휴먼노마드

[아르메니아 신문기사] 2021년 10월 27일자 본문

휴먼노마드로 살아 가는 법/아르메니아

[아르메니아 신문기사] 2021년 10월 27일자

LifeChallenger 2021. 10. 27. 18:20
반응형

https://armenpress.am/static/news/b/2021/10/1066565.jpg

 

 

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց ՀՀ քաղաքացիություն ստանալու ընթացակարգի ժամկետները կրճատող նախագիծը: 국회에서 첫 심의를 통해 아르메니아 공화국의 시민권을 취득하는 절차의 기간을 축소하는 법안을 채택하였다. 

 

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը, որով առաջարկվում է ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմումների քննարկման ժամկետը կրճատել՝ 6 ամսվա փոխարեն սահմանելով 90 աշխատանքային օր: 예레반, 10월 27일 아르멘프레스: 아르메니아 공화국의 국회는 첫 심의를 통해 정부가 건의한 법안을 채택하였다. 이를 통해 아르메니아 공화국의 시민권을 취득하기 위한 신청의 심의기간이 6개월에서 90일 근무일로 축소되었다. 

 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում քվեարկությամբ ստացավ 58 «կողմ», 24 «ձեռնպահ» ձայներ: "아르멘프레스"의 보도와 같이, "아르메니아 공화국의 시민권에 대한" 법률에서 추가 및 개정에 대한 법안이 국회 회기에 찬성 58표, 기권 24표로 가결되었다. 

 

Նախագծով առաջարկվում է նաև ՀՀ-ում մշտապես բնակվող ազգությամբ հայերի և նախկին ԽՍՀՄ այլ հանրապետությունների քաղաքացիների համար ՀՀ քաղաքացիության ճանաչման դիմում ներկայացնելու՝ օրենքով սահմանված ժամկետը երկարաձգել մինչև 2023-ի դեկտեմբերի 31-ը: Նախատեսվում է նաև ՀՀ քաղաքացի հանդիսացող չափահաս զավակներ ունեցող անձանց իրավունք վերապահել ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու առանց ՀՀ-ում 3 տարի մշտական բնակության և հայերենով բացատրվելու կարողության պահանջի: 본 법안을 통해 아르메니아 공화국에서 영구적으로 거주하는 아르메니아인과 이전 다른 구소련 공화국의 시민들에게 아르메니아 공화국의 시민권을 신청서를 제출하는 것도 제안되었으며, 법률로 정해진 기한은 2023년 12월 31일까지 연장되었다. 또한 아르메니아 공화국의 시민인 성인 자녀를 둔 개인은 아르메니아 공화국의 시민권을 취득할 시에 아르메니아 공화국에 3년간 거주 및 아르메니아어 설명능력에 대한 요구 없이 권리가 유보될 것으로 예상된다. 

 

 

 

 

Ամանորին ոչ աշխատանքային կլինեն դեկտեմբերի 31-ը, հունվարի 1-ը և 6-ը. նախագիծն ընդունվեց 1-ին ընթերցմամբ: 새해에는 12월 31일과 1월 1일 및 6일은 공휴일이 될 것이다. 법안은 첫 심의에서 채택되었다. 

 

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը, որով առաջարկվում է Ամանորյա տոներին ոչ աշխատանքային սահմանել միայն դեկտեմբերի 31-ը, հունվարի 1-ը և 6-ը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում քվեարկությամբ ստացավ 53 կողմ, 16 դեմ, 3 ձեռնպահ ձայներ: 예레반, 10월 27일, 아르멘프레스: 아르메니아 공화국의 국회는 첫 법안심의를 통해 정부가 건의한 법안을 채택하였으며, 이를 통해 새해 연휴에 오직 12월 31일, 1월 1일 및 6일이 공휴일로 지정될 것이다. "아르멘프레스"의 보도와 같이 "아르메니아 공화국의 공휴일에 관한" 아르메니아 공화국의 법률에서 개정하는 것에 대한 법안은 국회 회기에서 투표로 찬성 53표, 반대 16표, 기권 3표로 통과되었다. 

