휴먼노마드

[아르메니아어] 뉴스로 배우는 아르메니아어 (2020년 12월 23일자) 본문

휴먼노마드로 살아 가는 법/아르메니아

[아르메니아어] 뉴스로 배우는 아르메니아어 (2020년 12월 23일자)

LifeChallenger 2020. 12. 23. 11:15
반응형

출처 : 픽사베이

 

 

 

 

Էրեբունի համայնքի նախկին ղեկավարին մեղադրանք է առաջադրվել մետրոպոլիտենի բնականոն աշխատանքը խաթարելու համար: 예레부니 자치구의 이전 구청장은 지하철의 정상적인 운행을 방해한 혐의로 기소되었다. 

 

ԵՐԵՎԱՆ, 23 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում շարունակվում է 2020թ. դեկտեմբերի 11-ին մետրոպոլիտենի «Գործարանային» կայարանում ակցիա իրականացնելու և մետրոպոլիտենի բնականոն աշխատանքը խաթարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: 예레반, 12월 23일, 아르멘프레스: 아르메니아 공화국의 조사위원회의 예레반시 조사부의 센가비트 행정구역의 조사지부에서 2020년 12월 11일에 지하철 "고르차라나인"역에서 시위를 실행하고 지하철의 정상운행을 방해한 사건과 관련하여 시작된 형사사건의 예비조사가 계속되고 있다. "아르멘프레스"에 이에 대하여 아르메니아 공화국의 조사위원회 공보처가 알려왔다. 

 

«Նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Էրեբունի համայնքի նախկին ղեկավար՝ Դ.Գ-ին., վերջինիս որդուն՝ Թ.Գ.-ին, և Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի նախկին տեղակալ Ա.Օ.-ին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի (ինքնիրավչություն) 1-ին մասով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին: "예비조사과정에서 획득된 충분한 증거자료에 따라, 예레부니 자치구의 이전 구청장 D.G와 후자의 아들 T.G, 및 에레부니 행정구역의 이전 부청장 A.O는 아르메니아 공화국의 형법 제 322 조 (자치) 1항에 따라 기소되었다. 그들에게는 예방조치에 따라 떠나는 것에 대해 금지명령이 적용되었다. 

 

Ավելի վաղ հայտնել էինք, որ 2020թ. դեկտեմբերի 11-ին՝ ժամը 09:10-ի սահմաններից սկսած, մոտ 40 րոպե խաթարվել էր մետրոպոլիտենի բնականոն աշխատանքը, քանի որ ակցիա իրականացրած մի խումբ անձինք կանգնել էին կառամատույցի երկու կողմերում կայանված գնացքների դռների մոտ՝ թույլ չտալով, որպեսզի դրանք փակվեն և գնացքներն աշխատեն: Արդյունքում՝ մետրոպոլիտենի գործունեությունն ամբողջությամբ կանգնել էր, և բազմաթիվ ուղևորներ չէին կարողացել օգտվել մետրոպոլիտենի ծառայություններից:

Նախաքննությունը շարունակվում է: 앞서 밝혀진 바와 같이, 2020년 12월 11일, 9시 10분경에 시작되어 약 40분동안 지하철의 정상적인 운행을 방해하였습니다. 왜냐하면 시위를 실행하는 한무리 사람들은 문이 닫히고 열차가 운행하지 못하도록 플랫폼의 양측에서 위치한 열차문에 서있었기 때문입니다. 그로 인해 지하철의 운행은 완전히 멈쳤으며 수많은 승객들이 지하철 서비스를 이용할 수가 없었습니다. 예비조사는 계속되고 있습니다. 

 

- կառամատույց 플랫폼

 

Ինչ վերաբերում է օրերս համայնքի նախկին ղեկավարի կողմից արված հայտարարություններին, թե, իբր, ինքն ակցիային չի մասնակցել, ակցիա չի իրականացրել, ապա հարկ ենք համարում նշել, որ համացանցում լայնորեն տարածվել է տեսագրություն, որտեղ հստակ երևում է, որ համայնքի նախկին ղեկավարը ոչ միայն մասնակցում է, այլև՝ ակտիվ գործողություններ է իրականացնում»,- ասված է հաղորդագրության մեջ: 자신은 시위에 참여하지 않았고, 시위를 실행하지 않았다는 최근 자치구의 이전 구청장에 의해 행하여진 진술에 대해서는, 자치구의 이전 구청장이 참여했을 뿐만 아니라 적극적인 행동을 취하였음을 분명하게 보여주는 영상이 인터넷에 널리 퍼져있음을 언급하여야합니다."라고 공지문에 명시되었다. 

