휴먼노마드
아르메니아 통관절차 6) 개인에 의해 이송되는 개인용품의 수입 및 수출에 관해서 본문
Ֆիզիկական անձանց կողմից եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանով տեղափոխվող անձնական օգտագործման ապրանքների ներմուծման և արտահանման վերաբերյալ
개인에 의한 유라시아 경제연합의 세관국경을 통해 이송되는 개인용품의 수입 및 수출에 관하여
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 29.04.2020թ. N 47 որոշմամբ (փոփոխություններ են կատարվել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 05.04.2021թ. N 25 որոշմամբ) Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ժամանակավոր ներմուծված անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների նկատմամբ «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» 11.04.2017թ. պայմանագրի 1-ին հավելվածով հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 264-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված ժամանակավոր ներմուծման ժամկետները երկարաձգվել են մինչև 2021 թվականի սեպտեմբերի 30-ը։ 유라시아 경제위원회의 2020년 4월 29일자 심의 결정(유라시아 경제위원회의 2021년 4월 5일자 심의결정 25호에 의해 수정됨)에 따라, 유라시아 경제연합의 세관구역에 임시 수입되는 자가용에 관한 "유라시아 경제연합의 세관법에 관한" 2017년 4월 11일자 협정서의 부록 1항에서 승인한 유라시아 경제연합의 세관법 제 264조 1항에서 규정된 임시수입기간이 2021년 9월 30일까지 연장되었다.
Միաժամանակ, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 29.04.2020թ. N 47 որոշմամբ (փոփոխություններ են կատարվել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 05.04.2021թ. N 25 որոշմամբ) 2020 թվականի մարտի 1-ից մինչև 2021 թվականի սեպտեմբերի 30-ը կասեցվել են նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 20.12.2017թ. N 107 որոշման 3-րդ հավելվածի 6-րդ կետի «а» և «б» ենթակետերի 2-րդ պարբերություններով սահմանված ժամկետները (մշտական բնակության տեղափոխվող ճանաչված օտարերկրյա ֆիզիկական անձի կամ փախստականի, հարկադիր տեղահանվածի կարգավիճակ ստացած օտարերկրյա ֆիզիկական անձանց անձնական օգտագործման ապրանքների ներմուծման 18-ամսյա ժամանակահատված)։ 동시에 유라시아 경제위원회의 2020년 4월 29일자 심의결정 47호에 따라 (유라시아 경제위원회의 2021년 4월 5일자 심의결정 25호에 의해 수정됨) 2020년 3월 1일부터 2021년 9월 30일까지 유라시아 경제위원회의 2017년 12월 20일자 심의결정 107호 2조 6항의 "a"와 "b"항목의 2절에 따라 규정된 기간은 정지되었다. (영주권자로 인정받은 외국인 또는 난민, 강제이주된 외국인의 개인용품의 수입에 대해 18개월의 기간유예)
- կասեցնել 중단되다. 정지되다
- ճանաչել 인정하다 -> ճանաչվել
- ժամանակահատ 기간 -> ժամանակահատված = ժամանակի հատված
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 29.04.2020թ. N 47 որոշում
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 05.04.2021թ. N 25 որոշում
ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱՀՄԱՆՈՎ ՏԵՂԱՓՈԽՎՈՂ ԱՆՁՆԱԿԱՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԵՎ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
개인에 의한 유라시아 경제연합의 세관구역으로 개인용품의 수입 및 수출에 관하여
Անձնական օգտագործման ապրանքները Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն) մաքսային սահմանով տեղափոխելու կարգի և պայմանների առանձնահատկությունները սահմանված են «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» 11.04.2017թ. պայմանագրի 1-ին հավելվածով հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենգիրք) 37-րդ գլխով: 개인용품은 유라시아 경제연합(이하 연합)의 세관국경으로 이송되는 절차 및 조건의 특성은 "유라시아 경제연합의 세관법에 관한" 2017년 4월 11일자 협정의 1조와 유라시아 경제연합의 세관법(이하 법규) 제 28조에 의해 규정되었다.
Օրենսգրքի 256-րդ հոդվածի համաձայն՝ անձնական օգտագործման ապրանքները կարող են Միության մաքսային սահմանով տեղափոխվել հետևյալ եղանակներով՝ 법규 제 256조에 따라, 개인용품은 연합의 세관국경을 통해 다음과 같은 방식으로 이송되어질 수 있다.
1) ֆիզիկական անձի` Միության մաքսային սահմանով անցնելու ժամանակ՝ ուղեկցվող կամ չուղեկցվող ուղեբեռով. 개인이 연합의 세관국경을 통해 동반 또는 비동반 수화물을 가지고 통과하는 경우
2) միջազգային փոստային առաքանիներով. 국제우편을 통해
3) փոխադրողի կողմից՝ Միության մաքսային սահմանը չհատած ֆիզիկական անձի հասցեով կամ Միության մաքսային սահմանը չհատած ֆիզիկական անձի անունից: 연합의 세관국경을 넘지않은 개인의 주소 또는 연합의 세관국경을 넘지 않은 개인의 이름으로 운송인에 의한 이송
Միության մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքներն անձնական օգտագործման ապրանքների շարքին դասելն իրականացվում է մաքսային մարմնի կողմից, ելնելով՝ 연합의 세관국경을 통해 이송되는 상품을 개인용품으로 분류하는 것은 세관당국에 의해 다음과 같이 수행되어진다.
Միության մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների մասին ֆիզիկական անձի բանավոր կամ գրավոր դիմումից՝ ուղևորային մաքսային հայտարարագրի օգտագործմամբ, ապրանքների բնույթից և քանակից, ֆիզիկական անձի՝ Միության մաքսային սահմանը հատելու և (կամ) այդ ֆիզիկական անձի կողմից կամ նրա հասցեով ապրանքները Միության մաքսային սահմանով տեղափոխելու հաճախականությունից: Նշված չափորոշիչների քանակական բնութագրերը սահմանվում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից, իսկ մինչև նշված որոշման ընդունումը Օրենսգրքի 457-րդ հոդվածով սահմանված անցումային դրույթներին համապատասխան գործում է «Մաքսային միության մաքսային սահմանով ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման ապրանքների տեղափոխման և դրանց բացթողման հետ կապված մաքսային գործառնություններ իրականացնելու կարգի մասին» 18.06.2010թ. համաձայնագրի 3-րդ հոդվածի 1-ին կետը: 연합의 세관국경을 통해 이송되는 상품에 대해 개인의 구두 또는 서면신청을 통해서, 상품의 성격 및 수량이 기입된 직접세관신고서의 이용을 통해서, 개인이 연합의 세관국경으로 휴대하거나 해당 개인에 의해 또는 그의 주소로 상품이 연합의 세관국경을 통해 이송되는 빈도수를 통해서. 언급된 기준의 양적특성은 유라시아 경제위원회에 의해 규정되었으며 언급된 결정안의 채택전, 법규 제 457조에서 규정한 과도기적 조항은 "관세동맹의 세관국경을 통해 개인에 의해 개인용품의 이송 및 반출과 관련된 세관업무를 수행하는 절차에 관한" 2010년 6월 18일자 협정서의 3조 1항이 적용된다.
Օրենսգրքի 37-րդ գլխի դրույթները չեն կիրառվում ֆիզիկական անձանց կողմից Միության մաքսային սահմանով տեղափոխվող այն ապրանքների նկատմամբ, որոնք չեն դասվել անձնական օգտագործման ապրանքների շարքին: Այդ ապրանքները ենթակա են Միության մաքսային սահմանով տեղափոխման՝ Օրենսգրքի մյուս գլուխներով սահմանված կարգով և պայմաններով: 법규 제 37조의 조항은 개인에 의해 연합의 세관국경을 통해 이송되는 해당 제품에 대해서는 적용되지 않으며, 그것은 개인용품으로 분류되지 않는다. 그러한 상품은 연합의 세관국경을 통해 이송되는, 법규의 동 항목에서 규정된 절차와 조건에 따라 수행되어진다.
Օրենսգրքի 257-րդ հոդվածի համաձայն՝ Միության մաքսային սահմանով ապրանքների տեղափոխման վայրերում կարող է կիրառվել երկուղի համակարգը: «Կանաչ» ուղին Միության մաքսային սահմանով տեղափոխման վայրերում հատուկ նշված վայր է, որը նախատեսված է Միության մաքսային սահմանով ուղեկցվող ուղեբեռում անձնական օգտագործման այնպիսի ապրանքների տեղափոխման համար, որոնք ենթակա չեն մաքսային հայտարարագրման: «Կարմիր» ուղին Միության մաքսային սահմանով ապրանքների տեղափոխման վայրերում հատուկ նշված վայր է, որը նախատեսված է Միության մաքսային սահմանով ուղեկցվող ուղեբեռում անձնական օգտագործման այնպիսի ապրանքներ տեղափոխելու համար, որոնք ենթակա են մաքսային հայտարարագրման, ինչպես նաև այնպիսի ապրանքներ, որոնց նկատմամբ իրականացվում է մաքսային հայտարարագրում՝ ֆիզիկական անձի ցանկությամբ: 법규 제 257조에 따라, 연합의 세관국경을 통해 상품의 운송장소에서 두가지 다른 시스템이 적용될 수 있다. "그린" 경로는 연합의 세관국경을 통한 상품의 운송장소에서 특별지정장소이며, 연합의 세관국경을 통해 동반수하물에서 세관의 신고대상이 아닌 개인용품의 운송을 위해 지정되었다. "레드" 경로는 연합의 세관국경을 통한 상품의 운송장소에서 특별지정장소이며, 연합의 세관국경을 통해 동반수하물에서 세관신고대상 뿐만아니라 개인의 요청에 따라 세관신고가 이루어지는 상품의 운송을 위해 지정되었다.
