휴먼노마드

[아르메니아어] 뉴스로 배우는 아르메니아어 (2020년 12월 18일자) 본문

휴먼노마드로 살아 가는 법/아르메니아

[아르메니아어] 뉴스로 배우는 아르메니아어 (2020년 12월 18일자)

LifeChallenger 2020. 12. 18. 15:15
반응형

출처 : 픽사베이

 

 

 

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Ռազմարդյունաբերությունը՝ մեր տնտեսության առաջատար ոլորտ: "아르메니아 공화국" 일보, 군수산업은 우리의 경제의 최우선분야이이다. 

 

ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: «... Մեր անվտանգային պահանջները հարմարեցնում ենք տնտեսական հնարավորություններին։ Մինչդեռ պետք է, այսպես ասած, մեծ մասշտաբ վերցնենք՝ ֆիքսենք անվտանգային պահանջներն ու հեռանկարները՝ ըստ այդմ զարգացնելով տնտեսությունը։ Այս շղթայի գործարկումն ինչպե՞ս ենք պատկերացնում և ի՞նչ քայլեր է պետք նախաձեռնել։ 예레반, 12월 18일, 아르메니아 공화국일보/아르멘프레스: "우리의 안보요구는 경제적 기회에 맞게 조정합니다. 한편 대규모로 안보요구와 전망을 수정하고, 그에 따라 경제를 발전시켜야합니다. 이러한 사슬의 운영은 어떻게 상상하고 무엇을 해야합니까? 

 

«ՀՀ»-ի հարցին ի պատասխան տնտեսագետ, կառավարման փորձագետ, տ.գ.թ., դոցենտ Կարեն Սարգսյանը շեշտեց. «Նախևառաջ պետք է ռազմական առումով հնարավորինս անխոցելի լինենք։ Եթե ժամանակին մտածեինք այս մասին, ամենայն հավանականությամբ, այս պատերազմն այլ ելք կունենար։ Անհրաժեշտ է բարձր տեխնոլոգիաների կիրառմամբ սպառազինությամբ ապահովել ոչ միայն մեր բանակը, այլև դառնալ համաշխարհային շուկայում նմանատիպ սպառազինությունների արտահանող, այլ կերպ ասած, համադրենք անհրաժեշտն օգտակարի հետ։ Ռազմարդյունաբերությունը պետք է դառնա մեր տնտեսության առաջատար ոլորտներից մեկը։ Ես վստահ եմ, որ ունենք դրա պոտենցիալը, պարզապես անհրաժեշտ է լուրջ պետական մոտեցում և համապատասխան քաղաքականության մշակում։ Այսպիսով, հստակ կարո՛ղ են լուծվել մեր անվտանգության խնդիրները միաժամանակ տնտեսության զարգացման համատեքստում… Անհրաժեշտ է պետության կողմից արագ սահմանել հինգերորդ և հաջորդ սերունդների ռազմատեխնիկայի հստակ պատվերներ, հատկացնել անհրաժեշտ ֆինանսական միջոցներ, և այս ոլորտը կարճ ժամանակում նաև կնպաստի մեր տնտեսական ներուժի հզորացմանը»: "아르메니아 공화국"의 문제에 대답하면서 경제학자이자, 경영전문가이며, 경제박사학위 보유자이고 부교수인 칼네 사르크시안은 강조하였다. "우선 군사적 측면에서 가능한 무적이어야합니다. 우리가 제시간에 이것에 대해 생각했다면, 아주 높은 가능성으로 이 전쟁에서 다른 결과를 가졌을 겁니다. 최첨단기술을 사용하여 우리 군대에 무기를 제공할 뿐만 아니라 전세계 시장에서 그와 같은 무기류를 수출하는 것, 다시말해 필요성에 유용성을 더하는 것이 필요합니다. 군수산업은 우리 경제의 주요분야들중 하나가 되어야합니다. 또한 우리가 그런 잠재력을 가지고 있다고 확신합니다. 다만, 진지한 국가적 접근과 해당 정책의 개발이 필요합니다. 따라서, 우리의 안보문제와 동시에 경제발전이라는 맥락에서 해결될 수 있습니다. 국가에 의해 5세대와 차세대 군사장비에 대한 명확한 지시를 신속히 규정하고 필요한 재정지원을 제공하는 것이 필요합니다. 그리고 이 부문은 단기간에 우리의 경제적 잠재력강화에 기여할 것입니다."

