휴먼노마드

[아르메니아 신문기사] 2021년 12월 18일자 본문

휴먼노마드로 살아 가는 법/아르메니아

[아르메니아 신문기사] 2021년 12월 18일자

LifeChallenger 2021. 12. 20. 02:36
반응형

https://armenpress.am/static/news/b/2021/12/1071111.jpg

 

 

 

Հայաստանը չի քննարկել «միջանցքի» վերաբերյալ որևէ հարց, դա ֆեյք թեմա է. Արմեն Գրիգորյան: 아르메니아는 "회랑"에 대해 어떠한 문제도 논의되지 않았다. 그것은 가짜뉴스이다. -아르멘 그리고리안

 

ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգները հետաքրքրված է տարածաշրջանում կայուն համագործակցության և ընդհանուր ապաշրջափակման հնարավորությամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին «Ամերիկայի Ձայն»-ին տված հարցազրույցում նշել է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն՝ անդրադառնալով ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ հանդիպմանը: Արմեն Գրիգորյանը նշել է, որ հանդիպումը Ջեյք Սալիվանի հետ եղել է արդյունավետ: Քննարկվել է Հայաստանի ու Միացյալ Նահանգների երկկողմ օրակարգը: 예레반, 12월 18일, 아르멘프레스: 미국합중국은 이 지역에서 지속적인 협력과 완전한 차단해제의 가능성에 대해 관심을 가지고 있다. "아르멘프레스"의 보도에 따르면, 이에 대하여 "아메리카 보이스"에서 개최된 인터뷰에서 아르메니아 안전이사회의 비서인 아르멘 그리고리안은 미국 대통령 조 바이든의 국가안보문제에 관련 고문인 제이크 설리반과의 회담을 언급하면서 말하였다. 아르멘 그리고리안은 회담에서 제이크 설리반과의 만남이 생산적이라고 언급하였다. 아르메니아와 미합중국의 양자 의제가 논의되었다. 

 

«Հայաստանի ժողովրդավարացման գործընթացը կարևոր անվտանգային գործոն է: Այդ օրակարգում շատ կարևոր դեր և նշանակություն ունի Հայաստանի ժողովրդավարացման շարունակական գործընթացը: Մենք քննարկել ենք, թե ինչպես կարող ենք շարունակել այդ գործընթացում մեր համագործակցությունը: Քննարկել ենք նաև տարածաշրջանում անվտանգային միջավայրին, ինչպես նաև տարածաշրջանում համագործակցությանը և տնտեսության զարգացմանը վերաբերող հարցեր»,-նշել է Արմեն Գրիգորյանը՝ հավելելով, որ Միացյալ Նահանգները հետաքրքրված է տարածաշրջանում կայուն համագործակցության եւ ընդհանուր ապաշրջափակման հնարավորությամբ: "아르메니아의 민주주의 과정은 중요한 안보적 요소입니다. 해당 의제에서 아르메니아의 민주주의 진행과정은 매우 중요한 역할과 의미를 갖습니다. 우리는 어떻게 해당 절차에서 우리의 협력을 지속하는가를 논의하였습니다. 우리는 또한 이 지역에서 안보환경 뿐만 아니라 이 지역에서 협력과 경제개발과 관련된 문제에 대해서도 논의하였습니다."라고 아르멘 그리고리안은 미합중국이 이 지역에서 지속적인 협력과 완전한 봉쇄해제에 대한 가능성에 관심이 있다고 덧붙이면서 말하였다.  

 

Ինչ վերաբերում է Հայաստանի տարածքով այսպես կոչված «միջանցքի» մասին հաճախ հնչող հայտարարություններին, Ադրբեջանի կողմից առաջ քաշվող պահանջներին, ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարը նշել է, որ նման հարց չկա: 아르메니아 영토를 통과하는 이른바 "회랑"에 대해 자주 언급되는 성명에 대해, 아제르바이잔에 의해 이전에 제시되었던 요구사항에 대해, 아르메니아 안보이사회 비서는 그와 같은 문제는 없다고 언급하였다. 

