휴먼노마드

[아르메니아어] 뉴스로 배우는 아르메니아어 (2020년 12월 15일자) 본문

휴먼노마드로 살아 가는 법/아르메니아

[아르메니아어] 뉴스로 배우는 아르메니아어 (2020년 12월 15일자)

LifeChallenger 2020. 12. 15. 13:35
반응형

출처 : 픽사베이

 

 

 

Բանակից ՏՏ ոլորտ. պատերազմին մասնակցած երտասարդները հմտություններ ձեռք կբերեն տեխնոլոգիական ոլորտում: 군대에서의 IT 분야, 전쟁에 참여했던 젊은이들은 테크로놀지 분야에서 기술을 습득하게 될 것이다. 

 

- ՏՏ = տեղեկատվական տեխնոլոգիաներ 정보기술, IT

- հմտություն 기량, 기술

- տեխնոլոգիա 테크놀로지, 기술

 

ԵՐԵՎԱՆ, 15 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի դեմ սեպտեմբերի 27-ին մեկնարկած պատերազմի մասնակիցները, հաշմանդամություն ձեռք բերած անձինք, նրանց ընտանիքի անդամները, ինչպես նաև մարտական գործողությունների հետևանքով զոհվածների ընտանիքի անդամները հնարավորություն կստանան զարգացնել իրենց հմտությունները ՏՏ ոլորտում: Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը վերսկսում է «Բանակից ՏՏ ոլորտ» ծրագիրը՝ նպատակ ունենալով լուծել շահառու խմբերի կրթության և զբաղվածության խնդիրը տեխնոլոգիական ոլորտում: ԱՏՁՄ-ն համատեղ աշխատում է նաև ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հետ՝ ապահովելով մարտական գործողությունների մասնակից անձանց համար նախարարության կողմից իրականացվող տեխնոլոգիական կրթության հեռավար դասընթացներին անվճար մասնակցությունը: «Արմենպրես»-ի հետ զրույցում ԱՏՁՄ ծրագրերի համակարգող Ասյա Սեփխանյանը նշեց, որ արդեն գրանցման փուլը մեկնարկել է: 예레반, 12월 15일, 아르멘프레스: 아르차흐에 맞서 9월 27일에 시작된 전쟁의 참가자들와 장애를 입은 사람들, 그들의 가족구성원들 뿐만 아니라 전쟁행위로 인한 사망자의 가족구성원들은 IT 분야에서 자신들의 기량을 발전시킬 기회를 받게 될 것이다. 첨단기술기업연합은 기술분야에서 수혜자그룹의 교육과 고용문제를 해결할 목적으로 "군대에서의 IT분야" 프로그램을 재개하였다. 첨단기술기업연합은 전투행위에 참여한 사람들을 위하여 부처에 의해 실행되는 기술교육의 원격교육과정에 무료 참여가 보장되도록 아르메니아 공화국의 최첨단인프라부와 공동으로 일하고 있다. "아르멘프레스"와의 인터뷰에서 첨단기술기업연합 프로그램의 코디네이터 아샤 셉하니안은 이미 등록단계가 시작되었다고 언급하였다.  

 

- հաշմանդամություն 장애 

- ԱՏՁՄ = Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն 첨단기술기업연합

 

«Նախատեսվում է մինչև հունվար 100 գրանցում ունենալ, այնուհետև խմբավորել: Շահառուներին տարբերակելու ենք ըստ գիտելիքների, ունակությունների, անցկացվելու է մաթեմատիկայի բազային թեստ: Մենք ընդառաջ ենք գնում սովորել ցանկացողներին՝ փորձելով նպաստել մեր շահառուների զբաղվածության հարցի կարգավորմանը: Դասերը հեռավար են անցկացվելու»,- ասաց Ասյա Սեփխանյանը: "1월까지 100명의 등록을 가지도록 예정되었습니다. 그런 후에 그룹화를 진행할 것입니다. 수혜자들을 지식수준, 역량에 따라 분류하고 기초수학테스트를 실시할 것입니다. 우리는 배우기를 원하는 사람들에게 다가가서 우리의 수혜자들의 고용문제를 해결하도록 돕도록 노력할 것입니다. 수업은 원격으로 진행될 것입니다."라고 아샤 셉하니안은 말했다. 

 

- ընդառաջ = դեպի առաջ 앞으로 -> ընդառաջ գնել 다가가다 

 

Շահառուները կարող են հմտություններ ձեռք բերել եռաչափ մոդելավորում, եռաչափ տպագրություն, վեբ տեխնոլոգիաներ, ծրագրավորման հիմունքներ, կիբերանվտանգություն ՏՏ ծրագրերի կառավարում, սոցիալական մեդիա մարքետինգ և այլ ուղղություններով: 수혜자들은 3D 모델링, 3D 프린팅, 웹기술, 프로그래밍 기초, IT 보안프로그램의 운용, 소셜미디어 마케팅 및 기타 방향에 대한 기술을 습득할 수 있다.  