 

Նախագիծը ներկայացնող ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը վստահեցրել էր, որ ոչ աշխատանքային օրերի կրճատմամբ ՀՆԱ-ն կբարձրանա, առևտուրը կաճի: 법안을 제출한 아르메니아 공화국의 경제부 장관 바한 케로비안은 휴무일을 줄임으로써 GDP가 높아지고, 무역이 증가할 것으로 확신하였다. 

 

Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունն առաջարկել է ոչ աշխատանքային օրեր թողնել նաև հունվարի 2-ը և հունվարի 7-ը: 야당인 "하야스탄" 정당은 1월 2일과 1월 7일도 휴무일을 제안하였다. 

 

 

 

 

Հայաստանում սուբվենցիոն ծրագրերի վրա ծախսվել է 40.5 մլրդ դրամ: 아르메니아에서 보조금 프로그램에 405억 드람이 지출되었다. 

 

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի համայնքներում սուբվենցիոն ծրագրերի համար ծախսվել է 40.5 մլրդ դրամ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանին՝ անդրադառնալով ՔՊ-ից Վահագն Ալեքսանյանի հարցին: 예레반, 10월 27일, 아르멘프레스: 아르메니아의 자치구에 보조금 프로그램을 위해 405억 드람이 지출되었다. "아르멘프레스"의 보도와 같이, 이에 대하여 아르메니아 공화국의 총리 니콜 파쉬니안은 국회에서 대정부질의에 시민계약당의 바하크 알렉사니안의 질문에 답변하며 말하였다. 

 

- ՔՊ = Քաղաքացիական պայմանագիր 시민계약

 

«ՀՀ-ում սուբվենցիոն ծրագրերը շատ կարևոր նշանակություն են ունեցել, որովհետև ըստ էության 2019-ից մինչև օրս ՀՀ-ում գործնականում չեք գտնի մի քաղաք և խոշորացված բնակավայր, որտեղ լայնածավալ ծրագրեր չեն իրականացվում: Հիմնանորոգվում են փողոցներ, որոնք 30-40 տարի չեն նորոգվել, նորոգվում են տանիքներ, որոնք 25-30 տարի չեն նորոգվել: Սա եղել է կառավարության առաջ դրած հարցը և պահանջը, պայմանը՝ համայնքների առաջ, որ մենք պետք է լայնածավալ ծրագրեր իրականացնենք ՀՀ բոլոր համայնքներում: 2018-2020 թթ ընթացքում սուբվենցիոն ծրագրերի վրա ծախվել է 40.5 մլրդ դրամ ընդհանուր գումար: Ըստ էության 100 մլն դոլար 2018-2020 թթ ներդրվել է համայնքներում կոնկրետ կապիտալ ծրագրերով»,-ասաց վարչապետը: "아르메니아 공화국에서 보조금 프로그램은 매우 중요한 의미를 지니고 있습니다. 왜냐하면, 사실 2019년부터 지금까지 아르메니아 공화국에서 대규모 프로그램이 실시되지 않았던 도시 및 확장 정착촌을 찾아볼 수가 없기 때문입니다. 30-40년째 수리가 되지 않은 도로들이 수리되고, 25-30년간 수리되지 않았던 지붕들이 수리되었습니다. 이것이 우리가 대규모 프로그램을 아르메니아 공화국 전역에 실시해야되는 정부 및 자치구앞에 놓인 과제와 요구였습니다. 2018-2022년동안 보조금 프로그램에 405억 드람이 사용되었습니다. 사실 1억달러는 2018-2020년 자치구에 특정자금프로그램으로 투입되었습니다."라고 총리는 말했다. 

 

Փաշինյանը կարծում է, որ ՀՀ համայնքները 2 տարվա ընթացքում երբեք այսպիսի ներդրում չեն ստացել: Ավելի քան 50 մլն դոլարը ներդրել է կառավարությունը, 21.4 մլրդ դրամը՝ համայնքները: Ընդ որում, նրա վստահեցմամբ, վերահսկողություն է իրականացվել, որ համայնքները հարկերի հավաքագրումը պատշաճ իրականացվի, բյուջետային կարգապահություն լինի: 파쉬니안은 아르메니아 공화국의 자치구가 2년동안 전혀 이와 같은 투자를 받지 못했다고 생각하고 있다. 정부는 5천만 달러를 투자하였고, 자치구는 214억 드람을 투자하였다. 더욱이 그에 따르면, 자치구에서 조세징수가 적절하게 실시되고, 예산에 관한 원칙이 존재하도록 관리가 이루어지고 있다. 

