휴먼노마드

[아르메니아 신문기사] 2021년 10월 29일자 본문

휴먼노마드로 살아 가는 법/아르메니아

[아르메니아 신문기사] 2021년 10월 29일자

LifeChallenger 2021. 10. 29. 20:05
반응형

https://armenpress.am/static/news/b/2021/10/1066793.jpg

 

 

Նոր ավիաընկերություն հայկական շուկայում. Flyone Armenia-ն Հայաստանում ստացել է օդանավ շահագործողի վկայական: 아르메니아 시장에서의 새로운 항공사, Flyone Armenia는 아르메니아에서 항공기운영자 인증을 받았다. 

 

- վկայական 증명서, 인증서

 

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական շուկա է մուտք գործում նոր ավիաընկերություն. Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն օդանավ շահագործողի վկայական է տրամադրել Flyone Armenia ավիաընկերությանը: 예레반, 10월 29일, 아르멘프레스: 아르메니아 시장에 새로운 항공사가 진입하였다. 민간항공위원회는 항공기운영자 인증을 Flyone Armenia에 제공하였다. 

 

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ավիաընկերությունից, Flyone Armenia-ն դարձել է ազգային օպերատոր և շուտով կսկսի առաջին թռիչքները: "아르멘프레스"에 해당 항공사로부터 전해온 바에 따르면, Flyone Armenia는 국영항공사가 되었으며 곧 첫 운항을 개시한다. 

 

Ավիաընկերությունից հայտնում են, որ մոտ ապագայում ՀՀ քաղաքացիները հնարավորություն կունենան մատչելի գներով մեկնել եվրոպական և ասիական երկրներ: 항공사는 가까운 미래에 아르메니아 공화국 국민들은 합리적인 가격으로 유럽 및 아시아 국가로 떠날 기회를 가지게 될 것이다. 

 

- մատչելի 합리적인

 

«Այս պահին մենք գտնվում ենք վաճառքների մեկնարկի փուլում և ակտիվորեն պատրաստվում ենք Flyone Armenia -ի առաջին թռիչքների մեկնարկին։ Մենք անհամբեր սպասում ենք ուղևորներին մեր օդանավերում»,- հայտարարել է ընկերության գլխավոր տնօրեն Միրչա Մալեկան: "현재 우리는 판매개시단계에 있으며 적극적으로 Flyone Armenia의 첫 취항을 준비하고 있습니다. 우리는 우리의 비행기에 승객을 고대하고 있습니다."라고 항공사의 수석이사인 미르차 말레깐은 밝혔다.  

 

- վաճառք 판매

 

Երևանի օդանավակայանից ընկերությունը թռիչքներ կիրականացնի Մոսկվա, Թեհրան, Լիոն, Քութայիսի, Դամասկոս, Կրասնոդար, Փարիզ, Ստամբուլ և Թել Ավիվ: 예레반 공항에서부터 항공사는 항공편을 모스크바, 테헤란, 리온, 쿠타이시, 다마스코스, 크라스노다르, 파리, 이스탄불 및 텔아비브로 운행할 것이다. 

 

Ընկերությունն այս պահի դրությամբ ավելի քան 60 մլն եվրո է ներդրել հայկական շուկայում։ Ընկերությունը նաև նախատեսում է ստեղծել աշխատատեղեր` ավելի քան 135 աշխատակցից բաղկացած թիմ՝ միջինից բարձր աշխատավարձով. պագայում կաճի և՛ աշխատակիցների, և՛ ինքնաթիռների թիվը։ 회사는 현재 아르메니아 시장에 6천만 유로 이상을 투자하였고 평균이상의 고액월급을 받는 135명 이상의 직원으로 구성된 팀을 만들 예정이다.  향후 직원이든 항공편수가 늘어날 것이다. 

 

Ավիաընկերությունը թռիչքներ է իրականացնելու  Airbus A320  ինքնաթիռներով։ Դրանք նախատեսված են 180 նստատեղի համար և համապատասխանում են Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի (IATA) և EASA Security-ի բոլոր չափանիշներին: 항공사는 Airbus A320 항공기로 항공편을 실시할 것이다. 그들은 180의 좌석으로 예정되어 있으며 국제항공운송협회 및 EASA 보안의 모든 표준을 충족하고 있다. 

