휴먼노마드

[아르메니아 신문기사] 2021년 12월 7일자 본문

휴먼노마드로 살아 가는 법/아르메니아

[아르메니아 신문기사] 2021년 12월 7일자

LifeChallenger 2021. 12. 8. 04:08
반응형

https://armenpress.am/static/news/b/2021/12/1070066.jpg

 

 

 

Ադրբեջանի նախագահի հայտարարությունները հակասում են Սոչիում ձեռք բերված պայմանավորվածություններին. ՀՀ ԱԳՆ 아제르바이잔 대통령의 성명은 소치에서 도달한 합의와 모순된다. - 아르메니아 외교부

 

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանը, որը հանդես է եկել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» բացման կոնկրետ ժամկետ հայտարարելու՝ Հայաստանին ուղղված պահանջներով: «Արմենպրես»-ը ներկայացնում է ՀՀ ԱԳՆ հայտարարությունը. 예레반, 12월 7일, 아르멘프레스: 아르메니아의 외교부는 소위 "장게주르 회랑"의 구체적인 개통일정을 발표하라는, 아르메니아에 직접적인 요구에 대한 아제르바이잔 대통령인 일함 알리예프의 성명에 화답하였다. "아르멘프레스"는 아르메니아 외교부의 성명을 소개한다. 

 

- արձագանքել 화답하다

 

«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, 2021 թվականի դեկտեմբերի 6-ին Ղուբայի շրջանի Ղոնախքենդ գյուղի բնակիչների հետ հանդիպման ընթացքում հանդես է եկել Ադրբեջանի պայմաններն ընդունելու և այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» բացման կոնկրետ ժամկետ հայտարարելու՝ Հայաստանին ուղղված պահանջներով: Ադրբեջանի նախագահը Հայաստանի Հանրապետությանը նաև մեղադրել է ճանապարհների և կոմունիկացիաների հարցում ոչ անկեղծ մոտեցումներ ցուցաբերելու մեջ: "아제르바이잔 대통령 일함 알리예프는 아제르바이잔의 언론에 따르면, 2021년 12월 6일에 후바지역의 호나흐켄드 마을의 주민들과의 회담동안 아제르바이잔의 조건을 수락하고 소위 "장게주르 회랑"의 구체적인 일정을 발표하라고 아르메니아에 직접적인 요구하였다. 아제르바이잔 대통령은 아르메니아 공화국이 도로와 통신에 관한 문제에서 불성실한 접근을 보이고 있다고 비난하였다. 

 

Նշված հայտարարությունների կապակցությամբ Հայաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարարությունը հարկ է համարում ընդգծել. 언급된 성명과 관련하여 아르메니아 공화국의 외교부는 강조할 필요가 있다고 여긴다. 

