휴먼노마드
[아르메니아어] 뉴스로 배우는 아르메니아어 (2020년 12월 14일자) 본문
ՀՀ սահմանների անխախտելիության սկզբունքը որևէ կերպ չի կարող կասկածի տակ դրվել. Նիկոլ Փաշինյան: 아르메니아 공화국의 국경 불가침의 원칙은 어떠한 경우에도 의심할 여지가 없다. -니콜 파쉬니안
- անխախտելիություն = անխախտելի լինելը = ոչ խախտելի 침해할 수 없는 = 불가침
ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների միջև նոյեմբերի 9-ին ստորագրված հայտարարության իրագործման որևէ փուլում Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահմանները մնացել են և կմնան անձեռնմխելի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ դեկտեմբերի 14-ին «Ֆեյսբուք»-ի իր էջի ուղիղ եթերում այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Այսինքն, ՀՀ սահմանների անխախտելիության սկզբունքը որևէ կերպ չի կարող կասկածի տակ դրվել: Բայց այս չլուծված հարցերը պետք է լուծել սառը, հանդարտ, աշխատանքով»,- ասաց վարչապետը: 에레반, 12월 14일, 아르멘프레스: 아르메니아, 러시아 및 아제르바이잔의 대통령간 11월 9일에 서명된 선언이행에 관한 모든 단계에서 아르메니아의 국제적으로 인정받는 국경은 유지되며 그대로 유지될 것이다. "아르멘프레스"의 보도에 따르면, 12월 14일에 아르메니아 공화국의 총리 니콜 파쉬니안은 그의 "페이스북" 페이지의 생방송에서 이에 대하여 말하였다. "다시 말해, 아르메니아 공화국 국경의 불가침원칙은 어떠한 경우에라도 의심할 여지가 없습니다. 하지만 이런 해결되지 않는 문제들은 냉정하고, 차분한 작업을 통해 해결되어야합니다."라고 총리는 말했다.
- անձեռնմխելի = որին չի կարելի ձեռք տալ 만질 수 없는, 손 댈 수 없는
Վարչապետն ընդգծեց, որ հրատապ լուծում պահանջող Սյունիքի մարզի հատվածում Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային գծերի ճշգրտումն է: Նա պարզաբանեց, որ նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ Զանգելանի և Կուբաթլիի շրջանների մասին հիշատակում չի եղել, որովհետև հայտարարության ստորագրման պահին այդ տարածքների 90 և ավելի տոկոսը եղել է Ադրբեջանի վերահսկողության ներքո, և բանակցությունների ընթացքում եղել է ըմբռնում, որ այդտեղ պետք է տեղի ունենա սահմանային գծերի ճշգրտում, ինչն առաջիկա շաբաթվա ընթացքում պետք է իրականացվի: 총리는 긴급한 해결책이 요구되어지는 슈니크도의 지역에서 아르메니아와 아제르바이잔 사이 국경선이 명확해지고 있다고 강조하였다. 그는 11월 9일자 선언안에 잔겔란과 꾸바틀리 지역에 대해 언급되지 않았다고 설명하였다. 왜냐하면 선언에 서명할 당시 그 지역의 90% 이상이 아제르바이잔의 통제하에 있었으며 협상과정에서 거기에 국경선을 명확히 해야하는 것이 파악되었으며, 이는 차후 일주일동안 수행되어야했기 때문이라고 설명하였다.
- ճշգրտում = ճշգրտելը 분명히 말하다, 또렷이 말하다
- հիշատակել 기억하다, 언급하다, 인용하다
- ըմբռնել 파악하다
Հարավային Կորեայի իշխանությունները չեն բացառել առավելագույն խիստ միջոցները COVID-19-ի պատճառով: 남한 당국은 COVID-19로 인해 엄격한 최대 조치를 배제하지 않는다.
ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինը հայտարարել Է, որ COVID-19 կորոնավիրուսի շուրջ ստեղծված իրադրության կապակցությամբ իշխանությունները պետք Է պատրաստ լինեն առավելագույն խիստ սահմանափակիչ միջոցներ գործարկելուն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: 예레반, 12월 14일, 아르멘프레스: 남한의 문재인 대통령은 COVID-19 코로나바이러스에 의해 조성되어진 상황과 관련하여 당국은 최대한 엄격한 제한조치를 운영할 준비를 해야한다고 "아르멘프레스"가 전했다.
«Եթե մենք չկարողանանք զսպել վիրուսի բռնկումը, ապա այժմ մոտենում Է չափազանց կարևոր պահը, որպեսզի ուսումնասիրվի մինչև երրորդ մակարդակ սոցիալական հեռավորության ուժեղացման տարբերակը: Հարկ Է, որ իշխանություններն ընդունեն այդ որոշումը, եթե այն անխուսափելի Է»,-նրա խոսքը մեջբերում են տարածաշրջանային ԶԼՄ-ները: "만약 우리가 바이러스의 맹렬한 기세를 억제하지 못한다면 이제는 3단계까지 사회거리두기를 격상하는 옵션에 대해 연구하기 위한 매우 중요한 시기에 접어들었습니다. 만약 불가피하다면 당국이 그러한 결정을 내리는 것을 검토해야합니다."라고 지역언론들은 그의 말을 인용하고 있다.
- բուռն 맹렬한 기세 -> բռնկում = բռնկելը 격렬하게 터지다
ԶԼՄ-ները ճշտում են, որ նման միջոցառումները կհանգեցնեն տնտեսության մի ամբողջ շարք սեկտորների աշխատանքի դադարեցման, իսկ բնակիչներից կպահանջեն որքան կարելի Է ավելի շատ մնալ տանը և նվազեցնել շփումները շրջապատի մարդկանց հետ: Ֆիրմաների աշխատակիցներին, բացառությամբ ամենաանհրաժեշտները, կպարտադրեն աշխատել տնից, իսկ դպրոցական պարապմունքները կկրեն հեռավար ձևաչափ: 언론들은 그와 같은 조치는 경제의 모든 여러 부문의 업무의 중단으로 이어지고 주민들에게 보다 많이 집에 머물며 주변사람들과의 접촉을 줄이도록 요구할 것이라고 전했다. 회사들의 직원들에게는, 가장 필요한 것들을 제외하고 재택근무를 하게 되며 학교수업은 원격형식으로 이루어질 것이다.