 

 

COVID-19-ի դեմ պատվաստումներ իրականացնող շարժական կայանների աշխատանքային գրաֆիկում փոփոխություն է կատարվել: COVID-19에 관한 백신접종을 실시하는 이동소의 업무일정이 변경되었다. 

 

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻԱՐՄԵՆՊՐԵՍ: Եղանակային փոփոխություններով պայմանավորված` COVID-19-ի դեմ պատվաստումներ իրականացնող շարժական կայանների աշխատանքային գրաֆիկում և տեղակայման վայրերում կատարվել են փոփոխություններ: 예레반, 10월 29일, 아르멘프레스: 날씨 변화로 인하여 COVID-19에 관한 백신접종을 실시하는 이동소의 업무일정이 및 장소가 변경되었다. 

 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից՝ հստակեցնելով շարժական կայանների միջոցով պատվաստումների համար սահմանված նոր վայրերն ու ժամանակացույցը: "아르멘프레스"의 전언에 따르면, 이에 대하여 이동소를 통한 백신접종을 위해 규정된 새로운 장소와 일정을 명확히 하기 위하여 아르메니아 공화국의 보건부로부터 알려왔다. 

 

Երևանում. 예레반

Հյուսիսային պողոտա Տաշիր Սթրիթ» առևտրի կենտրոնի ներքևի հատվածում)` ժամը 12:00-16:30 북대로 ("따쉬르 스트리트" 쇼핑센터의 하단) 12시-16시 30분

ԵՊՀ` ժամը 11:30-15:30 예레반 주립대학교 11시 30분-15시 30분

«Ռոսիա մոլ»` ժամը 16:00-20:00 "로시아 몰" 16시 - 20시

«Մալիբուի» հարակից տարածք (Թիվ 2 պոլիկլինիկա)` ժամը 13:00-17:00 "말리부" 인접지 (2번 보건소) 13시-17시

Վերնիսաժ` «Վարդանանց» ԲԿ-ի տարածք` ժամը 13:00-16:30 베르니사즈 "바르다난츠" 종합병원 13시 - 16시 30분

Կասկադ համալիր` ժամը 13:00-16:30 캐스캐이드 콤플렉스 13시 - 16시 30분

Մարզերում. 자치구

Լոռու մարզ, Վանաձոր (Հայքի հրապարակ)՝ ժամը 11:00 -16:00 로리주, 바나조르 (하이크 광장) 11시 - 16시

Շիրակի մարզ, Գյումրի (Վարդանանց հրապարակ)` ժամը 10:30-16:00 쉬락주, 귬리 (바드나난츠 광장) 10시 30분 - 16시 

 

 

Հայաստանում կորոնավիրուսից մեկ ամսական երեխա է մահացել: 아르메니아에서 코로나바이러스로 생후 1개월된 아기가 사망하였다. 

 

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի նորածնային վերակենդանացման բաժանմունքում մեկ ամսական երեխայի մոտ հոկտեմբերի 29-ի առավոտյան գրանցվել է կենսաբանական մահ: 예레반, 10월 29일, 아르멘프레스: "무라찬" 대학병원의 신생아 중환자 병실에서 1개월된 아기가 10월 29일 오전 생물학적 사망으로 기록되었다. 

 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ֆեյսբուքի իր էջում կատարած գրառման միջոցով տեղեկացրել է Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանն, ընդգծելով, որ երեխայի մոտ առկա է եղել կորոնավիրուսային վարակ: "아르멘프레스"의 전언에 따르면, 이에 대하여 므히타르 헤라츠 의과대학의 업무과장인 슈샨 다니엘리안은 자신의 페이스북 페이지에 게재한 포스팅을 통하여 아기도 코로나바이러스에 감염되었다고 강조하면서 전해왔다. 

 

«Փոքրիկն ընդունվել էր բուժհաստատություն հոկտեմբերի 19-ին, արհեստական շնչառության սարքին միացվել էր հոկտեմբերի 26-ին: Լսեք մասնագետներին, պատվաստվեք ու պաշտպանեք ձեր ընտանիքի անդամներին այս նենգ հիվանդությունից»,-գրել է Շուշան Դանիելյանը: "꼬맹이는 10월 19일에 병원에 입원하였고, 인공호흡기에 10월 26일 연결되었습니다. 전문가의 말을 들으세요. 백신접종을 하고 당신의 가족을 이 교활한 질병으로부터 보호하세요."라고 슈샨 다니엘리안은 작성하였다. 

