휴먼노마드
[아르메니아어] 뉴스로 배우는 아르메니아어 (2020년 12월 22일자) 본문
ԵԱՏՄ երկրներից միայն Հայաստանն է գրանցել բեռնափոխադրումների ծավալների աճ: 유라시아경제연합국들중 오직 아르메니아만이 화물운송규모의 증가를 기록하였다.
ԵՐԵՎԱՆ, 22 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրներից միայն Հայաստանն է 2020-ի հունվար-հոկտեմբերին նախորդ տարվա նույն ամիսների համեմատ գրանցել բեռնափոխադրման ծավալների աճ, որը կազմել է 3,5% և հասել 12,3 մլն տոննայի։ Ընդ որում, աճել են խողովակաշարային, երկաթուղային, ավտոմոբիլային տրանսպորտով բեռնափոխադրման ծավալները, նվազում է գրանցվել միայն օդային տրանսպորտի պարագայում։ Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) կայքից։ 예레반, 12월 22일, 아르멘프레스: 유라시아 경제연합국들중 오직 아르메니아만이 2020년 1월-10월에 이전년도의 동일개월에 비해 화물운송의 증가를 기록하였으며, 이는 3.5%에 달하며 1230만톤에 달한다. 이외에도 파이프라인, 열차, 차량를 통한 화물운송에 대한 규모는 증가하였으며 오직 항공운송만이 감소하였다. 이에 대하여 "아르멘프레스"가 유라시아 경제위원회의 사이트를 참조하였다.
- խողովակաշար = իրար մեջ հագցված խողովակների շարք 일련의 연동파이프
Ընդհանուր առմամբ, ԵԱՏՄ-ի բեռնափոխադրումների ծավալը այս տարվա առաջին տասն ամիսներին կազմել է 9 մլրդ 956,6 մլն տոննա և 2019-ի նույն ամիսների համեմատ նվազել 7,3%-ով։ 전체적으로 유라시아 경제연합의 화물운송규모는 올해 첫 10개월간 99억 5660만 톤에 달하고 2019년 동일기간에 비해 7.3% 감소하였다.
Ընդ որում, Բելառուսի պարագայում այդ ցուցանիշները կազմել են 331,6 մլն տոննա և 7,5% նվազում։ 그외에도, 벨라루스의 경우에 이 수치는 3억 3160만톤에 달하며 7.5% 감소하였다.
Ղազախստանի բեռնափոխադրումների ծավալները ներառել են առևտրային փոխադրումներով զբաղվող անհատ ձեռներեցների կողմից փոխադրումները ևս. այս երկրի տրանսպորտով բեռնափոխադրումների ծավալը 2020-ի հունվար-հոկտեմբերին կազմել է 3 մլրդ 206,9 մլն տոննա և նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել 7,1%-ով։ Ղրղզստանի բեռնափոխադրումների ծավալն այս տարվա առաջին տասն ամիսներին կազմել է 21,1 մլն տոննա և 2019-ի նույն ամիսների համեմատ նվազել 23,1%-ով, իսկ Ռուսաստանի պարագայում այդ ցուցանիշները կազմել են 6 մլրդ 384,7 մլն տոննա և 7,3%։ 카자흐스탄의 화물운송규모는 무역운송에 종사하는 개별기업도 포함되어있다. 해당 국가의 운송을 통한 화물운송규모는 2020년 1월-10월에 32억 690만 톤이며 이전년도에 동일기간에 비해 7.1% 감소하였다. 키르키스탄의 화물운송규모는 올해 첫 10개월간 2110만 톤에 달하였으며 2019년 동일기간에 비해 23.1% 감소하였으며, 러시아의 경우에 이 수치는 63억 8470만 톤이며 23.1% 감소하였다.
Հաստատվել են «Ինժեներական քաղաքի» 6 ռեզիդենտ ընկերությունների հայտերը: "엔지니어링 시티"의 6개 등록기업의 신청서가 공개되었다.