 

- տ.գ.թ. = к.э.н. = кандидат экономических наук 경제박사학위

- դոցենտ 부교수

- հավանականություն 개연성, 가능성

- սպառազինություն = սպառազինել 군장비를 갖추다, 무장하다

 

 

Հայաստանը գրանցել է հիմնական կապիտալում ներդրումների ամենամեծ նվազումը ԵԱՏՄ-ում: 아르메니아는 유라시아경제연합에서 고정자본투자에서 가장 큰 감소를 기록하였다. 

 

ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում 2020-ի հունվար-սեպտեմբերին հիմնական կապիտալում ներդրումներն, ընթացիկ գներով և ՀՀ կենտրոնական բանկի կողմից հաշվարկված՝ ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի միջին փոխարժեքով կազմել են 462,4 մլն ԱՄՆ դոլար. ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, մշտական գներով, նվազել է 15,7%-ով։ Այս մասին  «Արմենպրես»-ը տեղեկացավ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) կայքից։ 예레반, 12월 18일, 아르멘프레스: 아르메니아에서 2020년 1월-9월에 고정자본에서의 투자는 현재 가격과 아르메니아 공화국 중앙은행에 의해 계산되어진, 미국달러대비 아르메니아 드람의 평균환율을 통해 4억 6240만 미국달러에 달하였다. 이 수치는 이전년도 동일기간에 비해 정상가격으로 15.7% 감소하엿다. 이에 대하여 "아르멘프레스"는 유라시아경제위원회의 사이트를 참조하였다. 

 

ԵՏՀ-ի տվյալներով՝ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրներում այս տարվա առաջին ինն ամիսների ընդհանուր կապիտալ ներդրումները կազմել են 197 մլրդ 374,7 մլն դոլար և 2019-ի նույն ամիսների համեմատ նվազել 4,2%-ով։ 유라시아 경제위원회의 자료에 따르면, 유라시아 경제연합 국가에서 올해 첫 9개월간 총자본투자는 1973억 7470만 달러에 달하며, 2019년 같은 개월에 비해 4.2% 감소하였다. 

 

Ընդ որում, 2020-ի հունվար-սեպտեմբերին Բելառուսում կատարվել են 8 մլրդ 389,9 մլն դոլարի ներդրումներ (ընթացիկ գներով և այդ երկրի ազգային բանկի կողմից հաշվարկված՝ ԱՄՆ դոլարի նկատմամբ ազգային արժույթի միջին կշռված փոխարժեքով), որը 2,1%-ով պակաս է նախորդ տարվա ծավալից։ 그외에도 2020년 1월-9월에 벨라루스는 83억 8990만 달러의 투자가 이행되었다. (현재 가격과 해당국가의 국립은행에 의해 계산되어진, 미국달러대비 자국통화의 평균환율을 통해) 이는 이전년도 규모에서 2.1% 감소된 것이다. 

 

Ղազախստանի, Ղրղզստանի և Ռուսաստանի դեպքում կապիտալ ներդրումների ցուցանիշը հաշվարկվել է ընթացիկ գներով և կենտրոնական (ազգային) բանկերի կողմից հաշվարկված՝ ԱՄՆ դոլարի նկատմամբ ազգային արժույթների միջին փոխարժեքով։ Այսպես, Ղազախստանում այն 2020-ի հունվար-սեպտեմբերին կազմել է 20 մլրդ 194,4 մլ դոլար և 2019-ի նույն ժամանակահատվածի համեմատ նվազել 4,9%-ով, Ղրղզստանում և Ռուսաստանում այդ ցուցանիշները կազմել են, համապատասխանաբար, 1 մլրդ 20,7 ԱՄՆ դոլար և 14,7% նվազում, իսկ Ռուսաստանում՝ 167 մլրդ 306,7 մլն դոլար և 4,1% նվազում։ 카자흐스탄, 키르키스탄과 러시아의 경우, 자본투자지수는 현재가격과 중앙(국립)은행에 의해 계산되어진, 미국달러대비 자국통화의 평균환율로 계산되었다. 따라서, 카자흐스탄은 올해 2020년 1월-9월에 201억 9440만 달러에 달하며 2019년 동기에 비해 4.9% 감소하였으며, 키르키스탄과 러시아에서 이 수치는 각각 10억 2070만 달러와 14.7% 감소하였으며 러시아는 1673억 670만 달러와 4.1% 감소되었다. 

