휴먼노마드

[아르메니아 신문기사] 2021년 10월 25일자 본문

휴먼노마드로 살아 가는 법/아르메니아

[아르메니아 신문기사] 2021년 10월 25일자

LifeChallenger 2021. 10. 25. 23:54
반응형

https://armenpress.am/static/news/b/2021/10/1066351.jpg

 

 

 

COVID-19. Հայաստանում կատարվել է 677 հազար 32 պատվաստում: 아르메니아에서 677,032건의 백신접종이 행해졌다. 

 

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում COVID-19-ի դեմ պատվաստումների մեկնարկից ի վեր հոկտեմբերի 24-ի դրությամբ` կատարվել է 677 հազար 32 պատվաստում, որից առաջին դեղաչափ` 466 հազար 785, երկրորդ դեղաչափ` 210 հազար 247: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը: 예레반, 10월 25일, 아르멘프레스: 아르메니아에서 COVID-19 관련 백신접종을 시작한 이래로 10월 24일까지 677,032건의 접종이 행하여졌으며, 그중 1차 접종은 466,785건, 2차 접종은 210,247건이다. 아르멘프레스의 보도에 따르면, 이에 대하여 아르메니아 공화국의 보건부에서 알려왔다. 

 

«Կորոնավակ»-ով (միայն 2-րդ դեղաչափ), «ԱստրաԶենեկա»-ով, «Սպուտնիկ-Վի»-ով և «Սինոֆարմ»-ով պատվաստումները կարող են իրականացվել 18 և բարձր տարիքի անձանց շրջանում, ըստ դիմելիության, կամավորության սկզբունքով: "코로나박" (2차 접종에 한하여), "아스트라제네카", "스푸트닉-V"와 "시노팜"을 통한 백신접종은 18세이상의 개인에 한하여 신청에 따라 자발적으로 실시할 수 있다. 

 

Պատվաստումներն իրականացվում են առողջության առաջնային պահպանման կազմակերպություններում շաբաթվա բոլոր օրերին. շաբաթ և կիրակի սահմանվել են հերթապահություններ՝ ժամը 10։00-16։00-ը: Նախապես պետք է զանգահարել նախընտրած պոլիկլինիկա` անկախ կցագրումից, և գրանցվել պատվաստման համար: Կարող են պատվաստվել նաև օտարերկրյա քաղաքացիները: 백신접종은 1주일내내 1차 의료기관에서 실시되고 있으며, 토요일과 일요일은 10시부터 4시까지 근무하는 것으로 설정되었다. 미리 희망하는 진료소에 가입여부와 상관없이 전화하여 백신접종을 등록해야한다. 외국인도 백신을 접종할 수 있다. 

 

 

Կապիտալ ծախսերը կավելանան 55 տոկոսով. Փաշինյանը ներկայացնում է 2022 թվականի բյուջեի նախագիծը: 자본지출은 55% 증가될 것이다. 파쉬니안은 2022년도 예산계획을 소개하였다. 

 

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում 2022 թվականի բյուջեի նախագծով նախատեսվում է կապիտալ ծախսերն ավելացնել 55 տոկոսով, դրանք կկազմեն 347 մլրդ դրամ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստերում «ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկմանը: 예레반, 10월 25일, 아르멘프레스: 아르메니아의 2020년 예산계획에서 자본지출이 55% 증가될 것으로 예상되며, 약 3억 47백만 드람에 달할 것이다. "아르멘프레스"의 보도에 따르면, 이에 대하여 국회 상임위원회의 합동연설에서 "아르메니아 공화국의 2022년도 정부예산에 관한" 법안을 논의하는 과정에서 아르메니아 공화국의 총리 니콜 파쉬니안이 말하였다. 

 

«Այսօր ներկայացնում ենք կառավարության հնգամյա ծրագրի առաջին բյուջեն, որ կոչված է ամուր հիմքեր ստեղծելու հնգամյա ծրագրի իրագործման համար: 2022-ի համար մենք նախատեսում ենք 7 տոկոս տնտեսական աճ՝ չնայած այն բանի, որ ընթացիկ տարվա մեծ մասը նշանավորվեց քաղաքական և անվտանգային անկայուն միջավայրով, մեր տնտեսությունն այսօր գերազանցում է աճի համար 2021-ի համար արված բոլոր կանխատեսումները: Մյուս կողմից կառավարությունը տարվա արդյունքներով ավելիի հույս ունի»,-ասաց Փաշինյանը: "오늘 우리는 5개년 계획실행의 견고한 토대를 마련하기 위한 정부의 5개년 계획의 첫번째 예산을 제시합니다. 2022년에 우리는 7%의 경제성장을 예상하였습니다. 비록 금년의 대부분이 정책과 불안정한 안보상황에도 불구하고 우리의 경제는 오늘날 2021년에 예측한 모든 성장을 초과하였습니다. 반면 정부는 올해의 결과에서 보다 희망적입니다."라고 파쉬니안은 말했다. 

