휴먼노마드
[아르메니아 신문기사] 2021년 12월 17일자 본문
Հանրային բաց տարածքներում դիմակ կրելը պարտադիր չի լինի: 야외 공공지역에서 마스크 착용은 강제되지 않는다.
ԵՐԵՎԱՆ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սահմանափակող միջոցառումները մեղմացնելու նպատակով՝ ուժը կորցրած է ճանաչվել հանրային բաց տարածքներում դիմակ կրելու պահանջը: Հանրային բաց տարածքներում դիմակ կրելը պարտադիր չի լինի: 예레반, 12월 17일, 아르멘프레스: 제한 조치를 완화하기 위해 야외 공공지역에서 마스크 착용의 요구사항은 페지되었다. 야외 공공지역에서 마스크 착용은 강제되지 않는다.
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է ՀՀ առողջապահության նախարարության կայքում տեղադրված հաղորդագրության մեջ: "아르멘프레스"의 보도에 따르면, 현재 아르메니아 보건부 사이트에서 게시된 공지문에 언급되어 있다.
«Հաշվի առնելով այն , որ Հայաստանի Հանրապետությունում վերջին շրջանում դիտվում է կորոնավիրուսային հիվանդության առաջնային հիվանդացության նվազում, սահմանափակող միջոցառումները մեղմացնելու նպատակով՝ ուժը կորցրած է ճանաչվել հանրային բաց տարածքներում դիմակ կրելու պահանջը: 아르메니아 공화국에서 최근 코로나바이러스 질환의 1차 질병이 감소한 것을 감안하여, 제한조치를 완화할 목적으로 야외 공공장소에서 마스크 착용의 요구를 폐지하였습니다.
Միաժամանակ, հիշեցնենք, որ շարունակում է ուժի մեջ մնալ փակ տարածքներում դիմակ կրելու պարտադիր պահանջը, բացառությամբ՝ 동시에 우리는 다음을 제외하고 폐쇄공간에서 마스크 착용에 대한 강제적인 요구사항은 계속하여 유효함을 상기시켜드립니다.
երեխաների` 0-5 տարեկանը ներառյալ, 0~5세의 어린이
բնակության վայրում (տանը, բնակարանում), 거주지에서 (집이나, 아파트)
Հայաստանի Հանրապետության նախագահի, Ամենայն հայոց կաթողիկոսի, վարչապետի, Ազգային ժողովի նախագահի, Սահմանադրական դատարանի նախագահի, Բարձրագույն դատական խորհրդի նախագահի գլխավորությամբ անցկացվող արարողակարգային միջոցառումների ժամանակ ելույթ և ուղերձ ունեցողների և միջոցառման անմիջական մասնակիցների (բացառությամբ` լրագրողների և սպասարկող անձնակազմի), 아르메니아 공화국의 대통령, 교황성하, 총리, 국회의장, 헌법재판소장, 최고사법회의 이사장의 주도하에 개최되는 의식행사시 연사와 사회자 및 행사의 직접적인 참가자 (기자와 서비스 지원들은 예외로 한다)
անձնական ավտոտրանսպորտային միջոցներով երթևեկողների (բացի ոչ կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնելիս), 개인 자동차를 가진 승객 (비정기 여객운송을 실시할 때는 제외한다)
հեռուստահաղորդումների հեռարձակման ժամանակ սուրդոթարգմանություն իրականացնողների, TV 방송의 송출시 수화 통역사
լսողության և խոսքի տարբեր աստիճանի խանգարումներ ունեցողների (որոնք շրթունքների շարժումներին հետևելով են ընկալում խոսքը) և նրանց հետ աշխատողների, 청취 및 대화의 다양한 정도의 장애를 가진 사람 (상대의 입술의 움직임을 통해 말을 인지하는 사람) 및 그의 동료.
ծխելու, խմելու և սնվելու ժամանակ, 흡연 및 음주 및 식사를 할 시
առողջապահության նախարարի կողմից հաստատված սանիտարական կանոններով սահմանված այլ դեպքերի, 보건부 장관에 의해 승인된 위생규칙에 따라 정해진 기타의 경우
Ընդդիմադիր խմբակցությունները նախաձեռնել են գլխավոր դատախազի պաշտոնանկության գործընթաց: 야당은 검찰총장의 해임절차를 착수하였다.
