휴먼노마드
[아르메니아 신문기사] 2021년 10월 28일자 본문
ԱԱԾ-ն տեղական ինքնակառավարման մարմնում կոռուպցիոն սխեմաներ է բացահայտել: 국가보안청은 지방의 자치단체에서 부패계획을 적발하였다.
- կոռուպցիո 부패
ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԱԾ Շիրակի մարզային վարչության աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքներով ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված փաստական տվյալներով պարզվել են տեղական ինքնակառավարման մարմնում կոռուպցիոն սխեմաներ: 예레반, 10월 28일, 아르멘프레스: 아르메니아 공화국의 국가보안청 쉬락주 부서직원에 의해 착수된 수사작전 조치의 결과로 아르메니아 공화국 국가보안청의 수사부서에서 개시한 형사사건의 예비조사로 획득한 사실자료에 따라 지방자치단체에서 부패계획이 밝혀졌다.
«Պարզվել է, որ Գյումրու համայնքապետարանի անշարժ գույքի կառավարման բաժնի պետի տեղակալը, նախնական համաձայնության գալով քաղաքաշինության ու ճարտարապետության բաժնի պետի հետ, Գյումրի համայնքի բնակչի օգտին իրենց լիազորությունների շրջանակներում գործողություններ կատարելու, այն է՝ համայնքապետարանին պատկանող անշարժ գույքերից մեկը նրան նվիրատվության տրամադրելու գործընթացը կազմակերպելու համար, վերջինից պահանջել է խոշոր չափերով՝ 957.560 ՀՀ դրամին համարժեք 2.000 ԱՄՆ դոլար կաշառք, որից 1000 ԱՄՆ դոլարը ստացել են 2021 թվականի հոկտեմբերի 12-ին՝ պայմանավորվածություն ձեռք բերելով մնացած գումարը ստանալ նվիրատվության գործընթացն ավարտելուց հետո»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկանում ենք Ազգային անվտանգության ծառայության տարածած հաղորդագրությունից: "귬리 자치구의 부동산 관리과 차장은 사전협의를 거쳐 도시개발 및 건축과장과 함께 귬리 자치구민을 위해 자신들의 권한내에서 행동을 취하기로 하였습니다, 즉 자치단체에 속한 부동산중 하나를 기부과정을 조직하기 위하여 후자로부터 957,560 드람에 해당하는 2천달러 상당의 거액을 요구하였으며, 그중 1천달러는 2021년 10월 12일에 받았으며, 합의에 따른 나머지 금액은 기부절차가 완료된 후 받기로 하였음이 밝혀졌습니다."라고 "아르멘프레스"의 전언에 따르면, 이에 대하여 국가안보청이 유포한 공지문으로 알려왔다.
- լիազորություն 권한
Նշվում է, որ 2021 թվականի հոկտեմբերի 26-ին կաշառքի մնացած մասը՝ 900 ԱՄՆ դոլարը պաշտոնատար անձի կողմից ստանալուց անմիջապես հետո կաշառք տվող և ստացող անձինք բռնվել են ԱԱԾ աշխատակիցների կողմից և բերման ենթարկվել ՀՀ ԱԱԾ Շիրակի մարզային վարչություն: 2021년 10월 26일에 뇌물의 나머지 부분인 900달러는 공무원에 의해 받은 직후 뇌물공여자와 뇌물수수자는 국가보안청의 직원들에 의해 붙잡혔으며 아르메니아 공화국의 국가안보청 쉬락주의 부서로 이송되었다.
- կաշառք 뇌물
Քրեական գործի նախաքննությամբ պարզվել է նաև, որ Գյումրու համայնքապետարանի անշարժ գույքի կառավարման բաժնի համապատասխան պաշտոնատար անձինք Գյումրի համայնքի մի շարք բնակիչների օգտին ակնհայտ ապօրինի անգործություն դրսևորելու, այն է՝ կատարված ապօրինի շինարարության փաստերը չարձանագրելու, համապատասխան վարչական վարույթներ չնախաձեռնելու համար քաղաքացիներից ստացել են տարբեր չափերի կաշառք գումարներ՝ դրանք բաժանելով խմբի անդամների միջև: 형사사건에 대한 예비조사를 통해 또한 귬리 지방단체의 부동산 관리부서 관계자들의 귬리자치구의 여러 주민들에게 유리한 명백한 불법행위가 드러났으며 즉, 불법건설사실을 기록하지 않고, 적절한 행정절차를 시작하지 않음으로 시민들로부터 다양한 규모의 뇌물을 받아 부서의 여러 구성원들 사이에서 나누어졌음이 밝혀졌다.
- դրսևորել 드러나다
Քննչական խմբի անդամների տակտիկապես համակարգված աշխատանքի արդյունքում քննության սկզբնական փուլում կատարվել են ծավալուն դատավարական գործողություններ, այդ թվում՝ շուրջ մեկ տասնյակ խուզարկություններ, պաշտոնատար անձի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել և վերցվել է կաշառքի առարկա գումարը, հանցանքի կատարման մեջ անմիջականորեն ծագած կասկածանքի հիման վրա ձերբակալվել են Գյումրու համայնքապետարանի քաղաքաշինության ու ճարտարապետության բաժնի պետը, անշարժ գույքի կառավարման բաժնի պետի տեղակալը և կաշառք տված քաղաքացին: 수사팀원의 전술적 공조작업으로 인해 수사시작단계에서 수십여건의 수색을 포함하여 대대적인 법적조치가 진행되었으며, 공무원의 개인수색을 통해 뇌물수수금액이 공개되었으며, 범죄행위에 적극적으로 가담한 혐의를 기반으로 귬리자치단체의 도시개발 및 건축과장, 부동산 관리차장과 뇌물공여자가 체포되었다.
- կասկածանք 혐의
500-ից պակաս բնակիչ ունեցող համայնքների վարչական ղեկավարները կարող են բարձրագույն կրթություն չունենալ. նախագիծ: 5백명이하의 주민을 가진 자치단체의 행정지도자들은 고등교육을 받지 못할 수 있다. 프로젝트
ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Համայնանքերի ավագանու նիստերի ավելի քան կեսից բացակայելու դեպքում անդամի լիազորությունները վաղաժամկետ կդադարեցվեն՝ օրենքի ուժով, 500-ից պակաս հաշվառված բնակիչ ունեցող համայնքների ղեկավարների համար բարձրագույն կրթություն ունենալու պահանջ չի սահմանվի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ նիստում ներկայացրեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը: 예레반, 10월 28일, 아르멘프레스: 자치단체의 장로회의 과반수이상이 부재하는 경우, 구성원의 권한은 조기에 종료될 것이다. 법률에 따라, 500명 미만의 주민을 가진 자치단체의 지도자들에 대해서 고등교육을 받을 요구가 규정되지 않는다. "아르멘프레스"의 보도와 같이, 아르메니아 공화국의 영토관리 및 인프라 차관 바체 떼르떼리안은 "지방자치단체에 관한" 아르메니아 공화국 법률의 개정 및 수정에 관해서 제출된 법안패키지는 국회 회기에서 제출하였다.
