휴먼노마드
[아르메니아어] 뉴스로 배우는 아르메니아어 (2020년 12월 16일자) 본문
Հայաստանն արձանագրել է արդյունաբերական արտադրության աճի ամենամեծ ցուցանիշը ԵԱՏՄ-ում: 아르메니아는 유라시아경제연합에서 산업생산의 가장 높은 증가수치를 기록하였다.
ԵՐԵՎԱՆ, 16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում արդյունաբերական արտադրության աճը, ընթացիկ գներով և ՀՀ կենտրոնական բանկի կողմից հաշվարկված՝ ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի միջին փոխարժեքով, 2020-ի հունվար-հոկտեմբերին կազմել է 3 մլրդ 355,3 մլն ԱՄՆ դոլար և նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, մշտական գներով, աճել 0,5%-ով։ Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) կայքից։ 예레반, 12월 16일, 아르멘프레스: 아르메니아에서 제조업의 증가는 현재 가격과 아르메니아 공화국의 중앙은행에 의해 계산되어진, 미국 달러 대비 아르메니아 드람의 평균환율을 통해, 2020년 1월-9월에 33억 5530만 미국달러에 달하며, 이전년도의 동일기간에 비해 기준 가격으로 0.5% 증가하였다. 이에 대하여 "아르멘프레스"는 유라시아 경제위원회의 사이트로부터 알려왔다.
ԵՏՀ-ի տվյալներով՝ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրների այս տարվա առաջին տասն ամիսների ընդհանուր արդյունաբերական արտադրության ցուցանիշը եղել է 837 մլրդ 433,8 մլն դոլար և 2019-ի նույն ժամանակահատվածի համեմատ նվազել 2,8 %-ով։ 유라시아 경제위원회의 자료에 따르면, 유라시아 경제연합국의 올해 첫 10개월간 총 제조업 수치는 8874억 3380만 드람이었으며 2019년 동일 기간에 비해 2.8% 감소하였다.
Ընդ որում, 2020-ի հունվար-հոկտեմբերին Բելառուսի արդյունաբերական արտադրանքի ծավալը կազմել է (ընթացիկ գներով և այդ երկրի ազգային բանկի կողմից հաշվարկված՝ ԱՄՆ դոլարի նկատմամբ ազգային արժույթի միջին կշռված փոխարժեքով) կազմել է 38 մլրդ 601,5 մլն ԱՄՆ դոլար (մշտական գներով) և նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել 1,2%-ով։ 이외에도, 2020년 1월-10월에 벨라루스의 제조업규모는 (현재 가격과 해당국의 국립은행에 의해 추산되어진, 미국 달러대비 국가통화의 평균환율로) 386억 150만 미국달러 (기준가격으로)에 달하며 이전년도의 동일 기간에 비해 1.2% 감소하였다.
Ղազախստանի, Ղրղզստանի և Ռուսաստանի դեպքում արդյունաբերական արտադրության ցուցանիշը հաշվարկվել է ընթացիկ գներով և կենտրոնական (ազգային) բանկերի կողմից հաշվարկված՝ ԱՄՆ դոլարի նկատմամբ ազգային արժույթների միջին փոխարժեքով։ Այսպես, Ղազախստանում այդ ցուցանիշը 2020-ի առաջին տասն ամիսներին կազմել է 52 մլրդ 210,3 մլն ԱՄՆ դոլար և նախորդ տարվա նույն ամիսների համեմատ նվազել 0,6%-ով, Ղրղզստանում այդ ցուցանիշները կազմել են 3 մլրդ 480,1 մլն ԱՄՆ դոլար և 3,6% նվազում, իսկ Ռուսաստանում, համապատասխանաբար, 739 մլրդ 786,6 մլն դոլար և 3,1% նվազում։ 카자흐스탄, 키르키스탄과 러시아의 경우에는 제조업 수치는 현재 가격과 중앙(국립)은행에 의해 추산되어진, 미국 달러 대비 국가통화의 평균환율로 계산되었다. 여기에서 카자흐스탄에서 이 수치는 2020년 첫 10개월간 522억 1030만 미국달러에 달하며 이전년도의 동일 개월에 비해 0.6% 감소하였고, 키르키스탄에서 이 수치는 34억 8010만 미국달러에 달하며 3.6% 감소하였으며 러시아에서, 각각 7397억 8660만 달러와 3.1% 감소되었다.