  1. Ճանապարհների և կոմունիկացիաների հարցում Հայաստանի Հանրապետության, Ադրբեջանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության պայմանավորվածություններն արձանագրված են 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի հայտարարություններում: Այդ հայտարարություններում Հայաստանի Հանրապետության կողմից Ադրբեջանին միջանցք, միջանցքային տրամաբանության ուղի տրամադրելու որևէ պարտավորություն, պայման, պայմանավորվածություն չկա: 도로와 통신문제에 있어 아르메니아 공화국과 아제르바이잔 및 러시아 연방의 협의는 2020년 11월 9일, 2021년 1월 11일과 11월 26일 성명에 기록되어 있다. 해당 성명에는 아르메니아 공화국에 의한 아제르바이잔의 회랑, 회랑 논리의 직접적 제공에 대한 어떠한 의무, 조건, 협의가 없다.
  2. 2020 թվականի նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարության մեջ արձանագրված է տարածաշրջանի բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը ապաշրջափակելու՝ կողմերի պայմանավորվածությունը: Նույն հայտարարությամբ արձանագրված է, որ Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի ինքնավար հանրապետության միջև տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը: 2020년 11월 9일자 3자 성명에는 이 지역의 모든 경제와 운송연결의 차단해제에 관한 당사자들의 합의가 기록되어 있다. 동일 성명에 따라 아르메니아 공화국은 아제르바이잔의 서부지역과 나히체반 자치공화국간 교통통신보안을 보장한다고 기록되어 있다.  
  3. 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարությամբ՝ 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության՝ տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելու մասին 9-րդ կետի իրականացման նպատակով ստեղծվել է Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետների համատեղ նախագահությամբ եռակողմ աշխատանքային խումբ: 2021년 1월 11일자 성명에 따라, 2020년 11월 9일자 성명의 이 지역에서 모든 경제 및 운송연결을 차단해제하는 것에 대하여 제 9 항의 실현을 위해 아르메니아 공화국, 러시아 연방 및 아제르바이잔 공화국 부총리의 공동의장에 따라 3자 실무그룹이 조성되었다. 
  4. 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարության 3-րդ կետով սահմանվել է, որ գործունեության հիմնական ուղղություններն իրականացնելու նպատակով Աշխատանքային խմբի համանախագահները կհաստատեն այդ ոլորտներում փորձագիտական ենթախմբերի կազմը, որում կներառվեն Կողմերի իրավասու մարմինների ներկայացուցիչներ և կազմակերպությունների պաշտոնատար անձինք։ 2021년 1월 11일자 성명의 제 3항에 따라 작업의 기본방향을 실현하기 위해 실무그룹의 공동의장은 해당 분야에 속한 하위그룹을 승인할 것이며 당사자들의 권한있는 기관의 대표와 정부의 각료가 포함될 것이라 규정되었다.
  5. 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարության 4-րդ կետով սահմանվել է, որ Աշխատանքային խումբը Կողմերի կողմից ամենաբարձր մակարդակով հաստատման կներկայացնի Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության տարածքով իրականացվող միջազգային փոխադրումների կազմակերպման, իրականացման և անվտանգության ապահովման համար անհրաժեշտ նոր տրանսպորտային ենթակառուցվածքների օբյեկտների վերականգնման և կառուցման միջոցառումների իրականացման ցանկ և ժամանակացույց, նույն կերպ Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության կողմից իրականացվող փոխադրումների համար, որոնք պահանջում են հատել Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության տարածքները: 2021년 1월 11일자 성명의 제 4항에 따라, 실무그룹은 당사자들에 의한 최고 수준의 승인을 위해 아제르바이잔 공화국과 아르메니아 공화국의 영토를 통해 실시되는 국제운송의 구성, 실시 및 보안을 위해 필요한 새로운 교통인프라시설의 복원 및 건설활동목록과 일정, 같은 방식으로 아제르바이잔 공화국과 아르메니아 공화국에 의해 실시되는 운송을 위해 제출될 것이며, 그것들은 아제르바이잔 공화국과 아르메니아 공화국의 영토에 도달할 때 요구되어진다고 규정되어 있다. 
  6. Եռակողմ աշխատանքային խումբը 2021 թվականի հունվարի 30-ին հրավիրված առաջին նիստի ընթացքում որոշում է կայացրել ստեղծել փորձագիտական երկու ենթախումբ, որոնցից մեկը երկաթուղային, ավտոմոբիլային և կոմբինացված փոխադրումների, մյուսը՝ փոխադրումների ապահովման, ներառյալ՝ անվտանգության, սահմանային, մաքսային, սանիտարական, անասնապահական, ֆիտոսանիտարական և հսկողության այլ տեսակների հարցերով: 3자 실무그룹은 2021년 1월 30일에 소집된 첫번째 회의동안 두개의 하위 전문그룹을 조성하기로 결정을 내렸으며, 그중 하나는 철도, 차량 및 복합운송, 기타, 운송보안, 보안, 국경, 세관, 위생, 축산, 식물검역 및 통제의 다른 유형의 문제를 포함하고 있다. 
  7. Հայաստանի Հանրապետությունն ամենաբարձր մակարդակով մի քանի անգամ հայտարարել է, որ հետաքրքրված է տարածաշրջանի բոլոր տրանսպորտային և տնտեսական կապերը ապաշրջափակելու հարցով այն ըմբռնմամբ, որ Ադրբեջանի արևմտյան շրջանները Հայաստանի տարածքով ավտոմոբիլային և երկաթուղային կապ են ստանում ԱՀ Նախիջևանի ինքնավար հանրապետության (այսպիսով նաև Թուրքիայի) հետ, իսկ Հայաստանը՝ Ադրբեջանի տարածքով ավտոմոբիլային կապ Ռուսաստանի Դաշնության և երկաթուղային կապ՝ Ռուսաստանի Դաշնության և Իրանի Իսլամական Հանրապետության հետ: 아르메니아 공화국은 최고수준으로 여러 번 이 지역의 모든 운송 및 경제적 유대를 차단해체하는 문제에 대해 아제르바이잔의 서부지역이 아르메니아의 영토를 통해 차량 및 철도연결을 아제르바이잔 공화국의 나히체반 자치공화국(이렇게 터키와도)과 차량 및 철도로 연결되고 반면, 아르메니아도 아제르바이잔의 영토를 통해 러시아 연방과 차량연결을,, 러시아 연방과 이란 이슬람 공화국과 철도로 연결되는 것에 이러한 관점으로 관심을 표명하였다. 
  8. Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ, եռակողմ աշխատանքային խմբի համանախագահող Ալեքսեյ Օվերչուկը 2021 թվականի նոյեմբերի 5-ին Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած հանդիպման ընթացքում հայտարարել է, որ եռակողմ աշխատանքային խմբում լուծումների փնտրտուքը հիմնվում է հետևյալ սկզբունքների վրա. ճանապարհների նկատմամբ պահպանվում է այն երկրների ինքիշխանությունը, որոնց տարածքով անցնում են այդ ճանապարհները, և որ սահմանների հատման ժամանակ հսկողության տեսակները իրականացվելու են փոխադարձության սկզբունքով: Ավելի վաղ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել էր, որ եռակողմ աշխատանքային խմբում միջանցքի հարց չի քննարկվում: 러시아 연방의 부총리이자, 3자 실무그룹의 공동의장을 맡고 있는 알렉세이 오베르추크는 2021년 11월 5일에 아르메니아 공화국의 총리 니콜 파쉬니안과 가진 회담과정에서 3자 실무그룹에서 해결책을 찾는 것은 다음과 같은 원칙을 기반으로 한다고 발표하였다. 도로에 대한 해당 국가의 주권을 보장하고, 해당 영토를 통해 해당 도로를 지나가고 국경교착시 통제수단은 상호호혜원칙에 따라 실시한다. 앞서 알렉세이 오베르추크는 3자 실무그룹에서 회랑문제는 논의되지 않았음을 밝혔다. 
  9. 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրման տարելիցի կապակցությամբ Ռուսաստանի Դաշնության ԱԳ նախարարությունը տարածել է տեղեկատվական նյութ, որում հստակ արձանագրվել է, որ Եռակողմ աշխատանքային խմբի բոլոր մասնակիցները պայմանավորվել են, որ բոլոր ապաշրջափակվող և նորից ստեղծվող տրանսպորտային երթուղիները գործելու են հարգելով այն երկրների տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը, որոնց տարածքով դրանք անցնում են: 2020년 11월 9일자 3자 성명에 대한 서명기념일을 맞이하여 러시아 연방의 외교부는 3차 실무그룹의 모든 참가자들은 영토를 통과할 때 해당 국가의 영토에 대한 보건과 주권을 존중하며 모든 차단해제되고 재구축된 운송경로를 만들기로 합의하였다고 기록된 정보자료를 유포하였다. 
  10. 2021 թվականի նոյեմբերի 26-ին Ռուսաստանի Դաշնության Սոչի քաղաքում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը, որի ընթացքում վերահաստատվել են 8-րդ կետում նշված սկզբունքները: 2021년 11월 26일에 러시아 연방의 소치시에서 아르메니아 공화국의 총리 니콜 파쉬니안, 러시아 연방 대통령 블라디미르 푸틴과 아제르바이잔 대통령 일함 알리예프의 회담이 개최되었으며, 이 과정에서 제 8 항에서 언급된 원칙을 재확인하였다. 