«Մենք ՏԻՄ օրենքում ամրագրել ենք, որ համայնքն իր պաշտոնական համացանցային կայքում ներբեռնման հնարավորությամբ պետք է պարտավոր լինի տեղադրել համայնքի 5-ամյա զարգացման ծրագիրը և դրա կատարման վերաբերյալ հաշվետվությունը: Երկրորդ փոփոխությամբ առաջարկում ենք, որ ավագանու նիստերի հետ կապված փաստաթղթերը ավագանու անդամներին նաև էլեկտրոնային եղանակով տրամադրվի: Երրորդը՝ մենք արտակարգ դրության իրավական ռեժիմով պայմանավորված՝ նախատեսել ենք հնարավորություն՝ հրավիրելու ավագանու նիստերը նաև հեռավար եղանակով»,-ասաց Տերտերյանը: "우리는 지방자치단체에 관한 법률에서 자치구가 자신의 공식웹사이트에서 다운로드할 수 있는 자치구의 5개월 개발프로그램과 그 실행에 관한 보고서를 의무적으로 개시해야한다고 규정하고 있습니다. 2차 수정을 통해 우리는 장로협의회와 관련된 문서를 장로회의 구성원에게 전자방식으로 제공하는 것을 제안합니다. 셋째로, 우리는 비상사태의 법적체제로 인하여 장로회의가 원격방식으로 소집될 수 있는 기회를 제공하였습니다."라고 테르떼리안은 말했다.
- ՏԻՄ = Տեղական ինքնակառավարման մասին 지방자치단체에 관한
- համացանցային կայք 웹사이트
Առաջարկվում է նոր կետով լրացնել համայնքի ավագանու լիազորությունները սահմանող հոդվածը, որով համայնքի ավագանին կհաստատի նաև համայնքի տարեկան աշխատանքային պլանը: 자치구의 장로권한을 규정하는 조항을 새로운 방식으로 보완할 것을 제안하며, 이를 통해 자치구의 장로협의 및 자치구의 연간업무계획을 승인합니다.
Վարչատարածքային բաժանման մասին օրենքով սահմանվել է, որ բոլոր համայնքները, որոնք դարձել են բնակավայր, պետք է ունենան վարչական ղեկավարներ: 500-ից պակաս հաշվառված բանկիչ ունեցող բնակավայրերում վարչական ղեկավար ունենալու կամ բնակավայրի վարչական ղեկավարի լիազորություններից բխող գործառույթների իրականացումը մեկ այլ բնակավայրի վարչական ղեկավարին վերապահելու հնարավորություն է տրվել խոշորացված համայնքի ավագանուն: Նաև ավագանին կորոշի տեղական ինքնակառավարման մարմինների և վարչական ղեկավարների նստավայրերը: 행정구역의 분할에 관한 법률에 의거하여 정착지가 된 모든 자치구는 행정지도자들을 가져야만 한다. 500명 미만의 주민을 가진 정착촌에서 행정지도자을 두거나 정착촌의 행정지도자의 권한에서 파생되는 기능을 수행하는 것을 다른 하나의 정착촌의 행정지도자에게 유보하는 기회가 자차구의 장로협의에 주어졌다. 또한 장로협의회는 지방자치단체 및 행정지도자의 거주지를 결정할 것이다.
- վերապահել 유보하다
«500-ից պակաս հաշվառված բնակիչներ ունեցող համայնքների վարչական ղեկավարների համար բարձրագույն կրթություն ունենալու անհրաժեշտությունը հանել ենք: Այսինքն՝ 500-ից պակաս բնակիչ ունեցող համայնքների վարչական ղեկավարները կարող են և չունենալ բարձրագույն կրթություն»,-ասաց Տերտերյանը: "500명 미만의 주민을 가진 자치구의 행정지도자에 관해 고등교육을 가질 필요가 제거되었습니다. 다시말해, 500명 미만의 주민을 가진 자치구의 행정지도자들은 고등교육을 받지 못할 수 있습니다."라고 테르테리안은 말했다.
ՀՀ ԱԺ պատգամավորության թեկնածուին մեղադրանք է առաջադրվել ընտրակաշառք տալու համար: 아르메니아 공화국 국회의원 후보자가 선거뇌물을 공여한 혐의로 기소되었다.
- պատգամավորություն = պատգամավոր լինելը
- թեկնածու 후보
- մեղադրանք 혐의, 기소
- ընտրակաշառք 선거뇌물
ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ ոստիկանության Եղեգնաձորի բաժնում 2021թ. հունիսի 26-ին օպերատիվ տեղեկություններ են ստացվել այն մասին, որ Վայոց ձորի մարզի Գլաձոր համայնքի Վերնաշեն բնակավայրի բնակիչը ընտրակաշառք է տվել նույն համայնքի Գլաձոր բնակավայրի մի բնակչուհու, որպեսզի վերջինիս ընտանիքի անդամները 2021թ. հունիսի 20-ին կայացած Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների ժամանակ քվեարկեն «Պատիվ ունեմ» դաշինքի օգտին: 예레반, 10월 28일, 아르멘프레스: 아르메니아 공화국 경찰청의 예헤그나조르 지점은 2021년 1월 26일 바요츠 조리주의 클라조르 자치구의 베르나쉔 정착촌의 주민이 동일 자치구의 글라조르 정착촌의 한 주민에게 2021년 1월 20일 개최된 국회의 보궐선거기간에 "명예당"에게 유리하게 투표하기 위한 선거뇌물을 제공하였다는 첩보가 접수되었다.
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից, մանրամասնելով, որ դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Եղեգնաձորի բաժնում 2021թ. հունիսի 26-ին ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: "아르멘프레스"의 전언에 따르면, 이에 대하여 아르메니아 공화국 검찰청으로부터 아르메니아 공화국 경찰청의 예헤그나조르 지점에서 2021년 1월 26일에 아르메니아 공화국 형법 제 154.2 조의 1항 및 2항에 따라 형사사건이 개시되었던 사건에 관해 상세한 보도가 이어졌다.
Ըստ քննչական ենթակայության՝ քրեական գործը նախաքննություն կատարելու համար ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն: 수사과정에 따르면, 형사사건은 예비조사를 위해 아르메니아 공화국의 특별전담반으로 이관되었다.
Նշվում է, որ ն նախաքննության ընթացքում պարզվել է, որ ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքի պատգամավորի թեկնածուների ցուցակում ընդգրկված Գ.Ա.-ն 2021թ. հունիս ամսվա ընթացքում ծնողների հետ այցելել է իր ընտանիքի հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող Վայոց ձորի մարզի Գլաձոր համայնքում հաշվառված, բնակվող և ընտրելու իրավունք ունեցող Ա. Վ.-ի տուն, վերջինիս և նրա ընտանիքի անդամներին հայտնել «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքով որպես պատգամավորի թեկնածու իր առաջադրվելու մասին և խնդրել կայանալիք ընտրություններում քվեարկել 6-րդ համարի քվեաթերթիկում նշված դաշինքի օգտին: Միաժամանակ, նպատակ ունենալով ընտրության արդյունքների ամփոփման, այն է՝ քվեաթերթիկների հաշվարկի ընթաքցքում ստուգել նշված անձանց կողմից «Պատիվ ունեմ» դաշինքի օգտին քվեարկելու հանգամանքը՝ առաջարկել է ընտրված քվեաթերթիկի վերին աջ անկյունային հատվածը ծալելու, այնուհետև ուղղելու միջոցով, թողնել այդ փաստը հաստատող՝ ծալվածքի տեսքով հատուկ նշան, ինչի մասին հետագայում կրկին հայտնել է հեռախոսազրույցի ընթացքում: 예비조사과정에서 국회의원 보궐선거에 참여한 "명예당" 진영의 국회의원 후보자 명단에 등록된 G.A.는 2021년 6월동안 부모와 함께 자신의 가족과 긴밀한 관계가 있는 바요츠 조리주의 글라조르 자치구에 등록되고, 거주하고 있는 투표권을 가진 A.V의 집에 방문하였으며, 후자와 그의 가족구성원에게 "명예당"의 진영을 통해 국회의원 후보인 자신을 지지하기 위해 6번의 투표용지에서 언급된 진영에 투표해줄 것을 요구하였으며, 동시에 투표결과를 요약하기 위해, 즉, 개표과정에서 언급된 사람에 의해 "명예당"에게 유리한 투표을 했다는 사실을 확인하기 위해 투표된 용지의 상단오른쪽 구석에 특별표식을 하도록 제안하였으며, 이에 대하여 나중에 재차 전화통화중에 확인하였다고 언급되었다.
