휴먼노마드

[아르메니아 신문기사] 2021년 12월 20일자 본문

휴먼노마드로 살아 가는 법/아르메니아

[아르메니아 신문기사] 2021년 12월 20일자

LifeChallenger 2021. 12. 21. 23:05
반응형

https://armenpress.am/static/news/b/2021/12/1071166.jpg

 

 

 

Կստեղծվի սահմանադրական բարեփոխումների խորհուրդ: 개헌이사회가 구성된다. 

 

ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ փետրվարի 12-ին ստեղծված սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը կլուծարվի և կստեղծվի սահմանադրական բարեփոխումների խորհուրդ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ համապատասխան որոշումը հրապարկվել է e-gov.am-ում: 예레반, 12월 20일, 아르멘프레스: 아르메니아 총리 니콜 파쉬니안의 결정을 통해 2월 12일에 설립되었던 개헌특별위원회는 해산되고 개헌이사회가 설립될 것이다. "아르멘프레스"의 보도에 따르면, 관련 결정안은 e-gov.am에 게재되었다. 

 

Ըստ որոշման՝ խորհուրդը կնախագահի ՀՀ արդարադատության նախարարը: Խորհրդի անդամները կլինեն Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչը, համաձայնությամբ նաև կլինեն Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը, Մարդու իրավունքների պաշտպանը, մեկական պատգամավոր Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի յուրաքանչյուր խմբակցությունից, մեկ ներկայացուցիչ Բարձրագույն դատական խորհրդի կազմից, ՀՀ 8-րդ գումարման Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մանդատների բաշխմանը չմասնակցած կուսակցությունների (կուսակցությունների դաշինքի) կողմից առաջադրված երեք ներկայացուցիչ, ընդ որում, ներկայացուցիչների առաջադրման գործընթացին կարող են մասնակցել ներկայացուցիչ առաջադրելու պահին նախորդող առնվազն 5 տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի առնվազն երկու ընտրությունների մասնակցած կուսակցությունները: Խորհրդի անդամ կլինի նաև ՀՀ-ում գրանցված հասարակական կազմակերպությունների կողմից առաջադրված երեք ներկայացուցիչ: 결정안에 따라, 이사회는 아르메니아 법무부 장관이 의장을 맡게 된다. 이사회의 구성원은 유럽인권재판소에서 아르메니아 공화국의 대표가 되며, 협의에 따라 국회의 국가법무 상임위원회의 의장, 인권옹호자, 아르메니아 국회의 각 정당에서 1인의 국회의원, 최고사법위원회의 대표 1인, 제 8차 아르메니아 국회 위임장 분배에 참여하지 않은 정당 (또는 정당연합)에 의해 제안된 3명의 대표가 될 것이며, 또한, 적어도 5년동안 아르메니아 총선에 2번이상 참여한 정당들은 대표를 지명하는 과정에 참여할 수 있다. 이사회의 구성원은 아르메니아에 등록된 국가비영리단체에서 지목한 3명의 대표도 포함될 것이다. 

 

ՀՀ արդարադատության նախարարի ներկայացմամբ՝ խորհրդի կազմում որպես լրացուցիչ անդամ խորհրդակցական ձայնի իրավունքով կարող են ընդգրկվել մարդու իրավունքների պաշտպանության, իրավունքի գերակայության, ժողովրդավարական համակարգի ամրապնդման, օրենսդրության կատարելագործման, դատաիրավական համակարգի զարգացման ոլորտներում ներկայացուցիչ առաջադրելու պահին նախորդող առնվազն 5 տարվա ընթացքում ՀՀ-ում անընդմեջ գործունեություն ծավալող միջազգային կազմակերպությունների երկու ներկայացուցիչ: 아르메니아 법무부 장관의 발표에 따르면, 이사회의 구성에서 추가적인 구성에는 추가위원으로 자문권을 통해 인권보호, 법치주의, 민주주의 체제강화, 입법개선, 사법시스템의 개발분야에서 대표를 지명할 때 적어도 지난 5년동안 아르메니아에서 지속적으로 활동한 2명의 국제기구 대표를 선출할 수 있다. 

  

Խորհրդի կողմից մրցութային ընթացակարգով ձևավորվելու և գործելու է սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով՝ կազմված հինգ անդամից: Հանձնաժողովի անդամների ընտրությունը կատարվելու է խորհրդի կողմից՝ խորհրդի գործունեության կարգին համապատասխան: 5명으로 구성된 개헌전문위원회는 이사회에 의한 후보지명과정을 통해 구성되어지며 운영되어질 것이다. 위원회의 구성원의 선출은 이사회에 의해 이사회의 운영절차에 따라 실행되어진다. 