 

 

Նոր ռմբակոծիչներ են ստացվել Արեւելյան ռազմական օկրուգի ավիազորամասի սպառազինությունում: 신형 전투기가 동부군사구역의 공군부대에 입고되었다. 

 

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սու-34 նոր ռմբակոծիչներ են ստացվել Խաբարովսկի երկրամասի Արեւելյան ռազմական օկրուգի (ԱՌՕ) ռազմաօդային ուժերի եւ հակաօդային պաշտպանության միավորման ավիազորամասի սպառազինությունում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է օկրուգի մամուլի ծառայությունը: «ԱՌՕ-ի ռազմաօդային ուժերի եւ հակաօդային պաշտպանության միավորման ռմբակոծիչների ավիազորամասն ստացել Է մի քանի նոր Սու-34 բազմանպատակային ռմբակոծիչներ: Առաջիկայում ինքնաթիռներն օգտագործվելու են ուսուցման ձմեռային ժամանակաշրջանում ուսումնա-վարժական թռիչքների համար»,-ասվում Է հաղորդագրության մեջ: 예레반, 12월 7일, 아르멘프레스: SU-34 신형 전투기가 하바로브스크의 크라이 동부군사구역의 공군과 방공엽합 공군부대에 입고되었다. 이에 대하여, "아르멘프레스"가 전한 바와 같이, 해당 지역의 언론이 보도하였다. "동부군사구역의 공군과 방공연합의 전투부대는 여러 대의 신형 SU-34 전투기를 인수하였습니다. 가까운 시일내에 비행기는 동계훈련의 훈련비행을 위해 사용될 것입니다."라고 공지문에 명시되었다. 