 

- վստահեցում 확언, 장담

- պատշաճ 적절한, 제대로

 

«ՀՀ քաղաքացիները պետք է արձանագրեն, որ իրենց քաղաքներում ընթացող լայնածավալ շինարարությունները տեղի են ունենում հենց այս սուբվենցիոն ծրագրերի շրջանակում»,-ասաց վարչապետը: "아르메니아 공화국의 국민들은 자신들의 도시에서 실시되고 있는 대규모 건설이 바로 이러한 보조금 프로그램의 틀안에서 발생하고 있음을 명시해야합니다."라고 총리는 말했다. 

 

Նա շեշտեց՝ կառավարությունը չէր էլ թույլ տա, որևիցե համայնքապետ նստի ու ոչ մի բան չանի: «Մենք առաջին բյուջետային կարգապահությանն ենք հետևել, չենք թողել, որ տարածքները վարձով տան, ու այդ գումարները բյուջե մուտքագրեն: Տասնյակ քրեական գործեր են հարուցվել: Շատերն ասում են՝ ուր է, չդատվեցին: Մարդկանց նստեցնելը մեր նպատակը չէ, բայց այդ քրեական գործերով պրակտիկա է փոխվել, մենք թույլ չենք տվել, որ 10 դրամով հողը տան իրենց եղբորը, որը 100 հազար դրամով այդ հողը վարձակալության տա: Մենք ասել ենք՝ այդ գումարները բերեք բյուջե»,-ասաց Փաշինյանը: 그는 정부가 자치구의 장이 앉아서 아무것도 하지 않은 것을 허락하지 않을 것이라 강조하였다. "우리는 첫 예산원칙으로 돌아가 영토를 임대하고 그러한 돈을 예산에 포함하지 않았습니다. 수십건의 형사사건이 제기되었습니다. 많은 이들이 어디에서도 그들이 재판을 받지 않았다고 말합니다. 사람들을 투옥시키는 것은 우리의 목표가 아니지만 그러한 형사사건을 통해 관행이 바뀌었고, 우리는 10 드람으로 땅을 자신의 형제에게 주고 십만드람에 그 땅을 임차하는 것을 허락하지 않았습니다. 우리는 그 돈을 예산으로 가져오라고 말하였습니다."라고 총리는 말했다. 

 

- որևիցե = որևէ 어떤

- դատվել 재판을 받다

- նստեցնել = բանտարկել 투옥시키다.

 

 

Հարավային երկաթգծի վերականգման հարց քննարկվում է. փոխվարչապետը՝ ապաշրջափակման տարբերակների մասին: 남부철도 복원에 관한 문제는 논의되고 있다. 부총리- 봉쇄해제의 옵션에 관해

 

- ապաշրջափակում 봉쇄해제 : 군부대 또는 전술적 대상을 봉쇄로부터 해방시키기 위한 전투작전

 

https://www.civilnet.am/wp-content/uploads/2020/10/screenshot_2017_02_23_16-822x463.jpg

 

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տարածաշրջանի տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման հարցով եռակողմ աշխատանքային խմբի շրջանակում քննարկվում է հարավային երկաթգծի վերականգնման հարցը:  «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանին՝ անդրադառնալով  «Հայաստան» խմբակցությունից Արթուր Խաչատրյանի հարցին: 예레반, 10월 27일, 아르멘프레스: 지역의 교통 및 경제적 유대를 고려하여 봉쇄해제문제에 관해 삼자 실무협의의 틀내에서 남부철도의 복원문제가 논의되고 있다. "아르멘프레스의 보도에 따르면, 이에 대하여 아르메니아 공화국의 부총리 므헤르 그리고리안은 국회에서 대정부질의에서 "햐야스탄" 정당의 아르투르 하차뜨리안의 질의에 답변하면서 말하였다. 