 

 

Ադրբեջանն ընդգրկված է եղել հերոինի տարանցման հիմնական երկրների ցանկում. Դատախազության արձագանքը Ալիևի հայտարարությանը: 아제르바이잔은 헤로인 운송의 주요국가 목록에 포함되었다. 알리예프의 성명에 대한 검찰의 반응

 

- ընդգրկել = գիրկն առնել 껴앉다, 포함하다, գիրկ 포옹 -> գրկել 포옹하다

- տարանցում = տարել+անցում 수송 (휴대하고 지나가다) -> տարանցիկ 경유지

* փոխանցում = փոխել+անցում 환승 (바꾸어 지나가다)

- արձագանք 반응, 메아리 = ձայնի անրադարձումը 소리의 반사

 

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նախորդ տարվա ընթացքում ՀՀ և ԻԻՀ միջև պետական սահմանով թմրամիջոցների և հոգեմետ նյութերի մաքսանենգության բացահայտված դեպքերի առթիվ ՀՀ ԱԱԾ և ՀՀ ՊԵԿ քննչական մարմինների կողմից քննվել է 13 քրեական գործ, որոնցով որպես մեղադրյալ է ներգրավվել 14 անձ: 예레반, 10월 29일, 아르멘프레스: 작년동안 아르메니아 공화국과 이란 이슬람공화국간의 국경을 통해 마약 및 향정신성 물질의 밀수적발사례에 관한 아르메니아 공화국의 국가안보청과 아르메니아 공화국의 국세청의 수사기관에 의해 용의자로 14명이 체포된 13건의 형사사건이 제기되었다. 

 

- թմրամիջոց 마약 = թմրել(멍하게 만들다)+ա+միջոց

- հոգեմետ 향정신성

- մաքսանենգություն 밀수 

 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից, նշելով, որ 2021թ. առաջին 9 ամիսների տվյալներով քննվող նման գործերի քանակը կազմել է 12, որոնցով որպես մեղադրյալ է ներգրավվել 24 անձ, այդ թվում՝ ինչպես ՀՀ, այնպես էլ ԻԻՀ քաղաքացի: "아르멘프레스"의 보도에 따르면, 이에 대하여 아르메니아 공화국의 검찰청에서 2021년 첫 9개월간의 자료를 토대로 수사되었던 비슷한 사건의 수는 아르메니아 공화국 뿐만아니라 이란 이슬람공화국의 시민을 포함하여 용의자로 24명이 체포되었으며, 12건에 달한다고 언급하면서 알려왔다. 

 

«Ընդ որում, եթե 2017-ից 2020թթ. ընկած ժամանակահատվածում միայն ՀՀ մաքսային ծառայության կողմից հայտնաբերվել է Իրանից-Հայաստան ապօրինի ներմուծված 157 կգ տարբեր տեսակի թմրամիջոցներ և հոգեմետ նյութեր, ապա միայն 2021թ. մաքսակետում հայտնաբերվել է 451կգ թմրամիջոց: Ընդհանուր առմամբ, 2021թ. ընթացքում արձանագրվել է Իրանից մաքսանենգ եղանակով թմրամիջոցների ապօրինի մեծ խմբաքանակ Հայաստան ներմուծելու, ինչպես նաև Հայաստանի տարածքը որպես տարանցիկ օգտագործելու երկու դեպք, որոնցից մեկով Հայաստանի տարածք է տեղափոխվել և բացահայտվել 351 կիլոգրամ, իսկ մյուսի դեպքում՝ 366 կիլոգրամ հերոին տեսակի թմրամիջոց»,- մանրամասնում են դատախազությունից: "또한, 2017년부터 2020년까지의 기간중에 오직 아르메니아 공화국의 관세청에 의해 이란에서 아르메니아로 불법수입된 157kg의 다양한 종류의 마약 및 향정신성 물질이 적발되었으며, 그 후 2021년 세관은 451킬로그램의 마약이 적발되었습니다. 일반적으로 2021년 동안 이란으로부터 밀수방식을 통해 마약이 아르메니아에 불법적으로 대량 수입되었을 뿐만 아니라 아르메니아 영토를 경유지로 이용한 2건의 사례가 기록되었고, 그 중 한 건은 아르메니아의 영토로 운송되었고 351 킬로그램이 적발되었으며 다른 건은 366 킬로그램의 헤로인류의 마약이었습니다."라고 검찰은 상세히 밝혔다. 

