휴먼노마드
[아르메니아어] 뉴스로 배우는 아르메니아어 (2020년 12월 24일자) 본문
Ոստիկանությունը պատ է կազմել Կառավարության շենքի մոտ. քաղաքացիները ոչ ոքի թույլ չեն տալիս ներս մտնել: 경찰은 정부청사근처에 벽을 만들었다. 시민들은 누구도 안으로 들어가는 것이 허용되지 않는다.
ԵՐԵՎԱՆ, 24 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմադիր կուսակցություններից բաղկացած «Հայրենիքի փրկության շարժում» նախաձեռնության անդամները Հանրապետության հրապարակում շարունակում են պահանջել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նրանք նախատեսել էին շրջափակել Կառավարության շենքը` թույլ չտալու, որ նիստ տեղի ունենա: 예레반, 12월 24일, 아르멘프레스: 원내 및 원외 야당으로 구성된 "구국운동" 단체의 구성원들은 공화국광장에서 계속하여 아르메니아 공화국의 총리 니콜 파쉬니안의 사임을 요구하고 있다. "아르멘프레스"의 보도에 따르면, 그들은 회의를 개최하지 못하도록 정부청사를 봉쇄할 예정이었다.
Ոստիկանությունն ուժեր է կենտրոնացրել Կառավարության շենքի մոտ, քաղաքացիներն էլ փորձում են փակել բոլոր աշխատակիցների մուտքը դեպի ներս և չթողնել մասնակցել նիստին: 경찰은 정부청사근처에 힘을 집중시켰으며, 시민들도 회의에 참석하지 못하도록 모든 직원들의 안으로의 진입을 막으려 했다.
Դեկտեմբերի 24-ին կրկին հանրապետությունում հայտարարված են անհնազանդության ակցիաներ, գործադուլ ու դասադուլ։ Դեկտեմբերի 22-ից ընդդիմադիրների մի մասը Հանրապետության հրապարակում վրաններ է տեղադրել և գիշերում են այնտեղ: 12월 24일에 다시 공화국에서는 불복종시위, 파업 및 수업파행이 선포되었다. 12월 22일부터 야당의 일부는 공화국광장에서 텐트를 설치하고 그곳에서 밤을 지새웠다.
Կառավարությունը հաստատեց. ձմեռային զորակոչը կմեկնարկի դեկտեմբերի 25-ին: 정부는 승인하였다. 겨울 징병을 12월 25일에 실시될 것이다.
ԵՐԵՎԱՆ, 24 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական և այլընտրանքային ծառայությունների ձմեռային զորակոչը կմեկնարկի դեկտեմբերի 25-ին: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին որոշումն ընդունվեց կառավարության նիստում: 예레반, 12월 24일, 아르멘프레스: 아르메니아 공화국에서 시민들의 일반 의무병과 대체 복무의 겨울철 징병은 12월 25일에 시작될 것이다. "아르멘프레스"가 전해온 바와 같이, 이에 대하여 결정안은 국무회의에서 채택되었다.
- արքային զինվոր 병사
- պարտադիր զինվոր 의무병
- կազմ 조직, 구성 -> կազմել 형성하다, 구성하다, 조직하다
- այլընտրանք 대체
Որոշման մեջ մասնավորապես ասված է. «Հայտարարել 2020 թվականի դեկտեմբերի 25-ից մինչև 2021 թվականի մարտի 31-ը ներառյալ Հայաստանի Հանրապետության արական սեռի այն քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական և այլընտրանքային ծառայությունների ձմեռային զորակոչը (այսուհետ` 2020 թվականի ձմեռային զորակոչ), որոնց 18 տարին լրանում է մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ, ինչպես նաև այն քաղաքացիների, որոնց շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից նախկինում տրված տարկետումը դադարում է մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ»: 결정안에는 특히 명시되었다. "2020년 12월 25일부터 2021년 3월 31일까지 2020년 12월 31일에 만 18세가 되는 아르메니아 공화국의 남성시민들의 일반 의무병과 대체 복무에 대한 겨울철 징병 (이하, 2020년 겨울철 징병) 뿐만 아니라 일반 의무병 복무징병에서 이전에 주어진 연기가 2020년 12월 31일에 끝나는 시민들에게 알립니다."
