휴먼노마드
아르메니아 통관절차 5) 상품분류에 대하여 본문
ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄ
상품분류
«Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ արտաքին տնտեսական գործունեության մաքսասակագնային և ոչ սակագնային կարգավորման միջոցների կիրառման, ինչպես նաև մաքսային վիճակագրության վարման նպատակով Հայաստանի Հանրապետությունում կիրառվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հաստատած արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկը (ԱՏԳ ԱԱ): (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 16.07.2012թ. N54 որոշում) "통관에 관한" 아르메니아 공화국의 법률 제 61조 1항에 따라, 대외경제활동의 조세목록 및 비관세규제조치의 적용뿐만 아니라 세관통계의 운영을 목적으로 아르메니아 공화국에서는 유라시아 경제위원회의 승인된 대외경제활동의 상품목록이 적용된다.(ATG AA) (유라시아 경제위원회의 2012년 7월 16일자 54호의 심의결정)
- մաքսասակագին : 제품군에 따라 체계화된 해당 국가의 수출 또는 수입 상품에 부과되는 조세목록
- մաքս : 세금, 조세
- մաքսատուն 세관, մաքսատան աշխատակիցներ 세관원
- սակագին : սակացուցակով սահմանված գին 가격표에 따라 규정된 가격
- սակացուցակ : սակերի ցուցակ 가치목록, 가격표, 요금표
- սակ : ապրանքների՝ աշխատանքի և այլն որոշակիորեն ճշգրիտ կերպով սահմանված արժեք՝
- կարգավորել 규제하다, 단속하다
- ոչ սակագնային կարգավորման միջոցներ : non-tariff measures 비관세조치
- Վիճակագրություն 통계
Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 19-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկը ապրանքների նկարագրման և ծածկագրման համակարգ է, որն օգտագործվում է ապրանքների դասակարգման համար՝ մաքսասակագնային կարգավորման միջոցներ, արտահանման մաքսատուրքեր, արգելքներ ու սահմանափակումներ, ներքին շուկայի պաշտպանական միջոցներ կիրառելու, մաքսային վիճակագրություն վարելու նպատակներով: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի համար միջազգային հիմք են հանդիսանում Համաշխարհային մաքսային կազմակերպության՝ ապրանքների նկարագրման և ծածկագրման ներդաշնակեցված համակարգն ու Անկախ պետությունների համագործակցության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկը: 유라시아 경제연합의 세관법 제 19조 1항에 따라 유라시아 경제연합의 대외경제활동에 대한 통합상품목록은 제품설명 및 코드시스템이며 관세규제조치, 수출세, 금지 및 제한, 내수시장보호조치의 적용, 세관통계의 운영을 목적으로 상품분류에 이용되어진다. 동조의 2항에 따라 대외경제활동의 상품목록을 위한 국제적인 근거는 세계관세기구의 제품설명 및 HS CODE와 독립국가의 협력에 대한 대외경제활동의 통합된 상품명명법에 있다.
- նկարագրել 묘사하다, 서술하다
- ծածկագրել = ծածկագրով գրել 암호화하다, 코드화하다, ծածկագիր 비밀번호
- ներդաշնակեցվել -> ներդաշնակել = ներդաշնակություն ստեղծել 조화를 이루다
- ծածկագրման ներդաշնակեցված համակարգ HS CODE = Ներդաշնակեցված համակարգի ծածկագիր
- համագործակցություն 협력
Ապրանքների նկարագրման և ծածկագրման ներդաշնակեցված համակարգը ընդունվել է համաձայն 1983թ. հունիսի 14-ի «Ապրանքների նկարագրման և ծածկագրման ներդաշնակեցված համակարգի մասին» միջազգային կոնվենցիայի: 제품설명 및 HS CODE는 1983년 1월 14일자 "제품설명 및 HS CODE에 관한" 국제조약에 따라 채택되었다.
Ապրանքների դասակարգումն ըստ ԱՏԳ ԱԱ-ի իրականացվում է ԱՏԳ ԱԱ մեկնաբանման 6 կանոնների հիման վրա (սահմանված են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 16.07.2012թ. N54 որոշմամբ): 상품분류는 대외경제활동에 대한 상품목록에 따라 대외경제활동에 대한 상품목록의 6가지 해석규칙에 기반하여 수행된다. (유라시아 경제위원회의 2012년 7월 16일자 심의결정 54호에 규정되어 있다.)
ԱՏԳ ԱԱ մեկնաբանման առաջին կանոնի համաձայն` բաժինների, խմբերի և ենթախմբերի անվանումները նշվում են միայն ԱՏԳ ԱԱ-ի կիրառման հարմարավետության համար: Իրավական նպատակներով ապրանքների դասակարգումն ԱՏԳ ԱԱ-ում իրականացվում է ապրանքային դիրքերի բովանդակությանը և բաժինների կամ խմբերի համապատասխան ծանոթագրություններին, ինչպես նաև այդ տեքստերում այլ բան նախատեսված չլինելու դեպքում` հաջորդ կանոններին համապատասխան: 대외경제활동에 대한 해석 첫번째 규칙에 따르면, 구간, 그룹 및 그룹단위명은 오직 대외경제활동 상품목록적용의 편의를 위해서만 언급되어 있다. 법적목적을 위한 상품분류는 대외경제활동 상품목록에서 상품상태의 내용 및 구간 또는 전체의 관련 주석 뿐만아니라 해당 문장에서 달리 기재되지 않는 경우 다음의 규칙을 따른다.