 

 

Հայփոստը պարզեցնում է առաքման ընթացակարգը. այլևս մաքսային ձևակերպման վճար չի գանձվի: HAYPOST는 배송절차를 단순화하다. 더이상 세관신고수수료를 부과되지 않는다. 

 

- գանձ 보물, 귀금속 -> գանձել = դրամ հավաքել 돈을 모으다, անդամավճար վերցնել 회비를 걷다

- ձևակերպում = ձևակերպել (무엇인가를) 공식화하고 비준하는데 필요한 행위 -> 신고 

 

ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայփոստի միջոցով փաթեթներ և ծանրոցներ արտասահման առաքելիս, մինչև 200 եվրո արժեքով առաքանիների համար այլևս մաքսային զննության և ձևակերպման վճար չի գանձվի։ 예레반, 12월 18일, 아르멘프레스: HAYPOST를 통해 패키키와 소포를 해외로 보낼 때 최대 200유로를 지닌 품목에 대해 더이상 세관검사와 신고수수료를 부과하지 않는다.

 

- առաքել 보내다

- առաքանի 항목, 품목 -> փոստային առաքանի 우편물

- զննություն = զննելը (면밀히) 조사하다

 

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին «Հայփոստ» ՓԲԸ-ից, մինչ այժմ յուրաքանչյուր առաքանու մաքսային զննման և ձևակերպման համար գանձվում էր 4500 դրամի չափով գումար: "아르멘프레스"에 "HAYPOST" 사로부터 알려온 바와 같이, 지금까지 모든 품목의 세관검사와 신고수수료에 대해 4500 드람정도의 금액이 청구되어왔다. 

 

Մաքսային հայտարարագրի փոխարեն կլրացվի միայն փոստային ձևաթուղթը։ 세관신고서대신 오직 우편양식만이 작성될 것이다. 

 

Փոփոխությունը կգործի սկսած դեկտեմբերի 18-ից։ Այն վերաբերում է ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձանց: 변경사항은 12월 18일부터 적용될 것이다. 이는 기업뿐만 아니라 개인에게 적용된다. 

 

 

ԱԺ-ում հակածխախոտային օրենքի ուժի մեջ մտնող դրույթների հետաձգման նախագիծ կա. ԱՆ-ն կոչ է անում հանել այն օրակարգից: 국회에서 금연법 실행규정을 연기하는 법안이 있다. 법무부는 그 의제를 제거해줄 것을 촉구하였다. 

 

- դրույթ 규정

- հետաձգում 연기

 

ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2021 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ են մտնում 2020թ. փետրվարի 13-ին ընդունված «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» օրենքի մի շարք կարևոր դրույթներ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ առողջապահության նախարարությունից: 예레반, 12월 18일, 아르멘프레스: 2021년 1월 1일부터 2020년 2월 13일에 채택된 "담배제품과 그것의 대체품의 사용으로 인한 건강에 미치는 피해의 감소 및 예방에 대한" 법률의 중요한 여러 규정이 실행된다. "아르멘프레스"에 이에 대하여 아르메니아 공화국의 법무부가 전해왔다. 