 

Քննչական կոմիտեն ներկայացրել է նաև նշված տեսագրությունը: 조사위원회는 언급된 영상을 제출하였다. 

 

 

 

 

 

 

Հայաստանի հազվագյուտ գիշատիչներից մեկը 100 տարի անց նորից հայտնաբերվել է հանրապետությունում: 아르메니아의 희귀한 포식자들중 하나가 100년이 지나 다시 공화국에서 발견되었다.  

 

- հազվագյուտ 희귀한 

- գիշատիչ 포식자

 

ԵՐԵՎԱՆ, 23 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի հազվագյուտ գիշատիչներից մեկը՝ մանուլը, 100 տարի անց նորից հայտնաբերվել է հանրապետությունում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը: 예레반, 12월 23일, 아르멘프레스: 아르메니아의 희귀한 포식자들중 하나인, 마눌고양기가 공화국에서 다시 발견되었다. "아르멘프레스"의 보도에 따르면, 이에 대하여 아르메니아 공화국의 환경부가 알려왔다. 

 

- մանուլ = տափաստանային կատու 초원고양이, 마눌

 

Մանուլը (լատ.՝ Otocolobus manul) կատվազգիների ընտանիքին պատկանող գիշատիչ կաթնասուն է, որը գրանցված է ՀՀ Կարմիր գրքում։ Այլ կերպ անվանում են պալլասյան կատու, գերմանացի բնասեր Պետեր Պալլասի պատվին, ով XVIII դարում Կասպից ծովի ափին հայտնաբերել էր մանուլը: 마눌 (학명 : Otocolobus manul)은 아르메니아 공화국의 적색목록에 등재되어 있는 고양이과에 속하는 포식성 포유류이다. 이 종은 18세기에 카스피 해안가에서 마눌을 발견한 독일 자연주의자 피터 팔라스를 기리기 위해 팔라스 고양이라고도 불리운다. 

 

- կատվազգիների ընտանիք 고양이과 

 

 

 

 

 

 

Ակնալիճ գյուղի 18-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ համագյուղացուն դանակահարելու համար: 아크날리쯔 마을의 18세 주민이 같은 마을사람을 찌른 혐의로 기소되었다.

 

- համագյուղացի = միևնույն գյուղից ապրող 같은 마을에 살고 있는 사람

 

ԵՐԵՎԱՆ, 23 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊևՐԵՍ: ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությում ավարտվել է դիտավորությամբ ուրիշի առողջությանն ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: 예레반, 12월 23일, 아르멘프레스: 아르메니아 공화국의 조사위원회의 아르마비르 지역의 수사부는 고의로 건강상 심각한 피해를 초래한 사건과 관련하여 시작된 형사사건의 예비조사를 종료하였다. "아르멘프레스"에 이에 대하여 아르메니아 공화국의 조사위원회의 공보처에서 알려왔다. 

 

Նախաքննության ընթացքում պարզվել է, որ Արմավիրի մարզի Ակնալիճ գյուղի 18-ամյա բնակիչը, 2020թ. ապրիլի 6-ին՝ ժամը 04:30-ի սամաններում, հոր՝ շուկա մեկնելուց հետո, ժամը 05:00-ի սահմաններում, ծնողների սենյակից ձայներ է լսել: Ներս մտնելով տեսել է մորը համագուղացու հետ և խոհանոցից վերցնելով դանակը, հետ է վերադարձել և ննջասենյակից փախչելու պահին, ուղղակի դիտավորությամբ դանակով հարվածել է համագյուղացու մեջքին՝ վերջինիս առողջությանը դիտավորությամբ պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս: 예비조사과정에서 아르마비르 지방의 아크날리쯔 마을의 18세 주민은 2020년 4월 6일, 4시 30분경, 아버지가 시장으로 떠난 후 5시경, 부모님 방에서 소리를 들었다. 안으로 들어가 보니 어머니가 마을사람과 있는 것을 보고 부엄에서 칼을 가져와 돌아와서, 침실에서 도망치는 순간에 고의적으로 칼로 마을사람의 등을 공격하였으며, 후자의 건강상에 의도적으로 생명에 심각한 손상을 초래하는 피해를 입혔음이 밝혀졌다.