Ըստ դատախազության հաղորդագրության, այնուհետև, 2021թ. հունիսի 17-18-ն ընկած ժամանակահատվածում՝ ժամը 18-19-ի սահմաններում, Գ. Ա.-ն միայնակ գնացել է Ա. Վ.-ի տան բակ և «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքի օգտին կողմ քվեարկելու համար վերջինիս առձեռն տվել 20.000 ՀՀ դրամ կաշառք: 검찰의 공지문에 따르면, 이후 2021년 6월 17일, 18일에 언급된 기간동안, 18시에서 19시 사이에 G.A는 홀로 A.V의 집마당으로 가서 "명예당" 진영에 유리한 찬성표에 대해 후자에게 2만드람의 뇌물을 건네주었다.
Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա որոշում է կայացվել Վայոց Ձորի մարզի Գլաձոր համայնքի Վերնաշեն բնակավայրի բնակիչ, «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավորության թեկնածու Գ Ա.-ին ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 2-րդ մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին: 확보된 충분한 증거를 기반으로 아르메니아 공화국의 형사법 제 154.2 조 2항에 따라 피고인으로 소환하기 위해 바요츠 조리주의 글라조르 자치구의 베르나쉔 정착촌의 주민, "명예당"의 국회의원 후보 G.A을 구금하기로 결정하였다.
Կառավարությունն օժանդակում է ջերմոցային մասնավոր տնտեսության զարգացմանը: 정부는 민간의 온실경제발전을 지원한다.
ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող ապրանքների նկատմամբ սակագնային, մասնավորապես, ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնություն տրամադրեց «ՆԱԿԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ըստ նախագծի հիմնավորման, «ՆԱԿԻ» ՍՊԸ-ի կողմից ներմուծվող սարքավորումներն օգտագործվելու են ՀՀ Արագածոտնի մարզում ջերմոցների կառուցման համար։ Ջերմատնային կոմպլեքսը համապատասխանում է լավագույն եվրոպական փորձին և համարվում է ժամանակակից բոլոր ստանդարտներին համապատասխան: Արդեն իսկ իրականացվել է 160 մլն. ՀՀ դրամի կապիտալ ներդրում։ Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 53 մլն դրամի ներդրում նոր ջերմոցի կառուցման համար։ Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակում մինչև 2022 թվականի ավարտը ստեղծել 3 նոր աշխատատեղ` մինչև 55,000 դրամ միջին աշխատավարձով։ 예레반, 10월 28일, 아르멘프레스: 정부는 우선부문에서 실시되는 투자프로그램의 틀안에서 수입품목에 관해서 관세, 특히 수입관세를 면제하는 특혜를 "NAKI" 유한책임회사에 제공하였다. "아르멘프레스"의 보도에 따르면, 프로젝트의 기본에 따라, "NAKI" 유한책임회사에 의해 수입되는 장비들은 아르메니아 공화국 아라가조튼 주에서 온실건설을 위해 사용될 것이다. 온실단지는 최상의 유럽경험을 준수하며 모든 현대적 표준을 충족하는 것으로 간주되고 있다. 이미 1억 6천만 드람의 자본금이 투입되었다. 프로그램의 틀안에서 새로운 온실 건설을 위해 5천3백만 드람이 투입될 것으로 예상된다. 투자프로그램의 틀안에서 2022년의 완료까지 평균 5만 5천드람의 월급을 가진 3개의 새로운 일자리가 만들어질것으로 예상된다.
- գերակա 우선의
Ծրագրով նախատեսված արտադրանքի 50%-ը Ընկերությունը նախատեսում է արտահանել ՌԴ, ջերմոցի կառուցումն ավարտելուց հետո՝ 2023 թվականից։ 프로그램을 통해 예상되는 제품의 50%에 대하여 회사는 온실건설이 완료되는 2023년부터 러시아연방으로 수출할 계획이다.
Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 34 մլն դրամ: 특혜를 받기 위해 제출된 제품의 가치는 3천 4백만드람에 달한다.
Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 1․7 մլն դրամ: 관세특혜는 170만 드람으로 추산된다.
Ներմուծվող ապրանքները չեն ներմուծվում ԵԱՏՄ անդամ-երկրներից, քանի որ չեն բավարարում ընկերության տեխնիկական պահանջներին: 수입된 제품은 유라시아 경제연합의 회원국으로부터 수입되지 않고 있다. 왜냐하면 회사의 기술요구가 충분하지 않기 때문입니다.
Վարչապետը՝ պետական միջոցառումների ժամանակ պաշտոնյաների կողմից դիմակներ չկրելու և հակապատվաստումային քարոզչության մասին: 총리- 국정연설도중 공무원의 마스크 미착용과 백신접종 반대선전에 대하여
ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ դեպքերին, երբ պետական միջոցառումների ժամանակ պաշտոնյաներն ու այլ անձինք դիմակներ չեն կրում։ 예레반, 10월 28일, 아르멘프레스: 정부의 회기중에 총리 니콜 파쉬니안은 국정연설중 공무원들과 기타 개인들이 마스크를 착용하지 않는 사례를 언급하였다.
«Ես ուզում եմ անդրադառնալ այն շահարկումներին, որ լինում է ինչ-որ պետական միջոցառում, ընդունելություն, մեկ էլ ինչ-որ ֆոտո են վերցնում, տարածում, որ՝ վայ, տեսեք, պաշտոնյաները դիմակ չեն կրում։ Հարգելիներս, քաղաքացիներն էլ հարսանիքներ են անում, միջոցառումներ են անում, սեղանի շուրջ կամ ընդունելության ժամանակ սուրճ խմելիս դիմակ կրո՞ւմ են։ Այսինքն՝ այս էժան շահարկումներին պետք է ուղղակի չտրվել»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց վարչապետը: "나는 일부 정부행사, 리셉션에서 다른 사진을 가져와 유포하고 있는, 보시다시피, 공무원이 마스크를 착용하지 않는다는 가짜뉴스에 대해 언급하고 싶습니다. 존경하는 시민여러분도 결혼식을 하고, 행사를 하며, 테이블 주위에 머물러 커피를 마시는 동안 마스크를 착용하십니까? 다시 말해, 이러한 값싼 추측에 굴복해서는 안됩니다."라고 "아르멘프레스"의 보도와 같이 총리는 말했다.