Երկուղի համակարգի կիրառմամբ նախատեսվում է Միության մաքսային սահմանով ուղևորվող ֆիզիկական անձի կողմից անձնական օգտագործման ապրանքների մաքսային հայտարարագրի հետ կապված մաքսային գործառնություններ իրականացնելու (չիրականացնելու) համար համապատասխան ուղու («Կանաչ» կամ «Կարմիր») ինքնուրույն ընտրություն: «Կանաչ» ուղու մուտքի (ելքի) գիծը ֆիզիկական անձի կողմից հատելը մաքսային հայտարարագրման ենթակա ապրանքների բացակայության մասին ֆիզիկական անձի կողմից արված հայտարարություն է: 두가지 다른 시스템의 적용에 따라 연합의 세관국경을 통해 동반되는 개인의 개인용품에 대한 세관신고와 관련되어 세관업무를 수행하기 위하여 적절한 경로(그린 또는 레드)를 직접 선택해야한다. "그린"경로의 입구선을 개인이 건너는 것은 세관신고대상 품목의 부재에 대한 개인의 신고이다.
Օրենսգրքի 258-րդ հոդվածի համաձայն՝ անձնական օգտագործման ապրանքների մասով մաքսային գործառնությունները, կախված Միության մաքսային սահմանով դրանք տեղափոխելու եղանակներից, իրականացվում են Միության մաքսային սահմանով ապրանքների տեղափոխման վայրերում կամ այն անդամ պետության մաքսային մարմնում, որի տարածքում մշտական կամ ժամանակավորապես բնակվում կամ ժամանակավոր գտնվում է այն ֆիզիկական անձը, որը կարող է հանդես գալ որպես այդ ապրանքների հայտարարատու: Միության մաքսային սահմանով տեղափոխվող անձնական օգտագործման ապրանքների կամ Միության մաքսային տարածք ժամանակավոր ներմուծված անձնական օգտագործման ապրանքների մասով մաքսային գործառնությունների իրականացման, այդ ապրանքների բացթողման և դրանք մաքսային հսկողության տակ չգտնվող ճանաչելու մասին փաստն արտացոլելու կարգը սահմանվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից (Մաքսային միության հանձնաժողովի 18.06.2010թ. N311 որոշում) և անդամ պետությունների օրենսդրությամբ՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից նախատեսված դեպքերում կամ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից չկարգավորվող մասով: 법규 제 258조에 따라, 개인용품에 관한 세관업무는 연합의 세관국경을 통해 그것을 운송하는 방법과 관련하여, 해당 상품의 신고자로써 역할을 할 수 있는 개인이 영구적 또는 일시로 거주하거나 임시로 놓이게 될 연합의 세관국경을 통해 상품의 운송장소 또는 회원국의 세관당국에서 수행되어진다. 연합의 세관국경을 통해 운송되는 개인용품이나 연합의 세관구역에 임시로 수입되어진 개인용품에 관한 세관업무의 수행, 해당 제품의 반출 및 세관규제하에 놓이지 않다고 여겨지는 우편물을 반출하는 절차는 유라시아 경제위원회(관세동맹위원회의 2010년 6월 18일자 결정안 311호)와 유라시아 경제위원회에 의해 제공되는 경우 또는 유라시아 경제위원회에 의해 규제되지 않는 부분에 대해 회원국의 법률에 규정되어 있다.
Օրենսգրքի 260-րդ հոդվածի համաձայն՝ մաքսային հայտարարագրման ենթակա են՝ 법규 제 260조에 따라 세관신고대상은 다음과 같다.
1) չուղեկցվող ուղեբեռում Միության մաքսային սահմանով տեղափոխվող անձնական օգտագործման ապրանքները՝ բացառությամբ անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների, կամ փոխադրողի կողմից առաքվող անձնական օգտագործման ապրանքները. 비동반 수하물에서 연합의 세관국경을 통해 운송되는 개인용품. 개인용 차량이나 운송인에 의해 운송되는 개인용품은 제외한다.
2) ցանկացած եղանակով Միության մաքսային սահմանով տեղափոխվող անձնական օգտագործման այն ապրանքները, բացառությամբ անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների, որոնց հետ կապված, ենթակա են պահպանման արգելքներն ու սահմանափակումները՝ Օրենսգրքի 7-րդ հոդվածին համապատասխան, և պահանջվում է ներկայացնել այդ արգելքների և սահմանափակումների պահպանումը հաստատող փաստաթղթեր և (կամ) տեղեկություններ. 어떤 방식을 통해 연합의 세관국경을 통해 운송되는 개인용품, 법규 제 7조에 따라, 그와 관련하여 보호금지 및 제한대상인, 개인용도의 차량은 제외하며, 금지 및 제한사항을 승인한 문서 및 정보를 제출하도록 요구되어진다.
3) ուղեկցվող ուղեբեռում Միության մաքսային սահմանով տեղափոխվող անձնական օգտագործման ապրանքները, բացառությամբ անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների, որոնց հետ կապված մաքսատուրքերը, հարկերը ենթակա են վճարման. 동반 수하물에서 연합의 세관국경을 통해 운송되는 개인용품, 이와 관련된 관세, 세금을 납부해야하는 자가용 차량은 제외한다.
4) մաքսատուրքերի, հարկերի վճարումից ազատմամբ ուղեկցվող ուղեբեռով ներմուծվող անձնական օգտագործման ապրանքները, բացառությամբ անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների. 관세, 세금의 납부가 면제되는 동반 수하물로써 수입되는 개인용품, 자가용 차량은 제외한다.
5) ցանկացած եղանակով Միության մաքսային սահմանով տեղափոխվող անձնական օգտագործման տրանսպորտային միջոցները՝ բացառությամբ անդամ պետություններում գրանցված անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների. 어떤 방식으로 연합의 세관국경을 통해 운송되는 자가용 차량. 회원국에 등록되어 있는 자가용차량은 제외한다.
6) Միության մաքսային տարածքում գտնվող ժամանակավոր ներմուծված անձնական օգտագործման տրանսպորտային միջոցները՝ Օրենսգրքի 264-րդ հոդվածի 5-րդ, 7-րդ և 12-րդ կետերով նախատեսված դեպքերում. 연합의 세관구역에 위치하여 일시적으로 수입되는 자가용 차량, 법규 264조 5항, 7항 및 12항에 언급되어 있는 경우
7) կանխիկ դրամական միջոցները և (կամ) ճանապարհային չեկերը, եթե Միության մաքսային տարածք միանվագ ներմուծման կամ Միության մաքսային տարածքից միանվագ արտահանման ժամանակ այդ կանխիկ դրամական միջոցների և (կամ) ճանապարհային չեկերի ընդհանուր գումարը գերազանցում է ուղևորային մաքսային հայտարարագիրը մաքսային մարմին ներկայացնելու օրվա դրությամբ գործող փոխարժեքով 10 հազար ԱՄՆ դոլարին համարժեք գումարը. 현금 및 여행자수표, 만약 연합의 세관구역에 한번에 수입되거나 연합의 세관구역에서 일시에 수출되는 경우, 현금 및 여행자 수표의 총액이 직접세관신고서가 세관당국에 제출된 일자에서 적용한 환율을 통해 미화 1만달러가치가 초과하는 경우.
8) դրամական գործիքները՝ բացառությամբ ճանապարհային չեկերի. 여행자 수표를 제외한 화폐상품
9) մշակութային արժեքները, որոնց մասով պահպանման են ենթակա արգելքներ և սահմանափակումներ՝ Օրենսգրքի 7-րդ հոդվածին համապատասխան. 법규의 제 7조에 따른 금지 및 제한대상이 되는 문화 가치품
10) միջազգային փոստային առաքանիներով ուղարկվող անձնական օգտագործման ապրանքները. 국제우편방식으로 발송되는 개인용품
11) Օրենսգրքի 265-րդ հոդվածի 3-րդ կետի երկրորդ պարբերության մեջ նշված՝ անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների մասերը. 법규 제 265조 3항의 3절에 언급된 자가용 차량
12) Օրենսգրքի 260-րդ հոդվածի 18-րդ կետում նշված ապրանքները: 법규 제 260조의 18조에 언급된 상품
Անձնական օգտագործման, այդ թվում` Օրենսգրքի 263-րդ հոդվածին համապատասխան «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպվող ապրանքների մաքսային հայտարարագրումն իրականացվում է ուղևորային մաքսային հայտարարագրի օգտագործմամբ: (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 23.07.2019թ. N124 որոշում) 법규 제 263조에 따라 "세관통과"의 세관절차를 거치는 개인용품의 세관신고는 직접 세관신고을 이용하여 수행되어진다. (유라시아 경제위원회의 2019년 7월 23일 심의결정 124호)
- տարանցել = այլ երկրի սահմաններով որևէ բան փոխադրել 수송하다. 통과하다.
