휴먼노마드

[아르메니아어] 뉴스로 배우는 아르메니아어 (2020년 12월 17일자) 본문

휴먼노마드로 살아 가는 법/아르메니아

[아르메니아어] 뉴스로 배우는 아르메니아어 (2020년 12월 17일자)

LifeChallenger 2020. 12. 17. 10:36
반응형

출처 : 픽사베이

 

 

 

Հայաստանը ԵԱՏՄ-ի առաջատարն է ջերմային և էլեկտրաէներգիայի արտադրության աճի ցուցանիշով: 아르메니아는 난방과 전기에너지 생산증가수치에서 유라시아경제연합의 선두주자이다

 

- առաջատար 선두주자

 

ԵՐԵՎԱՆ, 15 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրության ծավալը 2020-ի հունվար-հոկտեմբերին կազմել է 6,4 մլրդ կՎտ.ժ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը գերազամցել է 1,7%-ով։ Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) կայքից։ 예레반, 12월 15일, 아르멘프레스: 아르메니아에서 전기에너지의 생산규모는 2020년 1월-10월에 64억 킬로와트에 달하며 이전년도의 동일기간 수치를 1.7% 초과하였다. 이에 대하여 "아르멘프레스"는 유라시아경제위원회의 사이트를 참조하였다. 

 

Այս տարվա առաջին տասն ամիսներին Եվրասիական տնտեսական միության երկրներում, ընդհանուր առմամբ, արտադրվել է 1 տրլն 16,5 մլրդ կՎտ.ժ էլեկտրաէներգիա՝ 3,2%-ով քիչ, քան 2019-ի նույն ամիսներին։ Ընդ որում, Բելառուսում այդ ցուցանիշները կազմել են 31 մլրդ կՎտ.ժ և 5,1% նվազում, Ղազախստանում՝ 87,5 մլրդ կՎտ.ժ և 1,6% աճ, Ղրղզստանում՝ 11,7 մլրդ կՎտ.ժ և 0,1% նվազում, իսկ Ռուսաստանում 2020-ի հունվար-հոկտեմբերին արտադրվել է 879,9 մլրդ կՎտ.ժ էլեկտրաէներգիա կամ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ծավալից 3,6%-ով քիչ։ 올해 첫 10개월간 유라시아경제연합국에서 전체적으로 1조 165억 킬로와트의 전기에너지가 생산되었으며 2019년 동일 개월보다 3.2% 감소하였다. 그외에도 벨라루스에서 이 수치는 310억 킬로와트에 달하며 5.1% 감소하였으며 카자흐스탄에서 875억 킬로와트, 1.6% 증가하였으며, 키르키스탄에서 117억 킬로와트, 0.1% 감소하였으며, 러시아에서 2020년 1월-10월에 8799억 킬로와트의 전기에너지를 생산하였으며 이는 이전년도 동일기간의 규모보다 3.6% 감소하였다. 

 

Հայաստանում այս տարվա հունվար-հոկտեմբերին արտադրված ջերմային էներգիայի (գոլորշի և տաք ջուր) 7,1 հազ. Գկալ ցուցանիշը նախորդ տարվա նուն ժամանակահատվածի համեմատ աճել է 47,3%-ով այն դեպքում, երբ ԵԱՏՄ բոլոր երկրներում արտադրվել է 1 մլրդ 20,2 մլն Գկալ ջերմային էներգիա, և այդ ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 5,2%-ով։ Ընդ որում, Բելառուսում 2020-ի առաջին տասն ամիսներին արտադրված ջերմային էներգիայի ծավալը կազմել է 46,1 մլն Գկալ (նվազումը՝ 4,6%), Ղազախստանում այդ ցուցանիշները կազմել են, համապատասխանաբար, 62,0 մլն Գկալ և 0,8% նվազում, Ղրղզստանում՝ 1,9 մլն Գկալ և 12,2% աճ, և Ռուսաստանում՝ 910,2 մլն Գկալ և 5,6% նվազում։ 아르메니아에서 올해 1월-10월에 생산된 난방에너지 (증기 및 온수) 7100 입방미터 기가칼로리 수치는 이전년도 동일기간에 비해 47.3% 증가하였으며 반면, 유라시아경제연합의 모든 국가에서 10억 2020만 기가칼로리 난방에너지를 생산했으며 그 수치는 이전년도의 동일 기간에 비해 5.2% 감소하였다. 게다가, 벨라루스에서 2020년 첫 10개월간 생산된 난방에너지 규모는 4610만 기가칼로리(4.6% 감소)에 달하였으며, 카자흐스탄에서 이 수치는 각각 6200만 기가칼로리에 달하였으며 0.8% 감소하였고, 키르키스탄에서 190만 기가칼로리와 12.2% 증가하였고, 러시아에서 9억 1020만 기가칼로리와 5.6% 감소하였다. 