 

«Մենք եռակողմ աշխատանքային խմբի աշխատանքները կազմակերպում ենք հունվարի 11-ի հայտարարության բովանդակության շրջանակներում, այդ հայտարարության բովանդակությունից դուրս չենք գալիս»,-ասաց Գրիգորյանը: "우리는 삼자 실무협의회를 1월 11일자 성명의 틀안에서 조직하고 있으며 그 성명의 내용을 벗어나지 않고 있습니다."라고 그리고리안은 말했다. 

 

Անդրադառնալով «Կոմերսանտ»-ի հրապարակած հնարավոր քարտեզին՝  Գրիգորյանը նկատեց, որ դրանում խոսքը վերաբերվում էր երկաթգիծ-ավտոճանապարհ միասին հարավային սահմանով անցնելու տարբերակը: «Երկաթգիծ, այո քննարկվում է: Հարավային երկաթգծի վերականգնման հարց քննարկվում Է, ճանապարհ՝ ոչ, չի քննարկվում, որովհետև վերականգնելու բան չկա, այնտեղ ճանապարհ չի եղել», -ասաց փոխվարչապետը: "коммерсант"가 발행한 가능한 지도를 참조하여 그리고리안은 철도선과 자동차도로를 함께 남쪽 국경을 따라 통과하는 옵션에 접근하자는 말이 있다고 언급하였다. "철도선, 네 논의중에 있습니다. 남부철도선의 복원 문제는 논의중에 있습니다. 도로는 아닙니다. 논의되고 있지 않습니다. 왜냐하면 복원할 것이 없기 때문입니다. 거기에는 도로가 존재하지 않습니다."라고 부총리는 말했다. 

 

- Կոմերսանտ 상인, 상업의

- վերաբերվել 입장을 취하다, 접근하다

 

Նա շեշտեց՝ խոսքը ապաշրջափակմանն է վերաբերվում՝ դասական իմաստով, այսինքն՝ գործող ենթակառուցվածքներով հնարավորություն տալ փոխադարձ օգտագործել տարածաշրջանում բոլոր հնարավոր երկրներին: 그는 그 단어가 봉쇄해제, 고전적 의미에서 다시말해, 기존 인프라를 통해 이 지역에 있는 모든 국가들이 상호 활용할 수 있음을 의미한다고 강조하였다. 

 

«Ճանապարհների մասով այս պահին դեռ կոնսենսուս չունենք, առաջարկները շատ են, բայց ասել, որ արդեն կա պատրաստի քարտեզ՝ ավտոճանապարհների մասով, թե, որոնք են շահագործվելու իմ ասած սկզբունքներով, դեռևս չկա ընդհանուր հայտարարություն, ընդհանուր ընկալում: Երկաթգծի մասով ավելի ընդհանուր մոտ պատկերացումներ, մոտեցումներ կան: Բայց այդտեղ կարծում եմ, հարցը շատ ավելի պարզ է»,-ասաց փոխվարչապետը: "도로에 관해서는 현재까지 합의가 도출되지 않았고, 많은 제안이 있지만 자동차도로에 관해 제가 말한 원칙에 따라 사용되어질 이미 준비된 지도 있습니다. 아직 공동성명이나 공동인식은 없습니다. 철도선에 관해서는 보다 공통의 아이디어와 접근방식이 있습니다. 하지만 거기에는 제가 생각하기에 질문이 훨씬 간단합니다."라고 부총리는 말했다.  

 

- կոնսենսուս 의견일치, 합의

- ընդհանուր 공통의, 일반적인

- շահագործել = օգտագործել 사용하다

 

 

Եթե այդ որոշումը չկայացվեր, ռազմական գործողություններ էին սկսվելու. Փաշինյանը՝ Սյունիքում հետքաշման մասին: 그러한 결정이 내려지지 않으면, 군사작전이 시작되었을 것이다. 파쉬니안 : 슈니크에서의 철수에 대해

 