- շահարկում = շահարկել = չարաշահել 남용, 오용하다
- ընդունելություն 리셉션
- հարսանիքներ 결혼식
Միաժամանակ, Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ հակապատվստումային արշավներին և քարոզչությանը: «Այսօր կորոնավիրուսից մահերի պատասխանատվությունը կրում են այն մարդիկ, ովքեր իրականացնում են հակապատվաստումային քարոզ։ Այդ մարդիկ ու շրջանակներն այդ պատասխանատվությունը կրում են, և սա պետք է արձանագրել»,- նշեց նա։ 동시에 니콜 파쉬니안은 백신접종 반대운동과 선전에 대해 언급하였다. "오늘 코로나바이러스로 사망한 사람에 대한 책임은 백신반대 선전을 하고 있는 사람들에게 있습니다. 그러한 사람들과 서클이 이 책임을 져야합니다."라고 그는 지적하였다.
Քննարկվում է բաց տարածքներում ևս դիմակներ կրելու հարցը. վարչապետն անդրադարձավ պատվաստման արդյունավետության սեփական օրինակին: 열린 공간에서도 마스크를 착용하는 문제가 논의되고 있다. 총리는 자신의 백신접종결과 사례를 언급하였다.
ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում քննարկվում է բաց տարածքներում ևս դիմակներ կրելու կարգ սահմանելու հարցը։ Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին կառավարության նիստի սկզբում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, որ մեր երկրում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը, ցավոք, գտնվում է լարված։ 예레반, 10월 28일, 아르멘프레스: 아르메니아에서 열린공간에서도 마스크를 착용하는 규정을 정하는 문제가 논의되고 있다. "아르멘프레스"에서 보도한 바와 같이, 이에 대하여 국무회의 초기에 총리 니콜 파쉬니안은 우리나라에 코로나 바이러스와 관련된 상황이 불행히도 긴장되고 있다고 밝혔다.
«Այստեղ շատ կարևոր է արձանագրել, թե մեր ռազմավարական պատկերացումը իրավիճակի կառավարման հետ կապված որն է։ Իհարկե, այսօր երկրներ կան, որոնք առնվազն հատվածական ստիպված են լինում վերադառնալ լոքդաունի տրամաբանության։ Մեր ռազմավարությունը հետևյալն է՝ մենք կարծում ենք, որ չպետք է գնանք լոքդաունների և պետք է երկու ուղղությամբ աշխատենք։ Առաջինը՝ դիմակների կրման կանոնների խստացում, և չի բացառվում, որ այստեղ մենք նոր որոշումներ կայացնենք։ "우리의 전략적 비전을 상태관리와 관련해서 무엇인지를 명시하는 것은 매우 중요합니다. 물론, 오늘날 적어도 부분적으로 봉쇄의 논리로 회기해야하는 나라들이 존재합니다. 우리의 전략은 다음과 같습니다. 우리는 봉쇄로 가지 말아야하며, 두가지 방향으로 동작해야만한다고 생각합니다. 첫째, 마스크를 착용하는 규칙을 강화하고 여기에서 새로운 결정을 내리는 것에 대해 배제하지 말아야합니다.
Ընդ որում, չի բացառվում, որ առաջիկայում գնանք համընդհանուր նաև բաց տարածքներում դիմակներ կրելու անհրաժեշտության արձանագրմանը։ Ինչի՞ համար։ Ոչ թե խնդիրն այն է, որ բաց տարածքներում վարակելիության խնդիր կա, բայց երբ համընդհանուր դիմակ կրելու պարտադրանք կա, այդ դեպքում ավելի հեշտ է վերահսկել։ Սա քննարկում ենք և չենք բացառում, որ որոշում կայացնենք»,- ասաց նա։ 또한 향후 일반적으로 열린 공간에서 마스크를 착용할 필요성의 명시를 배제하지 않아야합니다. 무엇을 위해서입니까? 문제는 열린 공간에서의 감염문제가 아니라 보편적으로 마스크를 착용해야한다는 관념이 있을 때, 그런 경우에 보다 통제가 쉽다는 것입니다. 우리는 이것에 대해 논의해야하며 결정을 내리는 것을 배제하지 않을 것입니다."라고 그는 말했다.
Նիկոլ Փաշինյանի համոզմամբ՝ կարևոր մոտեցումը, սակայն, պատվաստումներն են։ «Մեր կառավարությանը հաջողվել է, այդ թվում՝ մեր միջազգային գործընկերների աջակցությամբ և ստացած խոշոր նվիրատվությունների շնորհիվ, ունենալ ՀՀ բոլոր քաղաքացիներին պատվաստվելու անհրաժեշտ պատվաստանյութեր։ Եվ մեր ռազմավարությունը պետք է լինի գնալ այս պատվաստումների ուղղությամբ։ Իհարկե, ես չգիտեմ՝ ինչքանով է պատեհ կիսվել անձնական փորձառությամբ, բայց ես ուզում եմ կիսվել անձնական փորձառությամբ։ 니콜 파쉬니안의 생각에 따르면, 중요한 접근법은 예방접종이다. "우리 정부는 우리의 국제파트너의 지원과 받은 막대한 기부 덕택에 아르메니아 공화국의 모든 시민들에게 백신접종에 필요한 백신을 확보하는데 성공하였습니다. 또하느 우리의 전략은 백신접종의 방향으로 가야만 한다는 것입니다. 물론, 개인적인 경험을 나눈다는 것이 얼마나 적절한지는 모르겠지만 나는 개인적인 경험을 여러분과 공유하고 싶습니다.
Նախկինում ասել եմ, որ մեր ընտանիքի վեց անդամներից ավագները պատվաստվել են, բացի երկու երեխաներից։ Եվ վերջերս պատահեց այնպես, որ 14-ամյա դուստրը կորոնավիրուսով վարակվեց, և մենք դրա մասին իմացանք բավական ուշ՝ մոտ մեկ շաբաթ անց։ Ամեն օր ընտանիքում շփում, թե այդ շփումն ինչքան սերտ է լինում, գիտենք յուրաքանչյուրս, և մեր ընտանիքի պատվաստված անդամներից ոչ մեկը չվարակվեց կորոնավիրուսով։ Մյուս կողմից, մենք բոլորս կարող էինք վարակվել, որովհետև պատվաստանյութը 100 տոկոսով չի երաշխավարում չվարակվելուց։ Կոնկրետ մենք մեր օրինակով տեսանք պատվաստանյութի արդյուավետությունը»,- ասաց Փաշինյանը։ 이전에 나는 우리 가족의 6명의 구성원들중 2명의 아이들을 제외하고 연장자들은 백신을 접종하였다고 말한적이 있습니다. 또한 최근 14살된 딸이 코로나바이러스에 감염된 일이 발생하였습니다. 우리는 이에 대하여 일주일이 지난 꽤 늦게 알게 되었습니다. 매일 가족과 소통하고, 그러한 소통이 얼마나 친밀한지, 우리 각자는 알게되었습니다. 우리 가족중 백신을 접종받은 구성원들중 누구도 코로나바이러스에 감염되지 않았습니다. 반면, 우리 모두는 감염될 수 있습니다. 왜냐하면 백신은 100% 감염되지 않는 것을 보장하기 않기 때문입니다. 확실히 우리는 우리의 사례를 통해 백신의 효과를 보았습니다."라고 파쉬니안은 말했다.