 

- Գկալ = Գիգակալորիա 기가칼로리 Gcal

 

 

Հաստատվեց վարույթի ընթացքում պետության տիրապետությանը հանձնված ապօրինի գույքի կառավարման կարգը: 소송절차에서 국가 소유로 넘겨진 불법재산의 관리절차가 승인되었다.

 

- վարույթ 소송(절차)

- տիրապետություն 소유권

 

ԵՐԵՎԱՆ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը հաստատեց ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի ընթացքում պետության տիրապետությանը հանձնված գույքի հավատարմագրային կառավարման համար մրցույթ անցկացնելու կարգը և հավատարմագրային կառավարման պայմանագրի օրինակելի ձևը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, ըստ նախագծի հիմնավորման, դրա ընդունման արդյունքում կկանոնակարգվեն պետության տիրապետությանը հանձնված գույքի հավատարմագրային կառավարման համար մրցույթ անցկացնելու հետ կապված հարաբերությունները և կսահմանվի հավատարմագրային կառավարման պայմանագրի օրինակելի ձև։ 예레반, 12월 17일, 아르멘프레스: 정부는 불법적인 재산의 몰수에 관한 소송과정에서 국가소유로 넘겨진 재산의 신탁관리에 대한 입찰진행절차와 신탁관리계약의 예시형을 승인하였다. "아르멘프레스"가 전해온 바와 같이, 프로젝트의 실증에 따른 채택결과로 국가소유로 넘겨진 재산의 신탁관리에 대한 입찰진행과 관련된 관계를 규제하고 신탁관리계약의 예시형을 규정할 것이다.  

 

- ծագում 어원, 기원

- հավատարմագրեր 자격인증서, 신탁

- պայմանագիր 계약

- կանոնակարգվել 규제받다

 

«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի 25-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ եթե բացառիկ դեպքերում, գործի քննության առանձնահատկություններից ելնելով, դատարանը, կիրառելով հայցի ապահովում, որոշում է կայացնում գույքը հանձնել պետության տիրապետությանը, ապա տվյալ գույքի կառավարումը և պահպանումն իրականացնում է պետությունը։ "불법적으로 소유된 재산의 몰수에 대한" 법률 제 25 조 6항에 따라, 만약 예외적으로 사건조사의 특성으로 인해, 법원이 소송보안을 사용하여 재산을 국가소유로 넘기기로 결정하였다면, 해당 재산의 관리 및 보호는 국가가 수행한다.   

 

- առանձնահատկություն 개별특성

- հայց 소송, 고소

 

Նույն հոդվածի 5-րդ մասով նախատեսվում է, որ եթե գույքի արժեքի պահպանման համար անհրաժեշտ է ապահովել դրա մասնագիտացված ընթացիկ կառավարում, ապա պետությունը կարող է տվյալ գույքը հանձնել հավատարմագրային կառավարման։ 동조 5항에 따라, 만약 재산의 가치를 유지하기 위해 그것의 전문화된 절차로 관리유지가 필요한 경우, 국가는 해당재산을 신탁관리에 넘길 수 있다. 

 

Սույն նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի 25-րդ հոդվածի 6-րդ մասի կարգավորմամբ, համաձայն որի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը հաստատում է գույքի հավատարմագրային կառավարման համար մրցույթ անցկացնելու կարգը»,- ասված է հիմնավորման մեջ։ 이러한 초안의 채택에 대한 필요성은 "불법적으로 소유한 재산의 몰수에 대한" 법률 제 25조 6항의 규정에 따라 결정되며, 그에 따라 아르메니아 공화국의 정부는 재산의 신탁관리에 관한 입찰진행절차를 승인한다."라고 기본원칙에 명시되었다. 