 

- եռաչափ 3D

 

Ծրագիրը իրականացվել է դեռ 2016 թվականից՝ ապրիլյան պատերազմից հետո: Շահառուներն ապրիլյան պատերազմին մասնակցած տղաներն էին: Ասյա Սեփխանյանը նշեց, որ արդյունքները գոհացուցիչ էին: 2016 թվականին, ընդհանուր առմամբ, 168 հոգի վերապատրաստվել է: Դասընթացի ավարտից հետո մասնակիցները պրակտիկա են անցել, ապա աշխատել Optym, Instigate Mobile, AugmentAr, SoftConstruct, Synergy International Systems, Arloopa ընկերություններում, նրանց մի մասն էլ ներկայում աշխատում է «Արմաթ» ինժեներական լաբորատորիաներում՝ որպես խմբավար: Ծրագրի արդյունքում խմբի անդամների ներգրավվածությումբ ստեղծվել է InnoPark հավելվածով InnoSoft սթարթ ափը: 프로그램은 2016년부터 4월 전쟁이후로 실시되었다. 수혜자들은 4월 전쟁에 참가한 남성이었다. 아샤 셉하니안은 결과가 만족스러웠다고 언급하였다. 2016년에, 총 168명이 교육받았다. 교육과정이수후 참가자들은 인턴쉽을 거쳐 Optym, Instigate Mobile, AugmentAr, SoftConstruct, Synergy International Systems, Arloopa사에서 근무하고 있으며, 그들중 일부는 현재 "아르마트" 엔지니어링 연구소에서 감독으로 근무하고 있다. 프로그램의 결과로 그룹구성원들의 참여를 통해 InnoPark 앱을 가진 InnoSoft 스타트업이 만들어졌다. 

 

- խմբավար 감독

- հավելված 어플리케이션, 앱

 

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Վիկտորիա Պողոսյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ իրենք սերտորեն համագործակցում են ԱՏՁՄ-ի հետ, և «Բանակից ՏՏ ոլորտ» ծրագրի հետ կապված քննարկումներից հետո որոշում կայացվեց այն միացնել գերատեսչության առկա կրթական ծրագրին: 최첨단기술인프라부 차관 빅토리아 포호시안은 "아르멘프레스"와의 인터뷰에서 그들은 긴밀히 첨단기술기업연합과 협력하고 있으며 "군대에서의 IT분야" 프로그램과 관련된 토론이후 이를 학과의 기존교육프로그램에 포함시키기로 결정하였다. 

 

- սերտորեն 긴밀히

- գերատեսչություն 학과

 

««Բանակից ՏՏ ոլորտ» ծրագիրը քննարկելու ժամանակ նշվեց, որ այն կարող է ավելի մասշտաբային լինել: Մեծ մասը ֆինանսավորման անում է պետությունը, մյուս մասն անում է ԱՏՁՄ-ն իր ընկերությունների շնորհիվ: Այդպես մենք գտանք հնարավորություն շատ մադկանց տալ հնարավորություն կրթվելու, հմտությունները զարգացնելու: Ասեմ, որ միջինում 3-6 ամսվա կուրսեր են, ինչը հնարավորություն է տալիս մարդուն տվյալ ուղղությանն ամբողջությամբ տիրապետել»,-նշեց նախարարի տեղակալը: ""군대에서의 IT분야" 프로그램을 논의하는 도중 그것이 보다 확장될 수 있다고 언급되었습니다. 대부분의 자금은 국가에서 제공되며 일부분은 첨단기술기업연합이 회원사로부터 제공됩니다. 이렇게 우리는 많은 사람들에게 교육을 받고 역량을 개발시킬 기회를 제공하고 있습니다. .평균적으로 3-6개월의 코스가 있으며, 이는 사람들에게 주어진 방향에서 완전하게 마스터할 기회를 제공하고 있습니다."라고 차관은 언급하였다.   

 

Նախարարությունը հանդես է գալիս տարբեր կրթական ծրագրերով, որոնց նպատակն է հնարավորություն տալ մարդկանց կրթվել, փորձել իրենց ուժերը տոխնոլոգիական շուկայում: Կրթական ծրագրերն ունեն և՛ տնտեսական, և՛ սոցիալական բաղադրիչ: Այս տարվա ընթացքում իրականացված աշխատանքների արդյունքները գոհացուցիչ են, արձագանքները դրական են: Շատերն են ցանկանում կրթվել, զարգացնել իրենց հմտությունները և փորձել սեփական ուժերը տեխնոլոգիական ոլորտում: Նախարարության իրականացրած ընդհանուր կրթական ծրագրի շրջանակում դեկտեմբերի տվյալներով առկա է ընդհանուր 12857 դիմորդ, որոնցից 6313-ը՝ Երևանից, իսկ 6366-ը՝ մարզերից, որը, ըստ նախարարի տեղակալի շատ ողջունելի ցուցանիշ 

է: Հեռավար կրթության շնորհիվ մարզաբնակները՝ Հայաստանի տարբեր անկյուններից կարողացան միանալ ու ստանալ տեխնոլոգիական կրթություն: Այս պահին առկա է դասընթացներին մասնկցող 1101 ուսանող մարզերից, 881 ուսանող՝ Երևանից: Արդեն իսկ ավարտել են մարզերից՝ 894-ը, Երևանից՝  977-ը: 부처는 다양한 교육프로그램을 통해 마련하였으며, 그 목적은 사람들에게 기술시장에서 자신들의 역량을 실험하는 기회를 제공하는 것이다. 교육프로그램은 경제적이든, 사회적이든 모든 요소를 가지고 있다. 올해 과정에서 실시된 작업의 결과는 만족스러우며, 반응은 긍정적이다. 많은 사람들은 교육하고 자신들의 기술을 개발하고 개인적인 역량을 기술분야에서 발휘하기를 희망한다. 부처에서 실시된 모든 교육프로그램의 범위에서 12월 자료에 따르면 총 12,857 신청자가 있으며, 그들중 6313명은 예레반에서, 6366명은 지방출신이며 차관에 따르면 매우 환영받을만한 수치이다. 원격교육덕분에 지방거주자, 아르메니아의 다양한 외지로부터 기술교육에 참여하고 받을 수 있다. 현재 교육과정에 참여하고 있는 1101명의 학생은 지방출신이며, 881명의 학생은 예레반출신이다. 이미 지방출신 894명과 예레반 출신 977명이 이수하였다. 

