휴먼노마드
[아르메니아어] 뉴스로 배우는 아르메니아어 (2020년 12월 19일자) 본문
«Մեր ողբերգությունը չպետք է կործանի մեզ, այլ պետք է ապրեցնի». Վարչապետի ուղերձը ժողովրդին: "우리의 비극은 우리를 파괴하는 것이 아니라 살려야한다는 것이다." 국민에 대한 총리의 메세지
- ողբերգություն 비극
- կործանել 파괴하다, 황폐화시키다
- ապրեցնել = ապրել տալ 살리다
ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում հայտարարված եռօրյա սուգի կապակցությամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ուղերձով: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վարչապետի ուղերձում ասված է. 예레반, 12월 19일, 아르멘프레스: 아르메니아에서 선포된 3일간의 애도와 관련하여 아르메니아 공화국의 총리 니콜 파쉬니안은 메세지를 전달하였다. "아르멘프레스"가 전해온 바와 같이, 총리의 메시지에서 다음과 같이 거론되었다.
- սուգ 애도
«Սիրելի ժողովուրդ, սիրելի հայրենակիցներ՝ Հայաստանում, Արցախում և Սփյուռքում. 아르메니아, 아르차흐, 디아스포라에 있는 친애하는 국민여러분, 친애하는 아르메니아여러분,
Այսօր լրանում է Արցախյան երկրորդ պատերազմում լայնածավալ ռազմական գործողությունների դադարեցման 40-րդ օրը: Այդ պատերազմը մեզ համար ծանր հետևանքներ ունեցավ, մեր բազմաթիվ հայրենակիցներ զոհվեցին ռազմի դաշտում, և այս կապակցությամբ Հայաստանում եռօրյա սուգ է հայտարարված: 오늘은 아르차흐의 2차 전쟁에서 대규모 군사행위가 중단된지 40일째 되는 날입니다. 이 전쟁은 우리에게 심각한 결과를 가져왔으며, 우리의 수많은 아르메니아인들은 전장에서 죽었으며 이와 관련하여 아르메니아에서 3일간의 애도가 선포되었습니다.
Վերջին 84 օրերը մեր ժողովրդի ծանրագույն օրերի թվին են դասվում՝ առանց կասկածի: Մենք ազգովի անցել ենք և անցնում ենք մղձավանջի միջով: Երբեմն թվում է, թե մեր երազանքները ջարդուփշուր են եղել, երբեմն թվում է՝ մեր լավատեսությունը փուլ է եկել, մեր ինստիտուտների գործունակությունը հայտնվել է կասկածի ներքո: Այս ամենի հետևանքով ձևավորվել է և ձևակերպվել մի մեծ հարցական. իսկ ի՞նչ ենք անելու հաջորդիվ, ինչպե՞ս ենք ապրելու սրանից հետո, և ո՞րն է լինելու մեր նպատակը: 지난 84일은 의심할 여지없이 우리의 국민들에게 가장 힘든 날들이었습니다. 우리는 전국적으로 악몽을 겪었으며, 겪고 있습니다. 때때로 우리의 꿈이 산산조각나 있는 것처럼 보이고, 때때로 우리의 낙천주의가 무너진 것 같아보이고, 우리 기관의 기능에 의문이 제기되었습니다. 이 모든 결과로 우리는 다음에 무엇을 할 것인가? 우리는 이 후에 어떻게 살 것인가, 그리고 우리의 목표는 무엇일까? 라는 하나의 커다란 물음표가 형성되고 공식화되었습니다.