- ճշտել 수정하다, 바로잡다
- հանգեցնել 이어지다
- պարապմունք 훈련, 수업
Բնակիչները չպետք Է հավաքվեն 10 մարդուց ավելի խմբերով: Մինչդեռ դեկտեմբերի 14-ին կառավարությունը փակել Է դպրոցները երկրի մայրաքաղաք Սեուլում և մերձակա շրջաններում: Հարավային Կորեայում արձանագրվում Է կորոնավիրուսով հիվանդացության որոշակի անկում՝ դեկտեմբերի 14-ին 718 հայտնաբերված դեպք՝ դեկտեմբերի 13-ի 1030-ի և դեկտեմբերի 12-ի 950-ի դիմաց: Դեպքերի ընդհանուր թվաքանակը հասել Է 43 հազար 484-ի, վարակվածների շրջանում գրանցվել Է 587 մահ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: 주민들은 10명 이상의 그룹으로 모이면 안된다. 한편 12월 14일에 정부는 수도 서울과 인근지역에서 학교를 폐쇄하였다. 남한에서는 12월 13일 1030명과 12월 12일 950명에 비해 12월 14일에 718명의 확진사례로 코로나바이러스 질환의 일정 감소가 보고되었다. 총 확진사례수는 43,484명에 도달하였으며 감염자 가운데 587명이 사망한 것으로 집계되었다고 "인터팍스"는 보도하였다.
Ադրբեջանի գործողություններն ուղղված են նաև ռուս խաղաղապահների ներկայության արժեզրկմանը. Փաշինյան: 아제르바이잔의 행동들은 러시아 평화유지군의 존재를 평가절하 하기 위함이다. -파쉬니안
ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության խաղաղապահները պետք է ապահովեն Խծաբերդ, Հին Թաղեր գյուղերի կարգավիճակի համապատասխանությունը նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթներին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջի ուղիղ հեռարձակմամբ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: 예레반, 12월 14일, 아르멘프레스: 러시아 연방의 평화유지군은 흐짜베르트, 힌 타게르 마을의 상태가 11월 9일 3자선언의 규정에 일치하는지 제공해야한다. "아르멘프레스"의 보도에 따르면, 이에 대하여 아르메니아 공화국 총리 니콜 파쉬니안은 그의 "페이스북" 페이지의 생방송에서 말하였다.
- համապատասխանություն 일치, 조화
Փաշինյանը հիշեցրեց՝ ՀՀ անվտանգության խորհրդի նիստում էլ է ասել՝ առանձին քննարկման առարկա է, թե խաղաղապահները մինչև շաբաթ օրը ինչու չէին տեղակայվել Խծաբերդ, Հին Թաղեր հատվածում: 파쉬니안은 아르메니아 공화국의 안보이사회의 회의에서도 평화유지군이 토요일까지 흐짜베르트, 힌 타게르 지역에서 배치되지 않았던 것이 개별논의 주제라고 말하였음을 상기시켰다.
«Բայց փաստն այն է, որ շաբաթ և կիրակի օրերին խաղաղապահ ուժերը տեղակայվել են այնտեղ, ինչպես նաև հրապարակել են իրենց պատասխանատվության գոտու թարմացված քարտեզ, որտեղ ներառված է նաև Խծաբերդ, Հին Թաղեր գյուղերի շրջակա և հարող տարածքը: Սա նշանակում է, որ ՌԴ խաղաղապահները պետք է ապահովեն այդ տարածքի կարգավիճակի համապատասխանությունը նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթներին: Սա էլ իր հերթին նշանակում է, որ քանի որ այդ տարածքը նոյեմբերի 9-ի դրությամբ եղել է հայկական ուժերի վերահսկողության ներքո, ապա պետք է շարունակի մնալ հայկական ուժերի վերահսկողության ներքո»,-ասաց Փաշինյանը: "하지만, 사실은 토요일과 일요일에 평화유지군은 거기에 주둔했을 뿐만 아니라 자신들의 책임지역에 대해 흐짜베르트, 힌 타게르 마을의 주변과 인근 지역이 포함된 업데이트된 지도를 공개하였다는 것입니다. 이것은 러시아 연방의 평화유지군이 그 지역의 상태가 11월 9일자 3자 선언의 규정과 일치하도록 보장해야하는 것을 의미합니다. 이것은 또한 순차적으로 그 지역은 11월 9일자 조항을 통해 아르메니아 군의 통제하에 있었기 때문에 계속하여 아르메니아 군대의 통제하에 있어야함을 의미합니다."라고 파쉬니안은 말했다.
Վարչապետը շեշտեց, որ իհարկե Ադրբեջանի կողմից ձեռնարկված գործողություններն ունեն բացահայտ սադրիչ բնույթ: «Բայց այն ուղղված է նաև Արցախում ռուս խաղաղապահների ներկայության արժեզրկմանը: Նրանք ուզում են ցույց տալ, որ խաղաղապահներն ի վիճակի չեն կանգնեցնել իրենց կողմից ձեռնարկվող սադրանքները, և Խծաբերդ, Հին Թաղեր հատվածի ճակատագիրը Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ առաքելության առաջին լրջագույն փորձությունն է: Մանավանդ, որ Արցախի ՊԲ-ն չի կարող գործել այն նույն տրամաբանությամբ, ինչ գործում են ադրբեջանցիները»,-ասաց Փաշինյանը: 총리는 당연히 아제르바이잔에 의해 취해진 행동들은 공공연히 도발성격을 가지고 있다고 강조하였다. "하지만 그것은 아르차흐에서 러시아 평화유지군의 존재의 가치를 평가절하하기 위함입니다. 그들은 평화유지군이 자신들에 의해 취해진 도발을 막을 수 없다는 것을 보여주기를 원합니다. 그리고 흐짜베르트, 힌 타게르 지역의 운명은 러시아 연방의 평화유지 임무에 대한 매우 심각한 첫번째 시련입니다. 특히 아르차흐 방위군은 아제르바이잔이 행동한 것과 같이 그와 같은 논리로 행동할 수 없습니다."라고 파쉬니안은 말했다.
- բացահայտ 공공연히, 분명히
- ի վիճակի 할 수 있다
- մանավանդ 특히
Նա պարզաբանեց իր այդ միտքը՝ նկատի ունի, որ հայկական կողմը չպետք է անի գործողություններ, որոնք ուղղակի կամ անուղղակի կարող են կասկածի տակ դնել խաղաղապահների գործունեության արդյունավետությունը: 그는 아르메니아 측은 직간접적으로 평화유지군의 행동에 대한 효율성에 의심을 할 수 있는 조치를 취해서는 안된다고 자신의 요점을 명확히 하였다.