Բնակարանների առքուվաճառքի գործարքների նվազում, վարձակալության գների աճ. Ինչ միտումներ են նկատվել շուկայում: 아파트 매매거래의 감소, 임대가격의 상승, 시장에서 어떤 추세가 목격되는가?
ԵՐԵՎԱՆ, 16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պատերազմն իր ազդեցություն է թողել նաև անշարժ գույքի շուկայի վրա, Հայաստանում նվազել են բնակարանների առքուվաճառքի գործարքները, նաև՝ գները, անշարժ գույքի գործակալություններից շատերն էլ նկատել են վարձով բնակարանների պահանջարկի ավելացում, հետևաբար նաև՝ վարձավճարների ավելացում, ոմանք էլ նկատում են, որ պատերազմի ավարտից հետո վարձով բնակարանները սկսում են ազատվել, վարձավճարներն էլ կամաց-կամաց վերադառնում են հին չափերին: Կադաստրի կոմիտեում սակայն նշում են՝ ամենօյա ռեժիմով ստացվող տվյալները դեկտեմբերի սկզբից ի վեր ցույց են տալիս բնակարանների նկատմամբ իրականացվող գործարքների ակտիվություն: «Արմենպրես»-ը շուկայի միտումները հասկանալու համար զրուցել է անշարժ գույքի գործակալությունների, Կադաստրի կոմիտեի ներկայացուցչի հետ: 예레반, 12월 16일, 아르멘프레스: 전쟁은 부동산시장에도 영향을 미쳤으며, 아르메니아에서 아파트 매매거래가 감소하였으며, 가격도 하락하였다. 부동산중개업자들중 많은 사람들이 임대아파트의 수요가 증가하고 그에 따른 임대료의 증가를 목도하고 있으며, 어떤 이들은 전쟁종식후 임대주택들이 비어있기 시작했으며 임대료도 서서히 과거수준으로 회복되고 있음을 목도하였다. 하지만 지적위원회는 매일 받는 자료는 12월초부터 아파트 대비 실행되고 있는 거래활동을 보여주고 있음을 지적하였다. "아르멘프레스"는 시장추세를 이해하기 위하여 부동산중개업자와 지적위원회의 대표와 인터뷰하였다.
- գործակալություն 중개업자
«Պատերազմից հետո բնակարանների վաճառքի հետ կապված առաջարկը Երևանում մեծացել է, պահանջարկը՝ քչացել: Դրա արդյունքում գները մի թեթև անկում են ապրել»,-ասաց «Կոմպակտ ռիելթի» անշարժ գույքի գործակալության մենեջեր Հռիփսիմե Սամվելյանը: "전후 주택의 임대와 관련된 공급은 예레반에서 증가하였으며, 수요는 감소하였습니다. 그에 따라 가격은 다소 하락하였습니다."라고 "콤팩트 리얼티" 부동산 중개업소의 매니저 흐립시메 삼벨리안은 말했다.
«Ալեքսան ռիելթի», «Մայ հաուս», «Նոր տուն ռիելթի» անշարժ գույքի գործակալություններից բոլորում նկատել են բնակարանների վարձվաճարի չափի ավելացում: "알렉산 리얼티", "마이 하우스", "신축 리얼티" 부동산 중개업자들 모두에게서 주택의 임대료수준이 인상되었음을 목격하였다.