 

Սու-34-ը ռուսաստանյան բազմաֆունկցիոնալ գերձայնային կործանիչ-ռմբակոծիչ Է: Նախատեսված Է հակաօդային պաշտպանության միջոցներով եւ ռադիոԷլեկտրոնային պայքարի ժամանակակից միջոցների կիրառմամբ ուժեղ հակազդման պայմաններում օպերատիվ եւ տակտիկական խորության վրա հակառակորդի թիրախներին հարվածներ հասցնելու, ցերեկը եւ գիշերը, այդ թվում՝ բարդ օդերեւութաբանական պայմաններում օդային թիրախները խոցելու համար: SU-34는 러시아의 다기능 초음속전투기이다. 방공수단과 무선전자제어의 현대적인 수단을 적용하여 어려운 기상조건에서 공중의 목표물을 타격하는 것을 포함하여 밤낮으로 강력한 대응에 맞이하여 작전 및 전술적 통제하에 적의 목표물을 공격하도록 설계되었다. 

 

 

Պատվաստման կամ ՊՇՌ թեստի սերտիֆիկատ չներկայացնելը կարող է հանգեցնել աշխատանքից ազատման: 백신접종 또는 PCR 검사증명서의 미제출은 직장에서 해고의 요인이 될 수 있다. 

 

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ քննարկում է կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը, որով գործատուին հնարավորություն է տրվում Covid-19-ի դեմ պատվաստման կամ ՊՇՌ թեստի սերտիֆիկատ չներկայացնող աշխատակցին չթույլատրել գտնվել աշխատավայրում, կատարել իր աշխատանքային պարտականությունները: Չկատարելու հիմքով ընդհուպ լուծել աշխատանքային պայմանագիրը: 예레반, 12월 7일, 아르멘프레스: 아르메니아 국회는 첫 심의과정을 통해 정부가 제출한 법안을 논의하고 있다. 해당 법안에 따라 고용주에게 COVID-19에 대한 백신접종 또는 PCR검사 증명서를 제출하지 않은 직원을 직장내에 들어와 자신의 노동의무를 행하는 것을 허락하지 않을 기회를 부여한다. 불이행으로 인하여 노동계약이 종료될 수 있다. 

 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ նիստում ներկայացրեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ռուբեն Սարգսյանը: "아르멘프레스"의 보도에 따르면, 아르메니아 공화국의 노동법에서 개정 및 추가에 대한 그리고 그와 함께 제출된 법안패키지는 국회 회의에서 아르메니아 공화국 노동사회부 차관 루벤 사르크시안이 제출하였다.

 

Փոխնախարարը նախ վստահեցրեց, որ փոփոխությունն ուղղված է միայն աշխատողների առողջության պահպանմանը: 차관은 먼저 개정안은 오직 노동자의 건강을 보호하기 위함임을 확신하였다. 

 

«Եթե աշխատողը չի ներկայացնում կամ պատվաստման, կամ ՊՇՌ թեստավորման մասին փաստաթղթերը, ապա գործատուին իրավունք է տրվում չթույլատրել ներկայանալ աշխատանքի վայր, չվճարել այդ ժանանակահատվածի համար աշխատավարձ»,- ասաց Սարգսյանը: "만약 노동자가 백신접종 또는 PCR 검사에 대한 서류를 제출하지 않는다면 고용주에게는 직장에 출근하는 것을 허용하지 않고, 해당 기간에 대한 급여를 지불하지 않을 권리를 가집니다."라고 사르크시안은 말했다. 