Անձնական օգտագործման ապրանքների մաքսային հայտարարագրման ժամանակ, բացառությամբ միջազգային փոստային առաքանիներով տեղափոխվող կամ «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպվող անձնական օգտագործման ապրանքների, հայտարարագրվում է Միության մաքսային տարածք դրանք ներմուծելու և (կամ) Միության մաքսային տարածքում դրանց գտնվելու կամ Միության մաքսային տարածքից դրանք արտահանելու հետևյալ նպատակներից մեկը՝ 개인용품의 세관신고시 국제우편물을 통해 운송되거나 "세관통과"의 세관절차를 거치는 개인용품을 제외하고 연합의 세관구역으로 수입되고 연합의 세관구역에 놓이거나 연합의 세관구역으로부터 수출되는 다음의 목적중 하나로 신고되어져야한다.
- միջազգային փոստային առաքանիներ 국제우편물
1) ազատ շրջանառություն. 자유로운 거래순환
2) ժամանակավոր ներմուծում: Ժամանակավոր ներմուծումը կարող է հայտարարագրվել միայն Օրենսգրքի 264-րդ հոդվածում նշված անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների համար. 임시수입 : 임시수입은 법규 제 264조에서 언급된 자가용 차량에 대해 신고될 수 있다.
3) արտահանում 수출
4) ժամանակավոր արտահանում: 임시수출
Անձնական օգտագործման ապրանքների մաքսային հայտարարագրումն իրականացվում է հայտարարատուի կամ մաքսային ներկայացուցչի կողմից, իսկ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից սահմանվող դեպքերում՝ հայտարարատուի անունից կամ հանձնարարականով գործող այլ անձանց կողմից: 개인용품의 세관신고는 신고자나 통관사에 의해 수행되어지며 유라시아 경제위원회에 의해 규정된 경우, 신고자의 이름이나 지시에 따라 일하는 다른 사람에 의해 수행되어진다.
- մաքսային ներկայացուցիչ 통관사
- հանձնարարական = հանձնարարություն պարունակող 업무수행자
Որպես անձնական օգտագործման ապրանքների հայտարարատուներ կարող են հանդես գալ 16 տարին լրացած՝ անդամ պետությունների ֆիզիկական անձինք կամ օտարերկրյա ֆիզիկական անձինք՝ 16세이상의 회원국 개인이나 외국인은 개인용품의 신고자역할을 할 수 있다.
1) որոնք Միության մաքսային սահմանը հատելու պահին Միության մաքսային սահմանով ուղեկցվող ուղեբեռում տեղափոխվող անձնական օգտագործման ապրանքների նկատմամբ ունեն տիրապետման, օգտագործման և (կամ) տնօրինման իրավունք. 연합세관국경을 통과시 연합세관국경을 동반 수하물로 개인용품에 대한 소유, 이용 및 처분할 권리를 가진자.
2) որոնք Միության մաքսային սահմանով չուղեկցվող ուղեբեռում տեղափոխվող անձնական օգտագործման ապրանքները, այդ թվում՝ անձնական օգտագործման տրանսպորտային միջոցները փոխանցել են (փոխանցում են) փոխադրողին. 연합세관국경을 비동반 수하물로 운송하는, 자가용 차량을 포함한 개인용품을 운송인에게 양도한 자.
3) որոնք անձնական օգտագործման ապրանքներն ուղարկողներն են, իսկ անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանվող դեպքերում՝ ապրանքներն ստացողներն են, որոնք փոխադրվում են միջազգային փոստային առաքանիներով. 개인용품의 발송인이고, 회원국의 법률에 규정된 경우, 국제우편물을 통해 운송된 물품의 수취인
4) որոնց հասցեով կամ որոնց անունից փոխադրողի կողմից առաքվում են անձնական օգտագործման ապրանքները, այդ թվում՝ անձնական օգտագործման տրանսպորտային միջոցները. 자가용 차량을 포함하여 운송인에 의해 개인용품이 배달되는 주소 또는 이름
5) որոնք սեփականության իրավունք ունեն անձնական օգտագործման այն տրանսպորտային միջոցի նկատմամբ, որի մաքսային հայտարարագրումն իրականացվում է ազատ շրջանառության մեջ բաց թողնելու համար. 해당 자가용 차량에 대해 소유권을 가진 자이며 세관신고자는 자유로운 거래순환을 위한 반출을 수행한다.
- սեփականության իրավունք 재산에 대한 권리, 소유권
6) որոնք Միության մաքսային սահմանով ուղևորվում են անձնական օգտագործման այն տրանսպորտային միջոցով, որը տիրապետման, օգտագործման և (կամ) տնօրինման իրավունքով պատկանում է իրենց, եթե այլ բան սահմանված չէ Օրենսգրքով. 법규로 정해지 않는 경우 연합의 세관국경을 통과하는 자가용 차량에 대한 소유, 이용 및 처분의 권리를 가진 자
7) որոնք ձեռք են բերել Միության մաքսային տարածքում մաքսային հսկողության տակ գտնվող անձնական օգտագործման տրանսպորտային միջոցը տիրապետելու, օգտագործելու և (կամ) տնօրինելու իրավունքը, այդ թվում՝ դատարանի որոշմամբ կամ ժառանգության իրավունքով. 법원의 판결 및 상속권에 따라 연합의 세관구역에서 세관의 통제하에 위치한 자가용 차량을 소유, 이용 및 처분할 권리를 획득한 자.
8) որոնք Միության մաքսային տարածքում մաքսային հսկողության տակ գտնվող, «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպվող անձնական օգտագործման տրանսպորտային միջոցի նկատմամբ ունեն տիրապետման, օգտագործման և (կամ) տնօրինման իրավունք. 연합의 세관구역에서 세관의 통제하에 위치한 "세관 통과"의 세관절차을 거치는 자가용 차량에 관해 소유, 이용 및 처분의 권리를 가진 자.
9) որոնք իրականացնում են ժամանակավոր ներմուծված անձնական օգտագործման այն տրանսպորտային միջոցի արտահանումը Միության մաքսային տարածքից, որն իրենց փոխանցվել է Օրենսգրքի 264-րդ հոդվածի 8-րդ կետի 2-րդ և 3-րդ ենթակետերին և 9-րդ կետին համապատասխան. 법규 제 264조 8항 2절 및 3절 그리고 9항에 따라 연합의 세관구역으로부터 임시로 수입된 자가용 차량의 수출을 실행하는 자.
10) որոնք ուղեկցում են 16 տարին չլրացած ֆիզիկական անձանց (այդ անձանց ծնողներից մեկը, որդեգրողները, խնամակալները կամ հոգաբարձուները, ուղեկցող այլ անձ կամ, ուղեկցող անձանց բացակայության դեպքում, փոխադրողի ներկայացուցիչը, իսկ առանց ծնողների, որդեգրողների, խնամակալների կամ հոգաբարձուների ուղեկցության անչափահաս տարիքի անձանց խմբի կազմակերպված մեկնման (ժամանման) դեպքում՝ այլ անձինք՝ խմբի ղեկավարը կամ փոխադրողի ներկայացուցիչը)՝ 16 տարին չլրացած ֆիզիկական անձանց անձնական օգտագործման ապրանքների համար. 16세 미만의 개인이 개인용품에 대해 16세미만의 개인 (해당인의 부모중 한사람, 양부모, 후견인 또는 수탁자, 기타 동반자 또는 동반자가 없는 경우, 운송대리인, 그리고 부모, 양부모, 후견인이 없거나 연장자를 동반한 미성년자 개인그룹으로 조직된 경우, 그룹리더 및 운송대리인 등 기타 개인)을 동반한 자.
11) որոնք նշված են Օրենսգրքի 260-րդ հոդվածի 18-րդ կետում: 법규 제 260조 18항에 언급되어 있는 자
Օրենսգրքի 261-րդ հոդվածի համաձայն՝ ուղևորային մաքսային հայտարարագրում հայտարարագրված տեղեկությունները հաստատող փաստաթղթեր են համարվում՝ 법규 제 261조에 따라 직접세관신고서에서 신고된 정보를 확인하는 문서는 다음과 같다.