 

- արձագանք 반응, 피드백

 

 

24-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել դանակահարության համար. գործն ուղարկվել է դատարան: 24세의 남성이 칼로 찌르는 것에 대해 기소되었다. 사건은 법원으로 보내졌다. 

 

- դանակահարություն = դանակահարել = դանակով հարվածել 칼로 찌르다

- մեղադրանք 혐의, 기소

 

ԵՐԵՎԱՆ, 15 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու, առանց հափշտակելու նպատակի ավտոմեքենային ապօրինաբար տիրանալու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: 예레반, 12월 15일, 아르멘프레스: 아르메니아 공화국 조사위원회의 아르마비르 지방의 조사부서에서 의도적으로 중상을 입힌, 도난의 목적없이 차량의 불법적으로 탈취한 사건에 대해 시작된 형사사건의 예비조사를 마쳤다. "아르멘프레스"에 이에 대하여 아르메니아 공화국 조사위원회의 공보처에서 알려왔다.  

 

- դիտավորություն 의도 -> դիտավորությամբ 의도적으로 

- միջին ծանրության վնաս 중상

- հափշտակել 훔치다

- ապօրինաբար 불법적으로

- տիրանալ = տեր դառնալ 주인이 되다, ձեռք բերել 입수하다

 

Քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ վիճաբանություն է տեղի ունեցել Արմավիր քաղաքի բնակիչ, 1996թ. ծնված երիտասարդի և նույն մարզի Նալբանդյան գյուղի 60-ամյա բնակչի միջև՝ երիտասարդի ընկերուհու պարտք-գումարի պատճառով, որը շարունակվել է Արմավիր քաղաքում գտնվող «Կապույտ Կամուրջ» կոչվող վայրում, ուր ուղևորվել են գործով տուժողի ավտոմեքենայով: Ճանապարհին՝ ավտոմեքենայում, վիճաբանությունը կրկին վերսկսվել է, որի ընթացքում երիտասարդը դանակով դիտավորությամբ հարվածել է տղամարդու ականջի շրջանին և պարանոցին: 조사를 통해, 싸움은 아르마비르시의 주민인 1996년생 남성과 동일지역의 날반디안 마을의 60세 주민사이에서 청년의 여자친구의 빚 때문에 발생하였으며, 아르마비르시에 위치한 피해자의 차량를 통해 현장까지 운전했던 "블루브릿지"라 불리는 장소에서 계속되었다는 사실자료가 입수되었다. 도중에 차량안에서, 싸움은 다시 시작되었으며 그 과정에서 청년은 칼로 의도적으로 남성의 귀 주변과 목을 찔렀다.  

 

- վիճաբանություն 싸움

- ուղևորել = ճանապարհել 운전하다

- պարանոց 목

 

Հասնելով «Կապույտ Կամուրջ»՝ դուրս են եկել ավտոմեքենայից, որից հետո երիտասարդը շարունակել է ոտքերով և ձեռքերով հարվածներ հասցնել տղամարդու մարմնի տարբեր հատվածներին՝ նրան պատճառելով միջին ծանրության, առողջության տևական քայքայման հատկանիշով մարմնական վնասվածքներ, այնուհետև, առանց հափշտակելու նպատակի, ապօրինաբար տիրացել է վերջինիս պատկանող «ԳԱԶ 24» մակնիշի ավտոմեքենային, հեռացել դեպքի վայրից, ճանապարհին ինքնավթարի ենթարկվել՝ վնասելով ավտոմեքենան և պատճառելով գույքային վնաս: "블루브릿지"에 도달하여 차량밖으로 나온 이후 청년은 계속하여 다리와 손으로 남성의 신체의 여러 부위를 가격하였으며 그에게 중간정도의, 건강상 지속적으로 악화시키는 성격의 신체상의 피해를 입혔으며, 이후 도난의 목적없이 불법적으로 후자가 소유한 "GAZ 24" 브랜드의 차량을 점유하여 사건현장을 떠났으며, 도중에 교통사고를 당해, 차량 및 손상시켰으며 재산상의 피해를 입혔다. 

 

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 24-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը) 1-ին մասով և 183-րդ հոդվածի (ավտոմեքենային կամ տրանսպորտային այլ միջոցին ապօրինաբար տիրանալն առանց հափշտակելու նպատակի) 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին: 입수된 충분한 증거의 조합으로 24세 청년은 아르메니아 공화국의 형법 제 113 조의 (고의로 건강상의 중상을 초래한 경우) 1 항과 제 183 조의 (도난의 목적없이 차량이나 기타 운송수단을 불법적으로 점유하는 것) 1항에 따라 기소되었다. 그에 대한 예방조치로서 도망하지 않겠다는 것에 대한 각서가 채택되었다. 

 

- համակցություն 조합

- խափանման միջոց 예방조치

- ստորագրություն 구독, 인증서

 

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան: 예비조사는 완료되었으며 형사사건은 기소의견으로 법원에 보내졌다. 