- շփում 연락, 의사소통
Ըստ նրա, հետևաբար, կառավարության ռազմավարությունը հետևյալն է՝ պետք է դիմակների կրման պայմանները խստացնել, երկրորդ՝ գնալ պատվաստումների ծավալն ընդլայնելու ճանապարհով։ Ըստ նրա՝ պատվաստումների գործընթացում կան նաև չարաշահումներ։ «Ես սա ցավով եմ ասում՝ մենք մեկ տասնյակից ավելի բուժաշխատողներ ունենք՝ քրեական գործերով որպես մեղադրյալ ներգրավված։ Ունենք կալանավորված անձինք, եթե չեմ սխալվում՝ 6 հոգի, և պատվաստման կեղծ սերտիֆիկատ տալու դեպքեր։ Ամենացավալին այն է, որ մենք այդքան չարչարվում ենք, պատվաստանյութեր ենք ձեռք բերում, բայց դեպքեր ունենք, երբ թուղթը տալիս են, պատվաստանյութն ուղղակի փչացնում են, բացում են սրվակը, դատարկում»,- ասաց նա։ 따라서, 그에 따르면, 정부의 전략은 다음과 같다. 마스크 착용조건을 강화해야하며, 둘째, 백신접종률을 높여야한다. 그에 따르면, 백신접종과정에서 남용이 있다. "나는 죄송한 마음으로 말씀드립니다. 우리는 십여건이 넘는 형사사건에 피고인으로 기소된 의료진을 가지고 있습니다. 우리는 내가 틀리지 않았다면, 6명의 구금자가 있고, 허위로 백신증명서를 발급한 사례를 가지고 있습니다. 가장 고통스러운 것은 우리가 그렇게 고생하여 백신을 확보하였지만, 그들은 서류를 발급할 때, 백신을 손상시키고, 뚜껑을 열고, 비워버리는 경우가 있다는 것입니다."라고 그는 말했다.
100 հատ 12 մետրանոց ավտոբուս կներկրվի Երևան. մայրաքաղաքում ներդրվելու է տրանսպորտային գործուն համակարգ: 12미터 버스 100대가 예레반에 수입될 것이다. 수도에서 효율적인 교통시스템이 도입될 것이다.
ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը հաստատեց Հայաստանի Հանրապետության, «Երևանի ավտոբուս» ՓԲԸ և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև «Երևանի ավտոբուսների ծրագիր» դրամաշնորհային համաձայնագրի ստորագրման առաջարկությանը հավանություն տալու մասին հարցը։ Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը նշեց, որ այս համաձայնագրով ֆինանսավորման շրջանակներում 100 հատ 12 մետրանոց ավտոբուս կներկրվի Երևան՝ հասարակական տրանսպորտի ոլորտում ծառայություններ մատուցելու նպատակով։ Խորհրդատվական ընկերությանը պատվիրվել էր ուսումնասիրել Երևանի հանրային տրանսպորտի ցանցը, որի արդյունքում մշակվել է նոր տրանսպորտային ցանց։ Եվ առաջարկվել է այդ ցանցը գործարկելու համար գնել 845 հատ տարբեր չափի ավտոբուսներ։ 예레반, 10월 28일, 아르멘프레스: 정부는 아르메니아 공화국에 "예레반 버스" 주식회사와 재건 및 개발을 위한 유럽은행간의 "예레반 버스프로그램" 지원협정서에 대한 서명제안서를 승인하는 문제를 승인하였다. "아르멘프레스"의 보도와 같이, 영토개발 및 인프라 장관 그넬 사노시안은 본 협정서를 통한 재정을 통해 12미터 버스 100대가 대중교통부분에서 서비스를 제공하기 위해 예레반으로 수입될 것이라 언급하였다. 컨설팅 회사는 예레반의 대중교통망을 조사하라는 지시를 받았으며, 이 결과로 새로운 교통망이 개발되었다. 또한 해당 네트워크가 효율적으로 작동하기 위해 845개의 다양한 규모의 버스를 구입하라는 제안을 했다.
Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հետ դեռ 2015 թվականից այս ուղղությամբ քննարկումներ են տեղի ունեցել։ Նախարարի խոսքով՝ ընդհանուր հաշվով բոլոր ավտոբուսները ձեռք բերելու համար անհրաժեշտ կլինի 120-150 մլն եվրո։ 재건 및 개발을 위한 유럽은행과 2015년부터 이런 방향에 관한 논의가 진행되어왔다. 장관의 말에 따르면, 모든 버스를 구매하기 위해 전반적으로 1억 2천만에서 1억 5천만 유로가 필요할 것이다.
«Այս համաձայնագրերը վերաբերում են ընդհանուր առմամբ 25 մլն եվրոյի, որից 20 մլն-ը վարկ է, 5 մլն-ը՝ դրամաշնորհ։ Խոսքը 100 հատ 12 մետրանոց ավտոբուսի ձեռքբերման մասին է։ Դրանք կոչվում են ցածրահատակ ավտոբուսներ, որոնք բավական լավ հարմարեցված են մեր բոլոր հայրենակիցների համար։ Դեռևս փետրվարին հայտարարվել է մրցույթ, և գործընթացը մրցութային փուլում է գտնվում։ Այսպիսով՝ երկու համաձայնագրեր են, մեկը վարկային, որը կնքվում է ՀՀ և ՎԶԵԲ-ի միջև, խոսքը 20 մլն եվրոյի մասին է՝ 15 տարի ժամկետով։ Եվ երկրորդ համաձայնագիրը դրամաշնորհային է, որը կնքվում է ՎԶԵԲ-ի, ՀՀ-ի և Երևանի ավտոբուս ՓԲԸ միջև։ Այսպիսով՝ կարող ենք ասել, որ սա կառավարութան հերթական խոշոր աջակցությունն է Երևան համայնքին, որպեսզի կարողանան տրանսպորտային ցանցի խնդիրները լուծել և ամբողջովին նոր ավտոբուսներով, նոր պարկով երթուղային ցանց ունենալ»,- ասաց Սանոսյանը։ "이 협정서는 전체적으로 2천 5백만 유로에 해당하며, 그중 2천만 유로는 차관이고, 5백만달러는 보조금입니다. 이것은 12미터 버스의 구매에 관한 것입니다. 그것들은 저상버스라 불리며, 우리 모든 동포에게 아주 잘 적용될 것입니다. 지난 2월에 입찰공고가 게시되었으며, 그 과정은 현재 입찰 단계에 와 있습니다. 따라서, 2가지 협정서가 있으며, 하나는 아르메니아와 재건개발유럽은행간 맺어진 차관이고, 그것은 2천만 유로에 관한 것이며, 15년 기한입니다. 그리고 두번째 협정서는 재건개발유럽은행, 아르메니아 공화국 및 예레반 버스회사간 체결된 보조금에 관한 것입니다. 다시 말해 우리는 이것이 주요교통망 문제를 해결하고 완전히 새로운 버스로 새로운 주차장으로 노선망을 가지기 위해서 예레반 자치구에 대한 정부의 추가적인 막대한 지원임을 말할 수 있습니다."라고 사노시안은 말했다.