- ազգովի = ամբողջ ազգով 전국적으로
- մղձավանջ 악몽
- անցնել 겪다. 지나가다 -> անցել 과거완료
- երազանք 꿈
- ջարդուփշուր 산산조각, 박살
- լավատեսություն 낙천주의, 낙관주의
և ինչո՞ւ ամենը այսպես դասավորվեց, ինչո՞ւ այսպես եղավ: Ես, իհարկե, ստանձնել եմ տեղի ունեցածի ամբողջական պատասխանատվությունը, որը կրում եմ ի պաշտոնե և ասել եմ, որ խոնարհությամբ կընդունեմ ցանկացած դատավճիռ, որ մեր ժողովուրդը կկայացնի: Բայց և չեմ կարող չասել՝ եթե քավության նոխազի ինստիտուտը լավ է սրտի հովության, զայրույթն ու ցասումը պարպելու համար, ամենևին օգտակար չէ տեղի ունեցածը իր խորության ու ամբողջության մեջ հասկանալու համար, մի բան, որ անհրաժեշտ է՝ ապագան կառուցելու և անցյալի ճանապարհը չկրկնելու տեսակետից: 왜 이런 일들이 일어났을까요? 왜 이렇게 되었을까요? 물론, 나는 일어난 것에 대한 전적인 책임을 졌으며, 공시적으로 우리 국민들이 내린 어떠한 판단을 겸허히 받아들이겠다고 말하였습니다. 하지만 마음의 격정과 노함과 분노를 발산하기 위해 희생양을 갖는 것이 좋다면, 그것은 미래를 건설하고 과저의 방식을 되풀이하지 않는 관점에서 필요한, 일어난 일을 심도있고 온전히 이해하는데 전혀 도움이 되지 않습니다.
- քավության նոխազ 희생양
- ինստիտուտ 기관(협회), 도입하다, 시작하다
- հովություն = հով լինելը 추워지는 것, 차가워지는 것
- զայրույթ 화
- ցասում = սաստիկ զայրույթ 분노
- պարպել 발산하다
- ամենևին 결코 ~하지 않다.
Սա, իհարկե, չի նշանակում, թե պատերազմի հանգամանքների ուսումնասիրություն չպետք է իրականացվի, կոնկրետ դրվագներով մեղավորները չպետք է հայտնաբերվեն և պատասխանատվության ենթարկվեն: 물론, 이것은 전쟁상황에 대한 연구가 실행되서는 안되며, 특정 사례를 통해 범인을 밝혀내고 책임을 집행해서는 안되는 것을 의미하지는 않습니다.
- դրվագ 사건, 에피소드
- մեղավոր 범인, 용의자
Բայց մեզ իրականության ավելի խորը վերլուծություն է հարկավոր, որովհետև տեղի ունեցածը չէր կարող մեկ կամ մի քանի հոգու, մեկ կամ մի քանի տարվա սխալների հետևանք լինել: Պետք է առերեսվել իրականության հետ և խոստովանել, որ մենք սխալներ ենք գործել երկար տարիներ, մեր գործած սխալներն ունեցել են համակարգային, հայեցակարգային, բովանդակային բնույթ: և այս ամենը բերել է այնպիսի հետևանքների, որոնք սպառնալիք են ստեղծում անգամ մեր պետական ինստիտուտների համար: 하지만, 우리에게는 현실을 보다 깊게 분석할 필요가 있습니다. 왜냐하면, 일어난 일은 한명 이상의, 한해 이상의 잘못의 결과일 수는 없기 때문입니다. 우리는 우리가 잘못을 오랜기간 저질러 왔음을 인정하고 현실을 직시할 필요가 있습니다. 우리가 저지른 잘못은 체계적이고, 개념적이며 실질적인 경향을 가지고 있습니다. 또한 이 모든 것은 우리 나라의 기관에 대해 위협을 만드는 결과를 초래하였습니다.
Հասկանո՞ւմ էի այս ամենը վարչապետի պաշտոնը ստանձնելու ժամանակ և դրանից հետո: Իհարկե՝ այո: Փորձո՞ւմ էի արդյոք փոխել իրադրությունը։ Իհարկե՝ այո: Բայց հիմա առավելևս համոզվում եմ, որ պատմության պտտվող թափանիվը կանգնեցնելու ժամանակը պարզապես չկար: Դիմադրությունը հուսահատ էր, բայց՝ ոչ անմիաստ: Ու սա ասում եմ համոզված, որովհետև այսօրվա իմ ուղերձի իմաստն ու նպատակը երկրում ինստիտուցիոնալ հուսահատություն սերմանելը չէ, այլ, ընդհակառակը, լավատեսություն ու հույս կերտելը, նույնիսկ նրանց համար, ովքեր մտածում են կամ մեկնաբանում են, որ այսպիսով գուցե ավարտվում է մեր պատմությունը: 제가 이 모든 것을 총리의 직위를 받았을 때 그리고 그 후에 이해했을까요? 물론, 그렇습니다. 제가 과연 상황을 바꾸려고 노력했을까요? 물론, 그렇습니다. 하지만, 지금 저는 역사의 물레를 멈출 시간이 전혀 없음을 보다 확신합니다. 저항은 필사적이었지만 무의미하지는 않ㅅ브니다. 그리고 저는 확신을 가지고 말하고 있습니다. 왜냐하면 오늘 저의 메시지의 의미와 목적은 나라에 제도적 절망을 뿌리는 것이 아니라 우리의 역사가 이렇게 거의 끝났다고 생각하거나 논평하는 사람들에게 조차도 오히려 낙관주의와 희망을 만드는 것입니다.