ԵՐԵՎԱՆ, 22 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2020 թվականի դեկտեմբերի 21-ին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունում կայացել է «Ինժեներական քաղաք» (ԻՔ) ներդրումային ծրագրի Հավաստագրման հանձնաժողովի առաջին նիստը: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից: 예레반, 12월 12일, 아르멘프레스: 2020년 12월 21일에 아르메니아 공화국의 최첨단인프라부에서 "엔지니어링 시티" 투자프로그램의 인증위원회 첫회의가 개최되었다. "아르멘프레스"에 이에 대하여 아르메니아 공화국의 최첨단인프라부에서 알려왔다.
- հավաստագրում = հավաստագրելը = գրավոր կերպով հավաստել 서면을 통해 확인하다, 인증하다
Հանձնաժողովի կողմից քննարկվել և հավանության են արժանացել «ԻՆՍՕԼ», «ԻՆԺԵՆԵՐԻՆԳ ՊԼԱԶԱ», «ԻՆՏԵԳՐԱՏՈՐ», «ԵԻԱ ԻՆԺԵՆԵՐԻՆԳ», «ՊՐՈՋԵԿՏ ԻՆՏԵԳՐԵՇՆ», «ՎԱՆ ԹԵՔՆՈԼՈՋԻՍ» ըներությունները, որոնք իրավունք են ստացել համապատասխան ընտրված տարածքում հիմնելու գրասենյակ և գործունեություն ծավալելու որպես ԻՔ ռեզիդենտներ: 위원회에 의해 각각의 선정지역에서 엔지니어링 시티로써 사무실과 활동을 확대할 권리를 받은 "인솔", "엔지니어링 플라자", "인터그라터", "YIA 엔지니어링", "프로젝트 인터그라터", "VAN 테크놀러지"사가 논의되고 승인되었다.
- համապատասխան ~에 따라, 적절한, 유사한, 각각의
- հիմնել 설립하다
- գործունեություն 행위
- ծավալել = մեծացնել 확대하다, տարածել 퍼뜨리다
Հավաստագրման հանձնաժողովի կազմում ընդգրկված էին՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալը, ներկայացուցիչներ ՀՀ փոխվարչապետի գրասենյակից, ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից, ՀՀ պետական եկամուտների կոմիտեից, «Նեյշնլ Ինսթրումենթս» ընկերությունից, «Ինժեներական ասոցիացիայից», Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամից: 인증위원회의 구성은 아르메니아 공화국 최첨단인프라부의 수석차관, 아르메니아 공화국의 부총리실, 아르메니아 공화국의 환경부, 아르메니아 공화국의 국세청, "내쇼날 인스트루먼트"사, "엔지니어링 협회", 기업 인큐베이터 재단의 대표로 구성된다.
Հայտ ներկայացրած կազմակերպությունները հիմնականում զբաղվում են բարդ ինժեներական ինտեգրացված լուծումներով, որոնց արտադրանքի ավելի քան 80 տոկոսն ուղղվում է արտահանման: 신청서를 제출한 단체들은 주로 복잡한 엔지니어링 통합솔류션에 종사하고 있으며, 그들의 제품은 80%이상이 수출되고 있다.
«Ինժեներական քաղաքի» ռեզիդենտի կարգավիճակ ձեռք բերելու հնարավորություն ունեն ինժեներական բարձր տեխնոլոգիաների ոլորտի՝ նյութագիտության, էլեկտրոնիկայի, չափիչ սարքավորումների և համակարգերի, ռադիոհաճախականային սարքավորումների և համակարգերի, ավիատիեզերական սարքավորումների և համակարգերի, ռոբոտաշինության, կիսահաղորդչային սարքավորումների, վարորդների աջակցման արդի համակարգերի (ADAS), ինչպես նաև կենսաբժշկական սարքավորումների ոլորտներում գործունեություն ծավալող կազմակերպությունները։ "엔지니어링 시티"의 거주자 지위를 얻을 기회는 엔지니어링 최첨단기술분야의, 재료공학, 전자, 측정장비 및 시슽템, 무선주파수 장치 및 시스템, 항공우주 장비 및 시스템, 로봇공학, 반도체 장비, 첨단운전자보조시스템 뿐만 아니라 생체의학 장비분야에서 활동을 영위하는 기관이 보유한다.
