휴먼노마드
[아르메니아 신문기사] 2022년 5월 12일자 본문
Մինչև տարեվերջ Երևանում 50 խաչմերուկ կկարգավորվի խելացի լուսացույցներով: 연말까지 예레반에 50개의 교차로에서 스마트 신호등이 설치될 것이다.
- կարգավորվել 설치되다
ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում մինչև տարեվերջ մոտ 50 խաչմերուկում կտեղադրվեն խելացի լուսացույցներ: «Արմենպրես»-ի հետ զրույցում Երևանի քաղաքապետարանի Տրանսպորտի վարչության ժամանակավոր պաշտոնակատար Հայկ Սարգսյանը տեղեկացրեց` սկզբում նախատեսված էր այս տարի 13 խաչմերուկում տեղադրել, սակայն դրանց թիվն ավելացվեց: 예레반, 5월 12일, 아르멘프레스: 예레반에 연말까지 약 50개의 교차로에서 스마트 신호등이 설치될 것이다. "아르멘프레스"와의 인터뷰에서 예레반 시정부의 교통부 부서장 대리인 하이크 사르크시안은 초기에 올해 13개 교차로에서 설치가 예정되어었지만 그 수는 증가되었다고 알려왔다.
«Մենք արդեն անցում ենք կատարում խելացի խաչմերուկներին: Մեր նպատակն է ապահովել, որ խաչմերուկները կարգավորվեն նոր լուծումներով լուսացույցներով: Այսօր աշխատանքներ ենք տանում խելացի լուսացույցների ձեռքբերման ուղղությամբ: Ասեմ, որ աշխատանքներ իրականացնելիս ուսումնասիրել ենք տարբեր երկրների փորձը»,-ասաց Հայկ Սարգսյանը: "우리는 이미 스마트 교차로로 전환되고 있습니다. 우리의 목표는 교차로가 새로운 해결책을 가진 신호등으로 규제되는 것입니다. 오늘 작업은 스마트 신호등의 구매를 위해 노력하고 있습니다. 작업이 실시될 때 다양한 국가의 경험이 연구하였습니다."라고 하이크 사르크시안은 말했다.
Խաչմերուկների մուտքերի և ելքերի հատվածներում տեղադրվելու են դետեկտորներ, որոնք հաշվելու են տրանսպորտային միջոցների մուտքը և ելքը: Ըստ երթևեկության շարժի տարբերության՝ ավտոմատ կերպով կանաչ լույսի տևողությունը հաշվարկվելու է: Այսօր այդ հաշվարկը մարդկային գործոնով է պայմանավորված, արվում է բանաձևերի շնորհիվ, սահմանվում է ռեժիմ, ըստ որոնց էլ լուսացույցներն աշխատում են: 교차로의 입구와 출구 구역에서 차량의 출입을 감지하는 센서가 설치될 것이다. 교통량의 차이에 따라 자동으로 녹색 등의 지속성이 계산될 것이다. 오늘날 해당 계산은 인적 요소에 의해 기인하였으며, 공식으로 인해 실행되고 있으며, 그것에 따라 신호등이 작동하는 체제가 설정되고 있다.
«Դա ճիշտ չէ: Ավտոմեքենաների հոսքերը մեզ մոտ շատ խիստ տարբերվում են: Օրինակ երկուշաբթի առավոտյան 08:30 այլ է, երեքշաբթի՝ այլ: Հետևաբար, կարևոր լուծում կլինեն նոր լուսացույցները: Այսօրվա դրությամբ ունենք 250-ից ավելի լուսացուցային կարգավորվող խաչմերուկ, որից 200-ում խելացի լուսացույցներով կարգավորելու անհրաժեշտություն կա»,-ասաց Հայկ Սարգսյանը: "그것은 정확하지 않습니다. 차량의 흐름은 우리에게서는 매우 다릅니다. 예를 들어 월요일 아침 8시 30분이 다르고, 화요일이 다릅니다. 따라서, 새로운 신호등은 중요한 해결책이 될 것입니다. 오늘날 우린느 250개 이상의 신호등으로 제어되는 교차로를 가지고 있으며, 그중 200 곳에서 스마트 신호등으로 규제되는 필요가 있습니다."라고 하이크 사르크시안은 말했다.
Երևանում կրակոցներ են հնչել. հարուցվել է քրեական գործ: 예레반에서 총성이 울렸다. 형사사건이 개시되었다.
ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 6-րդ կետերով և 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում քննություն է տարվում Երևան քաղաքի Արտաշատի խճուղում տեղի ունեցած միջադեպի հանգամանքները պարզելու ուղղությամբ: 예레반, 5월 12일, 아르멘프레스: 아르메니아 조사위원회의 예레반시 조사부의 센가비트 행정구역의 조사과에서 아르메니아 형법 제 34-104조 2항 1절과 6항, 제 235조 1항에 따라 형사사건이 개시되었으며, 그 틀안에서 예레반시 아르따샤뜨 포장도로에서 발생한 사건경위를 파악하기 위한 조사가 진행되고 있다.
