휴먼노마드

[아르메니아 신문기사] 2021년 10월 26일자 본문

휴먼노마드로 살아 가는 법/아르메니아

[아르메니아 신문기사] 2021년 10월 26일자

LifeChallenger 2021. 10. 26. 17:22
반응형

https://armenpress.am/static/news/b/2021/10/1066460.jpg

 

 

Խորհրդարանը քննարկում է հունվարի 2-5-ը և 7-ը աշխատանքային դարձնելու նախագիծը: 의회는 1월 2일부터 5일 및 7일을 근무일로 하는 법안을 논의중에 있다. 

 

- Խորհրդարան 의회

 

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովը քննարկում է կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը, որով առաջարկվում է Ամանորյա տոներին ոչ աշխատանքային սահմանել միայն դեկտեմբերի 31-ը, հունվարի 1-ը և 6-ը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում ներկայացրեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը: 예레반, 10월 26일, 아르멘프레스: 아르메니아 공화국의 국회는 정부가 제안한 설연휴를 오직 12월 31일, 1월 1일과 6일만 비상근일로 지정하자는 법안을 논의하고 있고 있다. "아르멘프레스"의 보도에 따르면, "아르메니아 공화국의 공휴일에 관한" 아르메니아 공화국의 법률에서 개정을 요구하는 것에 대한 법안은 국회 회기에서 아르메니아 공화국의 경제부 장관 바한 케로비안에 의해 상정되었다. 

 

Վահան Քերոբյանը նախագծի ներկայացումը սկսեց պատերազմից, այնուհետև անդրադարձավ «Յուրահատուկները. հաջողության պատմությունը» գրքին: «Այս գրքի ամեն տողում գրված է անխոնջ աշխատանքի մասին՝ որպես հաջողության հասնելու միակ ձև: Նկարագրված ամեն դրվագում հաջողությանը նպաստող պատահականությունը զուգորդված է անքուն գիշերներով, նպատակասլաց աշխատանքով»,-ասաց նա: 바한 케로비안은 법안상정을 전쟁이후 시작하였으며 그리고나서 "특이점, 성공사례"의 책을 언급하였다. "이 책의 모든 줄에는 성공에 도달하는 유일한 방법은 지칠줄 모르는 노력이라 쓰여져 있습니다. 설명된 모든 사례에서 성공에 기여하는 우연의 일치는 잠못드는 밤, 목적있는 노력과의 결합입니다."라고 그는 말했다.  

 

- յուրահատուկ 특이한, 특이점

- տող 줄, 라인

- պատահականություն = պատահական լինելը 무작위

 

Նախարարը վստահեցրեց՝ ներկայացված նախագիծը զուտ տեխնիկական կամ տնտեսական նախագիծ չէ: «Այն քաղաքակրթական նախագիծ է, ԱԺ-ն, որպես ազգին առաջնորդող մարմին, պետք է ազդարարի աշխատանքի՝ որպես հաջողության հասնելու միակ հնարավոր ճանապարհի մասին»,-ասաց Քերոբյանը: 장관은 상정된 법안이 단지 기술적이거나 경제적인 법안이 아님을 강조하였다. "이 정책법안은 국가의 주역으로써 국회가 성공에 도달하는 유일하게 길에 대해 정보를 제공하려 노력해야합니다."라고 케로비안은 말했다. 

 

- զուտ 단지

- առաջնորդել 안내하다 -> առաջնորդող մարմին 주역

- ազդարարել = հրապարակավ տեղեկություն տալ 공공정보를 제공하다

 

 

Բիզնեսը կողմ է ամանորյա տոները կրճատելուն, պատգամավորները մտահոգություններ բարձրաձայնեցին: 사업자는 설연휴를 줄이는 것을 찬성하고, 국회의원들은 우려를 표명했다. 

 

- պատգամավոր 국회의원

 

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավորները միանշանակ չեն ընդունում Ամանորյա տոներին աշխատանքային օրերը կրճատելու նախագիծը՝ շեշտելով, որ բիզնեսը կարող է տուժել, մարդիկ հանգստի հնարավորությունից կզրկվեն: 예레반, 10월 26일, 아르멘프레스: 아르메니아 공화국의 국회 야당의원들은 사업이 어려움을 겪을 수 있고, 사람들이 쉴 기회를 박탈당할 것이라 강조하면서 분명히 설연휴에 근무일수를 줄이는 초안을 수락하지 않았다. 