 

- հասցվել = հասցնել 전달하다, 가져오다

 

Միևնույն ժամանակ, նախարարությունը հայտնում է, որ այդ դրույթներն ուժի մեջ մտնելու ժամկետը երկարաձգելու օրենքի նախագիծ կա ԱԺ օրակարգում: Առողջապահության նախարարությունը կոչ է արել այդ նախագիծը հանել օրակարգից: 동시에, 법무부는 그런 규정을 실행시기를 연장하는 법안이 국회 의제에 있다고 밝혔다. 법무부는 그 법안을 의제에서 제거해줄 것을 촉구하였다. 

 

Մասնավորապես. 특히

 

- ուժի մեջ է մտնում ծխախոտային արտադրատեսակների կամ դրանց պատկանելիքների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների հրապարակային ցուցադրման արգելքը վաճառասրահներում և հանրային սննդի օբյեկտներում, 상점과 대중음식점에서 담배제품 또는 그것에 속하거나 담배 대체품의 공개적인 흡연금지가 실행된다.  

 

- պատկանելիք ~에 속하는

- ցուցադրել 보이다

 

- ուժի մեջ է մտնում ծխախոտային արտադրատեսակների կամ դրանց պատկանելիքների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների իրացման (վաճառքի) համար նախատեսված տարածքներում՝ դրանց կամ դրանց ապրանքային նշանների կամ խորհրդանիշների՝ սպառողի համար տեսանելի վայրում տեղադրման արգելքը, 담배제품 또는 그것에 속하거나 담배대체품이나 담배유사품의 판매(판매)을 위한 대상지역에서 그것들 또는 그것들의 제품상표나 심벌을 소비자에게 보여질 수 있는 장소에 배치하는 것에 대한 금지가 실행된다. 

 

- նմանակ 유사품

- խորհրդանիշ 상징

 

- ուժի մեջ է մտնում ծխախոտային արտադրատեսակների, ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների օգտագործման արգելքը hյուրանոցային տնտեսության օբյեկտներում, աշխատանքային այլ փակ տարածքներում՝ անկախ սեփականության ձևից, առևտրի կենտրոններում, ցանկացած փակ հանրային այլ տարածքներում, ներառյալ՝ ընդհանուր օգտագործման տարածքները (որոշ բացառություններով): 호텔경제시설에서, 직장내 기타 폐쇄지역에서, 소유형태와 관계없이, 쇼핑센터에서, 일반 공중장소(일부 제외)을 포함한 일부 기타 폐쇄된 공공장소에서, 담배제품과 담배 대체품의 사용금지가 실행된다.  

 

 

Օրենքի մյուս կարևոր հոդվածները և մասնավորապես` հանրային սննդի օբյեկտներում ծխախոտային արտադրատեսակների և փոխարինիչների օգտագործման արգելքն ուժի մեջ է մտնում 2022թ. մարտի 15-ից: 법안의 다른 중요 조항과 특히, 대중음식점에서 담배제품 및 대체품의 사용금지는 2020년 3월 15일부터 실행된다. 

 

«Այսօր ԱԺ պաշտոնական կայքի նախագծեր բաժնում տեղադրվել է սույն օրենքի 2021թ. հունվարի 1-ից ուժի մտնող դրույթների հետաձգման վերաբերյալ նախագիծ: "오늘 국회 공식사이트의 법안부문에서 본 법률의 2021년 1월 1일부터 발효되는 규정의 연기에 대한 법안이 게재되었습니다. 

 

Ուզում ենք հիշեցնել, որ օրենքն ընդունելիս համակողմանիորեն քննարկվել են դրա բոլոր դրույթների ուժի մեջ մտնելու ժամկետները և հաշվի առնելով ԱԺ պատգամավորների առաջարկները` որոշվել է այնպես խմբագրել օրենքը, որպեսզի դրա դրույթներն ուժի մեջ մտնեն աստիճանաբար` ժամանակ տալով հանրությանը և տնտեսվարողներին պատրաստվել դրան: 우리는 법률이 채택될 때 포괄적으로 그것에 대한 모든 규정의 실행시기가 논의되었으며 국회의원들의 제안을 감안하여 그 규정을 대중과 기업이 준비할 시간을 주면서 점차적으로 실행하도록 법안을 수정하기로 결정하였음을 상기시켜드리고 싶습니다. 