1) անձը հաստատող փաստաթղթերը, այդ թվում՝ անչափահաս անձի. 미성년자를 포함한 개인을 확인하는 문서
2) ֆիզիկական անձի մոտ առկա՝ անձնական օգտագործման այն ապրանքների արժեքը հաստատող փաստաթղթերը, որոնց նկատմամբ իրականացվում է մաքսային հայտարարագրում. 보유시, 세관신고가 이루어지는 개인용품의 가치를 증명하는 문서
3) Օրենսգրքի 7-րդ հոդվածին համապատասխան, ֆիզիկական անձանց կողմից պահպանման ենթակա արգելքների և սահմանափակումների պահպանումը հաստատող փաստաթղթերը, եթե արգելքների ու սահմանափակումների պահպանումը հաստատվում է այդ փաստաթղթերը ներկայացնելով. 만약 해당 문서의 제출로 금지 및 제한사항에 대한 준수를 승인하는 경우, 법규 제 7조에 따라 개인이 준수해야할 금지 또는 제한사항을 확인하는 문서,
4) տրանսպորտային (փոխադրման) փաստաթղթերը. 운송(선적) 서류
5) մաքսատուրքերի, հարկերի վճարումից ազատմամբ ներմուծման պայմանների պահպանումը հաստատող, այդ թվում՝ օտարերկրյա ֆիզիկական անձի՝ անդամ պետությունում մշտական բնակության տեղափոխված ճանաչվելու փաստը հաստատող կամ օտարերկրյա ֆիզիկական անձի՝ այդ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան փախստականի, հարկադիր տեղահանված անձի կարգավիճակ ստանալը հաստատող փաստաթղթերը. 회원국에서 영주권을 획득한 외국인, 회원국의 법률에 따라 난민, 강제이주상태을 승인한 서류를 가진 외국인을 포함하여 관세, 세금의 납부를 면제받는 것에 대한 수입조건의 준수를 확인하는 서류
6) ուղևորային մաքսային հայտարարագիրը, որը ձևակերպվել է անձնական օգտագործման տրանսպորտային միջոցը Միության մաքսային տարածք ներմուծելու ժամանակ և որով հաստատվում է Միության մաքսային տարածքում ժամանակավոր գտնվելու համար այդ տրանսպորտային միջոցի բացթողումը. 직접세관신고서. 자가용 차량이 연합의 세관구역으로 수입될 때 작성되고 그에 따라 연합의 세관구역에서 일시적으로 해당 차량의 반출을 확인하게 된다.
7) այնպիսի տեղեկություններ պարունակող փաստաթղթեր, որոնք հնարավորություն են տալիս նույնականացնելու անձնական օգտագործման այն տրանսպորտային միջոցը կամ անձնական օգտագործման այդ տրանսպորտային միջոցի այն մասերը, որոնք ենթակա են մաքսային հայտարարագրման՝ Օրենսգրքի 260-րդ հոդվածի 1-ին կետի 11-րդ ենթակետին համապատասխան. 법규 제 260조 1항 11조에 따라 세관신고대상인 자가용 차량이나 자가용 차량의 부품을 식별할 수 있는 정보가 포함된 문서
8) անձնական օգտագործման տրանսպորտային միջոցի տիրապետման, օգտագործման և (կամ) տնօրինման իրավունքը հաստատող փաստաթղթերը. 자가용 차량의 소유, 이용 및 처분할 권리를 증명하는 문서
9) կանխիկ դրամական միջոցների և (կամ) դրամական գործիքների ծագումը հավաստող փաստաթղթերը՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից սահմանվող դեպքերում. (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 06.08.2019թ. N130 որոշում) 유라시아 경제위원회에 의해 규정된 경우 (유라시아 경제위원회 2019년 8월 6일자 심의결정 130호) 현금 및 현금상품의 출처를 증명하는 문서
10) Օրենսգրքի 260-րդ հոդվածի 19-րդ և 20-րդ կետերում նշված փաստաթղթերը. 법규 제 260조 19항 및 20항에서 언급한 문서
11) հայտարարատուի անունից կամ հանձնարարականով գործող անձի լիազորությունները հաստատող լիազորագիրը կամ այլ փաստաթուղթ՝ Օրենսգրքի 260-րդ հոդվածի 11-րդ կետին համապատասխան Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից սահմանվող դեպքերում: 법규 제 260조 11항에 따라 유라시아 경제위원회에 의해 규정된 경우, 신고자의 이름이나 업무대리인의 권한을 증명하는 위임장 또는 기타 서류
Այն դեպքում, երբ նշված փաստաթղթերը չեն պարունակում ուղևորային մաքսային հայտարարագրում ներկայացված տեղեկությունները հաստատող տեղեկություններ, այդ տեղեկությունները կարող են հաստատվել այլ փաստաթղթերով: 언급된 문서가 직접세관신고서에 기재된 정보를 증명하는 정보를 포함하지 않는 경우, 해당 문서는 다른 문서를 통해 확인할 수 있다.
Անձնական օգտագործման ապրանքների բացթողումը 개인용품의 반출
Օրենսգրքի 262-րդ հոդվածի համաձայն՝ մաքսային հայտարարագրման ենթակա անձնական օգտագործման ապրանքների՝ ազատ շրջանառության կամ արտահանման համար բացթողումը մաքսային մարմնի կողմից իրականացվում է՝ պայմանով, որ՝ 법규 제 262조에 따라 세관신고대상의 개인용품의 자유로운 거래 또는 수출을 위한 반출은 세관당국에 의해 다음과 같은 조건으로 수행되어진다.
1) վճարվել են մաքսատուրքերը, հարկերը՝ Օրենսգրքի 37-րդ գլխին համապատասխան և հաշվի առնելով Օրենսգրքի 262-րդ հոդվածի 3-րդ կետը. 법규 제 37조을 따르고 법규 제 262조 3항을 고려하여 관세, 세금을 납부한다.
2) պահպանվել են արգելքներն ու սահմանափակումները՝ Օրենսգրքի 7-րդ հոդվածին համապատասխան. 법규 제 7조에 따라 금지 및 제한사항을 준수한다.
3) մաքսային մարմինների կողմից ապրանքների բացթողման հետ կապված գործողությունների իրականացման համար մաքսավճարները վճարվել են, եթե այդ վճարները սահմանվել են անդամ պետությունների օրենսդրությամբ, և դրանց վճարման ժամկետը սահմանվել է մինչև ապրանքների բացթողումը, այդ թվում՝ մինչև ուղևորային մաքսային հայտարարագրի գրանցումը: 만약 해당 수수료가 회원국의 법률을 통해 규정되었다면, 세관당국에 의한 상품의 반출과 관련한 업무수행을 위한 세관수수료를 납부하며, 납부기간은 직접세관신고에 관한 평가전 상품의 반출전까지 제한한다.
Միության մաքսային տարածքում ժամանակավոր գտնվելու կամ Միության մաքսային տարածքից դուրս ժամանակավոր գտնվելու համար՝ մաքսային հայտարարագրման ենթակա անձնական օգտագործման ապրանքների բացթողումն իրականացվում է մաքսային մարմնի կողմից՝ պայմանով, որ՝ 연합세관구역에서 일시적으로 반입되거나 연합세관구역으로부터 일시적으로 반출하는 경우, 세관신고대상의 개인용품의 반출은 세관당국에 의해 다음과 같은 조건으로 수행된다.
1) անձնական օգտագործման ապրանքները կարող են ժամանակավոր ներմուծվել կամ ժամանակավոր արտահանվել՝ Օրենսգրքի 264-րդ և 265-րդ հոդվածներին համապատասխան. 법규 제 264조 및 265조에 따라 개인용품은 일시적으로 수입 또는 수출할 수 있다.
2) ապահովվել է մաքսատուրքերը, հարկերը վճարելու պարտավորության կատարումը՝ Օրենսգրքի 271-րդ հոդվածին համապատասխան. 법규 제 271조에 따라 관세, 세금을 납부할 의무를 이행한다.
3) պահպանվել են արգելքներն ու սահմանափակումները՝ Օրենսգրքի 7-րդ հոդվածին համապատասխան: 법규 제 7조에 따라 금지 및 제한규정을 준수한다.
Միության մաքսային տարածք ներմուծված անձնական օգտագործման ապրանքները Միության ապրանքների կարգավիճակ են ձեռք բերում դրանց ազատ շրջանառության համար բաց թողնելու պահից՝ բացառությամբ հետևյալ կատեգորիաների ապրանքների՝ 다음범주의 제품을 제외하고 그것의 자유로운 거래를 위해 반출되자마자 연합세관구역으로 수입되는 개인용품은 연합의 제품상태를 획득한다.
1) Օրենսգրքի 298-րդ և 299-րդ հոդվածներին համապատասխան ներմուծվող անձնական օգտագործման տրանսպորտային միջոցներ. 법규 298조 및 299조에 따라 수입된 자가용 차량
2) այն ապրանքները, որոնց համար սահմանված են օգտագործման և (կամ) տնօրինման սահմանափակումներ՝ Օրենսգրքի 266-րդ հոդվածի 8-րդ կետին համապատասխան: 법규 제 266조 8항에 따라 이용 및 처분제한이 규정된 상품
Անձնական օգտագործման այն ապրանքները, որոնք ձեռք են բերել Միության ապրանքների կարգավիճակ, գտնվում և օգտագործվում են Միության մաքսային տարածքում՝ առանց օգտագործման և (կամ) տնօրինման սահմանափակումների: 연합의 상품상태를 획득한 개인용품은 이용 및 처분제한없이 연합세관구역에서 사용되어진다.
Անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների ժամանակավոր ներմուծումը 자가용 차량의 임시 수입
Օրենսգրքի 264-րդ հոդվածի համաձայն՝ օտարերկրյա ֆիզիկական անձանց կողմից՝ Միության անդամ չհանդիսացող պետությունում գրանցված անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների ժամանակավոր ներմուծումը Միության մաքսային տարածք թույլատրվում է ոչ ավելի, քան 1 տարի ժամկետով: 법규 제 264조에 따라 외국인에 의해 연합에 가입하지 않은 회원국에 등록된 자가용 차량에 대한 임시수입은 연합세관구역에서 1년을 초과하지 않는 상태로 허락되어진다.
Օրենսգրքի 259-րդ հոդվածի 2-րդ կետում նշված օտարերկրյա ֆիզիկական անձանց կողմից՝ անդամ պետություններում և Միության անդամ չհանդիսացող պետությունում չգրանցված անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների ժամանակավոր ներմուծումը Միության մաքսային տարածք թույլատրվում է ոչ ավելի, քան 1 տարի ժամկետով: Անդամ պետությունների ֆիզիկական անձանց կողմից՝ Միության անդամ չհանդիսացող պետությունում գրանցված անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների ժամանակավոր ներմուծումը Միության մաքսային տարածք թույլատրվում է ոչ ավելի, քան 1 տարի ժամկետով: 법규 제 259조 3항에 언급된 외국인에 의한 회원국 및 비회원국에서 등록되지 않은 자가용 차량의 임시수입은 연합세관구역에서 1년을 초과하지 않는 상태에서 허용된다. 회원국의 개인에 의해 비회원국에서 등록된 자가용 차량의 임시 수입은 연합세관구역에서 1년을 초과하지 않는 상태에서 허용된다.
Նշված անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների, բացառությամբ անդամ պետությունների այն ֆիզիկական անձանց կողմից ժամանակավոր ներմուծվող անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների, որոնք Միության մաքսային տարածքի սահմաններից դուրս տեղակայված՝ անդամ պետությունների դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատակիցներ, անդամ պետությունների հյուպատոսական հիմնարկների աշխատողներ, միջազգային կազմակերպություններին կից՝ անդամ պետությունների ներկայացուցիչներ են, ժամանակավոր ներմուծումը Միության մաքսային տարածք թույլատրվում է Օրենսգրքի 271-րդ հոդվածին համապատասխան մաքսատուրքերը, հարկերը վճարելու պարտավորությունների կատարման ապահովումը տրամադրելու պայմանով: 연합세관구역의 국경으로부터 반출되어야하는 회원국의 개인에 의해 임시로 수입되는 자가용 차량을 제외하고 언급된 자가용 차량에 대해, 회원국의 외교공관직원, 회원국의 영사관직원, 국제기구에 속한 회원국의 대표는 법규 제 271조에 따라 임시 수입시 관세, 세금의 납부의무가 면제되는 조건에 따라 허용된다.
Միության անդամ չհանդիսացող պետությունում գրանցված և անդամ պետություններում ու Միության անդամ չհանդիսացող պետությունում չգրանցված՝ այն ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների ժամանակավոր ներմուծումը Միության մաքսային տարածք, որոնք, Օրենսգրքի 298-րդ և 299-րդ հոդվածներին համապատասխան, իրավունք ունեն առանց մաքսատուրքերի, հարկերի վճարման, Միության մաքսային տարածք ներմուծելու անձնական օգտագործման տրանսպորտային միջոցներ, թույլատրվում է ժամանման պետության օրենսդրությանը համապատասխան հաստատվող՝ այդ պետությունում նշված ֆիզիկական անձանց արտոնություններ տրամադրելու ժամկետում: 연합의 비회원국에 등록되고 회원국 및 연합의 비회원국에서 등록되지 않은, 개인에 의한 자가용 차량의 임시 수입은 연합세관구역, 즉, 법규 제 298조 및 299조에 따라 연합세관구역으로 수입된 자가용차량에 대해 관세, 세금의 납부을 면제할 자격을 가지며, 해당 국가의 법률에 의해 해당 국가에서 언급한 개인에게 특권을 부여하는 기간내에 허용된다.
Անձնական օգտագործման ապրանքների հետ կապված մաքսային վճարները 개인용품과 관련된 세관수수료.
Օրենսգրքի 266-րդ հոդվածի համաձայն՝ Միության մաքսային տարածք ներմուծվող անձնական օգտագործման ապրանքների համար ենթակա են վճարման միասնական դրույքաչափերով գանձվող մաքսատուրքեր և հարկեր կամ միագումար մաքսային վճարի ձևով գանձվող մաքսատուրքեր և հարկեր: (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 20.12.2017թ. «Անձնական օգտագործման ապրանքների հետ կապված առանձին հարցերի մասին» N 107 որոշման 2-րդ հավելված) 법규 제 266조에 따라 연합세관구역으로 수입되는 개인용품은 일정한 요율로 부과되는 관세 및 세금 또는 단일 세관수수료형식으로 부과되는 관세 및 세금의 납부대상이다. (유라시아 경제위원회 2017년 12월 20일자 "개인용품과 관련된 개별질의에 관한" 심의결정 107호 2항)
Ելնելով անձնական օգտագործման ապրանքների կատեգորիայից, արժեքային, քաշային և (կամ) քանակական նորմերից և անձնական օգտագործման ապրանքները Միության մաքսային տարածք ներմուծելու եղանակից, մաքսատուրքերի, հարկերի միասնական դրույքաչափերը, ինչպես նաև անձնական օգտագործման այն ապրանքների կատեգորիաները, որոնց համար ենթակա են վճարման միագումար մաքսային վճարի ձևով գանձվող մաքսատուրքեր և հարկեր, սահմանվում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից: (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 20.12.2017թ. «Անձնական օգտագործման ապրանքների հետ կապված առանձին հարցերի մասին» N 107 որոշում) 개인용품의 카테고리, 가치, 무게 및 수적 기준에 따라, 그리고 개인용품이 연합세관구역으로 수입되는 방식에 따라 관세, 세금에 대한 일정한 요율 뿐만 아니라 개인용품의 카테고리에 단일 세관수수료형식으로 부과되는 관세 및 세금은 유라시아 경제위원회에 의해 규정되어 있다. (유라시아 경제위원회 2017년 12월 20일자 "개인용품과 관련된 개별질의에 대한" 심의결정 107호)
Անձնական օգտագործման ապրանքներն առանց մաքսատուրքերի, հարկերի վճարման՝ Միության մաքսային տարածք ներմուծվում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից սահմանվող արժեքային, քաշային և (կամ) քանակական նորմերի սահմաններում, իսկ հանձնաժողովի կողմից սահմանված դեպքերում՝ անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված համապատասխան նորմերի սահմաններում՝ բացառությամբ այն դեպքերի, երբ Միության մաքսային տարածք ներմուծվող անձնական օգտագործման ապրանքների հետ կապված Օրենսգրքով սահմանված է մաքսատուրքերի, հարկերի կիրառման այլ կարգ: 관세, 세금의 납부가 없는 개인용품은 연합세관구역으로 유라시아 경제위원회에 의해 규정된 가치, 중량 및 수량기준의 제한을 가지고 수입되어지며 위워노히에 의해 규정된 경우 회원국의 법률에 따라 규정된 관련기준의 제한으로 연합세관구역으로 수입되는 개인용품과 관련된 법규에 따라 관세, 세금의 적용에 대한 대한 기타 절차로 정의되어진다.
Անձնական օգտագործման ապրանքներն առանց մաքսատուրքերի, հարկերի վճարման Միության մաքսային տարածք ներմուծելու արժեքային, քաշային և (կամ) քանակական նորմերը սահմանվում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից՝ ելնելով անձնական օգտագործման այդ ապրանքները Միության մաքսային տարածք ներմուծելու եղանակներից: Ուղեկցվող և (կամ) չուղեկցվող ուղեբեռով անձնական օգտագործման ապրանքների՝ Միության մաքսային տարածք ներմուծելու այդպիսի նորմերը սահմանվում են առանց օգտագործման մեջ եղած և ընթացուղում ու նշանակման վայրում անհրաժեշտ՝ անձնական օգտագործման ապրանքների հաշվառման, որոնց շարքին դասելու չափանիշները սահմանվում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից: (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 20.12.2017թ. «Անձնական օգտագործման ապրանքների հետ կապված առանձին հարցերի մասին» N 107 որոշման 1-ին հավելված) 관세, 세금의 납부가 없는 개인용품의 연합세관구역으로 수입되는 가치, 중량 및 수량 기준은 유라시아 경제위원회에 의해 개인용품이 연합세관구역으로 수입되는 방식에 따라 제한되어 있다. 동반 및 비동반 수하물의 개인용품에 대한 연합세관구역으로 수입하는 기준은 사용되지 않고 사용중에 있거나 목적지에서 필요한 것으로 규정되어 있으며, 개인용품의 등록에 있어 분류기준은 유라시아 경제위원회에 의해 정의되어 있다. (유라시아 경제위원회의 2017년 12월 20일자 "개인용품과 관련한 개별질의에 관한" 심의결정 107호 1항)
Անկախ իրենց արժեքից, քաշից և (կամ) քանակից՝ Միության մաքսային տարածքից անձնական օգտագործման ապրանքներն արտահանվում են առանց մաքսատուրքերի վճարման: 그것의 가치, 중량 및 무게와 상관없이 연합세관구역으로부터 개인용품은 관세납부없이 수출되어진다.