 

- միանշանակ 분명히, 확실히

- տուժել 어려움을 겪다, 고통스럽다

 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱԺ-ում «Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկմանը «Պատիվ ունեմ»-ից Թագուհի Թովմասյանը հետաքրքրվեց. «Թվային պատկեր կա՞: Եթե մենք հյուրանոցային տնտեսություններին զրկում ենք Ամանորյա տոներին երկարաժամկետ աշխատելու հնարավորությունից, ի՞նչ է դա տալու մեզ, ինչքա՞ն են տուժելու հյուրանոցները»: "아르멘프레스"의 보도에 따르면, 국회에서 "아르메니아 공화국의 공휴일에 관한" 아르메니아 공화국의 법률을 개정하는 것에 관한 법안논의에서 "명예당"출신의 타구히 토브마시안은 "디지털 이미지가 있습니까? 만약 우리가 호텔업계에 설날연휴에 장시간 근무할 기회를 박탈한다면 그것이 우리에게 무엇을 줄 것이고, 호텔업자들은 얼마나 어려움을 겪겠습니까?"라고 질의하였다. 

 

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն արձագանքեց. «Դուք, իհարկե, դա կապում եք նրա հետ, որ հյուրանոցները կարող է չաշխատեն, բայց ես ձեզ հավատացնում եմ, որ մենք բոլոր հաշվարկներն արել ենք, հյուրանոցներն էլ, ռեստորաններն էլ ավելի շատ գումարներ են աշխատելու այդ օրերին»: 경제부 장관 바한 케로비안은 답변하였다. "당신은 물론, 호텔들이 작동되지 않을 수 있다는 것에 집중하지만 나는 당신께 우리가 모든 계산을 끝냈으며, 호텔들도, 레스토랑도 보다 많은 돈을 해당일에 벌 수 있다고 확신시켜드립니다."

 

Ըստ Քերոբյանի՝ մարդկանց մեծ մասը տոներին կմնա Հայաստանում, չի մեկնի արտերկիր, դա հնարավորություն կտա մարդկանց ճամփորդել երկրում: Նա շեշտեց նաև՝ հաշվարկները ցույց են տալիս, որ ՀՆԱ-ն, առևտուրը կաճեն: 케로비안에 따르면, 대부분 사람들은 연휴에 아르메니아에 머물것이고, 외국으로 나가지 않을 것이며, 그것은 사람들에게 국내를 여행할 기회를 부여할 것이다. 그는 또한, 계산에서 GDP와 무역이 증가되는 것으로 보여진다고 강조하였다.  

 

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից Զարուհի Բաթոյանը հետաքրքրվեց, թե արդյոք նախագիծը քննարկվե՞լ է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ: «Սոցիալ-մշակութային արժեքների մասով ևս մտահոգություններ կան, որ Սուրբ Ծնունդը բավարար չափով չեն նշի Հայաստանում կամ չի կարևորվի»,-ասաց նա ու հետաքրքրվեց, թե նախագիծն ինչ սոցիալ-մշակութային փոփոխություն կարող է բերել Հայաստանում: "시민계약" 정당의 차루히 바토얀은 과연 법안이 노동사회부와 논의되었는지를 질의하였다. "사회문화적 가치부분에서도 아르메니아에서 크리스마스를 충분히 기념하거나 주목하지 못할 것이라는 우려가 있습니다."라고 그는 말했으며 본 법안이 아르메니아에 어떤 사회문화적 개혁을 가져올 수 있는지를 질의하였다. 

 

Նախարարն արձագանքեց. «Ես ինքս քրիստոնյա եմ, եկեղեցու հետևորդ, բայց ինձ համար եկեղեցի գնալը երբևիցե խնդիր չի եղել՝ աշխատանքային կամ ոչ աշխատանքային օրերի պատճառով: Հունվարի 6-ը ոչ աշխատանքային է, հունվարի 5-ին մարդիկ կարող են ճրագալույցին ժամանակին գնալ եկեղեցի, նշել Սուրբ ծնունդը»: 장관은 답변에서 "저 스스로는 기독교이며 교회를 다니는 사람이지만 저에게 있어 교회에 가는 것은 근무하는 날이나 하지 않는 날 때문에 문제가 된 적은 없었습니다. 1월 6일은 근무를 하지 않으며, 1월 5일에 사람들은 크리스마스 이브에 교회에 갈 수 있으며, 크리스마스를 기념할 수 있습니다."