- պտտվող թափանիվ 물레
- հուսահատ 필사적
- սերմանել 뿌리다
Այն, որ մենք մեր պատմության մի շրջափուլ ավարտում ենք` ակնհայտ է: Բայց իսկական ողբերգությունը հենց այն կլինի, եթե շարունակենք ապրել ավարտի ու ավարտական տրամաբանության մեջ: Հենց սրանում է իմ ամենամեծ մտավախությունը, որ մենք այդպես էլ չկարողանանք հաղթահարել ավարտի և ավարտական այս տրամաբանությունը ու շարունակենք մնալ նրա մեջ, շարունակենք վնասել ինքներս մեզ: 네, 우리는 우리 역사의 한 시기가 끝났다는 것은 분명합니다. 하지만 만약 우리가 계속하여 그러한 파국과 파국의 논리에 살고 있다면 진정한 비극은 바로 그속에 있습니다. 우리가 그렇게 파국과 그러한 파국 논리를 극복하지 못하고 계속하여 그 안에 머물며 스스로를 해칠 수 있다는 것이 바로 여기에 나의 가장 큰 두려움이 있습니다.
- շրջափուլ 주기, 시기
- մտավախություն 두려움
Ամեն մի փլուզում, որքան էլ դա դաժան հնչի, զրոյական կետ է, նորը ստեղծելու հնարավորություն է, և հենց այսօր և հենց հիմա ուզում եմ, որ չմոռանանք այս մասին: Քավ լիցի, խոսքը ամենևին նոր օրվանից հենց այնպես նոր կյանք սկսելու մասին չէ: Նման բանի մասին խոսելը շատ շուտ է, չափազանց շուտ: Բայց մեր ողբերգությունը չպետք է կործանի մեզ, այլ պետք է ապրեցնի: Առաջին հերթին հանուն մեր նահատակների, նրանց երեխաների, նրանց ծնողների՝ սևազգեստ մայրերի, սպիտակամորուս դարձած հայրերի, աչքը ճանապարհից չկտրող երեխաների: 아무리 잔인하게 들릴지라도 모든 붕괴는 새로운 것을 창조할 수 있는 제로포인트가 있으며, 바로 오늘 그리고 바로 지금 이에 대하여 우리는 잊지 않기를 바랍니다. 불행히도, 이런 말은 결코 새로운 날에서 바로 그렇게 새로운 삶을 시작하는 것에 대한 것이 아닙니다. 그와 같은 것에 대하여 말하는 것은 너무 이릅니다. 지나치게 빠릅니다. 하지만 우리의 비국은 우리를 무너뜨리는 것이 아니라 우리를 살려야합니다. 우선 우리의 순교자, 그들의 자녀들, 그들의 부모들, 상복을 입은 어머니들, 백발이 된 아버지, 눈을 둘 곳을 잃어버린 아이들을 위해..
- սպիտակամորուս = սպիտակ մորուք ունեցող 흰 수염을 가진
Իսկ սրա համար մենք պետք է խորությամբ հասկանանք՝ ի՞նչը այնպես չենք արել, ինչո՞ւ այնպես չենք արել և ե՞րբ այնպես չենք արել: Սա, իհարկե, թեկուզ ոչ հեռավոր, բայց, այնուամենայնիվ, հետագայի հարց է: Իսկ այս պահին նշված համատեքստում ուզում եմ անդրադառնալ մի քանի ընթացիկ կարևոր հարցերի: 그리고 그것을 위해 우리는 우리가 무엇을 하지 않았는지, 우리가 왜 그렇게 했는지, 그리고 우리가 언제 그렇게 했는지에 대해서 심도있게 이해해야합니다. 물론 이것은 적어도 멀리 있는 것은 아니지만, 그럼에도 불구하고 장래의 문제입니다. 또한 지금 언급된 맥락에서 나는 여러 중요한 문제들을 언급하고 싶습니다.