ԵՐԵՎԱՆ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները նախաձեռնել են գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի պաշտոնանկության գործընթաց: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` դատախազության դիմաց բողոքի ակցիայի ժամանակ այս մասին հայտարարեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը: 예레반, 12월 17일, 아르멘프레스: 국회의 "하야스탄"과 "명예" 정당은 검찰총장 아르투르 다브티안의 해임절차를 착수하였다. "아르멘프레스'의 보도에 따르면, 검찰청 앞에서 시위를 벌이는 동안 이에 대하여 "하야스탄" 정당의 대변인 아르츠비크 미나시안은 발표하였다.
«Մենք իբրև ԱԺ պատգամավորներ, իբրև ընդդիմություն, սկսում ենք գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի պաշտոնանկության գործընթացը»,- հայտարարեց Մինասյանը: 우리는 국회의원으로, 야당으로 검찰총장 아르투르 다브티안의 해임절차를 착수하였습니다.'라고 미나시안은 발표하였다.
Սահմանադրական օրենքով սահմանված դեպքերում Ազգային ժողովը պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով կարող է պաշտոնանկ անել գլխավոր դատախազին: 헌법에 정해진 경우에는 국회는 국회의원의 전체수에서 적어도 1/3의 찬성을 통해 검찰총장의 해임을 요구할 수 있다.
Ոստիկանները հայտնաբերել են թմրանյութ օգտագործած վիճակում մեքենա վարող անձանց: 경찰은 마약을 복용한 상태에서 자동차를 운전한 사람들을 적발하였다.
ԵՐԵՎԱՆ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քրեական ոստիկանության գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները, համագործակցելով ճանապարհային ոստիկանության ուղեկցող հատուկ վաշտի ծառայողների հետ, դեկտեմբերի 15-ին մայրաքաղաքում իրականացրել են համալիր միջոցառում. նպատակը եղել է մեթադոնային փոխարինող բուժման ծրագրում ընդգրկված անձանց հայտնաբերելը, որոնք մեթադոն թմրամիջոց օգտագործելուց անմիջապես հետո մեքենա էին վարել։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից: 예레반, 12월 17일, 아르멘프레스: 형사총국의 마약불법유통 퇴치부서의 직원들은 교통경찰과의 협력을 통해 12월 15일에 수도에서 복합적인 검문을 실시하였으며, 목적은 메타돈을 복용한 직후 운전을 하고 있던 사람을 적발하는 것이었다, "아르멘프레스"에 이에 대하여 아르메니아 경찰청이 다음과 같이 알려왔다.
«Հիշյալ ծրագրում ընդգրկված անձինք զրկված են տրանսպորտային միջոց վարելու իրավունքից։ Միջոցառման ընթացքում հայտնաբերվեց նման 5 անձ։ Նրանց վարած մեքենաները տեղափոխվել են պահպանվող հատուկ տարածք։ Դեպքերի առթիվ նյութեր են նախապատրաստվում»,- ասվում է հաղորդագրության մեջ։ "언급된 프로그램에 관련된 사람들은 차량을 운전할 권리를 박탈했습니다. 행사동안 5사람이 적발되었습니다. 그들이 운전한 차량은 특수보관구역으로 이송되었습니다. 사건과 관련하여 자료들이 사전 준비되고 있습니다."라고 공지문에 명시되었다.
도움이 되셨다면 바쁘시더라도 1초만 시간을 내주셔서 공감 및 댓글을 달아주시겠어요?
여러분의 공감과 댓글은 글쓴이에게 큰 힘이 된답니다.
'휴먼노마드로 살아 가는 법 > 아르메니아' 카테고리의 다른 글
[아르메니아 신문기사] 2021년 12월 20일자 (0) | 2021.12.21 |
---|---|
[아르메니아 신문기사] 2021년 12월 18일자 (0) | 2021.12.20 |
[아르메니아 신문기사] 2021년 12월 16일자 (0) | 2021.12.19 |
[아르메니아 신문기사] 2021년 12월 15일자 (0) | 2021.12.16 |
[아르메니아 신문기사] 2021년 12월 14일자 (0) | 2021.12.14 |