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ Երևանի ավտոբուսային պարկի պահանջարկն ավելին է։ «Եթե չեմ սխալվում, մոտ 700 ավտոբուսի անհրաժեշտություն կա Երևանում։ Եվ այստեղ գործ ենք ունենալու նաև մասնավոր հատվածի ներգրավման հետ, ամբողջ Երևանի տրանսպորտային համակարգն աշխատելու է համայնքային և մասնավոր տրանսպորտային ընկերությունների փոխգործակցությամբ։ Եվ աշխատելու է միասնական տոմսային համակարգով։ Այս որոշումներով մենք, իհարկե, հարցը կլուծենք միջնաժամկետում, բայց երկարաժամկետում պետք է կարողանանք արմատական լուծման հանգել։ Եթե մենք ուզում ենք ունենալ ժամանակակից, քաղաքակիրթ համակարգ, ավտոբուսների շահագործման ժամկետը, որպեսզի նրանք պատշաճ վիճակում լինեն, 10 տարի է։ Հիմա խնդիրը հետևյալն է՝ կառավարությունն այս վարկը վերցնում է, էլի միջոցներ կներդրվեն, և մենք կգնենք ենթադրենք անհրաժեշտ քանակի ավտոբուս։ Ըստ էության, 10 տարի հետո այդ ավտոբուսային պարկը թարմացնելու անհրաժեշտություն է լինելու, քանի որ ավտոբուսները մաշվում են։ Եթե այս վարկի գումարը կամ ինչ-որ մասը չի վերադարձվում, ստացվում է, որ կառավարությունը փողը ծախսում է, ավտոբուսները ձեռք է բերում, 10 տարի հետո էլի պետք է փող ծախսի, էլի ավտոբուսներ ձեռք բերի, հետո 10 տարի հետո էլի ավտոբուս ձեռք բերի։ Այսինքն՝ պետական պարտքով տրանսպորտային համակարգ աշխատեցնելու խնդիրն է ծագում։ Սա՝ որպես մեկնարկ, ընդունելի և հասկանալի է, բայց մենք պետք է ունենանք համակարգ, որ այս համակարգը նաև որոշակի եկամուտներ գեներացնի։ Այլապես կստացվի, որ մենք անընդհատ պարտք ենք վերցնում, որպեսզի տրանսպորտային համակարգ ունենանք»,- ասաց Փաշինյանը՝ ավելացնելով, որ այս խնդիրն առաջադրել են Երևանի քաղաքապետարանին, որպեսզի ներդրվի գործուն համակարգ։ 총리 니콜 파쉬니안은 예레반 버스의 종점에 대한 요구사항이 증가하고 있다고 말했다. "만약 내가 틀리지 않았다면, 예레반에는 대략 700대의 버스가 필요합니다. 그리고 여기에서 우리는 민간부문의 참여를 다루어 전체 예레반의 교통시스템은 자치구와 민간운송회사의 협력을 통해 작동할 것입니다. 그리고 통합티켓시스템으로 작동할 것입니다. 이번 결정을 통해 우리는 물론, 동시에 문제를 해결할 것입니다만, 장기적으로 근본적인 문제를 해결하는데 도달할 수 있어야합니다. 만약 우리가 현대적이고, 문명화된 시스템을 갖기를 원한다면, 버스의 운영기한은 적절한 상태를 유지하면서 10년입니다. 지금 문제는 다음과 같습니다. 정부는 이 차관을 가져오고, 더 많은 자금을 투입할 것이며 우리는 필요한 수의 버스를 구매하게 될 것입니다. 사실, 10년후 그 버스차량을 갱신할 필요가 있을 것입니다. 왜냐하면 노후화되기 때문입니다. 만약 대출금 또는 일부가 상환되지 않는다면, 정부는 돈을 지출하고, 버스를 구매하고, 10년후에도 돈을 지출하고 버스를 구매하고, 그 다음 10년뒤에도 버스를 구매해야합니다. 즉, 국가부채로 교통시스템을 운영하는 문제가 발생합니다. 이것은 처음에 받아드려지고 이해할 수 있지만, 우리는 이 시스템도 일정한 수입을 올릴 수 있는 시스템을 가져야만 합니다. 그렇지 않으면 우리는 교통시스템을 유지하기 위해 끊임없는 빚을 질 것입니다."라고 파쉬니안은 이 문제가 효율적인 시스템을 도입하기 위해 예레반 자치단체에게 제출되었다고 덧붙이면서 말했다.
Գուշակիր, որ արտիստն է դիմակի հետևում. «The Masked Singer» միջազգային շոուն Հայաստանում է: 아티스트가 가면뒤에 있다고 생각해보세요. "복면가왕"의 국제쇼가 아르메니아에서 개최될 것이다.
ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շաբաթներ շարունակ Հանրային հեռուստաընկերության հեռուստադիտողները, հետևելով «Դիմակահանդես» նախագծին, որն աշխարհում լայն տարածում գտած «The Masked Singer» շոուի ադապտացված տարբերակն է, կփորձեն բացահայտել, թե ովքեր են այն հայտնիները, որոնք բեմում են՝ թաքնված տարօրինակ դիմակների հետևում: 예레반, 10월 28일, 아르멘프레스: 몇주간 연속으로 공중 TV 시청자들은 세계적으로 널리 퍼진 "복면가왕"쇼를 각색한 버전인 "가면쇼" 프로그램을 따라서 기괴한 가면뒤에 숨겨진 무대 위의 연예인이 누구인지를 밝혀내려 노력하게 될 것이다.
Հոկտեմբերի 31-ից սկսած ամեն կիրակի սպասված միջազգային շոուն կլինի եթերում: 10월 31일을 시작으로 매주 일요일에 방송될 것이다.
«Դիմակահանդեսին» մասնակցում է 12 արտիստ: Նրանք հանրահայտ մարդիկ են՝ երգիչներ, դերասաններ, հաղորդավարներ և այլք: Կենդանիների, այլմոլորակայինների և այլ հետաքրքիր դիմակներով բեմում ելույթ ունենալով՝ նախագծի մասնակիցները փոխում են իրենց ձայները, որպեսզի ո՛չ հեռուստադիտողը, ո՛չ ժյուրիի անդամները, որոնք հանդես են գալիս որպես հետախույզներ, ո՛չ շոուին մասնակցող հանդիսատեսը հեշտությամբ չկռահեն իրենց ով լինելը: "가면소"에는 12명의 아티스트가 참여한다. 그들은 가수, 배우, 아나운서 등 유명한 사람들이다. 동물, 외계인 및 기타 흥미로운 가면을 쓰고 무대에서 공연을 가지는, 프로그램의 참여자들은 관객이나 스파이로 활동하는 심사위원, 쇼에 참여하는 관객들도 쉽게 그들을 알아차리지 못하도록 자신의 목소리를 바꾼다.
- հաղորդավար 아나운서
«Արմենպրես»-ի թղթակիցն ու լուսանկարիչը հնարավորություն են ունեցել մասնակցելու հեռուստաշոուի նկարահանումներին և զրուցելու նախագծի կայացման գործում կարևոր դերակատարություն ունեցող անձանց հետ: "아르멘프레스"의 특파원이자 사진작가는 TV 쇼 개발에 참여하여 프로그램의 공연에서 중요한 역할을 맡은 개인과 대화할 기회를 가졌다.
Հանրայինի հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Աննա Օհանյանի խոսքով՝ նման նախագծի ձեռք բերումը պայմանավորված էր այն հանգամանքով, որ Հանրայինը նոր եթերաշրջանում ծրագրերի բազմազանություն է ներկայացնում՝ գիտական, հանրամատչելի, մշակութային, ճանաչողական, երաժշտական և այլն: «Հեռուստադիտողները նաև ժամանցային թեթև բովանդակության կարիք ունեն, իսկ մենք առաջնորդվում ենք «Հանրայինը՝ հանրության համար» կարգախոսով: Մեր եթերում վաղուց այսպիսի մասշտաբային ժամանցային նախագիծ չի եղել: Նախագծի վրա աշխատում է 120-ից ավելի մասնագետ»,- տեղեկացրեց Օհանյանը: 홍보부의 부장인 안나 오하니안의 말에 따르면, 그와 같은 프로그램의 구매는 대중이 새로운 시즌에 과학, 대중, 문화, 인지, 음악 등 프로그램의 다양성을 제공한다는 상황에 따라 결정되었다. "시청자들도 재미있고 가벼운 콘텐츠가 필요하고, 그래서 우리는 "대중을 위한 공개"라는 모토로 제안받았다. 우리 방송에서 오랫동안 이와 같은 큰 규모의 프로그램이 있지 않았다. 해당 프로그램에는 120명 이상의 전문가가 일하고 있습니다."라고 오하니안은 전해왔다.