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն հայտնում է, որ Սյունիքում զորքերի հետքաշման հրաման տվել է ինքը, սակայն այդ որոշումը կայացվել է՝ ռազմական գործողություններից խուսափելու, ստրատեգիական նշանակության ճանապարհն առնվազն ինչ-որ ժամանակ չկորցնելու նկատառումով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Փաշինյանն այս մասին ասաց ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանին՝ անդրադառնալով ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանի հարցին: 예레반, 10월 27일, 아르멘프레스: 아르메니아 공화국의 총리 니콜 파쉬니안은 슈니크에서 군대의 철수를 명령했지만, 그러한 결정이 군사행동을 회피하고, 전략적으로 중효한 도로를 적어도 한동안 잃지 않기 위해 내려졌다고 밝혔다. "아르멘프레스"의 보도와 같이, 파쉬니안은 이에 대하여 국회에서 대정부질의에서 "하야스탄" 정당의 국회의원 안나 그리고리안의 질문에 답하며 말하였다. 

 

Գրիգորյանը նշեց, որ ադրբեջանցի սահմանապահները հայտնվել են Սյունիքում, որովհետև դեկտեմբերի 18-ին եղել է զորքերի հետքաշման հրաման, որը նախատեսված չի եղել նոյեմբերի 9-ի հայտարարությամբ: «Զորքերի հետքաշման հրամանը եղել է բանավո՞ր, թե՞ գրավոր: Ի՞նչ է այն մարդու անուն-ազգանունը, ով հնչեցրել է նման հրաման, արդյոք ԱԽ նիստ տեղի է ունեցե՞լ ՜նման որոշում կայացնելուց առաջ»,-հարցրեց պատգամավորը: 그리고리안은 아제르바이잔의 국경수비대가 슈니크에 나타났고, 이는 11월 9일의 성명에서는 제공되지 않았던 12월 18일에 군대의 철수명령이 있었기 때문이라고 지적하였다. "군대의 철수명령은 구두로 입니까? 서면으로 입니까? 그 사람의 성명은 무엇입니까? 누가 그와 같은 명령을 내렸습니다. 과연 그와 같은 결정이 내려지기 전에 국가안전보장회의가 소집되었습니까?"라고 국회의원은 질의하였다. 

 

«Սյունիքի հետ կապված՝ ես երբևէ հրաժարվե՞լ եմ, որ ես այդ որոշման պատասխանատուն եմ: Գրավոր է եղել, թե բանավոր է եղել, ընթացակարգերով են տալիս հրամանները: Քննարկում եղե՞լ է. այո, եղել է, ԱԽ նիստ չի եղել, բայց Անվտանգության խորհրդի բոլոր անդամները, Սյունիքի մարզպետը, Արտաքին գործերի նախարարը, որ ասում էր տեղյակ չեն, նախարարի տեղակալը մասնակցել են այդ քննարկմանը, քննարկումը տեղի է ունեցել կառավարությունում: Եվ որոշում է կայացվել՝ պատերազմից խուսափելու համար»,-ասաց Փաշինյանը: "슈니크와 관련된 것이라면, 나는 결코 내가 그 결정의 책임자임을 부정하지 않았습니다. 서면이든, 구두이든 절차를 통해 명령이 내려졌습니다. 논의되었냐구요? 네 그렇습니다. 국가안전보장회의는 열리지 않았지만,  안전보장회의의 모든 의원들, 슈니크의 주지사, 외교부장관은 모른다고 말하였고, 차관보는 논의에 참여하였고, 논의는 정부청사에서 이루어졌습니다. 또한 결정이 내려졌습니다. 전쟁을 피하기 위해"라고 파쉬니안은 말했다. 

 

Նրա համոզմամբ. «Եթե այդ որոշումը չկայացվեր, այնտեղ ռազմական գործողություններ էին սկսվելու: Եվ իրոք Սյունիքում մենք ունենալու էինք խնդիրներ: Մենք դրանից տասնյակ կմ-ներ առաջ էինք կանգնած, ցավոք սրտի, եկել, հասել ենք այդտեղ»,-ասաց վարչապետը: 그의 말에 따르면, "만약 그러한 결정이 내려지지 않았더라면, 거기에는 군사작전이 시작되었을 것입니다. 그리고 슈니크에서 우리는 실제로 문제가 생겼을겁니다. 우리는 그로부터 수십킬로미터 앞에 있었지만, 불행히도 그곳에 늦게 도착하였습니다."라고 총리는 말했다. 