 

 

Հայաստանը ՀՆԱ-ի ամենամեծ նվազումն է ունեցել ԵԱՏՄ երկրների շարքում. ԵՏՀ վիճակագրություն: 아르메니아는 유라시아경제연합국중 GDP의 가장 큰 감소를 가졌다. -유라시아경제위원회 통계

 

- ՀՆԱ = համախառն ներքին արդյունքը 국민총생산, GDP

- ԵՏՀ = Եվրասիական տնտեսական հանձնաժողով 유라시아경제위원회

 

ԵՐԵՎԱՆ, 15 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ), ընթացիկ գներով և ՀՀ կենտրոնական բանկի կողմից հաշվարկված՝ ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի միջին փոխարժեքով, 2020-ի հունվար-սեպտեմբերին կազմել է 8 մլրդ 844.5 մլն ԱՄՆ դոլար և նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, մշտական գներով, նվազել 6,6%-ով։ Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) կայքից։ 예레반, 12월 15일, 아르멘프레스: 미국 달러 대비 아르메니아 드람의 평균환율로 현재 가격으로 아르메니아 공화국의 중앙은행에 의해 계산한 아르메니아의 국민총생산(GDP)은 2020년 1월-9월에 88억 4450만 미국달러에 달하며 이전년도 같은 기간에 비해 명목상 가격으로 6.6%가 줄어들었다. 이에 대해여 "아르멘프레스"는 유라시아 경제위원회의 사이트를 통해 알게되었다. 

 

Ըստ ԵՏՀ-ի նախնական գնահատման՝ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրների այս տարվա առաջին ինն ամիսների ընդհանուր ՀՆԱ-ն 2019-ի նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 3,4 %-ով (ծավալի ցուցանշ չի նշվել)։ 유라시아 경제위원회의 예비평가에 따르면, 유라시아 경제연합국의 올해 첫 9개월간의 총 GDP는 2019년 같은 기간에 비해 3.4% 감소하였다. (규모수치는 표시되지 않음)

 

- ծավալ 규모

 

Ընդ որում, 2020-ի հունվար-սեպտեմբերին Բելառուսի ՀՆԱ-ն (ընթացիկ գներով և այդ երկրի ազգային բանկի կողմից հաշվարկված՝ ԱՄՆ դոլարի նկատմամբ ազգային արժույթի միջին կշռված փոխարժեքով) կազմել է 44 մլրդ 55,5 մլն ԱՄՆ դոլար (մշտական գներով) և նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել 1,3%-ով։ 그외에도 2020년 1월-9월 벨라루스의 GDP는 (현재 가격과 벨라루시의 국립은행에 의해 계산된, 미국달러 대비 국가통화의 가중평균환율을 통해) 440억 5550만 미국달러 (명목가격을 통해)에 달하며 이전년도 동일기간에 비해 1.3% 감소하였다. 

 

Ղազախստանի և Ղրղզստանի դեպքում ՀՆԱ-ի ծավալի ցուցանիշը հաշվարկվել է ընթացիկ գներով և կենտրոնական (ազգային) բանկերի կողմից հաշվարկված՝ ԱՄՆ դոլարի նկատմամբ ազգային արժույթների միջին փոխարժեքով։ Այսպես, Ղազախստանում ՀՆԱ-ի ծավալը 2020-ի առաջին ինն ամիսներին կազմել է 109 մլրդ 714,2 մլն ԱՄՆ դոլար և նախորդ տարվա նույն ամիսների համեմատ նվազել 2,8%-ով, իսկ Ղրղզստանում այդ ցուցանիշները կազմել են 5 մլրդ 296 ԱՄՆ դոլար և 6% նվազում։ 카자흐스탄과 키르키스탄의 경우에 GDP의 규모수치는 현재 가격기준과 중앙(국립) 은행에 의해 계산된, 미국달러 대비 국가 통화의 평균환율로 계산되었다. 따라서, 카자흐스탄에서 GDP의 규모는 2020년 첫 9개월동안 1097억 1420만 미국달러에 달하며 이전년도 동일기간에 비해 2.8% 감소하였으며키르키스탄에서 그 수치는 52억 9600만 미국 달러에 달하며 6% 감소하였다. 

 

ԵՏՀ-ն Ռուսաստանի ՀՆԱ-ի ծավալի ցուցանիշ չի նշել, սակայն հայտնում է, որ այն նախորդ տարվա հունվար-սեպտեմբերի համեմատ նվազել է 3,5%-ով։ 유라시아 경제위원회는 러시아의 GDP 규모수치를 언급하지 않았지만, 이전년도 1월-9월에 비해 3.5% 감소하였다고 밝혔다. 

 

 

 

60-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել որդու կնոջը ծեծի ենթարկելու համար: 60세의 남성이 며느리를 구타한 혐의로 기소당했다. 

 

- ենթարկել 

 

ԵՐԵՎԱՆ, 15 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված բազմակողմանի քննությամբ պարզվել են Գեղարքունիքի մարզի 60-ամյա բնակչի կողմից որդու կնոջը ծեծի ենթարկելու դեպքի հանգամանքները: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: 예레반, 12월 15일, 아르멘프레스: 아르메니아 공화국 조사위원회의 특별사건조사부에서 실시한 포괄적인 수사로 인해 게하르쿠니크 지방의 60세 주민에 의해 며느리를 구타한 사건의 전말이 들어났다. "아르멘프레스"에 이에 대하여 아르메니아 공화국 조사위원회의 공보처에서 알려왔다. 

 

«Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 2020թ. հունվարի 7-ին` ժամը 21:00-ի սահմաններում, ինչպես նաև հաջորդ օրը՝ հունվարի 8-ին` ժամը 08:30-ի սահմաններում, իրենց տանը կենցաղային հարցի շուրջ առաջացած վիճաբանության ժամանակ, 60-ամյա տղամարդը, որդու կնոջը ծեծի ենթարկելու դիտավորությամբ, ձեռքերով և ոտքերով բազմաթիվ հարվածներ է հասցրել վերջինիս գլխի և մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով ֆիզիկական ցավ և առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ: "조사를 통해 입수된 사실자료에 따르면, 2020년 1월 7일 21시경 뿐만 아니라 익일 1월 8일 8시 30분경, 자신의 집에서 가정문제를 둘러싼 발생된 싸움중, 60세 남성은 며느리를 구타하며 의도적으로 손과 발로 수차례 신체적 고통과 건강상 경상정도로 신체의 부상없이 후자의 머리와 신체의 다양한 부분을 가격하였습니다. 