- արական սեռ 남성
Կառավարության որոշմամբ՝ նախատեսվում է նաև 2020 թվականի ձմեռային զորակոչի շրջանակներում մինչև 2021 թվականի փետրվարի 14-ը ներառյալ զորացրել օրենքով սահմանված ժամկետում շարքային կազմի պարտադիր զինվորական կամ այլընտրանքային զինվորական ծառայություն անցած զինծառայողներին: 정부의 결정안에 따라, 2020년 겨울 징병의 틀안에서 2021년 2월 14일까지 법률로 정한 기한내에 일반 의무병과 대체 복무를 지낸 병사들은 동원해제에 포함될 것이다.
- զորացրել = զորացրում կատարել
Հարավային Կորեան COVID-19-ի դեմ պատվաստանյութի մատակարարման շուրջ համաձայնագիր Է կնքել Pfizer-ի և Janssen-ի հետ: 한국은 화이자와 얀센과 COVID-19 백신공급에 관한 계약을 체결하였다.
ԵՐԵՎԱՆ, 24 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարավային Կորեայի վարչապետ Չոն Սե Գյունը դեկտեմբերի 24-ին լրագրողներին հաղորդել Է, որ Սեուլը կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի մատակարարումների շուրջ համաձայնագիր Է կնքել Pfizer եւ Janssen ընկերությունների հետ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: 예레반, 12우러 24일, 아르멘프레스: 한국의 국무총리 정세균은 12월 24일 기자들에게 서울은 코로나바이러스 백신공급에 관한 계약을 화이자와 얀센사와 체결하였다고 알렸음을 "아르멘프레스"가 알려드립니다.
- տեղեկացնել (공식적으로) 알리다
Pfizer-ը, համաձայնագրին համապատասխան, պատրաստուկ կմատակարարի 10 մլն մարդու պատվաստման համար, Janssen-ը՝ վեց միլիոն մարդու համար, հայտարարել Է վարչապետը: Ընդամենը Հարավային Կորեան պատվաստանյութի մատակարարման շուրջ պայմանավորվել Է արտասահմանյան չորս ֆիրմաների հետ, դրանք կբավարարեն 44 մլն մարդու պատվաստելու համար, հաղորդել են տեղական ԶԼՄ-ները: Ներարկումները պլանավորվում Է սկսել 2021 թվականի երկրորդ եռամսյակում: Երկրի բժշկության բնագավառի ղեկավարների տվյալներով՝ դեկտեմբերի 23-ի առավոտվա դրությամբ երկրում կորոնավիրուսի համավարակի սկզբից ի վեր հաշվել Է ավելի քան 52,5 հազար ախտահարված, մահացել Է 739 վարակված, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: 화이자는 계약에 따라, 천만명의 백신에 대해 제공할 것이며, 얀센은 6백만명의 분량을 제공할 것이라고 국무총리는 발표하였다. 오직 한국만이 백신공급에 대한 4개의 외국 제약사와 체결하였는데 그것들은 4천4백만을 접종하기에 충분할 것이라고 현지 언론은 보도하였다. 접종은 2021년 2분기에 시작하는 것으로 계획되었다. 해당국가의 의료당국의 자료에 따르면, 12월 23일 아침기준 해당 국가에서 코로나바이러스 전염병이 시작된 이래 52,500명이 감염되었으며, 739명의 사망자가 있다고 "인터팍스"는 보도하였다.