 

- ճրագալույց 크리스마스 이브

 

«Հայաստան»-ից Գեղամ Նազարյանն էլ ասաց, որ երբ նախագիծը դրվել է շրջանառության մեջ, իրեն հանդիպող յուրաքանչյուր երրորդ մարդուց մեկը խնդրել է, որ պատգամավորն ԱԺ-ում անցկացնի մեկ հարց: «Ու՞մ մտքով է անցել, որ տոնը կարելի է խլել մարդուց: Դուք նշեցիք՝ այս ամենն արվում է, որ մեր ժողովուրդն աշխատի: Դուք նկատե՞լ եք, որ մեր ժողովուրդը չափից ավելի է աշխատում, մեր ժողովուրդն աշխատում է կիրակի օրերին շինհրապարակներում, տոնական օրերին խանութներում, մոլերում, մեր ժողովուրդը հանգիստ, որպես այդպիսին, չունի: Եթե համեմատենք եվրոպական երկրների հետ, այնտեղ տարին երկու անգամ արձակուրդ են գնում, զբաղվում են իրենց հանգստով, առողջությամբ: Մեզ մոտ դեկտեմբերի 31-ից հունվարի 7-ը գոնե առիթ էր մի մասի համար՝ ընտանիքով հավաքվելու, հանգստանալու, տոնը նշելու համար»,- ասաց պատգամավորն ու հարցրեց՝ ճի՞շտ է, որ այդ ամենի հիմնական նպատակը հունվարի 7-ն աշխատանքային օր հռչակելու մոտիվ գտնելն է: "하야스탄" 정당의 게함 나자리안도 법안이 상정될 때, 만난 1/3의 국회의원에게 한가지 질문을 했다고 말했다. "누구의 생각으로 사람들에게서 기념일을 빼앗아 갈 수 있습니까? 당신은 이 모든 것이 우리 국민이 일하기 위함이라고 말했습니까? 당신은 우리 국민들이 기준보다 훨씬 많은 일을 하고 우리 국민이 일요일에는 공사장에서, 휴일에는 상가에서, 몰에서, 일하고 있으며 그처럼 쉬지 못함을 알고 있습니까? 만약 우리가 유럽국가와 비교한다면, 일년에 두번 휴가를 가서 안식과 건강을 챙깁니다. 우리에게 12월 31일부터 1월 7일은 적어도 일부 사람들에게는 가족과 함께 모여, 쉬고, 휴일을 축하할 수 있는 기회였습니다."라고 국회의원은 말했고, 이 모든 것의 기본목표가 1월 7일을 근무일로 선언한 주된 동기를 찾는 것이 맞는지 질의하였다.  

 

Նա նկատեց՝ մնացած 4 տաղավար տոներին հաջորդած մեռելոցներին ևս հանգիստ չի տրվում: 그는 나머지 4개의 공휴일에 죽은자를 기리기 위한 휴식이 주어지지 않았다고 언급하였다. 

 

- տաղավար 1) 공연을 위한 임시건물, 2) 다섯 축일 (크리스마스, 부활절, 변형의 축일, 동정녀의 탄식일, 십자가의 축일)

- մեռելոց 기독교에서 말하는 다섯 휴일 다음날 죽은 자를 기리기 위한 묘지 참배행위

 

Քերոբյանը կարճ պատասխանեց. «Իմ և իմ գործընկերների մտքով է անցել: Բայց պարզվում է՝ նաև ձեր գործընկերների մտքով է դա վաղուց անցել: Այդ նախագիծը դեռևս Կարեն Կարապետյանի կառավարությունն է փորձել անցկացնել: Այնպես չէ, որ մենք այստեղ միակն ենք, նաև ձեր գործընկերներն են կարծել, որ դա ճիշտ նախագիծ է»,- ասաց Քերոբյանն ու վստահեցրեց՝ բիզնես հանրությունը լայն կոնսենսուս ունի, բոլորը կողմ են այդ նախագծին: 케로비안은 간결하게 대답하였다. "저와 동료의 마음속에 존재하여 왔습니다. 하지만 귀하의 동료의 마음속에도 존재합니다. 해당 법안은 여전히 까렌 까라뻬디안의 정부는 수행하고자 노력합니다. 여기에는 우리만 있는 것이 아닙니다. 당신의 동료도 그것이 옳은 법안임을 생각합니다."라고 케로비안은 말했고, 업계는 폭넓은 공감대를 가지고 모두가 해당 법안에 찬성하고 있다고 확신했다. 