- ռադիոհաճախական 무선 주파수
- կիսահաղորդիչ 반도체
- ավիատիեզերական = օդային-տիեզերական(տիեզերք 우주) 항공우주의
- կենսաբժշկական 생체의학
Ծրագրի մասնակցության չափորոշիչներին բավարարելու և ԻՔ ռեզիդենտի կարգավիճակ ստանալու դեպքում՝ ընկերությունները հնարավորություն են ստանում նվիրաբերության միջոցով և սեփականության իրավունքով ստանալու 250 քմ կամ 500 քմ հողատարածք՝ գրասենյակ կառուցելու նպատակով, ինչպես նաև հասանելիություն են ունենալու՝ համատեղ օգտագործվող ժամանակակից ինժեներական լաբորատոր սարքավորումներին և արտադրական մեքենաներին։ 프로그램의 참여기준에 충족하고 엔지니어링 시티 거주지위를 받고자 하는 경우, 기업은 기부금을 통해, 그리고 재산권을 통해 사무실을 지을 목적으로 뿐만 아니라 공동으로 운영될 현재적 엔지니어링 실험장비와 생산기계에 대한 접근권한도 주어지는 250 평방미터 또는 500 평방미터 부지를 얻을 기회가 주어진다.
- նվիրաբերություն 기부금, 개인분담금
- հասանելիություն = հասանելի լինելը 접근권한
44-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ իր հյուրին սպանելու համար: 44세의 남성이 손님을 살해한 혐의로 기소되었다.
ԵՐԵՎԱՆ, 22 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2020թ. դեկտեմբերի 18-ին` ժամը 15:10-ին, ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՕԿԿ-ում քաղաքացուց ահազանգ է ստացվել այն մասին, որ Արմավիր քաղաքի Շահումյան փողոցի 51 հասցեում գտնվող նախկին կաթսայատան շենքի ներսում այրված դիակ կա: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: 예레반, 12월 22일, 아르멘프레스: 2020년 12월 18일, 15시 10분에 아르메니아 공화국의 경찰청의 예레반지부 운영관리센터에 시민으로부터 아르마비르시의 샤후미안거리 51번지에 위치한 이전 보일러실 건물안에 불에 탄 시체가 있다는 신고를 받았다."아르멘프레스"에 이에 대하여 아르메니아 공화국의 조사위원회의 공보처에서 알려왔다.
- ՕԿԿ = Օպերատիվ կառավարման կենտրոն 운영관리센터
- ահազանգ 신고
- կաթսայատան 보일러실
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցված քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ Շիրակի մարզի 44-ամյա բնակիչը, 2020թ. դեկտեմբերի 16-ից 17-ն ընկած ժամանակահատվածում, Արմավիր քաղաքի, Մաշտոցի փողոցում վարձակալած իր տանը, ապօրինաբար կյանքից զրկելու ուղղակի դիտավորությամբ հարվածներ է հասցրել իրեն հյուրընկալված տղամարդու գլխի և դեմքի շրջաններին, վերջինիս պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ: Այնուհետև 44-ամյա տղամարդը դիակը տեղափոխել է իր տան հարևանությամբ գտնվող վերոնշյալ կաթսայատուն, որտեղ էլ այրման եղանակով փորձել է վերացնել դիակը և հետքերը: 사건과 관련하여 아르메니아 공화국의 조사위원회 아르마비르 지역의 수사부에서 시작된 형사사건의 예비조사를 통해 쉬락지방의 44세 주민은 2020년 12월 16일부터 17일 사이에 아르마비르 시의 마쉬또츠 거리에서 임대한 자신의 집에서 고의적 살인의도로 자신이 접대하는 남성의 머리와 신체부위를 타격하였으며, 그로 인해 생명과 양립할 수 없는 신체상의 손상을 입힌 것으로 밝혀졌다. 그 후에, 44세의 남성은 시체를 자신의 집과 이웃한 곳에 위치한 위에서 언급된 보일러실로 옮겼으며, 그곳에서 연소방식을 통해 신체와 흔적을 없애려 시도하였다.