«Ալեքսան ռիելթի» անշարժ գույքի գործակալության ադմինիստրատոր Նունե Դուխիկյանն օրինակ նշեց. «Երևանում վարձավճարների գները տատանվել են մոտ 20 հազար, երբեմն նույնիսկ մինչև 30 հազար դրամի չափով: Օրինակ 3 սենյականոց բնակարանի վարձակալության վճարը ծայրամասերում արժի մոտ 150 հազար դրամ, իսկ կենտրոնում՝ ավելի բարձր»: "알렉산 리얼티" 부동산중개업소의 관리인 누네 구히키안은 예를 들어 설명하였다. "예레반에서 임대가격은 약 2만, 때때로 심지어 3만드람의 규모까지 변동되었습니다. 예를 들어 방 3개의 주택의 임대료는 교외에서 약 15만 드람이며, 중심에는 더욱 높습니다."
Նա, սակայն, նկատել է բնակարանների վաճառքի գների նվազում: 하지만, 그는 주택임대가격의 감소도 발견하였다.
«Մայ Հաուս» անշարժ գույքի գործակալության տնօրեն Գևորգ Հակոբյանն էլ Երևանում վարձով բնակարանների պահանջարկի աճին զուգընթաց նկատել է վարձավճարների աննշան բարձրացում: Նրա խոսքով՝ Արցախցի մեր հայրենակիցներն են հիմա հիմնականում վարձում բնակարաններ: Իսկ շուկայում, որպես այդպիսին, նա գնանկում չի նկատել: Վաճառքի գները էական փոփոխություն չեն կրել: Գնորդները սակայն պակասել են բավականին: "마이 하우스" 부동산 중개업소의 이사 게보르크 하꼬비안도 예레반에서 임대주택의 수요와 병행하여 임대료의 소폭 인상을 발견하였다. 그의 말에 따르면, 아르차흐의 아르메니아인들은 지금 대체로 주택을 임대하고 있다. 그러나 시장에서 디플레이션을 발견하지 못했다. 판매가격은 크게 변화되지 않았다. 그러나 구매자는 매우 줄어들었다.
«Արարատ ռիելթի» անշարժ գույքի գորկալության ներկայացուցիչ Վահե Դանիելյան էլ նշում է. «Պատերազմի ընթացքում սառած վիճակ էր, կարելի է ասել բնակարանների առքուվաճառքի ոչ մի գործարք տեղի չէր ունենում: Գնային փոփոխություն չկար: Սակայն հետպատերազմյան շրջանում, այսինքն` հիմա փոքր գնանկում է նկատվում, գներն աստիճանաբար իջեցնում են»: "아라라트 리얼티" 부동산 중개업소의 대표 바헤 다니엘리안도
지적하였다. "전쟁과정에서 얼어붙은 상태였으며, 주택의 매매에 대한 아무런 거래도 발생되지 않았다고 말할 수 있습니다. 가격의 변화는 없습니다. 하지만 전후기간에, 다시말해, 지금 다소 디플레이션이 목격되고 있으며, 가격은 점차적으로 내려가고 있습니다."
Դանիելյանը ևս նկատել է, որ պատերազմի օրերին Արցախից շատ մարդիկ էին տներ վարձակալել, սակայն այժմ հետ են վերադարձել: Այսպիսով նա կարծում է, որ վարձակալության գները նույնպես կնվազեն: 다니엘리안도 전쟁기간동안 아라차흐로부터 많은 사람들이 집을 임대하였지만 이제 되돌아오고 있다고 언급하였다. 따라서, 그는 중개료도 감소될 것이라고 생각한다.
«Արցախցիների մի մասին անվճար էին տրամադրել բնակարանները, մի մասն իրենք էին վարձել, մի մասի համար սփյուռքահայ բարերարներն էին վարձել: Բնակարանները զբաղված էին, ազատ բնակարաններ շատ քիչ էին, իսկ հիմա շատացել են ազատ բնակարանները: Կարծում եմ, որ գնանկում կունենանք»,-ասաց Դանիելյանը: "아르차흐 사람들의 일부분은 무료로 아파트를 제공받았으며 일부는 스스로 임대하였꼬, 일부는 디아스포라 아르메니아 후원자들이 지불하였습니다. 주택은 찼고 빈 아파트는 거의 있지 않았지만 지금은 빈 아파트가 많아졌습니다. 나는 디플레이션이 있을거라 생각합니다."라고 다니엘리안은 말했다.