 

 

Երևանի ավտոբուսները կհամալրվեն 405 հատ մետաղադրամների հաշվիչ մեքենաներով: 예레반의 버스들에 405개의 동전계산기가 추가될 것이다.

 

- մետաղադրամ = մետաղից կտրած դրամ 금속으로 만들어진 화폐, 동전

- համալրել = արդեն ունեցածին ավելացնել 이미 가진 것에 추가하다. 

 

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետարանը 67,800.0 hազ. դրամ կուղղի «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի կանոնադրական կապիտալում բաժնետոմսերի ձեռք բերմանը, որով նախատեսվում է ձեռք բերել թվով 405 հատ մետաղադրամների հաշվիչ մեքենաներ՝ ավտոբուսներում ուղևորափոխադրումները արդյունավետ կազմակերպելու նպատակով: 예레반, 10월 26일, 아르멘프레스: 예레반 시청은 "예레반 버스" 주식회사의 공인된 자본금에서 6780만 드람의 주식을 구매할 것을 지시할 것이다. 이를 통해 버스에서 승객수송을 효과적으로 구성할 목적으로 405개의 동전계산기의 구매가 계획되었다. 

 

- բաժնետոմս 주식

 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Երևան քաղաքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 23-ի N310-Ն որոշման մեջ համապատասխան փոփոխություններ կատարելու մասին որոշման նախագիծն ընդունվեց հոկտեմբերի 26-ին Երևան քաղաքի ավագանու յոթերորդ նստաշրջանի երկրորդ նիստի ժամանակ: "아르멘프레스"의 보도에 따르면, 예레반 장로협의회의 2020년 12월 23일자 N310의 결정문에 관련변경을 실행하는 것에 대한 결정안은 10월 16일에 예레반 장로협의회 제 7차 강독회의 2차 회기때 채택되었다. 

 

Նախագծին ընդունվեց 36 «կողմ», 0 «դեմ» և երկու «ձեռնպահ» քվեարկության արդյունքում: 해당 법안은 36표의 "찬성", 0표의 "반대" 및 2표의 "기권"의 결과로 채택되었다. 

Քաղաքապետ Հայկ Մարությանն ասաց, որ բոլոր նոր ավտոբուսները հագեցած են լինելու մետաղադրամների հաշվիչ մեքենաներով: Ըստ նրա՝ դա արվում է, որպեսզի մարդիկ ստիպված չլինեն տոմս գնել: «Տոմս գնելն անհարմար կլինի, քանի որ ուղևորները ստիպված կլինեն գնալ հատուկ կրպակ կամ մետրո, կամ այլ վայրեր ու վճարել հարյուր դրամ և գնել տոմսը: Մենք ավելի հեշտացրել ենք բոլորի գործը»,- նշեց Մարությանն ու հավելեց, որ դա հարցի ժամանակավոր լուծում է, որովհետև առաջիկայում նախատեսում են անցնել քարտային համակարգի: Անկանխիկ համակարգը կընդունի բոլոր տեսակի քարտերը: 시장 하이크 마루티안은 모든 새로운 버스에 동전계산기가 설치될 것이라 말했다. 그에 따르면, 그것이 실행되면 사람들은 표를 사기 위해 기다릴 필요가 없다. "표를 구매하는 것은 불편할 것입니다. 왜냐하면 승객은 전용매표소나 지하철 또는 기타 장소에 가서 기다려야 하고 100 드람을 지불하고 표를 구매하기 때문입니다. 우리는 모든 작업을 용이하게 만들었습니다."라고 마루티안은 말하면서 그것이 문제의 임시해결책이며 카드시스템으로 전환될 예정임을 덧붙였다. 비현금시스템에는 모든 종류의 카드가 채택됩니다. 