Ապատեղեկատվական հոսքեր են շարժման մեջ դրվել, որոնց մեծ մասը կառավարվում են արտերկրից. Նիկոլ Փաշինյան: 잘못된 정보의 흐름은 움직였으며 그것들의 대부분은 해외로부터 관리되어진다. -니콜 파쉬니안
ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում և Արցախում տեղի ունեցող գործընթացները շատերը փորձում են օգտագործել նեղ քաղաքական նպատակների համար, ապատեղեկատվական հսկայական հոսքեր են շարժման մեջ դրվել: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 14-ին «Ֆեյսբուք»-ի իր էջի ուղիղ եթերում այս մասին խոսեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: 예레반, 12월 14일, 아르멘프레스: 아르메니아와 아르차흐에서 발생되어진 절차에 대해 많은 사람들은 정치적인 목적을 위해 이용하려 시도하고 있으며 잘못된 정보의 거대한 흐름은 움직이고 있다. "아르멘프레스"가 전해온 바와 같이, 12월 14일에 이에 대하여 아르메니아 공화국의 총리 니콜 파쉬니안은 그의 "페이스북" 페이지의 생방송에서 말하였다.
«Այսօր տեղի ունեցող գործընթացները, որոնք երբեմն ցավոտ են, շատերը փորձում են օգտագործել նեղ քաղաքական նպատակներով: Ապատեղեկատվության հսկայական հոսքեր են դրվել շարժման մեջ, և այդ հոսքերի բավականին մեծ մասը կառավարվում է արտերկրից ու չենք կարող բացառել դրանց առնչությունն օտարերկրյա հատուկ ծառայությունների հետ»,- ասաց Փաշինյանը: "때때로 고통스러운 오늘날 발생하고 있는 과정을 많은 사람들은 내부 정치목적으로 활용하려 시도하고 있습니다. 잘못된 정보의 거대한 흐름이 움직이고 있으며 그 흐름의 대부분은 해외에서 관리되고 있으며 외국특수국과 그것들의 관련성을 배제할 수 없습니다."라고 파쉬니안은 말했다.
ՀՀ վարչապետը մի օրինակ բերեց այդ ապատեղեկատվական հոսքից: «Առավոտյան լրահոսից կարող էր տպավորություն ստեղծվել, թե ողջ գիշեր Սյունիքի մարզում մարտական գործողություններ են տեղի ունեցել, մինչդեռ ճշմարտությունն այն է, որ գիշերը Սյունիքում, ինչպես նոյեմբերի 9-ից հետո ընդհանուր առմամբ բոլոր գիշերները ռազմական առումով անցել է հանգիստ»,- ասաց Փաշինյանը: 아르메니아 공화국의 총리는 그 잘못된 정보의 흐름에서 한가지 예제를 가져왔다. "아침 뉴스에서 밤새 슈니크 지방에서 전투행위가 발생했다는 인상을 남겼지만 밤에 쉬니크에서는 11월 9일이후 전반적으로 모든 밤은 군사적 측면에서 평온하였다는 것이 확인되었습니다."라고 파쉬니안은 말했다.
- տպավորություն 인상
Փաշինյանը հայտնեց, թե որ դեպքում հրաժարական կտա: 파쉬니안은 어떤 경우에 사임을 할지 밝혔다.
ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարական կտա միայն ժողովրդի կամարտահայտման հավաստի արդյունքների հիման վրա, քանի դեռ նման կամարտահայտություն տեղի չի ունեցել, շարունակելու է կատարել վարչապետի իր գործառույթները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Փաշինյանն այս մասին ասաց «Ֆեյսբուք»-ի իր էջի ուղիղ հեռարձակմամբ: 예레반, 12월 14일, 아르멘프레스: 아르메니아 공화국의 총리 니콜 파쉬니안은 오직 국민들의 의지에 대한 신뢰할 만한 결과에 근거하여 사임을 할 것이며 그러한 의지가 발생하지 않는다면 계속하여 총리 자신의 업무를 수행할 것이다. "아르멘프레스"의 보도에 따르면, 총리는 이에 대하여 자신의 "페이스북" 페이지의 생방송에서 말하였다.
«Այս օրերին, բացի սահմանային անվտանգությունից, մենք առերեսվում ենք տեղեկատվական անվտանգության խնդիրների հետ: Հայտնի շրջանակները տեղեկատվական ահաբեկչության մի իսկական գործընթաց են սկսել Հայաստանի և Հայաստանի ժողովրդի դեմ»,-ասաց Փաշինյանը: "요즘 국경안보를 제외하고 우리는 정보보안의 문제에 직면해있습니다. 잘 알려진 단체들은 아르메니아와 아르메니아 사람들에 대한 정보테러의 실질적인 과정을 시작하였습니다."라고 파쉬니안은 말했다.
- շրջանակ 틀, 단체
Նա նշեց, որ տարածվում են ամենատարբեր սուտ և կիսասուտ տեղեկություններ, և սրա նպատակը ժողովրդի շրջանում տագնապի զգացումը խորացնելն է, խուճապ ստեղծելը: Փաշինյանը օրինակներ բերեց: 그는 아주 다양한 거짓과 허위 정보가 확산되고 있으며 그 목적은 국민들 사이에서 공황을 조장하여 불안감을 심화시키는 것에 있다고 언급하였다. 파쉬니안은 예제를 들었다.
- տագնապի զգացում 불안감
- խուճապ 공황
«Անընդհատ լուրեր են շրջանառվում իմ հրաժարականի մասին։ Մինչդեռ, հստակ ասել եմ, որ ժողովրդի կողմից ինձ տրված կարգավիճակից կարող եմ հրաժարվել միայն ժողովրդի կամարտահայտման հավաստի արդյունքների հիման վրա։ Քանի դեռ նման կամարտահայտություն տեղի չի ունեցել, շարունակելու եմ կատարել վարչապետի իմ գործառույթները և պարտավորվել եմ դա անել շիտակ և ազնիվ», - ասաց վարչապետը: "나의 사임에 대한 지속적인 소문이 퍼지고 있습니다. 한편 나는 국민들에 의해 나에게 주어진 직위로부터 오직 국민들의 의지에 대한 신뢰할 만한 결과를 바탕으로 사임을 할 수 있음을 분명히 말하였습니다. 그와 같은 의지표명이 발생하지 않는 한, 나는 계속해서 총리로써의 나의 업무를 수행할 것이며 흔들림없고 정직하게 그것을 하겠다고 다짐하였습니다."라고 총리는 말했다.
- անընդհատ 언제나, 지속적으로
- շիտակ 똑바로, 진실하게, 흔들리지 않는
Նա ընդգծեց, որ այսօրվա թիվ 1 խնդիրը Հայաստանի շուրջ անվտանգության միջավայրի կայունացումն է, և կառավարությունը հետևողականորեն գնալու է այս ճանապարհով: 그는 오늘날 최우선 문제는 아르메니아에 대한 안보환경의 안정화이며 정부는 지속적으로 그 길을 갈 것이라고 강조하였다.