- առթիվ = մասին(~에 대해), վերաբերմամբ(~에 관하여), կապակցությամբ (~와 관련하여)
- ընկնել 떨어지다 -> ընկած ժամանակահատվածում 해당기간에
- վարձակալել 임대하다
- ապօրինաբար կյանքից զրկելու ուղղակի դիտավորությամբ 직접적인 의도를 가지고 불법적으로 생명을 앗아간
- հարևանությամբ 이웃의
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 44-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (սպանություն) 1-ին մասով, վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը: 획득된 충분한 증거에 따라, 44세의 남성은 아르메니아 공화국의 형법 제 104조 (살해) 1항에 따라 기소되었으며, 구속조치로 구류에 처해졌다.
- կալանավորում 구류
Նախաքննությունը շարունակվում է: 예비조사는 계속되고 있다.
Եթե ժողովուրդը իր խոսքն ասի, «էլիտաները» ոչինչ անել չեն կարող. Փաշինյանն անդրադարձել է ներքաղաքական իրավիճակին: 만약 국민들이 발언을 한다면, "엘리트들"은 아무것도 할 수 없습니다. 파쉬니안은 내부정치상황을 언급하였다.
ԵՐԵՎԱՆ, 22 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանում առկա ներքաղաքական իրավիճակին՝ նշելով, որ ամեն ինչ անելու է, որպեսզի ժողովուրդն իր խոսքն ասելու հնարավորությունը չկորցնի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Փաշինյանը գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում: 예레반, 12월 22일, 아르멘프레스: 아르메니아 공화국의 총리 니콜 파쉬니안은 국민들이 발언할 기회를 놓치지 않도록 하기 위해서 최선을 다하겠다고 언급하면서 아르메니아에서 현 내부정치상황에 대해 안급하였다. "아르멘프레스"의 보도에 따르면, 이에 대하여 파쉬니안은 자신의 "페이스북" 페이지에 포스팅하였다.
«Երկրում հաստատված քաղաքական իրավիճակի նկարագրությունը հետևյալն է. 1. 2018 թվականի հեղափոխության արդյունքում Հայաստանում իշխանությունից զրկված «էլիտան» փորձում է հասնել ռևանշի: Ընդ որում՝ խոսքն ամենևին միայն քաղաքական «էլիտայի» մասին չէ, այլ բոլոր նրանց, ովքեր մինչև 2018 թվականը ունեցել են արտոնություններ, 2018 թվականից հետո՝ չունեն: 2. Ժողովուրդը, որ 2018 թվականի հեղափոխությունից հետո զգացել է իր իշխանություն լինելու հանգամանքը, չի ուզում կորցնել այդ կարգավիճակը, մանավանդ հիմա, երբ օգտվելով հանգամանքից, որ իշխանությունն առավել կենտրոնացած է արտաքին անվտանգության խնդիրների սպասարկմամբ, ոմանք գործի են դրել «եթե հանրահավաքի չգաս, աշխատանքից կազատվես» տրամաբանությունը»,- գրել է Փաշինյանը: "국가에서 확인된 정치상황을 묘사하면 다음과 같습니다. 1. 2018년 혁명으로 인해 아르메니아에서 정권을 빼앗긴 "엘리트"는 복수를 하려하고 있습니다. 더욱이 그것은 단지 정치적 "엘리트"에 대한 것이 아닌 2018년까지 특권을 지녔지만 2018년 이후로 가지지 못했던, 모든 사람들에 관한 것입니다. 2. 2018년 혁명이후 자신에게 권력이 있다는 사실을 느꼈던 국민들은 그런 지위를 잃고 싶어하지 않으며, 특히, 지금은 정부가 대외안보문제에 관해 더욱 집중하고 있다는 정황을 이용하면서 "집회에 가지 않는다면 해고될 것이다"라는 논리를 적용하고 있습니다."라고 파쉬니안은 작성하였다.