- թեկուզ 적어도
Ամենահրատապը, թերևս, Սյունիքի շուրջ տեղի ունեցող գործընթացներն են: Ինչպես արդեն ասել էի նախկինում, այս օրերին Սյունիքի հատվածում սահմանների ճշգրտում է տեղի ունենում, ավելի ճիշտ՝ Հայաստանի զինված ուժերը, սահմանապահ ուժերը տեղակայվում են Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահմաններին: Սա, իհարկե, որոշակի փոփոխություններ է բերում մեզ ծանոթ միջավայրում, ստեղծում որոշակի բարդություններ և անհարմարություններ: Առավելևս՝ ստեղծում է էմոցիաներ: Ու նույնիսկ գնահատականներ են հնչում, թե տեղի ունեցողը Սյունիքի հանձնում է, կամ սպառնում է Սյունիքի կորստով։ Իրականությունը, սակայն, ուղիղ հակառակն է. այս ամենը արվում է՝ Սյունիքի անվտանգությունը երաշխավորելու, երաշխքիներն ամրապնդելու համար: 아마도 가장 시급한 것은 슈니크를 둘러싸고 발생하는 절차일 것입니다. 이미 이전에 말씀드린바와 같이, 최근 슈니크 지역에서 보다 명확하게 국경을 조정하는 것이 일어나고 있습니다. 아르메니아의 군대와, 국경수비대는 아르메니아의 국제적으로 인정된 국경에 배치되고 있습니다. 물론, 이것은 우리가 익숙한 환경에서 일부 변경을 가져올 것이며, 일부 복잡함과 불편함을 야기할 것입니다. 무엇보다도 감정을 야기할 것입니다. 또한 발생하는 것이 슈니크를 넘겨준다거나 슈니크의 영토손실을 위협한다는 평가조차도 있습니다. 하지만, 현실은 정반대입니다. 이 모든 것은 슈니크의 안보를 보장하고, 그러한 보장을 강화하기 위해 수행되어집니다.
- բարդություն 복잡함
- անհարմարություն 불편
- էմոցիա = эмоция 감정
Ինչպե՞ս: Խնդիրն այն է, որ Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահմաններից դուրս գտնվող հատվածներում վերջին օրերին ռազմական գործողությունների վերսկսման հավանականություն կար, մեծ հավանականություն, և եթե այդ էսկալացիան տեղի ունենար նշված հատվածում, ալիքով կարող էր տեղափոխվել Սյունիքի մարզ՝ Հայաստանի Հանրապետության տարածք, սրանից բխող հետևանքներով: Իսկ այսօր՝ տեղակայվելով մեր միջազգայնորեն ճանաչված սահմաններին, մենք անվտանգության նոր երաշխիք ենք ստեղծում Սյունիքի համար, որովհետև այսօրվա սահմանն արդեն անվտանգային այն համակարգի սահմանն է, որի անդամ ենք մենք, և որտեղ արդեն անվտանգային բոլորովին այլ կանոններ են գործում: 어떻게 그럴까요? 문제는 아르메니아의 국제적으로 인정받는 국경으로부터 외곽에 위치한 지역에서 최근 군사행위의 재개될 가능성이 있었으며, 높은 가능성이 있다는 것입니다. 만약 언급된 지역에서 그런 확대가 발생되어진다면, 슈니크 지방은 국면은 그것으로부터 이어진 결과로써 아르메니아 공화국의 영토인 슈니크 지방으로 번질 수 있습니다. 그리고 오늘날 우리가 국제적으로 인정받는 국경에 배치됨으로써 우리는 슈니크를 위한 새로운 안보보증을 만들었습니다. 왜냐하면 오늘날의 국경은 이미 우리에게 속한 안보시스템의 경계이며, 이미 완전히 다른 규칙이 적용되기 때문입니다.