- ենթախումբ = խմբի ստորաբաժանում
- անվանում = անվանել 명명하다, 이름을 지어주다
- հարմարավետություն 편리성, 편의
- դիրք (놓여져 있는) 위치, 상태
- բովանդակություն 목차
- ծանոթագրություն 각주
Համաձայն Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվնացանկի՝ բոլոր ապրանքների չափման համար, որպես չափման հիմնական միավոր, կիրառվում է կիլոգրամը (կգ), իսկ որոշ դեպքերում, ելնելով տվյալ ապրանքատեսակի առանձնահատկություններից, կիրառվում են նաև չափման լրացուցիչ միավորներ (օրինակ` լիտր, հատ, հազար հատ, զույգ և այլն): 유라시아 경제연합의 대외경제활동에 대한 상품명명법에 따라 모든 상품의 기본측정단위로써 측정단위는 킬로그램이 적용되며, 어떤 경우에는, 전자디지털상품의 특성에 따라 추가적인 측정단위가 적용되어진다. (예, 리터, 개, 천개, 쌍 등)
Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 20-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ հայտարարատուն և այլ անձինք ապրանքների դասակարգումն իրականացնում են ԱՏԳ ԱԱ համապատասխան՝ մաքսային հայտարարագրման ժամանակ և այն դեպքերում, երբ մաքսային կարգավորման ոլորտի միջազգային պայմանագրերի ու ակտերի համաձայն, մաքսային մարմին են հայտնում ապրանքի ծածկագիրը՝ Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկին համապատասխան: Ապրանքների դասակարգման ճշգրտության ստուգումն իրականացվում է մաքսային մարմինների կողմից: 유라시아 경제연합의 세관법 제 20조 1항에 따라, 신고자 및 기타 개인은 대외경제활동에 대한 상품목록에 상응하여 상품목록을 실행해야한다. 세관신고 및 기타의 경우 세관규제분야의 국제조약 및 법령에 따라 세관당국은 대외경제활동에 관한 상품목록에 따라 상품목록을 통보한다. 상품분류의 정확성 검사는 세관당국에 의해 수행된다.
Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 20-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն՝ առևտրային, տրանսպորտային (փոխադրման) և (կամ) այլ փաստաթղթերում, ինչպես նաև եզրակացություններում, տեղեկանքներում, փորձագիտական հիմնարկների կողմից տրվող փորձաքննության արձանագրություններում նշված ապրանքների ծածկագրերը պարտադիր չեն ապրանքների դասակարգման համար: 유라시아 경제연합의 세관법 제 20조 4항에 따라, 무역서류, 운송(이송)서류 및 기타서류 뿐만 아니라, 소견서, 필수정보, 전문기관에 의해 실시된 검사프로토콜에서 언급된 상품코드는 상품분류에 있어 필요하지 않다.
- եզրակացություն (최종적) 판단
- տեղեկանք 필수정보
- փորձագիտական հիմնարկներ 전문기관
«Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 62-րդ հոդվածի համաձայն` վերադաս մաքսային մարմինն ընդունում է ըստ ԱՏԳ ԱԱ-ի ապրանքների դասակարգման վերաբերյալ նախնական որոշումներ՝ Միության մաքսային օրենսգրքի համաձայն` վերադաս մաքսային մարմնի սահմանած կարգով, ձևով և ժամկետներում: "세관규정에 관한" 아르메니아 공화국의 법률 제 62조에 따라 상급세관당국은 대외경제활동에 관한 상품목록에 따라 상품분류에 대한 통합세관법에 따라 상급세관당국에 의해 결정된 절차, 형식 및 기간에 따라 사전결정을 선택한다.
- վերադաս 상급의, 최고의
Ըստ ԱՏԳ ԱԱ-ի ապրանքների դասակարգման վերաբերյալ նախնական որոշումների ընդունման կարգը սահմանված է ՀՀ ֆինանսների նախարարի 2015 թվականի ապրիլի 14-ի «Վերադաս մաքսային մարմնի կողմից ըստ ԱՏԳ ԱԱ-ի ապրանքների դասակարգման վերաբերյալ նախնական որոշումների ընդունման կարգը սահմանելու մասին» թիվ 220-Ն հրամանով (http://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=97388): 대외경제활동에 따라 상품분류에 관한 사전결정의 채택절차는 아르메니아 공화국의 재무부 2015년 4월 14일자 "상급세관당국에 의해 대외경제활동에 관한 상품분류에 관한 사전결정의 채택절차를 규정함에 대한" 명령 220호에 규정되어 있다.
https://www.petekamutner.am/Content.aspx?itn=csCILegislativeClassification
https://www.petekamutner.am/Content.aspx?itn=csCILegislativeClassification
ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄ «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ արտաքին տնտեսական գործունեության մաքսասակա
www.petekamutner.am
도움이 되셨다면 바쁘시더라도 1초만 시간을 내주셔서 공감 및 댓글을 달아주시겠어요?
여러분의 공감과 댓글은 글쓴이에게 큰 힘이 된답니다.
'휴먼노마드로 살아 가는 법 > 아르메니아' 카테고리의 다른 글
아르메니아 통관절차) 2021년말에 론칭될 아르메니아 국세청의 "단일창구" 전자시스템 (0) | 2021.08.04 |
---|---|
아르메니아 통관절차 6) 개인에 의해 이송되는 개인용품의 수입 및 수출에 관해서 (0) | 2021.08.01 |
아르메니아 통관절차 4) 과세가격에 대하여 (0) | 2021.08.01 |
아르메니아 통관절차 3) 상품의 원산지에 대해 (0) | 2021.07.31 |
아르메니아 통관절차 2) 관세 및 기타 납부에 대하여 (0) | 2021.07.31 |