- հանգամանք 상황
Անդրադառնալով անվանը՝ նա ասաց, որ միջազգային տարբերակները շատ են, սակայն իրենք կանգ են առել «Դիմակահանդեսի» վրա՝ հաշվի առնելով այն, որ բառը կարող է ասոցացվել մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի «Դիմակահանդես» ստեղծագործության հետ, որը Հայաստանի համար բրենդ է: 명칭에 관해 언급하면서 그는 해외 버전은 많이 있지만, 그것들은 "가면쇼"에서 멈추었다고 말했다. 그 단어는 위대한 작곡가 아람 하차뜨리안의 창작물인 "가면쇼"와 연관지을 수 있다는 점에서 아르메니아를 위한 브랜드이다.
«Դիմակահանդեսի» ռեժիսորն Արթուր Մանուկյանն է: Նա դիտել է հեռուստաշոուի բազմաթիվ տարբերակներ, սակայն իրեն հատկապես դուր է եկել ուկրաինական մոտեցումը: Ռեժիսորի խոսքով՝ հայկականը տարբերվելու է, սակայն պահպանվելու են նախագծի բոլոր կանոնները: "가면쇼"의 감독은 아르투르 마누끼안이다. 그는 TV 쇼의 수많은 버전을 보았지만, 특히 우크라이나 버전을 마음에 들어한다. 감독의 말에 의하면, 아르메니아 버전은 다르지만, 프로그램의 모든 규칙을 준수할 것이다.
«Սա բավականին բարդ նախագիծ է՝ անգամ վախենալու: Չէի պատկերացնում, որ այն վերջնական տեսքի կգա, և մենք նման արդյունք կստանանք: Մեր երկրում կան տաղանդավոր մարդիկ՝ ոճաբաններ, դիզայներներ, այլ ոլորտների պրոֆեսիոնալ մասնագետներ, որոնց միջոցով շոուն իրականություն է դառնում: Արտիստները շատ ոգևորված են, և այդ ոգևորությունը նաև մեզ է փոխանցվում: Ինտրիգային է այն, որ անգամ մասնակիցները չգիտեն, թե ովքեր են մյուս մասնակիցները: Այդ գաղտնիությունը սպասման մեջ է պահում բոլորիս»,- շեշտեց Մանուկյանը: "이것은 두려울 정도로 매우 복잡한 프로그램입니다. 그러한 결말이 나올 것이라 상상하지 못했으며, 우리는 그 결과를 받아드릴 것입니다. 우리나라에는 스타일리스트, 디자이너, 기타 분야에서 프로페셔널한 전문가들이 있으며, 이러한 사람들을 통해 쇼는 실현됩니다. 아티스트는 매우 흥분되어 있고, 그러한 감정이 우리에게 전달되고 있습니다. 흥미로운 것은 어떤 참가자도 다른 참가자가 누구인지 모른다는 것입니다. 그 비밀은 우리 모두를 기다리게 합니다."라고 마누끼안은 강조하였다.
Հեռուստաշոուի պրոդյուսեր Դավիթ Ծերունյանն ընդգծեց, որ Հայաստանը տարածաշրջանում առաջին երկիրն է, իսկ Հանրայինն առաջին հեռուստաընկերությունը, որը կյանքի կկոչի «Դիմակահանդեսը»: TV 쇼의 프로듀서인 다비드 쩨루니안은 아르메니아는 이 지역에서 "가면쇼"를 공연하는 첫번째 나라이자, 첫번째 공중파입니다.
Ներկայացնելով հեռուստաշոուի կանոնները՝ նա ասաց, որ առաջին 4 հաղորդման ընթացքում 12 մասնակիցները բաժանվում են երկու խմբի, նրանք մրցում են, որպեսզի հայտնվեն հինգերորդ հաղորդման մեջ, որում ութ հոգի են լինելու: Ամեն հաղորդման ավարտին մասնակիցներից մեկը պետք է լքի նախագիծը, հանի դիմակը, և ժյուրիի անդամներն ու հեռուստադիտողը կտեսնեն, թե ով է դիմակի հետևում: TV 쇼의 규칙을 설명하면서, 그는 말했다. 첫 4개의 공연동안 12명의 참가자는 2개의 그룹으로 나뉘고, 그들은 5번째 공연에 참여하기 위해 경쟁한다. 각 공연이 끝나면 참가자들중 한명은 프로그램을 떠나야하고, 가면을 벗으며, 심사위원과 관객은 가면뒤에 누군인지를 보게될 것입니다.
Նախագծի ժյուրիի անդամներն են Խորեն Լևոնյանը, Սոնան, Գարիկ Պապոյանն ու Իվետա Մուկուչյանը: 포로그램의 심사위원은 호렌 네보니안, 소난, 가긱 빠뽀얀과 이베따 무꾸치안이다.
«Ժյուրիի անդամներին «հետախույզներ» ենք անվանում, քանի որ նրանք չեն գնահատում մասնակիցների ձայնային հնարավորությունները, այլ փորձում են բացահայտել նրանց: Ելույթից առաջ հուշող տեսաբացիկներ են ցուցադրվում: Հետախույզներն ուշադրություն են դարձնում նաև ձայնին, բայց մասնակիցները խորամանկ են. երբեմն միտումնավոր շարժվում են այլ արտիստի պես, երգում են այլ մարդու ձայնով»,- պատմեց Ծերունյանն ու հավելեց՝ եթե անգամ հետախույզը վստահ է, որ բացահայտել է մասնակցի ով լինելը, բայց հավանում է նրա ելույթները, կարող է վերջինիս թողնել նախագծում: "심사위원들을 우리는 "스파이"라고 부릅니다. 왜냐하면 그들은 참가자의 목소리를 평가하지 않고 그들을 밝히려고 하기 때문입니다. 연설전에 즉각적인 비디오카드가 표시됩니다. 스파이들은 목소리에 주의를 기울이지만, 참가자들은 교활합니다. 때때로 그들은 의도적으로 다른 아티스트처럼 움직이며 다른 사람의 목소리로 노래합니다."라고 쩨루니안은 만약 스파이가 참가자가 누구인지를 알아냈지만 그의 공연을 좋아한다면, 그는 후자를 프로그램에 남겨둘 수 있다고 덧붙이면서 말하였다.
- միտումնավոր 의도적으로
Մասնակիցների ելույթների համար ընտրվում են և՛ համաշխարհային, և՛ հայկական հիթեր, հաշվի են առնում նաև արտիստների նախասիրություններն ու ձայնային հնարավորությունները: 참가자들의 연설을 위해 아티스트의 선호도와 음성능력치를 고려하여 "세계적인" 또는 아르메니아의 히트곡이 선택되었다.