Այսօր արդեն՝ Ռուսաստանի սահմանապահ զորքերը և այլ ուժեր լիարժեք ներգրավված են Սյունիքում, և սա անվտանգային առումով բոլորովին նոր իրավիճակ է: Իհարկե, այս ամենի արդյունքում կարող են ծագել տրանսպորտային, լոգիստիկ բարդություններ, մեր որոշ ճանապարհների անխափան գործունեությունը կարող է դժվարանալ, բայց դրանք լուծելի հարցեր են, և դրանց ուղղությամբ մենք ջանքեր ենք գործադրում, այդ թվում՝ եռակողմ փաստաթուղթ ունենալու միջոցով: Նաև՝ պատրաստվում եմ մեկնել Սյունիքի մարզ, տեղում ծանոթանալ իրավիճակին ու փարատել սյունեցիների բոլոր մտավախությունները։ և համոզված եմ՝ կկարողանամ դա անել, առավելևս խորհրդապահական ֆորմատով քննարկումների ժամանակ: Հիմա, սակայն, ուզում եմ կրկնել՝ Սյունիքի մարզի տարածքից, Սյունիքի՛ մարզի տարածքից ոչ մի միլիմետր հող չի զիջվել, ինչպես Հայաստանի Հանրապետության ողջ տարածքից ոչ մի միլիմետր հող չի զիջվել: Սրանում կարող եք համոզված լինել, և հակառակի մասին որևէ պնդում իրականությանը չի համապատասխանում պարզապես: 오늘날 이미, 러시아 국경수비대와 다른 세력이 전적으로 슈니크에 관여하고 있으며, 이것은 안보측면에서 완전히 새로운 국면입니다. 물론, 이 모든 결과로 인해 운송, 물류의 복잡함이 발생할 수 있으며, 우리의 일부 도로의 중단없는 운영이 어려워질 수 있지만 그것들은 해결될 문제이며, 그런 방향으로 우리는 제삼자 문서를 작성하는 것을 통해 노력하고 있습니다. 또한, 저는 그곳에서 상황을 인지하고 슈니크 사람들의 모든 두려움을 없애기 위해 슈니크 지방으로 떠날 준비를 하고 있습니다. 그리고 저는 더욱이 비공개형식으로 논의하는 과정에서 그렇게 할 수 있음을 확신합니다. 그러나, 이제 저는 아르메니아 공화국의 모든 영토에서 단 1밀리미터의 땅도 양도되지 않는 것처럼 슈니크 지방의 영토에서 단 1밀리미터의 땅도 양도되지 않을 것을 반복하고 싶습니다. 여러분들은 여기에서 또한 정반대 주장에 대해 단순히 사실이 아님을 확실할 수 있을 것입니다.
- խորհրդապահական = կոնֆիդենցիալ 기밀의
«Եռաբլուր» զինվորական պանթեոնի մուտքի մոտ լարված իրավիճակ է ստեղծվել: "예라블루" 군사묘지 입구에서 긴박한 상황이 만들어지다.
- Եռաբլուր 예라블루 군사묘지
ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Եռաբլուր» զինվորական պանթեոնի մուտքի մոտ լարված իրավիճակ է ստեղծվել. ՀՀ ոստիկանության աշխատակիցները փորձում են ազատել ճանապարհը պատնեշ կազմած մի խումբ քաղաքացիներից, ովքեր կանգնել են ու փորձում են թույլ չտալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած սգո երթի մասնակիցներին մուտք գործել «Եռաբլուր»-ի տարածք: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Երևանում Հանրապետության հրապարակից մեկնարկած՝ Արցախի պատերազմի նահատակների հիշատակի սգո երթը արդեն իսկ մոտեցել է պանթեոնին: 예레반, 12월 19일, 아르멘프레스: "예라블루" 군사묘지 입구근처에서 긴박한 상황이 만들어졌다. 아르메니아 공화국의 경찰관들은 아르메니아 공화국의 총리 니콜 파쉬니안이 이끄는 애도행진의 참가자들이 "예라블루" 지역에 접근하지 못하도록 서있고 노력하는한무리 시민들이 형성한 장벽을 도로에서 치우려고 노력하였다. "아르멘프레스"가 전해온 바와 같이, 예레반에서 공화국광장에서 시작된 아르차흐 전쟁의 희생자를 추모하는 애도행진은 이미 판테온에 접근하였다.
Երթին մասնակցում են նաև Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը և բարձրաստիճան այլ պաշտոնյաներ: Հայաստանում և Արցախում դեկտեմբերի 19-ից հայտարարված է եռօրյա սուգ: 행진에는 국회의장 아라라뜨 미르조얀과 다른 고위급 공무원들이 참여하고 있었다. 아르메니아와 아르차흐에서 12월 19일에 3일간의 애도기간이 선포되었다.