- նկարագրություն = նկարագրելը 서술하다, 묘사하다
- ռևանշ = փողվրեժ(복수), փոխադարց հատուցում(보복)
- արտոնություն 특권
- հանգամանք 사실, 정황
- մանավանդ 특히
Վարչապետը նշել է, որ իրական հակադրությունը ոչ թե կառավարության և ընդդիմության միջև է, այլ 2018 թվականին արտոնություններից զրկված «էլիտայի» և ժողովրդի: 총리는 실질적인 반대여론은 정부와 야당사이에 있는 것이 아니라, 2018년 특권을 가졌던 "엘리트"와 국민들 사이에 있는 것이라 언급하였다.
«Բայց բոլոր դեպքերում վճռորոշ խոսքը ասելու է ժողովուրդը, որովհետև եթե ժողովուրդը իր խոսքն ասի՝ «էլիտաները» ոչինչ անել չեն կարող: Ես իհարկե, ամեն ինչ անելու եմ, որ ժողովուրդը իր խոսքն ասելու հնարավորությունը չկորցնի և ասի այդ խոսքը: Բայց այս պահին մեզ համար առաջնահերթությունը Հայաստանի և Արցախի արտաքին անվտանգության ապահովումն է և նշված գործողություններում արտաքին անվտանգությունը որևէ կերպ չպետք է հարցականի տակ դրվի»,- նշել է վարչապետը: "하지만, 모든 경우에 국민들은 결정적인 발언을 할 것입니다. 왜냐하면 만약 국민들이 발언권을 가진다면 "엘리트들"은 아무것도 할 수 없기 때문입니다. 당연히 저는 국민들이 발언권을 가질 기회를 잃지 않고 자신의 발언을 하도록 최선을 다할 것입니다. 하지ㅏㄴ 현재 우리에게 최우선과제는 아르메니아와 아르차흐의 대외안보를 유지하는 것에 있으며, 언급된 조치에 대외안보는 어떠한 경우에도 의문을 제기해서는 안됩니다."라고 파쉬니안은 언급하였다.
- վճռորոշ 결정적인
Հանրապետության հրապարակում մեկնարկում են ընդդիմության նախաձեռնած անհնազանդության ակցիաները: 공화국 광장에서 야당이 구성한 존엄시위가 시작된다.
ԵՐԵՎԱՆ, 22 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Հանրապետության հրապարակում մեկնարկում են խորհրդարանական և արտախորհրդարանական 16 ընդդիմադիր կուսակցությունների նախաձեռնած անհնազանդության ակցիաները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` լրագրողների հետ զրույցում «Հայրենիքի փրկության շարժում» նախաձեռնության անդամ Արսեն Բաբայանը հայտնեց, որ անհնազանդության ակցիաներով մեկնարկում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով վճռական հանրահավաքը: 예레반, 12월 22일, 아르멘프레스: 예레반의 공화국광장에서 원내 및 원외 16개 야당으로 구성된 존엄집회가 시작된다. "아르멘프레스"의 전언에 따르면, 기자와의 인터뷰에서 "구국운동"의 구성원 아르센 바바얀은 존엄시위를 통해 총리 니콜 파쉬니안의 사임을 요구하는 결정적인 집회가 시작된다고 밝혔다.