 

- համակողմանիորեն 포괄적으로

- խմբագրել 편집하다, (문서에서 민감한 조항을) 삭제하다

 

Մեզ համար անհասկանալի է այս հարցը կրկին ԱԺ օրակարգ բերելը, երբ երկիրը կանգնած է բազմաթիվ մարտահրավերների առջև, որոնք հանգուցալուծում կամ դիմագրավում են պահանջում պետական բոլոր ինստիտուտների կողմից, նաև հաշվի առնելով այն հանգամանքը, որ սույն օրենքը միտված է ավելի առողջ սերունդ ունենալուն, ինչն ախուսափելիորեն ավելի է ուժեղացնելու մեր երկրի տնտեսությունը և ընդհանուր դիմադրողականությունը: 우리에게는 국가가 국가의 모든 기관에 의해 해결이나 저항을 요구하는 수많은 도전에 직면해 있는 상황에서 이 문제를 다시 국회의 의제로 가져가는 것을 이해할 수 없으며, 또한 이 법률이 보다 건강한 세대를 목표로 하고 있다는 것을 감안하면 이는 필연적으로 우리나라의 경제와 일반내구성을 보다 강화시키는 것입니다. 

 

- հանգուցալուծում = հանգույցի լուծում 매듭의 해결책, 어려운 문제의 해결책

- ախուսափելիորեն 필연적으로

- դիմադրողականություն = դիմադրելու հատկություն 저항속성, 내구성

 

Բազմիցս ներկայացվել են ապացուցողական փաստեր, որ օրենքով սահմանված դրույթները ոչ միայն նպաստելու են երկրի զարգացմանը, այլև հնարավորություն են ընձեռելու նվազեցնել տարբեր ոչ վարակիչ հիվանդությունների, այդ թվում` դիաբետի, սրտանոթային հիվանդությունների, քաղցկեղի դեպքերը` նպաստելով դրանց դեմ արդյունավետ պայքարին ու նաև տարբեր համավարակների դեպքում (ինչպիսին է կորոնավիրուսը) այս հիվանդությամբ ապրող անձանց շրջանում ծանր հիվանդացության դեպքերի և մահերի կանխմանը: 법률을 통해 정해진 규정이 국가발전에 기여할 뿐만 아니라 그것에 맞서 효과적인 투쟁 및 또한 다양한 전염병의 경우에 (코로나바이러스와 같은) 이런 질환을 가지고 살아가는 사람들 사이에서 중증사례와 사망을 예방하는데 기여하면서 당뇨, 심혈관질환, 암을 포함한 비감염성 질환의 감소를 이끌 수 있다는 증거사실이 수차례 제시되었습니다. 

 

- դիաբետ 당뇨

- քաղցկեղ 암

 

Հաշվի առնելով վերոշարադրյալը, կոչ ենք անում մեր գործընկերներին հիշյալ փոփոխությունը հանել ԱԺ օրակարգից: Միաժամանակ, պատրաստակամություն ենք հայտնում, ինչպես նախկինում, քննարկել մեր երկրի բնակչության առողջության ամրապնդմանը միտված ցանկացած նախաձեռնություն»,- ասված է առողջապահության նախարարության տարածած հաղորդագրության մեջ: 상기 언급된 사항을 감안하면서, 우리는 우리의 동료들에게 억급된 변경사항을 국회 의제에서 제거해줄 것을 촉구합니다. 동시에 우리는 이전처럼 우리나라 국민의 건강을 강화하기 위한 어떠한 계획안도 논의할 준비가 되어있음을 밝힙니다."라고 법무부에서 유포한 공지글에 명시되었다. 

 

 

Երևանում հունվարի կեսից կերթևեկեն նոր հանրային ավտոբուսներ: 예레반에서 1월 중순부터 새로운 대중버스가 운행할 것이다. 