 

Նա նշեց, որ 2021-ի սեպտեմբերին ՀՀ-ում գրանցվել է վճավող աշխատատեղերի թվի բացարձակ ռեկորդ, 651 հազար 141 վճարվող աշխատատեղ: Հայաստանում ավելի բարձր ցուցանիշ երբևէ չի եղել: Այս տարվա ցուցանիշը նախորդ տարվանից բարձր է 3 տոկոսով: 그는 2021년 9월에 아르메니아 공화국에서 유급 일자리의 절대수치에서 651,141건이 등록되었음을 언급하였다. 아르메니아에서 이보다 높은 수치가 없었다. 올해 수치는 이전 년도보다 3% 높아졌다.  

 

Ընթացիկ տարվա բավականին բարձր՝ 6.4 տոկոս գնաճի ֆոնին նա կարևոր համարեց ընդգծել, որ սեպտեմբերին համախառն աշխատավարձի ֆոնդը նախորդ տարվա սեպտեմբերի համեմատ աճել է 15.3 տոկոսով կամ 19 մլրդ 308 մլն դրամով, իսկ մեկ աշխատողի աշխատավարձը նախորդ տարվա սեպտեմբերի համեմատ՝ 11.9 տոկոսով կամ 23 հազար 782 դրամով: Էականորեն՝ ավելի քան 20 տոկոսով աճել է արտահանումը, ընդ որում աճել է ոչ միայն հանքահումքային ռեսուրսի, այլև պատրաստի արտադրանքի և գյուղմթերքի արտահանումը: Շինարարության ծավալներն ընթացիկ տարում աճել են 7 տոկոսով, ծառայությունների աճը սեպտեմբերի դրությամբ կազմել է ավելի քան 5 տոկոս: «Այս գործոնները 7 տոկոս տնտեսական աճի թիրախը դարձնում են իրատեսական, մանավանդ, որ արդեն իսկ մեկնարկել են և հուսով եմ, հաջողությամբ ավարտին կհասցվեն մի քանի խոշոր ներդրումային ծրագրեր, որոնց առաջնային թիրախը Հայաստանը հանքահումքային ռեսուրս արտահանող երկրից ուժեղ մետալուրգիայի և մետաղի մշակման հնարավորինս երկար շղթա ունեցող երկիր դարձնելն է»,-ասաց նա: 금년 비교적 높은, 6.4%의 인플레이션을 기반으로 그는 9월에 총급여기금은 전년도 9월에 비해 15.3% 증가하여 193억 8백만 드람에 달하며, 일인당 직원의 급여는 전년도 9월에 비해 11.9%에 달하여 23,782 드람에 달하는 것을 주목할 필요가 있다고 여겼다. 특히, 수출에 있어 20%이상의 증가를 보였고, 광물자원뿐만 아니라 기타 완제품 및 서비스업의 증가는 9월 기준 5% 이상에 달하였다. "이러한 요인은 7%의 경제성장 목표치가 현실적으로 달성되었고 이미 그것은 시작되었습니다. 저는 여러 거대 투자프로그램이 성공적으로 구현될 것이며 그것들의 첫번째 목표가 아르메니아를 광물자원을 수출하는 나라들중 강력한 야금 및 금속가공에 있어 가능한 오랜 체인을 가진 나라로 만드는 것입니다."라고 그는 말했다. 