 

- հիմնավորում 기본원칙, 법칙

 

 

ՀՀ-ում Արցախի գործազուրկ քաղաքացիները պրակտիկա անցնելիս կստանան 100 հազար դրամ: 아르메니아에서 무직의 아르차흐 시민들은 인턴쉽을 통해 10만드람을 받게 될 것이다.  

 

ԵՐԵՎԱՆ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը հաստատեց Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմի հետևանքով տեղահանված և փաստացի Հայաստանի Հանրապետությունում գտնվող Արցախի Հանրապետության գործազուրկ քաղաքացիների՝ աշխատանքային փորձ ձեռք բերելու համար աջակցության միջոցառումը հաստատելու մասին որոշման նախագիծը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը նշեց, որ խոսքը վերաբերում է Արցախի այն քաղաքացիներին, ովքեր փաստացի բնակվել են այս պահին Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներում ու իրենց բնակությունը ժամանակավորապես տեղի է ունենում Հայաստանում: 예레반, 12월 17일, 아르멘프레스: 정부는 아제르바이잔에 의해 2020년 9월 27일에 초래된 전쟁으로 인해 고향을 잃고, 실제로 아르메니아 공화국에 있는 무직의 아르차흐 공화국 시민들에게 직업을 얻기 위한 지원조치를 승인하는 것에 대한 결정안을 승인하였다. "아르멘프레스"가 전해온 바와 같이, 노동사회부 장관 메스로프 아라겔리안은 이것은 실제로 현재 아르차흐의 통제에서 벗어난 영토나 자신들의 거주가 일시적으로 아르메니아에 있는 아르차흐 시민들에게 적용되는 것이라고 언급하였다. 

 
«Ծրագիրը ենթադրում է ժամանակավոր աջակցություն աշխատանքի բնագավառում, մասնավորապես, միջոցառումը ենթադրում է մինչև երեք ամիս ժամկետով գործազուրկ անձանց հնարավորություն տալ գործատուի մոտ անցնել որոշակի պրակտիկա, որի դիմաց քաղաքացիները կվարձատրվեն 100 հազար դրամով»,- նշեց Առաքելյանը: "프로그램은 일자리분야에서 일시적인 지원을 구상하고 있으며, 특히, 최대 3개월 단기로 특정 인턴쉽을 통해 실업자에게 기회를 부여하는 고용주에게 이러한 조치가 구상되고 있으며 시민들에게는 10만 드람을 지급할 것입니다."라고 아라켈리안은 말했다. 

 

- բնագավառ 분야


Ըստ որոշման, գործատուի մոտ աշխատանքային փորձի ձեռքբերման գործընթացը կազմակերպող մասնագետին կտրամադրվի 34 հազար դրամ աջակցություն, նաև գումար գործատուին՝ գործազուրկ անձի աշխատավարձից հաշվարկվող եկամտային հարկը, դրոշմանիշային վճարը և օրենքով սահմանված դեպքերում` նպատակային սոցիալական վճարը փոխհատուցելու համար: Մինչև դեկտեմբերի 20-ը պետք է ներկայացվի որոշմամբ սահմանված աջակցության տրամադրման կարգը: 결정안에 따라, 고용주는 일자리 경험을 획득하는 과정을 조직한 전문가에게 3만 4천드람의 지원금을 제공할 것이며, 또한 돈은 고용주에게, 실업자의 월급으로부터 계산되어진 소득세, 인지세와 법률에 의해 규정된 경우 사회목적세을 환급받습니다. 12월 20일까지 결정안에 의해 규정된 지원을 제공하는 절차를 제출해야한다. 

 

 

 

Մասնագետը մատնանշեց դրամի արժեզրկման հիմնական պատճառները: 전문가는 드람의 평가절하에 대한 근본적인 원인을 설명하였다. 