 

- երթևեկել = երթևեկ կատարել 운행하다

 

ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում 2021-ի հունվարի երկրորդ կեսից կերթևեկեն նոր հանրային ավտոբուսներ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեսանյութով մանրամասներ է հայտնել Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը: Համայնքի միջոցներով ձեռք բերված կոմպակտ դասի ավտոբուսների առաջին խմբաքանակը արդեն Երևանում է: 예레반, 12월 18일, 아르멘프레스: 예레반에서 2021년 1월 중순부터 새로운 대중버스가 운행할 것이다. "아르멘프레스"의 전언에 따르면, 이에 대하여 예례반 시장 하이크 마루챤은 영상을 통해 세부사항을 밝혔다. 자치구 기금을 통해 구매한 소형급 버스의 첫 행렬은 이미 예레반에 있다. 

 

- խմբաքանակ = միևնույն տեսակի ապրանքի մեծ խումբ 동일한 유형의 대규모 그룹

 

Մարությանը հիշեցրել է, որ տարվա սկզբին հայտարարվել է ամենաբարձր ստանդարտներին համապատասխանող 100 հատ 12 մետրանոց ավտոբուսների մրցույթ: «Ցավոք սրտի, մրցույթը չկայացավ, դա պարզվեց ամռանը, երբ բացեցինք մրցույթի արդյունքները: Հավանաբար, այս համավարակի պատճառով էր, ընկերությունները պատրաստ չէին մասնակցելու: Մասնակցեց ընդամենը 2 ընկերություն, սակայն երկուսն էլ չէին համապատասխանում այն պահանջներին, որ մենք դրել էինք: Որպեսզի գործընթացը կանգ չառնի, ես որոշեցի, որ պետք է ձեռք բերենք մեր համայնքային բյուջեով՝ տնտեսված և նոր հավաքագրված գումարներով: Միանգամից հայտարարվեց կոմպակտ դասի 100 ավտոբուսի մրցույթ: Մրցույթը կայացել է, հաղթողը կա, և մատակարարումն այս պահին սկսվել է»,-ասել է քաղաքապետը: 마루챤은 연초에 가장 높은 기준을 충족하는 100 대의 12미터 버스입찰을 발표하였음을 상기시켰다. "안타깝게도 입찰은 열리지 않았고, 입찰결과를 공개하였을 때인 여름에 그것은 밝혀졌습니다. 아마도, 회사들은 전염병으로 인해 참여할 준비가 되어 잇지 않은 것 같습니다. 단지 두 회사만 참여했지만 둘 다 우리가 요청했었던 요구들과 맞지 않았습니다. 절차를 멈추지 않기 위해서 나는 축적되고 새롭게 모인 자금을 통해, 자치구의 예산을 통해 구매해야한다고 결정하였습니다. 100대의 소형급 버스에 대한 입찰은 즉시 발표되었으며, 입찰은 개최되었고, 승자는 있으며 공급은 현재 시작되었습니다.'라고 시장은 말했다.

 

- ընդամենը 단지

 

Դեկտեմբերին կմատակարարվի 30 կոմպակտ դասի ավտբուս, հունվարին կլինի ևս 30-ը, փետրվարին՝ 40-ը: Այդ ավտոբուսները փուլային ձևով կմտնեն ցանց և կսպասարկեն քաղաքացիներին: Քաղաքապետի խոսքով՝ առաջին 30 ավտոբուսները Երևանի փողոցներում կհայտնվեն հունվարի կեսին կամ մի փոքր ավելի ուշ: 12월에 30대의 소형버스가 제공될 것이며 1월에 또 다른 30대, 2월에 40대가 제공될 것입니다. 이 버스들은 단계적으로 네크워크에 들어가 시민들에게 서비스할 것입니다. 시장의 말에 따르면, 첫 30대의 버스는 예레반거리에서 1월 중순 또는 조금 늦게 등장하게 될 것이다. 