Ազատության հրապարակում մեկնարկել է «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքը: 자유광장에서 "구국운동" 집회가 시작되었다.
ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմադիր ուժերից բաղկացած «Հայրենիքի փրկության շարժումը» հանրահավաք է հրավիրել Ազատության հրապարակում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ տեղի կունենա նաև հիշատակի հերթ՝ դեպի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի, կմատուցվի հոգեհանգստյան կարգ՝ ի հիշատակ Արցախյան պատերազմում զոհվածների:
Ներկա է նաև ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը: Նա հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին՝ նշելով, որ սգի օր է: 예레반, 12월 19일, 아르멘프레스: 야당 원내 및 원외세력으로 구성된 "구국운동" 집회는 자유광장에서 열렸다. "아르멘프레스"의 전언에 따르면, 성 그레고리 일루미나이트 교회를 향해 추모식이 거행될 것이며, 아르차흐 전쟁에서 희생자를 추모하는 추도식이 거행될 것이다. 현재 밝은 아르메니아 정당의 대표 가긱 짜루끼안은 참석하였다. 그는 집회에서 애도일이라며, 기자의 질문에 대답하기를 거부하였다.
- հիշատակ 추모
Ավելի վաղ Երևանում Հանրապետության հրապարակից մեկնարկել էր Արցախի պատերազմի նահատակների հիշատակի սգո երթը՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ: Երթի մասնակիցները շարժվել են Եռաբլուր: Հայաստանում և Արցախում դեկտեմբերի 19-ից հայտարարված է եռօրյա սուգ: 앞서 예레반에서 공화국 광장으로부터 아르메니아 공화국 총리 니콜 파쉬니안의 참석한 아르차흐 전쟁의 희생자를 추모하는 애도 행진이 시작되었다. 행진의 참가자들은 예라블루로 이동하였다. 아르메니아와 아르차흐에서 12월 19일부터 3일간의 애도기간이 선포되었다.
«Հայաստան» հիմնադրամը Արցախում մեկնարկում է բնակարանաշինության նոր ծրագեր: "아르메니아"기금은 아르차흐에서 새로운 주택프로그램을 시작한다.
ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայաստան» համահայկական հիմնադրամը նախատեսում է բնակարանային շինարարության ծրագրեր՝ Ստեփանակերտում, Ասկերանում, Մարտունիում և քաղաքային ու գյուղական մի շարք բնակավայրերում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես տեղեկացնում են Արցախի Հանրապետության պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից՝ ԱՀ պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը դեկտեմբերի 19-ին ընդունել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի փոխտնօրեն Արարատ Խլղաթյանին: 예레반, 12월 19일, 아르멘프레스: "아르메니아" 기금은 스테파나게르뜨, 아스게란, 마르뚜니와 수도 및 여러 마을 주거지에서 지속적인 주택 프로그램을 계획하고 있다. "아르멘프레스"의 보도에 따르면, 아르차흐 공화국의 국무총리 집무실 공보처에서 알려온 바와 같이, 아르차흐 공화국의 국무총리 그레고리 마르띠루시안은 12월 19일에 "아르메니아" 범아르메니아 기금의 부국장, 아라라트 흘가티안을 맞이하였다.
Հանդիպմանը, որին մասնակցել է ԱՀ քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանը, քննարկվել են համահայկական կառույցի կողմից Արցախում իրականացվող աշխատանքների ընթացքն ու նոր ծրագերի գործարկման մանրամասները: Գրիգորի Մարտիրոսյանը բարձր է գնահատել «Հայաստան» համահայկական հիմնադրամի հետ առկա համագործակցության մակարդակը, ինչը, հատկապես վերջին շրջանում, արտահայտվել է պատերազմի ընթացքում և հրադադարի պայմաններում Արցախին ուղղված բազմաթիվ միջոցառումների իրականացմամբ: Պետական նախարարը կարևորել է քաղաքաշինության նախարարության հետ իրականացվող վնասների գնահատման, վերականգնողական աշխատանքներում ակտիվ մասնակցությունը, ապրանքանյութական մասով աջակցությունը, ինչպես նաև նոր ծրագրերի ներդրման պատրաստակամությունը: 아르차흐 공화국의 도시건축장관 아람 사르크시안이 참석한 회담에서 범아르메니아 기관에 의해 아르차흐에서 실행되고 있는 업무절차와 새로운 프로그램의 적용에 대한 세부사항을 논의하였다. 그레고리 마르띠로시안은 "아르메니아" 범아르메니아 기금과 기존의 협력수준을 높이 평가하였으며, 특히 최근에는 전쟁 전후과정에서 아르차흐를 겨냥한 수많은 조치의 이행을 통해 반영되었다. 국무장관은 도시건축부와 실행되어진 피해평가와 재활업무에서 적극적인 참여, 물질적 지원 뿐만 아니라 새로운 프로그램의 도입에 대한 중요성을 강조하였다.