 

 

Կենսաքայքայվող նյութից տոպրակներ, էկո պարկեր․ հունվարից ի՞նչ այլընտրանքներ են լինելու պոլիէթիլենային տոպրակներին: 생분해성 물질로 만들어진 봉지-에코백, 1월부터 폴리에틸렌 봉지의 대안은 무엇인가? 

 

ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանում 2022 թվականի հունվարի 1-ից թաղանթի մինչև 50 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային պարկերի և տոպրակների վաճառքի արգելքից ելնելով՝ արտադրական ընկերությունները նոր առաջարկներ են պատրաստել։ 예레반, 12월 20일, 아르멘프레스: 아르메니아에서 2022년 1월 1일부터 최대 50 마이크론의 두께를 가진 폴리에틸렌 봉지와 가방의 판매가 금지되는 것과 관련하여 제조사들은 새로운 제안을 준비하였다. 

 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Շրջակա միջավայրի նախարարություն են ներկայացվել տարբեր նախագծեր, որոնց նպատակն է կրճատել պլաստիկի օգտագործումը և հասարակությանն այլընտրանք առաջարկել: Դրանցից են կենսաքայքայվող, ինչպես մեկանգամյա, այնպես էլ բազմակի օգտագործման տոպրակները, որոնք պատրաստված են պոլիվինիլային սպիրտից, ինչը լուծվում է ջրում և թունավոր չէ: Տոպրակները կախված տեսակից, լուծվում են տաք և սառը ջրում՝ չվնասելով շրջակա միջավայը և ջրային ռեսուրսները: "아르멘프레스"의 보도에 따르면, 환경부는 플라스틱 사용을 줄이고 대중들에게 대안을 제안하기 위한 목적으로 다양한 프로젝트를 발표하였다. 그 중 하나는 생분해성, 일회용 뿐만 아니라 재사용이 가능한 봉지이다. 그것은 폴리비닐 알코올로 만들어지며 이는 물에 분해되고 독성을 지니고 있지 않다. 봉지는 관련된 종류에 따라 환경과 수자원에 피해를 주지않고 뜨거운 그리고 차가운 물에 분해된다.  

 

Այլընտրանքային տարբերակ է նաև Eco bag_withme կտորե պայուսակների արտադրությունը: Էկո պարկերը էկոլոգիապես մաքուր են, ունեն պահպանման հրաշալի հատկություն, ունիվերսալ են, հնարավոր է օգտագործել թե' խոհանոցում բանջարեղենի, հացաբուլկեղենի համար, թե' պահարանում հագուստի: Էկո պարկերն ունեն էսթետիկ տեսք, տնտեսավարողներն էլ տալիս են հնարավորություն այն ձեռք բերել ցանկացած դիզայնով և գույներով: 또 다른 대안은 에코백 천가방의 생산이다. 에코백은 생태학적으로 깨끗하며, 저장 특성이 좋고, 보편적이며, 주방에서 야채, 제빵이든, 의류의 보관에도 사용할 수 있다. 에코백은 미적인 외관을 가지고 있으며, 경제주체들은 어떤 디자인과 색상으로 구매할 수도 있다. 

 

Հանրապետությունում տարեկան սպառվում է 3600-4000 տոննա պոլիէթիլենային տոպրակ, որը կազմում է արտադրված պոլիէթիլենային պարկերի եւ տոպրակների մոտ 30 %-ը: Շրջակա միջավայր արտանետված պոլիէթիլենային փաթեթները երկար ժամանակ պահպանվում են և չեն ենթարկվում կենսաբանական քայքայման, որի հետևանքով դրանք առաջացնում են կայուն աղտոտվածություն: Դրանց մնացորդներով աղտոտված են Հայաստանի ջրային ռեսուրսները, ինչպես նաև հանգստյան գոտիներին և զբոսաշրջության վայրերին կից տարածքները: 공화국에서는 매년 3600-4000톤의 폴리에틸렌 봉지가 생산되고 있으며, 이는 생산된 폴리에틸렌 봉지와 가방의 약 30%를 차지하고 있다. 환경으로 배출된 폴리에틸렌 백은 장기간 유지되며 생물학적 분해과정을 겪지 않아, 그 결과로 그것들은 지속적인 오염을 유발하게 된다. 그것들의 잔해를 통해 아르메니아의 수자원 뿐만 아니라 휴양지 및 관광지에 인접한 구역을 오염시키고 있다. 