 

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Գեղարքունիքի մարզի 60-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով (ծեծ) (երկու դրվագ): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: 입수된 충분한 증거의 조합을 통해 게가르쿠니크 지방의 60세 주민든 아르메니아 공화국 형법 제 118 조 (구타) (2절)에 의거 기소당했습니다. 그에 대한 예방조치로써 도망가지 않겠다는 각서가 채택되었습니다. 

 

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու միջնորդությամբ, ուղարկվել դատախազին»,- ասված է հաղորդագրության մեջ: 예비조사는 완료되었으며, 형사사건은 기소의견을 확인하는 중재를 통해 법원으로 보내졌습니다."라고 공지글에 명시되었다. 

 

 

Կենտրոնական բանկը ՀՀ արտարժութային շուկայում կիրականացնի գործառնություններ: 중앙은행은 아르메니아 공화국의 외환시장에서 운영업무를 실시할 것이다. 

 

ԵՐԵՎԱՆ, 15 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ֆինանսական շուկաների բնականոն գործունեության ապահովման նպատակով ՀՀ կենտրոնական բանկը ՀՀ արտարժութային շուկայում կիրականացնի գործառնություններ։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից: 예레반, 12월 15일, 아르멘프레스: 아르메니아 공화국의 금융시장의 정상적인 운영을 보장할 목적으로 아르메니아 공화국의 중앙은행은 아르메니아 공화국의 외환시장에서 운영업무를 실시할 것이다. "아르멘프레스"에 이에 대하여 아르메니아 공화국의 중앙은행 홍보국에서 알려왔다. 

 

«ՀՀ կենտրոնական բանկը շարունակում է իրականացնել ֆինանսական շուկաների մշտադիտարկում և անհրաժեշտության դեպքում կկիրառի իր գործիքակազմում առկա բոլոր գործիքները՝ երաշխավորելով գների և ֆինանսական կայունությունը»,- ասված է հաղորդագրության մեջ։ "아르메니아 공화국의 중앙은행은 계속하여 금융시장을 모니터링하고 필요한 경우 가격과 재정적 안전성을 보장하기 위해 자신의 툴킷에 있는 모든 도구를 사용할 것이다."라고 공지글에 명시되었다.  

 

 

Չորրորդ եռամսյակում ցածր տնտեսական ակտիվությունը և թույլ ներքին պահանջարկը կպահպանվի. ԿԲ: 4분기에 낮은 경제활동과 약한 내부수요가 유지될 것이다. -중앙은행

 

ԵՐԵՎԱՆ, 15 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը մանրամասնել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը 1.0 տոկոսային կետով բարձրացնելու որոշումը:  «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի վարչությունը հաղորդագրություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև. 예레반, 12월 15일, 아르멘프레스: 아르메니아 공화국의 중앙은행은 리파이낸싱 금리를 1.0% 포인트 인상하는 결정을 내렸다. "아르멘프레스"의 전언에 따르면, 중앙은행의 홍보부는 아래와 같이 제시된 공지문을 유포하였다. 

 

- վերաֆինանսավորում 리파이낸싱, 재융자

- մանրամասնել (자세히) 설명하다, 상술하다

- ստորև 이하

 

«2020թ. դեկտեմբերի 15-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 1.0 տոկոսային կետով՝ սահմանելով 5.25%: 2020թ. նոյեմբերին արձանագրվել է 1.3% գնաճ՝ նախորդ տարվա նույն ամսվա 1.1% գնաճի դիմաց, որի պարագայում 12-ամսյա գնաճը կազմել է 1.6%՝ դեռևս ցածր գտնվելով նպատակային 4% մակարդակից։ Նոյեմբերին շարունակել է ավելանալ նաև 12-ամսյա բնականոն գնաճը, որը ամսվա վերջին կազմել է շուրջ 2.0%։ "2020년 12월 15일자 회의에서 중앙은행 이사회는 리파이낸싱 이자를 1.0% 포인트 인상하여 5.2%로 설정하기로 결정하였습니다. 2020년 11월에 이전년도 동월의 1.1% 인플레이션에 비해 1.3%의 인플레이션이 기록되었으며, 이런 이유로 12월 인플레이션은 여전히 목표 4% 수준미만인 1.6%에 달했습니다. 11월에 12개월 정상적인 인플레이션도 계속하여 상승했으며 월말에는 약 2.0%에 달하였습니다. 

 