 

2022 թվականի բյուջեի եկամուտները, ըստ նախագծի, կազմում են 1 տրլն 946 մլրդ դրամ, որը 2021-ի նկատմամբ ավել է 17 տոկոսով, իսկ 2020-ի նկատմամբ՝ 25 տոկոսով: «Ծախսերը կազմում են 2 տրլն 190 մլրդ դրամ, որը 2021-ի նկատմամբ ավել է 10 տոկոսով, 2020-ի նկատմամբ՝ 16 տոկոսով: 2022-ի կապիտալ ծախսերը կազմում են 347 մլրդ դրամ, որը 2021-ի նկատմամբ ավել է 55 տոկոսով, իսկ 2020-ի նկատմամբ՝ 53 տոկոսով»,-ասաց վարչապետը: 2022년 에산수입은, 초안에 따르면, 1조 9460억 드람에 달하며 2021년 대비 17%, 2020년 대비 25%가 증가하였다. "지출은 2조 1900억 드람에 달하며 2021년 대비 10%, 2020년 대비 16%가 증가하였습니다. 2022년의 자본지출은 3억 4700만 드람에 달하며 2021년 대비 55%, 2020년 대비 53%가 증가하였습니다."라고 총리는 말했다. 

 

Փաշինյանը նշեց՝ 2022 թվականի պետական բյուջեն հիմնված է 3 առաջնահերթությունների վրա՝ անվտանգության համակարգի բարեփոխում և բարելավում, ենթակառուցվածքների զարգացում, կրթության և գիտության արդիականացում: 파쉬니안은 2022년 정부예산은 3가지 우선순위에 기반한다고 언급하였으며, 그것은 안보체계의 개혁 및 개선, 인프라 개발, 교육 및 과학의 현대화에 있다. 

 

 

Հաջորդ տարվանից ՀՀ-ում ծնված ամեն 3-րդ և հաջորդ երեխային մինչև 6 տարեկանը կտրամադրվի ամսական 50 հազար դրամ: 내년부터 아르메니아에서 태어난 모든 셋째이상의 자녀들은 6세까지 매월 5만드람을 제공받는다. 

 

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում 2022-ի հունվարի 1-ից սկսած ծնված ամեն երրորդ և հաջորդ երեխան պետության կողմից կստանա ամսական 50 հազար դրամ աջակցություն՝ մինչև 6 տարեկանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստերում «ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկմանը: 예레반, 10월 25일, 아르멘프레스: 아르메니아에서 2022년 1월 1일을 시작으로 태어난 모든 셋째이상의 아이들은 국가에 의해 매월 5만드람의 보조금을 6세까지 받을 것이다. "아르멘프레스"의 보도에 따르면, 이에 대하여 아르메니아 공화국의 총리 니콜 파쉬니안은 국회 상임위원회의 합동연설에서 "아르메니아 공화국 2022년 정부예산에 관한" 법안논의에서 말하였다. 

 

«2022-ի բյուջեն լուծելու է բազմաթիվ կարևորագույն խնդիրներ: Մեր նախընտրական խոստման համաձայն՝ 2022-ի հունվարի 1-ին և դրանից հետո նոր ծնված յուրաքանչյուր 3-րդ և հաջորդ երեխայի ՀՀ կառավարությունը կաջակցի ամիսը 50 հազար դրամ ֆինանսական աջակցությամբ ձևով, և այդ աջակցությունը կշարունակվի մինչև երեխայի 6 տարեկանը լրանալը: Այս ծրագիրը մեկնարկում է»,-ասաց Փաշինյանը: "2022년 예산으로 수많은 중요문제가 해결될 것입니다. 우리의 선거공약에 따라, 2022년 1월 1일부터 그 이후로 새로 태어난 모든 셋째 이상의 아동들에게 아르메니아 공화국 정부는 매월 5만드람의 재정보조금 형식으로 지원할 것이며, 해당 보조금은 아동의 6세까지 계속될 것입니다. 해당 프로그램은 시작되었습니다."라고 파쉬니안은 말했다. 

 

Նա հույս հայտնեց, որ դա նոր կազմավորվող ընտանիքներին կլինի լուրջ աջակցություն, արդեն 2 երեխա ունեցող ընտանիքներին կաջակցի, որ նրանք բազմազավակ ընտանիք դառնալու հարցում որոշում կայացնեն:

«Սակայն հեռու ենք այն մտքից, թե 2022-ի պետբյուջեն կլուծի մեր առաջ ծառացած բոլոր խնդիրները: և, ըստ այդմ, բազմաթիվ, այդ թվում՝ սոցիալական խնդիրներ մնալու են դեռ չլուծված»,-ասաց Փաշինյանը: 그는 그것이 새로이 형성되는 가족들에게 든든한 지원이 되고, 이미 2명의 자녀를 가진 가족들에게 그들이 대가족이 되는 문제에서 큰 도움이 될 것이라는 희망을 표명하였다. "하지만 2022년 정부예산으로 우리가 직면한 모든 문제를 해결할 것이라는 생각에서 멉니다. 따라서, 아직 풀리지 않는 수많은 사회문제가 남게될 것입니다."라고 파쉬니안은 말했다. 