 

Շրջակա միջավայրի նախարարության ռազմավարական քաղաքականության վարչության պետ Լուսինե Ավետիսյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում ընդգծում է՝ նախարարությունն ակնկալում է, որ փոփոխությունները կհանգեցնեն նոր մշակույթի ձևավորմանը, ինչն էլ իր հերթին կհանգեցնի շրջակա միջավայրի և դրա բաղադրիչների աղտոտման ծավալի նվազեցմանը: 환경부의 전략정책부서의 부장인 루시네 아베띠시안은 "아르멘프레스"와의 인터뷰에서 부처는 변화가 새로운 문화의 형성으로 이어져 차례로 환경과 그의 구성요소의 오염규모를 감소시킬 것이라 기대하고 있다고 강조하였다.  

 

Շրջակա միջավայրի նախարարության առաջնային նպատակը պլաստիկի կրճատումն է և հանրության իրազեկումն է պոլիէթիլենի վնասակար հետևանքների մասին: Սա կարևոր քայլ է կանխելու առաջացող գլոբալ բնապահպանական խնդիրները։ 환경부의 주요 목적은 플라스틱의 감소에 있으며, 폴리에틸렌의 유해한 결과에 대해 대중적인 인식을 고향시키기 위함이다. 이것은 세계적으로 제안되는 환경보호문제를 예방하기 위한 매우 중요한 단계이다. 

 

 

Թուրքական կործանիչների արտադրությանը հնարավոր է մասնակցություն ունենան նաև Ադրբեջանն ու Պակիստանը: 터키산 전투기생산에 아제르바이잔과 파키스탄도 참여할 수 있다. 

 

ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության վարչության պետ Իսմայիլ Դեմիրը հայտնել է, որ հնարավոր է թուրքական «Տեղական կործանիչ ինքնաթիռ» նախագծին մասնակցություն ունենան նաև Ադրբեջանն ու Պակիստանը: 예레반, 12월 20일, 아르멘프레스: 터키의 방위산업부장인 이스마일 데미르는 터키의 "현지 전투기" 프로젝트에 아제르바이잔과 파키스탄도 참여할 수 있다고 발표하였다. 

 

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է CNN-ի թուրքական ծառայությունը: 현재 "아르멘프레스"의 보도에 따르면, CNN의 터키서비스가 보도하였다. 

 

Դեմիրը հայտնել է, որ այս հարցով Ադրբեջանի և Պակիստանի հետ բանակցություններ են ընթանում: 데미르는 이 문제에 관하여 아제르바이잔과 파키스탄과 협상을 진행중이라고 발표하였다. 

 

 

Դեկտեմբերի 20-ից մինչեւ հունվարի 15-ը Սեւանա լճում արգելվում է արդյունագործական ձկնորսությունը: 12월 20일부터 1월 15일까지 세반호수에서 상업어획이 금지된다. 

 

ԳԱՎԱՌ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզպետարանում դեկտեմբերի 20-ին կայացած խորհրդակցության ընթացքում քննարկվեց Սեւանա լճում արդյունագործական ձկնորսության ժամանակավոր դադարեցման միջոցառումների ծրագիրը՝ կապված սիգի ձվադրման ժամանակահատվածի հետ։ «Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ խորհրդակցությունը վարեց Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը։ 가바트, 12월 20일, 아르멘프레스: 게하르쿠니크 주정부에서 12월 20일에 열린 회의과정에서 흰살생선의 산란기에 따른 세반호수에서 상업적 어획기간을 중지하는 조치에 대한 프로그램이 논의되었다. "아르멘프레스"의 보도에 따르면, 회의는 게하르쿠니크 주지사인 까렌 사르크시안이 주관하였다. 

 

Խորհրդակցությանը մասնակցեցին ՀՀ Ոստիկանության, ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության, ՀՀ Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի, Գեղարքունիքի մարզպետարանի ներկայացուցիչներ եւ համայնքների ղեկավարներ։ 회의에는 아르메니아 경찰, 아르메니아 환경부, 아르메니아 하층도 검사기관, 게하르쿠니크 주정부의 대표들과 자치단체의 수장들이 참여하였다. 