 

- ընկնել 떨어지다 -> ընկած 놓인, 위치한

- ապօրինի = ապօրեն+ի = ապ(il)+օրեն(legal)+ի 불법적인

- արձանագրվել 기록되다 <- արձանագրել = արձան(비석)+ա+գրել(쓰다) 비석에 새기다 = 기록하다.  

 

Նշվում է, որ նախընթաց տարիներին ակտիվ պայքար է մղվել նաև Արցախի տարածքը որպես Իրանից Հայաստան թմրամիջոցների ապօրինի ներմուծման և փոխադրման ճանապարհ օգտագործելու դեմ: 지난 몇년동안 아르차흐 영토를 이란에서 아르메니아로 마약의 불법수입과 경유로로 이용하는 것에 대한 적극적인 투쟁이 있어왔음을 지적하였다. 

 

- մղել 밀다, 밀어젖히다 -> մղվել 밀리다

 

Սկսած 2016 թվականից՝ բացահայտվել է նման 7 դեպք, որոնցից 3-ը հայտնաբերվել և դրանցով հարուցված քրեական գործերով քննություններն իրականացվել են Արցախի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից, իսկ 4-ը՝ Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինների կողմից: 2016년 이래로 7건이 적발되었고 그 중 3건은 이를 통해 시작된 형사사건으로 아르차흐 공화국의 사법기관에 의해 조사가 실시되어 밝혀졌고, 4건은 아르메니아 공화국의 사법당국에 의해 밝혀졌다. 

 

Իրանից Արցախ մաքսանենգ ճանապարհով տեղափոխված և բացահայտված ապօրինի թմրամիջոցների ընդհանուր քանակը կազմել է շուրջ 28 կգ: 이란으로부터 아르차흐로의 밀수루트를 통해 운송되고 적발된 불법마약의 총량은 약 28킬로그램에 달한다. 

 

Նշված 7 քրեական գործով որպես մեղադրյալ է ներգրավվել 16 անձ: Մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկված քրեական գործերով 10 անձ դատապարտվել է ազատազրկման: 언급된 7건의 형사사건에 따라 16명이 용의자로 체포되었다. 기소를 통해 법원에 송치된 형사사건에 따라 10명이 징역형을 선고받았다.

 

- մեղադրական եզրակացություն = դատավարական փաստաթուղթ 형사사건의 예비조사를 종료하는 법원문서, 기소

- եզրակացություն 결론

- դատապարտվել 선고하다

 

Դատախազությունը նշում է, որ հաշվի առնելով, որ թմրամիջոցների մաքսանենգությունը, ապօրինի շրջանառությունը համարվում են բարձր լատենտայնություն ունեցող հանցագործություններ՝ վերոնշյալ ցուցանիշներն ակնհայտորեն փաստում են, որ ԻԻՀ-ից ՀՀ ինչպես միջպետական սահմանով, այնպես էլ մինչև 2020թ. արցախյան պատերազմը Արցախի տարածքով մաքսանենգ եղանակով թմրամիջոցների ապօրինի տեղափոխման և շրջանառության դեմ պայքարը, նաև Իրանի իրավապահ մարմինների հետ համագործակցությամբ, տարեցտարի դարձել է առավել հետևողական և արդյունավետ: 검찰은 마약밀수와 불법유통이 높은 잠복기간을 가진 범죄로 간주되는 것을 고려하면, 위에서 언급한 수치는 분명히 이란 이슬람공화국에서 아르메니아 공화국까지 국경을 통할 뿐만 아니라 2020년까지 아르차흐 전쟁기간동안 밀수방식으로 마약의 불법운송 및 유통에 관한 투쟁이 있었음을 증명하며, 또한 이란의 사법기관과 공조가 해가 갈수록 장기적이고 효율적임을 언급하였다.  