 

 «Կլինի մի շրջան, երբ և՛ կանխիկ, և՛ քարտային համակարգն էլ կգործեն: Դա կարող է տևել վեց ամիս կամ մեկ տարի: Դա անցումային փուլ է, որը չենք կարող չանցնել: Կտրուկ փոփոխություններին դեմ եմ. պետք է քիչ-քիչ գնալ փոփոխությունների, որ մարդիկ հարմարվեն»,- շեշտեց Երևանի քաղաքապետը: "현금과 카드시스템이 작동하는 시기가 올 것입니다. 그것은 6개월 또는 1년이 걸릴 수 있습니다. 그것은 지나칠 수 없는 단계입니다. 나는 급작스러운 변화에 반대합니다. 사람들이 편해지도록 조금씩 변화해야합니다."라고 예레반 시장은 언급하였다. 

 

Նա տեղեկացրեց, որ 100 միավոր 6-մետրանոց փոքր դասի ավտոբուսներ են բերվել Հայաստան: «8- և 6-մետրանոց 211 ավտոբուս է հասել Երևան: Տեղափոխման ընթացքում 4 կամ հինգ միավոր է վնասվել, որոնք կարգի կբերվեն: Ավտոբուսները կաշխատեն որոշ փաստաթղթային և այլ հարցեր լուծելուց հետո: Այս պահին վարորդներն ուսուցում են անցնում նաև արտադրողի և մասնագետների կողմից, որոնք հատուկ այդ նպատակով են ժամանել Երևան»,- հայտնեց Մարությանը: 그는 100대의 6미터 소형급 버스를 아르메니아에 가져오고 있다고 알렸다. "8미터와 6미터의 211대 버스가 예레반에 도착했습니다. 운송중 4 또는 5대만이 손상을 입었으며, 그것들은 수리될 것입니다. 버스는 서류 및 기타 문제를 해결한 후 작동될 것입니다. 현재 운전수는 특수목적을 지니고 예레반에 도착한 제조업체 및 전문가에 의해 교육을 받고 있습니다.  

 

 

Օտարերկրացիները ՀՀ-ում կարող են պատվաստվել ԱստրաԶենեկա և Սպուտնիկ-Վի պատվաստանյութերով: 외국인들은 아르메니아 공화국에서 아스트라제나카 또는 스푸뜨니크 V 백신을 접종할 수 있다. 

 

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում գտնվող օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք, այսուհետև՝ անկախ Հայաստանում գտնվելու ժամկետից, կարող են պատվաստվել կորոնավիրուսային հիվանդության դեմ: 예레반, 10월 26일, 아르멘프레스: 아르메니아에 있는 외국 시민 및 시민권을 취득하지 못한 개인은 아르메니아에 도착한 시기와 상관없이 코로나바이러스 질환에 대해 백신접종을 할 수 있다. 

 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը:

Վերջիններիս շրջանում պատվաստումները կիրականացվեն շարժական պատվաստումային կետերում՝ Հայաստանում կիրառվող «ԱստրաԶենեկա» և «Գամ-Կովիդ-Վակ» (Սպուտնիկ-Վի) պատվաստանյութերով: "아르멘프레스"의 전언에 따르면, 이에 대하여 아르메니아 공화국의 보건부에서 밝혔다. 후자의 백신접종은 아르메니아에서 실시되고 있는 "아스트라제네카" 및 "감보비드박(스푸트니크-V) 백신으로 이동 모바일지점에서 실시될 것이다. 

 

 

37 հազար ուսուցչից կամավոր ատեստավորման համար դիմել է 1372-ը. պատգամավորը մասնակցության կոչ է անում: 3만7천명의 교사들중 1372명이 자발적 인증을 신청하였으며, 국회의원은 참여를 촉구하였다. 

 

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էմմա Պալյանը կամավոր ատեստավորմանը ուսուցիչների մասնակցության թվերը մտահոգիչ է համարում, կոչ անում հաջորդ տարի ակտիվ լինել, գնալ գիտելիքների ստուգման այդ քայլին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Պալյանը նման տեսակետ հայտնեց ԱԺ հայտարարությունների ժամին: 예레반, 10월 26일, 아르멘프레스: 아르메니아 공화국의 국회 "시민계약" 정당의 국회의원 엠마 파리안은 자발적 인증에 대한 교사들의 참여수가 우려된다면서 내년에 지식테스트 단계에 적극적으로 참여할 것을 촉구하였다. "아르멘프레스"의 보도에 따르면, 파리안은 국회 연설에서 그러한 견해를 밝혔다. 

