하여 아르차흐 국회의 이전 국회의원 하이크 하누미안이 알려왔다. 

 

«Այսօր թշնամին, օգտագործելով հրետանի, գրավել էր Հին Թաղերը և առաջացել դեպի Խծաբերդ: Մեր կողմից ունենք 6 վիրավոր: Մեզ հետ զրուցեց ռուսական հրամանատարության տեղակալը (գեներալ Մուրադովը Արցախում չի): Հրամանատարի տեղակալը վստահեցրեց, որ կողմերի հետ պայմանավորվել են վիճակը կայունացնել: Մեր զորքերը մնացել են Խծաբերդի դիրքերում, սակայն թշնամին մտել է գյուղ: Նշեմ, որ այդ տարածքը պահպանվում էր պաշտպանության բանակի կողմից և այնտեղ ռուս խաղաղապահների դիրքեր չկային: Այժմ բոլոր մակարդակներում գնում են բանակցություններ՝ նախկին դիրքերը վերականգնելու համար: Վաղը՝ ժամը 11-ին կրկին կհանդիպենք՝ նորություններ իմանալու համար»,-նշել է Խանումյանը: "오늘 적군은 대포를 사용하여 힌 타헤르를 점령하고 흐짜베르트를 향해 전진하였습니다. 우리 측에는 6명의 부상자가 있습니다. 러시아의 부사령관이 우리와 대화하였습니다. (무라도프 장군은 아르차흐에 없다). 부사령관은 양측이 상황을 안정시키는데 동의하였다고 확신했습니다. 우리 군은 흐짜베르트 진지에 남아있었지만 적군은 마을로 들어왔습니다. 그 지역은 방위군에 의해 보호되고 있으며 거기에 러시아 평화유지군의 진지도 없습니다. 현재 모든 수준에서 이전 고지를 수복하기 위한 협상이 진행되고 있습니다. 내일 11시에 소식을 파악하기 위해 다시 만날 것입니다."라고 하누미안은 말했다. 

 

 

도움이 되셨다면 바쁘시더라도 1초만 시간을 내주셔서 공감 및 댓글을 달아주시겠어요?

여러분의 공감과 댓글은 글쓴이에게 큰 힘이 된답니다. 

 

 

반응형
Comments