 

Մինչդատական վարույթում ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ 18-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 1-ին մասով: Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին: 재판전 예비조사에서 획득된 증거를 바탕으로, 18세 청년은 아르메니아 공화국의 형법 제 112조 (고의적으로 건강상에 치명적인 손상을 야기한 경우) 1항에 따라 기소되었다. 후자에 대한 예방조치로 구금되었다.

 

- վարույթ = քրեական գործի նախաքննությունն ու քննությունը 형사사건의 예비조사 또는 수사

- ստորագրություն 서명, ?

 

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան: 예비조사는 종결되었으며, 형사사건은 기소의견과 함께 법원으로 보내졌다. 

 

 

Ucom-ը 2021 թ-ին նախատեսել է արդիականացնել շարժական ցանցը. բաժանորդները կօգտվեն ավելի արագ կապից: Ucom은 2021년에 모바일 네트워크를 업그레이드할 계획이다. 가입자들은 보다 빠른 통신을 사용하게 될 것이다. 

 

- արդիականացնել 업그레이드하다, 향상시키다

 

ԵՐԵՎԱՆ, 23 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ucom ընկերությունը 2021 թվականին նախատեսել է ամբողջությամբ արդիականացնել շարժական ցանցը որպեսզի հետագա տարիներին պատրաստ լինի 5-րդ սերնդի ցանցի լիարժեք գործարկմանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Ucom-ի գլխավոր տնօրեն Արա Խաչատրյանը: 예레반, 12월 23일, 아르멘프레스: Ucom사는 향후 몇년간 5세대 네트워크의 완전한 운영을 준비하기 위해서 2021년 모바일 네트워크를 업그레이드할 예정이다. "아르멘프레스"의 보도에 따르면, 이에 대하여 기자와의 인터뷰에서 Ucom의 수석이사 아라 하차뜨리안은 말했다. 

 

«2021 թվականը պետք է դարձնենք մեր զարգացման տարի: Շարժական կապի ոլորտում փոփոխություններ ենք անելու: Այդ կապի մեր բաժանորդները սկսած 2021 թվականի վերջից և 2022-ի սկզբից տեսնելու են էական փոփոխություն իրենց ստացված արագության և որակի մեջ: Հաջորդ տարի նախատեսված է ամբողջությամբ արդիականացնել շարժական ցանցը, որպեսզի հետագա տարիներին ընկերությունը պատրաստ լինի 5-րդ սերնդի ցանցի լիարժեք գործարկմանը: Այսինքն, 2 տարուց մենք պլանավորում ենք ունենալ 5G ready, այսինքն` 5G-ին պատրաստ ցանց: Երբ կլինի համապատասխան ռադիոհաճախականություն, հնարավոր ենթակառուցվածք պետության կողմից, ընկերությունը պատրաստ կլինի դրան»,- նշեց Խաչատրյանը: "2021년에 우리는 발전의 해로 만들어야합니다. 모바일통신분야에서 우리는 변화할 것입니다. 그러한 통신으로 우리 가입자들은 2021년말부터 시작하여 2022년 초부터 자신들이 가진 속도와 품질에 있어 놀라운 변화를 보게 될 것입니다. 내년에는 향후 몇년간 회사가 5세대 네트워크의 완전한 운용을 준비하기 위해서 완전히 모바일 네트워크를 업그레이드할 예정입니다. 다시말해 2년후에 우리는 5G ready, 즉, 5G를 위한 네크워크를 보유할 계획입니다. 국가에 의한 적절한 무선주파수와 가능한 인프라가 있다면 회사는 그것을 준비할 것입니다."라고 하차뜨리안은 말했다. 

 

Անդրադառնալով ֆիքսված կապին` Ucom-ի գլխավոր տնօրենն ընդգծեց, որ նրանք 1-2 ամսվա ընթացքում կտեսնեն էական բարեփոխումներ, քանի որ աշխատանքներ են տարվում միջազգային վենդերների հետ: 유선통신을 언급하면서 Ucom의 총괄이사는 강조하였다. 국제벤더와 업무를 진행중이기 때문에, 그것은 1-2 개월내에 크게 개선될 것이라고 강조하였다. 