- ներարկում = ներարկելը 주사, 주입
- բնագավառ = հայրենի գավառ
Հայաստանը կորոնավիրուսի երկրորդ ալիքին շատ ավելի լավ էր պատրաստված. Նիկոլ Փաշինյան: 아르메니아는 코로나바이러스의 두번째 파도에 잘 대처하였다. -니콜 파쉬니안
ԵՐԵՎԱՆ, 24 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանի խնդրանքով Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ներկայացրեց կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, նախարարը նշեց, որ դեկտեմբերի 23-ին եղել է կորոնավիրուսի 702 նոր դեպք: 예레반, 12월 24일, 아르멘프레스: 국무회의에서 총리 니콜 파쉬니안의 발언에 따르면 보건부장관 아르센 토로시안은 코로나바이러스와 관련된 상황을 발표하였다. "아르멘프레스"가 전해온 바와 같이, 장관은 12월 23일에 코로나바이러스 702명의 신규사례가 있었다고 언급하였다.
«Մոտ երկու շաբաթ է՝ որևէ պացիենտ չունենք, որ տանը հոսպիտալացման է սպասում: Ավելին, սկսել ենք որոշ հիվանդանոցներ վերադարձնել իրենց բնականոն գործունեությանը, իհարկե, միշտ պատրաստ լինելով նորից կորոնավիրուսով զբաղվելու: Այդ տրամաբանությամբ հետևում ենք զարգացումներին, կոչ ենք անում հակահամաճարակային կանոնները պահպանել»,-ասաց Թորոսյանը՝ ավելացնելով, որ այժմ մարդիկ ավելի քիչ են օդափոխում սենյակները, և ռիսկը մեծ է, հավելյալ ջանքեր պետք է գործադրել: "대략 2주동안 집에서 입원을 기다리는 환자가 없습니다. 또한 우리는 물론 항상 코로나바이러스에 다시 대처할 준비를 하면서 일부 병원에서 정상적인 업무를 재개하기 시작하였습니다. 이러한 논리에 따라 우리는 전개상황을 따르고 코로나바이러스 예방수칙을 준수하도록 권고해야합니다."라고 토로시안은 이제 사람들은 방을 덜 환기시키고 있으며 위험은 커졌습니다. 추가적인 노력을 적용해야합니다라고 덧붙이면서 말했다.
Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ մեր երկիրը կորոնավիրուսի երկրորդ ալիքին շատ ավելի լավ էր պատրաստված: «Առաջին ալիքի ժամանակ շատ էին հնչում քննադատություններ, որոնց մի մեծ մասը քաղաքականացված էր: Մեզ ի ցույց էին դնում տարբեր օրինակներ, թե տեսեք՝ որքան վատ են կառավարվում կորոնավիրուսի դեպքերը Հայաստանում, բայց մեր կանխատեսումն իրականություն դարձավ, որ երկրները, ըստ էության, լինելու են նույն իրավիճակում, և դա ընդամենը ժամանակի ու ժամանակացույցի հարց է: Կային երկրներ, որ երբ մենք պիկի վրա էինք, ըստ էության, զրոյական վիճակ էր իրենց մոտ: Հիմա այնտեղ թվերի մի մասով մեզնից անցել են, մյուս մասով կանցնեն անխուսափելիորեն», - նկատեց վարչապետը: 니콜 파쉬니안은 우리 나라에서 코로나바이러스의 두번째 파도를 잘 대처하였다고 강조하였다. "첫 파도동안은 많은 비난이 일었고, 대부분은 정치화되었습니다. 우리들은 여러분도 보시다시피 아르메니아에서 코로나바이러스의 확진사례가 얼마나 관리되지 않는지 다양한 사례들을 보았습니다. 하지만 많은 나라들이 실제로 동일한 상황에 있을 것이며 그것은 단지 시간과 기간의 문제였다는 우리의 예측은 현실이 되었습니다. 우리가 절정에 있었을 때 사실 거의 제로상황에 있었던 나라들이 있었습니다. 지금 그곳에서의 숫자는 일부 우리를 넘어섰으며, 다른 일부는 필연적으로 넘어서게 될 것입니다."라고 총리는 지적하였다.