 

ԵՐԵՎԱՆ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ամերիա» խորհրդատվական ընկերության տնօրեն Տիգրան Ջրբաշյանի կարծիքով՝ Հայաստանում դրամի արժեզրկման հարցում էական դեր ունի քաղաքական անորոշությունը, որը դժվարացնում է տնտեսական մարտահրավերներին արձագանքելը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մասնագետը նման տեսակետ հայտնեց «Դրամի արժեզրկումը և տնտեսական դաշտի խնդիրները» թեմայով առցանց քննարկմանը: 예레반, 12월 17일, 아르멘프레스: "아메리아" 컨설팅사의 이사 띠그란 즈르바쉬안의 의견에 따르면, 아르메니아에서 드람의 평가절하에 대한 문제에서 정치적 불확실성은 중요한 역할을 하며 경제적 도전에 대응하는 것을 어렵게 만들고 있다. "아르멘프레스"의 보도에 따르면, 전문가는 "드람의 평가절하와 경제분야의 문제들"이란 제목으로 온라인 토론에서 그와 같은 의견을 표명하였다. 

 

- արձագանքել 대응하다, 응답하다

 

Ջրբաշյանը ներկայացրեց հիմնական մարտահրավերները, որոնք, ըստ նրա, կբացատրեն արտարժույթի փոխարժեքի փոփոխությունները: Նա նշեց, որ տնտեսության զարգացման պոտենցիալի տեսակետից առաջնային մարտահրավերը մարդկային կապիտալն է: Ըստ նրա՝ պատերազմն էլ ավելի է լրջացրել այս խնդիրը: 즈르바쉬안은 그에 따르면, 통화의 환율변화를 설명할 주요과제를 제시하였다. 그는 경제발전의 잠재적인 전망에서 첫번째 과제는 인적자본이라고 언급하였다. 그에 따르면, 전쟁 또한 이런 문제를 더욱 심각하게 만들었다. 

 

- հիմնական մարտահրավեր 주요과제

- արտարժույթ 통화

 

«Հաջորդ պարամետրը, որ բնորոշում է տնտեսության պոտենցիալը, կապիտալի առկայությունն է, ինչն էլ գտնվում է շատ բարդ իրավիճակում՝ հաշվի առնելով, որ հետպատերազմյան երկրները, որպես կանոն մասնավոր ներդրումների սահմանափակ ծավալ ունեն: Եվ ակնկալել, որ մենք կունենանք արտասահմանյան ուղղակի ներդրումների աճ, քիչ հավանական է: Մյուս կողմից անորոշությունները բերում են նրան, որ կարող է կապիտալի արտահոսքի խնդիր ունենանք»,-ասաց Ջրբաշյանը: "경제의 잠재력을 결정하는 다음의 매개변수는 자본의 가용성입니다. 이 또한 전후 국가가 원칙적으로 민간투자의 제한된 규모를 가지고 있다는 것을 감안하면 많은 복잡한 상황에 놓여있습니다. 또한 우리는 해외의 직접투자의 증가는 불가능할 것으로 기대됩니다. 반면 불확실성은 자본의 해외유출문제와 같은 것을 가져옵니다."라고 즈르바쉬안은 말했다. 

 

Ըստ նրա՝ վերաիմաստավորումը պետք է սկսվի մեր պետբյուջեի վերանայումից: Ջրբաշյանի կարծիքով՝ քաղաքական անորոշությունն էլ ազդում է նրա վրա, որ հասարակությունը, տնտեսական իշխանությունները չեն կարողանում արձագանքել այն մարտահրավերներին, որոնք դեռ առջևում են: «Եվ այդ ֆակտորը քաղաքական անորոշությունները վերածում է տնտեսական խնդիրների, տնտեսական ֆունդամենտալիզմի՝ փոխարժեքի հետ կապված: Եթե քաղաքական անորոշություններն իրենց ամպլիտուդայով փոքր են, նմանատիպ ազդեցություն հնարավոր է ունենան կարճաժամկետ կտրվածքով: Բայց, երբ այդ անորոշությունները բերում են պետության անկարողությանը՝ արձագանքել լուրջ տնտեսական մարտահրավերներին, այդ անորոշությունները դառնում են արդեն տնտեսական ֆակտորներ, որոնք լուրջ ազդեցություն ունեն»,-ասաց նա ու հավելեց, որ այլ գործոններ ևս կան: 그에 따르면, 재검토는 국가예산의 수정에서부터 시작되어야한다. 즈르바쉬안의 의견에 따르면 정치적 불확실성은 또한, 사회와 경제당국이 당면한 도전에 대응할 수 없도록 영향을 미친다. "또한 그러한 요인은 정치적 불확실성을 환율과 관련된 경제문제와 경제근본주의로 치환시킵니다. 정치적 불확실성이 진폭이 작은 경우 단기적으로 비슷한 영향을 미칠 수 있습니다. 하지만, 그러한 불확실성이 심각한 경제도전에 대응하는 국가적 불확실성을 가져오는 경우, 그러한 불확실성은 이미 심각한 영향을 가진 경제적 요소가 됩니다."라고 그는 말했으며 다른 요소도 있다고 덧붙였다. 