Չորրորդ եռամսյակում, համաշխարհային տնտեսության փաստացի զարգացումները հիմնականում կրել են կորոնավիրուսի համավարակի նոր ալիքի և դրա հետ կապված որոշ երկրներում սահմանափակումների ազդեցությունը, ինչը բացասաբար է անդրադարձել համաշխարհային պահանջարկի և տնտեսական ակտիվության վրա։ Մյուս կողմից, 2021թ. տարեսկզբից պատվաստանյութերի հնարավոր արդյունավետ կիրառության վերաբերյալ սպասումները դրական միջավայր են ձևավորել համաշխարհային պահանջարկի վերականգնման հեռանկարի առումով: Այս իրավիճակում, գնաճային միտումներ են արձանագրվել թե՛ հումքային և թե՛ պարենային ապրանքների միջազգային շուկաներում, ինչն աստիճանաբար արտահայտվում է նաև գործընկեր երկրների գնաճային միջավայրի վրա: Ելնելով նշված զարգացումներից՝ ԿԲ Խորհուրդը գնահատում է, որ արտաքին հատվածից ՀՀ տնտեսության վրա ակնկալվում է որոշակի գնաճային ազդեցություն: 4분기에 세계 경제의 실질적인 발전은 주로 코로나바이러스 전염병의 새로운 물결과 그와 관련된 일부 국가에서의 세계적인 수요와 경제활동에 부정적인 영향을 미친 규제에 영향에 기인합니다. 반면에 2021년 연초부터 백신의 효과적인 사용 가능성에 대한 기대는 세계수요의 회복전망이라는 측면에서 긍정적인 환경을 형성했습니다. 이런 상황에서 물가인상의 추세는 원자재과 식품의 국제시장에서 기록되었으며 이는 점차적으로 파트너 국가의 인플레이션 환경에 반영되고 있습니다. 언급된 전개상황을 기반으로, 중앙은행 이사회는 대외부문에서 아르메니아 공화국의 경제에 특정 인플레이션의 영향이 예상될 것으로 추정하고 있습니다. 

 

- բացասաբար 부정적으로 

- աստիճանաբար 점차적으로

 

Երրորդ եռամսյակում ՀՀ-ում, ԿԲ կանխատեսումներին համահունչ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արձանագրվել է 9.1% տնտեսական անկում, ինչը ձևավորվել է տնտեսության բոլոր՝ հատկապես ծառայությունների ոլորտում արձանագրված նվազումների հաշվին: Չորրորդ եռամսյակում, ԿԲ գնահատականների համաձայն, ցածր տնտեսական ակտիվությունը և թույլ ներքին պահանջարկը կպահպանվի` պայմանավորված ՀՀ-ում ռազմական դրության հաստատման և կորոնավիրուսի համավարակի նոր ալիքի բռնկման ու բարձր տեմպերով տարածման, ինչպես նաև նշված գործոնների ներքո տնտեսական աճի հեռանկարների հետ կապված անորոշության բացասական ազդեցություններով: Մյուս կողմից, ամբողջական պահանջարկին կշարունակի դրական նպաստում ունենալ նախանշված ընդլայնող հարկաբյուջետային քաղաքականության իրականացումը: Նման պայմաններում, 2020 թվականի համար տնտեսական աճի տարեկան գնահատականները չեն վերանայվել։ 3분기에 아르메니아 공화국에서, 중앙은행의 예측에 따라, 이전년도 동일기간에 비해 9.1% 경제감소가 기록되었으며, 이는 경제의 모든, 특히 서비스부문에서 등록된 감소의 의해 형성되었습니다. 3분기에, 중앙은행의 평가에 따르면, 낮은 경제활동과 약한 내부소비는 아르메니아에서 계엄령의 설정과 코로나바이러스 전염병의 새로운 국면의 발발과 급속한 확산 뿐만 아니라 언급된 요소의 경제성장전망과 관련된 불확실성의 부정적인 영향으로 인하여 유지될 것이다. 한편, 계획된 확장조세정책의 이행은 총소비에 계속하여 긍정적으로 기여하게 될 것입니다. 그와 같은 조건에서 2020년에 대한 경제성장의 연간 추정치는 수정되지 않았습니다. 

 

- կանխատեսում 예측 

- հաշիվ 계산, 장부, 계좌

- հեռանկար 관점, 시각

 

Հաշվի առնելով արտաքին տնտեսությունից սպասվող գնաճային ազդեցությունների ներքո կանխատեսվող գնաճի որոշակի արագացումը և երկրի ռիսկի հավելավճարի աճը` ԿԲ Խորհուրդը նպատակահարմար է գտնում բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը: Խորհուրդը նաև գնահատում է, որ դրամավարկային դիրքը շարունակվում է պահպանվել խթանող, ինչը կանխատեսվող հորիզոնում անհրաժեշտ կլինի աստիճանաբար կրճատել՝ ապահովելով գնաճի կայունացումը նպատակային 4%-ի շուրջ։ 대외경제로부터 예상되는 인플레이션 영향하에서 예측가능한 인플레이션의 특정 가속화와 국가의 위험에 대한 추가비용의 증가를 고려하여, 중앙은행 이사회는 리파이낸싱 금리를 인상하는 것이 적절하다고 판단합니다. 이사회는 또한 통화포지션이 계속해서 자극받고 있으며, 이를 예측하는 국면에서 물가인상의 안전성을 목표치인 4% 언저리에서 유지하면서 점차적으로 줄어들어야만 한다. 

 

- հավելավճար = հավելյալ վճար 추가비용

- նպատակահարմար 적절한

- դրամավարկ 통화

- խթանել 자극하다, 촉진하다

- հորիզոն 지평선, 국면

- կրճատել 짧아지다, 줄어들다

 

ԿԲ Խորհուրդը գտնում է, որ տնտեսական հեռանկարների մասով բարձր անորոշությունների ներքո կարճաժամկետ հատվածում առկա են կանխատեսված ուղեգծից գնաճի շեղման ռիսկեր վերևի ուղղությամբ, ուստի Կենտրոնական բանկը մշտապես հետևում է իրադարձությունների զարգացմանը և դրանց դրսևորման պարագայում պատրաստ է համապատասխանորեն արձագանքել՝ ապահովելով գների կայունությունը միջնաժամկետ հատվածում»։ 중앙은행 이사회는 경제전망에 대한 높은 불확실성내 단기적인 범위에서 예측된 경로에서 인플레이션을 벗어날 상승위험이 있다고 생각하며 따라서, 중앙은행은 지속적으로 상황의 전개와 그것의 등장할 경우에 가격의 안전성을 중기적인 범위에서 유지하면서 적절한 대응을 할 준비가 되어있습니다. 