Արսեն Թորոսյաննն իր հերթին նշեց, որ մահացության թիվը Հայաստանում շատ ցածր է, տատանվում է 1,5 տոկոսի շրջանակում, մինչդեռ շատ զարգացած երկրներում այդ թիվը տատանվել է 7-8, մինչև 10 տոկոսի շրջանակում: «Մահացության թիվը Հայաստանում միշտ ցածր է եղել միջազգային միջինից: Ամենավատ ժամանակներում դա չի անցել 2 տոկոսից, իսկ հիմա ավելի ցածր է: Շատ կարևոր է, թե մենք ինչքան փրկված հիվանդ ենք ունեցել: Այդ առումով մենք շատ լավ դիրքերում ենք»,- ասաց նախարարը: 아르센 토로시안은 그의 차례에 아르메니아에서 사망률은 매우 낮으며, 1.5% 범위에서 변동되고 있고, 반면 많은 선진국에서 그 수는 7-8, 최대 10% 범위에서 변동되고 있다고 언급하였다. "사망자 수는 아르메니아에서 항상 국제 평균보다 낮게 유지되고 있습니다. 가장 나쁜 기간에서 그것은 2%를 넘지 않았으며 현재 보다 낮아지고 있습니다. 우리가 얼마나 많이 구해진 환자가 있는지가 매우 중요합니다. 이런 국면을 통해 우리는 매우 잘 대처하고 있습니다."라고 장관은 말했다.
Ձերբակալվել է հանրահավաքի ընթացքում բռնությամբ իշխանությունը զավթելու կոչով հանդես եկած անձը: 집회과정에서 폭력을 통해 정권을 장악하라고 촉구했던 사람이 체포되었다.
ԵՐԵՎԱՆ, 24 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ գլխավոր դատախազությունը հայտնում է, որ ձերբակալվել է դեկտեմբերի 24-ին Հանրապետության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ընթացքում բռնությամբ իշխանությունը զավթելու կոչով հանդես եկած անձը: «Արմենպրես»-ը ներկայացնում է ՀՀ գլխավոր դատախազության հաղորդագրությունը. 예레반, 12월 24일, 아르멘프레스: 아르메니아 공화국의 검찰청은 12월 24일에 공화국 광장에서 개최된 집회과정에서 폭력을 통해 권력을 장악하자고 촉구하던 사람이 체포되었다고 밝혔다. "아르멘프레스"가 아르메니아 공화국의 검찰정 공지를 전달한다.
«Հանրապետության hրապարակում դեկտեմբերի 24-ին ընթացող հանրահավաքի ընթացքում հնչել են հանրահավաքի մասնակիցներին ուղղված՝ իշխանությունը բռությամբ զավթելու, սահմանադրական կարգը բռնի տապալելու հրապարակային կոչեր: ՀՀ Ոստիկանության Կենտրոնական բաժնի աշխատակիցների կողմից այդ կոչերը հնչեցրած անձը՝ Ս.Կ.-ն բերման է ենթարկվել: "공화국 광장에서 12월 24일에 개최된 집회과정에서 집회 참가자들을 향해 폭력을 통해 정권을 장악하고 헌법질서를 무력으로 전복하자고 공개적인 촉구가 있었습니다. 아르메니아 공화국의 경찰 중앙지부의 직원들에 의해 이러한 촉구는 주장하던 사람인 S.K.는 구금중에 있습니다.
Դատախազության հանձնարարությամբ նշված փաստի կապակցությամբ Ոստիկանության Կենտրոնական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածի հատկանիշներով: 검찰청의 지시에 따라 언급된 사실과 관련하여 르메니아 공화국의 형법 제 301조에 따라 경찰 중앙지부에서 형사사건을 착수하였습니다.
Նշված անձը ձերբակալվել է՝ ՀՀ քրեական օրենսգրքի վերոնշյալ հոդվածով արգելված հանցավոր արարքն առերևույթ կատարելու մեջ ծագած կասկածի հիման վրա: 언급된 개인은 아르메니아 공화국의 형법에 상기 조항에 따라 금지되는 범죄행위를 저지른 혐의를 근거로 체포되었습니다.