 

«Արդեն իսկ ձեռք են բերվել լուծումներ, այս պահին ներդրման գործընթացն է իրականացվում: Ֆիքսված կապի բաժանորդներն ամիսների ընթացքում ձեռք կբերեն էլ ավելի կայուն ու արագ կապ: 2021 թվականին կան նաև այլ ծրագրեր, տարբեր պրոդուկտներ, որոնք ցանկանում ենք ինտեգրել մեր բաժանորդների համար:

Նախատեսում ենք այլ ծառայություններ, որպեսզի մեր բաժանորդներն ավանդական ծառայություններից բացի ստանան նաև այլ ծառայություններ: Առայժմ փակագծերը չեմ բացի»,- ասաց Խաչատրյանը: "이미 솔루션을 획득하였기에 현재 도입절차가 실행되고 있습니다. 유선통신 가입자들은 몇 개월내에 보다 안정적이고 빠른 통신을 가지게 될 것입니다. 2021년에는 또한 우리의 가입자들을 위해 통합하고자, 다른 프로그램과 다양한 플랜들이 있습니다. 우리는 우리의 가입들이 기존 서비스이외에도 또 다른 서비스를 받을 수 있도록 다른 서비스들을 계획하고 있습니다. 지금은 괄호를 열지 않겠습니다."라고 하차뜨리안은 말했다. 

 

- ինտեգրել = ինտեգրացնել 단결하다, 통합하다

- փակագծեր 대괄호

 

Նա շեշտեց, որ նորացված թիմով ընկերությունը պատրաստվում է հանդես գալ նաև մրցակցային կոմերցիոն առաջարկներով: Խաչատրյանը նաև շեշտեց, որ այս պահին Ucom-ում գործում են առաջարկներ թե շարժական, և թե ֆիքսված կապի բաժանորդների համար, ինչպես նաև գործում է առցանց ապառիկի հնարավորությունը ընկերության ինտերնետ-խանութում: 그는 새로워진 팀을 통해 회사는 경쟁력있는 상업적 제안을 준비하고 있다고 강조하였다. 하차뜨리안은 또한 현재 Ucom에서 모바일와 유선통신 가입자를 위한 제안이 적용되고 있으며 뿐만 아니라 회사의 인터넷상점에서도 온라인 구매가 가능하다고 강조하였다.  

 

- կոմերցիո 상업의

 

 

«Հայրենիքի փրկության շարժում»-ը պատրաստվում է կառավարության նիստից առաջ շրջափակել գործադիրի շենքը: "구국운동"은 국무회의전에 행정부 건물을 봉쇄할 준비를 하고 있다. 

 

ԵՐԵՎԱՆ, 23 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Խորհրդարանական և արտախորհրդարանական 16 ընդդիմադիր կուսակցություններից բաղկացած «Հայրենիքի փրկության շարժում» նախաձեռնությունը պատրաստվում է դեկտեմբերի 24-ի կառավարության նիստից առաջ շրջափակել գործադիրի շենքի բոլոր մուտքերը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Հանրապետության հրապարակում հրավիրված հանրահավաքի ավարտին ասաց Հայ յեղափոխական դաշնակցություն կուսակցության անդամ Գեղամ Մանուկյանը: 예레반, 12월 23일, 아르멘프레스: 원내 및 원외 16개 야당으로 구성된 "구국운동" 단체는 12월 24일 국무회의전 행정부 건물의 모든 입구를 봉쇄할 준비를 하고 있다. "아르멘프레스"의 전언에 따르면, 이에 대하여, 공화국광장에서 실시되는 집회의 종료시점에 아르메니아 혁명연맹의 구성원 게감 마누끼안은 말하였다. 

 

«Վաղը ժամը 11:00-ին տեղի է ունենալու Նիկոլ Փաշինյանի գլխավորած ՀՀ կառավարության 2020թ. վերջին նիստը: Դիմում եմ բոլորին՝ վաղը, առավոտյան ժամը 10-ից շրջափակել ՀՀ կառավարության շենքը՝ բոլոր կողմերից»,- ասաց Մանուկյանը: "내일 11시에 니콜 파쉬니안이 이끄는 아르메니아 공화국의 정부 2020년 마지막 회의가 개최될 것입니다. 내일 아침 10시부터 아르메니아 공화국 정부청사가 사방에서 봉쇄해달라고 모두에게 호소합니다." 라고 마누끼안은 말했다. 

 

 

 

도움이 되셨다면 바쁘시더라도 1초만 시간을 내주셔서 공감 및 댓글을 달아주시겠어요?

여러분의 공감과 댓글은 글쓴이에게 큰 힘이 된답니다. 

 

 

반응형
Comments