«Այսօր մեկնարկում է վճռական հանրահավաքը: Ավելի քան վստահ եմ, որ, եթե ոչ ժամեր, ապա մի քանի օրվա ընթացքում Նիկոլ Փաշինյանն այլևս չի լինի նստած վարչապետի աթոռին»,- ասաց Բաբայանը: "오늘 결정적인 집회가 시작되었습니다. 만약 몇시간이 아니라면, 몇일동안 니콜 파쉬니안은 앉아있던 총리의 권좌에 더이상 있지 못할 것이라 더욱 더 확신합니다."라고 바바얀은 말했다.
Մանուկյանը բանակին և ոստիկանությանը կոչ արեց միանալ վարչապետի հրաժարականը պահանջող քաղաքացիներին: 마누끼안은 군대와 경찰에게 총리의 사임을 요구하는 시민들에 참여할 것을 촉구하였다.
ԵՐԵՎԱՆ, 22 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայրենիքի փրկության շարժում» նախաձեռնության վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը բանակին և ոստիկանությանը կոչ արեց միանալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիներին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Մանուկյանն ասաց շարժման հանրահավաքի ընթացքում: 예레반, 12월 22일, 아르멘프레스: "구국운동" 단체의 통합총리지명자인 바즈겐 마누끼안은 군대와 경찰에게 아르메니아 공화국의 총리 니콜 파쉬니안의 사임을 요구하는 시민들에 참여할 것을 촉구하였다. "아르멘프레스"의 전언에 따르면, 이에 대하여 나누끼안은 이동하는 집회과정에서 말하였다.
«Ես կոչ եմ անում բանակին` անհապաղ հայտարարությամբ միացեք մեր ժողովրդին, ես կոչ եմ անում ոստիկանությանը` անհապաղ հայտարարությամբ միացեք մեր ժողովրդին: Ամեն ժամը կարևոր է»,- ասաց Մանուկյանը: "나는 군대에게 촉구합니다. 우리 국민들에게 즉각적인 성명을 통해 합류하라고, 나는 경찰에게 촉구합니다. 즉각적인 성명으르 통해 우리 국민들에게 합류하라고, 매시간이 중요합니다."라고 마누끼안은 말했다.
Վազգեն Մանուկյանը խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմադիր ուժերին միանալու կոչ արեց նաև այլ քաղաքացիների: 바즈겐 마누끼안은 원내 및 원외 야당세력과 다른 시민들에게 촉구하였다.
Իշխան Սաղաթելյանը հանրահավաքի մասնակիցներին կոչ արեց շրջափակել կառավարության շենքը: 이쉬한 사가텔리안은 집회참가자들에게 정부청사를 봉쇄하라고 촉구하였다.
ԵՐԵՎԱՆ, 22 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերից բաղկացած «Հայրենիքի փրկության շարժում» նախաձեռնության անդամ Իշխան Սաղաթելյանը հանրահավաքի մասնակիցներին կոչ արեց շրջափակել ՀՀ կառավարության և Գլխավոր դատախազության շենքերը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Սաղաթելյանն ասաց Հանրապետության հրապարակում հրավիրված հանրահավաքի ընթացքում: 예레반, 12월 22일, 아르멘프레스: 원내 및 원외 정당세력으로 구성된 "구국운동" 단체의 구성원 이쉬한 사가텔리안은 집회참가자들에게 아르메니아 공화국의 정부 및 검찰청 건물을 봉쇄하라고 촉구하였다. "아르멘프레스"의 전언에 따르면, 이에 대하여 사가텔리안은 공화국광장에서 실시된 집회과정에서 말하였다.