 

- վերաիմաստավորում 재검토

- ֆունդամենտալիզմ 근본주의

- վերածել 변환하다, 전환하다

- ամպլիտուդա = амплитуда 진폭, 편각

- կտրվածք = կտրված բան <- կտրել 자르다 

 

Օրինակ, որ տարիներ շարունակ պահպանվել է ցածր սղաճ՝ մրցակիցների նկատմամբ, արտարժույթն ամրացել է՝ ՀՀ-ի առևտրային գործընկերների նկատմամբ, ինչի արդյունքում վնաս է կրել արտահանման պոտենցիալը: 예를 들어, 낮은 인플레이션이 수년간 지속된다면, 경쟁자에 대한 통화가 절상되고, 아르메니아 공화국의 무역 파트너들에 대해서는, 이로 인해 수출잠재력이 피해를 입는다.  

 

- սղաճ 인플레이션

 

 

Հայաստան-Ադրբեջան սահմանի որոշ հատվածներում կտեղակայվեն ռուս սահմանապահներ: 아르메니아-아제르바이잔 국경의 모든 지역에서 러시아 국경수비대가 배치될 것이다.

 

ԵՐԵՎԱՆ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սյունիքի մարզ կատարած այցի շրջանակում դեկտեմբերի 17-ին ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել զորամիավորման հրամանատարի, Սյունիքի մարզպետի և ԱԱԾ սահմանապահ զորքերի տարածքային ստորաբաժանման հրամանատարի մասնակցությամբ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: 예레반, 12월 17일, 아르멘프레스: 슈니크지방에 실시된 방문기간동안 12월 17일에 아르메니아 공화국의 국방부 장관 바가르샥 하루츄니안은 군대사령관과 슈니크 도지사와 국가안보국의 국경수비대의 영토분할사령관이 참여하는 실무회의를 개최하였다. "아르멘프레스"에 이에 대하여 아르메니아 공화국의 국방부 공보처가 알려왔다. 

 

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման, նոր ձևավորվող բնագծերում զինված ուժերի ստորաբաժանումների և սահմանապահ զորքերի տեղակայման հետ կապված հարցեր: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը հանձնարարականներ է տվել սահմանային բանակցություններին մասնակցող բարձրաստիճան սպաներին զորքերի տեղակայման, պահպանության տեղամասերի ստեղծման, ըստ ուղղությունների՝ նոր միավորների ձևավորման գործընթացի վերաբերյալ: Զորամիավորման հրամանատարը և Սյունիքի մարզպետը ներկայացրել են վիճահարույց որոշ հատվածներում իրականացվող աշխատանքները, ընդգծել, որ կողմերի միջև սահմանային քննարկումները շարունակվում են: 회의동안 아르메니아와 아제르바이잔 경계, 새로 형성되어진 군대배치와 국경수비대의 배치와 관련된 문제가 논의되었다. 국방부 장관은 국경협상에 참여한 고위급 장교들에게 군배치, 보안 검무소의 설치, 지시에 따른 신규 부대창설과 관련된 사항을 지시하였다. 군사령관과 슈니크 도지사는 논란의 여지가 있는 일부 지역에서 실시되고 있는 업무를 제시하였고 당사자간 경계논의가 계속되고 있다고 강조하였다. 