 

- լատենտայնություն 잠복

- շրջանառել 유포하다 -> շրջանառություն 유통

- ակնհայտորեն 분명히

 

Այդ մասին են վկայում նաև թմրամիջոցների շրջանառության դեմ պայքարում մասնագիտացած միջազգային կառույցների արձագանքները: Մասնավորապես, 2021թ. մարտին ՄԱԿ-ի Թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակից (ՄԱԹՀՊԳ) ՀՀ գլխավոր դատախազություն է ստացվել գրություն, որով, գոհունակություն հայտնելով Եվրոպա տեղափոխելու համար Իրանից Հայաստան ներմուծված թմրանյութի մեծաքանակ խմբաքանակը ՀՀ իրավապահ մարմինների կողմից բացահայտելու և առգրավվելու կապակցությամբ, ՄԱԹՀՊԳ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցել այդ գործընթացին ինչպես տեղեկատվության փոխանակման, թմրամիջոցների մաքսանենգության և ապօրինի շրջանառության դեմ պայքարում ներգրավված ծառայողների մասնագիտական կարողությունների կատարելագործման, այնպես էլ Իրանի, նպատակակետ երկրների հետ գործակցությամբ ապացույցների ձեռքբերման եղանակներով: 이는 마약유통과의 싸움에 전문화된 국제기구의 반응이 증명한다. 특히, 2021년 3월에 유엔마약범죄사무소(UNODC)로부터 아르메니아 공화국의 검찰청은 유럽으로 운송되는 이란으로부터 아르메니아로 수입되어진 대규모의 마약이 아르메니아 공화국의 사법기관에 의해 적발되고 압수한 것에 대해 만족을 표명하는 서한을 받았으며, 유엔마약범죄사무소는 정보의 교환, 마약밀수 및 불법유통과의 싸움에 투입되어진 서비스요원의 전문능력의 배양 뿐만 아니라 이란 및 대상국가와의 공조를 통한 증거확보를 통해 그러한 과정을 지원할 준비가 되어있음을 표명하였다.   

 

Թմրամիջոցների մաքսանենգության դեմ պայքարի վերջին շրջանի ակտիացումը մեծապես պայմանավորված է նաև ՀՀ և ԻԻՀ գլխավոր դատախազությունների միջև համագործակցության սերտացմամբ: Այդ պայքարի համատեքստում երկկողմ համագործակցության ընդլայնման խնդիրը առանձնահատուկ քննարկման առարկա է դարձել ինչպես 2019թ և 2021թ. փոխադարձ այցելությունների, այնպես էլ միջազգային ընդգրկման մի քանի համաժողովների ընթացքում ՀՀ և ԻԻՀ գլխավոր դատախազների միջև կայացած հանդիպումների և բանակցությունների օրակարգում: 마약밀수에 관한 투쟁에 관한 최근 강화는 아르메니아 공화국과 이란 이슬람공화국의 대검간 긴밀한 공조에 크게 좌우된다. 그러한 투쟁의 맥락에서 양자간 협력의 확대문제는 2019년과 2021년 상호방문 뿐만 아니라 국제적인 참여에 관한 여러 회의기간동안 아르메니아 공화국과 이란 이슬람공화국의 대검간 개최되었던 회의 및 협상에서 특별논의대상이 되었다.  

 

- առանձնահատուկ 특별한, 특수한

 

Մասնավորապես, ԻԻՀ գլխավոր դատախազի՝ հոկտեմբերի 12-15-ը ՀՀ կատարած այցի ընթացքում քննարկվել է երկու երկրների միջև սահմանային մաքսակետերում թմրամիջոցների հայտնաբերման նոր, ժամանակակից տեխնիկական միջոցներ ներդնելու հնարավորության և հեռանկարների, ինչպես նաև նման հանցագործություն կատարելու մեջ մերկացված անձանց քրեական պատասխանատվության ենթարկման, պատժի կրման հետ կապված հարցերը: Բացի այդ, թմրամիջոցների մաքսանենգության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ համատեղ պայքարի, նման դեպքերով հարուցված քրեական գործերի քննության առանձնահատկությունների, դրանց շրջանակներում փոխադարձ օժանդակության խնդիրն ընկած է ՀՀ և ԻԻՀ գլխավոր դատախազությունների միջև ստորագրված համագործակցության ծրագրից բխող միջոցառումների հիմքում: 특히, 이란 이슬람공화국의 검찰총장은 10월 12일-15일에 아르메니아 공화국에서 행해진 방문기간동안 양국간 국경세관에서 마약적발에 관한 새롭고, 현대적인 기술수단의 도입가능성과 전망, 뿐만아니라 그와 같은 범죄행위에 연루된 사람들에 대한 형사책임 및 집행과 관련된 문제를 논의하였다. 그외에도 마약밀수 및 마약의 불법유통에 관한 공동투쟁, 그와 같은 사례를 통해 개시된 형사사건의 수사기능, 그러한 범위의 틀안에서 상호지원문제는 아르메니아 공화국과 이란 이슬람공화국의 대검간 서명되어진 공조프로그램으로 발생하는 조치의 근간이 되었다. 