Անդրադառնալով Արցախի, սահմանների վերաբերյալ տարածվող այլ ապատեղեկատվություններին՝ Փաշինյանը նշեց. «Ես խնդիր եմ առաջադրել, որ պաշտոնական տեղեկատվությունն ավելի ինտենսիվ և ամբողջական արձագանքի հանրության շրջանում առկա մտահոգություններին ու ավելի արագ լուսաբանի տեղի ունեցող գործընթացները: Եվ այս առումով ուզում եմ պարզապես ասել, որ կան իրավիճակներ, որոնք դեռ զարգացող են, և նրանց վերաբերյալ պաշտոնական տեղեկատվությունը երբեմն հապաղում է մեկ պարզ պատճառով. իրադարձությունները զարգանում են, և քանի դեռ չկա իրադարձությունների արձանագրման որևէ իրավիճակ, պաշտոնապես հաղորդված տեղեկությունները կարող են նեգատիվ ազդեցություն ունենալ իրավիճակի վրա»: 아르차흐와 국경에 대해 확산되는 다른 잘못된 정보들을 언급하면서 총리는 말하였다. "나는 공식적인 정보가 대중들 사이에 존재하는 관심사에 보다 면밀하고 완전한 대응하고 발생하고 있는 과정에 대해 보다 신속한 설명을 하도록 임무를 설정하였습니다. 또한, 이런 측면에서 나는 아직 전개되는 상황이 있어 그것에 대해 공식적인 정보가 때때로 이 한가지 이유로 지연되는 상황이 있다고 분명히 말하고 싶고 사건들이 전개되고 있으나 사건의 기록에 대한 어떤 상황이 없는 한, 공식적으로 지연되는 정보는 그러한 상황에 부정적인 영향을 미칠 수 있습니다."
- մտահոգություն 관심사
- լուսաբան = լուսաբանեղ բացատրող 선명하게 설명하는
Նա այս առումով շատ կարևորեց, որ հանրությունը նույնպես կարողանա տարբերակել ճիշտ տեղեկությունը սուտ տեղեկությունից: 그는 그러한 측면에서 대중들 또한 거짓 정보로부터 옳은 정보를 구별할 수 있어야한다는 점에 주목하였다.
ԵՄ հետ մուտքի արտոնագրերի ռեժիմի ազատականացման երկխոսության սկսումը երկկողմ օրակարգի կարևոր կետերից է. Ավինյան: EU와 입국비자제도의 자유화에 대한 대화의 시작은 양측 의제의 중요한 조항들중 하나이다. -아비니안
ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը դեկտեմբերի 14-ին ընդունել է Հայաստանում Եվրոպական միության դեսպան Անդրեա Վիկտորինին: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Տիգրան Ավինյանի գրասենյակից: 예레반, 12월 14일, 아르멘프레스: 부총리 띠그란 아비니안은 12월 14일에 아르메니아에서 유럽연합의 대사 안드레아 빅토린을 맞이하였다. "아르멘프레스"에 이에 대하여 띠그란 아비니안의 사무실에서 알려왔다.
- դեսպան 대사
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նշել է, որ ԵՄ ու նրա անդամ երկրների հետ հարաբերությունների խորացումը Հայաստանի արտաքին քաղաքական առաջնայնություններից է: Նա հավելել է, որ ԵՄ հետ մուտքի արտոնագրերի ռեժիմի ազատականացման վերաբերյալ երկխոսության սկսումը երկկողմ օրակարգի կարևոր կետերից է: 부총리 띠그란 아비니안은 EU와 회원국과의 관계 심화는 아르메니아의 대외정책의 우선순위들중 하나라고 언급하였다. 그는 EU와 입국비자제도의 자유화에 대한 대화의 시작은 양측 의제의 중요한 조항들중 하나라고 덧붙였다.
Կողմերը քննարկել են Արցախի շուրջ իրավիճակի վերջին զարգացումները, Արցախում հայկական մշակութային ժառանգության պահպանման հարցերը: Փոխվարչապետը ներկայացրել է նաև գերիների փոխանակման գործընթացի վերաբերյալ տեղեկատվություն, նշելով, որ շուտով նոր զարգացումներ են սպասվում այս ուղղությամբ: Հայկական կողմը շնորհակալություն է հայտնել ԵՄ-ին ադրբեջանական ագրեսիայի արդյունքում տեղահանված անձանց հումանիտար աջակցություն ցուցաբերելու համար:
Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանում իրականացվող բարեփոխումների օրակարգին: Տիգրան Ավինյանը նշել է, որ կառավարությունը մտադիր է էլ ավելի մեծ թափով իրականացնել անհրաժեշտ բարեփոխումները: Մասնավորապես, քննարկվել է Հանրային կառավարման բարեփոխումների և թվայնացման շուրջ համագործակցության առկա վիճակը ու հետագա քայլերը: 양측은 아르차흐를 둘러싼 상황의 최근 전개와 아르차흐에서 아르메니아의 문화유산 보존에 대한 문제를 논의하였다. 부총리는 또한 포로교환절차에 대한 정보를 제시하면서 이러한 방향으로 곧 새로운 전개가 있을 것으로 기대하고 있다고 언급하였다. 아르메니아 측은 EU에 아제르바이잔의 침략으로 인한 실향민에 대한 인도주의적 지원을 보여준 것에 대해 감사를 표했다. 대담자들은 아르메니아에서 실행되고 있는 개혁 의제를 언급하였다. 띠그란 아비니안은 정부는 보다 큰 규모로 필요한 개혁을 단행할 계획이라고 언급하였다. 특히, 공공행정에 대한 개혁과 디지털과 관련된 협력의 현재 상황과 추후 단계가 논의되었다.
Փոխվարչապետը խոսել է նաև կառավարության կողմից մշակվող հակաճգնաժամային տնտեսական ծրագրի մասին: Ծրագրի հիմնական նպատակը լինելու է ճգնաժամի հետագա խորացումը կանխարգելելը, գործարարության համար և սպառողական հավասարակշռված վարքագծի տեսանկյունից տնտեսական կայուն և վստահելի միջավայրի վերականգնումը, հետագա տնտեսական վերականգնման ու զարգացման համար անհրաժեշտ բուֆերների ձևավորումը: 부총리는 정부에 의해 계획되고 있는 위기방지 경제프로그램에 대해서도 말하였다. 프로그램의 근본적인 목적은 위기의 추가적인 심화를 방지하고 사업을 위한 균형잡힌 소비행위라는 관점에서 경제의 안정적이고 신뢰할 만한 환경의 복원과 추가적인 경제회복과 발전을 위해 필요한 완충장치의 형성에 있다.