«Մի մասը ժողովրդի մնում է այստեղ, մյուս մասը շրջափակում է կառավարության և դատախազության շենքերը, որովհետև այս կառավարության գործունեությունն այլևս մեզ պետք չէ: Սադրանքների չենք տրվում, որևէ մեկը փորձ չանի մտնի այս շենք, որովհետև դա այս պահին մեզ պետք չէ: Պետք է պետական ողջ համակարգը վերցնենք Նիկոլ Փաշինյանից»,- ասաց Սաղաթելյանը: "일부 사람들은 여기에 머물고, 다른 사람들은 정부와 검찰청 건물을 봉쇄하고 있습니다. 왜냐하면 이 정부의 조치는 더이상 우리에게 필요없기 때문입니다. 우리는 도발에 굴복하지 않으며, 아무도 그 건물에 들어가려 하지 않습니다. 왜냐하면 현재 우리에게는 필요없기 때문입니다. 우리는 국가시스템을 니콜 파쉬니안으로부터 가져와야합니다."라고 사가텔리안은 말했다.
- սադրանք 선동, 도발
Իշխան Սաղաթելյանը հավելեց, որ սահմանադրական ճանապարհներով հետևողականորեն շարունակելու են վարչապետի հրաժարականի պահանջով իրենց պայքարը: 이쉬한 사가텔리안은 헌법적 수단을 통해 총리 사임을 요구하는 자신들의 투쟁을 계속 이어갈 것이라고 덧붙였다.
Ոստիկանությունը հավաքի մասնակիցներին հորդորում է վրաններ չտեղադրել Հանրապետության հրապարակում: 경찰은 집회참가자들에게 공화국광장에 텐트를 설치하지 말 것을 권고하였다.
ԵՐԵՎԱՆ, 22 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանությունը հավաքի մասնակիցներին հայտարարությամբ հորդորում է զերծ մնալ Հանրապետության Հրապարակի համալիրն առանց իրավասու մարմինների թույլտվության օրենքով չնախատեսված այլ նպատակներով օգտագործելուց, այդ թվում՝ վրաններ տեղադրելու եղանակով։ «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից։ 예레반, 12월 22일, 아르멘프레스: 아르메니아 공화국의 경찰은 집회참가자들에게 성명을 통해 공화국 광장의 단지에 기관의 허락없이 법률에 의해 규정되지 않은, 텐트를 설치하는 방식을 포함하여 다른 목적으로 사용하는 것을 자제해줄 것을 권고하였다. "아르멘프레스"에 아르메니아 공화국의 경찰 공보처에서 알려왔다.
- զերծ մնալ 자제하다
«Ոստիկանությունը հավաքի մասնակիցներին հորդորում է 경찰은 집회참가자들에게 권고합니다.
- իրենց գործողություններում խստորեն պահպանել օրենսդրության պահանջները, 자신들의 행동에 있어 법률에서 정한 조건을 엄격히 준수할 것.
- չխոչընդոտել հավաքի անցկացման վայրում գտնվող կամ դրան հարող շենքեր, այդ թվում՝ պետական մարմինների շենքեր և շինություններ կամ այլ տարածքներ քաղաքացիների և պետական ծառայողների ազատ մուտքն ու ելքը, 집회시위장소에 위치하거나 그에 인접한 건물, 국가기관의 청사와 건물 또는 다른 지역을 포함하여 시민과 공무원의 자유로운 출입을 방해하지 말 것
- թույլ չտալ այլ քաղաքացիների ազատ տեղաշարժման իրավունքի, ինչպես նաև տրանսպորտային միջոցների երթևեկության անհամաչափ սահմանափակումներ, 다른 시민들의 자유로운 이동의 권리 뿐만 아니라 운송수단의 교통을 방해하는 조치는 허용되지 않음.