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ Քննչական կոմիտեից, նշելով, որ 2022թ. մայիսի 11-ին ժամը 17:25-ի սահմաններում, առերևույթ հանցագործություն կատարած անձը Արտաշատի խճուղում ապօրինաբար երկու և ավելի անձանց կյանքից զրկելու դիտավորությամբ, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, իր մոտ գտնվող հրազենից կրակոցներ է արձակել երկու քաղաքացիների ուղղությամբ, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունն ավարտին չի հասցրել, քանի որ վերջիններս տեղափոխվել են բժշկական կենտրոն և ստացել համապատասխան բուժօգնություն: "아르멘프레스"의 전언에 따르면, 이에 대하여, 아르메니아 조사위원회는 2022년 5월 11일 오후 5시 25분 경에 가해용의자는 아르따샤뜨 포장도로에서 불법적으로 두명 이상의 사람을 죽이고, 많은 이들의 위협하는 방식으로 자신이 소지하고 있는 총기로 두명의 시민을 향해 발사하였지만, 그의 의도와 상관없이 정황상 범죄는 마무리 되지 못하였다. 왜냐하면 후자들은 의료센터로 이송되어 적절한 치료를 받았기 때문이다.
- առերևույթ = արտաքուստ 표면상으로, 겉으로
- ապօրինաբար = ապօորինի կերպով 불법적으로
Իրականացված անհետաձգելի միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով Երևան քաղաքի՝ 1988թ. ծնված բնակիչ է։ 실시된 긴급조치의 결과로 예레반시 1988년생의 주민인 가해용의자의 신원을 포함한 사건의 여러 경위가 밝혀졌다.
Երևանի «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ում հայտնաբերվել են մի շարք խախտումներ: 예레반의 "구급대" 주식회사에서 여러 위반사항이 적발되었다.
ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի հանձնարարագրով վերահսկողություն է իրականացվել Երևանի «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ում՝ ՀՀ առողջապահության նախարարության հետ 2018 թվականից մինչև 2022 թվականը ընկած ժամանակահատվածում կնքված բժշկական պայմանագրերի շրջանակներում մատուցված ծառայությունների կատարման նկատմամբ: 예레반, 5월 12일, 아르멘프레스: 국가감사원 원장의 지시에 따라 아르메니아 보건부와 2018년부터 2022년의 기간동안 체결된 의료협정의 틀안에서 제공된 서비스의 수행과 관련하여 예레반의 "구급" 주식회사에서 감사가 실시되었다.
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Պետական վերահսկողական ծառայությունը տեղեկացնում է, որ ուսումնասիրությամբ արձանագրվել են մի շարք դեպքեր, երբ «պետական պատվերի շրջանակներում ստացվել են ֆինանսավորումներ ՓԲԸ-ի կողմից այլ տնտեսվարողների հետ կնքված և արդեն իսկ վճարված ծառայությունների կանչի թերթիկների դիմաց: Արդյունքում՝ 13 տնտեսվարողի հետ իրականացված ծառայությունների մատուցման պայմանագրերում թվով 1281 դեպքով արդեն իսկ վճարված կանչի թերթիկներ մուտքագրվել են «Արմեդ» համակարգ, որի դիմաց ՀՀ առողջապահության նախարարությունից պահանջվել և ստացվել է լրացուցիչ չհիմնավորված ֆինանսավորում՝ 17,595,320 ՀՀ դրամ չափով: "아르멘프레스"의 보도에 다르면, 국가 감사원은 조사에 따라 국가명령의 틀안에서 자금이 수령되었을 때, 주식회사에 의해 다른 경제주체와 체결되고 이미 제공된 서비스의 호출 양식에 있어 여러 사건들이 등록되었다고 전해왔다. 결과적으로 13개의 경제주체와 실시된 서비스의 제공계약에서 수적으로 1281건이 이미 유료호출이 "ARMED" 시스템에 입력되었다. 그에 앞서 아르메니아 보건부로부터 추가적인 부당한 자금인 17,595,320 드람을 청구하여 받았다.
Միաժամանակ, ուսումնասիրվել են ՀՀ քաղաքացիներին ՓԲԸ-ի կողմից 2019-2021թվականներին մատուցված 22,612 վճարովի կանչերի դիմաց գանձումների պատմությունները, որի արդյունքում հայտնաբերվել է թվով 724 անհամապատասխանություն: Մասնավորապես՝ քաղաքացիների կողմից արդեն իսկ վճարված կանչերի թերթիկները ՓԲԸ-ի կողմից կրկնակի անգամ մուտքագրվել են «Արմեդ» համակարգ և ՀՀ առողջապահության նախարարությունից պահանջվել և ստացվել է լրացուցիչ չհիմնավորված ֆինանսական միջոցներ ընդհանուր՝ 5,672,430 ՀՀ դրամի չափով: 동시에 아르메니아 국민들에게 주식회사에 의해 2019년부터 2021년에 제공된 22,612건의 유료호출에 있어 청구내역이 조사되었고, 그 결과로 724건의 불일치가 적발되었다. 특히, 국민에 의해 이미 지불된 요금의 청구서는 주식회사에 의해 재차 "ARMED" 시스템에 입력되었고, 아르메니아 보건부로부터 추가적인 부당한 재정자금인 총 5,672,430 드람을 청구하여 받았다.
- գանձումների պատմություն 청구내역
도움이 되셨다면 바쁘시더라도 1초만 시간을 내주셔서 공감 및 댓글을 달아주시겠어요?
여러분의 공감과 댓글은 글쓴이에게 큰 힘이 된답니다.
'휴먼노마드로 살아 가는 법 > 아르메니아' 카테고리의 다른 글
[아르메니아 신문기사] 2022년 5월 14일자 (0) | 2022.05.14 |
---|---|
[아르메니아 신문기사] 2022년 5월 13일자 (0) | 2022.05.13 |
[아르메니아 신문기사] 2022년 5월 11일자 (0) | 2022.05.12 |
[아르메니아 신문기사] 2022년 5월 10일자 (0) | 2022.05.11 |
[아르메니아 신문기사] 2022년 5월 9일자 (0) | 2022.05.09 |