Հայ աշակերտներն արժանացել են երեք մեդալի ֆիզիկայի միջազգային օլիմպիադայում: 아르메니아 학생들은 물리학 국제올림피아드에서 3개의 메달을 획득하였다.
ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆիզիկայի միջազգային օլիմպիադան տեղի է ունեցել դեկտեմբերի 7-14-ը: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից, օլիմպիադան պետք է ամռանը տեղի ունենար Վիլնյուս քաղաքում, սակայն COVID-19 համաճարակի պատճառով այս տարի այն անցկացվել է առցանց: 예레반, 12월 14일, 아르멘프레스: 국제 물리학 올림피아드는 12월 7일부터 14일까지 개최되었다. "아르멘프레스"에 아르메니아 공화국의 교육과학문화체육부가 알려온 바와 같이 올림피아드는 빌뉴스 시에서 개최되어야 했지만, COVID-19 전염병으로 인해 올해는 온라인으로개최되었다.
Օլիմպիադային մասնակցել է 52 երկրի 250 աշակերտ։ Հայաստանը ներկայացել է հինգ մասնակիցներով, որոնք Ա. Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական դպրոցի սաներ են: 올림피아드에 52개국의 250명의 학생이 참여했다. 아르메니아는 5명의 참가자 명단을 제출하였으며 A. 샤히니안 물리수학 학교의 재학생들이다.
Օլիմպիադայի արդյունքներով 12-րդ դասարանի աշակերտ Արտաշես Գյոլեցյանն արժանացել է ոսկե, իսկ Հակոբ Չախոյանն ու Ռուբեն Կարախանյանը՝ բրոնզե մեդալների: Ի դեպ, Արտաշես Գյոլեցյանը հոկտեմբեր ամսին ոսկե մեդալի էր արժանացել նաև աստղագիտության միջազգային օլիմպիադայում: 올림피아드의 결과로 12학년의 학생 아르따셰스 교레치안은 금메달을 획득하였으며 하꼬프 샤호얀과 루벤 까라하니안은 동메달을 획득하였다. 또한, 아르따세스 교레치안은 국제 천문학 올림피아드에서도 10월에 금메달을 획득하였다.
ՀՀ թիմը ղեկավարել է Ա. Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական դպրոցի ուսուցիչ Բիլոր Կուրղինյանը: Նշենք նաև, որ սա ֆիզիկայի միջազգային օլիմպիադաներում ձեռք բերած երկրորդ ոսկե մեդալն է։ 아르메니아 공화국 팀은 A. 샤히니안 물리수학교의 교사 빌로르 꾸르기니안이 이끌었다. 이것은 국제 물리학 올림피아드에서 획득한 두번째 금메달이라고 언급하였다.
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով Երևանում մեկնարկել է «Արժանապատվության երթ» ակցիան 총리 니콜 파쉬니안의 사임을 요구하면서 예레반에서 "존엄행진" 시위가 시작되었다.
- արժանապատվություն 존엄
ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Արաբկիր վարչական շրջանի Վահագն Դավթյան զբոսայգուց մեկնարկել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով «Արժանապատվության երթ» ակցիան: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` երթը կազմակերպել են խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմադիր կուսակցությունները: 예레반, 12월 14일, 아르멘프레스: 예레반의 아랍끼르 행정구역의 바하근 다브티안 공원에서 총리 니콜 파쉬니안의 사임을 요구하는 "존엄행진" 시위가 시작되었다. "아르멘프레스"의 전언에 따르면, 행진은 원내 및 원외 야당으로 구성되었다.
Երթի մասնակիցները Երևանի փողոցներով կշարժվեն դեպի Սուրբ Աննա եկեղեցի, որտեղ էլ կավարտեն իրենց ակցիան: 행진의 참가자들은 예레반 거리를 통해 성 안나교회를 향해 이동하여 자신들의 시위를 마칠 것이다.
Տարածված խնդիրը հաճախորդների կողմից դիմակներ չկրելն է. ԱԱՏՄ-ի ստուգայցերի արդյունքները: 퍼져있는 문제는 고객들이 마스크를 쓰지 않는 것이다.
- տարածված = տարածվել 퍼져나가다
- ԱԱՏՄ = առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին 노무사찰단
- ստուգայց 긴급조사
ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Երևանի տարածքային կենտրոնը հանգստյան օրերին ուժեղացված ստուգայցերով դիտարկել է շուրջ 9 տասնյակ տնտեսվարողի Մալաթիա, Կենտրոն, Շենգավիթ և Արաբկիր վարչական շրջաններում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ԱԱՏՄ-ն տեղեկացնում է, որ մարզերում ևս դրանք շարունակվել են։ Նկատի ունենալով հանգստյան օրերին քաղաքացիների առավել ակտիվ հոսքը՝ Աբովյանում դիտարկվել է խոշոր տոնավաճառներից մեկը՝ իր մի քանի տասնյակ տաղավարներով։ Սա առևտրի այս կենտրոնում արդեն երկրորդ լայնածավալ ստուգայցն էր։ Սյունիքում և Վայոց ձորում նույնպես ակտիվ աշխատանքներ են ընթացել։ Դիտարկվող ոլորտների շրջանակը լայն է՝ վարսավիրանոց, դեղատուն, հյուրանոց, առևտուր, դպրոց, ստոմատոլոգիական և բժշկական կենտրոններ, գրասենյակներ։ 예레반, 12월 14일, 아르멘프레스: 아르메니아 공화국의 노무사찰단의 예레반 지역센터는 주말에 강화된 긴급조사를 통해 말라티아, 시중심, 센가비트 및 아랍끼르 행정구역에서 대략 90여개 기업를 관찰하였다. "아르멘프레스"의 보도에 따르면, 노무사찰단은 지방행정에서도 그것들은 계속되었다고 전해왔다. 주말동안 시민들의 보다 활동적인 흐름을 감안하면, 아보비안에서 수십개의 점포를 가진 대형 마켓들중 하나가 관찰되었다. 이것은 이 쇼핑센터에서 하는 이미 두번째 대규모 조사였다. 슈니크와 바요츠 조르에서도 활발한 업무가 진행되고 있다. 관찰대상의 범위는 미용실, 약국, 호텔, 상업거래소, 학교, 치과 및 의료센터, 사무실 등 광범위하다.