Երաժշտական պրոդյուսեր Անուշ Տեր-Ղուկասյանը նշեց՝ ներառել են անգամ հումորային և օպերային ստեղծագործություններ: «Մասնակիցները շատ ոգևորված են, ինչը կարևոր է, ունեն դրական ազդակներ, և դա է պատճառը, որ ամեն ինչ հեշտ ու արագ է ստացվում: Նրանք ձայնագրման ստուդիայում փորձում են փոխել իրենց ձայները, ինչն էլ ավելի է բարդացնում իրավիճակը, սակայն ստացվում է»,- շեշտեց նա: 음향 프로듀서인 아누쉬 떼르 후까시안은 유머스러운 오페라 작품을 포함시켰다고 언급하였다. "참가자는 매우 흥분하고 있으며, 이는 긍정적인 신호로 여겨지기에 매우 중요하며 이 때문에 모든 것이 쉽고 빠르게 진행됩니다. 그들은 녹음식에서 자신의 목소리를 변조하려 시도하며, 이 또한 상황을 더욱 복잡하게 만들었지만, 효과가 있습니다."라고 그는 강조하였다.
«Դիմակահանդես» նախագծի հետաքրքիր և վառ հանդերձանքների հեղինակներն են ոճաբան Արայիկ Գաբաջյանը, դիզայներ Արամ Նիկոլյանը և զգեստների նկարիչ Լիլիթ Մխիթարյանը: Շոուն վարում է Ֆելիքս Խաչատրյանը: "가면쇼" 프로그램의 흥미롭고 밝은 톤의 작자들은 스타일리스트 아라이크 가바치안이며, 디자이너 아람 니콜리안 및 의상 디자이너인 릴리트 므히타리안입니다. 쇼는 펠립스 하짜뜨리안이 진행합니다.
ՀՌՀ-ում բացված Կոնֆուցիոսի լսարանը հնարավորություն կտա հայ ուսանողներին ավելի լավ ճանաչելու Չինաստանը: 아르메니아-러시아 대학에 설립된 공자학원은 아르메니아 학생들에게 중국을 보다 잘 인식하는 기회를 부여할 것이다.
- ՀՌՀ = Հայ-ռուսական համալսարան 아르메니아-러시아 대학
ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի նոր մասնաշենքում բացվեց Կոնֆուցիոսի լսարանը: Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ը՝ Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնգը լսարանի բացման արարողության ժամանակ հույս հայտնեց, որ չինացի մեծ փիլիսոփա և ուսուցիչ Կոնֆուցիոսի (մ. թ. ա. 552 – մ. թ. ա. 479) անվան կենտրոնը հնարավորություն կտա հայ ուսանողներին էլ ավելի խորը գիտելիքներ ձեռք բերելու չինարենի ուսումնասիրության ճանապարհին և կնպաստի հայ-չինական համագործակցությանն ու երկկողմ հարաբերությունների զարգացմանը: 예레반, 10월 28일, 아르멘프레스: 예레반 소재의 아르메니아-러시아(슬라브어) 대학의 신축건물에 공자학원을 개설되었다. "아르멘프레스"가 보도한 바와 같이, 아르메니아주재 중국인민공화국의 주임대사인 판용은 학원의 개회식에서 중국의 위대한 철학자이자 교사인 공자 (기원전 552년-기원전 479년)의 이름으로 명명된 센터는 아르메니아 학생들에게 보다 심도있는 지식을 취득할 중국어교육에 대한 기회를 부여하고, 아르메니아-중국의 협력과 양국의 관계발전에 이바지하기를 바란다고 표명하였다.
Հիշելով հայ և չին ղեկավարների այն խոսքերը, որ Հայաստանի և Չինաստանի լավ հարաբերությունները պայմանավորված են հայ և չին ժողովուրդների բարեկամական հարաբերություններով, դեսպան Ֆան Յոնգը ընդգծեց, որ ամենակարևորը այդ հարաբերություններում «մարդկանց սրտերի կապն է»: 아르메니아와 중국의 좋은 관계는 아르메니아와 중국인민의 우호적인 관계에서 비롯된다는 아르메니아와 중국지도자들의 이와 같은 말을 상기시키며, 판용대사는 그와 같은 관계에서 가장 중요한 것은 "사람간 마음의 연결"이라고 강조하였다.
«Ես շատ ուրախ կլինեմ, եթե Հայ-ռուսական համալսարանի Կոնֆուցիոսի լսարանը հնարավորություն տա, որ այս սրտային կապը ավելի բացվի: Հուսով եմ, որ Կոնֆուցիոսի լսարանը, ինչպես նաև միաժամանակյա թարգմանության լսարանը հնարավորություն կտան ավելի շատ երիտասարդների էլ ավելի խորը գիտելիքներ ձեռք բերելու չինարենի ուսումնասիրության ճանապարհին և կնպաստի երկու երկրների համագործակցությանն ու զարգացմանը: Կոնֆուցիոսի լսարանը կարող է հնարավորություն տալ բազմաթիվ ուսանողների ավելի լավ ճանաչելու Չինաստանի մշակույթը և լեզուն, բացի դրանից՝ նաև խորացնելու տնտեսական գիտելիքները և փոխադարձ հետաքրքրությունը Չինաստանի և Հայաստանի հանդեպ», - ասաց դեսպան Ֆան Յոնգը: "아르메니아-러시아 대학의 공자학원이 이와 같은 마음에서 우러나오는 연결을 좀 더 개방해준다면 매우 기쁠 것입니다. 바라건데, 공자학원 뿐만 아니라 동시번역학원을 통해 많은 청년들이 보다 심도있는 지식을 획득하기 위한 중국어 교육의 기회가 주어지고 양국의 관계와 발전에 기여하기를 바랍니다. 공자학원은 수많은 학생들이 중국의 문화와 언어를 인지할 기회를 부여할 것이며, 그외에도 중국과 아르메니아에 대한 경제지식과 상호 관심을 심화하기를 바랍니다."라고 판용대사는 말하였다.
Չինաստանի դեսպանը իր երկրով և չինական մշակույթով հետաքրքրվող երիտասարդների թվի աճ է նկատել Հայաստանում և այդ առումով հույս ունի, որ դեսպանատան և համալսարանի փոխգործակցության և փոխօգնության արդյունքում ավելի շատ հնարավորություններ կստեղծվեն ուսանողների համար ճանաչելու Չինաստանը: 중국대사는 아르메니아에서 그의 나라와 중국의 문화에 관심이 있는 젊은이들의 수적 증가를 주목하였고, 그런 측면에서 대사관과 대학의 협력과 상호지원으로 학생들이 중국을 알 수 있는 보다 많은 기회가 만들어지기를 희망하였다.
도움이 되셨다면 바쁘시더라도 1초만 시간을 내주셔서 공감 및 댓글을 달아주시겠어요?
여러분의 공감과 댓글은 글쓴이에게 큰 힘이 된답니다.
'휴먼노마드로 살아 가는 법 > 아르메니아' 카테고리의 다른 글
[아르메니아 신문기사] 2021년 10월 30일자 (0) | 2021.10.30 |
---|---|
[아르메니아 신문기사] 2021년 10월 29일자 (0) | 2021.10.29 |
[아르메니아 신문기사] 2021년 10월 27일자 (0) | 2021.10.27 |
[아르메니아 신문기사] 2021년 10월 26일자 (0) | 2021.10.26 |
[아르메니아 신문기사] 2021년 10월 25일자 (0) | 2021.10.25 |