 

 

Գորիսում գործող մշակույթի կենտրոնի տնօրենն աշխատակիցներին հարկադրել է մասնակցել «Հայաստան» դաշինքի նախընտրական քարոզչությանը. Դատախազություն: 고리스에 위치한 문화센터장은 직원들에게 "하야스탄" 진영의 사전선거운동에 참여할 것을 강요하였다. - 검찰

 

- հարկադրել 강요하다, 강제하다

- քարոզչություն 선전, 운동

 

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սյունիքի մարզի Գորիս համայնքի Գուսան Աշոտի անվան մշակույթի կենտրոնի գրադարանավարի հաղորդման հիման վրա 2021թ. հունիսի 17-ին հարուցված քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ նույն կենտրոնի տնօրեն Հ. Խ-ն աշխատակիցներին հարկադրել է մասնակցել «Հայաստան» դաշինքի կողմից 2021թ. հունիսի 7-ին Գորիս համայնքում կազմակերպած նախընտրական քարոզչությանը: 예레반, 10월 29일, 아르멘프레스: 슈니크 주의 고리스 자치구의 구산 아쇼트로 명명된 문화센터 사서의 보고서를 기반으로 2021년 6월 17일에 개시되었던 형사사건의 예비조사를 통해 동 센터장인 H. Kh는 직원들에게 "하야스탄"진영에 의해 2021년 6월 7일에 고리스 자치구에서 개최된 사전선거운동에 참여할 것을 강요했다고 입증되었다. 

 

«Օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, ինչպես նաև նշված կենտրոնի աշխատակիցների՝ իրենից ծառայողական կախվածության մեջ գտնվելու հանգամանքը, այնուհետև ևս՝ 2021թ. հունիսի 15-ին, աշխատանքից ազատելու սպառնալիքով, գրադարանավար Ա. Ա.-ին խոչընդոտել է մասնակցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հանրահավաքին»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ գրված է ՀՀ դատախազության տարածած հաղորդագրության մեջ: "그의 공식적인 위치 뿐만 아니라 언급된 센터의 직원들에 대한 그들의 공식적인 의존에 놓인 상황을 이용하여, 2021년 6월 15일에 해고위협을 가하여 사서 A.A가 "국민계약" 정당의 집회에 참여하는 것을 방해했습니다."라고 "아르멘프레스"의 전언에 따르면, 아르메니아 공화국의 검찰청에서 배포한 공지문에 쓰여져 있다. 

 

Նշվում է, որ ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա «Գուսան Աշոտի անվան մշակույթի կենտրոն» ՀՈԱԿ-ի տնօրեն Հ. Խ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 149.1 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը, որը հետագայում փոխարինվել է գրավով: 확보된 충분한 증거를 바탕으로 "구산 아쇼트로 명명된 문화센터"의 장인 H. Kh는 아르메니아 공화국의 형법 149.1조 2항 1절과 2절에 따라 체포되었다고 언급되었다. 그에 관하여 예방조치로써 구금되었으나 향후 보석으로 대체되었다. 

 

Սյունիքի մարզի դատախազությունից քրեական գործը 2021թ. հուլիսի 2-ին մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ ըստ էության քննելու: 슈니크 주의 검찰로부터 형사사건은 2021년 7월 2일에 기소의견으로 사실확인을 위해 슈니크 주의 1심 사법재판소로 송치되었다. 