 

Սահմանված դեպքում աշխատանքի չթույլատրվելու հետեւանքով ավելի քան 10 աշխատանքային օր (հերթափոխ) անընդմեջ կամ վերջին երեք ամսվա ընթացքում՝ ավելի քան 20 աշխատանքային օր (հերթափոխ) աշխատողի՝ իր աշխատանքային պարտականությունները չկատարելու դեպքում գործատուն իրավունք է ստանում լուծել աշխատանքային պայմանագիրը: Աշխատանքային պայմանագիրը լուծելու դեպքում գործատուն պարտավոր է աշխատողին գրավոր ծանուցել ոչ ուշ, քան 3 օր առաջ: 정해진 경우에 출근이 허용되지 않은 결과로 10일 근무일이상 또는 3개월 동안 20일 근무일이상 자신의 노동의무를 이행하지 않은 경우에 고용주는 근로계약을 종료할 권한을 가진다. 근로계약이 종료될 경우에 고용주는 노동자에게 서면으로 늦지 않게 3일전에 통보해야한다. 

 

Սահմանվել են նաև բացառություններ: Այդ կարգավորումները չեն տարածվում Հանրապետության նախագահի, Ազգային ժողովի պատգամավորի, վարչապետի, համայնքի ղեկավարի և համայնքի ավագանու անդամի, Մարդու իրավունքների պաշտպանի, Սահմանադրական դատարանի դատավորի, անկախ պետական մարմնի անդամի, ինքնավար մարմնի անդամի, Վիճակագրության պետական խորհրդի անդամի, վճռաբեկ, վերաքննիչ եւ առաջին ատյանի դատարանի դատավորի, գլխավոր դատախազի պաշտոնների վրա: Տվյալ պաշտոնները կամ ընտրովի պաշտոններ են, կամ Սահմանադրության ուժով են ընտրվում, և վերադասություն չունեն: 또한 예외도 규정되었다. 해당 규정은 공화국의 대통령, 국회의원, 총리, 자치구 단체장과 자치구 장로구성원, 인권옹호자, 헌법재판소의 판사, 독립국가기관의 구성원, 자치단체의 구성원, 국가통계위원회의 구성원, 항소, 재심의 및 1심 법원의 판사, 검찰관계자에게 적용되지 않는다. 상기 공무원 또는 선출직 공무원 또는 헌법에 의해 임명된 자는 달리 적용되지 않는다. 

 

 

Կարգապահական հանձնաժողովը 4 ոստիկանի ծառայությունից ազատելու որոշում է կայացրել: 징계위는 4명의 경찰공무원을 해임하는 결정을 내렸다. 

 

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանության կարգապահական հանձնաժողովի հերթական նիստը, որը վարել է ոստիկանության պետի առաջին տեղակալ Արամ Հովհաննիսյանը, ուսումնասիրել և քննարկել է ոստիկանության 4 աշխատակիցների նկատմամբ իրականացված ծառայողական քննության նյութերն ու եզրակացությունները: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից, փաստական հանգամանքները վերլուծելուց հետո հանձնաժողովը որոշել է դիմել ոստիկանության պետին՝ 4 ծառայողի նկատմամբ «Ոստիկանությունում ծառայությունից ազատում» կարգապահական տույժ կիրառելու առաջարկով։ 예레반, 12월 7일, 아르멘프레스: 경찰청장의 수석대변인 아람 호브한니시안이 주도하는 아르메니아 공화국의 경찰 징계위의 정기회의에서 4명의 경찰직원에 대해 실시된 복무조사자료와 결론을 검토하고 논의되었다. "아르멘프레스"에 아르메니아 경찰에서 알려온 바와 같이, 사실관계를 분석한 후 위원회는 경찰청장에게 4명의 직원에 대해 "경찰직위의 해임"의 징계를 내려달라는 요구사항을 권고하였다. 

 

Ըստ աղբյուրի՝ նիստին մասնակցել են հասարակական անվտանգության ապահովման գլխավոր և ներքին անվտանգության վարչությունների պետերը, ոստիկանության շտաբի պետի տեղակալը, իրավաբանական վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատարն ու ոստիկանության կարգապահական հանձնաժողովում ընդգրկված հասարակական կազմակերպությունների անդամներ: 소식통에 따르면, 회의에는 공안국장, 총경부장과 경찰청 차장, 법무팀장의 직무대행과 경찰징계위에서 지명한 관련 민간단체의 구성원들이 참석하였다.  

 

 

 

 

 

 

도움이 되셨다면 바쁘시더라도 1초만 시간을 내주셔서 공감 및 댓글을 달아주시겠어요?

여러분의 공감과 댓글은 글쓴이에게 큰 힘이 된답니다. 

 

 

반응형
Comments