 

- վիճահարույց 논란의 여지가 있는

 

Վաղարշակ Հարությունյանը հանդիպել է նաև ՌԴ խաղաղապահ զորախմբի սպաների հետ, անդրադարձել Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի հսկողությանը, Հայաստանի՝ Ադրբեջանի հետ սահմանի Սյունիքի հատվածում ռուս սահմանապահների տեղակայման ծրագրին, ինչպես նաև պատերազմի հետևանքով անհայտ կորած անձանց որոնողական աշխատանքներին և առաջիկա անելիքներին: 바가르샥 하루츄니안은 또한 러시아 연방의 평화유지군 장교와 만나 고리스-스테파나게르뜨 도로의 통제, 아르메니아의 아제르바이잔과의 경계인 슈니크 지역에서 러시아 국경수비대의 배치 프로그램 뿐만 아니라 전쟁으로 인한 실종자의 수색작업과 향후 해야할 일에 대해 언급하였다. 

 

 

ԱԺ փոխնախագահի կարծիքով՝ արտահերթ ընտրությունները պետք է անցկացվեն հնարավորինս շուտ: 국회부의장의 의견에 따르면, 조기선거는 가능한 빨리 개최되어야한다. 

 

ԵՐԵՎԱՆ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը կարծում է, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները պետք է անցկացնել հնարավորինս շուտ, երբ դա տեխնիկապես և ֆիզիկապես հնարավոր կլինի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Սիմոնյանը նման տեսակետ հայտնեց խորհրդարանում լրագրողների հետ զրույցում: 예레반, 12월 17일, 아르멘프레스: 아르메니아 공화국의 국회 부의장 알렌 시모니안은 조기 의회선거가 기술적으로 물리적으로 가능할 때 가능한 빨리 개최되어야한다고 생각한다. "아르멘프레스"의 보도에 따르면, 시모니안은 그와 같은 의견을 의회에서 기자들과의 인터뷰에서 표명하였다. 

 

«Երբ պատրաստ լինենք, կգնանք ընտրությունների: Ես կարծում եմ, որ պետք է անցկացնել այդ ընտրությունները»,-ասաց Սիմոնյանն ու շեշտեց, որ ՀՀ քաղաքացիներին պետք է հնարավորություն տան որոշում կայացնել: "준비가 되었을 때, 선거를 개최할 것입니다. 나는 그러한 선거가 개최되어야한다고 생각합니다."라고 시모니안은 말했으며 아르메니아 공화국의 시민들에게 결정을 내릴 기회를 부여해야한다고 강조하였다. 

 

Անդրադառնալով հարցին, թե ե՞րբ կլինեն այդ ընտրությունները՝ Սիմոնյանը պատասխանեց, որ ինքն ուզում է լինեն րոպե առաջ: «Դա պետք է բոլորիս՝ այն տրամաբանության մեջ, որ պետք է շունչ քաշենք այն հարվածից հետո, որ ստացել ենք ու հասկանանք, թե մեր ապագան ինչպես ենք կառուցում՝ մեր սխալները գնահատելով: Հնարավորինս շուտ, երբ դա տեխնիկապես և ֆիզիկապես հնարավոր լինի: Կարծում եմ՝ այլ կարծիք չի կարող լինել»,-ասաց ԱԺ փոխնախագահը: 그러한 선거가 언제 있을지에 대한 질문에 언급하면서, 시모니안은 그것은 곧 열리기를 원한다고 대답하였다. "그것은 충격이후 숨을 고르고 우리의 실수를 평가하면서 우리의 미래를 어떻게 건설할지, 받아드리고 이해해야한다는 논리안에서 우리 모두에게 필요합니다. 그것이 기술적으로, 물리적으로 가능할 때 가능한 빨리, 나는 다른 생각을 할 수 없습니다."라고 국회 부의장은 말했다.   

 

Նա շեշտեց, որ իշխանությունը ձևավորելու է միայն ժողովուրդը, ժողովուրդն է որոշում կայացնելու: 그는 정권은 오직 국민들에 의해 구성될 것이고, 국민들은 결정을 내릴 것이라고 강조하였다. 

 

 

도움이 되셨다면 바쁘시더라도 1초만 시간을 내주셔서 공감 및 댓글을 달아주시겠어요?

여러분의 공감과 댓글은 글쓴이에게 큰 힘이 된답니다. 

 

 

반응형
Comments