Նրա խոսքով՝ անկում են ապրում նորակառույց շենքերում բնակարանների վաճառքի գները: «Առաջարկը մեծ է, շատ-շատ են կառուցել: Շատերը կանխվաճարները կատարել են, սակայն քանի որ եկամուտները նվազել է, ցանկանում են արագ էժան վաճառել: Ամենամեծ գնանկումը սպասում ենք նորակառույց կիսատ շենքերում»,-ասաց նա: 그의 말에 따르면, 신축건물에서 아파트의 판매가격은 감소하고 있다. "공급은 많고, 매우 많은 것이 건설되었다. 많은 이들은 선불로 지불했지만, 수익이 감소함에 따라, 싸게 빨리 팔기를 희망하고 있습니다 새로 지어진 부분적으로 채워진 건물에서 가장 큰 가격인하를 기대하고 있습니다."라고 그는 말했다.
- կանխավճար = նախապես տրված գումար (사전에 지급된 돈), 선불
- եկամուտ = շահ 수입, 이익
- կիսատ 다 차지않은, 부분적으로 채워진
Ռուսաստանում գրեթե կրկնակի նվազել է միգրանտների թվաքանակը: 러시아에 이민자수는 거의 반으로 줄었다.
ԵՐԵՎԱՆ, 16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այժմ Ռուսաստանում շուրջ վեց միլիոն միգրանտ Է գտնվում: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հաղորդել են ՌԴ ներքին գործերի նախարարությունում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Տարբեր ժամանակաշրջաններում նրանց թիվը տատանվում Է ինը միլիոնից մինչև 11 միլիոն:
예레반, 12월 16일, 아르멘프레스: 현재 러시아에 대략 6백만 이민자가 있다. 그에 대하여 RIA Novosti에 러시아 연방의 내무부가 알려왔다고 "아르멘프레스"가 전해왔다. 다양한 연대에서 그들의 수는 9백만에서 11백만까지 변동되고 있다.
- ՌԻԱ = Ռուսաստանի տեղեկատվական գործակցություն 러시아정보에이전시
- ժամանակաշրջան 연대
«Այս տարի նրանց թվաքանակն աստիճանաբար նվազել Է և ներկայում կազմում Է «…» 6,3 միլիոն»,-ասվում Է համապատասխան հարցմանն ի պատասխան: Դրա հետ մեկտեղ ժամանակավոր կեցության կամ կեցության թույլտվություն ունի 1 միլիոն մարդ, ընդգծել են ՆԳ նախարարությունում: Նաև գերատեսչությունում հավելել են, որ հաշվառված աշխատանքային միգրանտների մեծամասնությունն աշխատում Է արտոնագրերով: "올해 그들의 수는 점차적으로 감소하여 현재 6.3백만명에 달한다"라고 관련 질문에 답하며 말하였다. 그와 더불어 임시거주 또는 거주허가를 백만명이 가지고 있다고 내무부에서 강조하였다. 또한 내무부는 집계된 노동 이민자의 과반수가 비자로 일한다고 덧붙였다.
- մեկտեղ = միասին 함께
- գերատեսչություն = նախարարություն 부처
- մեծամասնություն 과반수
- արտոնագրեր 비자
«2020 թվականի նոյեմբերի 1-ի դրությամբ արտոնագրերի հիման վրա Ռուսաստանի Դաշնությունում աշխատանքային գործունեություն Է իրականացնում 1,3 մլն օտարերկրյա քաղաքացի (անցյալ տարվա համապատասխան ժամանակաշրջանում՝ 1,7 միլիոն), 85 հազարն ունի աշխատանքի թույլտվություն:
Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների քաղաքացիների հետ կնքվել են 369 հազար (508 հազար) աշխատանքային կամ իրավաքաղաքացիական պայմանագրեր»,-նշել են ՆԳ նախարարությունում: "2020년 11월 1일 기준 비자를 근거로 130만 외국인이 러시아 연방에서 직업활동을 하고 있다. (작년 해당기간에는 170만명), 8만 5천명이 노동허가를 가지고 있다. 유라시아경제연합의 회원국의 시민들과 36만 9천건 (50만 8천건)의 노동 또는 민사상 계약이 체결되었습니다."라고 내무부는 지적하였다.