ՀՀ դատախազությունը վճռականորեն կոչ է անում հանրությանը և քաղաքացիներին հավաքների մասնակցելու և ազատ խոսքի իրենց իրավունքի իրացումը չօտագործել ներքին հանրային համակեցության կանոնների խախտմանը, ներպետական կայունությունը և սահմանադրական կարգը տապալելուն ուղղված և նման նախադրյալներ ստեղծող հրապարակային կոչեր հնչեցնելու, դրանից բխող որևէ գործողություն կատարելու համար: 아르메니아 공화국의 검찰청은 엄정히 대중과 시민들에게 집회에 참여하고 자유로운 발언을 하는 자신들의 권리이행에 있어 내부공존규칙의 위반, 국내 안전성과 헌법질서를 전복하는 것과 그와 같은 전제조건을 만드는 공개적인 촉구를 주장하며 그로 인해 어떤 조치를 취하는 것에 이용하지 말 것을 촉구합니다.
- հանրային համակեցություն 공존
- նախադրյալ 전제조건
Նման բոլոր հանցավոր դրսևորումները հետապնդվելու են օրենքի ողջ խստությամբ և ձեռնարկվելու են բոլոր իրավաչափ միջոցները նման կոչեր և հայտարարություններ հնչեցնող, դրանք արդարացնող անձանց մեկուսացնելու և քրեական պատասխանատվության ենթարկելու համար: 그와 같은 모든 범죄 행위는 법률의 엄정함으로 기소하며 그와 같은 요구와 발표를 주장하고, 정당화하는 사람을 연행하고 형사적 책임을 요구함으로써 모든 법적인 조치를 취할 것입니다.
- հետապնդել 추적하다, 뒤쫓다
Միևնույն ժամանակ, հանրահավաքների, հավաքների կազմակերպիչներին և վարողներին կոչ ենք անում հետևողականություն դրսևորել հրապարակային ելույթների հարթակները պետության ներքին կայությունան և անվտանգության համար վտանգավոր նման դրսևորումներից զերծ պահելու, այդպիսի կոչերի հետագա կրկնությունը բացառելու համար»: 동시에, 집회와 모임을 조직하는 사람들과 주최자에게 대중연설의 연단에서 국가 내부의 안전성과 안보에 대해 위협을 가하는 그러한 표현을 자제하고 향후 그러한 주장의 재발을 방지하는 것에 대해 일관성을 가져줄 것을 촉구합니다."
- հետևողականություն դրսևորել 일관성을 보이다.
Մասնագետը ներկայացրել է COVID-19-ի դեմ պատվաստանյութի գներն ու ՀՀ ներմուծման ժամկետը: 전문가는 COVID-19 백신의 구매와 아르메니아 공화국의 수입기일을 발표하였다.
ԵՐԵՎԱՆ, 24 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ առողջապահության նախարարությունը բանակցություններ է վարում առնվազն հունվարի վերջին COVID-19-ի դեմ դեռևս քիչ քանակով ռուսական կամ ամերիկյան պատվաստանյութ ունենալու ուղղությամբ: 예레반, 12월 24일, 아르멘프레스: 아르메니아 공화국의 보건부는 적어도 1월말에 COVID-19에 대한 소량의 러시아 또는 미국의 백신을 가지는 방향으로 협상을 진행하고 있다.
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին «Պատվաստանյութ COVID-19-ի դեմ. երբ և որ երկրից կհասնի Հայաստան» թեմայով քննարկման ժամանակ ասաց ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Գայանե Սահակյան: "아르멘프레스"의 보도에 따르면, 이에 대하여 "COVID-19 백신은 언제 그리고 어느 나라에서 아르메니아로 도달할 것인가"라는 주제로 논의도중 아르메니아 공화국의 보건부 국립 질병통제예방센터의 부국장 가야네 사하끼안은 말했다.