- հանգստյան օրեր 휴일, 주말
- ուժեղացվել -> ուժեղացնել = ուժեղ դարձնել 강화되다
- նկատի ունենալ ~임을 고려하다
- տոնավաճառ (정기적으로 열리는) 대규모 시장, 슈퍼마켓
- տաղավար (공공 행사나 전시회의) 가설건물, 별관, 부스(점포)
- առևտրի կենտրոն 쇼핑센터
Ընդհանուր առմամբ արձանագրվում է բարվոք պատկեր․ արտակարգ դրության շրջանում սկսված և կարանտինի ընթացքում շարունակվող ստուգայցերը բազմաթիվ տնտեսավարողների մոտ անցկացվում են արդեն մի քանի անգամ, տարվել են իրազեկման լայն աշխատանքներ։ Սահմանված COVID-անվտանգության կանոններն առավելապես պահպանվում են։ 일반적으로는 개선된 이미지가 기록된다. 긴급상황의 범위에서 시작하여 검역과정에서 계속되어지는 조사는 수많은 기업에서 이미 수차례 실행되었고 광범위한 인식제고 작업이 수행되었다. 규정된 COVID 안전규칙은 대체로 준수되고 있다.
- բարվոք 개선된
- կարանտին 검역
Ամենատարածված խնդիրը ներկայում հաճախորդների կողմից դիմակներ չկրելն է կամ պատշաճ չկրելը, ինչը երբեմն տնտեսավարողի կողմից նրանց չսպասարկելիս խնդրահարույց վիճակ է առաջացնում։ 가장 널리 퍼져있는 문제는 현재 고객들이 마스크를 착용하지 않거나 올바르게 착용하지 않는 것이며 이는 때때로 경제주체에 의해 그것들이 서비스를 제공하지 않을 때 문제의 소지가 제기된다는 것이다.
- խնդրահարույց = խնդիրներ առաջացնող 문제를 제기하는
Ադրբեջանից Հայաստան գերիներին տեղափոխող ինքնաթիռը վայրէջք է կատարել Երևանում: 아제르바이잔에서 아르메니아로 포로들을 이송하는 항공기가 예레반에 착륙하였다.
ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանից Հայաստան գերիներին տեղափոխող ինքնաթիռը վայրէջք է կատարել Երևանում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, գերիներին օդանավակայանում դիմավորում են Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, գերիների հարազատները: 예레반, 12월 14일, 아르멘프레스: 아제르바이잔에서 아르메니아로 포로를 이송하는 항공기가 예레반에 착륙하였다. "아르멘프레스"의 보도에 따르면, 공항에서 아르차흐 대통령 아라이크 하루츄니안, 아르메니아 공화국의 부총리 띠그란 아비니안, 포로들의 친척들이 포로들을 맞이하였다.
Ավելի վաղ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հայտնել էր, որ ռուս խաղաղապահների միջնորդությամբ տեղի է ունեցել գերիների փոխանակման գործընթաց: Ադրբեջանից Հայաստան են տեղափոխվել պաշտոնապես հաստատված 44 մեր հայրենակիցներ։ 앞서 아르메니아 공화국의 부총리 띠그란 아비니안은 러시아 평화유지군의 중재로 포로교환절차가 열렸다고 밝혔다. 아제르바이잔에서 아르메니아로 공식적으로 확인된 44명의 우리 동포가 이송되었다.
11월 14일자 https://news.am/arm/news/618818.html
Սանկտ Պետերբուրգ-Երևան-Սանկտ Պետերբուրգ երթուղով ուղիղ չարտերային չվերթների ավիատոմսերը բաց վաճառվում են: 상트 페테르부르크-예레반-상트 페테르부르크 노선을 통해 직항 전세기가 공개판매중에 있다.
- չարտերային չվերթներ 전세 항공편
Սանկտ Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոսությունից տեղեկացնում են Սանկտ Պետերբուրգ-Երևան –Սանկտ Պետերբուրգ երթուղով ուղիղ չարտերային չվերթների ավիատոմսերի բաց վաճառքի մասին:
Չվերթները կատարվում են երեքշաբթի և շաբաթ օրերին: 상트 페테르부르크에서 아르메니아 공화국의 총 영상관에서 상트 페테르부르크-예레반-상트페테르부르크 노선으로 직항 전세기의 공개판매에 대해 알려왔다. 항공편은 화요일과 토요일에 운행한다.
N4-621 Սանկտ Պետերբուրգ-Երևան թռիչքը 00:10 ժամանում 04: 45 շաբաթ օրերին 토요일
N4-622 Երևան-Սանկտ Պետերբուրգ թռիչքը 05:45 ժամանում 08: 45 շաբաթ օրերին 토요일
N4-621 Սանկտ Պետերբուրգ-Երևան թռիչքը 10: 15 Ժամանում 14: 40 երեքշաբթի 화요일
N4-621 Երևան-Սանկտ Պետերբուրգ մեկնում 15: 50 մեկնում 18: 25 երեքշաբթի 화요일
11월 14일자 https://news.am/arm/news/618846.html
Դոլարի փոխարժեքն անցավ 522 դրամից. Եվրոն թանկացել է 4 դրամով: 달러환율은 522 드람을 초과하였다. 유로화는 4드람 상승하였다.
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ դեկտեմբերի 14-ին, կազմել է 522.46 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 1.84 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։ 미국 달러의 환율은 오늘 12월 14일에 전날에 비해 1.84 드람이 증가한 522.46 드람에 달하였다. 이에 대하여 중앙은행의 공식사이트에서 알려왔다.
Եվրոյի փոխարժեքը կազմել է 635.00 դրամ (աճել է 4.06 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 700.46 դրամ (նվազել է 12.46 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.16 դրամ (աճել է 0.05 դրամով): 유로화의 환율은 635 드람 (4.06 드람이 증가한)에 달하였으며, 영국 파운드의 환율은 700.46 드람 (12.46 드람이 감소한)에 달하며 러시아 루블 환율은 7.16 드람 (0.05 드람 증가한)에 달하였다.
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները. արծաթ՝ 400.03 դրամ, ոսկի՝ 30,940.95 դրամ, պլատին՝ 16,948.65 դրամ: 귀금속에 대해 은행은 다음과 같은 가격을 정해졌다. 은 400.03 드람, 금 30,940.95 드람, 플래티넘 16,948.65 드람.
11월 14일자 https://news.am/arm/news/618871.html
Ես երբեք այն կարծիքին չեմ եղել, որ ով շատ է, նա ճիշտ է. 2018-ին էլ շատերն աջակցում էին Նիկոլին. Շարմազանով: 나는 결코 많은 사람들이 옳다고 생각한 적이 없다. 2018년에도 많은 사람들은 니콜을 지지하였다. -샤르마자노브
Հայաստանում իշխանության բացակյության պայմաններում, երբ պետության ղեկավարի աթոռին քաղաքական դիակն է նստած, թուրք-ադրբեջանական ահաբեկչական տանդեմը պետք է առիթից օգտվի ու բարեկավի իր դիրքերը: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 12-ին, ընդդիմության կազմակերպած «անհնազանդության երթի» մեկնարկին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: 아르메니아에 권력이 부재하는 상황에서, 국가수장의 자리에 정치 시체가 앉아있는 경우, 터키와 아제르바이잔의 테러연합은 기회를 이용하고 자신들의 위치를 개선할 것이 틀림없다. 이에 대하여 오늘 12월 12일에 야당에 의해 조직된 "불복종행진"의 출발에서 기자와의 인터뷰에서 아르메니아 혁명연맹 대변인 에두아르드 샤르마자노프가 언급하였다.