 

Պալյանը հիշեցրեց, որ կամավոր ատեստավորման արդյունքում 80 տոկոսի շեմը հաղթահարելու դեպքում ուսուցիչները ստանում են 30-50 տոկոս հավելավճար: Անդրադառնալով առաջին փուլին, որին դիմելու հնարավորություն ունեին 7-12-րդ դասարաններում որոշակի առարկաներ դասավանդող ուսուցիչները՝ նա ասաց. «Արդյունքները բավականին մտահոգիչ էին՝ և մասնակցության և գրանցած արդյունքների առումով: 37 հազար ուսուցչից կամավոր ատեստավորման հայտ է ներկայացրել 1372-ը, մինչդեռ ատեստավորմանը մասնակցել է ընդամենը 996-ը: Իմ կարծիքով՝ սա շատ ցածր ցուցանիշ է: Կամավոր ատեստավորմանը մասնակցած ուսուցիչների 47.2 տոկոսը, այն է՝ 468 ուսուցիչ, ըստ գիտելիքների ստուգման արդյունքում ստացած միավորների, ստանալու է 30-50 տոկոս հավելավճար: Ամենաբարձր արդյունքները գրանցվել են համապատասխանաբար Սյունիքում, Շիրակում և Կոտայքում»: 파리안은 자발적 인증결과에서 80% 임계값을 획득한 경우 교사들은 30-50%의 추가요금을 받고 있음을 상기시켰다. 그녀는 7에서 12학년에서 특정 과목을 가르치는 교사들이 신청할 기회를 갖는 첫단계를 언급하면서, 말했다. "결과는 참여 및 등록 결과라는 측면에서 상당히 우려스럽습니다. 3만 7천명의 교사들중 1372명이 자발적 인증신청서를 제출하였고 그중 996명만이 인증에 참여하였습니다. 나의 견해로는 이것은 매우 낮은 수치입니다. 자발적 인증에 참여하는 선생의 47.2%인 468명의 교사가 지식테스트 결과에서 획득한 점수에 따라 30에서 50%의 추가금을 받을 것입니다. 가장 높은 결과는 슈니크, 쉬락 및 꼬따이크에서 등록되었습니다."

  

Ըստ պատգամավորի՝ մանկավարժների կամավոր ատեստավորմանը մասնակցության նման ցածր ցուցանիշը պայմանավորված է տվյալ առարկայի նկատմամբ գիտելիքների հանդեպ անվստահությամբ և համարձակության բացակայությամբ, ինչպես նաև անորոշությամբ, թե ինչ էր սպասվում իրենց, քանի որ գործընթացը նոր էր: 국회의원에 따르면, 교사의 자발적 인증에 참여하는 그와 같은 낮은 수치는 해당 과목에 대한 지식의 불안 및 용기의 부재 뿐만 아니라 그들에게 기대하는 것의 불확실성에 기인합니다. 왜냐하면 절차가 새로워졌기 때문입니다. 

 

«Սակայն չպետք է մոռանանք, որ բոլորիս նպատակն է, որ դպրոցներում մեր սերունդներին պետք է կրթեն բացառապես բարձր մասնագիտական որակավորում ունեցող մանկավարժներ»,-ասաց նա: "하지만 우리는 우리 모두의 목표가 학교에서 우리의 학생들에게 독점적으로 높은 전문성을 지닌 교사들에게 교육을 받아야한다는 사실을 잊어서는 안됩니다."라고 그녀는 말했다. 

Հաջորդ տարվանից կամավոր ատեստավորմանը կմասնակցեն 5-12-րդ դասարաններում դասավանդող բոլոր ուսուցիչները: Պատգամավորը կոչ արեց ուսուցիչներին, որ մասնագիտական գիտելիքների ստուգման քայլին գնալու համարձակություն ցուցաբերեն՝ ապացուցելով, որ իրենք լավագույնն են: 내년부터 자발적 인증에 5학년부터 12학년에서 수업을 하는 모든 교사들이 참여할 것이다. 국회의원은 교사들에게 전문지식 테스트에 대해 용기를 내어 그들이 최고임을 증명할 기회를 가지도록 촉구하였다. 