«ՀՀ առողջապահության նախարարությունը բանակցությունները սկսել է դեռ հուլիս ամսվանից: Ինչպես առանձին արտադրողների, այնպես էլ միջազգային կազմակերպությունների հետ ենք բանակցություններ վարում: Այդ ժամանակահատվածում նախաձեռնություն ստեղծվեց` «COVAX Facility»-ն, և երկրներն աստիճանաբար ներգրավվում են այդ նախաձեռնությունում: Միասնական ջանքերով պատվաստանյութերի ձեռքբերումը հնարավորություն կտար երկրներին ինչպես հասանելիությունն ապահովել, այնպես էլ մատչելիությունը: Խոսքը մեծ դեղաչափերի մասին է»,- նշեց Սահակյանը և հավելեց, որ ռուսական «Sputnik-V» պատվաստանյութի համար են տարվում բանակցությունները: "아르메니아 공화국의 보건부는 지난 7월부터 협상을 시작하였습니다. 개별 제조사뿐만 아니라 국제기구와 협상을 진행하고 있습니다. 그 기간중에 "COVAX Facility"라는 조직이 만들어졌으며 많은 나라들은 점차 이 기구에 참여하고 있습니다. 공동노력을 통해 백신을 확보하는 것으로 유효성을 보장할 뿐만 아니라 접근성을 갖도록 여러나라들에게 기회가 주어질 것입니다. 우리는 대량 투여에 대해 말하고 있씁니다."라고 사하끼안은 러시아 "Sputnik-V" 백신에 대해서도 협상중이라고 덧붙이면서 말하였다.
- աստիճանաբար 점차
- դեղաչափ = դեղաբաժին 복용량, 투여
Նրա խոսքով` ռուսական կողմը երկրներին ստանդարտ շուկայական գին է առաջարկում, չկա որևէ տարբերություն: Առաջարկվում է 2 դեղաչափ, այսինքն` 1 մարդու հաշվարկով մոտ 20 ԱՄՆ դոլար: 그녀의 말에 따르면, 러시아 측은 여러나라에 표준시장의 가격을 제안하고 있으며 다른 옵션은 없습니다. 2회 투여, 즉, 한 사람당 약 20달러가 필요합니다.
«COVAX Facility»-ն մեկ դեղաչափի գինը նախնական սահմանել է 10.5 ԱՄՆ դոլար: Սակայն արդեն կարող ենք տեսնել, որ կարող ենք նույնիսկ ցածր գնով ձեռք բերել` մինչև 6 ԱՄՆ դոլարով: Շուկայում այսօր ամենաթանկ պատվաստանյութը համարվում է Moderna-ինը, սակայն դրա դեպքում դեռ չգիտենք, թե ինչ գին կառաջարկի « COVAX»-ը»,- ասաց Գայանե Սահակյանը: "COVAX Facility"는 일회 투여 가격은 최초에 10.5 달러로 규정되었습니다. 하지만 우리는 최저 6달러까지도 구매할 수 있음을 알 수 있습니다. 시장에서 오늘날 가장 비싼 백신은 모더나로 여겨지지만 그 경우에 "COVAX"에서 여전히 어떤 가격으로 관리되는지 알지 못합니다."라고 사하끼안은 말했다.
도움이 되셨다면 바쁘시더라도 1초만 시간을 내주셔서 공감 및 댓글을 달아주시겠어요?
여러분의 공감과 댓글은 글쓴이에게 큰 힘이 된답니다.
'휴먼노마드로 살아 가는 법 > 아르메니아' 카테고리의 다른 글
[아르메니아어] 뉴스로 배우는 아르메니아어 (2020년 12월 26일자) (0) | 2020.12.26 |
---|---|
[아르메니아어] 뉴스로 배우는 아르메니아어 (2020년 12월 25일자) (0) | 2020.12.25 |
[아르메니아어] 뉴스로 배우는 아르메니아어 (2020년 12월 23일자) (0) | 2020.12.23 |
[아르메니아어] 뉴스로 배우는 아르메니아어 (2020년 12월 22일자) (0) | 2020.12.22 |
[아르메니아어] 뉴스로 배우는 아르메니아어 (2020년 12월 21일자) (0) | 2020.12.21 |