 

Մրցույթը շահել է ռուսական «Գազ» ընկերությունը, որը ներկայացրել է 2020 թվականի իր վերջին մոդելը:

Ավտոբուսները ցածր հատակով են: Հնարավորություն կա հատակն ավելի ցածրացնել, որն էլ թույլ է տալիս մանկասայլակով հեշտությամբ մուտք գործել ավտոբուս: Ավտոբուսում կա հատուկ տեղ, որտեղ կարելի է մանկասայլակով կանգնել: Մարությանի վստահեցմամբ՝ ավտոբուսները կահավորված են այնպես, որ հաշմանդամություն ունեցող անձինք նույնպես մուտքի և ելքի ոչ մի դժվարություն չունենան: 입찰에서는 2020년 최신모델을 제출한 러시아 "가즈"사가 이겼다. 버스는 저상구조이다. 바닥을 더욱 낮출 수 있어 유모차로 쉽게 버스에 진입할 수 있다. 버스에는 유모차를 세울 수 있는 특별한 장소가 있다. 마루챤의 확언에 따르면, 버스는 장애인도 승하차에 아무런 어려움이 없는 방식으로 제공된다.  

 

- մանկասայլակ 유모차

 

Դեկտեմբերի 17-ին համայնքային միջոցներով մրցույթ է հայտարարվել նաև միջին տարողության՝ 8,5 մետր երկարության 161 հատ ավտոբուսի գնման համար: 12월 17일에 자치구 자금을 통해 중간 중량 8.5미터의 전장을 가진 161대의 버스구매에 관한 입찰이 공개되었다. 

 

 

 

 

 

Վրաստանում գտնվելու ժամկետն օտարերկրացիների համար երկարաձգվել է: 외국인에 대한 조지아에 있는 기간이 연장되었다. 

 

ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի կառավարության որոշմամբ՝ «Օտարերկրացին կամ քաղաքացիություն չունեցող անձը, ով օրինականորեն գտնվում էր Վրաստանում մինչև 2020 թվականի մարտի 14-ը և մինչև Վրաստանում իր օրինական գտնվելու ժամկետի ավարտը չի կարողացել լքել երկիրը, իրավունք ունի մինչև 2021 թվականի հուլիսի 1-ը գտնվել Վրաստանի տարածքում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է Վրաստանում ՀՀ դեսապանությունը, Վրաստանի քաղաքացիություն չունեցող անձը նման հնարավորություն կստանա, եթե նրա ներկայությունը Վրաստանում պայմանավորված է հետևյալ հանգամանքներով. 예레반, 12월 18일, 아르멘프레스: 조지아 정부의 결정에 따르면, "합법적으로 조지아에 2020년 3월 14일이전에 있었으며 그의 합법적인 체류기한이 완료될 때까지 출국할 수 없었던 외국 또는 시민권이 없는 개인은 2021년 7월 1일까지 조지아의 영토에 체류할 권리를 가지고 있다. "아르멘프레스"의 전언에 따르면, 조지아주재 아르메니아 공화국 대사관에 알려온 바와 같이, 조지아 시민권을 가지지 않는 개인은 자신의 입장이 조지아에서 다음과 같은 상황에 기인한다면 그와 같은 기회를 받게 될 것이다. 

 

- եթե երկիրը, որի քաղաքացին հանդիսանում է անձը, ներառվել է բարձր ռիսկայնության գոտում, 국가와 개인이 속한 국민이 고위험군지역으로 속한 경우

- եթե սահմանի հատման արգելքը սահմանված է համապատասխան երկրի կողմից, 해당 국가에 의해 국경경유가 금지된 경우

- եթե անձն առողջական վիճակի պատճառով գտնվում է հիվանդանոցում, կարանտինային գոտում կամ ինքնամեկուսացած է, 개인이 건강상의 이유로 입원중이거나 검역중이거나 자가격리중인 경우

- եթե չեղյալ հայտարարված չվերթների պատճառով անձը չի կարողացել լքել երկիրը սահմանված ժամկետում»: 항공편이 취소되어 개인이 정한 기한내에 출국할 수 없는 경우

 

 

도움이 되셨다면 바쁘시더라도 1초만 시간을 내주셔서 공감 및 댓글을 달아주시겠어요?

여러분의 공감과 댓글은 글쓴이에게 큰 힘이 된답니다. 

 

 

반응형
Comments