Ելնելով անձնական օգտագործման ապրանքների կատեգորիայից, Միության մաքսային տարածք այդ ապրանքները ներմուծող անձից և (կամ) Միության մաքսային տարածք անձնական օգտագործման այդ ապրանքները ներմուծելու եղանակներից՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովն իրավունք ունի սահմանելու անձնական օգտագործման ապրանքները մաքսատուրքերի, հարկերի վճարումից ազատմամբ Միության մաքսային տարածք ներմուծելու դեպքերը և պայմանները, ինչպես նաև անձնական օգտագործման այդ ապրանքների օգտագործման և (կամ) տնօրինման մասով սահմանափակումները: (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 20.12.2017թ. «Անձնական օգտագործման ապրանքների հետ կապված առանձին հարցերի մասին» N 107 որոշման 3-րդ հավելված) 개인용품의 항목에 따라, 연합세관구역에서 해당 물품을 수입하는 개인에 따라, 그리고 연합세관구역에서 개인용품을 수입하는 방법에 따라, 유라시아 경제위원회는 개인용품에 대해 관세, 세금의 납부를 면제, 연합세관구역으로 수입되는 경우나 조건뿐만 아니라 개인용품의 이용 및 처분에 대해 제한할 권리를 갖는다. (유라시아 경제위원회의 2017년 12월 20일자 "개인용품과 관련한 개별질의에 관한" 심의결정 107호 3항)
«Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի 249.1 հոդվածի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության տարածք մշտական բնակության տեղափոխվող ճանաչված կամ փախստականի, հարկադիր տեղահանվածի կարգավիճակ ստացած օտարերկրյա ֆիզիկական անձանց կամ մինչև Հայաստանի Հանրապետություն ժամանումը առնվազն 12 ամիս օտարերկրյա պետությունում ժամանակավորապես բնակված Հայաստանի Հանրապետության ֆիզիկական անձանց կամ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած գործունեության ոլորտներում Հայաստանի Հանրապետությունում աշխատանքի թույլտվություն ստացած օտարերկրյա ֆիզիկական անձանց կողմից ներմուծվող անձնական օգտագործման ապրանքների նկատմամբ կիրառվում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի սահմանած մաքսային վճարների արտոնություններ՝ «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի ընդունման մասին» 2017 թվականի ապրիլի 11-ի պայմանագրով ընդունված՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի (այսուհետ՝ ԵԱՏՄ մաքսային օրենսգիրք) 266-րդ հոդվածի 8-րդ մասին համապատասխան: "세관절차에 대한" 아르메니아 공화국의 법률 제 249.1조에 따라, 아르메니아 공화국의 영토에서 영주권자 또는 난민, 강제이주외국인이나 아르메니아 공화국에 도착전 최소 12개월이상 외국에서 일시적으로 거주한 아르메니아 공화국의 개인 또는 아르메니아 공화국 정부에서 규정한 활동분야에서 아르메니아 공화국에서 노동허가를 취득한 외국인에 의해 수입되는 개인용품에 대해 "유라시아 경제연합의 세관법의 채택에 대한" 2017년 4월 11일자 협정서에 따라 유라시아 경제연합의 세관법 (이하 EEU 세관법) 제 266조 8항에 따라 유라시아 경제위원회에 의해 규정된 세관수수료의 특혜가 적용된다.
Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության տեղափոխվող օտարերկրյա ֆիզիկական անձ է ճանաչվում, Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն, Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն կամ Հայաստանի Հանրապետության հատուկ կամ Հայաստանի Հանրապետության մշտական (երկարաժամկետ) կացության կարգավիճակ կամ միջազգային պայմանագրով սահմանված դեպքում դրանց հավասարեցված կարգավիճակ ունեցող այն ֆիզիկական անձը, որին բնակչության պետական ռեգիստրը վարող Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմինը տրամադրել է Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության տեղափոխման փաստի ճանաչումը հաստատող փաստաթուղթ: Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության տեղափոխման փաստի ճանաչումը հաստատող փաստաթուղթը տրամադրվում է նշված այն ֆիզիկական անձին, որը այդ փաստաթուղթն ստանալու նպատակով նշված լիազոր մարմին դիմելու օրվան նախորդող 1825 օր ժամանակահատվածում առնվազն 915 օր բացակայել է Հայաստանի Հանրապետությունից: 아르메니아 공화국에서 영주권을 취득한 외국인은 아르메니아 공화국의 법률에 따라, 아르메니아 공화국의 시민 또는 아르메니아 공화국에 특별 또는 아르메니아 공화국의 영구(장기) 거주중이거나 국제협정에 따라 정의된 경우에 그와 동등한 지위를 가진 개인으로 인정되며, 인구등록부를 관리하는 아르메니아 공화국의 정부공인기관은 아르메니아 공화국에서 영주권 보유사실을 인정하는 문서를 발급한다. 아르메니아 공화국의 영주권을 취득한 사실을 인정하는 문서는 해당문서를 받기 위해 언급된 공인기관에 신청일이전 1825일의 기간중 최소 915일동안 아르메니아 공화국으로부터 부재한 언급된 개인에게 발급된다.
Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության տեղափոխվող ճանաչված կամ փախստականի, հարկադիր տեղահանվածի կարգավիճակ ստացած օտարերկրյա ֆիզիկական անձինք կարող են արտոնությամբ Հայաստանի Հանրապետություն ներմուծել իրենց անձնական օգտագործման ապրանքները, եթե Հայաստանի Հանրապետության մաքսային մարմիններ են ներկայացնում համապատասխան կարգավիճակը հաստատող՝ Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմնի տրամադրած փաստաթուղթը և նախորդ բնակության երկրում բնակվելու փաստը հաստատող փաստաթուղթը հետևյալ պայմանների միաժամանակյա ապահովման դեպքում. 아르메니아 공화국에서 영주권을 취득한 자나 난민, 강제이주외국인은 아르메니아 공화국으로 수입된 그들의 개인용품에 대해 면제받을 수 있다. 만약 아르메니아 공화국의 세관당국은 관련 지위를 증명하는 아르메니아 공화국 정부의 공인기관이 발행한 문서 및 이전 거주국가에서 거주한 사실을 입증하는 문서의 제출을 다음과 같은 조건에서 요구할 수 있다.
1) նախորդ բնակության երկրից Միության մաքսային տարածք ներմուծումն իրականացվում է ոչ ուշ, քան օտարերկրյա ֆիզիկական անձին մշտական բնակության համար Հայաստանի Հանրապետություն տեղափոխված անձ ճանաչելու փաստը հաստատող փաստաթղթի կամ այդ անձի կողմից, Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան՝ փախստականի, հարկադիր տեղահանված անձի կարգավիճակ ստանալու փաստը հաստատող փաստաթղթի տրման օրվանից 18 ամսվա ընթացքում. 이전 거주국가으로부터 연합의 세관구역으로의 수입은 외국인이 영구거주를 위해 아르메니아 공화국으로 이주한 개인으로 인정받은 사실을 승인한 문서나 그 개인에 의해 아르메니아 공화국의 법률에 따라 난민, 강제이주된 개인의 지위를 받은 사실을 승인하는 문서의 발행일로부터 18개월보다 늦지 않아야한다.
2) անձնական օգտագործման ապրանքները ձեռք են բերվել օտարերկրյա ֆիզիկական անձին մշտական բնակության համար Հայաստանի Հանրապետություն տեղափոխված անձ ճանաչելու փաստը հաստատող փաստաթղթի կամ այդ անձի կողմից, Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան, փախստականի, հարկադիր տեղահանված անձի կարգավիճակ ստանալու փաստը հաստատող փաստաթղթի տրման օրվանից առաջ, ընդ որում՝ անձնական օգտագործման տրանսպորտային միջոցներ հանդիսացող ավտոտրանսպորտային և մոտոտրանսպորտային միջոցները, ավտոտրանսպորտային և մոտոտրանսպորտային միջոցների կցորդները գրանցված են եղել և գտնվել են օտարերկրյա այն ֆիզիկական անձի սեփականության ներքո, որը ճանաչվել է մշտական բնակության համար Հայաստանի Հանրապետություն տեղափոխված անձ կամ ստացել է փախստականի, հարկադիր տեղահանված անձի կարգավիճակ նախկին բնակության երկրում առնվազն վեց ամսվա ընթացքում՝ օտարերկրյա այդ ֆիզիկական անձին մշտական բնակության համար Հայաստանի Հանրապետություն տեղափոխված անձ ճանաչելու փաստը հաստատող փաստաթղթի կամ այդ ֆիզիկական անձի կողմից, Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան, փախստականի, հարկադիր տեղահանված անձի կարգավիճակ ստանալու փաստը հաստատող փաստաթղթի տրման օրվանից առաջ. 영구거주를 위해 아르메니아 공화국으로 이주했다는 개인으로 인정받은 사실을 확인하는 문서나 해당 개인에 의해, 아르메니아 공화국의 법률에 따라, 난민, 강제이주의 지위를 취득한 사실을 확인하는 문서의 발급일 이전에 영구거주를 위한 아르메니아 공화국으로 이주한 개인으로 인정받거나 이전거주국가에서 최소 6개월이상 난민, 강제이주민의 지위를 획득한 외국인에 의해 취득한 개인용품, 또는, 해당 외국인이 영구거주를 위해 아르메니아 공화국으로 이주한 개인임을 증명하는 사실을 확인하는 문서나 해당 개인에 의해 아르메니아 공화국의 법률에 따라 난민, 강제이주민의 지위를 받은 사실을 확인하는 서류의 발행일이전 외국인의 소유로 등록되어 있는 자가용 차량으로 신고된 자동차 및 차량, 자동차 및 차량의 부착물,
3) Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան՝ այդ ֆիզիկական անձին մշտական բնակության համար Հայաստանի Հանրապետություն տեղափոխված անձ ճանաչելու կամ նրա կողմից փախստականի, հարկադիր տեղահանված անձի կարգավիճակ ստանալու հետ կապված՝ Միության մաքսային տարածք մաքսատուրքերի, հարկերի վճարումից ազատմամբ անձնական օգտագործման ապրանքներ այդ ֆիզիկական անձի կողմից նախկինում չեն ներմուծվել. 아르메니아 공화국의 법률에 따라 해당 개인이 영구거주를 위해 아르메니아 공화국으로 이주한 개인임을 증명하거나 그에 따라 난민, 강제이주민 지위의 획득과 관련하여 연합 세관구역에서 관세, 세금의 납부에서 면제받은 해당 개인에 의해 이전에 수입된 적이 없는 개인용품.
4) Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության տեղափոխվող ճանաչված կամ փախստականի, հարկադիր տեղահանվածի կարգավիճակ ստացած օտարերկրյա ֆիզիկական անձի անձնական օգտագործման ապրանքները չեն գերազանցում Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած բնաիրային չափերը: 아르메니아 공화국에 영구거주자로 인정받거나 난민, 강제이주민의 지위를 획득한 외국인의 개인용품은 아르메니아 공화국 정부가 규정한 물리적 크기를 초과할 수 없다.
Հայաստանի Հանրապետություն օտարերկրյա ֆիզիկական անձի մշտական բնակության տեղափոխման փաստի ճանաչումը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվելու կամ Հայաստանի Հանրապետության տարածքից բացակայելու հանգամանքը և ժամանակահատվածը որոշում է բնակչության պետական ռեգիստրը վարող Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմինը` տվյալ ֆիզիկական անձի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության պետական սահմանը հատելու տեղեկատվության հիման վրա: 아르메니아 공화국에서 외국인에 대한 영구거주사실의 인정 뿐만아니라 아르메니아 공화국의 영토에 위치하거나 아르메니아 공화국의 영토에서 존재하지 않다는 상황 및 기간은 상기 개인에 대해 아르메니아 공화국의 국경을 넘는 정보를 기반으로 국가인구등록을 운영하는 아르메니아 공화국 정부의 공인기관에 의해 결정된다.
Որպես Հայաստանի Հանրապետության տարածք մշտական բնակության տեղափոխված անձ ճանաչված օտարերկրյա ֆիզիկական անձանց կամ Հայաստանի Հանրապետության տարածքում փախստականի, հարկադիր տեղահանվածի կարգավիճակ ստացած օտարերկրյա ֆիզիկական անձանց նկատմամբ արտոնության կիրառման, Հայաստանի Հանրապետության տարածքից բացակայած լինելու հանգամանքը և ժամանակահատվածն ստուգելու, անձին մշտական բնակության փաստի ճանաչումը հաստատող փաստաթուղթ տրամադրելու կարգերը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: 아르메니아 공화국의 영토에서 영주권자로 인정받은 외국인이나 아르메니아 공화국의 영토에서 난민, 강제이주민의 지위를 획득한 외국인에 대해 특혜의 적용, 아르메니아 공화국의 영토에서 부재한 상황 및 기간을 증명하는 개인의 영구거주사실을 확인하는 서류를 발행한 절차는 아르메니아 공화국의 정부가 규정한다.
Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետությունում մշտական բնակության վայր ունեցող և ժամանակավորապես օտարերկրյա պետությունում բնակվող Հայաստանի Հանրապետության ֆիզիկական անձը կարող է առանց մաքսատուրքերի, հարկերի վճարման ուղեկցվող և (կամ) չուղեկցվող ուղեբեռով Հայաստանի Հանրապետություն ներմուծել 5000 եվրոն չգերազանցող արժեքով անձնական օգտագործման ապրանքներ, բացառությամբ անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների և անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների թափքի, եթե նախքան Հայաստանի Հանրապետություն ժամանելը դիտարկվող ժամանակահատվածում առնվազն 12 ամիս բնակվել է օտարերկրյա պետությունում: Դիտարկվող ժամանակահատված է համարվում անձի կողմից ուղեկցվող և (կամ) չուղեկցվող ուղեբեռի տեղափոխման փաստով պայմանավորված՝ Հայաստանի Հանրապետություն ժամանման օրվան նախորդող 420 օր տևողությամբ ժամանակահատվածը: Նշված արտոնության տրամադրման նպատակով անձը պարտավոր է Հայաստանի Հանրապետություն ժամանելու օրվան հաջորդող 60 օրվա ընթացքում գրավոր դիմում ներկայացնել մաքսային մարմին` դիմումին կցելով օտարերկրյա պետությունում բնակվելու փաստը հաստատող փաստաթուղթ: Նշված արտոնությունից անձը կարող է օգտվել երեք տարվա ընթացքում մեկ անգամ: 아르메니아 공화국의 법률에 의해 규정된 절차에 따라 아르메니아 공화국에서 영구거주지를 가진, 그리고, 일시적으로 외국에서 거주한 아르메니아 공화국의 개인은 아르메니아 공화국에 도착하기전 해당 기간동안 최소 12개월이상을 외국에서 거주한 경우 관세, 세금의 납부없이 동반 및 비동반 수하물을 통해 아르메니아 공화국에 자가용 차량 및 자가용 차량의 차체를 제외하고 5천유로를 초과하지 않는 가치를 가진 개인용품을 수입할 수 있다. 해당 기간은 아르메니아 공화국 도착일 이전 420일의 기간으로 개인에 의해 동반 및 비동반 수하물의 운송사실을 통해 조건부로 고려되어진다. 언급된 특혜을 제공받기 위해 개인은 아르메니아 공화국에 도착한 날로부터 60일이내에 서면신청서를 세관당국에 제출해야하며, 신청서에 외국에서 거주한 사실을 증명하는 서류를 첨부하여야한다. 언급된 특혜을 개인은 3년에 한번 이용할 수 있다.
«Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի 249.1-րդ հոդվածի 4-րդ և 7-րդ մասերում նշված անձինք միաժամանակ չեն կարող օգտվել նույն հոդվածում նշված մեկից ավելի արտոնությունից: "세관절차에 대한" 아르메니아 공화국의 법률 제 249.1조 4항 및 7항에서 언급된 개인은 동시에 동일 조항에서 언급된 하나이상의 특혜를 누릴 수 없다.
Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած գործունեության ոլորտներում աշխատանքի թույլտվություն ստացած օտարերկրյա ֆիզիկական անձը կարող է Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվելու ժամանակահատվածում ուղեկցվող և (կամ) չուղեկցվող ուղեբեռում, մաքսատուրքերի, հարկերի վճարումից ազատմամբ Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծել օգտագործված անձնական օգտագործման ապրանքներ՝ աշխատանքի այդ թույլտվությունը ներկայացնելու պայմանով: 아르메니아 공화국의 정부가 규정한 활동분야에서 노동허가를 득한 외국인은 아르메니아 공화국의 영토에 위치하는 동안에 동반 및 비동반 수하물에 대해 관세, 세금의 납부면제를 통해 해당 노동허가서를 제출하는 조건으로 아르메니아 공화국의 영토에 사용되어진 개인용품을 수입할 수 있다.
Անձնական օգտագործման ապրանքների արժեքի որոշումը 개인용품의 가격결정
Օրենսգրքի 267-րդ հոդվածի համաձայն՝ անձնական օգտագործման ապրանքների արժեքը հայտարարագրվում է անձնական օգտագործման ապրանքների մաքսային հայտարարագրման ժամանակ ուղևորային մաքսային հայտարարագրում՝ չեկերի, հաշիվների մեջ, հաշվեպիտակների և պիտակների վրա կամ անձնական օգտագործման ապրանքների արժեքի մասին տեղեկություններ պարունակող՝ այդ ապրանքների ձեռքբերման վերաբերյալ այլ փաստաթղթերում նշված արժեքի հիման վրա՝ բացառությամբ միջազգային փոստային առաքանիներով ուղարկվող անձնական օգտագործման ապրանքների, որոնց առնչությամբ որպես ուղևորային մաքսային հայտարարագիր օգտագործվում են Համաշխարհային փոստային միության ակտերով նախատեսված և միջազգային փոստային առաքանիներն ուղեկցող փաստաթղթերը: 법규 제 267조에 따라 개인용품의 가치는 개인용품에 대한 세관신고시 직접세관신고서와 관련하여 만국우편연합의 강령에 따라 적용되고 국제우편물의 발송문서가 이용되어지는 국제우편물을 통해 발송된 개인용품을 제외하고 해당 물품의 취득에 대한 기타 문서에서 언급한 가치를 기반으로 수표, 영수증, 라벨 및 태그나 개인용품의 가치에 대한 정보을 포함한 내용대로 직접세관신고서에서 신고되어야한다.