 

Դատական քննության ընթացքում ապացույցների հետազոտման արդյունքում, հաշվի առնելով ամբաստանյալին մեղսագրված արարքի հանրային վտանգավորության աստիճանը, մեղադրող դատախազի  կողմից միջնորդվել է Հ. Խ.-ի նկատմամբ պատիժ նշանակել ազատազրկում 5 տարի ժամկետով՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում, կազմակերպություններում ղեկավար պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկելով՝ 2 տարի ժամկետով։ 법원의 공판과정에서 증거를 조사한 결과, 피고인의 행위가 미치는 공공의 위험정도를 고려하여 검사에 의해 H. Kh는 5년의 징역형을 선고하였고, 국가 및 지방자치단체에서 관리직을 맡을 권리를 2년간 박탈하였다. 

 

 

Ոստիկանությունն աշխատանքի է հրավիրում մինչև 35 տարեկան արական սեռի քաղաքացիների

 

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության  միջին խմբի թափուր պաշտոններում ծառայության անցնելու համար հրավիրվում են մինչև 35 տարեկան արական սեռի այն քաղաքացիները, ովքեր անցել են պարտադիր զինվորական ծառայություն, ունեն բարձրագույն, առավելապես՝ իրավաբանական կամ մանկավարժական կրթություն, անձնական հատկանիշներով, առողջական վիճակով և ֆիզիկական պատրաստականությամբ ունակ են կատարելու ոստիկանության ծառայողի պարտականությունները:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ոստիկանությունն այս մասին հայտարարություն է տարածել: 

Ծառայության անցնելու համար կարող են դիմել նաև ՀՀ ոստիկանությունում զինվորական ծառայություն անցած՝ վերջին 5 տարվա ընթացքում ծառայությունից ազատված արական սեռի նախկին ծառայողները: Ցանկացողները կարող են դիմել ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության կադրերի և անձնակազմի հետ տարվող աշխատանքների բաժին (ք.Երևան, Խանջյան 51,  հեռ. 010-59-69-91, 010-59-62-20, 010-59-62-86, 011-56-14-14) յուրաքանչյուր աշխատանքային օր՝ ժամը 09.00-ից  17.00-ն: 

 

 

Հայաստանում «Դելտա» շտամով պայմանավորված աճել է մանկական հոսպիտալացումների թիվը. նախարար: 아르메니아에서 "델타" 변이로 인한 아동의 입원수가 증가하고 있다. -보건부장관

 

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում «Դելտա» շտամով պայմանավորված` աճել է մանկական հոսպիտալացումների թիվը: «Արմենպրես»- ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ նշելով, որ սա արձանագրել են հոկտեմբերի 29-ին «Մուրացան» հիվանդանոցային համալիրի և «Արաբկիր» բժշկական համալիրի քովիդ բաժանմունքներ կատարած այցի ընթացքում: 예레반, 10월 29일, 아르멘프레스: 아르메니아에서 "델타" 변이로 인한 아동의 입원수가 증가하고 있다. "아르멘프레스"의 보도와 같이, 이에 대하여 아르메니아 공화국의 보건부 장관 아나히트 아바네시안이 밝혔으며, 이것은 10월 29일에 "무라찬" 병원단지와 "아랍끼르" 의료단지의 COVID 부서를 방문하는 동안 기록되었다고 언급하였다. 

 

- համալիր 단지

 

«Հորդորում եմ պատվաստվել. COVID-19-ի դեմ պատվաստումը պաշտպանական վահան է մեր երեխաների համար: Կորոնավիրուսի դեմ «Moderna» պատվաստանյութով, ծնողների համաձայնությամբ, կարող են պատվաստվել նաև երեխաները՝ 12 տարեկանից սկսած»,-հավելել է Ավանեսյանը: "백신접종을 권고합니다. COVID-19 백신접종은 우리 아이들을 위한 보호막입니다. 코로나바이러스의 "모더나" 백신을 통해, 부모의 동의로 12세이상의 아이들이 백신접종을 할 수 있습니다."라고 아바네시안은 덧붙였다. 

 

 

 

 

도움이 되셨다면 바쁘시더라도 1초만 시간을 내주셔서 공감 및 댓글을 달아주시겠어요?

여러분의 공감과 댓글은 글쓴이에게 큰 힘이 된답니다. 

 

 

반응형
Comments