Բացի այդ, հաղորդվում Է, որ օտարերկրյա քաղաքացիների ամենամեծաթիվ կատեգորիան աշխատանքային միգրանտներն են խոշոր քաղաքներում և տնտեսական կենտրոններում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: 그외에도 외국인의 가장 많은 수의 범주는 대도시와 경제중심시에서 노동이민자라고 언급하였다고 RIA Novosti는 보도하였다.
- կատեգորիա 범주
Արտահերթ ընտրությունները չեն կարող լինել միայն իմ կամքով և որոշմամբ. Փաշինյան: 조기 선거는 나의 의지와 결정으로만 이루어질 수 없습니다. -파쉬니안
ԵՐԵՎԱՆ, 16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծում է, որ Հայաստանում արտահերթ ընտրությունները չեն կարող լինել միայն իր կամքով և որոշմամբ, դրա շուրջ պետք է ձեռք բերվի համաձայնություն: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Փաշինյանն այս մասին ասել է «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում: 예레반, 12월 16일, 아르멘프레스: 아르메니아 공화국의 총리 니콜 파쉬니안은 아르메니아에서 조기선거는 그의 의지와 결정만으로 이루어질 수 없으며, 그것과 관련하여 동의를 얻어야만 한다고 강조하였다. "아르멘프레스"의 보도와 같이, 파쉬니안은 이에 대하여 "자유" 라디오국과 가진 인터뷰에서 말하였다.
Անդրադառնալով հարցին, թե իսկապե՞ս այս իրավիճակում տրամաբանական չէ, որ օրինակ՝ լինի փոփոխություն գոնե վարչապետի, Փաշինյանը պատասխանել է. «Հարցն այն չէ, թե վարչապետը հեռանա, թե չհեռանա, հարցն այն է, թե ո՞վ է որոշում, թե ով է Հայաստանի Հանրապետությունում վարչապետը: Ժողովուրդը պետք է իր ընտրությամբ որոշի, արտահերթ ընտրությունները չեն կարող լինել միայն իմ կամքով և որոշմամբ, դրա շուրջ պետք է ձեռք բերվի համաձայնություն»: 예를 들어 적어도 총리를 변경하는 것이 이 상황에서 얼마나 논리적이지 않는지에 대한 질의를 언급하면서, 파쉬니안은 답변하였다. "문제는 총리가 떠나거나, 떠나지 않거나가 아닙니다. 문제는 누가 결정하느냐, 누가 아르메니아 공화국에서 총리가 되느냐에 있습니다. 국민들은 자신의 투표를 통해 결정해야하며, 조기선거는 나의 의지나 결정으로만 이루어질 수 없으며, 그것과 관련하여 동의를 얻어야합니다."
Անդրադառնալով պատասխանատվություն ստանձնելու, սակայն «այլ ուղղություններով մեղադրանքներ ուղղելու» մասին հարցին՝ Նիկոլ Փաշինյանն ասել է. «Շատ լավ, ես ասում եմ՝ ես ինձ համարում եմ թիվ մեկ պատասխանատուն, բայց չեմ համարում թիվ մեկ մեղավորը»: 책임감을 가지는 것을 언급하지만, "다른 방향으로는 고소를 진행하는 것"에 대한 문제에 대해 니콜 파쉬니안은 말했다. "매우 좋습니다. 나는 내가 1순위 책임자라 생각하지만 1순위 범인이라고 생각하지 않는다고 말했습니다."
- մեղադրանք 고소, 기소, 고발
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով Երևանում մեկնարկել է «Արժանապատվության երթ» ակցիան: 총리 니콜 파쉬니안의 사임을 요구하면서 예레반에서 "존엄 행진" 시위가 시작되었다.