Անձնական օգտագործման ապրանքների արժեքը հաստատելու համար ֆիզիկական անձի կողմից ներկայացվում են փաստաթղթերի բնօրինակները, որոնց հիման վրա հայտարարագրվել է անձնական օգտագործման ապրանքների արժեքը, իսկ փոխադրողի կողմից առաքվող անձնական օգտագործման ապրանքների առնչությամբ՝ փաստաթղթերի բնօրինակները կամ պատճենները: 개인용품의 가치를 확인하기위해 개인에 의해 원본서류가 제출되어야하며, 이를 근거로 개인용품의 가치를 신고하고 운송인에 의해 배송되는 개인용품은 원본서류나 사본으로 신고되어진다.
- բնօրինակ 원본
- պատճեն 사본
Միջազգային փոստային առաքանիներով ուղարկվող անձնական օգտագործման ապրանքների արժեքը հայտարարագրվում է Համաշխարհային փոստային միության ակտերով նախատեսված և այդպիսի միջազգային փոստային առաքանիներն ուղեկցող փաստաթղթերում: Ընդ որում, որպես անձնական օգտագործման ապրանքների արժեք, դիտարկվում է միջազգային փոստային առաքանիների հայտարարագրված արժեքը միայն այն դեպքում, երբ այն գերազանցում է Համաշխարհային փոստային միության ակտերով նախատեսված փաստաթղթերում նշված՝ անձնական օգտագործման ապրանքների արժեքը: 국제우편물을 통해 발송되는 개인용품의 가치는 만국우편연합의 강령에 의해 제공되어지고 국제우편물의 발송서류로 신고되어진다. 더욱이, 개인용품의 가치는 만국우편연합의 강령에 의해 제공된 문서에서 언급된 개인용품의 가치를 초과하는 경우에만 국제우편물의 신고가치로 인정된다.
Անձնական օգտագործման ապրանքների արժեքի մեջ չեն ներառվում փոխադրման և ապահովագրության հետ կապված ծախսերը: 개인용품의 가치에는 운송 및 보험과 관련된 비용은 포함되지 않는다.
- ապահովագրություն 보험
Ֆիզիկական անձն իրավունք ունի ապացուցելու անձնական օգտագործման ապրանքների արժեքի հաստատման համար ներկայացված փաստաթղթերում պարունակվող տեղեկությունների հավաստիությունը: 개인은 개인용품의 가치를 증명하기위해 제출되어진 문서에 포함되어진 정보의 진위를 증명할 권리를 갖는다.
Ֆիզիկական անձի կողմից լրացուցիչ կարող են ներկայացվել նույնանման ապրանքների մանրածախ վաճառք իրականացնող օտարերկրյա կազմակերպությունների գնացուցակները, կատալոգները, գովազդային գնացուցակները և բուկլետները: 개인에 의해 추가적으로 유사상품의 소매판매를 한 외국기업의 가격표, 카다로그, 광고가격 및 소책자를 제출될 수 있다.
Մաքսային մարմինն իր տրամադրության տակ գտնվող՝ նույնանման ապրանքների գնի մասին տեղեկատվության հիման վրա անձնական օգտագործման ապրանքների արժեքը որոշում է հետևյալ դեպքերում՝ 세관당국은 유사상품의 가격에 대한 정보에 기초하여 개인용품의 가치를 다음과 같은 경우에 스스로 결정한다.
1) ֆիզիկական անձի մոտ Օրենսգրքի 267-րդ հոդվածի 1-ին կետում նշված անձնական օգտագործման ապրանքների արժեքի մասին տեղեկություններ պարունակող անհրաժեշտ փաստաթղթերի բացակայություն. 개인에 대한 법규 제 267조 1항에서 언급된 개인용품의 가치에 대한 정보를 포함한 필수문서의 부재
2) Համաշխարհային փոստային միության ակտերով նախատեսված՝ միջազգային փոստային առաքանիներն ուղեկցող փաստաթղթերում անձնական օգտագործման ապրանքների արժեքի մասին տեղեկությունների բացակայություն և միջազգային փոստային առաքանիով այդ ապրանքներն ուղեկցող և անձնական օգտագործման ապրանքների արժեքի մասին տեղեկություններ պարունակող փաստաթղթերի բացակայություն. 만국우편연합의 강령에 의해 제공된, 국제우편물을 발송한 문서에서 개인용품의 가치에 대한 정보의 부재 및 국제우편물에 의해 발송된 해당 물품과 개인용품의 가치에 대한 정보를 포함한 문서의 부재
3) անձնական օգտագործման այն ապրանքները հայտարարագրվող անձնական օգտագործման ապրանքների հետ նույնականացնելու անհնարինություն, որոնց մասին տեղեկությունները պարունակվում են անձնական օգտագործման ապրանքների արժեքի հաստատման համար ֆիզիկական անձի կողմից ներկայացված փաստաթղթերում. 이에 대한 정보가 개인용품의 가치를 확인하기 위해 개인에 의해 제출된 서류에서 개인용품으로 신고된 개인용품과 식별이 불가능한 경우,
Որպես անձնական օգտագործման ապրանքների արժեքի մասին տեղեկատվություն՝ մաքսային մարմինը կարող է օգտագործել նաև նույնանման ապրանքների մանրածախ վաճառք իրականացնող օտարերկրյա կազմակերպությունների կատալոգներում և կայքերում նշված տեղեկությունները՝ հաշվի առնելով ֆիզիկական անձի կողմից ներկայացված տեղեկությունները: 개인용품의 가치에 대한 정보로써 세관당국은 개인에 의해 제출된 정보르 참조하여 유사한 상품의 소매판매를 수행한 외국기업의 카다로그 및 사이트에서 언급된 정보를 이용할 수 있다.
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 20.12.2017թ. «Անձնական օգտագործման ապրանքների հետ կապված առանձին հարցերի մասին» N 107 որոշում (https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=130243)
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 30.06.2017թ. «Անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների հետ կապված առանձին հարցերի մասին» N 74 որոշում (https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=140898)
ՀՀ կառավարության 26.12.2019թ. «Այն գործունեության ոլորտները սահմանելու մասին, որոնցում աշխատանքի թույլտվություն ստացած օտարերկրյա ֆիզիկական անձինք կարող են մաքսատուրքերի, հարկերի վճարումից ազատմամբ Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծել իրենց նախկինում օգտագործված անձնական օգտագործման ապրանքները» N 1955-Ն որոշում (http://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=139281)
ՀՀ կառավարության 02.07.2020թ. «Որպես Հայաստանի Հանրապետության տարածք մշտական բնակության տեղափոխված անձ ճանաչված օտարերկրյա ֆիզիկական անձանց կամ Հայաստանի Հանրապետության տարածքում փախստականի, հարկադիր տեղահանվածի կարգավիճակ ստացած օտարերկրյա ֆիզիկական անձանց նկատմամբ արտոնության կիրառման, Հայաստանի Հանրապետության տարածքից բացակայած լինելու հանգամանքը և ժամանակահատվածը ստուգելու, անձին մշտական բնակության փաստի ճանաչումը հաստատող փաստաթուղթ տրամադրելու կարգերը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 3-ի N 1461-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1131-Ն որոշում (http://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=144127)
ՀՀ կառավարության 02.07.2020թ. «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 249.1-ին հոդվածում նշված անձանց կողմից մաքսային վճարների արտոնությամբ Հայաստանի Հանրապետություն ներմուծվող անձնական օգտագործման ապրանքների բնաիրային չափերը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի նոյեմբերի 12-ի N 1312-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1133-Ն որոշում (http://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=144128)
https://www.petekamutner.am/Content.aspx?itn=csCILegislativeImportExport
https://www.petekamutner.am/Content.aspx?itn=csCILegislativeImportExport
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 29.04.2020թ. N 47 որոշմամբ (փոփոխություններ են կատարվել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 05.04.
www.petekamutner.am
도움이 되셨다면 바쁘시더라도 1초만 시간을 내주셔서 공감 및 댓글을 달아주시겠어요?
여러분의 공감과 댓글은 글쓴이에게 큰 힘이 된답니다.
'휴먼노마드로 살아 가는 법 > 아르메니아' 카테고리의 다른 글
아르메니아 통관절차) 제3국으로부터의 밀가루 수입에 관한 수입요령 (0) | 2021.08.04 |
---|---|
아르메니아 통관절차) 2021년말에 론칭될 아르메니아 국세청의 "단일창구" 전자시스템 (0) | 2021.08.04 |
아르메니아 통관절차 5) 상품분류에 대하여 (0) | 2021.08.01 |
아르메니아 통관절차 4) 과세가격에 대하여 (0) | 2021.08.01 |
아르메니아 통관절차 3) 상품의 원산지에 대해 (0) | 2021.07.31 |