«Հայաստան» համահայկական հիմնադրամի փոխտնօրեն Արարատ Խլղաթյանը, իր հերթին կարևորելով հիմնադրամի ծրագրերում Արցախի կառավարության մասնակցությունը, ներկայացրել է նախատեսվող բնակարանային շինարարության ծրագրերը Ստեփանակերտում, Ասկերանում, Մարտունիում և քաղաքային ու գյուղական մի շարք բնակավայրերում: Մասնավորապես, Ասկերանում կկառուցվի 9 բնակելի շենք՝ 246 բնակարանով, Մարտունիում 4 բնակելի շենք՝ 132 բնակարանով, իսկ առաջիկա օրերին կներկայացվեն Ստեփանակերտում և մյուս բնակավայրերում նախատեսվող բնակարանաշինության ծավալը: "아르메니아" 범아르메니아 기금의 부국장 아라라트 흘가티안은 그의 차례에서 기금 프로그램에서 아르차흐 정부의 참여를 강조하면서, 스테파나게르뜨, 아스께란, 마르뚜니 및 도시와 마을의 여러 거주지에서 계획되어진 주택건설 프로그램을 제시하였다. 특히, 아스께란에서는 246개의 아파트를 가진 9개의 주택단지가, 마르뚜니에서는 132개의 아파트를 가지는 4개의 주택단지 지어질 것이며, 향후 스테파나게르뜨와 다른 거주지에서 계획된 주택건설 규모가 발표될 것이다.
ԱՀ քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանի հավաստմամբ՝ շինարարական ընկերությունների, շինանյութի, եվրոպատուհանների ու դռների արտադրությամբ զբաղվող կազմակերպությունների հետ համապատասխան իրավական աշխատանքն է տարվել, և պատրաստ են շինաշխատանքների մեկնարկը տալու: 아르차흐 공화국의 도시건설장관 아람 사르크시안의 보증에 따르면, 건설사, 건축자재, 유럽창과 문의 생산에 종사하는 기관과 관련법률 업무를 완료하였으며 건설작업을 개시할 준비가 되었다.
Պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը Արցախի վերականգման հարցում կարևորել է յուրաքանչյուր հայի ներդրումը՝ ևս մեկ անգամ շեշտելով «Հայաստան» համահայկական հիմնադրամի առաքելությունը պատերազմի ծանր հետևանքները մեղմելու և վաղվա օրվա հանդեպ հավատը վերակերտելու հարցում: 국무장관 그레고리 마르띠로시안은 전쟁의 심각한 결과를 완화하고 내일에 대한 믿음을 보건하는 문제에서 또 한번 "아르메니아" 범아르메니아 기금의 사명을 강조하면서 아르차흐의 복원문제에서 모든 아르메니아인들의 기여에 주목하였다.
- առաքելություն 사명
도움이 되셨다면 바쁘시더라도 1초만 시간을 내주셔서 공감 및 댓글을 달아주시겠어요?
여러분의 공감과 댓글은 글쓴이에게 큰 힘이 된답니다.
'휴먼노마드로 살아 가는 법 > 아르메니아' 카테고리의 다른 글
[아르메니아어] 뉴스로 배우는 아르메니아어 (2020년 12월 21일자) (0) | 2020.12.21 |
---|---|
[아르메니아어] 뉴스로 배우는 아르메니아어 (2020년 12월 20일자) (0) | 2020.12.20 |
[아르메니아어] 뉴스로 배우는 아르메니아어 (2020년 12월 18일자) (0) | 2020.12.18 |
[아르메니아어] 뉴스로 배우는 아르메니아어 (2020년 12월 17일자) (0) | 2020.12.17 |
[아르메니아어] 뉴스로 배우는 아르메니아어 (2020년 12월 16일자) (0) | 2020.12.16 |