ԵՐԵՎԱՆ, 16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Կրկեսի շենքի հարակից տարածքից մեկնարկել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով «Արժանապատվության երթ» ակցիան: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` երթը կազմակերպել են խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմադիր կուսակցությունները: Երթի մասնակիցները կանցնեն Երևանի փողոցներով՝ ակցիայի ընթացքում պահանջելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: 예레반, 12월 16일, 아르멘프레스: 예레반의 서커스건물의 근처에서 총리 니콜 파쉬니안의 사임을 요구하는 "존엄행진" 시위가 시작되었다. "아르멘프레스"의 전언에 따르면, 행진은 야당의 원내 및 원외정당으로 구성되었다. 행진의 참가자는 예레반 도로를 따라 행진하였으며, 시위 과정에서 아르메니아 공화국의 총리 니콜 파쉬니안의 사임을 요구하였다.
«Հայրենիքի փրկության շարժում»-ը դեկտեմբերի 22-ին հայտարարում է համահայաստանյան գործադուլ և դասադուլ: "국토회복운동"은 12월 22일에 범아르메니아 노조파업과 수업파업을 발표하였다.
- գործադուլ = աշխատանքի կազմակերպված մասսայական դադարեցում
- դասադուլ = ուսումնական պարապմունքների դադարեցում
ԵՐԵՎԱՆ, 16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմադիր ուժերից բաղկացած «Հայրենիքի փրկության շարժում» նախաձեռնությունը դեկտեմբերի 22-ին հայտարարում է համահայաստանյան գործադուլ և դասադուլ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Արժանապատվության երթ» ակցիայի ընթացքում ասաց Հայ Յեղափոխական Դաշնակցության Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը: 예레반, 12월 16일, 아르멘프레스: 야당 원내 및 원외세력으로 구성된 "국토 회복운동" 단체는 12월 22일에 범아르메니아 노조파업과 수업파업을 발표하였다. "아르멘프레스"의 전언에 따르면, 이에 대하여 "존엄행진" 시위과정에서 아르메니아 혁명연맹의 최고위원회 대표 이쉬한 사가텔리안은 말했다.
«Երեքշաբթի օրը, ժամը 12:00-ից սկսած ամբողջ Հայաստանում հայտարարվում է գործադուլ և դասադուլ: Ժամը 12:00-ին մենք բոլորս հավաքվում ենք Հանրապետության հրապարակում: Ամբողջ հրապարակը պետք է պարալիզացվի: Երեքշաբթի օրը հայտարարում ենք մեր պայքարի ամենավճռական օրը»,- ասաց Սաղաթելյանը: "화요일, 12시부터 시작된 아르메니아 전역에서 노조파업과 수업파업이 발표되었습니다. 12시에 우리 모두는 공화국광장에 모이십다. 모든 광장은 마비되어야합니다. 화요일 우리는 우리 투쟁의 가장 결정적인 날임을 선포할 것입니다."라고 사가텔리안은 말했다.
- պարալիզել = անդամալուծել 마비되다
도움이 되셨다면 바쁘시더라도 1초만 시간을 내주셔서 공감 및 댓글을 달아주시겠어요?
여러분의 공감과 댓글은 글쓴이에게 큰 힘이 된답니다.
'휴먼노마드로 살아 가는 법 > 아르메니아' 카테고리의 다른 글
[아르메니아어] 뉴스로 배우는 아르메니아어 (2020년 12월 18일자) (0) | 2020.12.18 |
---|---|
[아르메니아어] 뉴스로 배우는 아르메니아어 (2020년 12월 17일자) (0) | 2020.12.17 |
[아르메니아어] 뉴스로 배우는 아르메니아어 (2020년 12월 15일자) (0) | 2020.12.15 |
[아르메니아어] 뉴스로 배우는 아르메니아어 (2020년 12월 14일자) (0) | 2020.12.14 |
[아르메니아어] 뉴스로 배우는 아르메니아어 (2020년 12월 13일자) (0) | 2020.12.13 |