- բացակյություն 부재
- տանդեմ = համագործակցություն միավորում միասնություն 협력 통일연합
«Հաշվի առնելով, որ նրանք տեսնում են, որ իրենց առաջ կանգնած է թուրքի առաջ ծնկի եկած, Հայաստանի ու Արցախի շահերը պաշտպանել չկարողացող որևէ անվտանգային լուծման համար անպիտան մեկը՝ հողատու Նիկոլը, իրենք իրականացնում են իրենց գործողությունները: Հայաստանում իշխանություն չկա, ՀՀ ժողովրդին Ադրբեջանը մեկ ամիս շարունակ ինչ ասես ասում է, իսկ Հայաստանի վարչապետը ամեն ինչից խոսում է բացի Ալիևին պատասխանելուց, Էրդողանի ելույթներին պատասխանելուց: Էրդողանը Էնվեր փաշայի հոգու փառավորման մասին է խոսում, այն Էնվեր փաշայի, որը 1,5 մլն հայերի սպանողն է եղել: Թուրքի առաջ կզածները վախենում են պատասխանել, կանգնել մեդիատեռորից են խոսում: "그들이 자신들의 앞에 터키앞에 무릎을 꿇었던, 아르메니아와 아르차흐의 이익을 보호할 수 없는 보안해결책을 위한 쓸모없는 하나인 지주 니콜이 서 있음을 보고 있다는 것을 고려하면서 그들은 그들의 행동을 수행하고 있습니다. 아르메니아에서는 정부가 없으며, 아르메니아 공화국의 국민에게 아제르바이잔은 한달동안 계속하여 모든 것을 말하고 있고, 아르메니아의 총리는 알리예프에게 응답하는 것을 제외하고, 에르도간의 연설에 응답하는 것외에도 모든 것을 말하고 있습니다. 에르도간은 엔베르 파샤의 영혼의 영광됨에 대해 말하고 있으며, 그 엔베르 파샤는 150만의 아르메니아인을 학살했습니다. 터키의 앞에 서있던 사람들은 대답하는 것을 두려워하며, 언론테러를 멈추라고 말하고 있습니다.
- անպիտան = ոչ պիտանի 쓸모없는
- հողատու = հողը տվող 지주
- ինչ ասես = ամեն ինչ 모든 것
- Էնվեր փաշա 이스마일 엔베르 파샤 - 오스만 제국의 육군장성, 아르메니아인 대학살을 주도한 인물
- փառավոր 화려하게, 훌륭하게
Մենք էլ, երբ տեսել ենք, որ թշնամին ավելի թույլ է, բարելավել ենք մեր դիրքերը: Թշնամու համար շահեկան չի, որ Հայաստանում լինի իշխանափոխություն ու գան ազգային ուժերը»,-ասաց նա: 우리 역시 적이 보다 약하다는 것을 알았을 때, 우리의 위치를 개선했습니다. 적군에게는 아르메니아에서 정권교체와 국군이 오는 것은 유리하지 않습니다."라고 그는 말했다.
Անդրադառնալով նրան, որ Նիկոլ Փաշինյանը խոսել է արտահերթ ընտրությունների մասին, Շարմազանովն ասաց. «Ինձ համար ընդունելի է, որ Նիկոլի հետ քննարկվի մի հարց՝ անհապաղ հրաժարականը: Պարտված ղեկավարը իրավունք չունի պաշտոնավարելու: Ես երբեք այն կարծիքին չեմ եղել, որ ով շատ է, նա ճիշտ է: 2018-ին էլ շատերն աջակցում էին Նիկոլին, ես այն եզակիներից էի, որ Նիկոլի դեմ պայքարում էի: Դուրս եկավ, որ ես ճիշտ էի, այդ աջակցողները սխալ: Հիմա նրանցից շատերը մեզ հետ են»: 니콜 파쉬니안은 조기 선거에 대해 말하였다는 것을 언급하면서 샤르마자노프는 말했다. "나에게 있어서 니콜과 즉각적인 사임에 관한 문제를 논의하는 것이 허용할 수 있습니다. 패배한 지도자는 공무를 수행할 권리가 없습니다. 나는 결코 많은 사람들이 옳다고 생각한 적이 없습니다. 2018년에도 많은 사람들은 니콜을 지지하였으며 나는 니콜과 투쟁했던 몇 안되는 사람들중 한명이었습니다. 내가 옳았고, 그 지지자들이 틀렸음이 밝혀졌습니다. 이제 그들중 많은 사람들이 우리와 함께 입니다."
- պաշտոնավարել 공무를 수행하다
- եզակի 유일한
Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ Ադրբեջանի գործողություններն ուղղված են ռուս խաղաղապահների ներկայության արժեզրկմանը, ՀՀԿ խոսնակն ասաց. «Նիկոլ Փաշինյանի որևէ գնահատական ինձ համար զրո արժեք ունի: Հայկական գյուղերը գրավում են, Նիկոլի խոսնակն ասում է՝ ռուս խաղաղապահներին ենք դիմել: Նիկոլ Փաշինյանը հասել է նրան, որ Հայաստանը գործոնից վեր է ածվել գործիքի, որ հայաստանն այլևս Արցախի անվտանգության երաշխավորը չի: Ինքը պետք է հեռանա»: 아제르바이잔의 행동이 러시아 평화유지군의 존재를 평가절하하는 것에 있다는 니콜 파쉬니안의 그러한 성명을 검토하면서, 아르메니아 혁명연맹의 대변인은 말했다. "니콜 파쉬니안에 대한 모든 평가는 나에게 있어 아무런 가치도 없습니다. 아르메니아 마을은 점령되고 있으며 니콜의 대변인은 러시아 평화유지군에게 요청하였다고 말하고 있습니다. 니콜 파쉬니안은 아르메니아가 더이상 아르차흐 안보의 보증인이 아니라 요소들위에 도구로 전락했다는 것에 도달하였습니다. 그는 떠나야합니다."