 

«Հայաստանը որևէ ժամանակ չի քննարկել «միջանցքի» վերաբերյալ որևէ հարց: Դա ֆեյք թեմա է, որը բանակցությունների սեղանին չկա, բայց կա բանակցությունների սեղանից դուրս, ինչն ազդում է բանակցային գործընթացի վրա»,-ասել է ԱԽ քարտուղարը: "아르메니아는 "회랑"에 대한 어떤 문제도 논의된 적이 없습니다. 그것은 가짜 뉴스이며 협상테이블에 존재하지 않지만 협상테이블 밖에서는 있으며, 이는 협상과정에 영향을 미치고 있습니다."라고 안보이사회의 비서는 말하였다. 

 

Արմեն Գրիգորյանը վաշինգտոնյան այցի շրջանակներում հանդիպում է ունեցել նաեւ կոնգրեսական Ֆրենք Փալոնի հետ, մասնակցել «Atlantic Council» վերլուծական կենտրոնում անցկացված քննարկումներին: Արմեն Գրիգորյանը ներկայացրել է Հայաստանի ընկալումները տարածաշրջանային կայունացման և տարածաշրջանում համագործակցություն ստեղծելու վերաբերյալ: 아르멘 그리고리안은 워싱턴 방문의 틀안에서 도한 의회의 프랭크 팔론과의 회담을 가졌으며 "아트란틱 카운슬" 분석센터에서 개최한 토론에 참가하였다. 아르멘 그리고리안은 이 지역에서의 안정과 이 지역에서 협력을 구축하는 것에 대한 아르메니아 인식에 대해 발표하였다. 

 

Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակին, ապա ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը նշել է, որ Հայաստանի իշխանությունները կարևոր են համարում ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում հիմնախնդրի երկարաժամկետ լուծման ուղիների շուրջ քննարկումներ սկսելու հանգամանքը: Հարցին, թե կարո՞ղ է գտնվել խնդրի լուծում, եթե ԵԱՀԿ Մինսկի խմբի նույն սկզբունքները մնան օրակարգում, որոնց մեջ են տարածքային ամբողջականության և ազգային ինքնորոշման իրավունքի սկզբունքները, և որոնք 25 տարի իրար հակասեցին ու խանգարեցին, Արմեն Գրիգորյանն ընդգծել է, որ հնարավոր է գտնել լուծում, եթե կա քաղաքական կամք: 나고르노 카라바흐의 미래 상황에 대해 어떻게 생각하는가에 대해 아르메니아 안보이사회의 비서관인 아르멘 그리고리안은 아르메니아 당국은 유럽안보기구 민스크 그룹의 공동의장의 틀안에서 이 문제에 대한 장기적인 해결책에 대한 논의를 시작하는 것을 중요하게 여기고 있다. 만약 영토보전과 민족적 자결성의 원칙이 있어 25년간 서로 모순되고 상충되었던 유럽안보협력기구 민스크 그룹의 동일한 원칙이 의제로 남아있다면 해결책을 찾을 수 있는지에 대한 질문에 아르멘 그리고리안은 만약 정치적 의지가 있다면 해결책을 찾을 수 있다고 강조하였다. 

 

«Այդ քաղաքական կամքը մենք ունենք և ակնկալում ենք, որ Ադրբեջանում ևս այդպիսի կամք կլինի, որպեսզի գտնվի երկարատև լուծում: Պատերազմից հետո շատ էր խոսվում, որ խնդիրը լուծված է, բայց ինչպես նշեցի, արձանագրված է ե՛ւ մեր ե՛ւ միջազգային հանրության կողմից, որ խնդիրը լուծված չէ: Մենք պիտի աշխատենք խնդրի լուծման ուղղությամբ»,-հավելել է Արմեն Գրիգորյանը: "장기적인 해결책을 찾기 위한 그러한 정치적 의지를 우리는 가지고 있으며 아제르바이잔에서도 그와 같은 의지가 있을 것이라 기대하고 있습니다. 전쟁 후 문제가 해결되었다는 말들은 많았지만 말씀드린대로 우리와 국제사회에 의해 문제는 해결되지 않았다고 기록되었습니다. 우리는 문제를 해결하기 위해 노력해야만 합니다."라고 아르멘 그리고리안은 덧붙였다. 

 

 

 

도움이 되셨다면 바쁘시더라도 1초만 시간을 내주셔서 공감 및 댓글을 달아주시겠어요?

여러분의 공감과 댓글은 글쓴이에게 큰 힘이 된답니다. 

 

 

반응형
Comments