 

- ուղեգիծ 경로, 노선

 

 

ԿԲ-ն արտաքին հատվածից ՀՀ տնտեսության վրա ակնկալում է որոշակի գնաճային ազդեցություն: 중앙은행은 대외부문에서 아르메니아 공화국의 경제에 대한 일정 인플레이션 영향을 기대하고 있다.

 

ԵՐԵՎԱՆ, 15 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում սպառողական շուկայում որոշ ապրանքատեսակների մասով կան գնաճային զարգացումներ՝ պայմանավորված տարբեր գործոններով, արտաքին հատվածից ՀՀ տնտեսության վրա ակնկալվում է որոշակի գնաճային ազդեցություն, սակայն գնաճը դեռևս մնում է նպատակային ցուցանիշից ցածր: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասուլիսում հայտնեց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը: 예레반, 12월 15일, 아르멘프레스: 아르메니아의 소비자 시장에서 일부 제품에서 다양한 요소로 인하여 인플레이션의 전개가 있으며, 대외부문에서 아르메니아 공화국의 경제에 일정 인플레이션 효과가 기대되고 있지만 인플레이션은 여전히 목표수치보다 낮게 머물고 있다. "아르멘프레스"의 보도에 따르면, 이에 대하여 기자회견에서 아르메니아 공화국 중앙은행장 마르띤 갈스띠안이 밝혔다. 

 

«2020-ի նոյեմբերին արձանագրվել է 1.3 տոկոս գնաճ՝ նախորդ տարվա նույն ամսվա 1.1 տոկոս գնաճի դիմաց, որի պարագայում 12-ամսյա գնաճը կազմել է 1.6 տոկոս՝ դեռևս ցածր գտնվելով նպատակային 4 տոկոս մակարդակից: Նոյեմբերին շարունակել է ավելանալ նաև 12-ամսյա բնականոն գնաճը, որը ամսվա վերջին կազմել է շուրջ 2 տոկոս»,-ասաց Գալստյանը: "2020년 11월에 이전년도 동월의 1.1% 인플레이션에 비해 1.4%의 인플레이션이 기록되었습니다. 이런 조건에서 12개월간의 인플레이션은 1.6^에 달하며 여전히 목표치인 4% 수준보다 낮게 유지되고 있습니다. 11월에는 12개월 정상인플레이션도 계속하여 증가할 것이며 연말은 대략 2%에 달했습니다."라고 갈스띠안은 말했다. 

 

Նրա խոսքով՝ չորրորդ եռամսյակում համաշխարհային տնտեսության փաստացի զարգացումները հիմնականում կրել են կորոնավիրուսի համավարակի նոր ալիքի և դրա հետ կապված որոշ երկրներում սահմանափակումների ազդեցությունը, ինչը բացասաբար է անդրադարձել համաշխարհային պահանջարկի և տնտեսական ակտիվության վրա: Մյուս կողմից 2021-ի տարեսկզբից պատվաստանյութերի հնարավոր արդյունավետ կիրառության վերաբերյալ սպասումները դրական միջավայր են ձևավորել համաշխարհային պահանջարկի վերականգնման հեռանկարի առումով: Այս իրավիճակում գնաճային միտումներ են արձանագրվել թե հումքային, թե պարենային ապրանքների միջազգային շուկաներում, ինչն անդրադառնում է նաև գործընկեր երկրների գնաճային ցուցանիշների վրա: 그의 말에 따르면, 4분기에 세계경제의 실질적인 발전은 대체로 코로나바이러스 전염병의 새로운 국면과 그와 관련되어 일부 국가에서 규제에 영향을 받았으며, 이는 세계소비와 경제활동에 부정적으로 영향을 미쳤다. 한편 2021년 연초부터 백신의 가능한 효과적인 사용에 대한 기대는 세계소비회복전망이라는 측면에서 긍정적인 환경을 형성하였다. 이런 상황에서 인플레이션의 추세는 원자재이든, 식품이든 국제시제에 기록되고 있으며 이는 파트너 국가들의 인플레이션 수치에 영향을 미치고 있다. 

 


 

 

ԿԲ նախագահը ներկայացրեց դրամի արժեզրկման հիմնական պատճառը: 중앙은행장은 드람의 평가절하에 대한 주된 원인을 제시하였다. 

 

ԵՐԵՎԱՆ, 15 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը դրամի արժեզրկման համար ֆունդամենտալ առումով խնդիր չի տեսնում, Հայաստանում փոխարժեքի ներկա միտումների վրա անմիջական ազդեցություն են ունեցել անորոշության պայմաններում մասնավոր հատվածի մոտ և ֆինանսական համակարգում պորտֆելային կառուցվածքային տեղաշարժերն ու արժութային փոխարկումները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Գալստյանն այս մասին ասաց ասուլիսում: 예레반, 12월 15일, 아르멘프레스: 아르메니아 공화국의 중앙은행장 마르띤 갈스띠안은 드람의 평가절하에 대해 근본적인 측면에서 문제라고 보지 않으며, 아르메니아에서 환율의 현재 추세는 불확실성의 조건에서 일부 범위와 금융시스템에서의 포트폴리오의 건설적 이동과 통화전환에서 직접적인 영향을 받았다. "아르멘프레스"의 보도에 따르면, 갈스띠안은 이에 대하여 기자회견에서 말하였다.  