- երաշխավոր 보증인
11월 14일자 https://news.am/arm/news/618883.html
Շուշիի շրջանի Հին Շեն գյուղը այս պահին ադրբեջանական շրջափակման մեջ է, բնակիչները գյուղում են. համայնքի ղեկավար. Tert.am: 슈쉬 지역의 힌센 마을은 현재 아제르바이잔의 봉쇄안에 있으며, 주민들은 마을에 있다. -자치구역장
Շուշիի շրջանի Հին շեն գյուղը ադրբեջանական շրջափակման մեջ է: Այս մասին Tert.am-ը տեղեկացել է համայնքի ղեկավար Սամվել Սարգսյանից: Սամվել Սարգսյանը նշել է, որ գյուղի բնակչները հիմա գյուղում են, անվտանգությունն ապահովվում է: Հարցին, թե ինչ տեղեկություն կա գյուղը հանձնելու կամ չհանձնելու մասին, Սարգսյանը պատասխանե է. «Գնացեք, Նիկոլ Փաշինյանին հարցրեք»: 슈쉬지역의 힌센마을은 아제르바이잔의 봉쇄안에 있다. 이에 대하여 Tert.am은 자치구역장 삼벨 사르크시안로부터 전해들었다. 삼벨 사르크시안은 마을주민들은 현재 마을에 있으며 안전을 보장받고 있다고 언급하였다. 마을이 넘겨지거나 넘겨지지 않는 것에 대한 어떤 정보가 있는지에 대한 질문에 사르크시안은 대답하였다. "가서 니콜 파쉬니안에게 물어보세요".
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 10-ին ստորագրել է եռակողմ հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը, բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։ 니콜 파쉬니안은 11월 10일에 아르차흐의 7개 지역, 슈쉬와 하드루트, 한개의 마을을 제외한 아스께란과 마르뚜니 지역 마을 뿐만 아니라 마르따게르뜨 지역의 탈리쉬와 마따기스 마을을 아제르바이잔에게 넘겨주는 3자 선언에 서명하였음을 상기시키고자 한다.
Ըստ այդ հայտարարության՝ Լեռնային Ղարաբաղում շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբ, այդ թվում՝ հրաձգային զենքով զինված 1960 զինծառայող, 90 զրահամեքենա, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկա: 그 선언에 따라, 나고르노 카라바흐에서 접촉선을 따라 그리고 라츤 통로를 따라 총기를 소지한 1960명의 무장군인, 90대의 군사장비, 380대의 차량 및 특수장비를 포함하여 러시아 연방의 평화유지군이 주둔하고 있다.
Փաստաթղթով՝ հանձնվող տարածքների մեջ Հին Շենը չի եղել և ըստ ռուս խաղաղապահների քարտեզի՝ այն ի սկզբանե նրանց վերահոսկողության գոտու մեջ էր նշվում: 문서에 따르면, 항복한 영토안에 힌센은 있지 않으며 러시아 평화유지군의 지도에 따라, 그것은 원래 그들의 통제구역안에 포함되어 있다.
11월 14일자 https://news.am/arm/news/618900.html
Նոր Շեն գյուղն ադրբեջանական շրջափակման մեջ է, բնակիչները տարհանված են. համայնքի ղեկավար: 노르센 마을은 아제르바이잔의 봉쇄안에 있으며 주민들은 대피하였다. -자치구역장
Շուշիի շրջանի Նոր Շեն գյուղն ադրբեջանական շրջափակման մեջ է հայտնվել։ Այս տեղեկությունը NEWS.am-ին հայտնեց Նոր Շենի համայնքապետ Դավիթ Դավթյանը։ Նա ասաց, որ այս պահին գյուղում հանգիստ վիճակ է. «Շրջափակման մեջ է գյուղը, բայց վիճակը հանգիստ է, որևէ գործողություն չի իրականացվում։ Մեր գյուղի մի մասով բաց հատված կա, որտեղով կարողացել ենք բնակիչներին տարհանել»։ 슈쉬지역의 노르센 마을은 아제르바이잔의 봉쇄안에 있다. 이 정보는 NEWS.am에게 노르센 자치구장 다비트 다브티안이 밝혔다. 그는 현재 마을은 평온한 상태에 있다고 말했다. "마을이 봉쇄중에 있지만 상황은 평온하며 어떤 조치도 취해지지 않고 있습니다. 우리 마을의 일부에는 공동 구역이 있으며 그곳을 통해 주민들을 대피시킬 수 있었습니다."
Համայնքապետն ասաց, որ ինքը մնացել է համայնքում։ «Այս պահին եկել են ռուս խաղաղապահները։ Ուղղակի հոգեբանորեն ճնշում է կատարվում։ Ժողովուրդը խուճապի մեջ է»,- ասաց Դավթյանը։ Նշենք, որ ադրբեջանական շրջափակման մեջ է հայտնվել նաև Շուշիի շրջանի Հին Շեն գյուղը, բնակիչներն էլ այս պահին գյուղում են։ 자치구역장은 그는 자치구에 머물러 있다고 말했다. "현재 러시아 평화유지군이 왔습니다. 직접적인 심리적 압박이 있습니다. 사람들은 공황상태에 있습니다."라고 다브티안은 말했다. 아제르바이잔의 봉쇄안에는 슈쉬지역의 힌센마을도 있으며 주민들도 현재 마을에 있습니다."라고 언급하였다.
Հիշեցնենք, որ Արցախի Քաշաթաղի շրջանի վարչակազմը երեկ՝ դեկտեմբերի 13-ին, հայտնել էր, որ ադրբեջանական ստորաբաժանումն առաջացել է դեպի Շուշիի շրջանի Մեծ Շեն և Հին Շեն բնակավայրերն իրար միացնող գյուղամիջյան ճանապարհ։ 아르차흐 카샤타흐 지역행정부는 12월 13일 어제 아제르바이잔 부대가 슈쉬지역의 메츠센과 힌센 거주지를 연결하는 마을도로를 향해 전진하였다고 밝혔음을 상기시키고자 한다.
도움이 되셨다면 바쁘시더라도 1초만 시간을 내주셔서 공감 및 댓글을 달아주시겠어요?
여러분의 공감과 댓글은 글쓴이에게 큰 힘이 된답니다.
'휴먼노마드로 살아 가는 법 > 아르메니아' 카테고리의 다른 글
[아르메니아어] 뉴스로 배우는 아르메니아어 (2020년 12월 16일자) (0) | 2020.12.16 |
---|---|
[아르메니아어] 뉴스로 배우는 아르메니아어 (2020년 12월 15일자) (0) | 2020.12.15 |
[아르메니아어] 뉴스로 배우는 아르메니아어 (2020년 12월 13일자) (0) | 2020.12.13 |
[아르메니아어] 뉴스로 배우는 아르메니아어 (2020년 12월 12일자) (0) | 2020.12.12 |
[아르메니아어] 뉴스로 배우는 아르메니아어 (2020년 12월 11일자) (0) | 2020.12.11 |