 

Նա նշեց, թե որոշումը կայացվել է նաև այն տրամաբանությամբ, որ բանակցային քննարկումների ընթացքում եղել է ըմբռնում, որ 7 շրջանները պետք է հանձնել: «Այդ տարածքները հանձնվել են 7 շրջանների մաս լինելու բերումով: Ինչու են 7 շրջանների մաս. Ինչքան էլ ձեզ դուր չգա, դա արձանագրված է Վարչատարածքային բաժանման մասին օրենքով, դա նորություն չէ»,-ասաց Փաշինյանն ու վստահեցրեց՝ գաղտնիք չունեն: 그는 그 결정은 협상동안 7개의 지역을 넘겨주어야한다는 양해가 있었다는 논리로 내려졌다고 언급하였다. "해당 지역은 7개의 지역에 속하였기에 양도되었습니다. 왜 7개 지역의 일부인지, 당신의 마음에 들지 않겠지만, 그것은 행정구역의 분할과 관련된 법률에 따라 명시되었기에 새로운 것이 아닙니다."라고 파쉬니안은 비밀은 존재하지 않는다고 확신하면서 말하였다. 

 

Վարչապետի վստահեցմամբ՝ այդ որոշումը կայացվել է ստրատեգիական նշանակության ճանապարհն առնվազն ինչ-որ ժամանակ չկորցնելու նկատառումով»,-նշեց վարչապետը: Նա ասաց, որ զորքերի հետքաշման հրամանը տվել է ինքը, իրականացրել է Պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը: 총리의 말에 따르면, 그러한 결정은 적어도 한동안 전략적으로 중요한 도로를 잃지 않기 위하여 내려졌다라고 총리는 언급하였따. 그는 군대의 철수명령은 자신이 내렸으며 이전 국방부장관이 바하르샥 하루츄니안이 실시하였다고 말했다. 

 

Փաշինյանի խոսքով՝ Սյունիքի հարցով միանձնյա պատասխանատուն ինքն է: Բայց այդ որոշմանը նախորդել են քննարկումներ՝ ամենատարբեր կազմերով, ԱԽ անդամներով, այդ առիթով ֆորմալ ԱԽ նիստ չի հրավիրվել, բայց խորհրդակցություն է եղել: 5-6 անգամ քննարկում է եղել, բանակցություն է եղել, մեկնում է եղել, պայմանավորվածություն է եղել, գրավոր պայմանավորվածություն է եղել: 파쉬니안의 말에 따르면, 슈티크의 문제에 관하여 전적으로 자신에게 책임이 있다. 하지만, 그러한 결정에 앞서 다양한 구성을 통해, 국가안전보장회의의 구성원을 통해, 논의가 있었고, 그 경우에 정식 국가안전보장회의는 소집되지 않았지만, 협의는 있었다. 5-6번 논의가 있었고, 협상이 있었고, 이탈이 있었고, 승낙이 있었으며, 서면동의가 있었다. 

 

Նա նկատեց՝ ընդդիմությունը 8 ամիս քաղաքական պայքար է վարել և մի անգամ չի ասել, որ ՀՀ-ի ստորագրությունը նոյեմբերի 9-ի հայտարարության տակից հանելու է: Նա կոչ արեց ընդդիմությանը, որ հայտարարեն, որ իրենք, իշխանության գալու պարագայում, Հայաստանի ստորագրությունը հանելու են նոյեմբերի 9-ի հայտարարության տակից: 그는 야당이 8개월간 정치적 투쟁을 이어왔으며, 한번도 아르메니아 공화국의 서명을 11월 9일 공동성명이래로 철회할 것이라는 말을 하지 않았음을 지적하였다. 야당이 집권한다면, 아르메니아의 서명을 11월 9일 성명에서 삭제할 것이라 발표할 것을 촉구하였다. 

 

 

 

 

 

도움이 되셨다면 바쁘시더라도 1초만 시간을 내주셔서 공감 및 댓글을 달아주시겠어요?

여러분의 공감과 댓글은 글쓴이에게 큰 힘이 된답니다. 

 

 

 

반응형
Comments