 

«Արտարժութային շուկայում իրական հատվածից հոսքերի տեսանկյունից մենք այս պահի դրությամբ խնդիրներ չենք տեսնում: Երբ համադրում ենք իրական հատվածից եկող հոսքերը, որոնք վերաբերվում են արտահանմանը, ներմուծմանը, տրանսֆերտներին, միջազգային ուղղակի ներդրումներին, ապա այստեղ որևէ արտառոց բան չի դիտվում: Ֆունդամենտալ առումով արժութային փոխարժեքի հետ կապված մենք որևէ խնդիր չենք տեսնում»,-ասաց Գալստյանը: "외환시장에서 실물부문에서 흐름이라는 관점에서 우리는 현재 아무런 문제를 가지고 있지 않습니다. 수출, 수입, 송금, 국제의 직접적 투자가 검토되는 실물부문에서의 흐름을 비교하면 여기에서는 어떠한 이상한 점이 관찰되지 않습니다. 근본적인 측면에서 환율과 관련되어 우리는 어떤 문제를 찾을 수 없습니다."라고 갈스띠안은 말했다.  

 

Նրա խոսքով՝ եթե ռազմական դրության հայտարարման առաջին օրերին Հայաստանում երկրի ռիսկի հավելավճարը միջազգային ֆինանսական շուկաներում բարձրացել էր, ապա ներկայում այն կրկին նվազել է: 그의 말에 따르면, 계엄령 선포 첫날에 아르메니아에서 국가위험의 추가비용이 국제금융시장에서 상승되었다면, 현재 다시 감소하고 있다.  

 

«Այսպիսով երկու դրական բան, որ մեր գնահատականով պետք է որևէ ազդեցություն չունենան կամ դրական ազդեցություն ունենան փոխարժեքի վրա: Այս ամենին զուգահեռ, սակայն Հայաստանում փոխարժեքի ներկա միտումների վրա անմիջական ազդեցություն են ունեցել ապագայի հեռանկարների վերաբերյալ ձևավորված անորոշությունների պայմաններում մասնավոր հատվածի մոտ և ֆինանսական համակարգում պորտֆելային կառուցվածքային տեղաշարժերն ու արժութային փոխարկումները: Այսինքն՝ այստեղ մենք ունենք տնտեսավարող սուբյեկտների բալանսների որոշակի բալանսավորում՝ ի օգուտ արտարժույթի: Դրա արդյունքում որոշակի պահանջարկ է ներկայացվել ԱՄՆ դոլարի նկատմամբ, որն էլ բնականաբար արտարժույթի գինը բարձրացրել է»,-ասաց Գալստյանը: "따라서, 우리의 평가를 통해 환율에 어떠한 영향을 미치거나 긍정적인 영향을 미치지 않는다는 두가지 긍정적인 것. 이 모든 것과 병행하여, 하지만 아르메니아에서 환율의 현재 추세는 장래전망에 대해 형성된 불확실성으로 인해 일부 부문과 금융시스템에서 포트폴리오의 건설적인 이전과 통화변화에 직접적인 영향을 미쳤습니다. 즉, 여기에 우리는 외화를 활용하여 경제실체의 균형에 대한 특정 균형을 가지고 있습니다. 그 결과로 미국 달러에 대한 특정 소비가 발생하였으며 이 또한 자연스럽게 환율가격이 상승하였습니다."라고 갈스띠안은 말했다.    

 

ԿԲ նախագահի խոսքով՝ հավելյալ պահանջարկը կարող է ազդել փոխարժեքի արժեզրկման համար: Դա ներկայացվում է տնտեսավարող սուբյեկտների կողմից, որոնք ձևավորում են որոշակի սպասումներ: «Մեր հաշվարկները ցույց են տալիս, որ այս վարքագծի ներքո, երբ սկսում են բալանսավորում իրականացնել, խզում են իրենց դրամային դեպոզիտները, մեր նախնական հաշվարկներով տնային տնտեսություններն ու բիզնեսները Հայաստանում 5-7 մլրդ դրամի վնաս են կրել՝ չստացված տոկոսի մասով: Ես չգիտեմ՝ քանի ճգնաժամ պետք է անցնենք, որ հասկանանք, որ նման բաներ պետք չէ անել»,-ասաց նա: 중앙은행장의 말에 따르면, 추가적인 수요는 환율의 평가절하에 영향을 줄 수 있다. 그것은 특정 소비를 형성하는 경제실체에 의해 제시된다. "우리의 계산은 이러한 행동으로 균형이 실행되기 시작하면 드람의 예금이 깨어질 수 있음을 보여주며, 우리의 사전계산에 따르면, 가계와 기업은 아르메니아에서 기대되지 않는 이자로 인해 50-70억 드람의 피해를 입었습니다. 저는 얼마나 많은 위기가 발생할지 모르겠습니다. 우리는 그와 같은 것을 해서는 안되는 것을 이해하고 있습니다."라고 그는 말했다.  

 

- դեպոզիտ 예금 

 

ԿԲ-ն շարունակելու է բանկերին տրամադրել դրամային իրացվելիություն, բացի դրանից այսուհետ տրամադրելու է արտարժութային իրացվելիություն, որ որևէ խնդիր չունենան: 중앙은행은 계속하여 은행에 통화유동성을 제공할 것이며, 드람이외에도 어떤 문제가 있지 않도록 외환유동성을 제공하게 될 것입니다. 

 

 

 

도움이 되셨다면 바쁘시더라도 1초만 시간을 내주셔서 공감 및 댓글을 달아주시겠어요?

여러분의 공감과 댓글은 글쓴이에게 큰 힘이 된답니다. 

 

 

반응형
Comments