- զերծ մնալ պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների տարածքները, նաև Հանրապետության Հրապարակի համալիրն առանց իրավասու մարմինների թույլտվության օրենքով չնախատեսված այլ նպատակներով օգտագործելուց, այդ թվում՝ վրաններ տեղադրելու եղանակով։ 역사 및 문화의 실존유적지역, 또한 공화국광장단지에서 해당기관의 허락없이 텐트를 설치하는 방식을 포함하여 법률에서 정하지 않은 다른 목적으로 사용하기를 자제할 것
Այս համատեքստում Ոստիկանությունը հիշեցնում է, որ «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի ուժով հուշարձանները գերազանցապես օգտագործվում են գիտական, կրթական, մշակութային և ճանաչողական նպատակներով, ինչպես նաև իրենց սկզբնական ու հարմարեցված (ադապտացիոն) գործառնական նշանակությամբ։ Օրենքը նաև սահմանում է, որ հուշարձանների օգտագործումը տնտեսական և այլ նպատակներով թույլատրվում է, եթե այդպիսի օգտագործումը համապատասխանում է հուշարձանի բնույթին, չի վնասում հուշարձանի անվթարությունը, չի նսեմացնում կամ աղճատում դրա պատմական, գիտական և գեղարվեստական արժեքը։ 이런 맥락에서 경찰은 "역사 및 문화의 부동유산과 역사환경의 보호 및 이용에 관한" 아르메니아 공화국의 법률 제 28조에 따라 유산은 전적으로 과학, 교육, 문화 및 인지 목적 뿐만 아니라 원래 원칙적이고 적용되는 운영상의 중요성을 통해 사용됨을 알려드립니다. 법률은 또한 규정하고 있습니다. 유산의 이용은 경제적이고 다른 목적을 통해 만약 그와 같은 이용이 유산의 성격과 일치한다면, 유산의 안전을 손상시키지 않고, 그것의 역사적, 과학적 및 예술적 가치를 저해하거나 왜곡하는 것 없이 허락되어집니다.
- գերազանցապես 완전히, 전적으로
Այսպիսով, Ոստիկանությունը հավաքի անցկացման նպատակով վրանների տեղադրումը պատմության և մշակութային հուշարձաններին հարող տարածքներում և դրանց օգտագործումը դիտարկում է անհամատեղելի այդ վայրի պատմական և մշակութային նշանակության հետ և դրա գեղարվեստական արժեքը նսեմացնող, քանի դեռ առկա չէ իրավասու պետական մարմնի համաձայնությունը՝ կոնկրետ հավաքի անցկացման համար վրանների տեղադրման կամ այլ առարկաների օգտագործման վերաբերյալ»,- ասվում է հաղորդագրության մեջ։ 따라서, 경찰은 집회시위의 목적으로 역사 및 문화유사에 인근 지역에 텐트를 설치하는 것과 그것의 이용이 그러한 장소의 역사적 문화적 중요성과, 그것의 예술적 가치를 저해함으로써 양립할 수 없다고 판단되며, 국가법률기관의 동의가 없는 집회시위에 대하여 텐트를 설치하거나 다른 목적의 이용에 대해 허용하지 않습니다."라고 공지문에 명시되었다.
도움이 되셨다면 바쁘시더라도 1초만 시간을 내주셔서 공감 및 댓글을 달아주시겠어요?
여러분의 공감과 댓글은 글쓴이에게 큰 힘이 된답니다.
'휴먼노마드로 살아 가는 법 > 아르메니아' 카테고리의 다른 글
[아르메니아어] 뉴스로 배우는 아르메니아어 (2020년 12월 24일자) (0) | 2020.12.24 |
---|---|
[아르메니아어] 뉴스로 배우는 아르메니아어 (2020년 12월 23일자) (0) | 2020.12.23 |
[아르메니아어] 뉴스로 배우는 아르메니아어 (2020년 12월 21일자) (0) | 2020.12.21 |
[아르메니아어] 뉴스로 배우는 아르메니아어 (2020년 12월 20일자) (0) | 2020.12.20 |
[아르메니아어] 뉴스로 배우는 아르메니아어 (2020년 12월 19일자) (0) | 2020.12.19 |