 

Աղքատության և սոցիալական պաշտպանության խնդիրներն արմատապես լուծելու համար նա կարևորեց ամուր տնտեսական և անվտանգային հիմքերը: Փաշինյանը խոստացավ, որ դրանք դնելու են ամուր հիմքերի վրա և ստեղծելու են առաջիկա մի քանի տարիների ընթացում: «Մենք վստահ ենք, որ կառավարության ծրագիրն ունենալու է հաջող իրագործում՝ ապահովելու ՀՀ քաղաքացիների անվտանգությունը, բարեկեցությունը և արժանապատիվ կյանքը»,-եզրափակեց Փաշինյանը: 빈곤 및 사회보장문제를 근본적으로 해결하기 위해서 그는 견고한 경제 및 안보에 기반함을 강조하였다. 파쉬니안은 그것들이 견고한 기반에 놓일 것이며, 향후 몇년에 걸쳐 조성될 것이라 약속하였다. "우리는 정부프로그램이 아르메니아 공화국 국민들의 안보, 복지 및 존엄한 삶을 보장함으로써 성공적으로 구현될 것이라 확신합니다."라고 파쉬니안은 끝맺었다. 

 

 

COVID-19-ով պայմանավորված՝ բարձրագույն ուսումնական հաստատությունները կանցնեն հեռավար ուսուցման, դպրոցական աշնանային արձակուրդը կերկարաձգվի: COVID-19로 인해 고등 교육기관은 원격학습으로 전환되며, 학교의 가을방학은 연장될 것이다. 

 

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շրջաբերական գրություն է ուղարկել ՀՀ բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող կազմակերպություններին: 예레반, 10월 25일, 아르멘프레스: 아르메니아 공화국의 교육, 과학, 문화 및 체육부는 아르메니아 공화국의 고등 및 대학원 전문교육프로그램을 실시하는 기관에 회보를 발송하였다. 

 

«Հիմք ընդունելով COVID-19 համավարակի տարածմամբ ՀՀ-ում ստեղծված համաճարակային իրավիճակը և վերջին օրերի ընթացքում հիվանդության կտրուկ աճի միտումը՝ համաճարակային իրավիճակը վերահսկելու ու հիվանդության տարածումը զսպելու նպատակով առաջարկվել է 2021 թվականի հոկտեմբերի 26-ից մինչև նոյեմբերի 15-ը բարձրագույն և հետբուհական մասնագիտական ուսումնական հաստատություններում ուսումնական գործընթացի կազմակերպումն իրականացնել առցանց ուսուցմամբ: Ուսուցումն անհրաժեշտ է կազմակերպել տեղեկատվական և հաղորդակցման ժամանակակից տեխնոլոգիաների և գործիքակազմերի կիրառմամբ` ըստ բուհի մասնագիտական ուղղվածության և ուսուցանվող մասնագիտությունների առանձնահատկությունների»,- ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացնում են ԿԳՄՍ-ից, նշված է գրության մեջ: "COVID-19 전염병의 확산으로 아르메니아에 조성된 팬데믹 상황과 최근 몇일동안 질환의 급작스러운 증가추세로 인하여, 팬데믹 상황을 통제하고 질환의 확산을 억제하기 위해 2021년 10월 26일부터 11월 15일까지 고등 및 대학원 전문 교육기관에서 교육과정의 구성을 온라인 수업으로 실시해줄 것을 권고드립니다. 수업은 대학의 전문성 방향 및 교육직업의 특성을 고려하여 최신 정보기술도구를 사용하여 구성될 필요가 있습니다."라고 "아르멘프레스"에 교육과학문화체육부에서 전해온 통신문에 언급되었다. 

 

 

도움이 되셨다면 바쁘시더라도 1초만 시간을 내주셔서 공감 및 댓글을 달아주시겠어요?

여러분의 공감과 댓글은 글쓴이에게 큰 힘이 된답니다. 

 

 

반응형
Comments