 

Բացելով խորհրդակցությունը՝ Գեղարքունիքի մարզպետը ներկայացրեց համատեղ միջոցառումների ծրագիր-ժամանակացույցը, համաձայն որի՝ 2021 թվականի դեկտեմբերի 20-ից մինչեւ 2022 թվականի հունվարի 15-ը Սեւանա լճում ժամանակավորապես դադարեցվում է արդյունագործական ձկնորսությունը։ Նախատեսվում է Սեւանա լճից եւ «Սեւան ազգային պարկ»-ի տարածքից որսագործիքների, լողամիջոցների եւ ժամանակավոր կացարանների դուրսբերում, Սեւանա լիճը գոտեւորող անտառային ճանապարհներին խիստ վերահսկողության սահմանում, մարզից դուրս եկող ճանապարհների ելքերի մոտ հսկիչ կետերի տեղակայում, «Սեւան ազգային պարկի տարածքում շուրջօրյա հերթապահության սահմանում, Երեւանի եւ մարզերի շուկաներում սիգի ձկնկիթի եւ ձկան վաճառքը բացառելու համար ստուգայցերի կազմակերպում, հանրապետական ու տեղական ԶԼՄ-ներով իրականացվող միջոցառումների լուսաբանում։ Համատեղ միջոցառումների ծրագրի իրականացման պատասխանատուներն են ՀՀ Շրջակա միջավայրի, ՀՀ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունները, ՀՀ Ոստիկանությունը, Գեղարքունիքի մարզպետարանը, ՀՀ Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմինը եւ Երեւանի քաղաքապետարանը։ 회의를 시작하면서, 게하르쿠니크 주지사는 2021년 12월 20일부터 2022년 1월 15일까지 세반호수에서 임시로 상업적인 어획을 금지하는 합동조치에 관한 프로그램의 일정을 발표하였다. 세반호수와 "세반국립공원" 구역에서 사냥, 수영 및 임시숙소의 철거, 세반호수 주변의 산림도로에서 엄격하게 통제를 확립, 주의 외부로부터 오는 도로 입구에 검문소의 설치, "세반국립공원지역에서 24시간 감시를 규정, 예레반과 주지방 시장에서 흰살 생선의 알과 생선의 판매를 금지하기 위한 검사관을 조직, 공화국과 현지 언론매체를 통해 실시되었던 조치의 보도가 계획되었다. 합동조치 프로그램의 실행준비는 아르메니아 환경부, 아르메니아 국토보존 및 인프라건설부, 아르메니아 경찰청, 게하르쿠니크 시정부, 아르메니아 자연보호 및 하층토 검사기관과 예레반 지방자치부가 책임지고 있다. 

 

 

Ճանապարհային ոստիկանությունը մարզերում մեկշաբաթյա ուժեղացված ծառայության ընթացքում հայտնաբերել է 4997 խախտում: 교통경찰은 주지방에 강화된 서비스과정에서 4997건의 위반을 적발하였다. 

 

ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անվտանգ ճանապարհային երթևեկություն ապահովելու նպատակով ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի ծառայողները դեկտեմբերի 13-ից 20-ը մարզերում պարբերաբար իրականացրել են ուժեղացված ծառայություն՝ հայտնաբերելով ճանապարհային երթևեկության կանոնների 4997 խախտում։ 예레반, 12월 20일, 아르멘프레스: 안전한 도로교통을 유지하기 위한 목적으로 도로경찰의 2대대 대원들은 12월 13일부터 20일까지 주지방에서 정기적으로 강화된 서비스를 실행하였으며, 도로교통규칙을 위반한 4997건을 적발하였다. 

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից, պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել 51 տրանսպորտային միջոց։ «Հայտնաբերվել է ոչ սթափ՝ 56, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 10 անձ։ 50 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 92-ը՝ թաղանթապատված դիմապակիով, 1-ը՝ առանց համարանիշերի, 75-ի համարանիշերը փակցված են եղել ոչ սահմանված հատվածում»,- հայտնում են ՀՀ ոստիկանությունից՝ հավելելո, որ նմանօրինակ ուժեղացված ծառայությունները պարբերական են։ "아르멘프레스"에 아르메니아 경찰청에서 알려온 바에 따르면, 51대의 차량이 특별보전구역으로 이송되었다. "음주운전 56, 무면허운전 10명이 연행되었습니다. 50대의 차량이 운전자책임보험없이 운행되었고, 92건은 앞유리가 코팅되었으며, 1건은 번호판이 없었으며, 75건은 번호판이 지정되지 않은 위치에 부착되어 있었습니다."라고 아르메니아 경찰은 이와 같은 강화된 서비스는 정기적으로 수행된다고 덧붙이면서 발표하였다. 

 

 

 

도움이 되셨다면 바쁘시더라도 1초만 시간을 내주셔서 공감 및 댓글을 달아주시겠어요?

여러분의 공감과 댓글은 글쓴이에게 큰 힘이 된답니다. 

 

 

반응형
Comments