 

 

ԱԱԾ-ն բացահայտել է ԱՆ հարկադիր կատարումն ապահովող ծառայության աշխատակիցների կոռուպցիոն ներգրավվածության մեկ տասնյակից ավելի դեպքեր: 국가보안청은 법무부의 강제집행직원의 비리연루 10여건의 사례를 밝혀냈다.  

 

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործի նախաքննությամբ հաստատվել է, որ ՀՀ արդարադատության նախարարության հարկադիր կատարումն ապահովող ծառայության Լոռու մարզային բաժնի հարկադիր կատարողներն մի շարք քաղաքացիների բանկային հաշիվների վրա դրված արգելանքները վերացնելու, կատարողական վարույթների շրջանակներում հաշվարկվող կատարողական ծախսերը չգանձելու կամ դրանց չափը նվազեցնելու և այդ կերպ իրենց լիազորությունների շրջանակներում նրանց օգտին գործողություններ կատարելու համար 2020-2021 թվականների ընթացքում մեկ տասնյակից ավելի պարտապաններից պահանջել և որպես կաշառք ստացել են տարբեր չափերի գումարներ: 예레반, 10월 26일, 아르멘프레스: 아르메니아 공화국의 국가안보청은 수사국에서 개시된 형사사건의 사전조사를 통해 아르메니아 공화국의 법무부 강제집행부의 로리주 지점의 강제집행인은 다수 시민의 은행계좌에 걸린 제한을 해제하고 집행절차내에서 계산되어진 집행비용을 청구하지 않거나 그것의 규모를 축소하여 자신들의 권한내에서 그들을 돕는 행위를 하기 위해서 2020년부터 2021년 동안 10여건 채무자로부터 다양한 금액의 돈을 받은 것으로 밝혀졌다. 

 

 

Էրդողանը Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում կրկին նախապայման է առաջ քաշել: 에르도간은 아르메니아와의 관계정상화를 위한 전제조건을 제시하였다. 

 

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ով Ադրբեջան է մեկնել Վարանդայում (Ֆիզուլի) օդանավակայանի բացման արարողության մասնակցելու նպատակով, խոսել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին՝ կրկին նախապայման առաջ քաշելով: 예레반, 10월 26일, 아르멘프레스: 터키 대통령 로제프 타이프 에르도간은 아제르바이잔의 바란다(피즐리) 공항의 개축식에 참여할 목적으로 출발하면서 아르메니아-터키간 관계정상화에 대해 전제조건을 제시하였다. 

 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ թուրքական «Անադոլու» գործակալությունը հայտնում է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ մամուլի ասուլիսի ժամանակ Էրդողանը, մասնավորապես, ասել է. «Ադրբեջանի նկատմամբ անկեղծ կամք դրսևորելու պայմաններում Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման հարցում այլևս որևէ խոչընդոտ չի լինի: Շատ կարևոր է, որ սահմանները հստակեցվեն և փոխադարձ ճանաչվեն: Այս ըմբռնումն է ընկած բարիդրացիական հարաբերությունների հիմքում»: "아르멘프레스"의 전언과 같이, 터키의 "아나두루" 기관은 아제르바이잔의 대통령 일함 알리예프와의 기자회견시 에르도간은 특히 다음과 같이 말하였다. "아제르바이잔을 항한 솔직한 심정을 들어내는 조건에서 터키와 아르메니아간 관계정상화 문제에서 더이상 어떠한 장애물은 없을 것입니다. 국경을 명확하게 하고 상호 인정하는 것이 매우 중요합니다. 이와 같은 이해는 좋은 이웃관계의 근간입니다."

 

Թուրքիայի ղեկավարը հավելել է նաև, որ իրենք շարունակելու են աջակցել «եղբայրական Ադրբեջանին»: 터키 지도자는 또한 그들은 계속하여 "형제 아제르바이잔"을 지원할 것이라 덧붙였다. 

 

도움이 되셨다면 바쁘시더라도 1초만 시간을 내주셔서 공감 및 댓글을 달아주시겠어요?

여러분의 공감과 댓글은 글쓴이에게 큰 힘이 된답니다. 

 

 

반응형
Comments